Քրեական. ոստիկանությունը տեղեկացնում է

download (1)Բռնաբարության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Արբաթ գյուղում 

Ապրիլի 11-ին, ժամը17.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արարատի մարզային վարչությունների և Մասիսի բաժնի ծառայողները Արբաթ գյուղից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Դավիթ Տ.-ին, որը հունվարի 1-ից ՌԴ Տամբովի իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով:
Դավիթ Տ.-ն կալանավորված է: Նրա հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Հարցը լուծվել էր «գեղական կարգով». գողության մասին ոստիկանություն չհայտնելու համար պահանջել և ստացել էր 700 դոլար 

Ապրիլի 11-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները Զարթոնք գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Վարագ Հ.-ին: Նա խոստովանել է, որ 2012 թ. ապրիլին նույն գյուղում գտնվող մի ավտոտնակից գողություն կատարելու ժամանակ բռնվել է ավտոտնակի սեփականատիրոջ եղբոր` 1972 թ. ծնված Անդրանիկ Պ.-ի կողմից և գողության մասին ոստիկանություն չհայտնելու համար վերջինս իր եղբորից` 1989 թ. ծնված Հակոբ Հ.-ից, պահանջել և ստացել է 700 ԱՄՆ դոլար:
Կատարվում է հետաքննություն:

«Ֆոլքսվագեն Տուառեգ»-ի ձայնաազդանշանային համակարգը միանալուց հետո դիմել են փախուստի 

Ապրիլի 11-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տիգրանյան փողոցի 7 շենքի բակում մեքենայի գող են բռնել, կռվում են, և վնասել են հարևանի տղային:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1989 թ. ծնված Աշոտ Պ.-ն և 1983 թ. ծնված Աշոտ Ա.-ն տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են նշված շենքի բակում կայանված «Ֆոլքսվագեն Տուառեգ» մակնիշի ավտոմեքենայի` 680.000 դրամ արժողությամբ առջևի աջ լուսարձակը, և ձայնաազդանշանային համակարգը միանալուց հետո դիմել են փախուստի:
Ապրիլի 12-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության ծառայողները հայտնաբերել և բերման են ենթարկել Աշոտ Պ.-ին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է օգտագործված ներարկիչ` արնանման հետքերով:

Տաքսու վարորդը գողություն է կատարել
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս հանցակցին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Հետախուզվողներ` գողության և ծեծի մեղադրանքներով

Ապրիլի 10-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Էրեբունի փողոցի թիվ 22 շենքից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Աղվան Գ.-ին, որը ապրիլի 5-ից ոստիկանության Տաշիրի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

***
Ապրիլի 10-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողները Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արկադի Մ.-ին, որը 2014 թ. հունվարի 21-ից ՌԴ Չուվաշայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:

«ՎԱԶ-2106»-ի փոխանցման տուփը գողացողին հայտնաբերեցին

Ապրիլի 10-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Անիի բաժնի ծառայողները Անիի Աբովյան փողոցի թիվ 22 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1962 թ. ծնված Մնացական Ա.-ին: Նա խոստովանել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, ավտոտնակներից մեկի մոտ կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից գողացել է փոխանցման տուփը` պատճառելով 25.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

 

Ավտոճանապարհային պատահարներ

downloadՎթարի ենթարկված ավտոմեքենայի վարորդը վիրահատության ժամանակ մահացել է

Ապրիլի 11-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Եղվարդ-Աշտարակ ճանապարհի 3-րդ կմ-ին միմյանց են բախվել 1961 թ. ծնված Արա Ս.-ի վարած «Օպել-Վեկտրա» և ոմն Արմանի կողմից վարած «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Արմանը, նրա ավտոմեքենայում գտնվող մեկ ուղևորը և «Օպել-Վեկտրա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմանը Օշական գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Արման Մնացականյանն է, որը ապրիլի 12-ի գիշերը նշված բուժկենտրոնում, վիրահատության ժամանակ, մահացել է:
Կատարվում է քննություն:

«ՎԱԶ-2107»-ը բախվել է ճամփեզրի քարերին և շրջվել

Ապրիլի 11-ին, ժամը 04.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Երևան ճանապարհի 5-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի քարերին և շրջվել:
Պատահարի հետևանքով մեքենայում գտնվող 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

800 բարդի է տնկվում Նուբարաշեն վարչական շրջան տանող ճանապարհահատվածում

800 բարդի է տնկվում Նուբարաշեն վարչական շրջան տանող ճանապարհահատված Համաքաղաքային ծառատունկի ընթացքում Նուբարաշեն վարչական շրջանի սկզբնամասից մինչև Փոքր Մհեր կրթահամալիր ընկած ճանապարհահատվածում տնկվում է 800 արագաճ կանադական բարդի։ Տարածքի ծառապատման նպատակը տվյալ տեղանքում անտառպաշտպան շերտ ձևավորելն է։

Ծառատունկին մասնակցում են Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմի, կանաչապատող ընկերության, ինչպես նաև հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներ, վարչական շրջանի բնակիչներ։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 Անկախ

Վթարի ենթարկված ավտոմեքենայի վարորդը վիրահատության ժամանակ մահացել է

ԱվտովթարԱպրիլի 11-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Եղվարդ-Աշտարակ ճանապարհի 3-րդ կմ-ին միմյանց են բախվել 1961 թ. ծնված Արա Ս.-ի վարած «Օպել-Վեկտրա» և ոմն Արմանի կողմից վարած «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Արմանը, նրա ավտոմեքենայում գտնվող մեկ ուղևորը և «Օպել-Վեկտրա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմանը Օշական գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Արման Մնացականյանն է, որը ապրիլի 12-ի գիշերը նշված բուժկենտրոնում, վիրահատության ժամանակ, մահացել է:
Կատարվում է քննություն:

Անկախ

Կալանավոր կնոջից տուժածների ցանկն ավելանում է

կալանքՈստիկանության Իջևանի բաժնի և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկության ծառայողները պարզել են, որ 1982 թ. ծնված Էդիտա Ն.-ն, որը ներկայումս պատիժը կրում է նշված ՔԿՀ-ում, 2014 թ. ապրիլի սկզբներին ներկայանալով որպես «Կարմիր Խաչի» գրասենյակի անդամ, օգնություն ցուցաբերելու պատրվակով, խաբեությամբ, 1984 թ. ծնված Լուսինե Գ.-ից պահանջել և ստացել է 40.000 դրամ գումար:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ նա համանման եղանակով 1988 թ. ծնված Արմենուհի Ղ.-ից պահանջել և ստացել է 86.000 դրամ գումար, 1973 թ. ծնված Շարմաղ Փ.-ից` 100.000 դրամ, 1953 թ. ծնված Նինա Փ.-ից` 95.000 դրամ, 1971 թ. ծնված Լեյլի Փ.-ից` 75.000 դրամ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Էդիտա Ն.-ի հանցավոր գործողություններից տուժած այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

<<ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ>> ԲԲԸ-ում կայացել է դոլարի առք և վաճառք

 50 միլիոն դոլար,Լիբիա, Աբդել Ֆաթահ ՅունիսԱպրիլի 11-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 415.67 դրամ մեկ ԱՄՆդոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 415.7 դրամ:

NASDAQ OMX Armenia

Անկախ

Զատիկը կդիմավորենք տեղական որակյալ ու թարմ ձվով. խոստանում են արտադրողները

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր խորհրդակցության էր հրավիրել «Հայաստանի թռչնաբույծների միություն» ՀԿ-ի  նախագահ Սերգեյ Ստեփանյանին և խոշոր թռչնաբուծարանների ղեկավարներին՝ քննարկելու առաջիկա Զատկի տոնին տեղական արտադրության ձվով բնակչության պահանջարկը բավարարելու, ձվի նախատոնական առևտրի կազմակերպման, վաճառքի գների փոփոխություններ թույլ չտալու հարցեր:

Արտադրողների կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն, ապրիլ ամսին ձվի օրական արտադրությունը շուրջ 150.000 հատով գերազանցում է սպառման մակարդակը: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում ոլորտում նկատվում են  աճի և զարգացման անշրջելի միտումներ: Այսօրվա դրությամբ հանրապետություն է ներկրվել ընդհամենը 2.9 մլն ձու, որը զգալիորեն պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Ընդ որում ներկրված ձվի վերջին խմաբաքանակը Հայաստան է մտել գրեթե մեկ ամիս առաջ: Հանրապետությունում  ձևավորված ձվի գներն ամենացածրն են տարածաշրջանում:

11,04,2014«Այս ամենի մասին ես տեղեկացված եմ, սակայն այսօր ցանկանում եմ մեկ անգամ ևս հավաստիանալ, որ ինչպես նախատոնական օրերին, այնպես էլ դրանից հետո մենք խնդիրներ չենք ունենա այս ոլորտում»,– նշել է նախարարի պաշտոնակատարը՝  հորդորելով պահպանել աճի առկա միտումները, նախատոնական առևտրի համաչափությունը և թույլ չտալ ձվի գնի բարձրացում:

Շահագրգիռ քննարկման արդյունքում արտադրողները հավաստիացրել են  Սերգո Կարապետյանին, պահպանել պահանջվող պայմանները: «Բացի դա աճի այսօրվա տեմպերը թույլ են տալիս մտածել արդեն արտահանման խնդիրների մասին»,- նշել են նրանք՝ խնդրելով օժանդակել ինչպես այս հարցում, այնպես էլ՝  ձու ներկրող կազմակերպությունների  հետ անհամաչափ մրցակցության ընթացքում  ի հայտ եկող խնդիրների լուծման մեջ:

Նախարարի պաշտոնակատարը խոստացել է հնարավորինս աջակցել տեղական արտադրողներին:

 Անկախ

 

Ճանաչողական շրջայցեր՝ երևանաբնակ սիրիահայ աշակերտների համար

001 (1)Շարունակվում են Երևանի քաղաքապետարանի տարաբնույթ ծրագրերը՝ ուղղված սիրիահայ ընտանիքներն աջակցությանն ու ինտեգրմանը մայրաքաղաքի առօրյային։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը ճանաչողական շրջայցեր է կազմակերպում սիրիահայ աշակերտների համար։ Երևանի հիմնական դպրոցներում սովորող շուրջ 500 սիրիահայ աշակերտներ պարբերաբար այցելում են թանգարաններ, թատրոններ, մշակութային այլ հաստատություններ, ինչպես նաև տարբեր դպրոցներ, որտեղ ծանոթանում են հասակակից երևանցիների հետ՝ ընդլայնելով իրենց շրջապատը։

«Սիրիահայ հազարավոր ընտանիքներ հաստատվել են հայրենիքում, և մեր խնդիրն է, նրանց հյուրընկալելուց բացի, նաև ինտեգրել հասարակությանը։ Այդպիսով, բազմաթիվ են նաև դպրոցահասակներին ուղղված նման նախաձեռնությունները։ Երևանաբնակ սիրիահայ երեխաները, որոնց թվում նաև արաբախոս 7 աշակերտները, տարեսկզբից մասնակցում են կրթամշակութային տարբեր միջոցառումների, ինչպես օրինակ Թումանյանական ամսվան, այս օրերին նաև Համո Սահյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներին, ընդ որում՝ մասնակցում են ոչ միայն որպես ունկնդիրներ, այլ նաև ներգրավվում են ներկայացումներում և այլն: Այդպիսով նաև այս կերպ են նրանք յուրացնում արևելահայ գրականությունը, պատմությունը։ Սիրիահայ աշակերտները մի քանի խմբերով այցելել են նաև Երևան քաղաքի պատմության թանգարան, ծանոթացել մայրաքաղաքի հիմնադրման ու զարգացման պատմությանը։ Նման նախաձեռնություններ Երևանի քաղաքապետարանը ծրագրել է իրականացնել ողջ տարվա ընթացքում»,- նշել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

«Դեմ եմ»-ը պատասխանել է դատախազությանը

դեմ եմ«Դեմ եմ» շարժումը պատասխանել է դատախազության տարածած հայտարարությանը:

«Դեմ եմ»-ի տարածած հայտարարությունում ասվում է. «Մեջբերում «ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններ» գիտագործնական ժողովածուից /ընդհանուր խմբագրությամբ՝ Գ. Հարությունյանի, Ա. Վաղարշյանի-Երևան «Իրավունք», 2010/.

«Ճնշմանը և բռնապետությանը դիմադրելը ժողովրդին պատկանող իրավունքն է, որ կարող է արտահայտվել իշխանությունների ապօրինի ակտերին և գործողություններին դիմադրելով: Դիմադրության արդի և նպատակահարմար ձևը քաղաքացիական անհնազանդությունն է:

Քաղաքացիական անհնազանդությունը դիմադրության ոչ բռնի, խաղաղ եղանակն է, երբ ժողովուրդը դեմ է արտահայտվում իշխանությունների քաղաքականությանը հանրային հավաքների, ճանապարհների շրջափակման, քարոզչական թերթիկների տարածման, գործադուլների անցկացման, իշխանությունների հետ համագործակցելուց հրաժարվելու միջոցով…» (Գլուխ 1, էջ 60):

Սպառնալիքներով և բռնի ուժով չփորձեք սահմանափակել ազատ արտահայտման, ինչպես նաև խաղաղ հավաք անցկացնելու մեր իրավունքները, որոնք երաշխավորված են ոչ միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, այլ նաև միջազգային հանրաճանաչ փաստաթղթերով, որոնք վավերացվել են Հայաստանի Հանրապետության կողմից:

Բացի այդ հիշեցնում ենք, որ օրինական հավաքների անցկացնելուն խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է համարվում:

Հ.Գ. Վստահ ենք, որ ակնառու գործերի պակաս չկա Հանրապետությունում, որոնցով ՀՀ Գլխավոր դատախազությունն իսկապես պիտի զբաղվի՝ չինովնիկների գույքի հայտարարագրերի բովանդակությունները, նախարարների կանանց միլիոնատեր լինելու հանգամանքները, ՀՀ-ի կուտակած 300 մլն. ԱՄՆ դոլլար արժողությամբ գազի պարտքը, Որոտանի, Նաիրիտի թալանը և այլն (ցանկը կարելի է անվերջ թվարկել):

ՀՀ Գլխավոր դատախազությանը կոչ ենք անում մասնավորապես ուսումնասիրել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հակասահմանադրական հոդվածների ուժով ապօրինի դրամահավաքի բուն նպատակները, փողերի շարժը ու բացահայտել իրական «շահառուներին», ինչպես նաև 10 տարվա ընթացքում մատնանշված օրենքի վրա պետական միջոցների անհարկի ու անադյունավետ վատման վտանգի հարցը»:

 

 

 

Խորհրդակցություն՝ ցրտահարությունից տուժած համայնքներին աջակցելու վերաբերյալ

11.04.2014Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել է  մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում տեղի ունեցած ցրտահարությունից տուժած համայնքների վնասը փոխհատուցելու մասին ՀՀ կառավարության որոշման իրականացման հարցը:

Ներկայացնելով որոշմամբ սահմանված միջոցառումները, օգնության ձևերն ու դրանց հատկացման կարգը, նախարարի պաշտոնակատարն առաջնահերթ է համարել սերմերով ապահովվածության գործընթացի արագացումը:

Հանձնարարվել է շուտափույթ ավարտել սերմերի գների հնարավոր իջեցման մասին պայմանավորվածությունները ներկրողների հետ, հստակեցնել սերմերի պահանջարկի վերջնական ծավալներն ու ապահովել դրանց ձեռքբերման աշխատանքները:

  1. Նշված բոլոր աշխատանքները պետք է ավարտվեն մինչև ապրիլի 15-ը, երբ պարտադիր պետք է սկսվի բաշխման գործընթացը:
  2. Բաշխման գործընթացին ակտիվորեն ներգրավել ԳԱՄԿ-երի աշխատակիցներին:
  3. Գյուղացիական տնտեսություններին անհապաղ տեղեկացնել, որ ՀՀ Նախագահի հանձնարարությամբ գարնանացան գարու սերմացուի գինը 200 դրամից իջեցվել է 130 դրամի:
  4. Ապահովել բաշխման գործընթացի թափանցիկությունը լրատվամիջոցների և շահառուների համար:

Օրակարգային երկրորդ հարցը կարտոֆիլի և լոլիկի ցեցի դեմ օգտագործվող ֆերոմոնային թակարդների ձեռքբերման և բաշխման, ինչպես նաև խաղողի ֆիլոքսերայի դեմ տարվող պայքարի միջոցառումների իրականացման մասին էր: Նշված աշխատանքների արագացման համար, նախարարի պաշտոնակատարը հանձնարարականներ տվեց պատասխանատուներին և ծառայությունների ղեկավարներին:

Անկախ

Վարչական բոլոր շրջաններում ընթացքի մեջ են հենասյուների փոխարինման աշխատանքները

001Երևանի քաղաքապետարանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համատեղ բոլոր վարչական շրջաններում շարունակում է իրականացնել գույքագրված վթարավտանգ և վնասված հենասյուների վերանորոգման ու նորերով փոխարինման աշխատանքները: Դրանք իրականացվում են ըստ առաջնահերթության՝ ապահովելու բնակիչների անվտանգությունը:

2014 թվականի ընթացքում նախատեսված է շուրջ 1000 հենասյուն փոխարինել փայտյա կամ երկաթբետոնե նոր հենասյուներով: Տարվա առաջին եռամսյակում արդեն իսկ փոխվել է ավելի քան 60 հենասյուն:

Անհրաժեշտության դեպքում, ծրագրով նախատեսված ծավալից բացի, կիրականացվի նաև լրացուցիչ աշխատանք:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Դատախազությունը զգուշացնում է “Դեմ եմ “շարժմանը

դատախազություն2014 թվականի ապրիլի 9-ին, “Դեմ եմ” շարժման կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցների նստացույցի հետևանքով, տևական ժամանակով փակվել էր Երևան քաղաքի Նալբանդյան փողոցը, ինչի արդյունքում կաթվածահար էր եղել Նալբանդյան և հարակից փողոցների երթևեկությունը:

ՀՀ գլխավոր դատախազությունը հիշեցնում է, որ ճանապարհ փակելը և երթևեկությանը խոչընդոտելը առաջ են բերում քրեական և վարչական պատասխանատվություն: Կրկնվելու դեպքում կազմակերպիչների և մասնակիցների նկատմամբ կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:
ՀՀ գլխավոր դատախազությունն ընդգծում է, որ հավաքներ և երթեր անցկացնելու քաղաքացիների իրավունքի իրացումը չպետք է զուգորդվի հասարակական կարգի և այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների կոպիտ և միտումնավոր խախտումներով: Առավել ևս անթույլատրելի է, երբ հասարակական կարգի կոպիտ խախտումը և այլոց իրավունքների ոտնահարումը ինքնին դառնում է բողոքի ակցիայի հիմնական նպատակը: ՀՀ օրենսդրությունը ցանկացած բողոքի ակցիայի կամ հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին ընձեռում է բավարար հնարավորություններ՝ կազմակերպելու իրենց հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքների իրացումը առանց հասարակական կարգը կոպիտ խախտելու և այլոց սահմանադրական իրավունքները սահմանափակելու:

Ի գիտություն ավտոմեքենաների սեփականատերերի

երևանի քաղաքապետարանՀիմք ընդունելով ««Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 12.11.2013թ. հ. ՀՕ-113-Ն ՀՀ օրենքը, տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման ժամանակ պարտադիր ներկայացվող փաստաթղթերի հետ միասին տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը) այսուհետ Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանում պետք է ներկայացնի նաև տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին (0-ական) տեղեկանք:

 

 Երևանի քաղաքապետարան

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (ապրիլի 9-ից 10-ը)

օպերատիվ իրավիճակԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 7-ը, խարդախության` 10, յուրացման 1 և խուլիգանության 2 դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության 7 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 2-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 1 մարդ զոհվել է, 9-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Հին «մասնագիտություններից» մեկի նոր դրսևորումներից

գողությունԱպրիլի 9-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 31 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին և 1982 թ. ծնված Սուրեն Ա.-ին:
Վերջինս խոստովանել է, որ թիվ 37 երթուղու ավտոբուսում մի ուղևորուհու պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է 11.300 դրամ և 1 դոլար:
Ուղևորուհուց ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Հետախուզվող կինը` Այրումի բնակարաններից մեկում

ձերբակալությունՈստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապրիլի 9-ին, ժամը 11.00-ին, Այրում քաղաքի Թումանյան փողոցի 13 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 1962 թ. ծնված Լիանա Ա.-ն, որը ապրիլի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 345 հոդվածի /Արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողությունները/ 1-ին մասի մեղադրանքով:

Անկախ

Այսուհետ տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքն այսուհետև պարտադիր է

ճոՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսուհետ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման ժամանակ պարտադիր ներկայացվող փաստաթղթերի հետ միասին տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը) Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանում պետք է ներկայացնի նաև տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք:

Անկախ

ՀՀ Նախագահը խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ ԱԺ պատգամավորական խմբակցությունների ներկայացուցիչների հետ

սերժ,ՀՅԴԻշխող քաղաքական ուժի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար մարմնի և կուսակցության տարբեր շերտերի հետ քննարկումներից հետո Հանրապետության Նախագահն այսօր ՀՀ կառավարության ձևավորմանը նախորդող ընթացակարգային խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Ներկա են եղել նաև խորհրդարանում ներկայացված այն քաղաքական ուժերի ղեկավարները, որոնց ներկայացուցիչները մասնակցել են ՀՀ Նախագահի հետ հանդիպմանը:

Հայ Հեղափոխական Դաշնակցությունից ՀՀ Նախագահի հետ հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Սերժ,ԲՀԿ«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Հանրապետության Նախագահի հետ խորհրդակցությանը մասնակցել են ԲՀԿ ղեկավար, միաժամանակ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ԱԺ պատգամավորներ Ստեփան Մարգարյանը և Վարդան Օսկանյանը:

սերժ, օրինաց«Օրինաց երկիր» կուսակցությունից հանդիպմանը մասնակցել են քաղաքական այդ ուժի նախագահ Արթուր Բաղդասարյանը, «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

 Անկախ

Արսեն Խոջոյանը մի քանի օր կմնա Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում

1897889_726426494046609_1180415574021473900_nԻջևանում նախնական բուժզննումից հետո ադրբեջանական գերությունից վերադարձած 23-ամյա Արսեն Խոջոյանին տեղափոխել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկակակ կենտրոն:

Բժշկական ստուգումից հետո Արսենի մոտ առողջական լուրջ խնդիրներ չեն հայտնաբերվել: <<Ամեն ինչից  էլ անալիզ են վերցրել, որ տեսնեն` հո լուրջ խնդիրներ չկան, միայն թե ինձ թվում ա՝ Արսենի աչքերը կարմրած են, դե սոված-ծարավ թշնամու մոտ ա եղել, դրանից կլինի, էլի>>,-Անկախ-ին պատմեց Արսենի մայրը:

Տիկին Սվետլանան և Արսեն Խոջոյանի հորեղբորորդին` Արմենը, գիշերել են Արսենի մոտ` Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում: Բժիշկ Գագիկ Մանուկյանը լրագրողներին հայտնել է, որ Արսենի մարմնի վրա կապտուկներ, խոշտանգման երևույթներ չկան, գիտակցությունը պարզ է: Իսկ Արսենը պատմել է, թե ինչպես է հայտնվել սահմանից այն կողմ:

Մայրը վերահաստատեց. <<Պատճառը մառախուղն էր, էլի, անասունները կորցրել ա, գնացել-խորացել, հետո որ մարդ ա տեսել, հարցրել, կիսահայերեն, կիասառուսերեն, գլխի են ընկել, որ հայ ա, որ չխոսար, երևի գերի չընկներ>>:

Նա իր հետ գյուղից Երևան է բերել Արսենի ու նրա եղբայրների զինծառայության ընթացքում ստացած պատվոգրերը: <<Ասեցի` կարող ա պետք լինի, էլի, թող տեսեն, որ իմ էրեխեքը հայրենիքի պաշտպանության գործի մասնակիցն են եղել>>,-նշում է տիկին Սվետլանան:

Արսենի պատմելով` Ադրբեջանում իրեն առանձին մեկուսարանում են պահել, չեն ծեծել, ինքը սննդից հրաժարվել է` մտածելով, որ կարող է թունավորեն: <<Թովուզի շրջանում եմ մոլորվել, հետո տարել են Բաքու, մի հինգ ժամ ճանապարհ ենք գնացել, մինչև հասել ենք Բաքու>>,-հիշում է Արսենը:

Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը հիվանդանոցից դուրս կգրվի մի քանի օրից:

 

Անկախ

Սպասվում են տեղումներ ու ջերմաստիճանի բարձրացում

եղանակՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից Անկախին տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում`
ապրիլի 11-ին, 13-14-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում,15-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավային 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 11-ից 14-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: 

Երևանում՝

Ապրիլի 11-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-15-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Երևանի  ապրիլի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
– Օդի առավելագույն ջերմաստիճան      27.20C (1998 թ.)
– Օդի նվազագույն ջերմաստիճան          -7.40C (1997 թ.)
– Օդի միջին օրական ջերմաստիճան      12.50C