Ապրիլյոթյան անակնկալի արժանացան նաև կին վարորդները

001Մայրության և գեղեցկության օրը հաճելի անկնկալներով էր լեցուն նաև մայրաքաղաքում երթևեկող կին վարորդների համար: Լուսացույցի կարմիր՝ «կանգ առ» լուսային ազդանշանն այս օրը, երթևեկության կարգ ու կանոն հաստատելուց զատ, հիանալի հնարավորություն էր նաև կին վարորդներին  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից բացիկներ և ծաղիկներ նվիրելու համար: Ուշադրությունից գոհ կին վարորդները նշել են, որ դա իսկապես հաճելի անակնկալ էր և շնորհակալություն են հայտնել նախաձեռնության համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 Անկախ

Սամվել Բալասանյանն ափսոսում է, որ 3 երեխա է ունեցել

Սամվել ԲալասանյանԳյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ապրիլի 7-ի կապակցությամբ այցելեց Գյումրու ծննդատուն և նվերներ հանձնեց նորածինների մայրերին:
«Երբ ԱԺ-ում այս տոնն ընդունվում էր, առաջիններից մեկը ես էի, որ կողմ էր: Ընդունվեց և այս մեկամսյակը մեր մայրերին, քույրերին շնորհավորենք, մաղթենք ամենալավ բարիքները, առողջություն, հաջողություն և շատ-շատ զավակներ ունենան: Ինձ թվում է, ամենամեծ հաջողությունը ծնողի համար՝ երեխան է: Ես նույնպես տանը փոքրիկ Սամվել Բալասանյան ունեմ և ուրախանում ենք նրանով, դրանից մեծ ուրախություն ընտանիքում՝ չկա», –  ծննդատանը նշեց քաղաքապետը: Նա կարևորեց այնպիսի օրենքների ընդունումը, որոնցով  հնարավոր լինի խրախուսել շատ երեխաներ ունենալը: «Ես իմ կյանքի փորձով եմ ասում՝ ինչքան մարդը շատ երեխաներ ունենա, այնքան հարուստ կլինի: Ես այսօր ծննդատանը, 17 մայրերին՝ այդ գեղեցկուհիներին կոչ արեցի՝ շատ երեխաներ ունեցեք: Ամենաքիչը գոնե 4 երեխա, ես երեքը ունեմ, և գտնում եմ, որ շատ քիչ է: Ես պրոպագանդում եմ, որ իմ որդիները շատ երեխաներ ունենան՝ գոնե 5-6-ը, սեռը նշանակություն չունի», – ասում է Սամվել Բալասանյանը:
Ապրիլի 7-ին Գյումրիում ծնվել է 3 երեխա՝ 2 աղջիկ, 1 տղա, սակայն այսօր ծննդատանը կար 17 նորածին, որոնք լույսաշխարհ էին եկել շաբաթ և կիրակի օրերին՝ 7 աղջիկ, 10 տղա:
Գյումրու ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանը ծնունդների թվի առումով տարին այնքան էլ լավ չի համարում. «Ցավոք, ունի նվազման միտում: Կա արտագաղթ, այդ պայմաններում, համեմատական ձևով և եղել է ծնունդների թվի նվազում: Ցանկալի չէ, բայց փաստ է, որի հետ պետք է բոլորս համակերպվենք»:
Այս տարվա առաջին եռամսյակում Գյումրու ծննդատանը ծնվել է 191 երեխա, որը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ 50 ծնունդով պակաս է: Ծննդաբերական բաժանմունքի վարիչ Լիլիա Պողոսյանը սա կապում է նաև Ավստրիական հիվանդանոցում ծննդաբերական բաժանմունքի բացումով:

Անկախ

Դ!ԵՄ ԵՄ. Երթ ֆինանսների նախարարությունից՝ ՊԵԿ

դեմ եմԱպրիլի 9-ին, ժամը 12:30-ին հավաքվում ենք ՀՀ ֆինանսների նախարարության մոտ և շարժվում դեպի ՀՀ Պետական եկամուտների կոմիտե՝ պաշտպանելու մեր սահմանադրական իրավունքները:

Սահմանադրական դատարանի ապրիլի 2 թիվ ՍԴՈ-1142 որոշման հրապարակումից հետո ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է էլեկտրոնային հաշվետվությունների ձևը անփոփոխ թողնել և դրանով պարտադրել գործատուներին փոխանցել կուտակային վճարները՝ սպառնալով ենթարկել վարչական պատասխանատվության:

Մենք պետք է ստիպենք ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին ենթարկվել ՀՀ Բարձրագույն դատարանի վերը նշված որոշման պահանջներին և անհապաղ համապատասխան փոփոխություններ կատարել էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման ձևում՝ հնարավորություն տալով գործատուներին իրենց աշխատակիցների կամքին հակառակ պարտադիր կուտակային վճարներ չկատարել:

Մեր հաղթական պայքարը շարունակվում է․․․

 

Հարգանքով,
«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Անկախ

Ապրիլի 7-ը նաև ազատամարտիկների կանանց տոնն է

26 012Այսօր Գյումրիում տեղի ունեցավ ապրիլիյոթյան տոնակատարություն  «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում: Շիրակի մարզպետարանի և «Արտ» ընկերության համատեղ ջանքերով տոնի կապակցությամբ յուրահատուկ նվեր էր պատրաստվել մարզի զոհված ազատամարտիկների մայրերի և կանանց համար:
Շուրջ 4 տարի առաջ Շիրակի մարզում սկսվեց նախադեպը չունեցող՝ «Հատուցում» ակցիան, որը կազմակերպել և մինչ օրս անցկացնում է «Արտ» ընկերությունը: Ծրագրով հատուկ ուշադրություն է դարձվում ազատամարտիկներին ու նրանց ընտանիքներին՝ կազմակերպելով ծովափնյա հանգիստ:
Այսօր էլ տոնի կապակցությամբ, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի աջակցությամբ, 10 զոհված ազատամարտիկների կանանց ու մայրերին հանձնվեց 7-օրյա անվճար ուղեգիր՝ դեպի Սև ծով, հանգստանալու համար:
Ընկերությունը տարբեր կազմակերպությունների ու անհատների հետ համագործակցելով այսպիսի ակցիա իրականացնում է ամբողջ մարզում:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Շիրակի մարզպետին, որովհետև իր անմիջական աջակցությունով մասնակցեց «Հատուցում» ակցիային: Վերջապես ես այդ կառույցը տեսա իր բնականոն հունով աշխատելիս, որի համար շատ ուրախ ու հպարտ եմ: Ուզում եմ բոլոր գործարարներին, նրանց, ովքեր ազատամարտիկների կողքին կանգնած են, իմ երախտիքի խոսքն ուղղել: Վերջապես սկսում ենք հասկանալ, որ ազատամարտիկները մեկ քայլ առաջ են մեզանից», – ասում է «Արտ» ընկերության նախագահ Արտյոմ Թումանյանը:
Արդեն մոտ 1000 մարդ օգտվել է այս ծրագրից, իսկ միայն այս տարի նախատեսվում է 250 ազատամարտիկների և  50 մարզիկների համար ևս ծովային հանգստի ուղեգրեր տրամադրել:
Իսկ մարզի 22 կին վետերաններին ապրիլի 7-ի կապակցությամբ մարզպետի կողմից տրամադրվել են նաև դրամական պարգևներ:

Եթե Գյումրիում անօթևաններ չեն մնացել, բա հարյուրավոր տնակներում այլմոլորակայիննե՞րն են բնակվում

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամներից մեկը, օրեր առաջ անհաջող փորձ անելով հակադարձել «Շիրակ կենտրոնին», հայտարարեց, թեԳյումրիում քիչ թվով անօթևաններ են մնացել։ Եվ դա՝ այն դեպքում, երբ ամբողջ քաղաքով մեկ սփռված են տասնյակ տնակային ավաններ ու կիսախարխուլ բարձրահարկեր,որտեղ սարսափելի ծանր պայմաններում գոյատևում են հարյուրավոր անօթևան ընտանիքներ։ Բայց լավ, եթե, ասենք, տվյալ պատգամավորն իրավացի է, ապա ովքե՞ր ենահա ավելի քան քառորդ դար այդ կացարաններում բնակվում: Հաստատ կարող ենք ասել, որ նրանք այլմոլորակայիններ չեն։

Ենթադրելով, որ հանրապետական պատգամավորը հնարավոր է՝ պարզապես տեղեկացված չէ, «Շիրակ կենտրոնը» ևս մեկ անգամ ներկայացնում է Գյումրիում առկաանօթևանության իրական թվային պատկերը , ինչպես նաև տեսանյութ, որում ընդգրկված դրվագները տասնյակ տնակային ավաններից միայն երկուսից են։ Գյումրիումերկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և պետության կողմից փոխհատուցման ենթակա մարդկանց հերթացուցակը բաղկացած է 4270 ընտանիքներից: 2010 թվականինշահագործման հանձնվեց 1056 բնակարան, 2012-ին` 1756, իսկ այս տարի խոստացել էին կառուցել ևս 420 բնակարան: Այս թվերը գումարելիս ստացվում է, որ 1034 ընտանիքշինարարական ծրագրերից դուրս է մնում: Սա՝ միայն Գյումրիում:

Մոտ 400 ընտանիքի խնդիր էլ կա Շիրակի մարզի գյուղական համայնքներում: Գյումրիի այդ 1034 ընտանիքներից մոտ 400-ը մերժված են, մոտ 300 ընտանիքներ էլ տարբերպատճառներով փաստաթղթեր չեն հանձնել ՀՀ կառավարության սահմանած ժամկետում և մինչև օրս պետության կողմից չեն ճանաչվել փոխհատուցման ենթակաանօթևաններ, թեև երկրաշարժի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները : Գյումրիում ևս 3500 ընտանիք էլ ապրում է վագոն-տնակներում, կիսախարխուլշինություններում և առհասարակ հաշվառված չէ անօթևանների հերթացուցակում: Եվ այս 3500 թիվն ավելանում է, քանի որ բնակարան ստացող աճած, բազմանդամընտանքիներին, անկախ անձերի ներկա քանակից, հատկացվում է երկրաշարժին կորցրած սենյակների թվով, ասենք՝ 1-2 սենյականոց բնակարան, բնականաբար նմանընտանիքները մասամբ են տեղափոխվում նոր բնակարաններ, մյուս մասն էլ մնում է տնակներում ` համալրելով փոխհատուցման ոչ ենթակաների բանակը: Եվ սա այնդեպքում, երբ ընտանիքի անդամների թվի պակասած լինելու դեպքում պակասեցվում է նաև հատկացվելիք սենյակների թիվը: Ստացվում է, որ Գյումրիում ավելանում էառանց կարգավիճակի անօթևան ընտանիքների քանակը, հասնելով 4500-ի:

Այս թվի մեջ են մտնում նաև տարիներ շարունակ իրենց կիսափուլ բազմաբնակարան շենքերի ամրացմանը սպասող, տնակներում բնակվող, սակայն բնակարանայինփոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակներում չընդգրկված ընտանիքները:

Երկրի ջերմությունը՝ մայրերի ձեռքերում

005Մայրության և գեղեցկության տոնի առթիվ մայրաքաղաքի կանանց և աղջիկների համար ինքնատիպ անակնկալ էր պատրաստվել նաև Հանրապետության հրապարակում: Շուրջ 800 երիտասարդների մասնակցությամբ իրականացված ֆլեշմոբի արդյունքում հրապարակի կենտրոնում պատկերվել էր մոր ափերի մեջ գտնվող երկիր մոլորակը, ինչը  «մոլորակի ջերմությունը մոր ձեռքերում է» խորհուրդն ուներ: Հաշված վայրկյանների ընթացքում պատկերված երկրագունդը վերածվել էր ծաղկի՝ որպես նվեր բոլոր հայ մայրերին: Պատկերը  լրացվել է նաև օրվա խորհուրդ «ապրիլի 7» գրությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

20 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 2 վարորդ երթևեկության ընթացքում ծխել է, իսկ 60-ը` տրանսպորտային միջոցը վարել առանց համապատասխան փաստաթղթերի

տրանսպորտՄարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 81 տրանսպորտային միջոց.
20 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 2 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` երթևեկության ընթացքում ծխելու համար, 60 վարորդ տրանսպորտային միջոցը վարել է առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ 1 տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշան արձակող սարքավորում:

Անկախ

Ծաղիկներ և բացիկներ՝ մայրաքաղաք այցելած կին ուղևորներին

001Մայրության և գեղեցկության օրը քաղաքամայր Երևան այցելող կին ուղևորների համար դարձավ հիշարժան ու անակնկալներով լի: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Զվարթնոց» օդանավակայանում բոլոր կին ուղևորներին, ինչպես նաև սպասասրահում նրանց սպասող կանանց քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ են բաժանվել:

Շնորհակալություն հայտնելով ուշադրության ու ջերմ վերաբերմունքի համար` մայրաքաղաք այցելած հայ, ինչպես նաև օտարերկրացի կանայք նշել են, որ հյուրընկալ Երևանի մթնոլորտն էլ ավելի է ջերմացել քաղաքապետարանի ջերմ վերաբերմունքից:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

ավտոպատահարներԱպրիլի 5-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 75/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 6-ին, ժամը 00.50-ի սահմաններում, Երևանի Թումանյան փողոցի թիվ 31 հասցեի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել օտարերկրյա 3 քաղաքացու. նրանք և վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 5-ին, ժամը 14.50-ին, հիվանդանոցից ՃՈ հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 66-ամյա մի կին:
Պարզվել է, որ նա վնասվածքներն ստացել է անհայտ մակնիշի երթուղային միկրոավտոբուսի սրահում` վարորդի կողմից կտրուկ արգելակման հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 5-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Ռովեր 416» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Իսակովի փողոցների խաչմերուկում բախվել է «ԲՄՎ 316 i» մակնիշի ավտոմեքենայի, որից հետո` ճամփեզրին կայանված «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի, ապա վրաերթի ենթարկել մայթեզրի մոտ կանգնած 34-ամյա տղամարդու, այնուհետև բախվել ճամփեզրին կայանված «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:
Վրաերթի ենթարկված քաղաքացին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 5-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհին` Սայաթ-Նովա գյուղի խաչմերուկում, իրար են բախվել «ԳԱԶ-2705» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 5-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց E-240» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի Դպրոցականների փողոցում վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 6-ին, ժամը 02.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1994 թ. ծնված Ռուբեն Ս.-ն: Վերջինս հայտնել է, որ վնասվածքն ստացել է Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի կամրջի մոտ շրջադարձ կատարելիս, իր վարած «BRP» մակնիշի մոտոցիկլետից վայր ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 6-ին, ժամը 02.25-ի սահմաններում, Գյումրիի Ալեք Մանուկյան և Շիրակացի փողոցների խաչմերուկում գտնվող գետնանցումի պատին է բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Ծաղիկներ և բացիկներ՝ մայրաքաղաք այցելած կին ուղևորներին

օդանավակայան

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Մայրության և գեղեցկության օրը քաղաքամայր Երևան այցելող կին ուղևորների համար դարձավ հիշարժան ու անակնկալներով լի: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Զվարթնոց» օդանավակայանում բոլոր կին ուղևորներին, ինչպես նաև սպասասրահում նրանց սպասող կանանց քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ են բաժանվել:

002Շնորհակալություն հայտնելով ուշադրության ու ջերմ վերաբերմունքի համար` մայրաքաղաք օդանավակայանայցելած հայ, ինչպես նաև օտարերկրացի կանայք նշել են, որ հյուրընկալ Երևանի մթնոլորտն էլ ավելի է ջերմացել քաղաքապետարանի ջերմ վերաբերմունքից:

Անկախ

Յոթ կարճ պատասխան Երևանի քաղաքապետին՝ Օմբուդսմենից

timthumb.php_1Օմբուդսմենի քննադատություններին Քաղաքապետարանն արձագանքել է ծավալուն, բայց ոչ հիմնավոր:

Ահա թե ինչու:

1. Մենք ասում ենք ինքնակամ շինարարությունը Երևանում օրինականացնելիս կան կոռուպցիոն ռիսկեր, որովհետև օրենքը թերի է: Քաղաքապետարանը պնդում է, որ օրենքը լրամշակելու լիազորություն չունի և այդ պատճառով չի կարողանում այդ դաշտում վերացնել կոռուպցիան: Չնայած դրան, ավտոկայանատեղերի համակարգի ներդրման դեպքում օրենքի նախագծի մշակման նախաձեռնությունն իրենցն էր: Այսինքն, եթե քաղաքապետարանը շահագրգռված լինի, որ ինքնակամ շինարարությունն օրինականցնելիս երկակի ստանդարտները վերանան, ապա կարող է այս հարցը լուծել:

2. Մենք պնդում ենք, որ Երևանի մանկապարտեզներում խմբերը գերբեռնված են և շատ երեխաներ հնարավորություն չունեն մանկապարտեզ գնալու: Խնդիրն առաջացել է նաև այն պատճառով, որ նախկինում մանկապարտեզների շատ շենքեր վարձով են տրվել և օգտագործվում են այլ նպատակներով: Ասում ենք, պետք է դադարեցնել նման վարձակալությունները և նորերը չկնքել, որ երեխաները մանկապարտեզ ունենան: Ընդունելով, որ խնդիրը, ըստ էության, ճիշտ ենք բարձրացնում, քաղաքապետարանը միայն մի հակափաստարկ է ներկայացնում, որ այլ երկրներում էլ մանկապարտեզներում տեղերի խնդիր կա:

3. Քաղաքապետարանը մեզ հակադարձելիս վստահ պնդում է. «Մայրաքաղաքում ապօրինի շինարարությունը կանխելու համար քաղաքապետարանը բոլոր օբյեկտների նկատմամբ ձեռնարկել և ձեռնարկում է օրենսդրությամբ իրեն վերապահված միջոցները՝ առանց որևէ բացառության»: Միայն Փակ շուկան բավարար է հերքելու այս պնդումը, բայց մենք մինչև քննադատելն ունեցել ենք նաև այլ օրինակներ:

4. Քաղաքապետարանին քննադատում ենք, որ տրանսպորտի սակագինը բարձրացնելուց առաջ հանրային քննարկում չարեցին: Պատասխանում են, որ օրենքով հատուկ պահանջ չկար: Չէ՞ որ քաղաքապետարանին ոչինչ չէր արգելում խորհրդակցել հանրության և այլ շահագրգիռ կառույցների հետ, նոր նման ցավոտ հարցով որոշում կայացնել: Մեզ հրապարակայնորեն պատասխանում են, որ հիմա արդեն քննարկում ենք ու ստեղծել ենք հանձնաժողով: Այո, գործընթացը հիմա շատ ավելի ճիշտ է կազմակերպված, բայց կարելի էր ի սկզբանե այսպես սկսել ու չունենալ քաղաքացիական ընդվզումներ:

5. Ասում ենք, որ Երևան քաղաքի կենտրոնում և ծայրամասերում ասֆալտապատումը հավասարաչափ չի արվում և ոչ կենտրոնական շատ փողոցներ մնացել են անբարեկարգ: Պատասխանում են, որ մեր պնդումները մասնագիտական չեն, սակայն մեզ ահազանգած բազմաթիվ համաքաղաքացիներ ականատեսն են եղել մեր այդ պնդմանը: Կենտրոնական ու երևացող ճանապարհները նույնիսկ մի քանի անգամ են բարեկարգվել, իսկ այն, ինչ աչքից հեռու է, հաճախ զերծ է մնացել քաղաքապետարանի ուշադրությունից:

6. Պնդում ենք, որ Երևանի շինություններն ու տրասնպորտն անմատչելի են հաշմանդամություն ունեցողների համար: Ասում են, տասնամյակների խնդիր է, նոր չի առաջացել: Լիովին համաձայն ենք: Ավելին՝ նշել ենք, որ դրական որոշակի զարգացումներ կան այս ուղղությամբ: Ըստ քաղաքապետարանի, եթե մենք ընդունում ենք, որ խնդիրը հին է, ու որ դրական որոշ քայլեր արվել են, այլևս իրավունք չունենք պնդել, որ տրանսպորտն ընդհանրապես անմատչելի է հաշմանդամություն ունեցողների համար, որ մայրաքաղաքում կառուցվել են թվով 293 թեքահարթակներ, սակայն դրանց թեքության աստիճանը և կիրառելիությունը հասանելի չէ անվասայլակից օգտվող անձանց համար՝ առանց այլ անձի միջամտության: Այսպիսով՝ ակնհայտ է, որ ճիշտ ենք, որ այս ուղղությամբ գործ արվել է, բայց քիչ ու որոշ դեպքերում սխալներով: 

7. Վերջապես Կոմայգու վերաբերյալ. Երևանի քաղաքապետարանը տարակուսում է, որ Կոմայգում այլասերվածության խնդրի համար նաև իրենց ենք մեղադրում: Պետք չէ տարակուսել, քանի որ քաղաքապետարանի գործառույթների մեջ է մտնում այգիների բարեկարգումը, լուսավորումը և ցանկապատումը: Այսինքն՝ հանրային զբոսայգում գիշերային ժամերին սեռական հարաբերությունները, պոռնկությունը և թմրամիջոցներ օգտագործելը հեշտությամբ կարելի էր կանխել այգին լուսավորելու, ցանկապատելու, տեսանկարելու եղանակներով: Այլ եղանակները ոստիկանության գործն են, բայց վերը նշված կանխարգելիչ գործողությունները կարող էր անել միայն և միայն Երևանի քաղաքապետարանը:
Իսկապես, Երևանը շատ դրական զարգացումներ ունի և մեր քաղաքում լավը շատացել է: Այդուհանդերձ, եղած թերացումները մատնանշելը մեր գործն է, իսկ դրանք շտկելը՝ քաղաքապետարանինը: Մենք մեր գործն անում ենք անկախ գնահատականներից և «հնչեղությունից»: Նույնն ակնկալում ենք Երևանի քաղաքապետարանից և այլ գերատեսչություններից:

Պաշտպանի աշխատակազմ

 

Անկախ

Մայության տոնի առթիվ առաջին շնորհավորանքները՝ նոր մայրացած կանանց

002Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ Երևանի քաղաքապետի տիկին Գոհար Մարգարյանն այցելել է Երևանի Շենգավիթ բժշկական կենտրոնի և Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետահետազոտական կենտրոնի ծննդատներ՝ շնորհավորելու այս օրերին մայրացած կանանց։

«Շնորհավորում եմ ձեզ մայրանալու, ինչպես նաև մայրության տոնի առթիվ։ Լավագույն պարգևն արդեն իրականում ունեք՝ ձեր երեխաներն են։ Աստված պահապան ձեր ընտանքիներին»,- հանձնելով նվերները՝ մայրացած կանանց մաղթել է Գոհար Մարգարյանը։

Քաղաքապետի տիկնոջ հետ ծննդատներ այցելած ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավոր Ռուզան Մուրադյանը, Երևանի ավագանու անդամներ Նաիրա Նահապետյանը, Աստղիկ Գևորգյանը, զրուցելով մայրացած կանանց հետ, ուրախությամբ նկատել են, որ նրանց մեծ մասն այս օրերին լույս աշխարհ են բերել իրենց երկրորդ կամ երրորդ երեխային։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Թեհրանում կայացել է համահավաք՝ ի զորակցություն քեսաբահայության,լուսանկարներ

20140406 - SaveKessab0024Թեհրանի Սասուն քաղաքամասի Սուրբ Թարգմանչաց եկեղեցու շրջափակում 6-ին տեղի է ունեցել համահավաք՝ ի պաշտպանութիւն Սիրիայում գտնվող հայաբնակ Քեսաբ քաղաքի հայության՝ քեսաբահայության:

Համահավաքը տեղի է ունեցել Թեհրանի հայոց թեմի հովանավորութեամբ, որին մասնակից էին և իրենց զորակցությունն էին բերել թեմի յուրաքանչյուր միություն, հասարակական մարմին և միավոր: Նշենք նաև, որ միջոցառումները՝ նվիրված քեսաբահայությանը, շարունակական են լինելու, քանի դեռ կա ցեղասպանության շարունակականության հարցն ու խնդիրը:

20140406 - SaveKessab0037Ի պաշտպանություն քեսաբահայության՝ ելույթով հանդես են եկել Իրանի Իսլամական խորհրդարանում հյուսիսային իրանահայության պատգամավոր դոկտ. Կարեն Խանլարյանը, ընթերցվել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգյանի պատգամը, որն այս օրերին աշխատանքային այցով Սիրիայում է գտնվում: Պատգամում մասնավորապես ասւում է. “Այսօր ամբողջ հայությունը մի մարդու նման ոտքի է կանգնած և փորձում է օգնության հասնել սիրիահայության եւ հասնում է ու մյուս կողմից էլ ավելի հաստատակամ ու վճռորոշ կառչած է մնում իր հոգեւոր ու ազգային արժեքներին և գործում ու պայքարում է միշտ տեսիլքով իր ամբողջական հայրենիքի ու ժողովրդի:

Մենք այս առիթով ողջունում ենք մեր ծննդավայր հայրենիքի՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան խոհուն, իմաստուն եւ ժողովրդամետ քաղաքականութիւնը՝ Միջին Արեւելքի եւ հատկապես Սիրիայի տագնապին հարաբերաբար:

Հավատանք ու հավատքով գործենք ու շարունակենք մեկ ազգ, մեկ ժողովուրդ, մեկ եկեղեցի ու հայրենիք տեսլականով ու վստահ եղեք, որ մի օր հասնելու ենք մեր երազին ու տեսիլքին”:

20140406 - SaveKessab0046Համաժողովի ընթացքում ելույթ են ունեցել նաև Կազմակերպիչ հանձնախմբի կողմից ներկայացուցիչներ, որոնց խոսքն ուղղված է եղել՝ ի պաշտպանություն քեսաբահայերի անվտանգության: Ցուցադրվել են նաեւ քեսաբահայության կացության մասին պատմող տեսանյութեր:

Իրանահայ համայնքը նաև բողոքի գրություն է հղել Իրանում դիվանագիտական օտարերկրյա ներկայացուցչություններին՝ մասնավորապես Եվրոպական միության անդամ երկրների, Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի, Ճապոնիայի, Հնդկաստանի, Կանադայի դեսպանատներին, ինչպես նաև Իրանում ՄԱԿ-ի ներկայացուցչությանը: Գրության մեջ նկարագրվել են Քեսաբի վերջին դեպքերը և ներկայացվել այդ կապակցությամբ հայության պահանջները:

Նամակում մասնավորապես նշված է. “Համաշխարհային հանրությունը պետք է երաշխավորի, որ վերջ կդրվի բռնությանը եւ քաղաքացիների ու փոքրամասնությունների իրավունքների ոտնահարմանը, և որ Թուրքիան կպատժվի ու կնախազգուշացվի ահաբեկչական խմբերի հետ շարունակական համագործակցութեան համար:

Մենք դատապարտում ենք ահաբեկիչներին տրվող որևէ օգնություն և մարդու իրավունքների պաշտպանի անունից հանդես եկողների երեսպաշտությունը”:

Համահավաքին ներկա են եղել նաև Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանը, ՀՀ հյուպատոսը և խորհրդականը, ԻԻՀ  Խորհրդարանում հյուսիսային իրանահայության պատգամավոր դոկտ. Կարեն Խանլարյանը, Թեհրանի թեմի օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ ինչպես նաև “Ալիք” հաստատության եւ “Ալիք” օրաթերթի ներկայացուցիչներ ու հոծ թեհրանահայություն:

Անկախ

Սեյրան Օհանյան. «Ցանկացած ոչ ճիշտ տեղեկություն կարող է ազդել ՀՀ և ԼՂՀ կերպարի վրա»

DSC_5563Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնած «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով եռօրյա համաժողովի եզրափակիչ օրը՝ ապրիլի 6-ին, լրագրողների հյուրը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն էր։ Լրագրողների հետ հանդիպմանը պարոն Օհանյանն անդրադարձավ տեղեկատվական անվտանգության խնդիրներին։

Խոսելով բանակ-հասարակություն, բանակ-զանգվածային լրատվամիջոցներ կապերի մասին՝ Սեյրան Օհանյանը շեշտեց, որ վերջին տարիներին բավականին լուրջ աշխատանք է կատարվել բանակը հասարակության համար ավելի թափանցիկ, բաց դարձնելու ուղղությամբ։ «Մենք պարտավոր ենք բանակը բացել մեր հասարակության առջև։ Այդ առումով բավականին հաջողություններ ունենք, այդ քայլերն արվում են ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների համատեքստում»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Բանախոսը կարևորեց բանակային իրականությունը լուսաբանող լրագրողների աշխատանքը և ճիշտ ինֆորմացիայի ներկայացումը։ Ցանկացած ոչ ճիշտ տեղեկություն կարող է ազդել ՀՀ և ԼՂՀ կերպարի վրա։

Սեյրան Օհանյանի դիտարկմամբ՝ տեղեկատվական պատերազմներն ընդհանուր քաղաքական և ռազմական պատերազմների փուլերից են։ Տեղեկատվական պայքարը շարունակվում է ինչպես յուրաքանչյուր պատերազմի ընթացքում, այնպես էլ ռազմական գործողությունների ավարտից հետո։ Տեղեկատվական պայքարի միջոցով կարելի է ամրապնդել հաղթանակները կամ էլ արդարացնել թերությունները, պարտություններն ու բացթողումները։ Ճիշտ իրականացման դեպքում դրանք կարող են կանխել ռազմական գործողություններ, կարող են նաև արագացնել մարտական գործողությունները։

Սեյրան Օհանյանն անդրադարձավ բանակում միջանձնային խնդիրներին՝ շեշտելով, որ այդ հարաբերություններում առաջին թշնամին փողոցային, արատավոր բարքերն են։ Ըստ նրա՝ հայկական բանակը պետք է առանձնանա իր միջանձնային հարաբերությունների բարձր մակարդակով և միասնականությամբ։ «Ես արգելել եմ բանակում կիրառել այն միտքը, թե մենք հասարակության հայելին ենք։ Մենք հասարակության մի մասն ենք և պետք է օրինակ դառնանք նրա համար»,- ասաց բանախոսը՝ ընդգծելով, որ այս պահին բանակում հասել ենք նրան, որ էապես նվազել են միջանձնային հարաբերությունների հետևանքով կորուստները։

Նախարարը պատասխանեց նաև լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին Ադրբեջանում գերի ընկածների ճակատագրին, սահմանամերձ բնակավայրերի պաշտպանությանը, ՀՀ զինված ուժերում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, բանակում աղջիկների ծառայությանը, ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությանը և այլն։

Համաժողովի ավարտին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ լրագրողների հետ նման ձևաչափով ծրագրերը լինելու են շարունակական։ Նա լսեց համաժողովի մասնակիցների առաջարկները և վստահեցրեց, որ եթե լրագրողների կողմից երիտասարդական ոլորտում ծրագրերի նախաձեռնություն լինի, ապա երիտասարդական հիմնադրամը պատրաստ է քննարկել և իրականացնել դրանք։

 Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Փրկարարները բացել են բազմաթիվ փակ դռներ

Փրկարարները բացել են փակ դուռըԱպրիլի 7-ին, ժամը 00.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զ. Անդրանիկի փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, երեխան մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարատական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Ապրիլի 7-ին, ժամը 00.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 29/4 շենքի բնակարաններից մեկի սենյակի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարատական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Ապրիլի 6-ին, ժամը 23.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սվաճյան փողոցի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, երեխան մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարատական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Ապրիլի 6-ին, ժամը 21.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Քոչարի փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարատական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Ապրիլի 6-ին, ժամը 19.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի փողոցի թիվ 32 շենքի  բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարատական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Ապրիլի 6-ին, ժամը 19.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարատական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Ապրիլի 6-ին, ժամը 17.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարատական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Ապրիլի 6-ին, ժամը 15.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զաքյան փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարատական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Ապրիլի 6-ին, ժամը 14.06-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարատական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Ապրիլի 6-ին, ժամը 13.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասունցի Դավթի փողոցի տներից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարատական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Ապրիլի 6-ին, ժամը 12.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 16 շենքի բնակարններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Ապրիլի 6-ին, ժամը 12.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 43 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, բանալին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարատական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Անկախ

Ավտովթար Մյասնիկյան պողոտայում

ԱվտովթարԱպրիլի 7-ին, ժամը 03.58-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 09 DD 505 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Տուժած Տ. Ն.-ը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական հրվանդանոց:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Անկախ

Մեկ օրում երկու ավտոբուս է այրվել

ավտոբուս է այրվելԱպրիլի 6-ին, ժամը 23.09-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սուխումի փողոցի թիվ 1 շենքի բակում այրվում է ավտոբուս:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.29-ին, մարվել` 23.50-ին: Ամբողջությամբ այրվել է Է. Մ.-ին պատկանող «ՊԱԶ» մակնիշի 0565L պետհամարանիշով ավտոբուսը: Ավելի վաղ Անկախը հայտնել էր  Շիրակ գյուղում ավտոբուսի այրման մասին:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտի մեջԱպրիլի 7-ին, ժամը 00.11-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Սևան-Երևան 42 կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է  փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Հ. Ղ.-ին պատկանող «ԻՆՖԻՆԻՏԻ Մ35» մակնիշի 27 OO 639 պետհամարանիշով ավտոմեքենան:

Անկախ

Քարաթափում Անտառային փողոցում

քարաթափումԱպրիլի 6-ին, ժամը 15.17-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի Անտառային փողոցի թիվ 190 շենքի մոտակա լանջից քար է պոկվել և ընկել բակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ լանջից պոկված քարերը թափվել են Անտառային  փողոցի թիվ 190 շենքի բակ, ինչի հետևանքով վնասվել է բակում կայանված «ԿԻԱ» մակնիշի 201 ԼԼ 11 պետհամարանիշով ավտոմեքենան. տուժածներ չկան:

Անկախ

 

Երեխան դուրս է բերվել գետից

աինԱպրիլի 6-ին, ժամը 13.23-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնի գյուղում` «Արզնու ձոր» կոչվող տարածքում, երեխա է ընկել գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Լազերևի անվան առողջարանի մոտակայքից տեղի ուժերով գետից դուրս է բերվել 2002 թ. ծնված Ա. Ղ.-ը:

Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են բավարար:

Անկախ