Գեղարքունիքի մարզում դի է հայտնաբերվել

դիակՓետրվարի 5-ին, ժամը 17.15-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը և ննջասենյակի անկողնում հայտնաբերել 1942 թ. ծնված Հ. Բ.-ի դին:

Անկախ

«Թովմաս Վարդանյանի գործում կան փաստեր, որոնք կարող են ապացուցել նրա անմեղությունը». փաստաբան

Թովմաս Վարդանյան«Զվարթնոց» օդանավակայանի Էսպերանտո սրճարանի խոհարարի օգնական Թովմաս Վարդանյանին առաջադրված քրեական գործում շատ մութ կողմեր կան: Ամբաստանյալի պաշտպան Արմեն Մկրտչյանի խոսքով` գործի դատաքննության վերսկսման ընթացքում կատարվել են մի շարք ստուգողական գործողություններ և ի հայտ են եկել այնպիսի փաստեր, որոնք հակասական են և վկայում են իր պաշտպանյալի անմեղության մասին:

«Քրեական գործի հիմքը հանդիսացող իրեղեն ապացույցը` ուրագը, որով ըստ նախաքննության` ամբաստանյալը հարվածներ է հասցրել նույն սրճարանում աշխատող Հայկանուշ Ներսիսյանի գլխին, չի ուղարկվել ոչ դատաբժշկական փորձաքննության, ոչ մատնադրոշմային, ոչ էլ արյունաբանական փորձաքննության: Տուժողի վրա եղել են մարմնական վնասվածքի հետքեր, որոնք առաջացել են բութ գործիքի միջոցով: Մութ կողմեր են մնացել, ամբաստանյալը տուժողին վնասվածքներ է հասցրել ուրագո՞վ, բութ գործիքո՞վ, քարո՞վ, թե՞ բռունցքով»,- այսօր լրագրողների հետա հանդիպման ժամանակ Արմեն Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ Թովմաս Վարդանյանն աշխատել է «Զվարթնոց» օդանավակայանի Էսպերանտո սրճարանում որպես խոհարարի օգնական, վերոնշյալ սրճարանի աման լվացող Հայկանուշ Ներսիսյանից պարտքով գումար է վերցրել հագուստի վաճառքով զբաղվելու համար, ապա վերադարձրել ինչպես տոկոսագումարը, այնպես էլ մայր գումարը: Տուժողը դատարանում հայտնել է, որ Թովմաս Վարդանյանին տվել է 500 ԱՄՆ  դոլար և 100 հազար դրամ և, քանի որ վերջինս չի կարողացել գումարը վերադարձնել, իրեն տարել է Արբատ գյուղ, դաշտամիջյան հատվածում ձեռքերով փակել է բերանը և ուրագով հարվածներ հասցրել գլխին:

Թովմաս Վարդանյանը կալանավորված է 2013-ի փետրվարի 21-ից և գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 34-104-ի 2-դ մասի 8-րդ կետի հատկանիշներով՝ սպանության փորձ շահադիտական դրդումներով:

 Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (փետրվարի 3-ից 4-ը)

ոստիկանութունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված խարդախության 27 դեպքից բացահայտվել է 26-ը, յուրացման 1 և մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 2 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 2 պատահար. 3 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Հետախուզվում էր սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի և ծեծի մեղադրանքներով

ձերբակալությունՓետրվարի 3-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Այգեզարդ գյուղի տներից մեկից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Սաշա Պ.-ին, որը հունվարի 31-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 137 հոդվածի /սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը/ 1-ին մասով և 118 հոդվածի /ծեծ/ մեղադրանքներով նախատեսված պատժի կրումից խուսափելու համար:

Անկախ

Թերթելով պատմության էջերը. Հայաստանի ներքին գործերի ստորաբաժանումները յուրատեսակ օրինակ դարձան նոր կազմավորվող զինված ուժերի համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ոստիկան -ազատամարտիկ

Անկախ

Գյումրիի նախկին քաղաքապետի որդին արդեն մեղադրյալ է

Սպարտակ Ղուկասյանոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Կումայրիի քննչական բաժանմունքում  քննվող քրեական գործով Սպարտակ Ղուկասյանին   մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշով,այդ մասին Անկախին հաղորդեցին ոստիկանությունից:Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին:  Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին՝ երեկոյան ժամը 20.00-ի սահմաններում, Սպարտակ Ղուկասյանը՝ հարբած վիճակում, մի խումբ ընկերների հետ, երկու մեքենայով գնացել է Սամվել Բալասանյանի տուն ու աղմուկ բարձրացրել: Գյումրիի նախկին քաղաքապետի որդին եւ նրա ընկերները հայհոյել են Բալասանյանին, սպառնացել, թե «խփել կտանք»: Տարածքի բնակիչները վախից փակել են դռները եւ հեռացել, իսկ Գյումրիի քաղաքապետը տանը չի եղել, նա այդ ժամանակ ԱՄՆ-ից վերադառնում էր Հայաստան: Բալասանյանի ընտանիքի անդամները որեւէ կերպ չեն արձագանքել Սպարտակ Ղուկասյանի հերթական «ներկայացմանը»:

Ըստ Անկախի  տեղեկությունների  այս ամենը տեսագրել էին տեսախցիկները, եւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը վճռական է տրամադրված, տեսախցիկների ձայնագրությունը տրամադրվելու է իրավապահներին,ի դեպ դրանք արդեն հայտնվել են համացանցում:  Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այն պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:

Ավելի վաղ Սպարտակ Ղուկասյանը ներգրավվել էր որպես կասկածյալ, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն քաղաքից չհեռանալու մասին:

Անկախ

Հարբած նախկին հարևանի գործողությունների առնչությամբ հետաքննություն է սկսվել

ձերբակալությունՓետրվարի 2-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ոմն Կարո հարբած վիճակում կոտրել է 1958 թ. ծնված Սվետիկ Ա.-ի տան դուռը:
Մեկնած օպերատիվ խմբին Սվետիկ Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.00-ին, վիճաբանության ժամանակ, նախկին հարևան Կարապետը ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ, ապա կոտրել իր տան մուտքի դռան փականը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարապետը 1984 թ. ծնված Կարապետ Ղ.-ն է, որը նույն օրը, ժամը 19.00-ին, բերման է ենթարկվել բաժին:
ոստիկանությունից Անկախին հայտնեցին, որ նշանակվել են ապրանքագիտական և դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Սպանություն կատարելու մեղադրանքով 1994 թվականից հետախուզվողը Հունաստանից տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն

հետախուզվողՍպանություն կատարելու մեղադրանքով ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից 1994 թվականին հետախուզում էր հայտարարվել 1942 թ. ծնված Էդիկ Ո.-ի նկատմամբ: 1999 թ. հունիսին նրա կատմամբ Ինտերպոլի ուղիներով հայտարարվեց միջազգային հետախուզում: Նշված ժամանակահատվածից ի վեր Էդիկ Ո.-ի հավանական գտնվելու վայրերի մասին պարբերաբար ստացվող տեղեկատվության հիման վրա ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից ձեռնարկվեցին մի շարք անհրաժեշտ միջոցառումներ:
Համագործակցելով Հունաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի գործընկերների հետ` 2013 թ. հուլիսի 2-ին հետախուզվողը ձերբակալվեց Հունաստանի Հանրապետության Սալոնիկ քաղաքում և հանձնման արարողակարգի ավարտից հետո, 2014 թ. հունվարի 31-ին, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության համատեղ օպերատիվ խմբի կողմից նա Աթենք-Մոսկվա-Երևան չվերթով Հունաստանի Հանրապետությունից տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն:

Անկախ

Գիշերային ակումբի մոտ հրազենային վնասվածք պատճառողը ձերբակալվել է

ձերբակալությունԻնչպես տեղեկացրել էինք` հունվարի 31-ին, ժամը 07.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Թաիրովի թիվ 128 հասցեում գտնվող գիշերային ակումբի դիմացից, ձախ ազդրի ծակած վերքերով, բուժօգնության է տեղափոխվել 1978 թ. ծնված Հարություն Զ.-ն:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր «ՏՕԶ» հրազենի 5,6 մմ տրամաչափի չկրակված 3 փամփուշտ և փամփուշտի 1 գնդակ:
Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ հունվարի 31-ին, ժամը 04.30-ի սահմաններում, գիշերային ակումբի դիմաց, վիճաբանության ժամանակ, 1984 թ. ծնված Արմեն Հ.-ն բռունցքով հարվածել և դեմքի շրջանում վնասվածք է պատճառել 1982 թ. ծնված Մկրտիչ Ս.-ին, այնուհետև իր մոտ ապօրինի պահվող «ՏՕԶ» տիպի թմբուկավոր ատրճանակից կրակել և մարմնական վնասվածք է պատճառել Հարություն Զ.-ին և դիմել փախուստի:
Փետրվարի 1-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության ծառայողները Արմեն Հ.-ին հայտնաբերել են Բագրատաշենի սահմանային անցակետում և բերման ենթարկել ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Վերջինս տվել է խոստովանական ցուցմունք և ներկայացրել հանցագործության գործիք «ՏՕԶ» տիպի, առանց գործարանային համարի թմբուկավոր ատրճանակը` լիցքավորված 5.6 մմ տրամաչափի 3 չկրակված փամփուշտներով և կրակված փամփուշտի 2 պարկուճներով:
Նշանակվել են փորձաքննություններ:
Արմեն Հ.-ն ձերբակալված է:
Ոստիկանությունից Անկախին հատնեցին, որ նախաքննությունը շարունակվում է:

 

Անկախ

Լյուդմիլան միկրոավտոբուսում հեռախոս էր գողացել

գողությունԼեռնաձոր գյուղի մի բնակիչ ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ներկայացրել, որ 2013 թ. դեկտեմբերի 11-ին իրեն անհայտ պայմաններում կորցրել է բջջային հեռախոսը:
Փետրվարի 1-ին ոստիկանները պարզել են, որ հեռախոսը Կապան-Քաջարան երթուղու միկրոավտոբուսում գողացել է 1964 թ. ծնված Լյուդմիլա Բ.-ն:
Գողոնն առգրավված է:
Ոստիկանությունից Անկախին հայտնեցին,որ նախապատրաստվում են նյութեր:

 

Անկախ

«Ժամանակ». Սուրիկ Խաչատրյանն ունեցվածքը վաճառում է

սուրիկ խաչատրյան«Ժամանակ» թերթը գրում է. «Մամուլն արդեն գրել է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որոշել է ժամանակավորապես հեռանալ Հայաստանից եւ հաստատվել Ֆրանսիայում: «Ժամանակի» աղբյուրների փոխանցած տեղեկություններով, նա արդեն իսկ վաճառքի է հանել իր ունեցվածքի մի մասը:

Մասնավորապես, գազի եւ բենզինի իր լցակայանները, երշիկի արտադրամասը, մի շարք տարածքներ, որոնք մինչ այդ վարձակալական հիմունքներով տրված էին տարբեր մարդկանց եւ ընկերությունների: Նույն տեղեկությունների համաձայն, Խաչատրյանի նշված ունեցվածքը դեռեւս չի վաճառվել, դեռեւս գնորդներ չեն հայտնվել»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Անկախ

Ոստիկանության Վաղարշապատի և Սևանի բաժիններում որսորդական հրացաններ են հանձնել

հրացանՀունվարի 29-ին, ժամը 17.10-ին, 1976 թ. ծնված Արմեն Գ.-ն ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և կամավոր հանձնել 16 մմ տրամաչափի մեկփողանի կարճեցված փողով ողորկափող հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Հունվարի 29-ին, ժամը 16.30-ին, 1958 թ. ծնված Տիգրան Մ.-ն ոստիկանության Սևանի բաժնում կամավոր հանձնել է «Իժ-18» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի հարթափող որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Անկախ

Գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած դեպքի հանգամանքները պարզվում են

կրակոց1Հունվարի 31-ին, ժամը 07.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Թաիրովի թիվ 128 հասցեում գտնվող գիշերային ակումբի դիմացից «ձախ ազդրի ներսային-դրսային մակերեսների ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1978 թ. ծնված Հարություն Զ.-ն:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5,6 մմ տրամաչափի «ՏՕԶ» տիպի հրազենի չկրակված 3 փամփուշտ և փամփուշտի 1 գնդակ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

 

Անկախ