Մահվան ելքով պատահար Աշտարակ-Ապարան ճանապարհին

ավտոպատահարՆոյեմբերի 26-ին, ժամը 20.35-ի սահմաններում, «Ռենո Պրեմիում» մակնիշի քարշակով ավտոմեքենան Աշտարակ-Ապարան ճանապարհի 7-րդ կմ-ին կողաշրջվել և ընկել է Ուշի գյուղի մի բնակչի բակ` հարվածելով այնտեղ կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով «Ռենո Պրեմիում»-ի վարորդը` Ուկրաինայի քաղաքացի, 1962 թ. ծնված Կորնիչուկ Իվանովիչը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

 

Գերեզման են փորել տուն վերադարձած անառակ որդու համար

ad_121351049Հնարավոր չէ պատկերացնել, թե ինչքան է զարմացել լեհ Յարոսլավ Կարոլինսկին, երբ երկար բացակայությունից հետո վերադարձել է Սեդլինսկում գտնվող հայրական տուն ու տեսել, որ ծնողները ծաղիկներ են դնում իր գերեզմանին:

2010-ին 35-ամյա Կարոլինսկին հեռացավ տնից,  ինչպես ինքն էր ասում,  իրեն գտնելու համար: Ըստ ամենայնի, այդ ընթացքում նա չի զանգել ծնողներին,  և մայրն ու հայրն  որոշել են, որ նա  այլևս կենդանի չէ:

Ուկրաինայի սահմանի մոտ հատնաբերված դին  նրա ծնողները սխալմամբ  սեփական որդու տեղ են դրել ու թաղել նրան: Երբ մայրը տեսել է ողջ-առողջ որդուն,  ուշագնաց է եղել:

Ներկայում ոստիկանությունը փորձում է պարզել, թե անառակ որդու փոխարեն ում է  թաղել լեհ ընտանիքը: Տեղկություն չի հայտնվում նաև այն մասին, թե  Կարոլինսկին 3-ամյա դեգերումներից հետո  վերջապես իրեն գտավ, թե ոչ:

Ինջիղուլյանը նամակ է գրել ծնողներին. ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են հայ ռազմագերու հետ. Panorama

Հակոբ ԻնջիղուլյանՆոյեմբերի 25-ին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում հանդիպել են հայ ռազմագերուն: Այս մասին Panorama.am-ին փոխանցել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:

Զ. Ամատունին նշեց, որ «ԿԽՄԿ երևանյան գրասենյակում արդեն տեղի է ունեցել հայ ռազմագերու հարազատների հետ հանդիպումը և նրանց փոխանցվել ռազմագերու նամակը»:

«Հանդիպման ժամանակ տեղի է ունեցել նամակների փոխանակում»,- ավելացրեց Զ. Ամատունին:

Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Քեռին ու քեռակինը շահագործել են 4 երեխաներին ու նրանց մորը

մուրացկանությունԿոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս օրերին ընթացքող դատավարությանը մեղադրյալի աթոռին ամուսիններ են՝ Արամ Ներսիսյանն ու նրա կինը՝ Անահիտ Օհանյանը:   Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012-2013թթ. ընթացքում շահագործման են ենթարկել իրենց հետ նույն հարկի տակ՝ տնակում, բնակվող քրոջ՝ Աղավնի Ներսիսյանի 4 անչափահաս երեխաներին՝ 1999թ. ծնված Ռուզաննային, 2002թ. ծնված Իսպիրին, 2001թ. ծնված Սիրանուշին և 2008թ. ծնված Արսենին: Ըստ մեղադրանքի` քեռին ու իր կինը ծեծելով ու ծեծի սպառնալիքով երեխաներին հարկադրել են զբաղվել մուրացկանությամբ և նրանց վաստակած գումարներով հոգացել իրենց ընտանիքի կարիքները,հաղորդում է Փաստինֆոն:

Ի դեպ, սեփական երեխաներին մուրացկանության դրդողն առաջինը հենց հարազատ մայրն է եղել: Այս պատմությանն արդեն անդրադառձել է «Փաստինֆոն» նախորդ հրապարակումներում:   Բանն այն է, որ 4 անչափահաս երեխաների մայրը` 41-ամյա Աղավնի Ներսիսյանը, սկզբնական շրջանում հենց ինքն է զբաղվել մուրացկանությամբ, ապա նաև մարդկանց մոտ էլ ավելի խղճահարություն առաջացնելու համար իր հետ տարել է նաև իր անչափահաս երեխաններին:    Ի դեպ, իր այս արարքի համար Աղավնի Ներսիսյանը, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով, մեղավոր է ճանաչվել, նրա նկատմամբ նշանակել է ազատազրկում՝ 3 տարի ժամկետով, սակայն դատարանը կիրառել է համաներում  և նրան ազատել պատժի կրումից:   Ինչ վերաբերում է երեխաներին մոր օրինակով մուրացկանության դրդած քեռուն և նրա կնոջ, ապա նրանց նկատմամբ դատաքննությունը դեռ չի ավարտվել: Բայց այդ ընթացքում բացահայտվել են մի շարք էական հանգամանքներ:   Պարզվել է, որ  Արամ Ներսիսյանն ու իր կինը՝ Անահիտ Օհանյանը, մինչ երեխաներին մուրացկանության հարկադրելը, տարիներ շարունակ նրանց մորն են ստիպել փող մուրալ ու հավաքած գումարը հանձնել իրենց:   2008թ. նրանք, ծնողներից ժառանգություն մնացած Աբովյան քաղաքում գտնվող բնակարանը վաճառելու նպատակով գնորդից որպես կանխավճար վերցրած 7000 ԱՍՆ դոլարից 5000-ը ծախսելով և չկարողանալով վերադարձնել, սկսել են շահագործել իրենց խնամքի տակ գտնվող Աղավնի Ներսիսյանին, ապա նաև` նրա երեխաներին: Ու դարձյալ սկզբնական շրջանում ծեծելով, այնուհետև սպառնալով` 2009-2012թթ. ընթացքում հարկադրել են մուրացկանությամբ վաստակած գումարներով մարել իրենց ունեցած պարտքը: Եվ Աղավնի Ներսիսյանը, շուրջ երեք տարի մուրացկանությամբ վաստակած գումարներից օրական 3000 դրամ վճարելով, ամբողջությամբ մարել է այն:  Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Ստեղծվել է 2013թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով

պնՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2013թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել հասարակական խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:

Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում տեղակայված հասարակական խորհրդի աշխատավայրում յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 11.00-16.00-ն: Առաջին նիստը կկայանա ս.թ. դեկտեմբերի 2-ին:

Դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` հասարակական խորհրդում:

Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:

Տեղեկությունների համար զանգահարել 010523482, 010523486 հեռախոսահամարներով:

 

 

 

 

58-ամյա Հրաչյան ծեծել է 47-ամյա Մարտիրոսին

ոստիկանությունՆոյեմբերի 25-ին, ժամը 18.10-ին, ոստկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, Գետառի 4-րդ փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Հրաչյա Ա.-ին, որը խոստովանել է, որ նոյեմբերի 23-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Գետառի 4-րդ փողոցի թիվ 13 տան բակում վիճաբանել և ծեծի է ենթարկել 1966 թ. ծնված Մարտիրոս Կ.-ին` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

 

Գեղամը հագուստի խանութի ապակին ջարդել էր գողության համար

ձերբակալելՆոյեմբերի 25-ին, ժամը 04.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 49-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Րաֆֆու փողոցում գործող իր խանութի ապակին կոտրել են, և հնարավոր է, որ ներսում գող լինի:
Մեկնած օպերատիվ խումբը Րաֆֆու փողոցի թիվ 31/1 հասցեում գործող հագուստի խանութի սրահից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 1968 թ. ծնված Գեղամ Ա.-ին:
Կատարվում է նախաքննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանութունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 11-ը, խարդախության` 4, յուրացման կամ վատնման և մաքսանենգության 1-ական դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 5 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

ՔԿՀ-ի պետը Մանախին ազատություն է խոստացել` Հոկտեմբերի 27-ի գործով վկայի սպանությունը խոստովանելու դիմաց

մանախ«Առաջին լրատվական»-ի  տեղեկացմամբ՝ «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալ Արթուր Այվազյանը («Մանախ» մականունով) խոստացել էր այսօր կայանալիք դատական նիստին ուշագրավ բացահայտումներ անել ՀՀ արդարադատության համակարգում առկա ապօրինությունների, Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, վերահսկողության ծառայության պետ Գագիկ Պողոսյանի սպանության, ՀՀ պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունու սպանության, Հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկաներից մեկի` Սամվել Ստեփանի Առաքելյանի սպանության գործերի մասին:    Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացավ Արթուր Այվազյանի գործով դատական նիստը, որի ժամանակ, սակայն բացահայտումներ չհնչեցին, քանի որ նիստը շատ կարճ տևեց: Մանախը բացարկ է հայտնել դատավոր Աշոտ Մանուկյանին: Նա արդեն բավական ժամանակ է՝ բարձրաձայնում է այդ դատավորի կողմից կայացված որոշումների դեմ, դատավորին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմել է արդարադատության խորհուրդ, դատական դեպարտամենտ, դատարանների նախագահներին, արդարադատության նախարարին ու գլխավոր դատախազին: Արթուր Այվազյանը համոզված պնդում է, որ այդ դատավորը, որին ինքը ցանկանում է քրեական պատասխանատվության ենթարկեն, չի կարող անաչառ քննել իր գործը: Դատավորը, սակայն մերժել է բացարկի միջնորդությունը՝ համարելով, որ ինքն անկողմնակալ է այս գործով:    Չնայած Մանախի խոստացած բացահայտումները չեն հնչել, «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ նա չի մտափոխվել, և եթե ամեն ինչ իր հունով գնա, դրանք կհնչեն հաջորդ նիստին: Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ նրա հայտարարությունները վերաբերելու են Հոկտեմբերի 27-ի գործով ամենակարևոր վկաներից Սամվել Առաքելյանի սպանության հանգամանքներին:    Առաքելյանը շատ ուշագրավ տեղեկությունների էր տիրապետում Հոկտեմբերի 27-ի գործով: Նա սպանվեց հոկտեմբերի 14-ին, երբ մի քանի օր անց՝ հոկտեմբերի 18-ին դատարանում պետք է հայտարարություններ աներ Վահրամ Խոռխոռունու, Գագիկ Պողոսյանի սպանությունների կազմակերպման վերաբերյալ: Սակայն բանը դրան չհասավ, և հոկտեմբերի 14-ին նրա դիակը հայտնաբերվեց Հաղթանակ կամրջի տակ:    Նշենք, որ Մանախը դատապարտվել է հենց Սամվել Առաքելյանի սպանությունը պատվիրելու և կազմակերպելու համար: Նա, սակայն, իրեն մեղավոր չի ճանաչել: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ այս գործարքի կապակցությամբ Արթուր Այվազյանը մի քանի ամիս առաջ հարցաքննվել է Հատուկ քննչական ծառայությունում, ցուցմունքներ է տվել, սակայն ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցել՝ հանցակազմ չտեսնելով ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից դատապարտյալին առաջարկվող գործարքի մեջ: ՀՔԾ-ն նույնիսկ քրեական գործ չի հարուցել դատապարտյալի նկատմամբ՝ սուտ մատնության մեղադրանքով, ինչը ևս տարօրինակ է: Անգամ ծառայողական քննություն չի նշանակվել մանրամասները պարզելու համար:    Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Մանախը ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) եղբոր «Ազատամարտիկների և կին վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Մուշեղ Մովսիսյանի անվտանգության տեղակալն է եղել:    Մանրամասները՝ սկզբնաղբյուր-կայքում: – See more at: http://www.pastinfo.am/hy/node/27730#sthash.nBgJhFWO.dpuf

Ինքնասպանության փորձ կատարող 50-ամյա տղամարդը հարձակվել է շտապօգնության խմբի վրա

թունավորումՆոյեմբերի 23-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել շտապօգնության ենթակայանի կարգավարը և հայտնել, որ Նուբարաշենի 12-րդ փողոցի տներից մեկի բնակիչը հարձակվել է շտապօգնության խմբի վրա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ թույն խմելու և կախվելու միջոցով ինքնասպանության փորձ կատարած, 1963 թ. ծնված Սահակ Մ.-ն հարձակվել է շտապօգնության խմբի վրա:
Նույն օրը, ժամը 18.35-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք հաղորդում է ստացվել, որ «թունաքիմիկատի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Սահակ Մ.-ն:
Ժամը 18.40-ին Սահակ Մ.-ի որդին հաղորդում է տվել, որ հայրը թույն խմելու և կախվելու միջոցով փորձել է ինքնասպանություն գործել:
Կատարվում է նախաքննություն:

Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում 25-ամյա կին է վրաերթի ենթարկվել

վրաերթՆոյեմբերի 25-ին, ժամը 17.00-ին, «Մերսեդես MԼ 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացուհու:
Կատարվում է քննություն:

 

Գևորգը հետախուզվում էր Կալուգայի մարզում ավազակություն կատարելու մեղադրանքով

ձերբակալությունՆոյեմբերի 25-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1992 թ. ծնված  Գևորգ Հ.-ին, որը ապրիլի 18-ից ՌԴ Կալուգայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 162 հոդվածի 2-րդ մասի (ավազակություն) մեղադրանքով:

Մալիացի ֆուտբոլիստը հաղթեց Միգրացիոն ծառայությանը

դատարանՀայցվոր, Մալիի քաղաքացի Բեն Յուսուֆ Դումբիան երկրորդ դատական ատյանում հաղթել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը՝ վարչական ակտերը վերացնելու և գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին վարչական գործով:    2010 թվականի օգոստոսի 9-ին նա դիմել էր ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն և խնդրել իրեն Հայաստանի Հանրապետությունում ճանաչել փախստական և տրամադրել ապաստան,հաղորդում է Փաստինֆոն: Մալիի քաղաքացին պատճառաբանել է, որ եկել է` Հայաստան «Բանանց» ֆուտբոլային ակումբում ֆուտբոլ խաղալու համար և չի կարող վերադառնալ իր մշտական բնակության երկիր` պարտքեր ունենալու պատճառով, քանի որ իրեն Հայաստան բերող մենեջերը վերցրել է իր մոտ եղած ողջ գումարն ու հեռացել, և նա ստիպված է եղել 3.000 ԱՄՆ դոլարի չափով պարտք վերցնել։     Ավելի ուշ Մալիի քաղաքացին, ով անչափահաս է` 17 տարեկան, հայտնել էր, որ Մալիում 2012 թվականի փետրվարից սկսվել են ծանր հակամարտություններ, ինչի մասին են վկայում բոլոր պաշտոնական և ոչ պաշտոնական լրատվական միջոցների կողմից հրապարակված տեղեկությունները: 22.03.2012 թվականին հայցվորը կրկնակի դիմում է ներկայացրել Պատասխանողին` նշելով այդ նոր հանգամանքների մասին և խնդրելով տրամադրել փախստականի կարգավիճակ և ապաստան, սակայն մերժվել է։    Մալիացի հայցվորը խնդրել է վերացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության` 31.07.2012 թվականի մերժող ակտը և որպես դրա հետևանք` Բեն Դումբիային տրամադրել ժամանակավոր հատուկ կացարանում ապրելու թույլտվություն, մինչև նրա կրկնական դիմումի կապակցությամբ վերջնական որոշում կայացնելը։  Նա նաև խնդրել է վերացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության` 16.08.2012 թվականի մերժող ակտը և որպես դրա հետևանք` Բեն Դումբիային տրամադրել ապաստան հայցողի վկայական` մինչև նրա կրկնական դիմումի կապակցությամբ վերջնական որոշում կայացնելը։    Ըստ պատասխանողի, «քանի որ հայցվորի տվյալները չեն բավարարել «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով «փախստական» ճանաչվելու համար սահմանված պահանջներին, նրա դիմումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մերժվել է 2010 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ, որը սահմանված կարգով վերջինիս կողմից չի բողոքարկվել և ստացել է օրինական ուժ»։    Հայցվորը 23.03.2011 թվականին Հայաստանի Հանրապետությունում իրեն փախստականի կարգավիճակ տրամադրելու համար կրկնակի դիմում է ներկայացրել Ծառայություն, սակայն նրա դիմումը չի քննարկվել, քանի որ այն չի պարունակել տեղեկություններ` իր նախորդ դիմումի վերաբերյալ որոշում կայացնելուց հետո ի հայտ եկած նոր իրադարձությունների և փաստերի վերաբերյալ։   Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա.Դարբինյանի, 12.03.2013թ. վճռով գտել է, որ հայցվորի կրկնակի դիմումի ներկայացումից հետո վարչական մարմինը պետք է հայցվորին տրամադրեր այն բոլոր իրավուքներից օգտվելու լիարժեք հնարավորություն, որոնք նախատեսված են առաջին անգամ ապաստան հայցողների համար, ընդ որում` այդ հնարավորությունը պետք է տրամադրվեր այնպես, ինչպես դա տրամադրվում է առաջին անգամ ապաստան հայցողներին, այդ թվում նաև` ապաստան հայցողին ապաստանի տրամադրելու վերաբերյալ կրկնակի դիմում ներկայացնելուց հետո անվճար տրամադրեր անձը հաստատող վկայական, լիազոր մարմին դիմած ապաստան հայցողին տեղավորեր Ժամանակավոր տեղավորման կենտրոնում։    Վարչական դատարանը բավարարել էր Բեն Դումբիայի հայցը՝ վերացնելով, այսինքն՝ անվավեր ճանաչելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության` 31.07.2012 թվականի  և 16.08.2012 թվականի   վարչական ակտերը։    Վճռով ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը  պարտավորեցվել է Բեն Դումբիայի տրամադրել ապաստան հայցողի անձը հաստատող վկայական և տեղավորել ժամանակավոր տեղավորման կենտրոնում։  ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության վճռով պետք է բռնագանձվի  8.000 ՀՀ դրամ` որպես նախապես չվճարված պետական տուրքի գումար։    Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արա Բաբայանի նախագահությամբ, հոկտեմբերի 2-ի որոշմամբ, վերահաստատել է այս դիրքորոշումը՝ մերժելով պատասխանող,  Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից  բերված վերաքննիչ բողոքը և Վարչական դատարանի վճիռը թողել անփոփոխ:    Վերաքննիչ դատարանը հարկ է համարել նշել, որ առաջին անգամ ապաստան հայցելիս (2010թ.) Բեն Դումբիան իր դիմումը հիմնավորել է նրանով, որ ինքը, հանդիսանալով Մալիի քաղաքացի, եկել է Հայաստան` «Բանանց»  ֆուտբոլային ակումբում ֆուտբոլ խաղալու համար և չի կարող վերադառնալ իր մշտական բնակության երկիր` պարտքեր ունենալու պատճառով, քանի որ իրեն Հայաստան բերած մենեջերը վերցրել է իր մոտ եղած ողջ գումարը և հեռացել, ու ինքը ստիպված է եղել 3000 ԱՄՆ դոլար գումարի չափով պարտք վերցնել:   Մինչդեռ կրկնակի դիմումով ապաստան հայցելիս (2012թ.) Բեն Դումբիան այն հիմնավորել է նրանով, որ Մալիում մի քանի ամիս առաջ տեղի են ունեցել պատերազմական նոր գործողություններ, առավել սրվել են հակամարտությունները, կան բազմաթիվ փախստականներ, ինչի մասին է վկայում բազմաթիվ լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվությունը: Այսինքն` առաջին անգամ ապաստան հայցելու դիմումից հետո ի հայտ են եկել նոր իրադարձությունները և փաստեր, որոնք չէին կարող առաջին անգամ ապաստան հայցելիս քննարկվել:  Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Այսօր Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է

մոնթե մելքոնյանԱզգային հերոս Մոնթե Մելքոնյանը տոնակատարություններ չէր սիրում: Սեփական ծննդյան օրն էլ հաստատ չէր նշի, բայց նրա ընկերները չհիշել չէին կարող: Ուղիղ 56 տարի առաջ ամերիկյան Վայսեյլի ավանում ծնվել է ապագա ազգային հերոսը: Նա միայն 12 տարեկանում է իմացել իր հայ լինելու մասին ու այդ պահից սկսած ուսումնասիրել է հայոց պատմությունը ու նվիրվել ազգային ազատագրական շարժմանը:

Ալեք Ենիգոմշյանը Մոնթեի մտերիմ ընկերն է եղել: Մոնթեին հիշում է ճշտապահության ու մարդասիրության պատմություններով. պատերազմի դաշտում ամենադաժան մարտիկը խաղաղ պայմաններում ամենաբարին էր: Ալեք Ենիգոմշյանը հիշում է, թե ինչպես Մոնթեն արյուն տվեց գերի վերցված ադրբեջանցի զինվորին:

Մոնթեի տարեդարձը կնշեն նաև մեծ համերգով:

armnewstv.am

 

Դիլիջանի թունելի մոտ Chrysler-ն ու Daewoo-ն բախվելուց հետո հայտնվել են ձորում. կան վիրավորներ

ավտովթար դիլիջանումԱյսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի թունելի սկզբնամասում, բախվել են Երևանի բնակիչներ 27-ամյա Անդրանիկ Մելքոնյանի վարած Chrysler մակնիշի 31 ՕԼ 444 համարանիշի և 34-ամյա Արման Պետրոսյանի վարած Daewoo Nexia մակնիշի 076 ԼՏ 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածները Ֆոտոլրագրողին հայտնել են, որ շտապ օգնությունը ժամանել է 30 րոպե ուշացումով և միայն ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի աշխաակիցների ահազանգից հետո են բարեհաճել դեպքի վայր: Վթարի հետևանքով Chrysler-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և, գլխիվայր շրջվելով, հայտնվել ձորում, իսկ Daewoo-ն հայտնվել է ճանապարհի ձախ կողմով հոսող գետի մեջ: Վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցներ Մուրադ Երվանդյանը և Հարություն Վրացյանը: Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Խոշոր ավտովթար Ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ գտնվող թունելում. Ավտոմեքենաներից մեկը Խուճուճ Էդոյինն է

ավտովթարԱյսօր՝նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում, Հերացի փողոցից դեպի ոստիկանության վարչական շենքի մոտ գտնվող թունելում բախվել են Երևանի բնակիչներ, 31-ամյա Տիգրան Մարկոսյանի վարած BMW X5 մակնիշի 11 DD 110 համարանիշի և 54-ամյա Էդուարդ Մադաթյանի վարած Toyota Camry մակնիշի 40 PP 101 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնել է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները՝ավագ տեսուչ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարված ավտոմեքենաների համար դեպքի վայր էին ժամանել մեծ թվով արտասահմանյան մակնիշի գոլդ համարանիշներով ավտոմեքենաներ՝ իրենց «ոսկե երիտասարդներով», ովքեր իրենց օգնությունն էին առաջարկում ՃՈ և ԱՊՊԱ աշխատակիցներին:Շարունակությունը`սկզբաղբյուր կայքում:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

«Գիտցավ, որ սիրիացի եմ, դուռը բացավ և իջավ». Երեւանում տաքսի վարող սիրիահայ բիզնեսմենի պատմությունը,տեսանյութ

 Վահե Փալանջյան,սիրիահայՍիրիայի Հալեպ քաղաքի բնակիչ Վահե Փալանջյանը պատերազմի պատճառով թողել է իր տունն ու խանութը և հաստատվել Հայաստանում: Արդեն վեց ամիս է, որ այստեղ է, բայց միակ աշխատանքը, որ կարողացել է գտնել` տաքսու վարորդի աշխատանքն է: «Սկիզբը, որ նոր սկսանք գործը, քիչ մը դժվար էր, քանի որ քաղաքը չէինք գիտեր: Քիչ-քիչ սովրեցանք արդեն, հիմա կքշենք: Կսեի ՝կրնաք ցույց տալ ինձի ճանապարհը: Եվ իրենք ցույց կուտային»,- ասաց Վահե Փալանջյանը,հաղորդում է  news.am-ը :

Արդեն չորս ամիս է՝ ինչ Վահեն Հայաստանում տաքսի է վարում ու քաղաքն արդեն բավականչափ ճանաչում է։ Անգամ հասցրել է մի քանի ռուսերեն բառ սովորել` «ռազվառոտ», «սվետաֆոր», «կալցեվոյ» և այլն:

Չնայած Վահեն ջանք չի խնայում, բայց ասում է՝ ոչ բոլորն են ուզում սիրիահայ վարորդի տաքսին նստել։  «Մաս մը կա, որ մեզի խորթ աչքով կդիտե: Ինձ հետ երկու-երեք անգամ պատահեցավ, երբ որ դուռը բացին և մի բառ որ հետս խոսացին` գիտցավ, որ ես սիրիացի եմ, ուղղակի իմ երեսիս դարձավ, ըսավ՝ ես սիրիյահայերուն հետ չեմ ելար երթ, դուռը բացավ և իջավ»:

Մասնագիտությամբ ավտոմեխանիկը, որը Հալեպի կենտրոնում իր սեփական խանութն ուներ, Հայաստան էր եկել այն հույսով, որ այստեղ էլ կկարողանա իր գործով զբաղվել, բայց մտափոխվել է, երբ տեղեկացել է Հայաստանում գործող հարկերի մասին։ «Հոս բարեկամ մը ունիմ` սուպերմարկետ մը բացած է: Մոտավոր երեսուն մետր տարածքով խանութ է և կենտրոնում էլ չէ, քաղաքից քիչ մը հեռու: Հարցուցի՝ դուն ամսական հարկային ինչքա՞ն կվճարես, քանի որ լսած եմ՝ այստեղ ամիսեամիս հարկայինը կվճարեն: Ըսավ՝ հինգ հարյուր դոլար: Դարձա ասեցի՝ ի՞նչ կշահիս դու: Միայն հինգ հարյուր դոլարով չի վերջանա, այնտեղ հոսանքը կա, ջուրը և այլ ծախսեր: Ես խանութիս համար տարեկան պետությանը կուտայի հարյուր հիսուն դոլար: Եվ դեռ կսեինք, որ սուղ է: Հիմա կտեսնեմ, որ լեռներ ձորերի տարբերություն կա»,- պատմեց Վահեն:

Անցած տարի, երբ Վահեն ընկերների հետ առաջին անգամ Հայաստան էր այցելել, հիացել էր. «Ոնց որ Եվրոպա լինի: Պտույտի եկողը հոս կսիրե: Ադոր համար սիրեցի քաղաքը, ժողովուրդն ալ: Երբ Սիրիայեն ելա` մեծ հույսով ելա, որ հոս պիտի հաստատվիմ, բայց հոս ապրելու, աշխատանքի քաղաք մը չէ: Հոս քիչ մը ապագա չկա մեկ խոսքով: Հոս աշխատանքով չկա մեկը, որ բանի տեր մը կրնա դառնալ»: Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:

Մահվան ելքով պատահար Էջմիածին քաղաքում

ավտոպատահարներՆոյեմբերի 22-ին, ժամը 23.14-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի 34 VO 942 պետհամարանիշով (վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Բ.) ավտոմեքենային և վրաերթի ենթարկել ավտոմեքենայի մոտ գտնվող Ա. Բ.-ին :

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Ա. Բ. տեղափոխվել է Էջմիածին քաղաքի ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: