Ոստիկանները հայտնաբերեցին դանակահարողին

Դանակով զինված Հոկտեմբերի 21-ին, ժամը 20.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1989 թ. ծնված Նաիրի Հ.-ն, որը հայտնել է, որ Զովք գյուղում գտնվող խոզաբուծարանում, վիճաբանության ժամանակ, իրեն դանակով հարվածել է անհայտ անձը:
Հոկտեմբերի 22-ին ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հոկտեմբերի 21-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Նաիրի Հ.-ին խոհանոցային դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1996 թ. ծնված Կարեն Ս.-ն, որը նույն օրը հրավիրվել է ոստիկանության Գառնիի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:

 

Ավազակային հարձակում Գյումրիում

ձերբակալելՀոկտեմբերի 22-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Մուշի բաժին է դիմել Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ զորամասի ժամկետային զինծառայող, 1994 թ. ծնված Նիկիտա Կ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, ինքը և նույն զորամասի ժամկետային զինծառայող, 1994 թ. ծնված Պավել Պ.-ն «Մոսկվիչ» մակնիշի տաքսի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտից ուղևորվել են Բուլվարային թաղամաս, սակայն ճանապարհին վարորդը մեքենան վարել է մի անմարդաբնակ վայր, որտեղ իրենց են մոտեցել երեք անծանոթ երիտասարդներ, որոնցից մեկը դանակի սպառնալիքով իրեն և իր ծառայակցին իջեցնելով ավտոմեքենայից` հափշտակել են յուրաքանչյուրից 10.000-ական ռուբլի և երկու բջջային հեռախոս` համապատասխանաբար 83.000 և 80.000 դրամ արժողության:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների և Շիրակի մարզային վարչության վետերանների խորհրդի կողմից պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 1981 թ. ծնված Անդրանիկ Մ.-ն, 1994 թ. ծնված Դավիթ Գ.-ն, 1989 թ. ծնված Ռոբերտ Մ.-ն և 1995 թ. ծնված Ջոնիկ Մ.-ն:
Անդրանիկ Մ.-ն և Ջոնիկ Մ.-ն ձերբակալված են:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Դավիթ Գ.-ին և Ռոբերտ Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

 

Կարենը բարեգործական հիմնադրամից 130000դրամ է գողացել

գողությունՀոկտեմբերի 20-ին, ժամը 22.00-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել բարեգործական  հիմնադրամներից մեկի ղեկավարն ու հայտնել, որ Երզնկյան փողոցում գտնվող տնից գողացել են երեխաների հասանելիք գումարները:
Պարզվել է, որ հոկտեմբերի 19-ի ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 20-ի ժամը 20.30-ն ընկած ժամանակահատվածում, չկողպված փակ դռնից մտնելով նշված տուն` տեխնիկական միջոցների գործադրմամբ հանել են աշխատասենյակի դռան նրբատախտակի հատվածը, մտել ներս, այնուհետև բացել աշխատասեղանի փականով դարակը և գողացել մոտ 130.000 դրամ:
Ոստիկանության Արաբկիրի  բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1994 թ. ծնված Կարեն Խ.-ն, որը հոկտեմբերի 21-ին, ժամը 02.30-ին, իր տնից բերման է ենթարկվել բաժին:
Նախաքննությունը շարունակվում է:

 

Արթուրը տանիքից չի ընկել,նա վրաերթի է ենթարկվել

Վրաերթ (1)Հոկտեմբերի 20-ին, ժամը 19.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1973 թ. ծնված Արթուր Հ.-ն, որը  մեկնած օպերատիվ խմբին հայտնել էր, որ վնասվածքն ստացել է իրենց տան տանիքից վայր ընկնելու հետևանքով:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 14.30-ին, 1984 թ. ծնված  Արտյոմ Կ.-ն կամավոր ներկայացել է բաժին և հայտնել, որ նշված օրը, ժամը 19.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենայով Մայիսյան գյուղում ինքն է վրաերթի ենթարկել Արթուր Հ.-ին և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Անահիտը գողացել է օտարերկրյա քաղաքացու պայուսակը

Օգոստոսի 27-ին, ժամը 20.30-ին,  ոստիկանության Կենտրոնականի  բաժին դիմած օտարերկրյա քաղաքացին հայտնել է, որ ժամը 19.00-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում գտնվող  հագուստի խանութում գողացել են իր պայուսակը, որի մեջ եղել է գումար, բջջային հեռախոս, «Նոութբուք» համակարգիչ և ոսկյա ականջօղ:
Ոստիկանության  ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 21-ին  պարզվել է, որ գողությունը կատարել է 1959 թ. ծնված Անահիտ Հ.-ն:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 11.00-ին, նա ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է նախաքննություն:

Վանաձորում հետախուզվող է հայտնաբերվել

ձերբակալությունՀոկտեմբերի 21-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Խնձորուտի փողոցից բերման են ենթարկել  1990 թ. ծնված Դավիթ Բ.-ին, որը հոկտեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական  օրենսգրքի 34-268 հոդվածի  2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

Ոստիկանները ձերբակալեցին բնակարանագողին

ձերբակալվել էՀոկտեմբերի 21-ին, ժամը 13.45-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ դիմացի հարևանի   բնակարան գող է մտել. ներսից փակված է դիտանցքը և ձայներ են լսվում:
Մեկնած ոստիկանության ծառայողները Դեմիրճյան փողոցի 31 շենքի մի բնակարանից բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Արտեմ Ս.-ն, որի մոտ հայտնաբերվել է բնակարանից գողացված 325.000 դրամը:
Արտեմ Ս.-ն ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:

Հետաքննիչին մեղադրանք է առաջադրվել

ոստիկանՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Վահե Խաչատրյանին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով` այն բանի համար, որ նա նախապատրաստվող նյութերով կազմած, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր և իրադարձություններ հավաստող պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող արձանագրությունում, անձնական դրդումներով մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ և նմանեցման եղանակով կեղծել ընթերակաների ստորագրությունները:
Նախաքննությունը շարունակվում է:

 

Յուրի Վարդանյան որդին կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ փոխադրելու մեղադրանքով

Յուրի ՎարդանյանՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը կալանավորված է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 3-րդ մասի և  215 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել հոկտեմբերի 15-ին Սյունիքի մարզի քննչական բաժնում Դավիթ Վարդանյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել «առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը և «թմրամիջոցների մաքսանենգությունը» հատկանիշներով:

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով` Դավիթ Սարգսյանն աշխատանքից ազատվել է

դավիթ սարգսյանՀՀ գլխավոր դատախազի` 2013թ. հոկտեմբերի 21-ի հրամանով` ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Դավիթ Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` սեփական դիմումի համաձայն:

Մերուժանի դստեր բնակարանից ոսկյա զարդեր են գողացել

ոսկյա զարդերՀոկտեմբերի 19-ին, ժամը 16.45-ին, 1963 թ. ծնված Մերուժան Մ.-ն ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է տվել, որ դստեր բնակարանից գողացել են 13-14 կտոր տարբեր տեսակի ոսկյա զարդեր` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի  3-րդ մասի 1.1 կետով հարուցվել է  քրեական գործ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը  կատարել է1991 թ. ծնված Լիլիթ Դ.-ն, երբ Մերուժան Մ.-ի հետ գտնվել է հիշյալ բնակարանում:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

Իջևանում 51-ամյա տղամարդու վրաերթի են ենթարկել

ՎրաերթՀոկտեմբերի 19-ին, ժամը 19.25-ի սահմաններում, «ՎԱԶ-2108»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իջևանի Նալբանդյան փողոցում վրաերթի է ենթարկել 51-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Օպել Աստրա», «ՎԱԶ-2107» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ

ավտովթարՀոկտեմբերի 19-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա», «ՎԱԶ-2107» և «Մերսեդես Բենց»  մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Մերսեդես Բենց»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Արտաշեսը բաճկոնը է գողացել տոնավաճառի մի տաղավարից

գողությունՀոկտեմբերի 19-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի «Հրազդան» տոնավաճառի մոտից բերման են ենթարկել 1962 թ. ծնված Արտաշես Ն.-ին, որի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կաշվե բաճկոն:
Արտաշես Ն.-ն խոստովանել է, որ բաճկոնը գողացել է տոնավաճառի մի տաղավարից:
Կատարվում է հետաքննություն:

206 գլուխ անասուններից 12-ը անհետացել են

ձերբակալելՀոկտեմբերի 19-ին ոստիկանության Էրեբունու բաժին դիմած 40-ամյա կինը հայտնել է, որ իրեն պատկանող 206 գլուխ անասուններից անհետացել է 12-ը, որի մեջ կասկածում է Նուբարաշենի բնակիչներ ոմն Կարոյի, Հրաչի, ինչպես նաև Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ ոմն Շոթայի:
Պարզել է, որ  կնոջը պատճառվել է մոտ 3.288.000 դրամի վնաս:
Հոկտեմբերի 20-ին ոստիկանները պարզել են, որ Կարոն 1978 թ. ծնված  Կարապետ Կ.-ն է, Հրաչը՝ 1974 թ. ծնված  Հրաչ Ե.-ն, իսկ Շոթան՝  1968 թ. ծնված Վարդան Մ.-ն:
Հոկտեմբերի 20-ին Կարապետ Կ.-ն և Վարդան Մ.-ն ներկայացել են ոստիկանության Էրեբունու քննչական բաժին և խոստովանել, որ սեպտեմբեր ամսին նշված 12 գլուխ անասուններից իրենք գողացել են  4-ը և իրացրել:
Կարապետ Կ.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Հրաչ Ե.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:

Վարդան Պետրոսյանի վիճակը կայուն ծանր է, նրա կյանքին վտանգ չի սպառնում

վարդան-պետրոսյանԴերասան Վարդան Պետրոսյանի վիճակը կայուն ծանր է, այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում. այս մասին «Անկախ»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:

Պետրոսյանն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, գիտակցությունը տեղն է, մի քանի ժամ առաջ էլ անջատվել է արհեստական շնչառության ապարատը:

Հունանյանի խոսքով` Վարդան Պետրոսյանը դեռ մի քանի օր կգտնվի ինտենսիվ հսկողության տակ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ի երեկոյան ավտովթար էր տեղի ունեցել Երևան-Եղվարդ ավտոճանապարհին:   Երկու մեքենաների բախման հետևանքով 1 մարդ զոհվել էր, 6-ը տարբեր վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել:

Ավտովթարից հետո դերասան Վարդան Պետրոսյանը «Էրեբունի» ԲԿ էր տեղափոխվել, որտեղ նրան վիրահատել են. հեռացվել է փայծաղը, կարվել է լյարդը:

Ավտովթարից տուժածներից մեկը ևս «Էրեբունի» ԲԿ-ում է, նրա վիճակը կայուն է, վերջինս ունի ողնաշարի և գլխուղեղի վնասվածքներ:

Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը ներկայացնում է մի հերոսական ընտանիքի

ռոբերտ ՄաթևոսյանԻսկական հերոսները Սերգեյ և Էմիլյա Պողոսյաններն են, որոնք իրենց 14 զավակների հետ 1997թ-ին Աշտարակից տեղափոխվեցին Քաշաթաղի շրջանի Գողթանիկ գյուղ, որտեղ և 1998-ին ծնվեց ընտանիքի 15-րդ զավակը` Արցախը: Նրանց 11 զավակները արդեն կազմել են իրենց ընտանիքները: Այսօր Պողոսյանների 11 զավակեր և 16 թոռներ բնակվում են Քաշաթաղի շրջանում:

«Աուդի»-ն դուրս է եկել երթևեկելի մասից և հարվածել ծառի

ավտոպատահարՀոկտեմբերի 20-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Աուդի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նանսենի փողոցի թիվ 1 շենքի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, հարվածել ծառի, ինչի հետևանքով 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Բախվել են «ԲՄՎ» և «Հոնդայի» մակնիշի ավտոմեքենաներ

ավտոպատահարՀոկտեմբերի 20-ին, ժամը 20.00-ին, Երևանյան խճուղու թիվ 80 հասցեի մոտ իրար են բախվել «ԲՄՎ» և «Հոնդայի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հոնդայի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա»:
Կատարվում է քննություն:

Ծառուկյանը հայհոյե՞լ է Արթուր Բաղդասարյանին

231584781382296696

Երեկ երեկոյան Բրյուսելից Երևան ժամանող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին դիմավորելու համար «Զվարթնոց» օդանավակայանում են գտնվել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախագահին դիմավորողների մեջ են եղել վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և այլոք:  Ինչպես տեղեկացնում է «Առաջին լրատվականը», Նախագահի օդանավի վայրէջք կատարելուց մոտ կես ժամ առաջ փողոցային ամենավերջին հայհոյանքներով իրար հետ վեճի են բռնվել Արթուր Բաղդասարյանն ու Գագիկ Ծառուկյանը:

Վերջինս Արթուր Բաղդասարյանին հիշեցրել է դեռևս Ռոբերտ Քոչարյանի ժամանակներից գործած «մեղքերը», իսկ Բաղդասարյանը հետ չմնալու համար Գագիկ Ծառուկյանին մատնանշել է ոչ վաղ անցյալում Սերժ Սարգսյանի դեմ դուրս գալուց հետո «առյուծից կատու դառնալը»: Բանը հասել է նրան, որ երկուսն էլ սկսել են իրար ամենավերջին հայհոյանքները տալ՝ հիշելով միմյանց մայրերին և կանանց: Դիմավորելու եկած պաշտոնյաները մի քանի րոպե շարունակ չեն կարողացել զսպել երկուսին էլ: Սերժ Սարգսյանին դիմավորելուց հետո Ծառուկյանն ու Բաղդասարյանն արագ նստել են իրենց ավտոմեքենաները և հեռացել:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը Asekose.am-ի հետ զրույցում խնդրեց միայն առավոտյան մեկնաբանություն տալ միջադեպի կապակցությամբ: Իսկ ՕԵԿ-ի մամուլի պատասխանատուի հեռախոսն ընդհանրապես անհասանելի է:

Մինչդեռ Top-news.am կայքի ունեցած հավաստի աղբյուրների համաձայն, իրականում թեժ վեճ կոչվածը տեւել է 1-2 րոպե, որի ընթացքում Գագիկ Ծառուկյանը հանրամատչելի ձեւով հիշեցրել է ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին, թե ով է նա, եւ թե ինչ է մտածում նրա մասին հայ ժողովուրդը: «Այսպես կոչված, թեժ վեճի ընթացքում Բաղդասարյանը մեկ բառ անգամ չի արտասանել, իսկ երբ Ծառուկյանը նրան առաջարկել է դուրս գալ եւ առանձին խոսել’ չխանգարելու համար Անվտանգության Խորհրդի անդամներին, վերջինս շտապել է թաքնվել նրանց ետևում», – գրում է կայքը՝ ավելացնելով, որ Ծառուկյանը փորձել է հնարավորինս զսպել իրեն՝ հասկանալով, որ Արթուր Բաղդասարյանին արդեն շատ վաղուց հնարավոր չէ ավելի նվաստացնել․․․: