Մարտի 7-ին հայ-ադրբեջանական շփման գծում գերեվարված և ապրիլի 10-ին Կարմիր խաչի միջազգային գրասենյակի միջնորդությամբ հայկական կողմին հանձնված Արսեն Խոջոյանը հաջորդ երկուշաբթի կտեղափոխվի Երևան՝ հոգեբուժական զննության նպատակով: Արսենն այժմ հայրենի գյուղում է՝ Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուրում: Արսեն Խոջոյանի մայրիկի՝ Սվետլանա Խոջոյանի խոսքով, որդու վիճակն ընդհանուր լավ է, բայց անհանգստացնող հանգամանքներ ևս կան: ՙՙԱրսենը կաշկանդված է, սևեռուն հայացքով երկար նայում է ինչ-որ մի ուղղությամբ, մտածում, ինձ թվում ա՝ վախ կա մեջը: Երեկ ամբողջ օրը դողէրոցքի մեջ էր, մեկ ժամ ա ընդամենը քնել՚՚,-Անկախի հետ հեռախոսազրույցում ասաց Սվետլանա Խոջոյանը: Մեր տեղեկություններով, Արսենը, առողջական խնդիրների պատճառով դեռևս հարսնացուի հետ չի հանդիպել, խոսել է միայն հեռախոսով: Հարևան Չորաթան գյուղի բնակիչ Շուշանիկի և Արսենի՝ այսպես կոչված խոսքկապի արարողությունը տեղի է ունեցել այս տարվա հունվարի 4-ին:
Ոստիկանության տոնը՝ մեկ օր շուտ
Գյումրիում նշվեց ոստիկանի օրը: Դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ տոնական հանդիսություն, որի ժամանակ մի շարք ոստիկաններ պարգևատրվեցին մեդալներով, վկայագրերով, դրամական խրախուսանքով:96-ամյա ուժային կառույցի գործունեությունը սկսվում է Հայաստանի առաջին հանրապետությունից. ստեղծվում է ներքին գործերի նախարարություն և առաջին նախարար է դառնում Վանի ինքնապաշտպանության ղեկավար, Սարդարպատի ճակատամարտի կազմակերպիչ, Երևանի նահանգապետ Արամ Մանուկյանը՝ 1918թ.: Համակարգն իր զարգացման փուլերն անցել է խորհրդային ժամանակներում և արդեն Հայաստանի երրորդ Հանրապետությունում ու դեռ շարունակում է:
Իրենց մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով Շիրակի մարզի ոստիկաններին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նշեց. «Ոստիկանությունն, իսկապես, փառապանծ ուղի է անցել: Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ միլիցիայի աշխատակիցներն իրենց մեծ գործն արել են: Եկան Հայաստանի համար դժվարին տարիներ, Արցախյան գոյամարտ, սահմանների պաշտպանության հարցում ոստիկանության դերն անուրանալի էր: Այն, որ ոստիկանության շատ աշխատակիցներ ընդգրկվեցին կամավորական ջոկատներում և իրենց պարտքը կատարեցին, դա փաստ է: Շատերը նաև դարձան զոհեր: Այսօր էլ ոստիկանությունը կանգնած է իրավակարգի պահպանության առաջին շարքերում»:
Տոնի կապակցությամբ ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվեցին և խրախուսվեցին կատարած աշխատանքի համար: Շիրակի մարզպետի կողմից մարզային ոստիկանությունը նվեր ստացավ հեռուստացույց, իսկ մարզի մի շարք ոստիկաններ պարգևատրվեցին:
Ոստիկաններին շնորհավորեց և պարգևատրեց նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով բարձր գնահատեց քաղաքապետարանի և ոստիկանության համատեղ աշխատանքը:
Ոստիկանության անցած ճանապարհի, ձեռքբերումների և բացթողումների մասին ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Նադարյանը կաևորեց. «Նախ շնորհավորում եմ ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին՝ 96-ամյակի առթիվ, ցանկանում եմ քաջառողջություն, անամպ երկինք: Ցանկանում եմ աշխատանքի մեջ արդյունավետություն այն առումով, որ եթե կկատարվեն հանցագործություններ, այն աստիճան ունակ և պատրաստակամ լինեն ոստիկանության գործիչները, որ շատ շուտ բացահայտեն: Շատ լավ կլինի, որպեսզի կանխարգելվեն բոլոր հանցագործությունները, բացասական երևույթները»: Վարդան Նադարյանը նշեց, թե իրենք սովետական միլիցիայի հետնորդներն են ու պետք է վերցնեն, զարգացնեն բոլոր դրական երևույթները, և ավելի կատարելագործելով աշխատանքային ընդունակությունները՝ նախատեսված ծառայությունները մատուցել ժողովրդին:Ըստ Նադարյանի, ոստիկանությունն այսօր բազմաթիվ բացթողումներ ունի. «Բացթողումը մարդն է, կադրերն են որոշում ամեն ինչ. օրենքը հստակ է, կիրառումը հստակ է, գործառույթը հստակ է, կատարողն է պետք: Բացթողումը հետևյալն է, պիտի ման գանք, գտնեն, խրախուսենք, առաջխաղացման ներկայացնենք մարդկանց, որոնք համապատասխանում են ոստիկանի բարձր կոչմանը»:
Տոնական միջոցառումները շարունակվեցին մասնագիտական երգ ու պարով:
Այսօր “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է դոլարի առք և վաճառք
Բերդավանում ականի պայթյունից մեկ մարդ մահացել է, մեկն էլ վիրավոր է
Ապրիլի 15-ին ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, 1958թ. ծնված Ռաֆիկ Գրիշայի Մուղդուսյանը և Հաղթանակ գյուղի բնակիչ, 1965թ. ծնված Գաբրիել Հրաչի Բաբիկյանը Բերդավան գյուղի սահմանագոտում խոտ հավաքելիս մոտ 200 մետր առաջացել են սահմանամերձ ականապատ տարածքում և պայթել են ականի վրա:
Ստացած վնասվածքներից Ռաֆիկ Գրիշայի Մուղդուսյանը մահացել է: Գաբրիել Հրաչի Բաբիկյանը ականապայթյունային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է Ռաֆիկ Մուղդուսյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին:
Դժբախտ պատահարներից զերծ մնալու նպատակով ՊՆ-ն կոչ է անում սահմանամերձ գոտիների բնակչությանը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս ուշադիր լինել և հետևել ականապատ տարածքներում տեղադրված նախազգուշական նշաններին:
Սիրիահայ ընտանիքները՝ քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են մայրաքաղաքում բնակվող սոցիալապես անապահով սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագրերը:
2014 թվականի առաջին եռամսյակում քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության կողմից սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում համապատասխան օժանդակություն է ցուցաբերվել հարյուրավոր սիրիահայերի:
Մասնավորապես կենցաղային իրեր, հագուստեղեն, գրենական պիտույքներ են տրամադրվել 228 ընտանիքի: Պարենային աջակցություն է ստացել 64 ընտանիք, ևս 47-ին տրամադրվել է դրամական աջակցություն:
Զուգահեռ շարունակվում է անապահովության գնահատման համակարգում սիրիահայ ընտանիքների հաշվառումը, նպաստների տրամադրումը: Քաղաքապետարանի և վարչական շրջանների ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ նաև վերջինների զբաղվածության հարցը: Երևանի ԶԾՏԿ-ներում հաշվառվել է 24 սիրիահայ, կենսաթոշակի իրավունք է ձեռք բերել 25-ը: Ըստ անհրաժեշտության տրամադրվում են նաև հրատապ օգնություններ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
հասարակայնության հետ կապերի վարչություն
Նռնակ, փամփուշտներ, պահունակ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ
Ապրիլի 13-ին, ժամը 23.50-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 77-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 12-ին, ժամը 23.30-ին, Երևանի Աճառյան փողոցի թիվ 4/1 հասցեի մոտ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԲՄՎ X 5» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաների:
«Մերսեդես Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 13-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 10 հասցեի մոտ իրար են բախվել «Միցուբիշի Պաջերո» և «Մերսեդես Բենց ML» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Բենց ML»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 13-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Ջրաշեն-Նոր Արտագերս խաչմերուկում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հրդեհ Արտաշատում
Ապրիլի 13-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Ս. Հակոբյան փողոցում հրդեհ է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, անհայտ պայմաններում այրվել է 1953 թ. ծնված Հարություն Բ.-ի տան բակում լցված պոլիէթիլենի հումքը:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 21.49-ին, մարտական 2 հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետևանքով պատճառված նյութական վնասը գերազանցում է 100.000 դրամը:
ՀՀ ԱԻՆ Հրդեհային տեսչությունում կատարվում է հետաքննություն:
Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից Անկախին տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում`
Քամին հարավային 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 15-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Մի շարք ՀԿ-ներ ՀՀ կառավարության ձևավորման վերաբերյալ հայտարարություն են տարածել
Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո սկսեցին և նոր վարչապետի նշանակումից հետո շարունակում են տարվել վարչապետի անձի շուրջ նեղմիտ և գավառական սպեկուլյացիաներ: Վարչախմբի տարբեր թևեր ակնարկներով կամ բացահայտորեն հայտարարում են ժողովրդի կամքին հակառակ գործելու և իրենց նեղ խմբային շահերը պաշտպանելու մասին, իսկ մեդիաների մեծամասնությունն ու հասարակության մի մասը գտնվում է այս ամենի կապակցությամբ պասիվ բողոքողի դիրքում: Հանրային բանավեճից դուրս է մնացել ամենակարևոր հարցը՝ թե, անկախ անձից, ինչ հանրօգուտ քաղաքական փոփոխություններ պետք է կատարի նոր կառավարությունը՝ համաձայն հասարակության պատվերի և թե որն է այդ պատվերը։
Համարելով, որ մեդիաներով լոկ անձերի շուրջ տարվող այս քննարկումները, իրականում, հանրությանը բուն խնդրից շեղելու և մոլորեցնելու ճանապարհ է, պահանջում ենք ՀՀ-ում կառավարություն ձևավորել հավակնող բոլոր ուժերից մանրամասն ներկայացնել իրենց քաղաքական հայեցակարգը` ապահովելով դրահամապատասխանությունը քաղաքացիական դաշտում արդեն իսկ ձևակերպված հետևյալպահանջներին.
