Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ընկերության սնանկացման գործը ՊԵԿ-ից ուղարկվել է ՀԿԳ (ՀՀ ոստիկանության հատուկ կարևորության գործերով քննչական վարչություն)

Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի հիմնադրած ընկերության սնանկացման վերաբերյալ քրեական գործը ուղարկվել է ՀԿԳ

Հայաստանում միլիոնավոր դոլարներ կորցնելուց հետո այդպես էլ տուժող չճանաչված ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ընկերության կանխամտածված սնանկության վերաբերյալ քրեական գործը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունից ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հատուկ կարևորության գործերով վարություն: Այս ինֆորմացիան քիչ առաջ մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Արմեն Մալխասյանը՝ չցանկանալով առայժմ տալ այլ պարզաբանումներ:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ քրեական գործն ընդունվել է ՀԿԳ քննիչ Արայիկ Մկրտչյանի վարույթ: Իսկ քրեական գործը ՀԿԳ ւողարկելու որոշումն ընդունել է ՀՀ գլխավոր դատախազությունը: Թե ինչու է դատախազությունը այս պահին նման որոշում կայացրել, առայժմ չենք կարող ասել: ՀՀ գլխավոր դատախազությանաշխատակազմի  հանրային կապերի վարչություն
Վարչության պետ Շահեն Տոնոյանը խոստացավ վերոնշյալի հետ կապված պարզաբանումներ տալ ավելի ուշ:

Նշենք, որ ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ ՀՀ գլխավոր դատախազությունն այս որոշումն է ընդունել, քանի որ սնանկության փաստով հարուցված քրեական գործի բազմակողմանի քննության համար անհրաժեշտ է ստեղծել հատուկ քննչական խումբ, որտեղ կլինեն մասնագիտացված քննիչներ նաև խարդախության մասով: Քանի որ այս քրեական գործով մեղադրանք է առաջադրված նաև Վլադիսլավ Մանգասարյանին՝ խարդախության փաստով, իսկ քրեական դատավարության իմաստով նման գործերի քննությունը ենթակա է միայն ոստիկանությանը, նպատակահարմար է գտնվել քրեկան գործի քննությունը շարունակել ՀԿԳ-ում:

Ըստ ամերիակահայ գործարար Էդմոնդ Խուդյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի՝ այստեղ կա միայն մեկ մտավախություն. եթե քրեական գործը մեկ այլ քննիչի վարույթ ընդունվի, սա կնշանակի, որ ըստ էության վերստին քրեական գործի քննություն կսկսվի, այսինքն՝ քննիչը ստիպված կլինի կրկին մեկ առ մեկ ուսումնասիրել քրեական գործի բոլոր նյութերը, որոնք այս պահին գրեթե 20 հատոր են կազմում (շուրջ 3000-4000 թերթ), ինչը բավական երկար ժամանակ կպահանջի:

Սակայն ամերիկահայ գործարարի փաստաբանը կարծում է, որ այս անգամ քրեական գործը այլ մարմին չեն տեղափոխել այն արհեսատականորեն ձգձգելու համար, այլ հակառակը՝ սա արվել է վերջապես պրոֆեսիոնալներով համալրված քննչական խումբ կազմելու և քրեական գործի քննությունն առավել արագ իրականացնելու համար:

Ըստ Լեռնիկ Հովհաննիսյանի՝ քննչական խմբում ներգրավված կլինի նաև ՊԵԿ քննիչ Տիգրան Հարությունյանը, քանի որ նա է ամբողջությամբ տիրապետում քրեական գործի նյութերին և տարիներ շարունակ ինքն է վարել այն:

Ըստ փաստաբանի՝ ցանկալի է նաև, որ քննչական խմբում ներգրավված լինեն ԱԱԾ քննիչներ, քանի որ այստեղ առկա է նաև փողերի լվացման դրվագ՝ Վլադիսլավ Մանգասարյանի մեղադրանքի իմաստով: Քրեական գործը հսկող դատախազն այս դեպքում, ըստ մեր ունեցած տեղեկությունների, կլինի դատախազ Արամ Գրիգորյանը:

 Նշենք, որ ՀՀ ՊԵԿ քննչական ծառայությունն արդեն ավելի քան 2.5 տարի է, ինչ շարունակաբար ձգձգում էր ամերիկահայ գործարարին  պատկանած ընկերությանը կանխամտածված սնանկության հասցնելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը: 2 տարի տևած նախաքննության արդյունքում, սակայն, մինչ վերջերս ոչ մեղադրյալներ էին առաջ քաշվել, ոչ էլ կասկածյալներ: Միայն ամիսներ առաջ ՊԵԿ-ում հարցաքննվելուց հետո այս գործով ձերբակալվեց շինարար Վլադիսլավ Մանգասարյանը` նույն անձը, ում ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը տարիներ շարունակ մեղադրում էր իր հիմնադրած «Արին կապիտալ» ներդրումային ընկերությունը սնանկացնելու և գումարները յուրացնելու մեջ: Վլադիսլավ Մանգասարյանը մեղադրվում է խարդախության, փողերի լվացման և կանխամտածված սնանկության համար: Նա ներգրավված է մի քանի քրեական գործերում ևս և այժմ կալանքի մեջ է:

Հիշեցնենք, որ 2013 թվականի ապրիլի 2-ին ՀՀ ՊԵԿ քննչական ծառայությունից ՀՀ Հատուկ քննչական ծառայություն տեղափոխվեց «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի կանխամտածված սնանկության փաստով` հարուցված քրեական գործը: ՀՔԾ-ից, սակայն, քրեական գործը կրկին վերադարձվեց ՊԵԿ քննչական ծառայություն:

Անկախ

Ըստ քաղաքացու հաղորդման` վարույթն իրականացնող անձինք իր նկատմամբ հոգեբանական ճնշում են գործադրել և սպառնալիքներ հնչեցրել

Հատուկ քննչական ծառայությունՀատուկ  քննչական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ՔՕ 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով` ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի Շենգավիթի քննչական բաժնում հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Ա. Մ.-ն 2013թ. օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում մարմնավաճառներ Վ. Հ.-ին և Ա. Հ.-ին գումարով վարձատրության դիմաց թույլատրել է նստել իր կողմից շահագործվող «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան ու շրջել Երևանյան լճի տարածքում, որի ընթացքում Վ. Հ.-ն և Ա. Հ.-ն պարբերաբար զբաղվել են մարմնավաճառությամբ:
Ա. Մ.-ն մեղադրյալի իր ցուցմունքով հայտնել է, որ 2013թ. սեպտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի Շենգավիթի քննչական բաժնի աշխատակիցներն իր նկատմամբ գործադրել են հոգեբանական ճնշում, չեն բացատրել իր իրավունքները, ինչի ազդեցության ներքո այդ օրը վերցրել են բացատրություն:
Բացի այդ, Ա. Մ.-ն նշել է, որ իր նկատմամբ սպառնալիքներ է հնչեցրել նաև նույն քննչական բաժնի քննիչը:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Նոր Հաջնի չորս բնակիչներ թունավորվել են շմոլ գազից

թունավորումԴեկտեմբերի 20-ին, ժամը 02.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Նոր Հաճն քաղաքի 4 բնակիչներ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, նրանք թունավորվել են բնակարանի սալօջախից շմոլ գազի արտահոսքից:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Հատուցման ժամ. ոստիկանները հայտնաբերեցին հերթական հետախուզվողներին

1387537580,7921Դեկտեմբերի 20-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության  քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Կիև-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխել 1978 թ. ծնված Գուրգեն Կ.-ին, որը 2010 թ. հոկտեմբերի 25-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր գողության  մեղադրանքով:
***
Դեկտեմբերի 19-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները Կապան քաղաքի Շահումյան փողոցից բերման են ենթարկել 1964 թ. ծնված Վահրամ Պ.-ին, որը 2011 թ. օգոստոսի 18-ից Բելառուսի Հանրապետության իրավապահների  կողմից հետախուզվում էր նշանակված պատժի կրումից խուսափելու համար (խուլիգանության մեղադրանքով):
***
Դեկտեմբերի 19-ին, ժամը 22.45-ին,  ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները «Զվարթնոց»  օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել 1979 թ. ծնված Սիրանուշ Մ.-ին, որը 2006 թ. դեկտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-325 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
 ***
Դեկտեմբերի 19-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները Քանաքեռի 1-ին փողոցի նրբանցքի տներից մեկից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Աշոտ Ղ.-ին, որը դեկտեմբերի 17-ից ոստիկանության  Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի  /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 1-ին մասի մեղադրանքով:

Հանրապետության ավտոճանապարհներին երկու ավտոպատահար է գրանցվել, կա հինգ վիրավոր

ավտոպատահարԴեկտեմբերի 19-ին, ժամը 12.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 2009 թ. ծնված Մոնիկա Ա.-ն:
Պարզել է, որ երեխան վնասվածքը ստացել է դեկտեմբերի 18-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայի թիվ 55 շենքի մոտ «ՎԱԶ-2101» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով:
Մոնիկա Ա.-ն վթարի պահին գտնվել է «ՎԱԶ-2101»-ի սրահում:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժին:

***
Դեկտեմբերի 19-ին, ժամը 17.35-ին, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Ջրառատ ճանապարհի 14-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-24»-ի վարորդը, «ՎԱԶ-21099»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 Անկախ

Ոստիկանները խուզարկությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել

Զենք-զինամթերքԴեկտեմբերի 19-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1960 թ. ծնված Մհեր Հ.-ին պատկանող տանը և հարակից շինություններում:
Խուզարկությամբ հայտնաբերվել են Մհեր Հ.-ի կողմից ապօրինի պահվող «ԱԿ» ինքնաձիգ, ինքնաձիգի 2 պահունակ, որոնցից մեկի մեջ առկա էր 30, իսկ մյուսում` 28 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտ: Հայտնաբերվել է նաև 5.45 մմ տրամաչափի` 6, 7.62 մմ տրամաչափի 3 փամփուշտ, երկաթե դետալ, որսորդական հրացանի փամփուշտի 9 դատարկ պարկուճ, գլանաձև մետաղ, փողը կարճեցված հրացան` օպտիկական նշանառու սարքով, 18 ինքնաշեն փամփուշտներով, «ԱԿ» ինքնաձիգ, ինքնաձիգի 4 փակաղակ և դետալներ, ինքնաձիգի փամփշտակալ` լիցքավորված ուսումնական 7.62 մմ տրամաչափի 2 փամփուշտով, 200 գ տրոտիլային պայթաղյուս, «ՌԳԴ-5» նռնակ, «ՈւԶՌԳՄ» 2 պայթուցիչ, «ՈւԶՌԳՄ» պայթուցիչի հարվածային մեխանիզմ, 5.6 մմ տրամաչափի 10 փամփուշտ, 5.6 մմ տրամաչափի 29 փամփուշտ, ինքնաշեն 3 փամփուշտ, շինմոնտաժային 10 փամփուշտ, փամփուշտի 8 գնդակ, ինքնաշեն 7 արկ, հրապատիճի 1 ճայթիչ և հրահաղորդող 6 կապ քուղ:
Մհեր Հ.-ն ձերբակալված է:
Քննությունը վարում է ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժինը:

 Անկախ

Հինգ մարդ բռնվեցին գողություն կատարելիս

բերման է ենթարկվելԴեկտեմբերի 19-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ոստիկանները Գրիգոր Լուսավորիչ և Պարոնյան փողոցների հատման գետնանցումում նկատել են 5 անձանց, որոնք կոտրելով չգործող խանութի երկաթյա ճաղերը` մտել են ներս և փորձել գողանալ երկաթյա կոնստրուկցիաները:
1961 թ. ծնված Արա Ս.-ն, 1964 թ. ծնված Սամվել Պ.-ն, 1962 թ. ծնված Արմեն Մ.-ն, 1976 թ. ծնված Արմեն Ու.-ն և 1962 թ. ծնված Էդուարդ Գ.-ն բերման են ենթարկել բաժին:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Մահվան ելքով պատահար Սպիտակ-Վանաձոր ճանապարհին

ոստիկանություն,ավտոպատահար,Սպիտակ-ՎանաձորԴեկտեմբերի 19-ին, ժամը 08.35-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 8-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը:
Վարորդը` 1991 թ. ծնված Արթուր Կարապետյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

Համասեռամոլները մութ մարդիկ են. Գուրգեն Ալեքյան

Համասեռամոլներ, Գուրգեն Ալեքյան“Նրանք այդպիսին են, այդպես են ծնվում են, նրանց մեղադրելը ճիշտ ու արդար չէ: Միանշանակ չեմ կարողանում ընկալել այս տեսակետը, ինչպես կարող ես ծնվել համասեռամոլ, ըստ իս բոլորս էլ ծնվում ենք կամ աղջիկ կամ տղա, չգիտեմ միգուցե շատերն ինձ որակեն որպես հետադիմական հայացքների տեր երիտասարդ, սակայն դեռ մանկուց ինձ իմ ծնողները դաստիարակել են որպես հայ տղամարդու, ով պիտի կազմի լիարժեք ու հայկական ընտանիք: Չեմ ատում, նրանց մահն ու աշխարհի երեսից վերանալը չեմ ուզում՝ թող ապրեն, պարզապես այն ինչ անում են թող չդարձնեն հրապարակային, թոզ հիշեն՝ նրանք դեռ սեռական փոքրամասնություն են”,-այսօր archive2.ankakh.com-ի հետ զրույցում համասեռամոլների եւ գենդեր գաղափարի մասին նշեց երիտասարդ լրագրող Գուրգեն Ալեքյանը:

Վերջերս գենդեր բառը մտավ հայերեն լեզվի բառացանկի մեջ: Մինչ այդ կար միայն սեռ բառը: Արական և իգական սեռերի մարդկանց ֆիզիկական մարմինները և տղամարդկանց ու կանանց դերերը քննարկվում էին՝ օգտագործելով այդ նույն եզրույթը: Այժմ, որոշ կարևոր պատճառներով, երկու գաղափարները բաժանվել են մեկը մյուսից:

Երիտասարդ լրագրողի խոսքով իր համար համասեռամոլները մութ ու մի փոքր էլ տարօրինակ մարդիկ են, շեղվել են ինչ որ ստրեսից, ծնողների հետ ունեցած կոնֆլիկտից կամ դասընկերների հետ անընդհատ կրկնվող վեճերից: Պատճառները շատ են, բազմազան ու տարբեր, լուծումներ ևս կան, հենց իրենք զգում են այն ինչը նրանց տարանջատում է նորմալ հասարակությունից: Պետք է դիմել հոգեբանի, ով կցուցաբերի համապատասխան օգնություն: Շատ անգամ հենց ծնողներն են մատնում անուշադրության իրենց երեխաներին, անգամ չկասկածելով շեղման մասին.

“Այսօր այն ամենն ինչ ասում ու գոչում են նրանք եթե մեր հասարակությունն ընդունի հալած յուղի պես, ապա վաղը նրանք կպահանջեն, որպեսզի թույլատրվի ազգակցական կապն ու իրենք ազատ են սիրելու իրենց եղբորը, հորը, հորեղբորն ու օրինակ մայրիկին, դեմ եմ ու նրանք այսօր պարզապես բիծ են հայ երիտասարդության շրջանում”:

Գուրգեն Ալեքյանը կարծում է, որ աղանդներն ու նմանատիպ կազմակերպություններն ունեն իրենց մեղավորությունն ու մեղքի մեծ բաժինը, նաև համացանցը, միշտ էլ արգելված պտուղը քաղցր է եղել, իսկ կառավարությունում կան նրանց սատարողներ, սակայն ճիշտ չընդունվելու պատճառով չեն բարձրաձայնում ու դեռ լռում են:

Գենդերն արական և իգական սեռի անհատների միջև տարբերություն է ստեղծում: Գենդերը մեզ ստիպում է բոլորին դիտարկել որպես տղամարդ կամ կին: Բայց, մյուս կողմից, գենդերը մեզ թույլ է տալիս հասկանալ, որ մեր սոցիալական դերերը հավերժ չեն և որ դրանք կարող են փոխվել:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Գարիկը խաբեությամբ տարբեր մարդկանցից վերցրել է ավտոմեքենաներ և վաճառել է դրանք

ձերբակալությունԴեկտեմբերի 17-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 11 շենքի մոտից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Գարիկ Ե.-ին: Նա խոստովանել է, որ նոյեմբերին, գնելու և գումարը մաս-մաս վճարելու պայմանով, ոմն Ավոյից խաբեությամբ վերցրել է «Հունդայի» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ, որոնք հաջորդ օրը ինքնարժեքից անհամեմատ ցածր գնով վաճառել է այլ անձանց:
Նույն ամսին ոմն Աշոտից վերցրել է «ՎԱԶ-2107», ոմն Գևորից` «ԳԱԶ-3110», ոմն Սուրոյից` «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց գազի բալոնները և ձայնարկիչները վաճառելուց հետո ավտոմեքենաները, դարձյալ ինքնարժեքից ցածր գներով, վաճառել է այլ անձանց: Նույն ձևով մի տաքսի ծառայությունից վերցրել է «Ռենո» մակնիշի ավտոմեքենա, որի գազի բալոնը վաճառել է այլ անձի:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 21.00-ին, 1955 թ. ծնված Սամվել Ե.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նոյեմբերի 21-ին Գարիկ Ե.-ն իրեն պատկանող «Հունդայի» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները գնելու պատրվակով, մեկ շաբաթվա ընթացքում 65.000 դրամ գումար վճարելու պայմանով, իր տան դիմացից, առանց իր գիտության և համաձայնության, վերցրել և մի քանի օր անց ավտոմեքենաները վաճառել է այլ անձանց` պատճառելով 8.500 դոլարի նյութական վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ Գարիկ Ե.-ի արարքներից տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Զենքեր`եղևնիների տակ

զինամթերքԴեկտեմբերի 17-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ ատրճանակ ու փամփուշտներ է թողնում Նանսենի փողոցում գտնվող խանութի մոտ` եղևնիների տակ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է առանց գործարանային համարի «ԻԺ-17» տիպի կարճեցված փողով հրացան, 7,62 մմ տրամաչափի` 52 և ինքնաձիգի տարբեր տրամաչափի 85 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

 

Անկախ

Սասունը նպաստում էր պոռնկությամբ զբաղվելուն

ոստիկանությունԴեկտեմբերի 17-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բաժին է ներկայացվել 1985 թ. ծնված Սասուն Բ.-ն, որը 2008 թ. մարտի 12-ից ոստիկանության Գուգարքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի /պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը/ 1-ին մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:

 

 Անկախ

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևան քաղաքում

ԱվտովթարԴեկտեմբերի 16-ին, ժամը 19.30-ին, «Օպել Վեկտրա»   մակնիշի ավտոմեքենան Երևանի Կոմիտասի պողոտայում բախվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով դեկտեմբերի 17-ին, ժամը 12.30-ին, «Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 22.15-ին, «Պորշ Կայեն»  մակնիշի ավտոմեքենան Երևանի Կոմիտասի պողոտայում բախվել է «Հունդայի» ավտոբուսի, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15.30-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի  ավտոմեքենան Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 96/9 հասցեի դիմաց բախվել է մայթեզրին կայանված «Յագուար»  մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Մերսեդես Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Վաղարշապատի բնակիչ Աշոտ Խուդոյանի և նրա ընտանիքի ոդիսականը ըստ ոստիկանության

Աշոտ Խուդոյանի ընտանիքՎաղարշապատի բնակիչ Աշոտ Խուդոյանի վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումների և ոստիկանությանը տրամադրված տեսանյութի կապակցությամբ իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ նա դժգոհելով Վաղարշապատի Շահումյան փողոցի 27 տան սեփականության իրավունքի պատկանելության հարցի լուծումից` ՀՀ Նախագահի նստավայրի դիմաց հացադուլ և նստացույց է հայտարարել ու կարել բերանը` ցանկանալով իր վրա հրավիրել ՀՀ Նախագահի և գլխավոր դատախազի ուշադրությունը: Խուդոյանը նստացույցին ներգրավել է նաև կնոջն ու անչափահաս 4 երեխաներին, ինչի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցչին հայտնել է, որ դեկտեմբերի 2-ին, ժամը 06:00-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները ՀՀ Նախագահի նստավայրի մոտից առևանգել են իրեն և իր  ընտանիքի անդամներին՝  նշված վայրում արկղի մեջ թողնելով միայն իրենց փոքր երեխային: Բացի այդ, Ա. Խուդոյանը ցուցադրելով իր ոտքին և գլխին առկա վնասվածքները` հայտարարել է, որ դրանք առաջացել են ոստիկանության ծառայողների գործողությունների հետևանքով:
Դեռևս 2013 թ. հունվարի 21-ին Ա. Խուդոյանը դիմում էր հասցեագրել Արմավիրի մարզի դատախազին, այնուհետև` ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել, որ իր պապ Ասատուր Խուդոյանը Վաղարշապատի Շահումյան փողոցի 27 տունը 1976 թվականին կտակել է երեք թոռներին՝ Ասատուր, Աշոտ և Արմեն Խուդոյաններին, սակայն նույն թվականի  դեկտեմբերին այդ հասցեի վերաբերյալ կազմվել է նվիրատվության կեղծ պայմանագիր, որով Ասատուր Խուդոյանն այդ տան կեսը նվիրատվության պայմանագրով հանձնել է իր հարս Մարուսյա Խուդոյանին և Մարիետա Քալաշյանին:
Փաստի առթիվ 2013 թ. մարտի 11-ին Արմավիրի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու:
Նախաքննության ընթացքում՝ 2013 թ. նոյեմբերի 27-ին, Արմավիրի մարզի դատախազությունից գրությամբ ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժին են ուղարկվել Ա. Խուդոյանի կողմից 2013 թ. նոյեմբերի 12-ին շրթունքները կարելու եղանակով ինքնավնասում կատարելու վերաբերյալ նախապատրաստված  նյութերը: Որոշում է կայացվել նրան դատաբժշկական փորձաքննության ենթարկելու մասին, սակայն վերջինս հրաժարվել է: 2013 թ. դեկտեմբեի 3-ին նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Միաժամանակ պարզվել է, որ 2013 թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 15:50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ-կառավարման կենտրոնից Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել Աշոտ Խուդոյանը և հայտարարել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի այգու անցումի մոտից ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն առևանգել են իրեն և մեկ օր պահել փակի տակ:
Աշոտ Խուդոյանը հրավիրվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին՝ բացատրություն տալու և պարզաբանելու իր կողմից հայտնած հանգամանքները, սակայն նա հրաժարվել է ներկայանալ՝ պատճառաբանելով, որ չի վստահում ոստիկաններին և որևէ բացատրություն չի տալու:
Պարզվել է նաև, որ 2013 թ. դեկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ի սահմաններում,  Ա. Խուդոյանը գնացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հերթապահ մասի ավագ տեսուչին բանավոր հայտնել իրեն առևանգելու մասին: Նրան առաջարկվել է գրավոր հայտարարություն տալ, սակայն Խուդոյանն առանց գրավոր դիմում կամ հաղորդում տալու, հեռացել է:
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնում փաստի առթիվ նախապատրաստված նյութերով չեն հիմնավորվել Խուդոյանին առևանգելու, նրան փակի տակ պահելու և բռնություն գործադրելու հանգամանքերը:
Ուսումնասիրության ընթացքում ՀՀ ոստիկանություն հրավիրված Աշոտ Խուդոյանը և նրա կին Հեղինե Մակարյանը հայտարարել են, որ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ որևէ բողոք և պահանջ չունեն` հավելելով, որ իրենց պահանջը մեկն է` որպեսզի ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնում քննվող քրեական գործի քննությունն իրականացվի արդար: Միաժամանակ հայտնել են, որ չեն ցանկանում մանրամասնել իրենց կողմից որոշ լրատվամիջոցներին հայտնած հանգամանքները:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալը և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորը ոստիկանությունում տված բացատրություններով հայտնել են, որ 2013 թ. դեկտեմբերի 1-ին տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ Նախագահի նստավայրի մոտ նստացույց կատարող Աշոտ Խուդոյանը դեկտեմբերի 2-ին կարող է դիմել անկախատեսելի գործողությունների, ուստի 4 աշխատակիցներով մեկնելով Երևանի Բաղրամյան պողոտա և հանդիպելով Աշոտ Խուդոյանին և նրա կին Հեղինե Մակարյանին, ներկայացել են և առաջարկել հեռանալ նշված վայրից, քանի որ ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունենալու ՌԴ Նախագահի պաշտոնական այցելությունը: Գիտակցելով ստեղծված իրավիճակը՝ նրանք իրենց անչափահաս 3 երեխաների հետ նստել են ոստիկանների առաջարկած ավտոմեքենան և խնդրել տանել տուն՝ Վաղարշապատի Շահումյան փողոց 27 հասցե, ուր հասնելուց հետո ամուսինները հայտնել են, որ իրենց 7 ամսական երեխային մոռացել են նստացույցի վայրում գտնվող արկղի մեջ: Խնդրել են գնալ և բերել երեխային, իսկ իրենք չեն ցանկացել ոստիկանների հետ Երևան գնալ՝ պատճառաբանելով, որ չեն կարող երեխաներին տանը միայնակ թողնել: Ոստիկանները վերադառնալով Երևան և հասնելով նշված վայր՝ հասկացել են, որ այդ ամենը կանխամտածված քայլ է եղել, քանի որ ՀՀ Նախագահի նստավայրում արդեն հավաքված են եղել լրագրողներ, իսկ երխան գտնվել է նստացուց կատարող Էմմա անունով անձնավորության մոտ, ով սկզբում հրաժարվել է երեխային հանձնել ոստիկաններին՝ պատճառաբանելով, որ ծնողների համաձայնությունը չունի, սակայն Հ. Մակարյանի հետ հեռախոսազրույց ունենալուց  հետո երեխային տվել է ոստիկաններին և իրենք փոքրիկին տարել ու հանձնել են ծնողներին:
Ոստիկանության ծառայողները նաև հավելել են, որ Ա. Խուդոյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ֆիզիկական ուժ կամ բռնություն չեն գործադրել և նրանց արգելանքի տակ մեկ օր չեն պահել:
Կատարված ուսումնասիրությամբ Աշոտ Խուդոյանի (ով, ի դեպ, նախկինում տարբեր հանցագործություններ կատարելու համար 2 անգամ դատապարտվել է) նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ, բռնություն կիրառելու և նրան փակի տակ պահելու հանգամանքները չեն հաստատվել: Դրանք հերքվել են ինչպես ոստիկանության ծառայողների տված բացատրություններով, այնպես էլ Ա. Խուդոյանի ահազանգի վերաբերյալ նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ: