Մանվելը «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահից բջջային հեռախոս է գողացել

«Զվարթնոց» օդանավակայանՀունիսի 19-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության ծառայողները Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. ծնված Մանվել Գ.-ին: Նա խոստովանել է, որ հունիսի 13-ին, ժամը 13.20-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահից գողացել է ուղևորների հաշվառման ծառայության աշխատակցի բջջային հեռախոսը` պատճառելով մոտ 100.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:

 

Զենք-զինամթերք` աղբարկղի մեջ

զենք-զինամթերքՀունիսի 19-ին, ժամը 09.45-ին, մի քաղաքացուց ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնում հաղորդում է ստացվել, որ զենք-զինամթերք է թողնում «Գործարանային» կայարանի մուտքի դռների մոտ` աղբարկղի մեջ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ, «ՌԳԴ-5» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի 64 և 5.6 մմ տրամաչափի 7 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

 

Գարիկը անծանոթ կնոջ ձեռքի պայուսակից բջջային հեռախոս է գողացել

գողությունՀունիսի 19-ին, ժամը 10.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Դավիթաշենի 4-րդ թաղամասի 28 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատապարտված Գարիկ Գ.-ին: Նա խոստովանել է, որ հունիսի 15-ին, ժամը 13.00-ին, Րաֆֆու փողոցում` թիվ 99 երթուղայինի սրահում, անծանոթ կնոջ ձեռքի պայուսակից գողացել է «Սամսունգ Գալաքսի Մեգա» բջջային հեռախոս, որը նույն օրը 40.000 դրամով Մալաթիա գյուղմթերքների շուկայում վաճառել է մի տղամարդու:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է տուժողի անձը և ընդունվել է հաղորդում:
Վնասի չափը կազմում է 150.000 դրամ:
Կատարվում է հետաքննություն:

«Օպել Աստրայի» ուղևորը մահացել է

ավտովթարՀունիսի 19-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գեղարդ ճանապարհի 32-րդ կմ-ին շրջվել է ձորը, ինչի հետևանքով ուղևորը` 1967 թ. ծնված Մանվել Գալստյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

Հայաստանի մարզերում կամավոր զենք են հանձնում

զենքՀունիսի 17-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժին է ներկայացել 1964 թ. ծնված Սիրեկան Բ.-ն և կամավոր հանձնել «ՄՑ21-12» տիպի 12 մմ տրամաչափի մեկփողանի, «ԻԺ-12» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի և «ԻԺ-54» տիպի 12 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացաններ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Հունիսի 17-ին, ժամը 18.50-ին, մի քաղաքացուհի ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին և կամավոր հանձնել օդամղիչ ատրճանակ` ձևափոխված 5,65 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտ և 7,62 մմ տրամաչափի 40 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Հունիսի 17-ին, ժամը 16.30-ին, 1964 թ. ծնված Գագիկ Ղ.-ն ոստիկանության Սպիտակի բաժնում կամավոր հանձնել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 45, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի` 3, գնդացրի 12 մմ տրամաչափի 1 և գնդացրի 18 մմ տրամաչափի 1 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

 Անկախ

Բրյուսել-Մոսկվա-Երևան չվերթով տեղափոխվել է խարդախության մեջ մեղադրվող Գեղամը

ձերբակալվածՀունիսի 19-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողների համատեղ օպերատիվ խմբի կողմից Բրյուսել-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1957 թ. ծնված Գեղամ Հ.-ն, որը 2012 թ. դեկտեմբերի 14-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի /խարդախություն/ և 325 հոդվածի 2-րդ մասի /փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/ մեղադրանքներով:

Անկախ

Հայաստանի մարզերում կամավոր զենք են հանձնում

զենքՀունիսի 17-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժին է ներկայացել 1964 թ. ծնված Սիրեկան Բ.-ն և կամավոր հանձնել «ՄՑ21-12» տիպի 12 մմ տրամաչափի մեկփողանի, «ԻԺ-12» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի և «ԻԺ-54» տիպի 12 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացաններ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Հունիսի 17-ին, ժամը 18.50-ին, մի քաղաքացուհի ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին և կամավոր հանձնել օդամղիչ ատրճանակ` ձևափոխված 5,65 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտ և 7,62 մմ տրամաչափի 40 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Հունիսի 17-ին, ժամը 16.30-ին, 1964 թ. ծնված Գագիկ Ղ.-ն ոստիկանության Սպիտակի բաժնում կամավոր հանձնել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 45, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի` 3, գնդացրի 12 մմ տրամաչափի 1 և գնդացրի 18 մմ տրամաչափի 1 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

 Անկախ

Մարդու առևանգման մեջ մեղադրվող Գասպարին ձերբակալել են

ձերբակալվելՈստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հունիսի 18-ին, ժամը 08.05-ին, Բավրայի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի, 1991 թ. ծնված Գասպար Ք.-ն, որը հունիսի 17-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի /մարդուն առևանգելը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Անկախ

Թմրանյութը պատրաստել էր տանը` ներարկման միջոցով օգտագործելու նպատակով

թմրանյութՈստիկանության Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողները հուլիսի 17-ին, ժամը 17.00-ին, Վանաձորի Երևանյան խճուղու թիվ 17 շենքի մոտից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Կոլյա Ա.-ին: Զննությամբ նրա ձեռքի պոլիէթիլենային տոպրակից հայտնաբերվել է 1,5 լ տարողությամբ տարա` թմրանյութի նմանվող սպիտակ զանգվածով:
Կոլյա Ա.-ն հայտարարել է, որ թմրանյութը պատրաստել է տանը, ներարկման միջոցով օգտագործելու նպատակով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

 

Անկախ

Հայաստանում այրի տղամարդիկ ավելի շատ են, քան այրի կանայք. Կարինե Կոյումջյան

Կարինե ԿոյումջյանՀունիսի 23-ր ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է որպես այրիների օր: Այս կապակցությամբ լրագրողների հետ հանդիպեց ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կոյումջյանը և տվյալներ հայտնեց  այդ Հայաստանում նման կարգավիճակ ունեցող քաղաքացիների վերաբերյալ:

Ըստ 2011 թվականին անցկացված մարդահամարի տվյալների` Հայաստանում երբևէ չի ամուսնացել բնակչության 28,5 տոկոսը: 2001 թվականին այս թիվը կազմել էր 26 տոկոս:

Իրենց ամուսնացած են հայտարարել 60,1 տոկոսը, որոնցից 57 տոկոսի հարաբերությունները ամրագրված են փաստաթղթերով: 0,2 տոկոսը նշել է, որ իրենց ամուսնությունը գրանցված է միայն եկեղեցու ծեսերով:

Հայաստանում ամուսնալուծված է 15-ից բարձր անձանց  2,6 տոկոսը:  2001 թվականի համեմատ ամուսնալուծությունները 0,4 –ով  նվազել են:

“Այրի կանայք և տղամարդիկ կազմել են բնակչության 8,9 տոկոսը:  Սա 2000 թվականին եղած տվյալներից 0,4 ավելի է: Ընդ որում` այրի կինեկորույս տղամարդկանց թիվը գերազանցում է այրի կանանց: Այրիների մեծ մասը ունի 70-ից բարձր տարիք: Քանի որ ամենաշատ բնակչությունը Երևանում է, այդ պատճառով այրիների թիվը այստեղ նույնպես ամենաբարձրն է: Այրիների ամենացածր տոկոսը Վայոց ձորում է, Սյունիքի և Տավուշի մարզերում”, – տեղեկացրեց Կարինե Կոյումջյանը:

Նա նշեց, որ վերջին չորս տարիների ընթացքում երկրորդ անգամ  ամուսնացել է 182 այրի տղամարդ և 67 այրի կին: 63 -ից ավել դեպք է եղել, երբ 60-ից բարձր  այրի կանայք ամուսնացել են, իսկ տղամարդկանց դեպքում այդ թիվը կազմել է 100 –ից ավել:

 Անկախ

Խարդախության, կողոպուտի և գողության մեղադրանքներով հետախուզվողներ են հայտնաբերվել

ձերբակալությունՈստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 17-ին, ժամը 17.00-ին, բաժին է ներկայացել 1975 թ. ծնված Միքայել Ա.-ն, որը հունիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի /խարդախություն/ մեղադրանքով:

***
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները հունիսի 17-ին, ժամը 22.15-ին, Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան փողոցից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1996 թ. Նարեկ Ն.-ն, որը 2012 թ. օգոստոսի 14-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 161 հոդվածի 2-րդ մասի «Ա» կետի /կողոպուտ/ մեղադրանքով:

***
Հունիսի 17-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1990 թ. ծնված Ռոբերտ Մ.-ին, որը ապրիլի 23-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի հատկանիշներով:

Անկախ

Ալեքսեյը Ստավրոպոլի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով

ձերբակալությունՀունիսի 17-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Արարատի մարզի Անդրանիկավան գյուղից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1990 թ. ծնված Ալեքսեյ Ա.-ին, որը 2013 թ. նոյեմբերի 7-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասի /սպանություն/ մեղադրանքով:

 

Էդ երեխան պատահական է կրակել. զինվորի մայրը չի ցանկանում, որ որդու վրա կրակած Վոլոդյային դատեն. NEWS.am

պնԼՂՀ պաշտպանության բանակի հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հունիսի 11-ին մարտական ընկերոջ կողմից հրազենային մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 20-ամյա Դերենիկ Մանուկյանի մայրը պատրաստվում է դիմել պատկան մարմիններին, որպեսզի չդատեն որդուն կրակած Վոլոդյա Բաբիկյանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է զինվորի հարեւանուհին՝ տիկին Սուսաննան:

“Անահիտը՝ Դերենիկի մայրը, պատրաստվում է նամակով դիմել նախարարությանը, որ Վոլոդյային չդատեն, որովհետեւ էդ երեխան պատահական է կրակել, միտումնավոր ոչինչ չի արել, իսկ Դերենիկն ու Վոլոդյան շատ մտերիմ ընկերներ են: Դեպքի պահին դիրքերում է եղել նաեւ նրանց երրորդ ընկերը՝ Նարեկը, որը մեզ պատմել է, որ ամեն ինչ պատահական է եղել, իրենք երեք ընկերներով ոչ մի խնդիր չեն ունեցել”,- ասաց նա:

Տիկին Սուսաննայի պատմելով՝ կալանավորված Վոլոդյա Բաբիկյանն էլ այժմ ահավոր ծանր վիճակում է, դեպրեսիայի մեջ է, իսկ մայրն էլ քաղցկեղով հիվանդ է. “Վոլոդյայի մայրն էլ էր թաղմանը եկել, բայց վերեւ չբարձրացավ: Դերենիկի հարազատները համոզված են, որ պատահականություն է եղել, ուրիշ ոչ մի բան”:

Անդրադառնալով Դերենիկի մոր առողջական վիճակին՝ հարեւանուհին հայտնեց, որ վերջինս նույնիսկ հուղարկավորությանը չի մասնակցել, շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

“Դերենիկին հենց բակ իջեցրին, Անահիտը վատացավ ու նորից հիվանդանոց տարան: Սպասում ենք, որ մի քիչ լավանա, որպեսզի գերեզմանոց տանենք”,- ավելացրեց նա:

Նշենք, որ Դերենիկը ծառայում էր ԼՂՀ-ում, եղբոր հետ նույն զորամասում: Վերջինս ծառայությունից ազատել են:

Շարունակությունը `սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Արսեն Խոջոյանի մայրը ֆինանսական օգնություն է խնդրում

Արսեն ԽոջոյանՏավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 23-ամյա Արսեն Խոջոյանի առողջությունը շարունակում է մտահոգել նրա ծնողներին: ՙՙՀրազդանի՚՚ բժշկական կենտրոնում վերջին բուժզննությունից հետո Արսենը բժշկի հսկողության տակ է և ընդունում է անհրաժեշտ դեղորայքը, որը նրան նշանակվել է: Սակայն երեկ Արսեն Խոջոյանի մայրը` Սվետլանա Խոջոյանը Անկախի թղթակցի հետ զրույցում նշել է, որ ադրբեջանական գերությունից վերադարձած որդու առողջական վիճակը շարունակում է մնալ ոչ բավարար: «Դե որ ասեմ, լավ ա, սուտ կասեմ: Արսենը բողոքներ ունի»: Արսեն Խոջոյանն այժմ Սևանում է, զբաղվում է անասնապահությամբ, որ գումար աշխատի, ընտանիքը սոցիալական ծանր վիճակից դուրս բերելու համար: ՙՙԱնընդհատ ինձ հարցում են, եթե առողջական խնդիրներ ունի, ինչի տանը չի: Դե ես էլ կուզեմ, էրեխին կողքս պահին, ձեռիս մեջ պահեմ, որ լավ լինի, բայց սոցիալապես ծանր վիճակում ենք, գնացել ա մի երկու կոպեկ առնի: Էն օրն էլ Բերդի ուսումնարանից են զանգել, ասում են` Արսենը թող գա քննությունները հանձնի: Մինչև գերի ընկնելը կարուձևի էր գնում՚՚,-ասաց տիկին Սվետան: Նշենք, որ Անկախն ավելի վաղ անդրադարձել էր Խոջոյանների ծայրահեղ ծանր վիճակին` նշելով նաև, որ Արսենը առողջական խնդիրներով երկու քույր և մեկ եղբայր ունի: Նրա մայրը նշել է, որ միջնորդությամբ մինչև հունիսի 20-ը Բերդի վարկային կազմակերպությունից, որին 700 հազար դրամ են պարտք, ժամանակ էին խնդրել, որ մարեն գումարը, սակայն այսօր հունիսի 18-ն է և որևէ օգնություն չի եղել: «Գոնե էդ հարցում օգնեին, որ կարողանամ երկու անչափահաս աղջիկ երեխաներիս տանեմ Երևան` հերթական բուժզննության: Երևանից բժիշկներն անընդհատ զանգում են ու ասում, որ տիկին Սվետա երեխաների բուժզննության օրերն են, բերեք երեխաներին, բայց անգամ տաքսիի փող չունեմ»: Սվետլանա Խոջոյանը նաև հայտնեց, որ իր համար անակնկալ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն է զանգահարել և իրեն առաջարկել օգնություն: Նորանշանակ մարզպետը Խոջոյանների ընտանիքին է փոխանցել 400 հազար դրամ, որը տիկին Սվետան վճարել է հիվանդ երեխաների դեղերի և մի մասն էլ մարել վարկը: Սակայն այս ընտանիքն այժմ էլ ծանր վիճակում է, ակնկալում է բարեգութ մարդկանց աջակցությունը` այս փուլում ընտանիքը հանելու ծանր վիճակից:

Անկախ

Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանը

Սամվել ԳեւորգյանԱյսօր՝ հունիսի 17-ին առավոտյան 66 տարեկան հասակում մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանը:

Սամվել Գեւորգյանը ծնվել է 1948թ. հոկտեմբերի 2-ին Թալինի շրջանի Զարինջա գյուղում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանը` բանասերի որակավորմամբ:

1971-72-ին աշխատել է ուսուցիչ Թալինի շրջանի Ն. Բազմաբերդ գյուղում, 1972-73-ին` «Աշտարակ» թերթում, 1973-89-ին` հեռուստառադիոպետկոմում խմբագիր, ինֆորմացիայի գլխավոր խմբագրության բաժնի վարիչ, 1989-1991-ին` «Հայք» թերթի գլխավոր խմբագիր, 1991-93-ին` հեռուստապետ-վարչության պետ, 1993-95-ին` ՀՀ Նախագահի խորհրդական: «Ղարաբաղ» կոմիտեի անդամ: 1988-ի դեկտեմբերի 10-ին ձերբակալվել եւ մինչեւ 1989-ի մայիսի 31-ը բանտարկվել է «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ: Ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր:

1995-ի հուլիսի 28-ին ընտրվել է Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ: ՀՀՇ վարչության անդամ:

Սամվել Գեւորգյանը 2008թ. ակտիվորեն մասնակցել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը:

 

Հարգանքի տուրք՝ Տիգրան Պետրոսյանի հիշատակին

 Տիգրան Պետրոսյան

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ

շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85-ամյակի կապակցությամբ Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանի և բազմաթիվ շախմատասերների հետ միասին այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան հարակից տարածք, հարգանքի տուրք մատուցել մեծանուն հայ շախմատիստի հիշատակին:

Ներկաները ծաղիկներ են խոնարհել Տիգրան Պետրոսյանի կիսանդրու մոտ:

Անկախ

 

Ինքնասպանության փորձ Կիևյան կամուրջից

Ինքնասպանության փորձ Կիևյան կամուրջիցՀունիսի 16-ին, ժամը 00.43-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել` ցած նետվելով Երևանի Հրազդանի մեծ կամրջից (Կիևյան կամուրջ):

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ՕԽ-ն:

Հրշեջ-փրկարարների և տեղի ուժերով կանխվել է անձը չպարզված քաղաքացու ինքնասպանության փորձը:

Վերջինս տեղափոխվել է ՀՀ Ոստիկանության Երևանի վարչության Արաբկիրի բաժին:

Փրկարարները լճակից դուրս են բերել 15-ամյա երեխայի դին

այրված դիակՀունիսի 14-ին, ժամը 14.10-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 14.03 Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ երեխան ընկել է արհեստական լիճը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները լճակից դուրս են բերել Մեծավան գյուղի բնակիչ՝ 1999թ. ծնված Ն. Ջ.-ի դին: