Ոստիկանության ստորաբաժանումներում քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնում

զենքՈստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1961 թ. ծնված Արտակ Պ.-ն կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի 31 փամփուշտ և նռնակ` առանց պայթուցիչի:

***
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1975 թ. ծնված Արայիկ Օ.-ն կամավոր հանձնել է «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 1 դատարկ պահունակ, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 145 փամփուշտ, 3 ամունալ և ձեռքի ինքնաշեն 3 նռնակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1962 թ. ծնված Արա Ա.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան, ազդանշանային 2 փամփուշտ, «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի 15 փամփուշտ և ինքնաձիգի պահունակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1984 թ. ծնված Ռաֆիկ Մ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի «ՏՕԶ» տիպի երկփողանի որսորդական հրացան, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 33 փամփուշտ, «ՌԳԴ» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով, ազդանշանային փամփուշտ և «ԴՇԿ» տիպի գնդացիրի 1 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1972 թ. ծնված Արայիկ Ե.-ն կամովին հանձնել է «ԻԺ» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, «Ֆ-1» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 37 փամփուշտ:

***
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1967 թ. ծնված Սեդա Ս.-ն կամավոր հանձնել է որսորդական հրացանի խզակոթ, ինքնաշեն ատրճանակ և «ԴՇԿ» տիպի գնդացիրի 2 փամփուշտ:

***
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1966 թ. ծնված Անուշավան Մ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի 1 նռնակ` պայթուցիչով, ինքնաշեն 1 նռնակ, ինքնաձիգի 2 պահունակ, զենիթային հրանոթի 1 արկ, տարբեր տրամաչափի 62 փամփուշտ, փամփշտային 1 ինալիցքավորիչ, փամփուշտի շղթա և 21 սմ երկարությամբ գլանաձև պայթուցիչ դետալ` «B1» գրառմամբ:

***
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` բաժին է ներկայացել 1949 թ. ծնված Անդրանիկ Ա.-ն և կամավոր հանձնել «Ֆ-1» տիպի նռնակ, ինքնաձիգի դատարկ 2 պահունակ և ինքնաձիգի տարբեր տրամաչափի 65 փամփուշտ:

***
Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1978 թ. ծնված Ռուզաննա Ս.-ն կամավոր հանձնել է առանց գործարանային համարի երկփողանի 16 մմ տրամաչափի որսորդական հրացան և 16 մմ տրամաչափի դատարկ 32 փամփուշտ:

***
Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1972 թ. ծնված Արմեն Թ.-ն կամավոր հանձնել է օդամղիչ ատրճանակ, 5,45 մմ տրամաչափի` 10, 7,62 մմ տրամաչափի` 13, լուսաձայնային 1 փամփուշտ, «ԱԿ-74» ինքնաձիգի պահունակ և «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի:

***
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1989 թ. ծնված Համիկ Գ.-ն կամավոր հանձնել է «MADE IN ITALY C 1863» գրառումով ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ և 5,6 մմ տրամաչափի 7 փամփուշտ:

Անկախ

Օդանավակայանում ուղեբեռ գողացողին հայտնաբերել են

«Զվարթնոց» օդանավակայանԱպրիլի 14-ին, ժամը 16.05-ին, 1956 թ. ծնված Վահրամ Կ.-ն ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում էր տվել, որ օդանավակայանի մեկնման սրահի մուտքի դռների մոտից գողացել են ուղեբեռը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 1963 թ. ծնված Արամ Ե.-ն, որը բերման է ենթարկվել գծային բաժին և խոստովանել կատարածը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:

Անկախ

Հյուրը գողանալով տանտիրուհու բանկային քարտը` ծածկագրով, բանկոմատից հանել է ամբողջ գումարը

բերման է ենթարկվելԱպրիլի 14-ին 1968 թ. ծնված Սվետլաննա Ե.-ից ոստիկանության Կոտայքի բաժնում դիմում էր ստացվել, որ կորցրել է բանկային քարտը, որի մեջ եղել է 145.000 դրամ գումար:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ քարտը ոչ թե կորել, այլ գողացվել է:
Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1984 թ. ծնված Մհեր Զ.-ն:
Նա բերման է ենթարկվել ոստիկանություն և խոստովանել, որ մարտի 17-ին, ժամը 19.00-ի սահմաններում, հյուրընկալվելով Սվետլաննա Ե.-ի տանը` հյուրասենյակի պահարանում դրված դրամապանակից գողացել է նրա բանկային քարտը` ծածկագրով, և գումարը բանկոմատից մաս-մաս հանելով` տիրացել է 145.000 դրամին:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Անվտանգության ծառայության կողմից հետախուզվում էր սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով

ձերբակալությունՈստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապրիլի 16-ին, ժամը 21.50-ին, Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Ռոբերտ Ա.-ն, որը փետրվարի 3-ից ՌԴ Օմսկի մարզի ԱԱԾ կողմից հետախուզվում էր սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով:

Անկախ

Մուրճեր գողացած Գևորգին հայտնաբերել են

ՄուրճերԱպրիլի 15-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Տաշիրի բաժին է դիմել 1959 թ. ծնված Արմենակ Մ.-ն և հաղորդում տվել, որ Սարատովկա գյուղի հարակից հանքավայրի տարածքից գողացել են հարվածային 2 մուրճ, 2 ձեռքի մուրճ և 10 մ երկարության մալուխ` ընկերությանը պատճառելով մոտ 180.000 դրամի վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1985 թ. ծնված Գևորգ Ք.-ն:
Գողոնը հայտնաբերվել է:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

Անկախ

Հակոբ Ինջիղուլյանի համար լավագույն տարբերակը երրորդ երկիր տեղափոխվելն է. Լարիսա Ալավերդյան

լարիսա-ալավերդյան«Հակոբ Ինջիղուլյանի դեպքը վերին աստիճանի տարբերվում է Խոջոյաններից նրանով, որ զինվորական շորերով ու զինծառայության մեջ գտնվելու պահին է անձը հայտնվել Ադրբեջանում» ,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության տնօրեն Լարիսա Ալավերդյանը` անդրադառնալով Ադրբեջանում գերեվարված հայաստանցի երեք  քաղաքացիներին: Նա խիստ քննադատեց հայ լրատվական կայքերում և սոցիալական ցանցերում բարձրացած այն ալիքը, որ սկսվեց  երբ Ադրբեջանը հայտարարեց, որ Ինջիղուլյանը ինքնակամ է անցել սահմանը և ցանկություն է հայտնել փոխադրվել երրորդ երկիր: «Ես  տեսել եմ այդ տեսանյութը ու այդպիսի բան չկա, նա նման բան չի ասել»,-ասաց Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա`նա խոսել է երրորդ երկիր տեղափոխվելու մասին միայն  երբ Ադրբեջանը նրան ստահոդ տեղեկություններ է փոխանցել և Հայաստանում սոցիալական ցանցերում սկսված քննարկման պատճառով:
Հակոբ Ինջիղուլյանի՝ երրորդ երկիր րոպեներ առաջ փոխադրվելը Լարիսա Ալավերդյանը համարեց լավագույն տարբերակ ստեղծված իրավիճակում. «Ավելի քան քսան տարվա փորձը ցույց է տալիս, որ չի եղել նման բան, որ երրորդ երկիր տեղափոխվելու ցանկություն արտահայտած մարդը վերադառնա »:

Տիկին Ալավերդյանը հայտարարեց, որ Ադրբեջանում գերեվարված, խոշտանգումների, կտտանքների ենթարկված Մամիկոն Խոջոյանի գործով պատրաստվում են դիմել Եվրադատարան. դատաբժշկական քննություն եղել է և փաստաբանը արդեն զբաղվում է այդ գործով:
Անկախ

Աշոտ Սուքիասյանը Թբիլիսիի դատարանում ստել է. Փայլակ Հայրապետյանը եւս ներկա է եղել նրա ծնողների թաղմանը.NEWS.am

փայլակՕֆշորային սկանդալում ներգրավված, գործարար Աշոտ Սուքիասյանը Թբիլիսիի կենտրոնական դատարանում խաբել է՝ ասելով, թե  այս  ընթացքում մահացել են իր ծնողները: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանը:

«Ինքը այստեղ էր, երբ ծնողները մահացել են, ներկա է եղել ծնողների մահվանը, տարին արդեն լրացել է, երկրորդ տարին է պտտում, տարին էլ արել է, ես էլ եմ մասնակցել ծնողների թաղմանը, Կճոյանն էլ կար, պաշտոնյանները, այդ թվում՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եկել են, մասնակցել պանիխիդային: Առաջին անգամ իր հորն ու մորն են տարել դրել Սուրբ Հովհաննես եկեղեցում: Սուտ է ասել, խաբել է. չնայած նա էնքան կեղտոտ մարդ է, որ ծնողը նրա համար ի՞նչ է»,- ասաց գործարարը:

Ինչ վերաբերում է Աշոտ Սուքիասյանի կնոջ սպառնալից նամակներ ստանալուն, ապա Փայլակ Հայրապետյանը նշեց, որ նրա կնոջը մի անգամ է տեսել, որեւէ կապ չունի եւ չի էլ ուզում ունենալ իր հետ: Նա չգիտի, թե վերջապես Աշոտ Սուքիասյանը երբ կլինիՀայաստանում, նախաքննական մարմնից եւս որեւէ բան չեն հայտնել: «Եթե մի երկրում օրենք չի գործում,  ի՞նչ կարող ես ասես, ես չգիտեմ, Վրաստանի օրենքներից էլ տեղեկություն չունեմ: Մենակ կարող եմ ասել, որ սա պետություն չի, խուլիգանություն է, ես էլ հայրենասիրության պատճառով ընկել եմ խուլիգանների ձեռքը, ես  միշտ խուսափել եմ միլիցայից, օրենքից միշտ վախեցել եմ, իսկ էսօր էսպես է ամեն ինչ»,- ասաց Փայլակ Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ Քննչական գլխավոր վարչության հատուկ կարեւորագույն գործերով քննության վարչությունում որոշում է կայացվել Աշոտ Սուքիասյանին մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ Քր.օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում: Նա հայտնաբերվել է հունվարի վերջին Թբիլիսիում:Hetq.am-ը հաղորդում է, որ Թբիլիսիի կենտրոնական դատարանն ապրիլի 15-ին բավարարել է օֆշորային սկանդալում ներգրավված , գործարար Աշոտ Սուքիասյանին Հայաստան արտահանձնելու միջնորդությունը:  Դատական նիստը տեւել է 1 45 րոպե: Նիստի ընթացքում ելույթ է ունեցել գործարար Աշոտ Սուքիասյանը եւ խնդրել է իրեն արագ տեղափոխել Երեւան, քանի որ այս ընթացքում մահացել են նրա ծնողները, իսկ կնոջը ահաբեկող ու սպառնալիքներով լի հաղորդագրություններ են ուղարկում: Աշոտ Սուքիասյանի արտահանձնման օրը դեռեւս հայտնի չէ:Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Անցկացվել են երկկողմ պաշտպանական քննարկումներ

   Ապրիլի 15-ից 16-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության և Ֆրանսիայի ԶՈՒ երկկողմ ռազմական համագործակցության վարչության ներկայացուցիչների միջև ՀՀ-ում հավատարմագրված Ֆրանսիայի ռազմական կցորդի մասնակցությամբ անցկացվել են երկկողմ պաշտպանական քննարկումներ:

Քննարկումները հիմնականում վերաբերել են հայ-ֆրանսիական երկկողմ ռազմական համագործակցությանը և տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցերին:

Ապրիլի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է քննարկումների համար Երևանում գտնվող Ֆրանսիայի ՊՆ պատվիրակությանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Անրի Ռենոյին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցությանը` մասնավորապես ռազմական կրթության, ռազմական առողջապահության և խաղաղապահ գործողությունների բնագավառներում:

Հանդիպման ավարտին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լ.Այվազյանը և Ֆրանսիայի Հանրապետության ԶՈՒ երկկողմ ռազմական համագործակցության վարչության պետ Ֆրանսիայի ռազմածովային ուժերի 1-ին կարգի կապիտան Ա.Վիլլերը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև 2014թ. պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցության լրամշակված պլանը:

 

Անկախ 

Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերի գլխավորած պատվիրակությանը

պնՍ.թ. ապրիլի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը, հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում հրադադարի խախտումներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցերին:

ՀՀ պաշտպանության նախարարը մտահոգություն է հայտնել, որ ԵՍԶՈՒ պայմանագիրը և Վիեննայի 2011թ. փաստաթուղթը չեն հանդիսանում զսպող գործոններ, ինչը հանգեցնում է սպառազինությունների մրցավազքի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀՀ պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ ԵԱՀԿ շրջանակներում իրականացվող մարդու իրավունքների, բարեվարքության, թափանցիկության, բանակ-հասարակություն կապի և այլ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Անկախ 

ՔԿՀ-ի պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից կաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հատուկ քննչական ծառայությունՀՀ արդարադատության նախարարության (ԱՆ) «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) աշխատակից Վ. Ծ.-ի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված և նախապատրաստված նյութերով` ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 2-րդ մասի և 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ նախապատրաստված նյութերի` Վ. Ծ.-ն, հանդիսանալով պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, իր գործընկեր Մ. Մ.-ից 2014թ. մարտի 31-ին որպես կաշառք անձամբ ստացել է գումար` նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու` 5 բջջային հեռախոս ՔԿՀ դատապարտյալին փոխանցելու համար:
2014թ. ապրիլի 1-ին Վ. Ծ.-ն բջջային հեռախոսները թաքցրել է իր համազգեստի բաճկոնի տակ և փորձել է այն անցկացնել ՔԿՀ-ի տարածք, սակայն ՔԿՀ-ի աշխատասենյակում ենթարկվել է անձնական խուզարկության, որի ժամանակ իր մոտից հայտնաբերվել և վերցվել է նշված 5 բջջային հեռախոսը:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

ՌԴ իրավապահների կողմից գողության մեղադրանքով երեք հետախուզվող է հայտնաբերվել

ձերբակալությունԱպրիլի 15-ին, ժամը 20.00-ին, ՌԴ քաղաքացի, 1976 թ. ծնված Ալեքսեյ Պ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն. նա 2008 թ. դեկտեմբերի 24-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

***
Ապրիլի 15-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները Գեղհովիտ գյուղից բերման են ենթարկել 1965 թ. ծնված Արթուր Հ.-ին, որը 2013 թ. դեկտեմբերի 30-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Անկախ

«ԲՄՎ-320»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մահացել է

վրաերթԱպրիլի 14-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Արտաշատ-Արարատ միջհամայնքային ճանապարհին` Ավշար գյուղի հատվածում, «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2006 թ. ծնված Կարեն Տերտերյանին, որը տեղում մահացել է:
Վարորդն ինքնակամ ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:

Անկախ

Սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

Դանակով զինված Ապիրլի 14-ին, ժամը 18.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել 1986 թ. ծնված Վաղինակ Սիմոնյանի դիակը:
Ձեռնարկաված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արզնի գյուղի տարածքում գտնվող ընկերության անասնագոմին կից տնակում, վիճաբանության ժամանակ, Վ. Սիմոնյանին դանակով հարվածել է 1952 թ. ծնված Միշա Ս.-ն, ինչի հետևանքով Վ. Սիմոնյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Նույն օրը, ժամը 19.05-ին, Միշա Ս.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Միշա Ս.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Արսեն Խոջոյանը հոգեբանական խնդիրներ ունի

արսեն խոջայանՄարտի 7-ին հայ-ադրբեջանական շփման գծում գերեվարված և ապրիլի 10-ին Կարմիր խաչի միջազգային գրասենյակի միջնորդությամբ հայկական կողմին հանձնված Արսեն Խոջոյանը հաջորդ երկուշաբթի կտեղափոխվի Երևան՝ հոգեբուժական զննության նպատակով: Արսենն այժմ հայրենի գյուղում է՝ Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուրում: Արսեն Խոջոյանի մայրիկի՝ Սվետլանա Խոջոյանի խոսքով, որդու վիճակն ընդհանուր լավ է, բայց անհանգստացնող հանգամանքներ ևս կան:  ՙՙԱրսենը կաշկանդված է, սևեռուն հայացքով երկար նայում է ինչ-որ մի ուղղությամբ, մտածում, ինձ թվում ա՝ վախ կա մեջը: Երեկ ամբողջ օրը դողէրոցքի մեջ էր, մեկ ժամ ա ընդամենը քնել՚՚,-Անկախի հետ հեռախոսազրույցում ասաց Սվետլանա Խոջոյանը: Մեր տեղեկություններով, Արսենը, առողջական խնդիրների պատճառով դեռևս հարսնացուի հետ չի հանդիպել, խոսել է միայն հեռախոսով: Հարևան Չորաթան գյուղի բնակիչ Շուշանիկի և Արսենի՝ այսպես կոչված խոսքկապի արարողությունը տեղի է ունեցել այս տարվա հունվարի 4-ին:

Անկախ

Վիրավոր ազատամարտիկն անժամկետ նստացույց կանի նախագահականի դիմաց

նախագահականՎիրավոր ազատամարտիկ Հակոբ Թադևոսյանն իր չորս երեխաների և կնոջ հետ այսօր վաղ առավոտից Նախագահական նստավայրի դիմաց անժամկետ նստացույց է հայտարարել:

Ազատամարտիկի խոսքով` 2006 թվականից հերթագրվել է Պաշտպանության նախարարությունում՝ բնակարան ստանալու համար, բայց մինչ օրս անտուն է:

Հակոբ Թադևոսյանի կնոջ՝ Անահիտ Բաղմանյանի խոսքով` արցախյան պատերազմից հետո ամուսինը յոթ անգամ վիրահատություն է տարել, նրա առողջական վիճակը ծանր է:

Ազատամարտիկի փոքր երեխան 2 տարեկան է, մեծը՝ 10 տարեկան: Տան վարձն ուշացնելու պատճառով ընտանիքին դուրս են արել: Իրենք էլ գնալու տեղ չունեն, որոշել են անժամկետ նստացույց անել ու մնալ նախագահականի առաջ:

Հակոբ Թադևոսյանը պատերազմում վիրավորվելու համար ընդհամենը 17 000 դրամ թոշակ է ստանում: Ընտանիքը բնակվում է Հրազդան քաղաքում, որտեղ դժվար է լուծել նաև աշխատանք գտնելու հարցը:

Անկախ

Վիճաբանություն և դանակահարություն

դանակԱպրիլի 13-ին, ժամը 12.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ գոտկային հատվածի կտրած ծակած վերք, արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1988 թ. ծնված Հրայր Գ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, Գեղաշեն գյուղի մոտ, վիճաբանության ժամանակ:
Բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել 1967 թ. ծնված Լևոն Ա.-ն և խոստովանել, որ Հրայր Գ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է ինքը, և ներկայացրել է հանցագործության գործիք դանակը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ներկայացված դանակը ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում

ձերբակալությունՈստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապրիլի 13-ին, ժամը 07.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Էդգար Վ.-ն, որը 2013 թ. դեկտեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ 4-րդ մասի մեղադրանքով:

Անկախ

Մահվան ելքով պատահար Երևան-Եղեգնաձոր ճանապարհին

ԱվտովթարԱպրիլի 13-ին, ժամը 17.20-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 73-րդ կմ-ին` Տիգրանաշեն գյուղի հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը` 1978 թ. ծնված Անդրանիկ Սեդրակյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

«ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել 56-ամյա տղամարդու, որը մահացել է

Ապրիլի 13-ին, ժամը 15.00-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ 9-րդ փողոցի թիվ 26 տան հարևանությամբ, կիսակառույց շենքի մոտ, տղամարդու դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված հասցեում հայտնաբերել է 1958 թ. ծնված Հակոբ Վրաերթ (1)Ղազանչյանի դիակը` «քթի արյունահոսություն, կրծքավանդակի աջ մասում քերծվածքներ» մարմնական վնասվածքների հետքերով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.55-ի սահմաններում, 1974 թ. ծնված Արմեն Ս.-ն վարելով «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, 9-րդ փողոցի թիվ 26 տան բակում, քար բեռնաթափելու նպատակով ավտոմեքենայով հետ ընթանալիս վրաերթի է ենթարկել Հ. Ղազանչյանին, որը տեղում մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական բաժանմունք:

Անկախ

Հրդեհված բնակարանում հայտնաբերվել է տանտիրոջ դիակը

այրված դիակԱպրիլի 13-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի 93 շենքի թիվ 1 բնակարանում հրդեհ է բռնկվել:
Նույն օրը, ժամը 21.35-ին, հրդեհը մարվել է մարտական 1 հաշվարկի ուժերով:
Պազվել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, Բլբուլյան փողոցի 93 շենքի թիվ 1 բնակարանում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 1961 թ. ծնված Ռոբերտ Ղազարյանը ծխահարվել, այրվել և մահացել է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