- Ցանկացած քաղաքականություն վարելիս՝ առաջնորդվել ՀՀ ինքնիշխանության, մարդու իրավունքների և ժողովրդաիշխանության, հանրային շահի, քաղաքացիների բարեկեցության և երջանկության, քաղաքական, տնտեսական և այլ ազատությունների խթանման սկզբունքներով:
- Բացառել շահերի բախում ենթադրող որևէ անձի նշանակումը կառավարության կազմում` սկիզբ դնելով հանրային ծառայության մաքրման գործընթացին, և ազատվել հանրային պաշտոնում իրենց մասնավոր շահերով առաջնորդվող պաշտոնյաներից:
- Իրականացնել ոչ իմիտացիոն հակակոռուպցիոն միջոցառումներ` թիրախավորելով բարձր մակարդակի քաղաքական կոռուպցիան և մենաշնորհային օլիգարխիկ տնտեսությունը, ապահովելով կոռուպցիոն գործարքներում ներգրավված անձանց պատշաճ բացահայտում և դատապարտում: Ապահովել օֆշորներում գրանցված մասնավոր ընկերությունների վերաբերյալ տվյալների հրապարակում:
- Տնտեսությունն ամբողջությամբ բերել հարկային դաշտ՝ ստվերից հանելով օլիգարխներիբիզնեսները և խստորեն կիրարկել հակամենաշնորհային օրենսդրությունը: Ազատել մանր ու միջին բիզնեսը օլիգարխիկ վերահսկողությունից, հարկային բեռը վերաբաշխել ի օգուտ ցածր և միջին եկամուտ ստացողների, վարել սոցիալական արդարությանը նպաստող հարկային քաղաքականություն:
- Դադարեցնել տարբեր պետական մարմինների կողմից հակասոցիալական որոշումների ընդունումը՝ կենսաթոշակների, տրանսպորտի սակագների, կոմունալ ծառայությունների գների, հանրային տարածքների սեփականաշնորհման վերաբերյալ: Բացառել վարչական մարմինների կողմից ճնշումները գործատուների և աշխատողների վրա՝ քաղաքացիների կամքին հակառակ կենսաթոշակային ֆոնդերի համար պարտադիր գանձումներ կատարելու նպատակով:
- Հատուկ հայեցակարգ և քաղաքականություն մշակել հանքարդյունաբերության ոլորտըկարգավորելու, պետական մասնաբաժիններ ստեղծելու միջոցով օտարերկրյա տնտեսական շահագործումից և կախվածությունից դուրս բերելու, խիստ հարկային քաղաքականություն սահմանելու և ընդերքից ստացված եկամուտները ներկա և ապագա սերունդների միջև արդարացի բաշխելու, ապօրինաբար և խախտումներով ընդերքօգտագործման թույլտվություններ ստացած ծրագրերը դադարեցնելու, բնությանը, տնտեսությանը և բնակչության առողջությանը մինչ այժմ հանքարդյունաբերության հասցրած վնասները հատուցելու, հանքարդյունաբերությունը զսպելու ևբնապահպանությանն առաջնահերթություն տալու ուղղությամբ:
- Ապակուսակցականացնել բուհերի ուսխորհուրդները, դադարեցնել կրթական հաստատությունները նեղ կուսակցական շահերին ծառայեցնելը, չխոչընդոտել որակյալ և քննադատական կրթության զարգացմանը:
- Ձեռնարկել միջոցներ կանխարգելելու ոչ կանոնակարգային հարաբերությունները զինված ուժերում: Հայկական բանակը զարգացնել որպես Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների պաշտպանության նպատակով պրոֆեսիոնալ գիտելիքների ձեռքբերմանն ուղղված հաստատություն: Ստեղծել իրավական երաշխիքներ` կանխելու բանակի միջամտությունըներքաղաքական իրադարձություններին և ապահովելու քաղաքացիական վերահսկողություն զինված ուժերի նկատմամբ:
- Դադարեցնել պատմամշակութային ժառանգության ոչնչացումը և ձեռնարկել միջոցներ շուտափույթ վերականգնելու մինչ օրս ապամոնտաժված հուշարձանների վերականգնումը, ինչպես նաև տեղափոխված հուշարձանների վերադարձը իրենց պատմական տարածք:
- Ապահովել հանրային մարմինների բոլոր որոշումների ընդունման գործընթացում շահագրգիռ կողմերի լայն շրջանակի մասնակցություն` երաշխավորելով քաղաքացիների ներկայությունը այդ որոշումները կայացնող մարմինների բոլոր նիստերին և պարբերաբար հրապարակել հանրային միջոցների ծախսման մասին մանրամասն հաշվետվություններ:
Այսօր հասունացել է քաղաքացիական նախաձեռնությունների կողմից քաղաքական օրակարգ ձևավորելու հարցը՝ ընդգրկելով հանրային շահին և բարեկեցությանն առնչվող ողջ շրջանակը։ Կառավարությունը պետք է հայտնվի քաղաքացիական վերահսկողության տակ և կատարի միմիայն հասարակության պատվերը՝ հակառակ մինչ օրս անձերի շուրջ վարվող սակարկությունների։
Սույն հայտարարությամբ պատրաստակամություն ենք հայտնում ներքոստորագրյալ քաղաքացիական խմբերի և այլ սուբյեկտների հետ համատեղ աշխատանք իրականացնել հանրային օրակարգի շուրջ, որը կներառի գործադիրի կողմից իրականացվելիք շատ որոշակի փոփոխությունների կետեր։
«Ազատագրում» նախաձեռնություն
«Ինքնիշխան Հայաստան» քաղաքացիական նախաձեռնություն
Երևանի պաշտպանության նախաձեռնությունների միավորում
Համահայկական բնապահպանական ճակատ
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
«Վճարում ենք 100 դրամ» շարժման մի շարք անդամներ
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն
«Էկոլուր» ՀԿ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
Հայաստանի հելսինկյան կոմիտե
Հակառակորդն արդեն մեկ ժամից ավելի է` գնդակոծվում է նաև Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը,լրացված
Հակառակորդն արդեն մեկ ժամից ավելի է` գնդակոծվում է նաև Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը: Համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանի խոսքով, ադրբեջանական դիրքապահները խոշոր տրամաչափի զինատեսակներով կրակում են գյուղի ուղղությամբ: ՙՙԿրակոցներ են, դուրս չեմ եկել, որ տեսնեմ` ինչ վնասներ են եղել, բայց, բարեբախտաբար, մեծ ծավալի վնասներ չկան: Գնդակները դիպչում են տների տանիքներին, պատերին, դարպասներին՚՚: Անկախի հետ զրույցում Սամվել Սաղոյանը նշեց, որ հակառակորդը հրադադարը վերջին անգամ խախտել էր մարտի 28-ին: Գյուղացիների հետ հեռխոսազրույցում կրակոցների ձայները լսելի էին: Մեր տեղեկություններով, ադրբեջանական դիրքապահների կրակահերթերն անպատասխան չեն մնում:
Քիչ առաջ, Մովսեսի բնակիչ Անուշ Անտոնյանը Անկախի թղթակցին տեղեկացրեց, որ ուժգին կրակոցներ են հատկապես գյուղին պատկանող այգիների և գերեզմանատան ուղղությամբ: Ավելի սահմանամերձ թաղամասի բնակիչները, որոնք ունեն բարեկամներ կամ ծանոթներ, տեղափոխվել են Մովսեսի` առավել ապահով ու անվտանգ թաղամասեր:
Այս պահին հակառակորդը գնդակոծում է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր, Մովսես գյուղերը,լրացված
Այս պահին լարված իրավիճակ է հայ-ադրբեջանական հյուսիսարևելյան սահմանին: Արդեն մի քանի ժամ է հակառակորդը խոշոր չափի զինատեսակներով գնդակոծում է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր, Մովսես գյուղերը: Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը հենց նոր Անկախի թղթակցին հայտնեց, որ հակառակորդը գնդակոծում է Մովսեսի այգիները, և տեղեկություններ կան, որ ադրբեջանական կողմը կրակում է Ներքին Կարմիրաղբյուրի և Այգեպարի ուղղությամբ: Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն էլ մեր թղթակցին հայտնեց, որ ինքն այժմ Բերդում է, լսել է, որ կրակում են գյուղի վրա, շտապ մեկնում է գյուղ:
Այս պահին, մեր տեղեկություններով , բարեբախտաբար, տուժածներ չկան:
ՙՙՄեր տեղեկություններով, ադրբեջանական կրակահերթերն անպատասխան չեն մնում՚՚
Ոստիկանների հերթական բացահայտումը. Իջևանում տեղի ունեցած մի վրաերթի հետքերով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ճանապարհատրանսպորտային պատահարներ. մտահոգիչ վիճակագրություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մասնավորի կողմից արդեն իսկ 40 օբյեկտների մուտքերում կառուցվել են թեքահարթակներ
Նախկինում կառուցված օբյեկտների մուտքերը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հարմարեցնելու նպատակով սեփականատերերի կողմից թեքահարթակների կառուցման աշխատանքների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ գույքագրումից և մասնավոր կառույցների հետ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո արդեն իսկ 40 օբյեկտների մուտքերում ներկառուցվել են թեքահարթակներ: Աշխատանքներում ակտիվորեն ներգրավված են նաև շահառու կազմակերպությունները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ծառատունկ-շաբաթօրյակները կշարունակվեն մինչև մայիսի 1-ը
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, նախքան օրակարգային հարցերին անցնելը, շնորհակալություն է հայտնել աշխատակազմի բոլոր ստորաբաժանումներին՝ ապրիլի 12-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկը հավուր պատշաճի կազմակերպելու և անցկացնելու համար: Քաղաքապետը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր այն պետական և մասնավոր կառույցներին, որոնք ակտիվորեն մասնակցել են իրականացված աշխատանքներին:
Խորհրդակցության շրջանակում մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքների հետ կապված՝ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ 2014-ի կանաչապատման ծրագրերի շրջանակում արդեն իսկ մեկնարկել են ոռոգման ցանցերի անցկացման աշխատանքները: Զուգահեռ զեկուցվել է, որ բոլոր վարչական շրջաններում իրականացվում է ճմապատում և կրապատում, շարունակվում է նաև ծառերի սանիտարական էտը: Քաղաքապետը հանձնարարել է մինչև մայիսի 1-ը շարունակել մայրաքաղաքում ծառատունկերի կազմակերպումը՝ զուգահեռ տեղերում կազմակերպելով նաև տարածքների մաքրման աշխատանքներ:
Ոստիկանները մեկնեցին ահազանգի հետքերով
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Ապրիլի 13-ին, ժամը 01.00-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենա է բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 12-ին, ժամը 07.45-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 49-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և բախվել քարաժայռին, ինչի հետևանքով վարորդը մարմանական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 12-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 57-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
***
Ապրիլի 12-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո»-ի վարորդը Աշտարակի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 107 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 77-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդը ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 12-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106», «Մերսեդես C 240» և «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը, «Մերսեդես C 240»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 12-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 136 կմ-ին «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենա է վրաերթի է ենթարկել 2009 թ. ծնված Լուսինե Թ.-ին և նույն ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 12-ին, ժամը 13.15-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 63-րդ կմ-ին իրար են բախվել «Յամահա» մակնիշի 2 մոտոցիկլետ, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 11-ից 14-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 11-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 33 դեպքից բացահայտվել է 25-ը, խարդախության 7 դեպքից` 6-ը, ավազակային հարձակման` 2, խուլիգանության 1 և մաքսանենգության 9 դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության 7 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 և մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար. 2 մարդ զոհվել է, 28-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Դանակահարություն շքամուտքում
Ապրիլի 12-ին, ժամը 18.50-ին, Վանաձորի շտապօգնության կայանից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջին պատի կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 1998 թ. ծնված Էդիկ Մ.-ն:
Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 137 շենքի 2-րդ շքամուտքի 1-ին հարկում, վիճաբանության ժամանակ, Էդիկ Մ.-ին իր մոտ եղած դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1985 թ. ծնված Գարիկ Դ.-ն:
Էդիկ Մ.-ից ընդունվել է հաղորդում և տրվել դատաբժշկի ուղեգիր:
Դանակն առգրավված է:
Գարիկ Դ.-ն ներկայացվել է ոստիկանության քննչական բաժին:
Նախապատրաստվում են նյութեր:




