Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է 1932 թ. ծնված Պետրոս Պրոխորյանը, որը ապրիլի 23-ին, ժամը 12.30-ին, դուրս է եկել Երևան քաղաքի Կուրղինյան 15 շենքի 34 բնակարանից և մինչ օրս չի վերադարձել:
Ովքեր որևէ տեղեկություն ունեն անհայտ կորածի վերաբերյալ` խնդրում ենք զանգահարել ոստիկանության Մալաթիայի բաժին հետևյալ հեռախոսահամարներով` 010-39-02-02, 010-39-97-74, 055-84-55-00 կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դիմում-առաջարկը ՀՀ Կառավարությանը
Վարորդը և ուղևորը մահացել են
Օգոստոսի 7-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը` 1980 թ. ծնված Օնիկ Եսայանը, և ուղևորը` 1957 թ. ծնված Լորիկ Կարապետյանը, տեղում մահացել են: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն:
Տեղի է ունեցել «Երևանյան մարզական ամառ 2014» մարզամշակութային տոնահանդեսը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Երևանյան մարզական ամառ 2014» մարզամշակութային տոնահանդեսին:
«Ջրաշխարհ» համալիրում կազմակերպված միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկել է Երևանի 12 վարչական շրջանների թիմերի շքերթով, ապա շարունակվել երաժշտական և պարային կատարումներով: Ի տարբերություն նախորդ տարվա ծրագրի, այս տարի վարչական շրջանների թիմերը, որոնցում ընդգրկված էին 13-15 տարեկան երեխաներ, 10-ական անդամով, նաև մրցել են միմյանց հետ փոխանցումավազք, թիավարում փրկօղակի մեջ, պարանի ձգում ջրի մեջ, վտանգավոր ուղի մրցախաղերում: Երեխաների անվտանգությունն ապահովել են համալիրի փրկարարները:
Երկրորդ տարին անընդմեջ անցկացվող միջոցառման հիմնական նպատակն է ակտիվացնել մայրաքաղաքում մարզական կյանքն ու նպաստել երեխաների առողջ ապրելակերպին:
«Երևանյան մարզական ամառ 2014» մրցախաղի արդյունքներով լավագույն մարզական վարչական շրջան է ճանաչվել Մալաթիա Սեբաստիան: Երկրորդ և երրորդ հորիզոնակնները համապատասխանաբար զբաղեցրել են Շենգավիթ և Նորք Մարաշ վարչական շրջանները: Գավաթներն ու պատվոգրերը թիմերին է հանձնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ակտիվ մասնակցության համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով և հուշագավաթներով են պարգևատրվել բոլոր թիմերը: Շնորհավորելով բոլոր մասնակիցներին՝ քաղաքապետը վստահեցրել է, որ համաքաղաքային մարզական միջոցառումները կլինեն շարունակական:
Կիսվելով միջոցառման մասին իրենց տպավորություններով՝ երեխաները նշել են, որ իրենց համար կարևորը ոչ միայն հաղթանակն է եղել, այլև Երևան քաղաքի միասնությունը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Կողոպուտներ Մալաթիայում. ձեռագիրը նույնն էր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«6 օր Սևանի շուրջ». կքննարկվեն Սևանա լճի հիմնախնդիրները
Oգոստոսի 8-13-ը «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն կիրականացնի «6 օր Սևանի շուրջ» ծրագիրը, որի հիմնական նպատակն է Էկոտուրիզմի զարգացումը՝ որպես բնության պահպանության գրավական։ Ծրագիրն իրականացվում է Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամի ու «Թայմ Լենդ» գիտաուսումնական հիմնադրամի հետ համատեղ:
Ծրագիրը կանցկացվի վրանային ճամբարի ձևաչափով Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ, Սևան տարածաշրջանների հարակից ափամերձ տարածքներում: Միջոցառմանն ընդհանուր առմամբ կմասնակցի 35 մարզաբնակ ուսանող-երիտասարդ:
Ինչպես նշում է «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Վահան Դավթյանը, «6 օր Սևանի շուրջ» խորագիրը կրող ծրագրի նպատակն է տեղական բնական և մշակութային ժառանգության գնահատումը, կայուն տուրիզմը տեղական և ազգային մշակույթի մաս դարձնելը: Ծրագրի արդյունքում ակնկալվում է բարձրացնել մարզաբնակ երիտասարդության էկոլոգիական կրթությունը, հոգևոր-մշակութային և հայրենասիրական դաստիարակությունը։
Վեցօրյա ճամբարի շրջանակներում մասնակիցները հանդիպումներ կունենան Գեղարքունիքի մարզի բարձրաստիճան պաշտոնյաների և հոգևորականների հետ։ Սեմինար-քննարկումներ կանցկացվեն «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով։ Երիտասարդները կայցելեն նաև զորամաս, կանցկացնեն ինտելեկտուալ և մարզական մրցույթներ, կկազմակերպվեն ճանաչողական արշավներ դեպի մարզի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կիրականացվեն նաև բնապահպանական ակցիաներ։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Շարունակվում են բացօթյա ապօրինի առևտրի դեմ ձեռնարկվող միջոցառումները
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ինչպես նաև «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներից ելնելով, Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության ու մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների աշխատակիցները 2014թ. առաջին կիսամյակում կազմակերպել են ամեօրյա շրջայցեր. բացօթյա ապօրինի առևտրի արգելման ու կանխարգելման աշխատանքներ են իրականացվել Երևանի վարչական բոլոր շրջաններում: Ըստ այդմ, սահմանվել է մշտական հսկողություն բացօթյա ապօրինի առևտրի վերսկսումը բացառելու նպատակով։ Դրան զուգահեռ, կանոնակարգվել է նաև օրենքով թույլատրվող ապրանքների բացօթյա առևտուրը։ Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում և հրապարակներում սահմանվել է հերթապահություն: Շրջայցերի ընթացքում փողոցների և պողոտաների մայթերից տեղահանվել են առանց թույլտվության տեղադրված պաղպաղակի և զովացուցիչ ջրերի վաճառքի համար նախատեսված մեծ թվով սառնարաններ և ծաղիկների վաճառքի համար նախատեսված բաց տաղավարներ։ 2014թ. 1-ին կիսամյակում բացօթյա ապօրինի առևտրի մասով ոլորտում կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 166 արձանագրություններ: Առևտուրը կանոնակարգվել է նաև գետնանցումներում: Առևտրի և սպասարկումների վարչության կողմից ուսումնասիրվել են գյուղատնտեսական արտադրանքի և գյուղմթերքի փոքրածավալ բոլոր 34 շուկաները և համապատասխան միջոցներ են ձեռնարկվել հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման, սպասարկման որակի բարելավման ուղղությամբ:
Հաշվետու ժամանակահատվածում Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցում, վերսկսել է գործունեությունը գյուղմթերքի բացօթյա տոնավաճառը, որտեղ առևտուր են անում միայն գյուղմթերք արտադրողները: Նկատի ունենալով նաև ամառային շոգ եղանակը՝ Երևանի քաղաքապետարանը երևանցիներին հորդորում է զերծ մնալ բացօթյա ապօրինի առևտուր կատարելուց, որի ժամանակ, սովորաբար, չեն պահպանվում սանիտարահիգիենիկ անգամ տարրական պայմանները: Այդպիսի փաստ արձանագրելիս քաղաքացիները կարող են ահազանգել Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Լավագույն մարզական ընտանիք 2014»-ի հաղթող ճանաչված Երևանի թիմին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2014» ամենամյա մրցույթի հանրապետական փուլին մասնակցած և հաղթողի գավաթը նվաճած Երևանի թիմի 19 ընտանիքներին, այդ թվում այս տարի առաջին անգամ Երևանը ներկայացրած հաշմանդամություն ունեցող մարզիկներին:
Ողջունելով ներկաներին ու մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով հաղթական գավաթը Երևան բերելու համար՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը շարունակելու է մայրաքաղաքում սպորտի զարգացման և առողջ ապրելակերպի խթանման ուղղությամբ որդեգրած իր քաղաքականությունը:
«Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա մրցույթն իսկապես սպասված ստուգատես է, որի շրջանակում մեր թիմը հատկապես վերջին տարիներին իրոք տպավորիչ մասնակցություն է ունենում: Ձեր շնորհիվ այսօր, ըստ էության, նաև առողջ ապրելակերպի և սպորտի նկատմամբ հետաքրքրությունն է մեծանում մայրաքաղաքում, ինչն իր հերթին լավ օրինակ է ծառայում երևանցի այլ ընտանիքների համար: Բայցև չպետք է բավարարվենք ձեռբերածով և համոզված եմ, որ հաջորդ տարիներին ևս մեր թիմը լավագույնս կներկանա այս ստուգատեսին, նաև անհատապես հաղթանակներ գրանցելով մարզաձևերից յուրաքանչյուրում: Վստահ եղեք, որ Երևանի քաղաքապետարանն իր հերթին մշտապես կլինեի մարզական ընտանիքների կողքին և հնարավորին կաջակցի՝ նոր հաղթանակների սպասումով»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2014» հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլում մայրաքաղաք Երևանի մարզական պատիվը բարձր պահելու համար մրցույթին մասնակցած բոլոր ընտանիքները պարգրատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով և հուշանվերներով:
Թիմի մասնակցությունը լավագույնս ապահովելու համար Երևանի քաղաքապետի պատվոգրերի են արժանացել նաև մարզիչներն ու թիմի պատասխանատուները:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին սպորտի զարգացման գործում հստակ քաղաքականության և իրականացվող ծրագրերի, ինչպես նաև մշտական ուշադրության և գնահատանքի համար, մարզիկներն ու մարզիչները նշել են, որ հաջորդ տարի ևս անելու են հնարավորը հաղթական գավաթը կրկին Երևան բերելու համար:
Հանդիպման ավարտին ՀՀ Նախագահի մրցանակ գավաթն ի պահ է տրվել Երևանի քաղաքապետարանին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Հանրային խորհրդի երիտասարդության ենթահանձնաժողովը դատապարտում է Ադրբեջանի գործելաոճը
Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի արկածախնդիր, անպատասխանատու գործելաոճը, որը հանգեցնում է մարդկային կորուստների, սահմանի ողջ երկայնքով լարվածության աճի: Նման քայլերը հղի են լուրջ վտանգով` վերաճելու լայնամասշտաբ ռազմական գործողությունների, որը հակասում է հիմնահարցերը լուծելու` ժամանակակից քաղաքակիրթ աշխարհի ընկալումներին և մոտեցումներին: Մշտապես հայտարարվել է, որ Հայաստանը ի վիճակի է պաշտպանելու իր և Արցախի սահմանները, ինչը հիմնավոր ապացուցվեց վերջին շրջանում հայ դիրքապահների իրականացրած գործողություններով: Ցավոք, մենք կորուստներ էլ ունեցանք: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զոհված հերոս զինվորների ընտանիքներին և հարազատներին:
Վերջին օրերին ականատեսը եղանք նաև արցախյան պատերազմի ազատամարտիկների` առաջնագիծ մեկնելու դեպքերին, շատերն էլ դիմել են պաշտպանության նախարարին` սպասելով թույլտվության` նույնպես կանգնելու երիտասարդ զինվորի կողքին: Գտնում եմ, որ, թեև հայկական բանակը լիովին վերահսկում է իրավիճակը առաջին գծում, այնուամենայնիվ, սա մեր զինվորների մարտական ոգին ավելի բարձրացնելուն ուղղված քայլ էր, և որ նման քայլերն ուղղակիորեն չեն նշանակում պատերազմի վերսկսում:
ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ՄԵՐ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԽՈՒՃԱՊԻ ՉՄԱՏՆՎԵԼ, ՉՀԻՄՆՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԱԾԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ԵՎ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾԱԾ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ:
ՀՀ Նախագահին կից Հանրային խորհուրդ
Երիտասարդության ենթահանձնաժողովի նախագահ
Չինարեցի 31-ամյա երիտասարդը գերի է ընկել (լրացված)
Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Արտուշի Պետրոսյանը գերի է ընկել ադրբեջանական կողմին: Այս մասին տեղեկությունը, որն ավելի վաղ տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները, քիչ առաջ Անկախ-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է Չինարիի բնակիչ, գյուղատնտես Վանիկ Ոսկանյանը: Ըստ նրա, դեռևս որևէ բան պարզ չէ, ամբողջ գյուղը շոկի մեջ է: Դեպքը տեղի է ունեցել 3-4 ժամ առաջ , միայն հայտնի է, որ Կարեն Պետրոսյանը գտնվել է հայ-ադրբեջանական սահմանագոտում, նա մենակ է եղել, բայց թե ինչ հանգամանքներում է նա գերեվարվել, դեռևս հայտնի չէ: Կարենը 31 տարեկան է, բանակից զորացրվելուց հետո հայրենի գյուղում զբաղվում էր շինարարությամբ: Նա ունի հայր, մայր, մեկ եղբայր, որն արտագնա աշխատանքի է Ռուսաստանում և քույր, որն ամուսնացած է:
***
Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն Անկախ-ի թղթակցին քիչ առաջ ասաց, որ առավոտյան Կարենը ավանակով գնացել է անտառ փայտի: Ավելի ուշ ադրբեջանական լրատվական կայքերը լուրեր են տարածել, որ Աղբուլաղ գյուղում գերի է ընկել ՀՀ քաղաքացի: Տեղեկությունն իմանալուց հետո գյուղացիները գնացել են, տեսել, որ ավանակը կա, իսկ Կարենը` ոչ: Նա մոլորվել է և հայտնվել ադրբեջանական գերության մեջ: Սամվել Սաղոյանն ասաց, որ արդեն իսկ դիմել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպություն` որոնման հայտ ներկայացնելու:
Ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը
Օգոստոսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:
Ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 5-6-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 56 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7175 կրակոց:
Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 28 անգամ: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 5025 կրակոց:
Անցած 6-7-ն ընկած ժամանակահատվածում և այսօր առավոտյան հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 39 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 546 կրակոց:
Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 8 դեպքում: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 232 կրակոց:
Հայկական կողմից տուժածներ չկան:
ՀՀ զինված ուժերը շարունակոմ են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:
«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքները` 07.08.2014 թ. դրությամբ
«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` օգոստոսի 7-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 11 տոննա 107 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 7 կգ կակաչի կանաչ զանգված:
Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում` հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 15 դեպք:
Տնամերձ 73 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 702.5 կգ կանեփի բույս:
Նշված փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության:
Իրադրությունն առաջնագծում
Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն օգոստոսի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի ողջ երկարությամբ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 8000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի ակտիվությունը կասեցվել է: Հայ դիրքապահները առաջնագծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը:
—
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Վրաերթեր Երևանի Մարգարյան, Կիևյան, Օհանովի փողոցներում և Արշակունյաց պողոտայում
Օգոստոսի 6-ին, ժամը 11.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Մարգարյան փողոցի թիվ 22/4 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջ, որը մարմնական վնավածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 6-ին, ժամը 12.45-ին, «Համեր» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կիևյան փողոցի թիվ 1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը պարզվել է, որ վրաերթի ենթարկված տղամարդը 1955 թ. ծնված Արմիկ Ս.-ն է:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 6-ին, ժամը 14.00-ին, անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Օհանովի փողոցի թիվ 28 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1984 թ. ծնված Լիլիթ Խ.-ին, որը մարմնական վնասվածքներով բուօգնության է դիմել թիվ 19 պոլիկլինիկա:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 6-ին, ժամը 13.45-ին, «Նիսսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 53/Ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջ, որը ստացել է մարմնական վնասվածք:
Կատարվում է քննություն:
Հրազդանի կիրճում շարունակվում են փլուզված ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները
Մայիսի 21-ին փլուզվել էր մայրաքաղաքի Հրազդանի կիրճի` Երևանի ՀԷԿ-ի հարևանությամբ գտնվող ճանապարհի մի հատվածը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ տեղում նախ մասնագիտական ուսումնասիրություններ կատարվեցին, որոնց արդյունքում պարզվեց, որ փլուզումը հիդրոտեխնիկական ջրթող կառույցի մետաղական ֆերմաների վրա տեղադրված բետոնե սալի քայքայման հետևանք էր: Սա նախորդ դարի 30-ական թվականների կառույց է, որի նախագծերը չեն պահպանվել: Նախագծերի վերականգնման նպատակով տարածքում չափագրման և այլ հետազոտություններ են անցկացրել «Հայջուրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի մասնագետները: Մինչ ճանապարհային բուն հատվածի վերականգնման աշխատանքները՝ անցկացվել է ջրահեռացման խողովակ, ուր լցվում են ճանապարհին հարակից ջրավազանից հոսող ջրերը և թափվում Հրազդան գետ: Կառուցվել է նաև դրենաժային համակարգ`ստորգետնյա ջրերի հոսքը կարգավորելու համար: Ներկայում, կոմունիկացիոն աշխատանքներին զուգահեռ, ընթանում են նաև փլուզված ճանապարհահատվածի վերականգնման նախնական աշխատանքները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն
Ավտովթարներ ու վրաերթեր հանրապետության ճանապարհներին
Օգոստոսի 5-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի 123.8 կ/մ-ին վրաերթի է ենթարկել 1998 թ. ծնված Արա Սարգսյանին և 2000 թ. ծնված Դավիթ Սարգսյանին, ինչի հետևանքով Դ. Սարգսյանը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է, իսկ Ա. Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 5-ին, ժամը 11.30-ին, Երևանի Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում «ԳԱԶել» միկրոավտոբուսի վարորդը կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 5-ամյա մի աղջիկ մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 5-ին, ժամը 20.10-ին, հիվանդանոցից ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 55-ամյա մի կին:
Պարզվել է, որ օգոստոսի 4-ին Երևանի Սախարովի հրապարակում կինն իր «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 5-ին, ժամը 17.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 30 շենքի դիմաց «Տոյոտա Հարիյեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես Բենց Ց-180» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես Բենց Ց-180»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 5-ին, ժամը 21.00-ին, «ԲՄՎ-735» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մանթաշյան փողոցի թիվ 41 տան դիմաց վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանու, պատճառել մարմնական վնասվածք և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 5-ին, ժամը 14.30-ին, 51-ամյա մի տղամարդ ոստիկանությունում հաղորդում է տվել, որ օգոստոսի 2-ին, ժամը 12.00-ին, Երևանի Նոր Նորքի թաղապետարանի հարակից կանգառում թիվ 35 համարի «Բոգդան» մակնիշի երթուղային ավտոբուսը վրաերթի է ենթարկել իրեն, ինչի հետևանքով ձախ արմունկի հատվածում ստացել է մարմնական վնասվածք:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 5-ին, ժամը 08.00-ին, Ապարանի Մ. Բաղրամյան փողոցի թիվ 37 հասցեի դիմաց «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանված «Մերսեդես C180» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Օպել Աստրա»-ի վարորդը և ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 5-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի Երևանյան խճուղում «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Սեապ» մակնիշի ավտոմեքենայի:
«Սեապ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 6-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Արմավիրի Բաղրամյան փողոցի թիվ 27 շենքի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ 21101-25-52» և «ԳԱԶ 3101» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «ԳԱԶ 3101»-ը բախվել է ծառի: «ԳԱԶ 3101»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 5-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Առատաշեն գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԶԻԼ130» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 5-ին, ժամը 14.45-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 58-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿրԱԶ 256-B 1» մակնիշի ավտոմեքենայի:
Վթարի հետևանքով «Ֆորդ Տրանզիտ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 5-ին, ժամը 19.10, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 26-ամյա երիտասարդ: Պարզվել է, որ նա վնասվածքը ստացել նույն օրը, ժամը 18.50-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքում` իր վարած քվադրոցիկլով հանգստյան տան պատին հարվածելու և կողաշրջվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 5-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Գյումրիի Սախարովի անվան հրապարակում «Շեվրոլետ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
«Շեվրոլետ»-ի վարորդը գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 5-ին, ժամը 19.40-ին, Գյումրիի Գորկու փողոցի թիվ 102 շենքի դիմաց «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԿԱՄԱԶ-5511» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հոտևանքով «ՎԱԶ-2101»-ի վարորդ և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 5-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Գորիս-Խնձորեսկ ճանապարհի 10-րդ կմ-ին «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենա է բախվել է «ԳԱԶ-ՍԱԶ-3507» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին:
«ՎԱԶ-2105»-ի վարորդը մարմնական վնասվացքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Երևանյան ամառ» առողջապահական ակցիայի առաջին օրերին բուժհետազոտում է անցել 300 քաղաքացի
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը քաղաքապետարանի առողջապահության պետ Կամսար Բաբինյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի համաբուժարաններ, որտեղ օգոստոսի 1-ից ընթանում է «Երևանյան ամառ» առողջապահական ակցիան։ Դավիթ Օհանյանը ծանոթացել է քաղաքացիների այցելությանը, նրանց առողջական վիճակի ցուցանիշներին, քաղաքացիներից հետաքրքվել ակցիայի ընթացքի ու բուժսպասարկման որակի մասին։
Շրջելով թերապևտիկ և հետազոտությունների սենյակներով՝ քաղաքապետի տեղակալը բժիշկներին հորդորել է ակցիայի օրերին հետևողական լինել բուժակցիայի մասին բնակչությանը բավարար տեղեկացնելու գործում ևս։ «Քաղաքապետարանի առողջապահական հերթական ակցիան այս անգամ էլ և՛ բուժական, և՛ կանխարգելիչ առաքելություն ունի։ Այնպես որ, վստահելով ձեր մասնագիտական հոգատարությանը, խնդրում ենք ակցիայի անցկացման մասին տեղեկացնել ոչ միայն տվյալ հիվանդություններով հաշվառված բնակիչներին, այլ բոլորին՝ որքան հնարավոր է շատ քաղաքացիների հնարավորույթուն տալով կանխարգելիչ ստուգումներ անցնելու, իսկ հիվանդություն ախտորոշելու դեպքում՝ անվճար բուժման ուղեգրում ստանալու»,- նշել է Դավիթ Օհանյանը։
Քաղաքապետի տեղակալը նաև զրուցել է բուժհաստատություններ այցելած
քաղաքացիների հետ և տեղեկացել, որ նրանք ակցիայի ընթացքից՝ ընձեռած հնարավորությունից ու բուժաշխատողների սպասարկումից գոհ են։ Հատկապես այն քաղաքացիները, ովքեր ողնաշարի հետ կապված առողջական խնդրի բերումով են մասնակցում ակցիային, նշել են, որ, համակարգչային տոմոգրաֆիայի թանկարժեք հետազոտությունը ներառելով անվճար բուժօգնության ակցիայում, քաղաքապետարանը հերթական անգամ գործնականում ապացուցում է, որ բնակչության առողջության համար ևս հոգ է տանում։
«Երևանյան ամառ» առողջապահական ակցիայում ներառված են վահանաձև գեղձի, սիրտ-անոթային, ինչպես նաև համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություններ։ Օգոստոսի 1-5-ի դրությամբ ակցիային մասնակցելու համար Երևանի քաղաքապետարանի համաբուժարաններ է դիմել 300 քաղաքացի։ 15 քաղաքացի ուղեգրվել է տոմոգրաֆիական հետազոտության։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Վարչապետը ծանոթացել է Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելն ընկած ճանապարհահատվածի (73.2-83.12 կմ) շինհրապարակ՝ վերականգնողական աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացվում են 2014 թ. ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրով՝ 1 մլրդ 180 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:
Հանրապետության վարչապետին է ներկայացվել շինարարական աշխատանքների ընթացքը, արձանագրված արդյունքները և առաջիկա անելիքները: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը զեկուցել է, որ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են ամենօրյա վերահսկողության ներքո և բարենպաստ եղանակային պայմանների դեպքում կավարտվեն օգոստոսի վերջին:



Ս.թ. հուլիսի 16-ին մեկնարկած Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Ճանապարհ» ՍՊ ընկերությունը՝ ներգրավելով շուրջ 21 միավոր տեխնիկա և 60 աշխատակից: Մեկ օրում ասֆալտապատվում է 500 մետր ճանապարհահատված: Ճանապարհի ամբողջ երկայնքով՝ 7480 գծամետրի վրա, աշխատանքներն իրականացվում են նոր տեխնոլոգիայով՝ հովացման եղանակով. հին ծածկը սառը վերաօգտագործմամբ ծառայում է որպես նոր ճանապարհի հիմք, որի վրա տեղադրվում է երկշերտ ասֆալտբետոնյա ծածկ: Երևանից Մ-4 միջպետական ճանապարհով Դիլիջան, Իջևան ուղևորվելու համար տրանսպորտային երթևեկության այլընտրանքային երթուղի է ծառայում Մ-4-Մ-14-Ծովագյուղ-Սեմյոնովկա-
Երևանաբնակ 425 երեխաներ հուլիսի 28-ին մեկնել են մարզաառողջարանային Ճամբարներ
ՀՀ կառավարության ծրագրով հուլիսի 28-ին մարզաառողջարանային ճամբարներ են մեկնել երևանաբնակ 425 երեխաներ: Սա ամառային հանգստի մեկնած երեխաների երրորդ հերթափոխն է, որը փոխարինել է երկրորդ հերթափոխի նույն թվով ճամբարականներին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ դպրոցականներին ճանապարհել, դիմավորել, նաև անձամբ ճամբարներ են այցելել և տեղում երեխաների հանգստի պայմաններին ծանոթացել վարչական շրջանների ղեկավարները: Ծրագրում հիմնականում ընդգրկվել են զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաները:
Ընդհանուր առմամբ երեք հերթափոխով մարզաառողջարանային ճամբարներում ամառային հանգստը կանցկացնի մայրաքաղաքի վարչական 12 շրջանների 1175 աշակերտ:
Հայտնաբերեցին Գանձաքարում
ստիկանՈստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Տավուշի մարզի Գանձաքար գյուղից բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Կամո Մ.-ն, որը օգոստոսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է` առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը:




