Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց նկատմամբ համակարգչային շտեմարանների և ծրագրի միջոցով վարչական պատասխանատվություն կիրառելու գործընթացի արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ դեպքեր, երբ տրանսպորտային միջոցի սեփականատերերն առանց համապատասխան փաստաթղթավորման` փաստացի օտարել են տրանսպորտային միջոցները և ներկայումս ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար ենթարկվում են վարչական պատասխանատվության:
Ելնելով բազմաթիվ քաղաքացիների շահերից՝ ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար կոչ ենք անում այն անձանց, ովքեր փաստացի ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, սակայն չեն ձևակերպել համապատասխան կարգով, դիմել տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերում նշված անձանց՝ տրանսպորտային միջոցի օտարման գործարքը ճանապարհային ոստիկանության ցանկացած հաշվառման քննական ստորաբաժանումում պատշաճ ձևակերպելու համար, իսկ եթե այդ անձանց հնարավոր չէ գտնել, ապա՝ գրավոր դիմել Ճանապարհային ոստիկանություն կամ զանգահարել +374 (10) 56-45-88 հեռախոսահամարով` իրավական տեղեկատվություն ստանալու համար:
Նորիկի և Հայկի գրպաններից մարիխուանա թմրամիջոց է հայտնաբերվել
Փետրվարի 25-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները Վանատուր թաղամասից, ապօրինի թմրանյութեր պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1954 թ. ծնված Նորիկ Փ.-ին և 1980 թ. ծնված Հայկ Փ.-ին:
Նորիկ Փ.-ի բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել է մոտ 10.7 գ դեղնականաչավուն զանգված, որը, ըստ փորձագետի եզրակացության` մարիխուանա թմրամիջոց է:
Ձեռնարկված միջոցառուների շնորհիվ պարզվել է, որ այդ թմրամիջոցը Նորիկ Փ.-ին հյուրասիրել է 1959 թ. ծնված Գագիկ Ն.-ն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Գագիկ Ն.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Արամայիսը Անահիտի պայուսակից գողացել է դրամապանակ
Փետրվարի 25-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Կոմիտասի պողոտայի թիվ 46 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արթուր Հ.-ին և 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ին, թիվ 259 երթուղային ավտոբուսի սրահում Արամայիս Թ.-ն 1965 թ. ծնված Անահիտ Ղ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտ և անվանական անցաթուղթ:
Կատարվում է հետաքննություն:
Ալֆրեդին բռնել են բաճկոնի գողանալիս
Փետրվարի 24-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Արշակունյաց պողոտայում գտնվող խանութից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Ալֆրեդ Մ.-ին: Նա ժամը 21.00-ի սահմաններում խանութ սրահներից մեկից բաճկոնի գողանալիս բռնվել է խանութի աշխատակիցների կողմից:
Կատարվում է հետաքննություն:
Արթուրը առևտրի կենտրոնից պարբերաբար գողություններ է կատարել
Փետրվարի 24-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 14 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արթուր Ք.-ին: Նա խոստովանել է, որ 2013 թ. դեկտեմբերից մինչև այս տարվա փետրվարի 16-ն ընկած ժամանակահատվածում Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 հասցեում գտնվող առևտրի կենտրոնում գործող խանութներից պարբերաբար կատարել է հագուստի գողություն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
Ղրիմում գնդակահարել են հայ գործարարին.NEWS.am
Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքում, փետրվարի 24-ին, իր տան մուտքի մոտ գնդակահարել են 47-ամյա գործարար Ստեփան Ճորոխյանին, հաղորդում է «Ղրիմ Կոմերսանտի»-ն՝ վկայակոչելով ՆԳՆ Ղրիմի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը,գրում է NEWS.am-ը:
Գործարարը մահացու հրազենային վնասվածք է ստացել, այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, սպանության հանգամանքները եւ հնարավոր դրդապատճառները պարզվում են, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Հայտնի է, որ Ճորոխյանը «Մալիբու» հյուրանոցային համալիրի սեփականատերն էր, որի կազմում կա ռեստորան, ակումբ, բիլիարդանոց, նաեւ սաունա:
Կողուպուտներ կատարողը ներկայացվում է ճանաչման. արձագանքեք, տուժողներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մահվան ելքով պատահար Երևանի Սեբաստիայի փողոցում
Փետրվարի 25-ին, ժամը 07.30-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 141 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1938 թ. ծնված Ալբերտ Սարուխանյանին, որը տեղում մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունից Անկախին հայտնում են, որ կատարվում է քննություն:
Հարգանքի տուրք Զորավար Անդրանիկի հիշատակին
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 149-րդ տարեդարձի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի, քաղաքապետի տեղակալների, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների և քաղաքապետարանի աշխատակազմի այլ պաշտոնյաների և բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ, այցելել են Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Զորավարի հիշատակին: Հայ առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են հոգեհանգստի կարգ` Զորավարի և հայ ազգային ազատագրական պայքարի բոլոր նվիրյալ նահատակների հոգիների հանգստության համար:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ծաղիկներ են դրել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի շիրիմներին և Անհայտ զինվորի հուշաքարին:
Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Անդրանիկ Օզանյանի թանգարան և ներկա գտնվել Մեծ զորավարի հիշատակին նվիրված միջոցառմանը:
Մուրացիկ և թափառաշրջիկ երեխաները` ոստիկանության տեսադաշտում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Մարտի 1-ի մեր հավաքը Հայաստանի գարուն է բերելու, որը 2008-ին կորցրեցինք». ազատամարտիկներ
Ռազմադաշտային հրամանատարների ընդլայնված խորհրդի աշխատանքային խմբի անունից նախկին ազատամարտիկներ Սուրեն Սարգսյանը, ՀԱԲ -ի «Ղարս» գնդի հրամանատար Ասլան Գրիգորյանը, ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանը, «Մեծն Տիգրան» գնդի հրամանատար ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը, կին ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը և Վարդան Մալխասյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարություն տարածեցին այն մասին, որ ազատամարտիկները պատրաստվում են հայ ժողովրդին վերադարձնել իշխանությունը, երկրում վերականգնել սահմանադրական կարգը, ինչի համար ՀՀ քաղաքացիներից, իրենց նախկին մարտական ընկերներից և ընդդիմադիր քաղաքական ուժերից պահանջում են մարտի 1-ին գալ նախ Սարյանի պուրակ, ապա Ազատության հրապարակ:
«Բոլոր թալանչիները պատասխան են տալու, Ռոբերտ Քոչարյանի և մնացած բոլոր հանցագործների ունեցվածքը փակելու է Հայաստանի արտաքին պարտքը: Իմացե՛ք, ոչինչ այլևս Հայաստանում նախկին ռեժիմով չի լինելու»,-ասաց Սուրեն Սարգսյանը:
Ազատամարտիկ Վարդան Մալխասյանի խոսքով`իրենք ամեն ինչ անելու են Սահմանադրության, օրենքով վերապահվածի շրջանակներում:
«Մարդը իրավունք ունի պաշտպանվելու, իրավունք ունի ազատ խոսելու: Մենք որևէ հակասահմանադրական գործողության չենք դիմելու, հնարավոր է՝ երթ էլ լինի, հնարավոր է՝ միտինգին էլ միանանք, բայց միանշանակ է, որ Ուկրաինայի նման բռնություններ, զենքի կիրառում, կոշտ գործողություններ մեզ մոտ չեն լինելու»,-ասաց Վարդան Մալխասյանը:
Ազատամարտիկների խոսքով` իրենց հավաքը Հայաստանի գարունն է բերելու, որը 2008-ին կորցրեցինք:
Սուրեն Սարգսյանը նշեց, որ իրենք ևս մասնակցելու են ՀԱԿ-ի կազմակերպած մարտի 1-ի հանրահավաքին, որովհետև այնտեղ ժողովուրդն է լինելու:
«Այդ օրվա արդյունքները կերևան հենց նույն օրը ՝ պայմանավորված նրանով, թե երկրի քաղաքական ուժերը ինչպե՞ս կարձագանքեն երկրի առջև ծառացած մարտահրավերներին»,- ասաց Սուրեն Սարգսյանը` հավելելով, որ որևէ սխալ քայլի դեպքում իրենք իշխանություններին մեկին տասնապատիկ պատասխան կստանան:
Հիշեցնենք, որ ազատամարտիկները, իրենց տարածած հայտարարության մեջ ուղերձ էին հղել նաև քաղաքական ուժերին: Հայտարարության մեջ ասվում է, որ վերջապես ժամանակն է խոսքից անցնել գործի, ցուցադրել համաժողովրդական միասնություն և դուրս գալ հրապարակ:
Արմանին փնտրում էր «Ինտերպոլը»
Փետրվարի 24-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքում հայտնաբերել և բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արման Հ.-ին, որը 2010 թ. դեկտեմբերի 2-ից Լեհաստանի Հանրապետության «Ինտերպոլի» կողմից հետախուզվում էր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով:
Խարդախության մեղադրանքով հետախուզվող Դավիթը բերման է ենթարկվել
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` փետրվարի 23-ին, ժամը 09.30-ին, Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Դավիթ Ս.-ն, որը 2013 թ. դեկտեմբերի 20-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Նախագահը ներկա է գտնվել Համահայկական ձմեռային առաջին խաղերի բացման արարողությանը
|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ներկա է գտնվել Համահայկական ձմեռային առաջին խաղերի բացման արարողությանը: Նախագահը ողջունել է համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակիցներին և հյուրերին, նշելով, որ իր 15-ամյա պատմության ընթացքում, ընդլայնելով աշխարհագրությունը և ավելացնելով մասնակիցների քանակը, համահայկական խաղերը հուշում են, որ պահանջված են: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր նախաձեռնել և այս 15 տարիների ընթացքում ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի խաղերը կայանան և ընդգծել է, որ այսօր վստահությամբ կարելի է փաստել՝ համահայկական խաղերը կայացել են: «Համահայկական խաղերը մեզ համար կարևոր նշանակություն ունեն: Ակնհայտ է, որ այդ խաղերն ամրապնդում են Հայրենիք-Սփյուռք կապը, որ այդ խաղերը հնարավորություն են տալիս հազարավոր հայ երիտասարդների, առողջ ապրելակերպ դավանող մարդկանց ծանոթություններ հաստատել, և ժամանակակից աշխարհում այս հանգամանքը չափազանց կարևոր է»,-ասել է Սերժ Սարգսյանը՝ մաղթելով մասնակիցներին արդար մրցակցություն, թեժ պայքար ու մարզական հաջողություններ և համահայկական ձմեռային առաջին խաղերը հայտարարել բացված: |
Հունանի տանը հայտնաբերվել է 2 լ տարողությամբ տարա` 100 մլ դեղնավուն լուծույթով և նույն լուծույթով ներարկիչ
Փետրվարի 22-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող հանրակացարանի սենյակներից մեկից բերման են ենթարկել 1967 թ. ծնված, նախկինում դատված Հունան Հ.-ին:
Սենյակի զննությամբ` հայտնաբերվել է 2 լ տարողությամբ տարա` 100 մլ դեղնավուն լուծույթով, հատակին` սպիտակ նստվածք, 10 մլ տարողությամբ օգտագործված ներարկիչ` դեղնավուն լուծույթով, «Պիրալգին» դեղամիջոցի դատարկ տուփ, 6 չոր սպիրտ, «Պիպոլֆեն» դեղամիջոց, սուրճի բաժակ` շագանակագույն փոշիով:
Հունան Հ.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերված թմրամիջոցը պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Նույն ձեռագրով. նոր բացահայտումներ ոստիկանության Արտաշատի բաժնում
2013 թ. հոկտեմբերի 11-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել մի տնից ոսկյա զարդեր և վարագույր գողանալու մասին:
Ոստիկաններն օրերս պարզել են, որ գողությունը կատարել են 1983 թ. ծնված Ռուբեն Ս.-ն, 1978 թ. ծնված Սերգեյ Հ.-ն և 1986 թ. ծնված Գոռ Դ.-ն:
Սերգեյ Հ.-ն և Գոռ Դ.-ն կալանավորված են:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ռուբեն Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Նույն թվականի հոկտեմբերի 17-ին նույն բաժնում մեկ այլ հաղորդում էր ստացվել մեկ այլ տնից 10 արկղ նոր հագուստեղեն, երաժշտական կենտրոն, ավտոլվացման մեքենա, գազի կաթսա, էլ. ջեռոց, սպասքեղեն, 10 արկղ սուրճ և թեյ, անկողնու պարագաներ և այլ իրեր գողանալու մասին:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ այդ գողությունը նույնպես կատարել են նշված անձինք: Բայց սա դեռ ամենը չէ. պարզվել է նաև, որ նրանք դեկտեմբեր ամսին մեկ այլ տնից էլ գողացել են ոսկյա զարդեր և 670.000 դրամ կանխիկ գումար:
Անդրանիկը հետին պատը քանդելով,կախովի առաստաղը հանելով` մտել է սրահ և գողություն կատարել
Փետրվարի 11-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի հիմնարկության սպասարկման սրահից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ փետրվարի 10-ի ժամը 20.10-ից մինչև փետրվարի 11-ի ժամը 08.50-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, Երևանի Գայի պողոտայում գործող ընկերության սպասարկման սրահի մենեջերի առանձնասենյակի տանիքը քանդելով` առաստաղը հանելով, մտել են ներս և գողացել 720.000 դրամ, տարբեր տեսակի 7 բջջային հեռախոս` պատճառելով 1.270.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները փետրվարի 20-ին, ժամը 14.50-ին, Նորքի 1-ին զանգվածի Ջուղայի փողոցի 5 շենքի բակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Անդրանիկ Բ.-ին: Նա խոստովանական ցուցմունք է տվել, որ փետրվարի 11-ի գիշերը, ժամը 04.00-ի սահմաններում, հետին պատը քանդելով, այնուհետև կախովի առաստաղը հանելով` մտել է նշված սրահ և գողություն կատարել:
Անդրանիկ Բ.-ն ձերբակալված է:
Ոստիկանությունից Անկախին հայտնեցին, որ կատարվում է նախաքննություն:
Արմանը կողոպտել է Արագած գյուղի խանութները
2013 թ. սեպտեմբերի 6-ին ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում էր ստացվել Արագած գյուղի մի խանութից 600.000 դրամի ապրանքներ գողանալու մասին:
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ, ներկայումս ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում քննվող մի քրեական գործով մեղադրյալ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկության կալանավոր, 1985 թ. ծնված Արման Մ.-ն, որը խոստովանել է կատարածը:
Նույն թվականի հոկտեմբերի 12-ին նույն բաժնում մեկ այլ հաղորդում էր ստացվել դարձյալ Արագած գյուղի մեկ այլ խանութից 500.000 դրամի գողություն կատարելու մասին:
Պարզվել է, որ գողության հեղինակը դարձյալ Արման Մ.-ն է:
Ոստիկանությունից Անկախին հայտնում են, որ քննությունը շարունակվում է:
ՀԱՆՃԱՐԵՂ ԳԻՏՆԱԿԱՆ ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆԻ ԿՈՐՍՏԻ ԱՌԹԻՎ
Խոր վիշտով տեղեկացանք հայ մեծանուն գիտնական, ականավոր աստղաֆիզիկոս, դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս, Միջազգային աստղագիտական միության անդամ, գրող, գեղանկարիչ, ՀՀ Գրողների միության անդամ, հանճարեղ մտավորական՝ Գրիգոր Գուրզադյանի մահվան մասին:
Հայկական ժողովրդային շարժումը, ունեցել ենք բախտը մեր հարկի տակ հյուրասիրելու հայոց արդի ժամանակաշրջանի մեծ հանճար՝ Գրիգոր Գուրզադյանին, ինչն էլ ավելի է ցավեցնում մեր սիրտը, քանզի այսօր նրա կարիքը խիստ զգում է ողջ աշխարհը, բայց առաջին հերթին՝ Հայաստանն ու հայությունը:
Անփոխարինելի այս կորստի առիթով մեր խորազգաց ցավակցությունն են հայտնում Համայն հայ ժողովրդին, Հայաստանի եւ աշխարհի գիտական կենտրոններին եւ ակադեմիաներին, ու բոլոր նրանց ում սրտերը բաբախում է արդարության, մարդկայինի ու գիտության համար:
Հայկական Ժողովրդային Շարժում
Կենտրոնական խորհուրդ
Աթենք, 23 փետրվարի 2014թ.



