Հունվարի 7-ին, ժամը 22.20-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 100-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորներ` 41-ամյա Բուրաստան Հ.-ն և 47-ամյա Տիգրան Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևորը` 34-ամյա Լուիզա Ն.-ն, տեղում մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
Պայթյուն Հոռոմ գյուղում,մեկ մարդ է մահացել
Հունվարի 7-ին, ժամը 17.14-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում տեղի է ունեցել պայթյուն, ինչից տարբեր աստիճանի այրվածքներով և մարմնական վնասվածքներով Արթիկի, այնուհետև Գյումրու ԲԿ է հոսպիտալացվել Վ. Յ.-ը (ծնվ.1934թ.):
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Հոռոմ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի նախասրահում տեղի է ունեցել ինքնաշեն ջեռուցման կաթսայի պայթյուն, ինչից փլուզվել է ննջասենյակի և նախասրահի միջնապատը՝ 12 քմ, տան պատերին առաջացել են ճաքեր, կոտրվել են երկուական դուռ և պատուհան:
Բժիշկները Վ.Յուզբաշյանի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Ժամը 19.40-ին տեղեկություն է ստացվել, որ Վ.Յ.-ը Գյումրու ԲԿ-ում մահացել է:
Չորս ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց
Հունվարի 4-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Երևանի Ազատամարտիկների փողոցի թիվ 21 շենքի դիմաց իրար են բախվել «Հոնդայի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ: «Օպել»-ի 3 ուղևորուհիները և «Հոնդայի»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Պատահար Մեղրի-Երևան ճանապարհին. վարորդը մահացել է
Հունվարի 4-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 27-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և մոտ 50 մ գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը` 1991 թ. ծնված Ռազմիկ Ղազարյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Դանակահարություն Գեղանիստում
Հունվարի 3-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ձեռքի և աջ ոտքի կտրած-ծակած վերքեր, փոշտի վնասվածք» ախտորոշմամբ Գեղանիստ գյուղից հիվանդանոց է տեղափոխվել 1980 թ. ծնված Հրաչիկ Բ.-ն:Մահվան ելքով վրաերթ Ոսկեվազ գյուղում
Հունվարի 4-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ոսկեվազ-Օշական ճանապարհին` Ոսկեվազի գյուղապետարանի մոտ, վրաերթի է ենթարկել 1940 թ. ծնված Գրետա Դիլանյանին, որը նույն ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Ժամը 19.05-ին վարորդն ինքնակամ ներկայացել է բաժին: Քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն:
38-ամյա տղամարդը փորձել է ինքնահրկիզվել
Հունվարի 3-ին, ժամը 14.55-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզում ոմն քաղաքացի Ավետիսյան փորձում է ինքնասպանություն գործել ինքնահրկիզման միջոցով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ոստիկանության աշխատակիցները կանխել են Ա.Ավետիսյանի (ծնվ.1976թ.) ինքնասպանության փորձը և տեղափոխել Տաշիրի ՈԲ:
Հրդեհ «Ռիցար» հյուրանոցային համալիրում
Հունվարի 3-ին, ժամը 01.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Ռիցար» հյուրանոցային համալիրի տանիքում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ ԱԽ-ն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.41-ին, մարվել` 01.44-ին:
Այրվել է հյուրանոցին կից լվացքատան տանիքից 6 քմ հատված և կախիչներ:
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի ավտովթարից երկու մարդ է մահացել,մեկը ծանր վիրավոր է(լրացված)
Հունվարի 3-ին, ժամը 00.05-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-11 ավտոճանապարհի Մարտունի – Վարդենիս հատվածում` Կարճաղբյուր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մկենել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԳԱԶ 3110» մակնիշի 09 OO 843 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչից վարորդ Ա. Ա.-ը (մոտ 30տ) և ուղևոր Կ. Գ.-ը (մոտ 30տ) տեղում մահացել են, իսկ ուղևոր Ա. Ա.-ը (մոտ 30տ) արգելափակվել է ավտոմեքենայում:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել Ա. Ա.ի, Կ. Գ.ի դիերը և Ա. Ա.-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան ու դադարեցրել գազի արտահոսքը:
Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը ծանր է:
Տղամարդը պետք է կապիկից շատ տարբերվի, անցել են հին դարերը. Հարութ Ջուլհակյան
“Գովելի է եւ կա մի անհերքելի փաստ, որ բազմաթիվ հայ աղջիկներ սկսել են հետեւել իրենց արտաքին տեսքին եւ հատկապես սանրվածքին, վարսերի կտրվածքին, իսկ տոների մասին խոսելն ավելորդ է, բոլորը շտապում են գեղեցկության սրահներ”,-այսօր archive2.ankakh.com-ի հետ զրույցում նախատոնական սանրավածքներից նշեց վարսահարդար Հարութ Ջուլհակյանը:
Նրա խոսքով բոլոր մարդկանց վարսերը ունեն խնամքի կարիք, կապ չունի մոտենում է որեւիցէ տոն, թե պարզապես երկուշաբթի է: Մարդիկ քիչ են օգտագործում վիտամիններով հարուստ սնունդ, վարսերը դրանից միայն տուժում են, հետեւաբար շատ մեծ ուշադրություն պետք է դարձնել դրանց խնամքին, իսկ փոփոխություն անելը միայն հաճելի է.
“Այս տարի տղամարդիկ սկսել էին ավելի բծախնդրորեն մոտենալ իրենց տեսքին եւ մազերի ձեւին, տղամարդ հաճախորդների թիվը փոքր-ինչ գերազանցել էր: Նրանք երեւի ցանկանում էին կանանց եւ աղջիկների ուշադրության կենտրոնում լինեին: Տղամարդը պետք է կապիկից շատ տարբերվի, անցել են հին դարերը”:
Վարսահարդարի խոսքով հաճախորդին գոհացնելու համար պետք է լինել կրթված ու գիտելիքներով լեցուն, նայելով այցելուի դիմագծերին, հագ ու կապին, խոսելաձեւին, հեշտությամբ կարելի է որոշել, թե ինչպիսի վարսեր կամ սանրվածք կսազի իրեն.
<<Ամբողջ աշխարհ է պատրաստվում Ամանորին, ինչպես ամենուր, այնպես էլ Հայաստանում բազմաթիվ կանայք, աղջիկներ եւ տղաներ Նոր Տարին դիմավորելու են նոր, յուրօրինակ սանրվածքով: Ոմանք ցանկանում են խոշոր գանգուրներ, ոմանք հարթ ու գեղեցիկ վարսեր, ցանկությունների շրջանակը բազմազան է: Նորաձեւ են յուրօրինակ սանրվածքները՝ ռետրո ոճի գանգուրներ, փարթամ սանրվածքներ, գրաֆիկական ձեւավորումներով>>:
Հարութ Ջուլհակյանի պնդմամբ իրենց գեղեցկության սրահում արդեն հասցրել են գրանցվել հազարավոր հաճախորդներ, դեկտեմբերի 31-ին առավոտյան ժամը 7:00-22:00-ն գեղեցկության սրահի աթոռը զբաղված է լինելու:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Մարդաքանակ ունենալը դեռ չի նշանակում ունենալ բանակ. Վահագն Քեշիշյան
“Զինված ուժերում ծառայությունն անցում է շատ լավ, բայց…այն բանակը չէր, որը պատկերացնում էի”,-այսօր archive2.ankakh.com-ի հետ զրույցում ՀՀ բանակում կատարվող անցուդարձից նշեց N զորամասի զինծառայող Վահագն Քեշիշյանը:
Նրա համոզմամբ ամերիկյան ֆիլմերում բոլոր զինծառայողները լուրջ են վերաբերվում հայրենիքի պաշտպանության գործին ու բոլորն էլ գիտակցում են, թե ինչին է ուղղված ծառայության յուրաքանչյուր քայլը.
“Մինչ գնալս ընկերներս ասում էին` հիմիկվա մեր բանակը մանկապարտեզ է, ես հակառակն էի համոզում, բայց գնալուս առաջին իսկ օրվանից համոզվեցի, որ ամեն ինչ հենց իրենց ասածի պես է, ես էի հեքիաթներում ապրում: Զենքեր էլ կան, զինվորներ էլ, ռազմական տեխնիկա էլ կա, բայց այդ ամենը ոչինչ է հայրենիքի պաշտպանի հոգեբանության բացակայության պայմաններում: Այսպես ավելի շուտ նմանվում ենք մեր հարևանի բանակին: Մարդաքանակ ունենալը դեռ չի նշանակում ունենալ բանակ: Բանակն առաջին հերթին հոգի է”:
Զինվորի խոսքով սպաներից մեկը մի անգամ պատմել է, որ մի հայ, իմաստուն մի մարդու հարցնում է, թե ինչ է պետք հակառակորդին պատերազմում հաղթելու համար: Պատասխանել է՝ մարդիկ, զենք, հոգի: Հայը հարցրել է, իսկ եթե այդ ցուցակը կրճատենք, ասել է` զենք, հոգի: Հայը նորից է հարցրել, իսկ եթե դա էլ կրճատենք, իմաստունը պատասխանել է` հոգի: Ըստ Վահագնի դպրոցից սկսած պետք է հետևողական աշխատանք տանել զինվորի հոգեբանություն կերտելու համար: ՊՆ նախարարի այս տարվա ուղերձի նպատակը հենց դա է` ՀՀ ԶՈՒ-ից դուրս հանել փողոցային բարքերը: Վերջիվերջո աշխարհում կան կայացած բանակներ, որտեղ և հոգեբանությունը, և կառավարման ձևը, և տեխնիկան հասցված է կատարելության, կարելի է նրանցից օրինակ վերցնել:
Ինչ վերաբերում է Ամանորի եւ Սուրբ Ծնունդի պատրաստությանը, զինվորը նշեց, որ ինչպես ամեն ինչը, այնպես էլ զորամասը զարդարելը բանակում տրվում է հրամանով: Հրամանը իրականում շատ էր սպասված, հատկապես իրենց վաշտում: Դեռ դեկտեմբերի կեսերին փորձնական զարդարում էին զորանոցը, տեսնում էին, թե եղած շղթաներով, լույսերով ու նմանատիպ բաներով ինչպիսի լուծում կարելի է տալ:
Զարդարել են ու քանդել` սպասելով հրամանին: Հրամանը չուշացավ ու լուրջ գործի անցան: Վաշտի ամբողջ անձնակազմն էր ներգրավված զարդարելու աշխատանքների մեջ: Արդյունքում ստացել են ոչ այնքան Նոր Տարվա զարդարանք, որքան գիշերային ակումբի լուսավորություն ու զարդարանք: Կարելի է ասել նույնը, ինչ նախորդները: Երևի թե միայն 1 տարբերությամբ` այս տարի մասամբ կվճարեն հայրենիքի հանդեպ պարտքը.
“Ժամանակն անցնում է ու գնալով հասկանում ես, որ արդեն հասուն ես ու շատ բաներ քեզ թույլ տալ չես կարող Ամանորի գիշերը: Դեկտեմբերի 31-ին օրն անցնելու է հանգստյան օրվա համար նախատեսված գրաֆիկով, իսկ օրակարգով նախատեսված բոլոր միջոցառումների ավարտից հետո մի փոքր կհանգստանանք, որից հետո 24:00-ին մոտ ամբողջ զորամասով կհավաքվենք զորամասի ակումբում օրվա պատասխանատու սպաների հետ: Կմիացնենք հեռուստացույցը ու շունչներս պահած կսպասենք տարվա ամենակարևոր զանգերին: 12 զանգերից հետո կբղավենք, կուրախանանք, իրար կշնորհավորենք ու կգնանք քնելու, որովհետև բանակի համար սկսվում է նոր տարի: Տարի, որի ընթացքում պետք է դիմակայենք նոր խնդիրների, տարի, որի ողջ ընթացքում պետք է պաշտպանենք մեր հայրենիքը, պետք է պաշտպանենք մեր հարազատներին ու ժողովրդին, որ նա կարողանա նմանատիպ տոները նշի հանգիստ սրտով ու խաղաղ պայմաններում”:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց:
Չնայած հակառակորդի դրսևորած այսօրինակ ակտիվությանը՝ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան քայլեր ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Խարդախը չարաշահել էր մարդկանց վստահությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանակահարություն Վաղարշապատում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է Պ. Անդերսոնի նամակին
ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է մի շարք լրատվամիջոցների տարածած՝ Պավել Անդերսոնի հեղինակած տեղեկատվությունը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասին, որի հետ կապված անհրաժեշտ է քաղաքացիներին տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել նշված տեղեկատվության նույն բովանդակությամբ Պ.Անդերսոնի 19.12.2013թ. նամակը, որի վերաբերյալ արդեն իսկ վերջինիս տրվել է սպառիչ պատասխան, ինչպես նաև վերջինիս տրվել է երաշխիք, որ Հայաստանի Հանրապետության ցանկացած իրավապահ մարմին ներկայանալու և իր տիրապետած փաստերի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում տալու դեպքում ըստ անհրաժեշտության նրա նկատմամբ կկիրառվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.1-րդ հոդվածով նախատեսված արդյունավետ պաշտպանության միջոց:
Ազատազրկումը պատիժ է. Ժորժետա Մեսրոպյան
«Այսօր «քրեական» օրենքները գերիշխում են Հայաստանի նորմատիվ իրավական ակտերին: Ես իմ ամենօրյա գործունեության ընթացքում հանգել եմ այս եզրակացությանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Քրեակատարողական հիմնարկներում գործող գողական համակարգի մասին նշեց Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի ղեկավար Ռոբերտ Ռևազյանը:
Ըստ ՔԿՀ-ներում գործող դրվածքի՝ ՔԿՀ վարչակազմի դեմ բողոքողը կհամարվի «գործ տվող»: Նրա հանդեպ կկիրառվեն դաժան պատժի ձևեր, ընդհուպ մինչև սեռական ոտնձգություն: Այս է պատճառը, որ դատապարտյալները չեն բարձրաձայնում ՔԿՀ-ների պայմանների մասին.
«Դժգոհ եմ դիտորդական խմբի և Արդարադատության նախարարության համագործակցությունից: Այն, որ բողոք չունենք, նշանակում է, որ սարսափելի է վիճակը: Թիվ մեկ խնդիրն է ՔԿՀ-ներից վերացնել քրեական հարաբերությունները»:
Նրա խոսքով նախարարությունը պարտավոր է 3 օրվա ընթացքում պատասխանել խմբի հրատապ հաշվետվություններին, բայց կան դեպքեր, երբ նույնիսկ մեկ ամսվա ընթացքում չի պատասխանել:
Այս տարի դիտորդական խումբը մոտ 120 այցելություն է կատարել Հայաստանի բոլոր 12 ՔԿՀ-ներ, 70-ից ավելի գրություններ է ուղարկել տարբեր գերատեսչություններ, զրույց է ունեցել ավելի քան 200 դատապարտյալի հետ:
Խմբի անդամ Ժորժետա Մեսրոպյանի համոզմամբ ՔԿՀ-ներում ամենամեծ խնդիրը զբաղվածության բացակայությունն է: Բանտարկյալներն ի վերջո դուրս են գալու ՔԿՀ-ից, մինչդեռ ձեռք չեն բերում մասնագիտություն, հմտություններ, որոնք իրենց պետք կգան ազատության մեջ, կօգնեն ինտեգրվել հասարակությանը.
«Ուզում ենք, որ պատկան մարմինների ուշադրության կենտրոնում լինի ՔԿՀ-ներում զբաղվածության խնդիրը: Ազատազրկումը պատիժ է, իսկ պատիժը կրել անգործության մեջ, արդեն դաժանություն է»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Ի լրումն դեկտեմբերի 24-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում արձանագրված սպանության դեպքի
Ինչպես Անկախը տեղեկացրել էր` դեկտեմբերի 24-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 1980 թ. ծնված Նավասարդ Աբգարյանը և 1979 թ. ծնված Արտավազդ Թամրազյանը:
Պարզվել էր, որ Ն. Աբգարյանը և Ա. Թամրազյանը վնասվածքները ստացել էին նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Դիլիջանի Մյասնիկյան փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 00.05-ին, Նավասարդ Աբգարյանը հիվանդանոցում մահացել էր:
Առավոտյան, ժամը 07.50-ին, հիվանդանոցում մահացել է նաև Արտավազդ Թամրազյանը:
Ոստիկանության Դիլիջանի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 258 հոդվածի 4-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:




