Պատահարներ Երևանի փողոցներում

ավտոպատահարԲախվել են «Միցուբիշի» և «ՎԱԶ-21144» մակնիշի ավտոմեքենաներ

Մայիսի 13-ին, ժամը 23.40-ին, Երևանի Կիևյան փողոցի թիվ 30 շենքի դիմաց իրար են բախվել «Միցուբիշի» և «ՎԱԶ-21144» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21144»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Շղթայական պատահար Երևանի Արշակունյաց պողոտայում

Մայիսի 13-ին, ժամը 23.10-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 12 շենքի դիմաց բախվել է կայանված «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ ինքնաբերաբար առաջ գնալով` բախվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի, վերջինս էլ առաջ գնալով` վրաերթի է ենթարկել «Շկոդա»-ի և «Տոյոտա»-ի վարորդներին, կայանված «Մերսեդես-Բենց»-ի վարորդին և մի քաղաքացու, ապա բախվել «Մերսեդես-Բենց»-ին:
«Տոյոտա»-ի վարորդը, «Շկոդա»-ի վարորդը, «Մերսեդես-Բենց»-ի վարորդը և վրաերթի ենթարկված քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

«ԲՄՎ»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի քարերին

Մայիսի 14-ին, ժամը 02.20-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 27-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի քարերին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 Անկախ

Վրաերթ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում

շտապ-օգնությունՄայիսի 13-ին, ժամը 21.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 6 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 76-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Վազգեն Մանուկյանը՝ ՌԴ դեսպանի հայտարարության և ՀԽ արձագանքի մասին

Վազգեն Մանուկյան-Պարո՛ն Մանուկյան, երեկ Հանրային խորհուրդն արձագանքել է Հայաստանում ՌԴ դեսպան Ի. Վոլինկինի հայտարարությանը, ըստ որի «պետք է նոր մեթոդներ գործադրել հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու ցանկություն ունեցող ոչ կառավարական կազմակերպությունները չեզոքացնելու համար»՝ դեսպանի հայտարարությունն համարելով ոչ կոռեկտ ու անընդունելի: Նախ ինչո՞ւ էր այն ոչ կոռեկտ:

– Ռուսաստանի դեսպանը, ինչպես և Միացյալ նահանգների դեսպանը, որպես մարդ, իրավունք ունեն ցանկացած կարծիք ունենալու, և եթե մենք գտնում ենք, որ  կարծիքների բազմազանությունն ու ազատ արտահայտումը արժեք է, ապա ֆորմալ տեսակետից զարմանալի է, թե այդ դեպքում ինչո՞ւ ենք վրդովվում, որ Ռուսաստանի դեսպանը այս հայտարարությունն արեց կամ ԱՄն-ի դեսպանը հայտարարեց, որ այդ կուտակային համակարգը ճիշտ է:

Սակայն  պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք. դիվանագետները, որ գտնվում են տվյալ երկրում, պետք է ավելի զգույշ լինեն իրենց արտահայտություններում և որոշակի սահմանափակումներ դնեն իրենց խոսքում՝ հատկապես, որ դրանք մեծ երկրների դեսպաններ են փոքր պետություններում: Փոքր ժողովուրդներն ու  պետությունները շատ զգայուն են խոշոր պետությունների դեսպանների արտահայտությունների նկատմամբ, քանի որ երբեմն տպավորություն է ստեղծվում, որ նրանք ուզում են կառավարել մեր ներքին կյանքը, ինչը հակասում է մեր ազգային, մարդկային արժանապատվությանը:

Չնայած պետք է ասեմ, որ և՛ Միացյալ Նահանգների, և՛ Ռուսաստանի դեսպանի դեպքում եղել է կարծիքների անկեղծ արտահայտում, ոչ թե նպատակ է հետապնդել թելադրել ինչ որ բան: Պետք է նաև նշեմ, որ արհեստական ուռճացում էլ եղավ հանրության կողմից: Սակայն, կրկնում եմ, դա նրանից, է, որ ցանկացած երկրի դեսպան  ունի որոշակի սահմանափակումներ իր հայտարարություններում: Դա է, որ մենք անվանում ենք ոչ կոռեկտություն:

-Իսկ ինչո՞ւ էր այն անընդունելի:

-Անընդունելին արդեն այլ հարց է: Ընդհանրապես, չկա բարիք, առանց չարիքի: Երբ որ դու ազատ հասարակություն ես ստեղծում, առաջ են գալիս երևույթներ, որոնք շատերի համար անընդունելի են: Համացանցով, մամուլով, հասարակական կազմակերպություններով երբեմն քարոզվում են մեզ համար ոչ ընդունելի  գաղափարներ ու սկզբունքներ, երբեմն էլ, առիթից օգտվելով, առանձին մարդկանց խմբեր թշնամական նպատակներից ելնելով՝  քո երկրի ներսում կարող են ստեղծել քարոզչություն: Բայց եթե դու սկսես թեկուզ բարի նպատակներով սահմանափակումներ մտցնել, վերջիվերջո կդառնաս տոտալիտար պետություն: Դեպի դժոխք տանող ճանապարհը սալապատված է բարի նպատակներով: Այստեղ իսկապես կա պրոբլեմ, բայց ես կարծում եմ, որ պրոբլեմի լուծումը հետևյալն է. դու այնքան առողջ, ամուր ու վստահ հասարակություն պետք է ունենաս, այնքան ամուր արժեհամակարգ, որ այդ քարոզչությունները փոքր կղզյակներից ավելին չկարողանան դառնալ և չվտանգեն քո ներքին կյանքը: Կա նաև միջազգային պրոբլեմ այդ հարցերի վերաբերյալ՝ ահաբեկչություն, բարոյականության հետ կապված հարցեր և այլն: Դրանք միջազգային խնդիրներ են, և մենք տեսնում ենք, որ տարբեր երկրներ փորձում են սահմանափակումներ մտցնել իրենց երկրներում դրանց դեմ պայքարելու համար: Սակայն այս գլոբալ կոմունիկացիաների աշխարհում մի երկրի սահմանափակումն ազդեցիկ չի կարող լինել, փոխարենը լուրջ ազդեցություն կունենա այն, որ բոլոր երկրների կոնսենսուսով որոշակի սահմանափակումներ մտցվեն որոշակի քարոզչությունների դեմ: Իսկ արանքում մնում է, որ դու ատամներդ սեղմած պաշտպանես ազատությունը՝ չնայած այդ ազատության վրա երբեմն չար ծաղիկներ են աճում:

Հիշեցնենք, որ երեկ Հանրային խորհուրդն արձագանքել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Ի. Վոլինկինի հայտարարությանը՝ այն համարելով ոչ կոռեկտ ու անընդունելի:

Անկախ 

Հայաստանում 1000 ամուսնական զույգից ամուսնալուծվում է մեկը

Կարինե-ԿույումջյանՀայաստանում հաշվառվել է 763 հազար 584 տնային տնտեսություն: Այսօր լրագրողների հետ հադիպման ժամանակ տեղեկացրեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

«Տնային տնտեսությունը այն մարդկանց խումբն է, որոնք ապրում են մի հարկի տակ և մասամբ կամ ամբողջությամբ կիսում են իրենց միջոցները, նրանք կարող են լինել ազգակիցներ կամ՝ ոչ»,- ասաց նա` ընդգծելով, որ տնային տնտեսությունների գերակշիռ մասը 485 հազար նուկլեար ընտանիքներն են, այսինքն՝ այն ընտանիքները,  որտեղ միայն ամուսիններն են կամ նրանց հետ նաև երեխաներ, կամ մայր և երեխա, հայր և երեխա:

Կարինե Կույումջյանը հայտնեց, որ 2011թ-ի մարդահամարի տվյալներով 15 տարեկանից բարձր կանանց շրջանում երբևէ ծնածների 12%-ը կազմել են մեկ երեխա ունեցող կանայք, 29%-ը՝ երկու երեխա ծնած կանայք, շուրջ 20%-ը՝ երեք երեխա, 4 երեխա ծնածները՝ 7%, 5 և ավելի երեխաներ ծնածները՝ 4%: Հայաստանում բնակվող կանանց 28%-ը երբևէ երեխաներ չի ծնել: «Կինը չի կարողանում վերարտադրել իրեն և իր ամուսնուն: Հայ կինը մարդահամարի տվյալներով միջինը ծնում է 1,6 երեխա` անհրաժեշտ  2,1 երեխայի փոխարեն»,-նշեց նա:

Վերջին տարիներին ամուսնալուծությունները աճել են. 1000 ամուսնական զույգից մեկը միջինում բաժանվում է: 2011 թվականի տվյալներով մեր բնակչության 2,6 տոկոսը բաժանվում է: Թեև այդ թիվը բարձրանում է, սակայն միջազգային տվյալների հետ համեմատած այն բարձր ցուցանիշ չի համարվում:

Ամուսնության միջին տարիքը աղջիկների համար 2011 թվականի տվյալներով  25.5-ն է, իսկ տղաներինը` 28.5-ը: 2000 թվականի տվյալներով այդ ցուցանիշներն  աղջիկների համար եղել է 23, իսկ տղաների համար 26:

 

 

 

ՏԻԳՐԱՆ ԵՎ ԱԺԴԱՀԱԿ

տիգրանՏիգրան Երվանդյանի մասին ամենավառ գույներով է գրում քերթողահայր Մովսես Խորենացին` ասելով, որ նա հայոց թագավորներից ամենահզորն էր, ամենախոհեմն ու ամենաքաջը: Անգամ շատ պատմաբաններ Տիգրան Երվանդյանի կերպարը նույնացրել են Տիգրան Մեծի, երբեմն` Հայոց ռազմի Աստված Վահագնի հետ:

Իսկապես, տեղին է նշել, որ Տիգրան Երվանդյանի կերպարը հայոց պատմության մեջ արհեստականորեն նսեմացված է, և շատերն անգամ նրան կիսաառասպելական կերպար են համարում: Եվ տարօրինակ է, որ խորհրդային պատմագիտությունն անգամ նրան հայոց արքաների գահացանկում չի ներառել, կամ ներառել է որպես Տիգրան Երվանդյան, այլ ոչ Տիգրան Ա, քանզի Տիգրան Ա ընդունված է համարել Տիգրան Մեծի հորը, որը թագավորել է մ.թ.ա. 115-95 թթ.:
Ինչևէ: Քերթողահայրը, վառ գույներով նկարագրելով Տիգրանի թագավորության շրջանը, նշում է, որ նրա օրոք հայոց աշխարհը լի էր ճոխությամբ, գեղեցկությամբ, լիությամբ, նա հայոց բանակը վերափոխեց, կուռ մարտական միավոր սարքեց, որից սարսափում էին հայոց թշնամիները: Տիգրանն իր բանակով Հայաստանն ազատեց օտարի լծից, իր քաջությամբ ու արիությամբ բարձրացրեց հայոց հարգն ու պատիվը աշխարհում, շենություն ու խաղաղություն բերեց հայոց աշխարհին:
Նա նաև արդարամիտ ու արդարադատ թագավոր էր, չէր արհամարհում նվաստներին, չէր նախանձում լավագույններին, և հայոց աշխարհում բոլորը վայելում էին արքայի բարեհաճությունն ու հովանավորությունը:
Մովսես Խորենացին անգամ արքայի արտաքինն է նկարագրել: Նա գանգրահեր, խարտյաշ, գունեղ դեմքով, մեղմահայացք, թիկնեղ ու վայելչակազմ տղամարդ էր: Տիգրան արքան պարկեշտ էր, չափավոր ուտել-խմելու մեջ, վարքով ժուժկալ էր, խրախճանքների մեջ` օրինավոր:
Տիգրանի թագավորության տարիները բարդ էին աշխարհաքաղաքական առումով: Արևելքում տարածված էր Մարաստանի գերիշխանությունը: Մարաց արքա Աժդահակը փառասեր, նենգ, հզոր տիրակալ էր: Տիգրան Երվանդյանը, որպես դրացի, բարեկամական հարաբերություններ էր հաստատել Աժդահակի հետ, և հայոց ու մարաց պետությունները դաշնակիցներ էին համարվում: Սակայն Աժդահակին դուր չէր գալիս Տիգրանի ընկերությունը պարսիկ Կյուրոսի հետ: Կյուրոսն ու Տիգրանը մտերիմ էին, և դրա մեջ մարաց արքան դավադրություն էր որոնում իր և իր պետության դեմ:
Սակայն, ըստ երևույթին, դեպքերը զարգացան աստվածային նախախնամությամբ: Մի գիշեր Աժդահակը սարսափազդու երազ տեսավ:

– Երազումս մի անծանոթ երկրում էի, մի բարձրաբերձ լեռան մոտ, որի գագաթը թվում էր պատած սարսափելի սառնամանիքով։ Կարծես մեկը ասելիս լիներ, թե դա Հայկազանց երկիրն է։ Երբ ես երկար նայում էի այդ լեռանը, հանկարծ մի ծիրանազգեստ կին երևաց՝ ծածկված երկնագույն քողով, բարձր լեռան գագաթին նստած։ Կինը բարձրահասակ էր, խոշոր աչքերով, կարմիր այտերով և ծննդաբերության ցավերով էր բռնված։
Ես հիացմունքով ու ակնապիշ երկար ժամանակ նայում էի այդ կնոջը։ Հանկարծ կինը ազատվեց և բերեց երեք զավակ, երեքն էլ հասակով ու տեսքով կատարյալ դյուցազուններ։ Առաջինը, առյուծի վրա նստած, սլացավ դեպի արևմուտք, երկրորդը, ընձի վրա հեծած, դիմեց հյուսիս, իսկ երրորդը, վիթխարի վիշապ սանձած, բուռն թափով հարձակվեց մեր տերության վրա։
Այս խառն երազների մեջ մեկ էլ ինձ թվաց, թե ես կանգնած եմ իմ ապարանքի տանիքին, ուր ցայտում էին բազմաթիվ գունագեղ շատրվաններ. այնտեղ էին կանգնած նաև մեզ պսակող աստվածները՝ իրենց հրաշալի տեսքով, և ես, ձեզ հետ միասին, նրանց պատվում էի զոհերով և խնկով։
Այդ պահին հանկարծ վեր նայեցի և տեսա այն վիշապ հեծած մարդուն, որ արծվի նման վայր սլանալով` հարձակվեց մեզ վրա և մոտենալով ուզում էր կործանել մեր աստվածներին։ Այդ պահին ես կռվի մեջ մտա և այդ սքանչելի դյուցազնի հարձակումն ինձ վրա ընդունեցի։ Նախ նիզակների տեգերով սկսեցինք միմյանց մարմինները խոցել և արյան վտակներ հոսեցնել, որի հետևանքով ապարանքի արեգակնատիպ երեսը դարձավ արյան ծով։ Հետո երկար ժամանակ կռվեցինք այլ զենքերով։
Բայց զուր եմ խոսքս այսքան երկարացնում, որովհետև կռիվը վերջացավ իմ կործանումով։ Տագնապալի հուզմունքից սաստիկ քրտնել էի, քունս փախավ, և թվում էր, թե այլևս կենդանի չեմ,- պատմում է նա երազը իր խորհրդականներին ու խնդրում մեկնաբանել այն:

Խորհրդականները, երազը մեկնելով, ասում են, որ Հայկազյան Տիգրանից հարձակում է սպասվում Մարաստանի վրա: Իր երկրից երևութական այդ վտանգը վանելու համար մարաց արքան իր խորհրդականների հետ դավ է նյութում: Որոշում են պատգամաբեր ուղարկել հայոց երկիր` Տիգրանի մոտ, նրանից Աժդահակի համար խնդրել քրոջ` գեղեցկադեմ ու իմաստուն Տիգրանուհու ձեռքը: Այդպես էլ անում են: Պատմահայր Խորենացին անգամ մեջբերում է Աժդահակի պատգամը հայոց արքային. «Քո եղբայրությունը գիտե, որ աշխարհում ոչ մի բան այնքան օգտակար չէ, քան աստվածների պարգևած սերն ու միաբանությունը, մանավանդ իմաստունների և հզորների միջև։ Այդ դեպքում դրսից խռովություններ չեն ծագի, ծագելու դեպքում էլ իսկույն կընկճվեն, իսկ ներքին խռովությունները կհալածվեն, որովհետև դրսից նպաստող չի լինի։ Բարեկամությամբ պայմանավորված այս շահավետ օգուտը նկատի առնելով` ուզում եմ առավել խոր ու հաստատուն դարձնել սերը մեր միջև, որպեսզի երկուսս էլ ապահով զգալով՝ հաստատուն և ամբողջական պահենք մեր տերությունները։ Այդպես էլ կլինի, եթե դու ինձ կնության տաս քո քրոջը՝ Հայոց մեծ օրիորդ Տիգրանուհուն։ Եվ եթե համաձայնես, ապա նա կդառնա թագուհիների թագուհի։ Ողջ եղիր, մեր թագակից և սիրելի եղբայր»։

Հայոց Տիգրան արքան, անտեղյակ իր դեմ լարված դավադրությունից, համաձայնում է Աժդահակի առաջարկին ու քրոջն ամուսնացնում մարաց արքայի հետ, որը Տիգրանուհուն կարգում է որպես իր տիկնանց առաջինն ու Մարաստանի թագուհի:
Դավադրության առաջին մասն իրագործված էր: Ապա Աժդահակն իր ապագա պատերազմում իր թագուհու` Տիգրանի քրոջ աջակցությունն ստանալու նպատակով նրան փորձում է տրամադրել եղբոր դեմ` ասելով, որ Տիգրանի աչքը մարաց գահին է, իսկ այդ դեպքում Տիգրանուհու փոխարեն մարաց թագուհի կդառնա Տիգրանի կինը` Զարուհի թագուհին: Ապա Աժդահակը բացում է իր ծրագրերը Տիգրանուհու առաջ` ասելով, որ պատրաստվում է դավ նյութել հայոց արքայի դեմ ու նրան ծուղակը գցել:
Հասկանալով մահվան սպառնալիքը` Տիգրանուհին հավաստիացնում է ամուսնուն, թե աջակից է նրան, ապա հավատարիմ մարդկանց միջոցով սպասվող դավադրության մասին լուր է ուղարկում հայոց աշխարհ:
Իր ծրագիրն իրագործելու համար Աժդահակը պատգամավոր է ուղարկում հայոց արքունիք և պետական հույժ կարևոր գործեր քննարկելու պատրվակով Տիգրան արքային հրավիրում է հանդիպման Մարաստանի ու Հայաստանի սահմանագլխին:
Սակայն Տիգրան արքան դիվանագիտության չի դիմում և բացահայտելով մարաց Աժդահակի նենգությունը` բացեիբաց պատրաստվում է պատերազմի` ողջ Հայաստանով զորահավաք անելով:
Միաժամանակ, հավատարիմ անձանց շնորհիվ, Տիգրանին հաջողվում է գերությունից ազատել քրոջն ու զորքն առաջնորդել Մարաստանի դեմ:
Գլխավոր ճակատամարտում Տիգրան արքան մենամարտի է հրավիրում նենգ Աժդահակին: Մենամարտի ժամանակ իր երկար նիզակով շամփրելով Աժդահակի կուրծքը` ճեղքում է նրա զրահն ու նիզակի հետ մարմնից հանում մարաց արքայի թոքը:
Մենամարտից հետո մարաց բանակը խուճապահար փախչում է, և պատերազմն ավարտվում է Տիգրանի փառահեղ հաղթանակով:
Պատերազմից հետո Տիգրանը գերում է Աժդահակի ողջ ընտանիքը և արքունիքը: Նա Աժդահակի առաջին կնոջը` Անուշին, իր զավակների հետ բնակեցնում է Գողթն գավառում, Նախճավանի մատույցներում:
Տիգրանուհին Աժդահակին զավակ չի պարգևել: Հայտնի չէ` նա հետագայում ում հետ է ամուսնացել, բայց պատմահայր Խորենացին ավանդում է, որ Տիգրանուհուց է սերել հայոց աշխարհում «Ոստան ազատությանց» արքայազարմ ազնվական դասակարգը:

 

Վահե Անթանեսյան

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 13-ից 14-ը)

ոստիկանԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 6-ը, գողության 11 դեպքից` 6-ը, խարդախության` 7, շորթման և խուլիգանության 1-ական դեպքերը բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 3-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար. 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մայրաքաղաքի գիշերային լուսավորությունը երկարացվել է 1 ժամով

001Մայրաքաղաքի փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և բակային տարածքներում առկա արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով «Երքաղլույս» ՓԲԸ-ի կողմից իրականացվում են ամենօրյա աշխատանքներ, որի շրջանակում գույքագրվում են վնասված լամպերն ու փոխարինվում նորերով: Միայն  նախորդ շաբաթվա ընթացքում փոխարինվել է ավելի քան 700 լամպ:

Ընկերության կողմից կատարվում են նաև ընթացիկ նորոգման՝ մասնավորապես թեքված հենասյուների ուղղման աշխատանքներ:

Ամառային տարեշրջանին անցնելու կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ  մայրաքաղաքի արտաքին լուսավորությունը գիշերային ժամերին երկարացվել է 1 ժամով: Այսուհետ մայրաքաղաքի փողոցները, հրապարակները, զբոսայգիներն ու բակային տարածքները կլուսավորվեն մինչև գիշերվա ժամը 1-ը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հակածխախոտային ծրագրեր՝ Մեղրու տարածաշրջանի 2 քաղաքային և 7 գյուղական համայնքներում

5Հայաստանի բնակչության շրջանում թմրամիջոցների, ալկոհոլի և ծխախոտի տարածվածության համահանրապետական հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հարցվածների և 16-75 տարիքային խմբին պատկանող բնակչության 29 տոկոսը, այդ թվում` տղամարդկանց 60,5 և կանանց 2,2 տոկոսն օգտագործում է ծխախոտ: Նշենք, որ մահացության հիմնական 2 պատճառներ կապված են ծխելու հետ. սրտանոթային հիվանդություններ, չարորակ նորագոյացություններ` առավելապես թոքի:

ՀՀ մարզերում ցածր է ծխախոտի օգտագործման, երկրորդային ծխի վնասակար ազդեցության վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը: Մեղրու տարածաշրջանի բնակչության շրջանում իրազեկության աստիճանը բարձրացնելու նպատակով «Մեղրու կանանց ռեսուրս կենտոն» ՀԿ-ն իրականացնում է «Մի´ ծխիր, ես ուզում եմ ապրել…» ծրագիրը։ Այն անցկացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

«Մեղրու կանանց ռեսուրս կենտոն» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Հարությունյանը նշում է, որ իրենց տարածաշրջանում նման ծրագրի անհրաժեշտություն զգացվում է, քանի որ այստեղ շատ են ծխող դեռահասները և երիտասարդները։ «Հատկապես երիտասարդ ծնողների շրջանում է տարածված ծխելու սովորությունը, ովքեր ծխախոտ օգտագործում են բնակարանում, կանանց, երեխաների ներկայությամբ։ Երկրորդային ծխի ազդեցությունը հատկապես մանկահասակ երեխաների վրա շատ մեծ է։ Մեր նպատակն է նաև բնակչության շրջանում բարձրացնել «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի իրազեկման աստիճանը: Օրենքում շատ հստակ նշված կետերն այսօր չեն կիրառվում։ Ուստի կա բնակչությանն այդ մասին տեղեկացնելու անհրաժեշտություն»,- նշում է Սաթիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ Մեղրու կանանց ռեսուրս կենտոնը ծխելու դեմ պայքարի փորձ ունի և այդ ոլորտում արդեն իսկ մի շարք ծրագրեր իրականացրել է։

ՀԿ ղեկավարն ընդգծում է, որ հակածխախոտային ծրագրերն արդյունավետ են, քանի որ մարդիկ շատ դեպքերում չեն պատկերացնում ծխելու վնասները. «Մեր հանդիպումների ընթացքում շատ վաճառակետերում հասել ենք նրան, որ անչափահասներին ծխախոտ չեն վաճառում, որոշ տեղերում անգամ ծխախոտ գնելու եկած անչափահասներին ծնողական խրատներ են կարդում։ Դեռահասի վրա կողքից ինչ-որ մեկի խոսքը երբեմն ավելի ազդեցիկ է լինում, քան իր հարազատի»։

«Մի´ ծխիր, ես ուզում եմ ապրել…» ծրագիրն իրականացվում է Մեղրու տարածաշրջանի 2 քաղաքային (Մեղրի, Ագարակ) և 7 գյուղական համայնքներում (Կարճևան, Լիճք, Վարդանիձոր, Լեհվազ, Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք)։ ՀԿ-ի անդամներն արդեն հանդիպել են համայնքների անդամների հետ։ Մայիսի 15-18-ը աշակերտական խմբերի հետ կանցկացվեն սեմինարներ, որոնց մասնակիցները հաջորդ մեկ ամսվա ընթացքում «հավասարը՝ հավասարի» սկզբունքով իրենց դպրոցներում կիրականացնեն սեմինարներում ձեռք բերած գիտելիքների փոխանցում։ Տեղի կունենան հակածխախոտային ակցիաներ, քայլարշավներ, մրցույթներ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. որոնվում է

1400049034,6838Մայիսի 7-ից ոստիկանության Ջերմուկի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 20 շենքի, 24-րդ բնակարանի բնակիչ, Ջերմուկի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 1998 թ. ծնված Վանուշ Արայիկի Սիմոնյանը:
Վանուշ Սիմոնյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Ջերմուկի բաժին կամ զանգահարել 0287-2-14-42, 010-59-06-38 հեռախոսահամարներով:

Անկախ

Դեսպան Ազնավուրը հանդիպեց Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի համանախագահներին

238.Ambassador Aznavour met Armenia-Swiss Parliamentary Group Co-Chairs 14.05.2014Մայիսի 9-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը Դաշնային պալատում հանդիպում ունեցավ Շվեյցարիայի խորհրդարանի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի երեք համանախագահների` ազգային խորհրդականներ Ուելի Լյուենբերգերի, Դոմինիկ դը Բումանի և պետական խորհրդական Հանս Ալթհերի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը:

Հանդիպման սկզբում, խոսելով ՀՀ նոր կառավարության գործունեության և Հայաստան-Շվեյցարիա հարաբերությունների զարգացման ուղղությամբ վերջինիս ունեցած ծրագրերի մասին, դեսպանը նշեց, որ նոր կառավարությունը մտադիր է էլ ավելի զարգացնել և խորացնել հարաբերությունները Շվեյցարիայի և Հայաստանի միջև:

Հանդիպման մասնակիցները անդրադարձան նաև Փերինչեքի գործին և ընդգծեցին համակարգված աշխատանքների կարևորությունը Հայաստանի և Շվեյցարիայի իշխանությունների միջև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ Պալատում նշված գործի քննությանը լավագույնս պատրաստվելու նպատակով:

Դեսպան Ազնավուրը խորհրդարանական խմբի համանախագահների հետ քննարկեց նաև խմբի հնարավոր այցելությունը Հայաստան 2015թ.` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, ինչպես նաև ներկայացրեց տարելիցին նվիրված Շվեյցարիայիում իրականացվելիք և համահայկական ծրագրերի նախնական գաղափարները:

 

Տուժողին 400.000 դրամի նյութական վնաս պատճառած ծանոթը որոնվում է

ոստիկանություն3Մայիսի 12-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Կենտրոնականի բաժին են հրավիրել 1973 թ. ծնված Արման Հ.-ին: Նա հայտնել է, որ նախորդ օրը երեկոյան իր ծանոթը հյուրընկալվելով իր բնակարանում` գողացել է բջջային հեռախոս, դրամապանակ, որի մեջ եղել է մոտ 40.000 դրամ, և տարբեր բանկային քարտեր` պատճառելով մոտ 400.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողի ծանոթը 1988 թ. ծնված Արման Մ.-ն է:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Բերման ենթարկվածը խոստովանել է, որ գողություն է կատարել

ձերբակալելՄայիսի 12-ին ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1964 թ. ծնված Արկադիկ Գ.-ին: Նա խոստովանել է, որ Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի թիվ 1/92 հասցեում գործող շինանյութի վաճառքի կետից գողացել է էլեկտրական սղոց և շաղափ` պատճառելով 110.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդն այցելել են ֆրանսիական «Կարֆուր» ընկերության հիպերմարկետի շինհրապարակ

սերժ, օլանդ, քյարֆուր

Նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր այցելել են «Երևան մոլ» առևտրային կենտրոնում առաջիկայում բացվելիք ֆրանսիական «Կարֆուր» ընկերության հիպերմարկետի շինհրապարակ, որտեղ ծանոթացել են իրականացվող աշխատանքների ընթացքին: Նախագահների ներկայությամբ ստորագրվել է «Նախնական վարձակալության պայմանագիր «Երևան մոլի» և «Կարֆուր» ընկերության միջև»: Երկու երկրների ղեկավարներն այցելել են նաև հիշյալ առևտրային կենտրոնի տարածքում տեղակայված ֆրանսիական «Օրանժ» ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոն: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներին այստեղ ներկայացրել են «Օրանժի» կողմից մատուցվող ծառայությունների տեսականին, նորարարական առաջարկներն ու Հայաստանում, ընդհանուր առմամբ, ընկերության գործունեությանը և զարգացման ծրագրերը:

«Աբովյան» Քրեակատարողական հիմնարկում 18-ից 20 կին դատապարտյալ է թունավորվել

 քրեակատարողական հիմնարկ2014 թվականի մայիսի 12-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խմբի անդամներն այցելություն կատարեցին «Աբովյան» Քրեակատարողական հիմնարկ։  Խումբը արձագանքել էր մի շարք զանգվածային լրատվամիջոցներում տարածած այն տեղեկատվությանը, ըստ որի ՀՀ ԱՆ  «Աբովյան» Քրեակատարողական հիմնարկում 18-ից 20 կին դատապարտյալ է թունավորվել:  Դիտորդական խմբի դիտորդներ Ժորժետա Մեսրոպյանը,  Գոհար Ամիրխանյանը  և Անի Վարդանյանը հրատապ այց կատարեցին Քրեակատարողական հիմնարկ: Այցելության մանրամասները կհրապարակվեն շուտով: 

ԲՌՆԻ ՈՒԺ քաղաքացիների դեմ Օլանդի այցի ժամանակ – Մաշտոցի պուրակ

Մենք ենք այս քաղաքի տերըԼարված իրավիճակը շարունակվում է

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

Քիչ առաջ Մաշտոցի պուրակի տարածքից ՀՀ ոստիկանությունը բռնի ուժով հեռացրել ու ձերբակալել է մի քանի քաղաքացու, ովքեր ցանկանում էին ներկա գտնվել Մաշտոցի պուրակի անվանափոխության միջոցառմանը և իրենց դիրքորոշումն արտահայտել անվանափոխության վերաբերյալ: Նրանք ձերբակալվել են խաղաղ հավաքի ժամանակ՝ առանց օրինական հիմքերի: Այս պահին ձերբակալված են՝ Դվին Իսանյանս, Mika Trchkan Elizbaryan, Anna Shahnazaryan, Ani Seize Khachatryan, Արսեն Օհանյան, Ռոլանդ Թմոյան և Գևորգ Սաֆարյան: Նրանց տարել են Կենտրոնի բաժին:

Կից կրկին ներկայացնում ենք Մաշտոցի պուրակի անվանափոխության ապօրինության հիմքերը և սեփական հանրության կարծիքն արհամարհելու հանգամանքները։

ՙՙՄենք ենք այս քաղաքի տերը՚՚

Անկախ

Ներքին կարմիրաղբյուր գյուղի հին ավտոկանգառում մարդիկ այլևս ավտոբուսի կամ տաքսիի չեն սպասում

10335734_740618322627426_1479819075_nՏավուշի մարզի Ներքին կարմիրաղբյուր գյուղի հին ավտոկանգառում մարդիկ այլևս ավտոբուսի կամ տաքսիի չեն սպասում: Կանգառը, որտեղից շամշադինցիները Ադրբեջանի Թովուզ կայարանի շուկա էին ճանապարհվում կամ կտրում-անցնում Ղազախն ու դուրս գալիս Իջևան, հիմա ադրբեջանական դիպուկահարների գլխավոր թիրախն է, քարուքանդ են արել, գնդակոծել:  Գյուղի պատանիներն էլ չգործող կայարանի պատերին ու գյուղի աղջիկների առաջ <<սրտներն են բացել>>` թողնելով սիրային բանաձևեր:

<<Ալիբեյլի, Հաջալու, Օքյուզլու, Թովուզ կայարան, Աղստավ, Ղազախ ու արդեն Իջևան: Էն ժամանակ Իջևանի ճամփան դեպի Երևան չկար, մենք էդպես էինք դուրս գալիս, գնում Երևան>>,-հիշում է Ներքին կարմիրաղբյուրի բնակիչ Սամվել Փարսյանը:

10331786_740618325960759_295752575_nԿիսակայարանում ու նաև շրջակայքում այժմ մարդիկ աշխատում են քիչ լինել, զգուշանում են, այն մոտ է հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին պատմությունները հիշելիս  Ամալյա Չոբանյանը ադրբեջանական հարսանիքին իր և ամուսնու` Սուրեն Չոբանյանի մասնակցությունն է մտաբերում: <<Դոստեր ունեիք, հաճախ էինք հյուր գնում, իրենք գալիս, անգամ հարսանիք էին հրավիրել: Ընդեղից սրբիչներ էինք հիմնականում առնում, գնում էինք մեշոկներով ապրանք առնում, բերում տունը լցնում: Հիմա վայրենացել են, մոռացել են հարևանությունը, էլ չեն հարցնում` ով ա ինչ ա` կրակում են, որտեղ կկպչի, կկպչի>>,-ասում է Ամալյա Չոբանյանը:

10335723_740618332627425_331318432_nԱդրբեջանի Թովուզ կայարանի երբեմնի գնումներից Ամալյա տատը մի գորգ է պահել, չի հիշում` որքան արժեր, բայց հիշում է, որ էժան է գնել: Գյուղը գնդակոծելու ադրբեջանական գլխավոր հենակետը Հայերի յալում է տեղակայված, որը ժամանակին սահմանամերձ այս գյուղի խոտհարքն էր, հիմա հակառակորդն է այնտեղ դիրքավորված: Այդ բարձունքից է, որ գյուղի այս թաղամասը միշտ կրակի տակ է:

10370714_740618329294092_1704558045_nՆերքին կարմիրցիները կանգառը գյուղի տակից գյուղի սկիզբ են տեղափոխել: Վառ գույնի տանիքով կայարանից գյուղից դուրս եկող ճանապարհը շրջանցում է հակառակորդի տեսադաշտը: Այժմ ճանապարհը բարեկարգվում է: Գրեյդերով գրունտային ճանապարհի թումբ ու փոսերը հարթեցվում են: Կարո՞ղ է ասֆալտապատեն. այս հարցին գյուղացիներն արձագանքում են` Աստված ձայնդ լսի….

 

Անկախ

Տեղացած առատ անձրևի հետևանքով Երևանում ավտոմեքենաներ են արգելափակվել

IMG_3960-9232-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespngՄայիսի 13-ին, ժամը 00.21-ին ահազանգ է ստացվել, որ տեղացած առատ անձրևից Երևանի Թամանցիների փողոցում` մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մոտակայքում, ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա:

***

IMG_3959-9231-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespngՄայիսի 13-ին, ժամը 00.20-ին ահազանգ է ստացվել, որ տեղացած առատ անձրևից Երևանի Շերամի փողոցում` «Քուրսի» ռեստորանի մոտակայքում, ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վեց ավտոմեքենա:

***

Մայիսի 12-ին, ժամը 23.40-ին ահազանգ է ստացվել, որ տեղացած առատ անձրևից Երևանի Բագրատունյաց պողոտայում` կամրջի մոտակայքում, ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 16 ավտոմեքենա:

Փրկարարները մասնատել և հեռացրել են կոտրված ծառը

IMG_4010-9269-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespngՄայիսի 13-ին, ժամը 00.02-ին ահազանգ է ստացվել, որ ծառը կոտրվել և ընկել է Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 59 շենքի բակ:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ծառը մասնատել և տեղափոխել են անվտանգ տարածք:

Անկախ

Հակակարկտային կայաններն իրականացրել են կրակոցներ

Հակակարկտային կայաններ

Մայիսի 12-ին, ժամը 14.54-ից մինչև 23.50-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 84 կայաններից Լոռու մարզի Մեդովկա, Կուրթան, Դսեղ, Վարդաբլուր, Գյուլագարակ, Գարգառ, Կողես գյուղերում, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, Նորամարգ, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Լուսառատ, Փոքր Վեդի, Տափերական, Շահումյան, Եղեգնավան, Ավշար, Նոյակերտ, Արարատ գյուղերում, Արագածոտնի մարզի Արտաշավան, Օհանավան, Կարբի գյուղերում իրականացվել է 15874 կրակոց:

Ժամը 23.20-ից մինչև 23.50-ը Արագած լեռան լանջին տեղացել է մանրակարկուտ:

Տավուշի մարզի Նավուր գյուղում, Գեղարքունիքի մարզի Զովաբերդ և Կաքավաձոր համայնքներում, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և Աղիտու, Նորավան գյուղերում տեղացել է կարկուտ, հնարավոր են թույլ վնասներ:

Վերոնշյալ տարածքները չեն վերահսկվում ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից:

Դեպքի մասին տեղյակ է պահվել ՃԿԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն:

Անկախ