Հիվանդի որդին ծեծել է շտապօգնության բժշկին

 որդին ծեծել է շտապօգնության բժշկինՆոյեմբերի 21-ին, ժամը 14.35-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Մաշտոցի բաժնում  հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Դավիթաշենի 5-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հիվանդին օգնություն ցույց տալու ժամանակ վերջինիս որդին ծեծի է ենթարկել բժշկին:
Շտապօգնության ենթակայանի բժիշկը  հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ին, կանչով մեկնել է վերը նշված տուն, որտեղ հիվանդ, 1951 թ. ծնված Վարդան Ծ.-ին բժշկական օգնություն ցույց տալու ժամանակ վերջինիս որդին` 1985 թ. ծնված Ժիրայր Ծ.-ն, տեսնելով, որ հայրը գիտակցության չի գալիս, անհիմն վիճաբանել է իր հետ, որի ժամանակ ձեռքերով հարվածել է դեմքին, գլխին, մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Հրացան` օպտիկական սարքով

Հրացան` օպտիկական սարքովՆոյեմբերի 21-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Լվովյան փողոցի թիվ 15 շենքի դիմաց` ցանկապատ ավտոտնակում, զինամթերք է թողնում:
Նույն օրը, ժամը 12.20-ին, Լվովյան փողոցի թիվ 15 շենքի հետնամասում գտնվող ցանկապատ ավտոտնակի մոտ` մոշի թփերի մեջ, հայտնաբերվել է պլաստմասե տուփով չեխական արտադրության «CZ 513 FARMER» տիպի հրացան` օպտիկական սարքով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Ացետիլացված ափիոնը՝ քյաբաբի մեջ կալանավորին չհասավ

հաշիշԳտնվելով Վանաձոր ՔԿՀ-ում և արդեն իսկ դատապարտված լինելով մի քանի տարվա ազատազրկման, Վալերիկ Հովսեփյանը հենց ազատազրկման վայրից ինտերնետային կապի միջոցով ծանոթացել է Երևանում բնակվող մի երիտասարդ կնոջ հետ, ներկայացել ԼՂՀ-ում ոսկերչությամբ զբաղվող Կարեն անունով գործարար, շահել նրա համակրանքն ու վստահությունը և պարբերաբար գումարներ ու թանկարժեք իրեր պահանջել նրանից,հաղորդում է Փաստինֆոն:

Վ.Հովսեփյանը  խոստացել է ամուսնանալ նրա հետ  եւ իր ծանոթ Երևան քաղաքի բնակիչ Գուրգեն Պողոսյանի միջոցով դյուրահավատ կնոջից տարբեր օրերի հափշտակել է 75 000 դրամ, 1 520 000 դրամի ոսկյա զարդեր և 259 000 դրամ արժողությամբ նոութբուք համակարգիչ:   Բայց սա դեռ ամբողջը չէ. Վ.Հովսեփյանը ոգևորվելով իր նախաձեռնությունների հաջող ընթացքից` որոշել է, ազատազրկման վայրում լինելով, դրսից նաև թրմանյութ ձեռք բերել: Այդ նպատակով նա  2011 թվականի մարտին զանգահարել է իր նույն երևանցի ծանոթ Գուրգեն Պողոսյանին և հանձնարարել է ինչ-որ անձանցից վերցնել 5.864 գրամ ացետիլացված ափիոն տեսակի, տան պայմաններում պատրաստված թմրամիջոց  և ուղարկել Վանաձոր:   Վանաձորում թանկարժեք կապոցը` «Ախթամար» տեսակի ծխախոտի տուփի մեջ ստացել է արդեն Վալերիկ Հովսեփյանի կնոջ եղբայրը` Վահրամ Հովհաննիսյանը, եւ այն փոխանցել Աշոտ Էվոյանին: Ա.Էվոյանն էլ թմրամիջոցը թաքցրել է քյաբաբի մեջ ու փորձել ազատազրկման վայրում գտնվող իր բարեկամի հանձնուքի մեջ թաքցնելով` այն փոխանցել Վալերիկ Հովսեփյանին: Բայց թմրամիջոցը ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից հայտնաբերվել և առգրավվել է: Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Սփյուռքահայ ներդրողի շահերը ոտնահարվում են հայրենիքում, և նա հարկադված է հայց ներկայացնել ՀՀ կառավարության դեմ միջազգային ատյաններում

Էդմոնդ ԽուդյանԱյսօր սփյուռքահայ Էդմոն Խուդյանը լրագրողներին տեսակապի միջոցով խնդրեց տեղ հասցնել իր մեսիջը կամ, այլ

կերպ ասած, վերջին զգուշացումը ՀՀ կառավարությանն ու դատաիրավական համակարգին: Նախ նշենք, որ
Էդմոն Խուդյանը 2004-ից սկսած Հայաստանում ներդրումներ է կատարել, իսկ 2010-ին, պարզելով, որ իր
ներդրումներով ստեղծված ընկերությանը վտանգ է սպառնում, դիմել է Հայաստանի իրավական համակարգին՝
ընկերությունից միլլիոնավոր դոլարների հասնող թալանը կանխելու համար: Աայսօր ներդրողն արդեն սպառել է
ակնկալիքները՝ Հայաստանի ներսում իր խնդիրը լուծելու:
Լրագրողներին ուղղված իր մեսիջում նա մասնավորապես նշեց. ՛՛Ընկերությունում կատարվող հանցագործության մասին
բազմաթիվ դիմումներ ու տեղեկանքներ եմ ներկայացրել ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային ժողով, ՀՀ Սփյուռքի և
Արդարադատության նախարարներին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ հատուկ քննչական ծառայություն, Ազգային
անվտանգության ծառայություն, ՀՀ Ոստիկանություն, քրեական գործը քննող Պետական եկամուտների կոմիտե,
սակայն միջոցներ չեն ձեռնարկվում, ինչը փաստում է այն մասին, որ կազմակերպված թալանն իրականացնող
հանցագործները հովանավորվում են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Արդյունքում ընկերությունն ամբողջությամբ
թալանվել է, ես և այլ հայ ներդրողներ, հիմնականում սփյուռքից, մեծ կորուստներ ենք կրում: Այս ամենը կատարվել
է 2010-2012թ-ին, դատախազության գիտությամբ և նրանց թողտվությամբ: 2013թ-ին, ընկերությունն
ամբողջությամբ թալանելուց հետո, դատախազությունը կալանավորում է հանցավոր խմբի անդամներից մեկին:
Կարծես թե սառույցը սկսել էր կոտրվել, կամ դատախազությունը, հասկանալով կատարված սխալը, սկսել էր միջոցներ
ձեռնարկել: Սակայն այդ թալանից տուժած քաղաքացիներից մեկի` Լուսինե Գյուլխասյանի մասով առանձնացված
քրեական գործով մեզ հայտնի է դառնում, որ դատախազության կողմից հովանավորչությունն առավել ակնհայտ ձևով է
իրականացվում, ինչի կապակցությամբ և՛ ես, և՛ տուժած քաղաքացին դիմում ենք ներկայացրել դատախազություն`
պահանջելով արդար քննություն: Սակայն այդ դիմումներն, ինչպես 2010-2012թ-ին, նորից մատնվել են
անգործության: Սա խոսում է այն մասին, որ դատախազությունը հետագայում էլ միևնույն կերպ կվարվի նաև
հանցագործությունից մյուս տուժածների, այդ թվում` իմ հարցով Պետական եկամուտների կոմիտեում քննվող գործով:
Դա անթույլատրելի է: Ես կարծում եմ, որ Հայաստանի դատախազական համակարգում տեղի ունեցող
փոփոխությունները, եթե իրականում կա այդպիսի գործընթաց, ապա` իմ հետ կապված այս երկու քրեական գործերի
կողքով են անցնում, որովհետև գործ ունենք բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորչության ներքո գործող հանցավոր
խմբի հետ: ՀՀ դատախազությունը անում է ամեն ինչ գործը ձգձգելու և անուշադրության մատնելու ուղղությամբ:
ՀՀ դատա-իրավական համակարգն իմ գործերով պարբերաբար ապացուցում է հովանավորչության բեռից ազատվելու
հարցում իր անկարողությունը կամ ուղղակի նման ցանկության բացակայությունը, ուստի, տուժած քաղաքացիների
արդարացի հատուցում տեսնում եմ միայն միջազգային ատյանների կողմից կայացվելիք որոշումներում: Ստեղծված
իրավիճակում ստիպված եմ հարցի լուծումը տեղափոխել միջազգային ատյան և մոտ ժամանակներս հայց կներկայացնեմ
ԱՄՆ-ում գործող ներդրումների միջազգային կենտրոն (International Centre for Settlement of
Investment Disputes – ICSID): Այս հարկադրված քայլը ոչ թե Հայաստանի դեմ է, այլ` հանուն
Հայաստանի, քանի որ միայն այդ կերպ է հնարավոր վերականգնել արդարությունը՛՛, – նշեց Էդմոնդ Խուդյանը:

—
Լարա Առաքելյան

Ազգային արժույթի ներդրման 20-ամյակի կապակցությամբ մի խումբ գործիչներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի կողմից

Տիգրան Սարգսյան, կառավարություն,պարգևատրումՀայաստանի Հանրապետության ազգային արժույթի ներդրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում պարգևատրել է մի խումբ գործիչների:

Մասնավորապես, Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել 1993թ. ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանին և 1994-1998թթ. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանին: ՀՀ վարչապետի հուշանվերով են խրախուսվել ՀՀ ԿԲ նախկին նախագահ Իսահակ Իսահակյանը, հայկական դրամի գրանիշի համահեղինակ Կարեն Կոմենդարյանը, դրամանիշերի ձևավորող դիզայներներ Հարություն Սամուելյանը և Աշոտ Մանուկյանը, ՀՀ ԿԲ դրամագիտության փորձագետ Գևորգ Մուղալյանը, 1993-1996թթ. ֆինանսների առաջին փոխնախարար, ներկայիս էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀԽՍՀ պետբանկի հայկական գրասենյակի նախագահի տեղակալ Հենդել Ստեփանյանը և ՀՀ ԿԲ գործառնական վարչության պետ և ԿԲ վարչության անդամ Գևորգ Մաչանյանը:
Վարչապետը շնորհավորել է ներկաներին ՀՀ ազգային արժույթի ներդրման 20-ամյակի կապակցությամբ և բարձր գնահատել պարգևների արժանացած անձանց ավանդը դրամի ներդրման գործում:
***
Դրամաշրջանառության կարգավորման համալիր միջոցառումներ մշակելու և իրականացնելու նպատակով ՀՀ Գերագույն Խորհրդի որոշմամբ ստեղծվել էր Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողով՝ ՀՀ Գերագույն Խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Իսահակ Իսահակյանի և ՀՀ ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանի համանախագահությամբ, որի վրա էլ դրվել էր իրավիճակային որոշումներ ընդունելու պատասխանատվությունը: Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի 19.11.93թ. թիվ 15 որոշմամբ ՀՀ տարածքում նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ է դրվել ազգային արժույթը՝ դրամը:

 

 

Թալանել են զորամասի կաթսայատունը

Թալանել են զորամասի կաթսայատունըՀՀ ՊՆ  N զորամասի  կաթսայատան օժանդակ շինությունից կատարվել է շուրջ 2,5 մլն դրամի հափշտակություն՝ զորամասի ղեկավարության թողտվության պայմաններում։    Ըստ ՀՀ ՊՆ  N  զորամասի հրամանատար Հայկազ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքի` նա իր թիկունքի և կոմունալ շահագործման գծով տեղակալ Լեոնիդ Պոստոլի հետ միասին 2012թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում անփույթ վերաբերմունք է  դրսևորել  ծառայության նկատմամբ:    Մասնավորապես, հրամանատարը, ըստ մեղադրանքի, անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել զորամասի տարածքում գտնվող նախկին կաթսայատան հարակից պահեստային շինության պահպանության համար, ինչի հետևանքով անհայտ անձանց կողմից ապամոնտաժվել ու գաղտնի հափշտակվել են կաթսայատան օժանդակ շինության մետաղական դարպասը, երկաթբետոնե սալերով ծածկն ու այն պահող մետաղական կոնստրուկցիաները:     Իսկ 2012թ. հունիս ամսին տեղեկացված լինելով նախկին կաթսայատան հարակից պահեստային շինության մետաղական դարպասի բացակայության մասին, նորից անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ՝ որևէ միջոց չի ձեռնարկել կատարվածը պարզելու ուղղությամբ և այդ մասին իրավապահ մարմիններին հաղորդում չի տվել:   Բացի այդ, Հայկազ Աբրահամյանը, տեղեկանալով, որ իրեն վստահված զորամասի կաթսայատան պետ, պայմանագրային զինծառայող, շարքային Լավրենտ Ավետիսյանը 14.02.2013թ.` ժամը 01:00-ի սահմաններում, զորամասի մարզադահլիճից գաղտնի հափշտակել է նույն զորամասի ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Ռաֆիկ Մանուկյանին, Սևակ  Ադամյանին, Մաքսիմ  Մանուկյանին, Տիգրան Անտոնյանին, Շամիր Աթյանին պատկանող սպորտային հանդերձանքի պարագաները և դրանք հետագայում վաճառելու նպատակով զորամասի տարածքից աննկատ դուրս բերելու համար թաքցրել զորամասի էլեկտրիկի սենյակում, խախտել է ՀՀ պաշտպանության նախարարի  հրամանի պահանջներն ու զորամասում պատշաճ ծառայության կազմակերպման պատրանք ստեղծելու անձնական շահագրգռվածությունից դրդված`  նշված դեպքի մասին չի հայտնել իրավապահ մարմիններին:   Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի` ՀՀ քաղաքացիներ Հայկազ Աբրահամյանին և Լեոնիդ Պոստոլին համապատասխանաբար մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի  375-րդ հոդվածի առաջին մասով՝ Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, և  376-րդ հոդվածի առաջին մասով՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ:   Նրանց նկատմամբ խափանման  միջոց է  ընտրվել  չհեռանալու ստորագրությունը:    Գործն ընդունվել է  Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի  Բաղդասարյանի վարույթ:

Փաստինֆո

Կրակոցներ «Բրաունինգ»-ից

ձերբակալությունՆոյեմբերի 18-ին, ժամը 18.50-ին, հիվանդանոցից  ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է դիմել 1979 թ. ծնված Արմեն Ս.-ն`  հայտնելով, որ վնասվածքն ստացել է Էրեբունու վարչական տարածքում:
Ըստ բժշկի տեղեկանքի` Արմեն Ս.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննության:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` նոյեմբերի 19-ին, ժամը 21.30-ին, բաժին է ներկայացել  1978 թ. ծնված Սամվել Մ.-ն  և ներկայացրել իր մոտ ապօրինի պահվող Բելգիական արտադրության «Բրաունինգ» տիպի ատրճանակ` դատարկ պահունակով: Ըստ նրա հայտարարության` նոյեմբերի 18-ին, ժամը 18.00-ին, Արցախի փողոցի թիվ 18 շենքի բակում գտնվող զրուցարանում նշված զենքը գրպանից հանելով` ցանկացել է ցուցադրել ընկերներին, որի ժամանակ ատրճանակից պատահաբար կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով ընկերը` Արմեն Ս.-ն, ստացել է վնասվածք:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Սամվել Մ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

 

Հղի կնոջ մահվան համար դատապարտված մանկաբարձ գինեկոլոգը 2-րդ անգամ համաներվեց

հղիՀղի կնոջ մահվան համար 2 տարվա ազատազրկման դատապարտված մանկաբարձ գինեկոլոգ Վարուժան Մարդանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի:

Մարդանյանը «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային Ժողովի` 2013 թվականի հոկտեմբերի 03-ի որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի կիրառմամբ` ազատվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի
ազատազրկման ձևով նշանակված 2 տարի ժամկետով հիմնական պատժի կրումից:

Ինչ վերաբերում է Վարուժան Մարդանյանի նկատմամբ նշանակված լրացուցիչ պատժին՝ 3 տարի ժամկետով բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկմանը, ապա Վերաքննիչ դատարանն այդ մասով դատավճիռը` թողել է անփոփոխ, իսկ ամբաստանյալ Վ. Մարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացվել է, և նա ազատ է արձակել դատական նիստերի դահլիճից, հաղորդում է Փաստինֆոն:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ առաջին ատյանի դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ամբաստանյալ Վարուժան Մարդանյանը նախկինում դատապարտվել է անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար և նրա նկատմամբ կիրառվել է Համաներման ակտ, ինչպես նաև այն, որ Երևան քաղաքի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 07.10.2013 թվականի դատավճռով` ամբաստանյալ Վարուժան Մարդանյանը կրկին դատապարտվել է անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մաս): Մինչդեռ Համաներման ակտի 9-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունում միանշանակ արձանագրված է, որ համաներումը կիրառելի չէ միայն այն անձանց նկատմամբ, որոնք կարող են մեդադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են` կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար։

Հիշեցնենք` ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, առաջին ատյանի դատարանի դատավճռով` մանկաբարձ գինեկոլոգ Վարուժան Մարդանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ 3 տարի ժամկետով զրկվելով մանկաբարձ-գինեկոլոգի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, եւ կալանավորվել հենց դատարանի դահլիճում: Դատավճռով հիմնավորված էր համարվել, որ նա բժշկական կենտրոն ընդունելով Լոռու մարզի Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղի բնակչուհի Հրածին Մալխասյանին, ոչ պատշաճ կերպով է կատարել մասնագիտական պարտականությունները, դրանց նկատմամբ դրսևորել է անփույթ, անբարեխիղճ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հղի կնոջ մահը:

Բժշկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի երկրորդ մասով՝ Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը:

Չորս երեխաների մայր, Սպիտակի Ջրաշեն գյուղի բնակիչ 43-ամյա Հրածին Մալխասյանը 18-20 շաբաթական հղիությամբ անցյալ տարվա հուլիսի 28-ին դիմել էր «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն, որտեղ  վիժել էր: Նա մոտ սկսվել էր արյունահոսություն, վիրահատվել էր, ապա ծայրահեղ ծանր վիճակում՝ անգիտակից, արհեստական շնչառության ապարատով՝ տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նորից վիրահատվել էր:

Շարունակությունը `սկզբնաղբյուր կայքում:

Դատարանը համասեռամոլներին ազատեց տուգանքը վճարելուց

Սուտ մատնության համար 300 հազարական դրամի տուգանքի դատապարտված համասեռամոլներ «Սոնան» և «Մաշան»  ազատվել են նշանակված պատժից՝ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի` 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշման  կիրառմամբ:

համասեռամոլներՎերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, միաժամանակ մերժել է ամբաստանյալների բողոքները և անփոփոխ թողել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի,  կայացրած 2013թ. օգոստոսի 28-ի դատավճիռը:

Ամբաստանյալներն իրենց  բողոքներում միջնորդել էին  բեկանել հիշյալ դատավճիռը և իրենց արդարացնել,հաղորդում էՓաստինֆոն:

Հիշեցնենք, որ  Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով`  նրանք մեղավոր են ճանաչվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի  333-րդ հոդվածի 1-ին մասով ՝  Սուտ մատնությունը, և դատապարտվել  300.000-ական  ՀՀ դրամի  տուգանքի:

Ընդհանուր իրավասության դատարանն արձանագրել էր, որ «ենթադրյալ կողոպուտի և ծեծի ենթարկվելու վերաբերյալ ամբաստանյալների պատճառաբանություններն անհիմն են և մտացածին, հետապնդում են հնարավոր քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակ»:

Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Վարդաձոր գյուղի 3 բնակիչներ թունավորվել են շմոլ գազից

Թունավորումներ ՀայաստանումՆոյեմբերի 20-ին, ժամը 10.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Վարդաձոր գյուղի 3 բնակիչներ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են իրենց տան լոգարանում` լողանալու ժամանակ առաջացած շմոլ գազից:
Կատարվում է նախաքննություն:

Գյումրիում քաշքշուկին մասնակից ոստիկանները պարզաբանում են

ոստիկանությունՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ՔՀ բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության լեյտենանտ Հակոբ Աղաբեկյանը զեկուցագիր է ներկայացրել, որ 2013թ. հոկտեմբերի 25-ին, ժամը 22:30-ի սահմաններում, ինքնությունը պարզելու նպատակով մոտեցել է Գյումրի քաղաքի Անի թաղամասի Մ.Ավետիսյան փողոցի 27 շենքի բակում կայանված «Օպել» մակնիշի, 35 PL 506 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդին: Վարորդ Վահագն Մադոյանը և ուղևոր Գևորգ Մադոյանը շուրջ 25 րոպե տևողությամբ հայհոյանքներ են տվել և քաշքշել իրեն ու նույն բաժանմունքի օպերլիազոր Միշա Բիշարյանին` այդ ընթացքում պատռելով իր բաճկոնն ու կոտրելով ակնոցը:
Արձանագրված դեպքի կապակցությամբ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ՔՀ բաժանմունքի օպերլիազորներ` ոստիկանության լեյտենանտ Հակոբ Աղաբեկյանը և ոստիկանության ավագ լեյտենանտ Միշա Բիշարյանը ծառայություն իրականացնելու նպատակով 2013թ. հոկտեմբերի 25-ին, ժամը 22:00-ի սահմաններում, վերջինիս անձնական օգտագործման «Վազ-2107» մակնիշի 29 ՕՕ 892 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով դուրս են եկել իրենց կողմից սպասարկվող վարչական տարածք: Ժամը 22:30-ի սահմաններում, երբ գտնվել են Հակոբ Աղաբեկյանի կողմից սպասարկվող Անի թաղամասի Մ.Ավետիսյան փողոցում, նկատել են «Օպել» մակնիշի 35 PL 506 հաշվառման համարանիշի մի ավտոմեքենա, որը քարքարոտ ճանապարհով բարձր արագությամբ ընթացել է հանդիպակաց գոտիով: Շուրջ 100 մետր հեռանալուց հետո հիշյալ ավտոմեքենան կտրուկ շրջադարձ է կատարել դեպի թիվ 27 շենքի բակ:
Նշված հանգամանքը կասկած է հարուցել Հակոբ Աղաբեկյանի և Միշա Բիշարյանի մոտ, ուստի վերջինս ավտոմեքենան վարել է հիշյալ շենքի ուղղությամբ, որտեղ նկատել են «Օպել» մակնիշի ավտոմեքենան` կայանված վիճակում: Հակոբ Աղաբեկյանը մոտեցել է վարորդի դռանը, սահմանված կարգով ներկայացել և ցույց է տվել ծառայողական վկայականը: Երբ ցանկացել է հարցնել, թե ինչ է պատահել, վարորդ Վահագն Մադոյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, սկսել է հայհոյել նրա և ոստիկանության հասցեին: Այնուհետև ավտոմեքենայից իջել է ուղևոր Գրիգոր Մադոյանը, ով հայհոյանքներ տալով` մոտեցել է օպերլիազոր Հակոբ Աղաբեկյանին, բռնել նրա թևից ու սկսել է քաշքշել, իսկ Վահագն Մադոյանը քաշել ու պատռել է Հակոբ Աղաբեկյանի բաճկոնը, փորձել է հարվածել վերջինիս դեմքին, սակայն դիպել է ակնոցին, որն ընկել է գետնին ու կոտրվել:
Հակոբ Աղաբեկյանը և Միշա Բիշարյանը տեսնելով, որ քաղաքացիները չեն ենթարկվում իրենց օրինական պահանջներին և շարունակում են խուլիգանական հայհոյանքներ տալ ու
խաթարել հասարակական կարգը, կապ են հաստատել ոստիկանության Մուշի բաժին և օգնություն խնդրել: Այնուհետև օգնության եկած ոստիկանության ծառայողների հետ Վահագն և Գրիգոր Մադոյաններին բերման են ենթարկել ոստիկանության Մուշի բաժին, որտեղ ոստիկանության լեյտենանտ Հակոբ Աղաբեկյանը բաժնի պետին ներկայացրել է զեկուցագիր:
Հակոբ Աղաբեկյանի զեկուցագրի կապակցությամբ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր: Վահագն և Գրիգոր Մադոյանները բացատրություններ են տվել, որ 2013 թ. հոկտեմբերի 25-ին, ժամը 22:30-ի սահմաններում, իրենց ավտոմեքենայով կանգնած են եղել Գյումրի քաղաքի Անի թաղամասի թիվ 27 շենքի բակում, իրենց են մոտեցել քաղաքացիական հագուստով 2 անձինք, ովքեր հետաքրքրվել են, թե ինչ գործ ունեն այնտեղ, պահանջել են իջնել մեքենայից: Իրենք, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վրդովվել և քաշքշել են երիտասարդներին: Ապա վերջիններս ներկայացել են որպես ոստիկանության ծառայողներ, բռնել են իրենց ձեռքերից ու հենել ավտոմեքենային, իրենք գոռգոռացել, վերացական հայհոյանքներ են տվել, որոնք որևէ մեկին, այդ թվում ոստիկանության ծառայողներին ուղղված չեն եղել: Տեղեկանալով, որ երիտասարդները ոստիկանության ծառայողներ են` դադարեցրել են իրենց գործողություններն ու ենթարկվել նրանց պահանջներին:
Հավելել են, որ ոստիկանության ծառայողներն իրենց չեն հարվածել, մարմնական վնասվածք չեն պատճառել և իրենց հասցեին հայհոյանքներ չեն տվել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համադրման արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ քաղաքացի Վահագն Մադոյանը ոստիկանության լեյտենանտ Հակոբ Աղաբեկյանի նկատմամբ գործադրել է առողջության համար ոչ վտանգավոր բռնություն, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով 2013թ. հոկտեմբերի 29-ին հարուցվել է քրեական գործը:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ոստիկանության ծառայողներ Հակոբ Աղաբեկյանը և Միշա Բիշարյանը ոստիկանության ՆԱ վարչությունում բացատրություններ են տվել, որ Վահագն և Գրիգոր Մադոյանները քաշքշել և շուրջ 20-25 րոպե տևողությամբ հայհոյանքներ են տվել ինչպես իրենց, այնպես էլ ոստիկանության հասցեին:
Հավելել են, որ իրենք քաղաքացիներ Վահագն և Գրիգոր Մադոյաններին չեն հայհոյել, չեն քաշքշել, մարմնական վնասվածք չեն պատճառել և ամեն կերպ փորձել են հանգստացնել ու կանխել նրանց հակաօրինական գործողությունները, սակայն վերջիններս, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ավելի ագրեսիվ վարքագիծ են դրսևորել, այդ պատճառով էլ իրենք կիրառել են ձեռնամարտի հնարքներ` նրանց շարժունակությունը սահմանափակելու համար:
Հակոբ Աղաբեկյանը բացատրությանը կից ներկայացրել է Վահագն և Գրիգոր Մադոյաններին բաժին բերման ենթարկելուց հետո կատարված տեսագրությունը, որի ուսումնասիրությամբ վերջիններիս մարմինների կամ հագուստների վրա վնասվածքներ չեն հայտնաբերվել:
Քաղաքացիների սթափության վիճակի ստուգմամբ պարզվել է, որ Գրիգոր Մադոյանը գտնվել է 0,87 մգ/լ, իսկ Վահագն Մադոյանը` 0,62 մգ/լ աստիճանի հարբածության վիճակում:
Այսպիսով, ոստիկանության ՆԱ վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ՔՀ բաժանմունքի օպերլիազորներ, ոստիկանության լեյտենանտ Հակոբ Աղաբեկյանը և ոստիկանության ավագ լեյտենանտ Միշա Բիշարյանը քաղաքացիներ Գրիգոր և Վահագն Մադոյանների նկատմամբ բռնություն չեն կիրառել: Նրանց գործողությունները եղել են օրինաչափ, կարգապահական կամ այլ բնույթի խախտումներ թույլ չեն տրվել:
Ուստի ուսումնասիրության արդյունքները թողնվել են անհետևանք, իսկ անհրաժեշտության դեպքում դրանց կանդրադառնան հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքներով: