Համասեռամոլ աբեղա՝ Մայր Աթոռո՞ւմ

Սևակ հակոբ աբեղաՀովհաննիսյան««Միացյալ Երիտասարդական Լիգա» շարժումը երկարատև ժամանակ պայքար է մղում ՀՀ-ում գործող աղանդավորական կառույցների անօրինական գործունեությունների դեմ, որի շրջանակներում ՄԵԼ-ի կողմից բացահայտվել են տարաբնույթ աղանդավորական կառույցներ, այդ թվում նաև հակաքրիստոնեական: ՄԵԼ-ը ստացել է տեղեկություններ այն մասին, որ ՀՀ-ում իր գործունեությունն է ծավալում նաև «Երևանի Նազարեթ եկեղեցի» անունը կրող աղանդավորական կառույցը, որը շատերի նման ևս գրանված չէ ՀՀ-ում: Այդ աղանդի ղեկավարն է ոմն Թոմ Մարտիրոսյանը: Այս աղանդը իրեն համարում է ավետարանական հավատքի, սակայն այն ևս խարիզմատիկ եկեղեցիների շարքի է պատկանում: ՄԵԼ-ին հասած տեղեկություններով՝ այս աղանդի ղեկավարը լուրջ կապեր ունի տարբեր շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ: ՄԵԼ-ը խնդրանքով, հորդորով դիմում է ՀՀ բոլոր պատկան մարմիններին, որպեսզի կանխվի նմանատիպ կառույցների մուտքը մեր երկիր»,- այս մասին տեղեկանում ենք «Միացյալ երիտասարդական լիգայի» կայքէջից: Ի դեպ, «Միացյալ Երիտասարդական Լիգա» շարժումը պատրաստում է վավերագրական կինոնկար ԱՂԱՆԴ անվանումով, որը լինելու է աղանդների գործունեության մասին: «ՄԵԼ» համանախագահ Սևակ Հովհաննիսյանը, aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր ասուլիսում, մանրամասնելով նոր աղանդի հետ կապված նորությունները, նշել է. «Թոմ Մարտիրոսյանը, չունենալով հոգևորականի մասնագիտություն, հանդիսանում է այդ աղանդավորական շարժման հոգևոր հովիվ: Աղանդը ունի հարյուրից ավելի հետևորդներ: Նրանք հավաքվում են Դավթաշենում, սեփական տան մեջ: Թոմ Մարտիրոսյանը ղեկավարած աղանդը «Կյանքի խոսք» աղանդի ճյուղերից է: Թոմը էլեկտրիկ է և շոու բիզնեսի հայտնիների համերգներին է մասնակցում»: Սևակ Հովհաննիսյանը նաև մանրամասներ է ներկայացրել Մայր Աթոռում աշխատող ի մասին, ով աշխարհիկ կյանքում հայտնի է Արման Գրիգորյան անունով: Սևակ հակոբ աբեղաՀովհաննիսյանը նշել է, որ նա համագործակցում է «Դոդ» մականունով հայտնի ոստիկանի հետ: Այնուհետև պատմեց. «Հայր Հակոբը նաև համասեռամոլ է, մենք ունենք նկարներ, որտեղ նա տղայի է կերակրում: Նա գումարներ է վերցնում քաղաքացիներից ու չի վերադարձնում: Մի աղջիկ դիմեց մեզ, ումից չորս հարյուր դոլարին համարժեք դրամ է վերցրել՝ ԱՄՆ-ից համակարգիչ բերելու համար, բայց ոչ համակարգիչ է ստացել, ոչ էլ գումարը: Մեկ ուրիշ անձ մեզ դիմել է, ով Հայր Հակոբին մեղադրում է մանկապղծության մեջ: Նա ինձ խնդրեց, ասաց, որ եղբոր համար գումար ուղարկեմ, դրանից հետո նա ինձ համար դարձավ անհասանելի ու գումարը չի վերադարձնում: Ասում է, թե վեցերորդ վարչությունը պոչիս է նստած, դրա համար չեմ կարող խոսել հեռախոսով: Նա ֆեյսբուքյան էջ ունի, որտեղ աղանդների դեմ պայքարողներին դեմ էր գրում: Իր մորաքույրը հիսունական է, նաև էլ է ժամանակին եղել այդ աղանդի անդամ: Նման հոգևորականները վարկաբեկում են մեր եկեղեցու անունը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղղբյուր կայքում:

Լուսանկարները՝ aravot.am-ի

Որոնողափրկարարական աշխատանքներ Սևանա լճում,նավակ` առանց ձկնորսների

նավակ` առանց ձկնորսներիՆոյեմբերի 13-ին, ժամը 12.55-ին տեղեկություն է ստացվել, որ Ծովակ գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում (ափից մոտ 1 կմ հեռավորության վրա), հայտնաբերվել է նավակ, որի մեջ պետք է լինեին նույն գյուղի բնակիչներ՝ 1970 թ. ծնված Ն. Հ. և 1988 թ. ծնված Ա. Վ.:

Ըստ ձկնորսների՝ նշված քաղաքացիները վաղ առավոտյան՝ ժամը 05.00-06.00-ի սահմաններում, դուրս են եկել լիճ, քանի որ լճում մոտ 2 հա տարածքի վրա ունեն ցանցեր: Ա. Վ. և Ն. Հ. չեն պատասխանում հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ավարտվել է հետաքննիչի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Հատուկ քննչական ծառայությունՀատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ, ավագ լեյտենանտ Եկատերինա Բաղդասարյանի կողմից 2013 թվականի մայիսի 3-ին կազմված պաշտոնական` «Արձանագրություն դեպքի վայրի զննության մասին» փաստաթղթում կեղծ գրառումներ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մեղադրյալ Ե. Բ.-ի նկատմամբ քրեական գործի մինչդատական վարույթում խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործի նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Գաղտնազերծվել են Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի փորձաքննության որոշ հանգամանքներ

վթարՎարդան Պետրոսյանին կալանավորելու որոշման մեջ որոշ տվյալներ կան ներկայացված նաև քրեական գործի շրջանակներում կատարված դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունից,հաղորդում է Փաստինֆոն:

Ըստ դատարանի, փորձագիտական եզրակացության մեջ ասված է. «Վարորդ Վ.Պետրոսյանը «ԲՄՎ-320» մակնիշի, 04 ՍԼ 920 պետհամարանիշի ատոմեքենան վարելու ընթացքում իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն`ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող արագությամբ, որով իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումը իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ 65 և 66 կետերի, ինչպես նաև «Ճանապարհայի երթևեկության ավտանգության ապահովման մասին » ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետին հակասող գործողություններ և ստեղծել վթարային իրադրություն, որի արդյունքում, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց աջ և իր ավտոմեքենայի դիմացի հատվածով, հողածածկ տարածքում` կողնակում, բախվել է «ՎԱԶ-21214» մակնիշի 870 ՕԼ 64 պետհամարանիշի ավտոմեքենային հետնամասին»:

Նշենք, որ վկայակոչված իրավական ակտերը վերաբերում են մասնավորապես արագության գերազանցմանը: Ինչ վերաբերում է վթարի ենթարկված մյուս ավտոմեքենայի տեխնիկական վիճակին ու նրա վարորդի կողմից երթևեկության կանոնների պահպանմանը, որոշման տեքստում փորձաքննության եզրակացության այս հարցերի պատասխաններին անդրադաձ չի արվել:

«Հայաստան» հիմնադրամի ամենաքծիբ օլիգարխ նվիրատուն Գագիկ Ծառուկյանն է

ծառուկյանՕրերս «Առաջին լրատվական»-ը «Հայաստան» համահայկական հիմնադրամին հարցում էր ուղարկել, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մինչ օրս որքան գումար է նվիրաբերել հիմնադրամին և որ թվականին, քանի որ տեղեկություններ էին շրջանառվում, որ նա մինչ օրս որևէ նվիրատվություն չի արել մարաթոնների ժամանակ:

Եվ ահա, այսօր «Առաջին լրատվականը»-ը վերջապես ստացել է հիմնադրամի պատասխանը, որտեղ մասնավորապես ասված է հետևյալը. «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամին վերջին անգամ նվիրատվություն (10 միլիոն ՀՀ դրամ) կատարել է «Հեռուստամարաթոն-2008»-ի շրջանակներում: Հարկ է նշել, որ վերջին տարիներին շատ բարերարներ իրենց նվիրատվությունները կատարում են անանուն, և չի բացառվում, որ Գագիկ Ծառուկյանը նրանց շարքերում է»:

Այն, որ Ծառուկյանը նվիրատվություն կաներ և անարձագանք կթողներ` գրեթե անհավատալի է: Նա բնավ էլ չի առաջնորդվում «թող աջ ձեռքը չիմանա, թե ձախն ինչ է անում» Աստվածաշնչյան սկզբունքով: Գոնե իրեն պատկանող հեռուստաընկերությամբ մի քանի օր շարունակ կթմբկահարվեր կատարված նվիրատվության մասին:

Երկրորդ ուշադրության արժանի փաստը գումարի չափն է: Նման խոշոր գործարարի համար 10 միլիոն դոլարը ծիծաղելի գումար է: Նրա համար, թերևս, մեկ-երկու օրով Դուբայ գնալու գումար: Համեմատության համար նշենք, որ օրինակ` 2011 թվականին նվիրատուների ցանկում են հայտնվել հայաստանյան օլիգարխներից մի քանիսը, որոնք բավական խոշոր նվիրատվություններ են կատարել: Օրինակ` Սամվել Ալեքսանյանը հիմնադրամին նվիրել է 200 հազար դոլար, Միխայիլ Բաղդասարովը, Բարսեղ Բեգլարյանը՝ 100 հազարական դոլար… «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը պատկանում է Մաքսիմ Հակոբյանին, նվիրել է 500 հազար դոլար, իսկ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը Ռալֆ Յիրիկյանի նախագահությամբ՝ 470 հազար դոլար… 300 հազար դոլար էին նվիրաբերել նաև «Բամո» ընկերության սեփականատեր Մուրադյան եղբայրները:

Ինչպես հայտնի է, հեռուստամարաթոնների ժամանակ ամենամեծ նվիրատվությունները սովորաբար անում են ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Կարապետյանը, Արա Աբրահամյանը և Լևոն Հայրապետյանը: Արա Աբրահամյանն անցած տարի նվիրաբերել է կես միլիոն դոլար, իսկ Սամվել Կարապետյանը` 1.5 միլիոն դոլար: Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Տիգրան Կարապետյանի նոր գունավոր դաջվածքը,լուսանկարներ

տիգրան կարապետովիչԱյն հարցին, թե որն է դաջվածքի իմաստը, Կարապետիչը պատասխանել է `«Էրկու հատ մեկ ա` վերևը` Աստված, ներքևը` ժողովուրդ»: Հետո նա պարզաբանել է, որ իր արածը չի հակասում Աստվածաշնչին.«Այդպիսի բան չկա, տենց բան չկա գրած Աստվածաշնչում»: Իսկ այն հարցին, թե այլ դաջվածքներ էլ արդյո՞ք ունի մարմնի այլ մասերին քաղաքական գործիչը նկատել է, որ  ժամանակակից աշխարհում ենք ապրում, և 21-րդ դարում հարցնել, թե ինչ դաջվածք ունես, երբ ես արել, նույնն է, թե հարցնես՝ քանի հատ խալ ունես և որտեղ:

«Դաջվածքը՝ էտի մարդու անհատական հարցն ա: Ես չեմ վախենում տենց համարձակ քայլերից, ես մենակ Աստծուց եմ վախենում: Ուրիշ ոչ մի բանից չեմ վախենում: Չեմ մտածում, թե մարդիկ ինչ կմտածեմ: Ո՛չ պետական փողերն եմ յուրացրել, ոչ էլ չինովնիկ եմ: Ժողովրդին էլ վնաս չեմ տվել»: Կարևորը հոգեաբանական տարիքն ա, ոչ թե կենսաբանականը, եզրափակել է  Տիգրան տիգրան կարապետովիչ1Կարապետյանը:

ՃՏՊ Գյումրի քաղաքում

NKN2819-5324-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespngՆոյեմբերի 13-ին, ժամը 01.38-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գորկու փողոցում՝ թիվ 10 դպրոցի մոտակայքում բեռնատար է կողաշրջվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Սկանյա» մակնիշի SEX500 պետհամարանիշով (վարորդ՝ Լ. Ց., ծնվ. 1972 թ.) բեռնատար ավտոմեքենան՝ բեռնված դատարկ տարաներով, ընկել է ջրագծերի համար նախատեսված խրամուղին. տուժածներ չկան:

Վթար Երեւանում. Nissan-ի ղեկին եղել է նախկին փոխոստիկանապետի աղջիկը, ով հայհոյել է ու սպառնացել (լուսանկարներ)

վթարԵրեւանի Մոսկովյան 23 շենքի դիմաց, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ժամը 20:00-ի սահմաններում, բախվել են Երեւանի բնակիչ 29-ամյա Էդգար Պողոսյանի վարած BYD մակնիշի 34 DL 926 համարանիշի եւ Nissan մակնիշի 91 AՏ 009 համարանիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարից հետո Nissan-ի վարորդը, ով ըստ կայքի տեղեկությունների, եղել է ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի աղջիկը, դուրս է եկել ավտոմեքենայից եւ մոտ 20 րոպե հայհոյանքներ ու սպառնալիքներ տվել հավաքվածների հասցեին: Նա չի ենթարկվել ոստիկանների պահանջներին:

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը: Կին-վարորդին տեղափոխել են բժշկական կենտրոն` պարզելու սթափության աստիճանը, որտեղից էլ նրան տեղափոխելու են ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Nissan-ը տեղափոխվել է Երեւանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

Nissan մեքենան  հաշվառված է 35-ամյա Աստղիկ Հովհաննեսի Հունանյանի անվամբ:

 

Ուրախ էլ չեմ իրենց տեսնելու կամ էդ գործը քննելու համար. Վարդան Պետրոսյանի գործով քննիչի հարցազրույցը

վարդան պետրոսյանԵղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի վթարի ենթարկվելու գործով քննիչ Հայկ Հակոբյանը NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում անդրադարձել է իր հասցեին հնչող քննադատություններին, ինչպես նաեւ իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, իրեն բացարկ ներկայացնելու պահանջներին:

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է ոստիկանապետին՝  ձեր դեմ կարգապահական վարույթ հարուցելու համար: Պատճառն այն է, որ ըստ փաստաբանի՝ դուք ասել եք, թե «դեռասանը մեյմունություն է անում», ինչպես նաեւ գնացել եք նրա մոտ եւ հայտնել, թե իր պաշտպանը խաշ ուտելու է գնացել, առանց պաշտպանի ցուցմունք տուր:

Մեյմունության բառի մասին կարող եմ ասել, որ նման բան չի եղել, իսկ խաշ ուտելու մասով ոչինչ չեմ կարող ասել, ոչինչ, թող դիմի, թող պարզեն:

Դուք մտածելու բան չունե՞ք:

Չէ, չէ, իհարկե մտածելու չունեմ, որտեղ ուզում է, թող դիմի, որտեղ օրենքով  նախատեսված է, թող դիմի:

Դեռ ղեկավարության կողմից ձեզ չեն կանչել՝ բացատրություններ պահանջելու:

Ոչ, ինձ ոչ մեկը ոչ կանչել է, ոչ էլ երեւի պատրաստվում են կանչել, ընդամենը իմ գործը կուսումնասիրեն եւ ինձ թվում է պատասխանը կտան դրա:

Քննության առաջին օրվանից Նիկոլայ Բաղդասարյանը բարձրաձայնում է ձեր կողմից թույլ տրված մի շարք խախտումների մասին:

Եթե խախտում անեի, ինձ թվում է՝ դատախազը ինձ կհեռացներ գործից կամ, չգիտեմ, նկատողություն կտային:

Օրինակ, մեղադրյալ կողմը ասում է, որ օրենքով նախատեսված փաստաթղթերը չեք տալիս, որ ծանոթանան:

Ամեն ինչը օրենքի շրջանակներում կատարվում է, դա բացառվում է:

Վարդան Պետրոսյանը եւս ձեզնից բողոքեց, որ փորձել եք դավադրաբար հարցաքննել, երբ իր փաստաբանը չկար:

Ոչինչ, դատարանում էլ ներողություն խնդրեց ինձնից իր ասածների, արածների համար:

Փաստաբանը նաեւ ասում է, որ իր միջնորդությունները չեք ստանում, բողոքի պատասխանը ոչ մի կերպ իրեն չի հասնում: Դիմել են նաեւ դատախազին ձեզ բացարկ հայտնելու պահանջով:

Դիմել են, լավ են արել, խնդիր չկա: Ես, ճիշտն ասած, ուրախ էլ կլինեմ, որ էդ գործը վերցնեն, տանեն ուրիշ տեղ քննեն, թող տեսնեն՝ ոնց է, ինչ է,  ուրախ էլ չեմ իրենց տեսնելու կամ էդ գործը քննելու համար: Եթե ինչ-որ բացարկ, նկատողություն լինի, այդ մասին բոլորն էլ կիմանան:

Պրակտիկա չկա՞, որ ինքներդ հրաժարվեք գործից:

Ոչ, նման պրակտիկա չկա, թե չէ վաղուց կհրաժարվեինք, կուղարկեինք Երեւան, էնտեղ ավելի լավ մասնագետներ կան, էդ 3D-ներ, 7D-ներ, չգիտեմ ինչեր, ավելի լավ ձեւով կպատասխանեն:

Խոսելով ձեր կողմից թույլ տրված խախտումների մասին՝ նշում են, որ Վարդան Պետրոսյանին դեռ որպես վկա չհարցաքննած, մեղադրյալ է դարձել եւ փորձաքննության եք ուղարկել միայն մի կողմի ցուցմունքները: 

Կան դեպքեր, երբ վթարի հետեւանքով մարդիկ մահանում են, ընդհուպ՝ վարորդները, ուրեմն նրանցով դատավտոտեխնիկական փորձաքննություն չե՞ն նշանակում, մենք ունենք մեր ելակետային տվյալները, որոնցով նշանակել ենք: Եթե հետագայում փոխվեն այդ ելակետային տվյալները, նորից փորձաքննություն կնշանակենք, խնդիր չկա:

Մեղադրյալ կողմը մատնանշում է, որ դուք խախտում եք Քրեական դատավարության օրենսգիրքը, օրինակ՝ ձերբակալման որոշում համար անհրաժեշտ երկու հիմքերը բացակայում էին, բայց դուք նման որոշում եք կայացրել:

Ինքը բողոքարկել է այդ որոշումները, պատասխանը ստացել է ծանուցագրով, նամակով, ըստ որի՝ քննիչը ճիշտ է կայացրել այդ որոշումները, թող դատախազի որոշումը բարձրաձայնի, կարդա:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

 

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչ է անում Ամերիկային եւ Արեւմտեան երկրներին՝ վերացնել Իրանի Իսլամական Հանրապետութեան վրայ դրւած շրջափակումը

Եկեղեցիների Համաշխարհային խորհուրդՀոկտեմբերի 30-ից նոյեմբերի 8-ը Հարաւային Կորէայի Բուսան քաղաքում գումարւած Եկեղեցիների Համաշխարհային խորհուրդը իր վերջին նիստում, գումարւած 2013 թւականի նոյեմբերի 8-ին, ընդառաջելով Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի կոչին, միաձայնութեամբ ընդունեց հետեւեալ բանաձեւը, որով հաստատւում է դարերից ի վեր իսլամ-քրիստոնեայ եւ այլ կրօնների հետեւողների համակեցութիւնն ու խաղաղ գոյակցութիւնը, եւ ապա կոչ է անում Ամերիկային եւ Արեւմտեան երկրներին՝ վերջ տալու Իրանի Իսլամական Հանրապետութեան դէմ դրւած շրջափակումներին, որոնցից երկրի խաղաղասէր ու ազնիւ ժողովուրդն է, որ մեծապէս տուժում է:

 

Մէկ օր առաջ էլ, հինգշաբթի, նոյեմբերի 7-ի առաւօտեան, համաժողովի նիստին, որին մասնակցում էին աւելի քան երեք հազար հոգի աշխարհի 110 երկրներից, Թեհրանի թեմի ներկայացուցիչ՝ Ագաթա Աբրահամեանը, որ միաժամանակ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան պատւիրակութեան երիտասարդ անդամուհի է, խաղաղութեան մասին քննարկւող օրակարգի ընթացքում խօսեց Իրանում տիրող կրօնական ազատութեան, հայ համայնքի՝ իրանեան հասարակութեանը բերած ներդրումի, եւ Իսլամական խորհրդարանում հայ պատգամաւորների գործունէութեան վերաբերեալ:

 

Իր խօսքի աւարտին Ագաթա Աբրահամեանն եւս կոչ արեց շրջափակումների վերացման համար: Ներկաները յոտնկայս, բուռն ծափահարութիւններով պատասխանեցին այդ կոչին:

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

11 նոյ. 2013

Թեհրան

Արթուրը հանցագործությունն ավարտին չհասցնելով` դիմել է փախուստի

ձերբակալվել էՆոյեմբերի 11-ին, ժամը 18.30-ին,  ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի  ծառայողները Երևանի Կարապետ Ուլնեցու փողոցի թիվ 66 շենքի մոտից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արթուր Հ.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 17.50-ին,  թիվ 43 երթուղու միկրոավտոբուսի սրահում փորձել է ուղևորուհու պայուսակից գողություն կատարել, սակայն հանցագործությունն ավարտին չհասցնելով` դիմել է փախուստի:
Կատարվում է հետաքննություն:

Վաչագանը վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է Սենոյին

ոստիկանություն,ՀԱԿ գրասենյակՆոյեմբերի 11-ին, ժամը 01.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում  հաղորդում է ստացվել, որ որովայնի ծակած-կտրած վերքով բուժօգնության է տեղափոխվել 1972 թ. ծնված Սենո Գ.-ն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 00.30-ին Հաղթանակ թաղամասում գտնվող վագոն-տնակում, վիճաբանության ժամանակ, Սենո Գ.-ին ծալովի դանակով հարվածել է 1962 թ. ծնված Վաչագան Մ.-ն, որը նույն օրը, ժամը 08.30-ին, նշված վագոն-տնակի մոտակայքից բերման է ենթարկվել բաժին:

Գողացել է ատամնաբուժարանի աշխատակցի հեռախոսը

գողությունՆոյեմբերի 11-ին, ժամը 18.30-ին,  ոստիկանության Մուշի  բաժնի ծառայողները Գյումրիի Սավոյան փողոցից բերման են  ենթարկել 1975 թ. ծնված Զինա Բ.-ին: Պարզվել է, որ նա սեպտեմբերի 7-ին մի ատամնաբուժարանից գողացել է  աշխատակցի բջջային հեռախոսը:
Գողոնն առգրավված է:
Քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

Հետախուզվողին հայտնաբերեցին բուժկենտրոնում` ստացիոնար բուժում ընդունելիս

Հետախուզվողները հայտնաբերվել  ենՆոյեմբերի 11-ին, ժամը 19.50-ին,  ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքում հայտնաբերել են ստացիոնար բուժման մեջ գտնվող, 1970 թ. ծնված Սամվել Ա.-ին, որը հոկտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է` սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել:

Քաղաքացին ջրահեղձվել է Սևանա լճում

պատանի է ջրահեղձվելՆոյեմբերի 12-ին, ժամը 12.00-ին տեղեկտվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանա լճում՝ Արտանիշ գյուղի մոտ կա ջրահեղձված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ ջրահեղձվել է Ծովագյուղ գյուղի բնակիչ Պ. Կ. (ծնվ. 1972 թ.):
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ Նախագահի հանձնարարականը` վերանայելու Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու օրենսդրական հիմքերը

ԶինդատախազությունՆկատի ունենալով հանրային հետաքրքրությունը, դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու նախաքննության մարմնի միջնորդության և դատարանի կողմից այն բավարարելու փաստի կապակցությամբ, ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է.

  Խափանման միջոց կիրառելը, իսկ առավել ևս, կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելը, չի հանդիսանում ինքնանպատակ և չի՛ կարող դրսևորվել կամ ընկալվել, որպես մեղադրյալի նկատմամբ կիրառված պատիժ, այլ իր հիմքում ունի  մեղադրյալի հնարավոր վարքագիծը կանխելու, այն է` նախաքննության և դատական քննության բնականոն գործընթացը, դատավարական գործընթացին մեղադրյալի (կասկածյալի) մասնակցությունը, մեղադրյալի կողմից այդ գործընթացներին խոչնդոտելու հնարավորությունը բացառելու և այլ նպատակներ:
Նախաքննության այս փուլում ձեռք են բերվել բավարար հիմքեր, մեղադրյալ Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնելու համար, ինչը բավարարվել է դատարանի կողմից: Եթե նախաքննության ցանկացած փուլում ի հայտ գան բավարար հիմքեր, որոնք կհիմնավորեն մեղադրյալին կալանքի տակ պահելու անհրաժեշտության բացակայությունը, ապա դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից կքննարկվի խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու հարցը:
ՀՀ գլխավոր դատախազությունը, ևս մեկ անգամ վստահեցնում է, որ քրեական գործի նկատմամբ իրականացվում է պատշաճ վերահսկողություն և նախաքննության ընթացքում նոր ապացույցների ձեռքբերման, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազին ուղղված միջնորդությունների քննարկման արդյունքում քրեական գործի ընթացքի և կայացվելիք որոշումների վերաբերյալ հանրությունը պատշաճ կիրազեկվի:
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ Հանրապետության Նախագահի կողմից տրվել է հանձնարարական՝ վերանայելու կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու օրենսդրական հիմքերն ու դիտարկելու գործնական այլընտրանքային միջոցների ներդրման հնարավորությունը` իրավակիրառ պրակտիկայի հստակեցման և այդ տեսակի խափանման միջոցների ընտրության հիմքերի որոշակիության և կանխատեսելիության հիմնավորմամբ, որի ուղղությամբ դատախազության կողմից արդեն իսկ իրականացվող միջոցառումների վերաբերյալ հանրությունը ժամանակին կիրազեկվի: