Նվերն ու Հարությունը ավտոմեքենայի մեջ Ալվարդի ոսկյա մատանին հանել են մատից

Դեկտեմբերի 1-ին,  ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները բաժին են հրավիրել 1980 թ. ծնված Ալվարդ Գ.-ին: Նա հաղորդում է տվել, որ նոյեմբերի 30-ին, ժամը 20.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 34 հասցեի դիմաց իրեն է մոտեցել «Օպել»  մակնիշի ավտոմեքենա, որի վարորդի և ուղևորի հետ գումարը և վայրը պայմանավորվելուց հետո նստել է ավտոմեքենա, սակայն նկատելով, որ ուրիշ վայր են տանում, փորձել է իջնել, սակայն ուղևորը բռնել է ձեռքը և մատից հանել ոսկյա մատանին, որից հետո ինքը ձեռքը թողել է և ավտոմեքենայից ընկել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդը 1990 թ. ծնված Նվեր Գ.-ն է, իսկ ուղևորը` ավտոմեքենայի սեփականատեր, 1991 թ. ծնված Հարություն Մ.-ն, որոնք ժամը 20.30-ին նշված փողոցից բերման են ենթարկվել:
Կատարվում է նախաքննություն:

ձերբակալություն

Գոռը ատրճանակի սպառնալիքով Լիլիթից պահանջել է 100.000 դրամ

Դիմակավոր և ատրճանակով զինվածԴեկտեմբերի 1-ին, ժամը 15.30-ին,  ոստիկանության Մաշտոցի բաժնի  ծառայողները   բերման են ենթարկել 1992 թ. ծնված Գոռ Մ.-ին և հրավիրել  1998 թ. ծնված Արթուր Գ.-ին:
Պարզվել է, որ նրանք նոյեմբերի 29-ին, ժամը 20.00-ին, գնացել են Սիսակյան փողոցի 4 շենքի մի  բնակարան, որտեղ Գոռ Մ.-ն ձեռքերով և ոտքերով հարվածել ու ատրճանակի սպառնալիքով նույն տան բնակչուհի Լիլիթ Ս.-ից պահանջել է 100.000 դրամ, սակայն չստանալով նշված գումարը, ստուգել է ննջասենյակում գտնվող պահարանի դարակները և գումարը չհայտնաբերելով` հեռացել են:
Գոռ Մ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Հարուցվել է քրեական գործ «Զվարթնոց» մաքսատան աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, մաքսանենգության և դրան օժանդակելու դեպքի առթիվ

մաքսային

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, մաքսանենգության և դրան օժանդակելու դեպքի առթիվ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեից ստացված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 38-215-րդ հոդվածի 1-ին մասի, 215-րդ հոդվածի 1-ին մասի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2013 թվականի նոյեմբերի 28-ին Դուբայ-Երևան չվերթի ուղևորներ, Երևան քաղաքի բնակիչներ Արթուր և Արմեն Ավետիսյան եղբայրները` օգտվելով ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ՈՒՄՀ բաժնի մաքսային ծառայության պետի և նույն բաժանմունքի տեսուչների կողմից անձնական այլ շահագրգռվածությամբ իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և ծառայողական պարտականությունները չկատարելու հանգամանքից, վերջիններիս օժանդակությամբ «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային հսկողության գոտու «կարմիր ուղի» ընթացակարգով առանց հայտարարագրման ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել են թվով 30 «iphone 5S, 16 GB» մակնիշի, թվով 17 «Sony xperia Z» մակնիշի և թվով 5 «Sony xperia Z1» մակնիշի բջջային հեռախոսներ, պլանշետային և խաղային համակարգիչներ, տարբեր աքսեսուարներ, որով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Արթուր և Արմեն Ավետիսյան եղբայրները ձերբակալվել են:
Նախաքննությունը շարունակվում է:

 

Հանրապետությունում տեղի է ունեցել յոթ ավտոպատահար,ութ մարդ վնասվել են

ավտոպատահարներԴեկտեմբերի 1-ին, ժամը 18.25-ի սահմաններում, «Նիսան Պրիմերա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ-Երևան գյուղամիջյան ճանապարհի 7-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 55-ամյա տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:
***
 
Դեկտեմբերի 1-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «Շկոդա Օկտավիա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գորիս ճանապարհի 227-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
 
Դեկտեմբերի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 124-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3110»   և «Ֆոլքսվագեն Վենտո»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն Վենտո»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 1-ին, ժամը 18.50-ին, «Ֆորդ Տրանզիտ»  մակնիշի ավտոմեքենան Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառի, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
 
Դեկտեմբերի 1-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց»  մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 111-րդ կմ-ին բախվել է գազատար խողովակի սյանը, ինչի հետևանքով ուղևորը  մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
 
Նոյեմբերի 30-ին,  ժամը 23.40-ի սահմաններում,  Երևան-Աշտարակ ճանապարհի 11-րդ կմ-ին իրար  են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վարորդները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
 
Նոյեմբերի 30-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106»   մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հայանիստ-Արգավանդ ճանապարհին վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

100 հազար դրամ՝ նախկին կնոջը ծեծելու համար

բռնությունՀրաչիկ Հովհաննիսյանն իր նախկին կնոջը ծեծելու՝   մարմնի տարբեր մասերին հարվածելու  և չպարզված գործիքով  կնոջ  ձախ ձեռքը այրելու,  ընդհանուր առմամբ,  առողջության կարճատև քայքայումով նրա  առողջությանը  թեթև վնաս  պատճառելու համար դատապարտվել է տուգանքի 100 հազար դրամի չափով,հաղորդում է Փաստինֆոն:

Դատարանը մասնակի է բավարարել նաեւ կնոջ քաղաքացիական հայցը. Հրաչիկ  Հովհաննիսյանից հօգուտ Անահիտ  Գրիգորյանի պետք է բռնագանձվի  30 000  ՀՀ դրամ՝  որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում: Տուժողը  քաղաքացիական հայցով խնդրել էր դատարանից ամբաստանյալից հօգուտ իրեն բռնագանձել ընդհանուրը 130 000 ՀՀ դրամ՝ շուրջ 30 հազար ինքը ծախսել է  բուժման նպատակով  դեղորայք գնելու, իսկ  100 000 ՀՀ դրամը վճարել է փաստաբանին իրեն իրավական օգնություն ցուցաբերելու համար:

Ընդ որում, նշենք, որ նախկին ամուսինը, ներկայիս ամբաստանյալ Հրաչիկ Հովհաննիսյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել։ Ըստ նրա ներկայացրած վարկածի,  2013 թվականի հունիսի 18-ին ժամը 00:30-ի սահմաններում Երևան քաղաքի Տիչինայի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեի տանը իր և նախկին կնոջ միջև վիճաբանություն առաջացել է, քանի որ վերջինս չի վերադարձրել իրեն պատկանող համակարգիչը, սակայն պնդել, թե ինքը նրան չի հարվածել, որևէ առարկայով  ձեռքը չի այրել և մարմնական վնասվածքներ չի պատճառել:

Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում

Դանակահարություն Երևանի Վաղարշյան փողոցում

դանակահարությունՆոյեմբերի 28-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վաղարշյան փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ դանակահարություն է տեղի ունեցել:
Նույն օրը, ժամը 21.47-ին, հիվանդանոցից  ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 37-ամյա Արմեն Փ.-ին` դանակահարված վիճակում: Ըստ բժշկի տեղեկանքի` Արմեն Փ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 20.50-ի սահմաններում Վաղարշյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող սուպերմարկետի դիմաց անհայտ անձը դանակով հարվածել է Արմեն Փ.-ին և բազմաթիվ վնասվածքներ պատճառել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանցագործություն կատարած անձի ինքնությունը հայտնի է: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

 

Քննիչը փորձել է «վաճառել» գործը կարճելու որոշումը. Նոր մանրամասներ ավագ քննիչի ձերբակալությունից

կաշառքԿաշառք ստանալու պահին «բռնված» ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Էդգար Պետրոսյանի գործն արդեն Հատուկ քննչական ծառայությունում է: ՀՔԾ-ից խոստացել են այսօր հանդես գալ պաշտոնական հաղորդագրությամբ։   «Փաստինֆո»-ի ունեցած  հավաստի տեղեկությունների համաձայն` քննիչը փորձել է քաղաքացու վրա «վաճառել» գործը կարճելու մասին որոշումը։ Մասնավոր գանգատի հիման վրա  խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործով քննիչին հանձնարարվել էր կարճել գործը, ով որոշել էր օգտվել առիթից եւ իր լիազորությունների սահմաններում կայացրած որոշման համար փող աշխատել՝ պահանջելով 1000 դոլար գործը կարճելու համար:     Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, նոյեմբերի 28-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների և ոստիկանության ներքին անվտանգության վարչության համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով՝ կաշառք ստանալու պահին բռնվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Էդգար Պետրոսյանը: Նա ոստիկանության համակարգում է 2006 թվականից:    Էդգար Պետրոսյանը ձերբակալվել է: Շարունակություն`սկզբնաղբյուր կայքում:

Տնակային ավաններում աղքատությունը չափ ու սահման չունի,տեսանյութ

գյումրիԱղքատության հետևանքները առավել տեսանել են Գյումրու տնակային ավաններում, որտեղ մարդիկ ապրում են քաղաքից գրեթե ամբողջովին մեկուսացած ապրելակերպով:Ներկայումս, երբ ամեն օր վառելափայտ ենք բաժանում, յուրաքանչյուր տնակ մտնելիս ու բնակիչների տաքանալու միջոցներին ծանոթանալիս պարզապես չենք կարողանում չզարմանալ ու մտովի ինքներս մեզ հարց չտալ թե՝ լավ, եթե վառելիք չտրամադրվեր, նրանցից շատերը աբողջ ձմռանն ինչպե՞ս էին տաքացնելու իրենց թիթեղյա վագոն – տնակները … Ներկայացնում ենք Գյումրու տնակային ավաններում բնակվող անապահով ընանիքներին Շիրակ կենտրոնի» կողմից վառելափայտի տրամադրման հերթական ձեռնարկի և վառելափայտ ստացած ընտանիքների ապրելակերպի մասին տեսանյութը` առանց մեկնաբանության: Ավելացնենք նաև, որ «Շիրակ կենտրոնը» արտերկրի բարերարների և կազմակերպությունների աջակցությամբ պարբերաբար իրականացնում է վառելափայտի հայթայթման և վագոն-տնակներում ու խարխուլ այլ շինություններում պատսպարված ընտանիքներին տրամադրման ակցիա: Այն այս տարի կրում է «10.000 պարկ վառելափայտ անօթևան ընտանիքներին» խորագիրը, որին արդեն իսկ միացել են.

  1. Ամերիկյան «Փարոս» և «Մարկ Թոգնաջի հիշատակի» հիմնադրամները, “Marc Tognazzi Memorial Found” and “Paros Foundation” – 300 պարկ:
    2. Ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանը – 200 պարկ:
    3. Լոնդոնում բնակվող մեր նախկին համաքաղաքացի Գարիկ Բարսեղյանը – 10 պարկ:
    4. Ստոկհոլմի «Շիրակ» Շվեդիա-Հայաստան բարեգործական միությունը “Swedish Armenian society, “Shirak ” in Stockholm ” – 150 պարկ:
    5. Ֆրանսիայում գործող ” Le Cercle d’Ecrits Caucasiens ” հրատարակչությունը – 40 պարկ:
    6. Ֆեյսբուքի օգտատերեր Lars Knudsen and Lilit Gevorgyan-10 պարկ:
    7. Ֆեյսբուքի օգտատերեր Pedro Zarokian and Yvette Ghazaryan-5 պարկ:
    8. «Գոլոլեան հիմնադրամը», Տորոնտո, Կանադա, The Kololian Foundation, Toronto, Canada – 100 պարկ:
    9. Արամ Միքայելյան – Ավստրալիա – 55 պարկ

Նոր դատախազներ` դատախազության համակարգում

դատախազությունՀՀ գլխավոր դատախազի հրամաններով նշանակվել են Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի նոր դատախազներ, Սևանի կայազորի զինվորական նոր դատախազ, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ, ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ:

ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով.

Արդարադատության առաջին դասի խորհրդական Արսեն Վիգենի Սիմոնյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազ՝ ազատվելով Կոտայքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից:
Արդարադատության առաջին դասի խորհրդական Արսեն Ռաֆիկի Արսենյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազ՝ ազատվելով Արարատի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից:
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Ալբերտի Աֆանդյանը նշանակվել է Սյունիքի մարզի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազի պաշտոնից:
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Սամվելի Բատիկյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազի  տեղակալի պաշտոնից:
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Թևոս Նարիմանի Միրզաբեկյանը նշանակվել է Սևանի կայազորի զինվորական դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնից:
Արդարադատության առաջին դասի խորհրդական Վահագն Ժուլվերի Մուրադյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ՝ ազատվելով Արմավիրի մարզի դատախազի պաշտոնից:

Ինքնասպանության փորձ Երևանում

հաղթանակի կամուրջՆոյեմբերի 29-ին, ժամը 11.05-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի «Կիևյան» կամրջից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ինքնասպանության փորձը տեղի է ունեցել «Հաղթանակ» կամրջի վրա:

ՃՈ աշխատակիցները կանխել են 1981 թ. ծնված Է. Շ.-ի ինքնասպանության փորձը:

«Տրանսի պահանջարկը Հայաստանում շատ ա». հարցազրույց հայ տրանսվեստիտի հետ

Ովքե՞ր են հայ տրանսվեստիտները, քանի՞ տրանսվեստիտ կա Հայաստանում, ինչպե՞ս են նրանք ապրում այստեղ, ովքե՞ր են տրանսվեստիտ մարմնավաճառների հաճախորդները։

Այս հարցերի շուրջ NEWS.am-ի թղթակիցը զրուցել է հայ տրանսվեստիտ մարմնավաճառի հետ։ Վերջինը  վստահեցրել է, որ չնայած հրապարակավ իրենց բոլորը քարկոծում են, տրանսվեստիտների «պահանջարկը Հայաստանում շատ է»։

Նրա խնդրանքով՝ անունը չի  հրապարակում, տեսանյութում ձայնը փոխված է, դեմքը՝ փակված։ Շարունակությունը `սկզբնաղբյուր կայքում:

Հայտարարվեց Ա.Կիվիրյանի գործով նախաքննության ավարտի մասին

կիվիրյանՀՀ հատուկ քննչական ծառայությունն այսօր հայտարարել է «Արմենիա Թըդեյ» լրատվական կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ գործով նախաքննության ավարտի մասին: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է Ա.Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը, իրենց տրամադրվել են մեկ հատոր կազմող գործի նյութերը:   Հիշեցնենք, որ Ա.Կիվիրյանին օգոստոսի 24-ին Երևանի Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին և 333-րդ հոդվածի 2-րդ մասերով՝ ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելը և հանցագործության մասին սուտ մատնություն անելը:   Մեղադրանք առաջադրելուց հետո Արգիշտի Կիվիրյանն ընդգծել էր, որ ՀՔԾ-ն սուտ մատնություն է դիտել իր հայտարարությունն այն մասին, որ Արաբկիրի ոստիկանության բաժին բերման ենթարկվելիս ինքը բռնության է ենթարկվել ոստիկանական ավտոմեքենայում: Ըստ ՀՔԾ-ի տրամաբանության, ստացվում է, որ Ա. Կիվիրյանը  հարվածել և կծել է ոստիկանին, հետո գլխով հարվածել է ավտոմեքենայի դռանը և ինքն իրեն պատճառել բազմաթիվ վնասվածքներ:   Ըստ Ա. Կիվիրյանի՝ Հայաստանում առկա է քրեաօլիգարխիկ ոստիկանական ռեժիմ և այս մեղադրանքի առաջադրումը նա գնահատել է որպես քաղաքական հետապնդում ու հալածանք՝ իր հասարակական, լրագրողական ու իրավապաշտպան գործունեության համար: Այդ  գործելաոճով փորձ է արվում հասնել նրան, որ քաղաքացին չբարձրաձայնի իր իրավունքների ոտնահարման և ապօրինությունների մասին: Ըստ նրա՝ այդ կեցվածքը շատ լուրջ հետևանքներ է ունենալու երկրի համար, նա  պատահական չէր համարել Երևանի կենտրոնում նոյեմբերի 5-ի դեպքերը՝ քաղաքացուն այլ բան չի մնում, քան դիմել ինքնապաշտպանության: Շարունակություն`սկզբնաղբյուր կայքում:

Արթուրի և Սարգիսի մոտից թմրանյութ են հայտնաբերել

ձերբակալությունՆոյեմբերի 27-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Մաշտոցի  և Աշտարակի բաժնի  ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Աշտարակ քաղաքի Գետափնյա փողոցից  ոստիկանության  Մաշտոցի բաժին բերման են ենթարկել  «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1981 թ. ծնված  Արթուր Շ.-ին և ուղևոր, 1966  թ. ծնված Սարգիս Շ.-ին, որտեղ վերջինիս գրպանից հայտնաբերվել է   դեղահաբ` «Բ-8» դրոշմվածքով, իսկ ավտոմեքենայի սրահից` ծխախոտի փայլաթերթով փաթեթավորված 4 նույնատիպ հաբեր:
Համաձայն փորձագետի եզրակացության` հայտնաբերվածը «Բուպրենոֆին» տեսակի թմրամիջոց է:
Նույն օրը Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` խուզարկություն է կատարվել Սարգիս Շ.-ի` Աշտարակ քաղաքի Գետափնյա փողոցում  գտնվող տանը, որտեղ տան տակ գտնվող ավտոտնակի մետաղյա պահարանի վրայից հայտնաբերվել է թղթե արկղ, որի մեջ առկա էր գործարանային փաթեթավորմամբ գետնանուշի պարկ: 36 հատ գետնանուշի կեղևների միջից հայտնաբերվել են «Բ-8» գործարանային դաջվածքով 36 դեղահաբ, նույն արկղի մեջ գտնվող մազերի լվացման հեղուկի միջից հայտնաբերվել է   5.05 գ յուրահատուկ հոտով կոշտ զանգված:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Սարգիս Շ.-ն  ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Սամվելը Արմանի համակարգիչը օգտագործել է և չի վճարել

«Այփադ 4G»Նոյեմբերի 27-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել 1996 թ. ծնված Արման Բ.-ն և հայտնել, որ հոկտեմբերին իր ծանոթ Սամվելին Մազմանյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում օրավարձով տվել է իր «Այփադ 4G» համակարգիչը, սակայն մոտ մեկ ամիս է, ինչ վերջինս խարդախությամբ և իր վստահությունը չարաշահելու միջոցով չի վճարում մոտ 12 օրվա գումարները և տիրացել է համակարգչին` պատճառելով մոտ 280.000 դրամի վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սամվելը  1986 թ. ծնված Սամվել Ա.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 20.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:

 

Նախկինում դատված Գևորգը նորից գողություն է կատարել

գողությունՀոկտեմբերի 17-ին, ժամը 03.30-ին, 1954 թ. ծնված  Էդիտա Ա.-ն ոստիկանության Ստեփանավանի բաժնում  հաղորդում է տվել, որ հարմարեցված գործիքով մուտքի դուռը բացելով` տնից գողացել են ոսկյա մատանի, տղամարդու 3 ժամացույց, բջջային հեռախոս, հուշանվեր և 1 շիշ օղի` պատճառելով մոտ 1.700.000 դրամի նյութական վնաս:
Նոյեմբերի 27-ին, ժամը 22.00-ին, Արմավիրի մարզի Շահումյան գյուղի իր բնակարանից բերման է ենթարկվել 1974 թ. ծնված, նախկինում 4 անգամ դատապարտված Գևորգ Մ.-ն:
Գևորգ Մ.-ն  ձերբակալված է:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է նախաքննություն: