Ճարտարապետ Արտակ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է գրառում` հիշելով Սոս Սարգսյանի հետ իր եզակի հանդիպումը: Նա մասնավորապես գրել է. «Սոս Սարգսյանին մի անգամ եմ տեսել փողոցում, միայնակ: Մի երկու տարի առաջ էր, խորը աշնանային մի օր: Սովորականի պես Մոսկովյան փողոցում գծագրեր էի տպում ու մայթին կանգնած սպասում էի: Տեսա՝ Սոսն է գալիս. երկար, գորշ ու բարակ վերարկույով, լայն գլխարկով, գավազանով, մի փոքր կռացած, ու հանդարտ, անշտապ քայլքով: Հանկարծ կանգնեց ու սկսեց ուշադիր նայել կողքի շենքի նկուղներից մեկի պատուհանի գունավոր պաստառին. «Պատվերով Ձմեռ պապ, թամադա, դերասան, ծաղրածու»: Ապա կտրուկ շուռ եկավ, անօգնական հայացքով նայեց աջ ու ձախ, նայեց ինձ՝ տեսավ՝ չի ճանաչում, գլուխն օրորեց ու նույն հանդարտ քայլվածքով հեռացավ… Հեռացավ Սոսը` ասպարեզը թողնելով պատվերով ծաղրածուներին…»:
Ինքնասպանություն` Վանաձոր քաղաքում
Սեպտեմբերի 27-ին, ժամը 18.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 65 շենքի բնակարաններից մեկի պատշգամբում լվացքի պարանից կախված քաղաքացի կա, որի դին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները 2-րդ հարկի պատշգամբից իջեցրել են 1929թ. ծնված Լ. Բ.-ի դին:
Բանդայի գործը` շուլալված պատմություն
Քրեագետ Սերգեյ Գալոյանը «Բանդայի» գործով դատավարության ընթացքում մի շարք կասկածելի անցքեր է հայտնաբերել: Նրա բնորոշմամբ` գործը մի շուլալված պատմություն է: Կասկածի տեղիք տալիս է գործի հենց սկիզբը, երբ Արտուշ Հակոբյանի հայրը հեռուստատեսությամբ տեսել է աղմկահարույց հոլովակը բանդայի հայտնաբերման մասին, տեղեկացել, որ որդին փնտրվում է իբրև մեղադրյալ, զանգել Արտուշին, հարցրել, թե ինչու՞մն է բանը, իսկ վերջինս
հանգստացրել է հորը՝ ասելով, որ ինքը այդ ամենի հետ բնավ կապ չունի:
Հաջորդ օրը Արտուշ Հակոբյանը գեղեցիկ հագնված գնացել է ռեստորան,
որտեղ էլ նրան հայտնաբերել են ու առգրավել իբրև թե նրա գրպանում հայտնաբերած ատրճանակը: «Լսելով, որ իրեն փնտրում են՝ ցանկացած հանցանք գործած մեկը անհետ կփախչեր Հայաստանից, ոչ թե կգնար ռեստորան», – կարծում է Սերգեյ Գալոյանը:
Քրեագետի մյուս կարևոր փաստարկն այն է, որ տուժողները, չգիտես ինչու, դատավարություններին չեն ներկայանում: «Ամենազարմանալին ինձ
համար տուժողների սպասողական վիճակն է», – ասաց Սերգեյ Գալոյանը և անդրադարձավ դատարանում մեղադրյալի ինքնավնասման փորձին. «Ամեն ինչ տեսել եմ, բայց որ մարդը փորձի ինքն իրեն վնասել դատարանի դահլիճում, նման բան չէի տեսել: Մարդը սուիցիդի է գնում, երբ բոլորովին չի տեսնում այլ ելք: Ահա, թե ինչ խրթին ու լարված պատմություն է ստեղծվել: Հիմնական մեղադրանքը իրականում, որքան էլ ծիծաղելի է, այն է, որ մեղադրյալները ունեն քրեական անցյալ: Սա աբսուրդ է: Անգամ եթե դա այդպես է, հիմք չի տալիս մարդուն չկատարածի համար պատժելու: Չէ՞ որ հակառակ փաստերն էլ կան: Շավարշ Կարապետյանը մինչ օրս հայտնում է, որ Արտուշ Հակոբյանը Երևանյան
լճից փրկել է երեք մարդու: Ինչու՞ սա էլ իբրև մեղմացման հիմք չի դիտարկվում», – մի քանի հռետորական հարցերով միտքը եզրափակեց քրեագետը:
Պատահար Գյումրիում. 27-ամյա երիտասարդը մահացել է
«ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի ղեկավարը կասկածվում է աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ
Պաշտոնատար անձի կողմից խոշոր չափի կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը հարցաքննվել է որպես կասկածյալ: Մարտիրոսյանը կասկածվում է աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ:
Սեպտեմբերի 26-ին որոշում է կայացվել Մ. Մարտիրոսյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին:
ՀՀ ոստիկանություն
Վիճաբանություն և վնասվածքներ
Սեպտեմբերի 26-ին, ժամը 19.05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել 1946 թ. ծնված Սուրեն Գ.-ն և հայտնել, որ Ավետիսյան փողոցի թիվ 80 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունենում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ին, նշված շենքի բակում, վիճաբանության ժամանակ, 1963 թ. ծնված Հրաչիկ Ա.-ն ձեռքերով հարվածներ է հասցրել Սուրեն Գ.-ի դեմքին և պատճառել վնասվածք:
Սուրեն Գ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Նույն օրը, ժամը 21.00-ին, Հրաչիկ Ա.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նշված վիճաբանության ժամանակ Սուրեն Գ.-ն էլ իր դեմքին է հարվածներ հասցրել և պատճառել վնասվածք:
Կատարվում է հետաքննություն:
Մահացել է Սոս Սարգսյանը
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին մահացել է հայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը:
Սոս Արտաշեսի Սարգսյանը ծնվել է 1929 թ. հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում։ 1948 թ. տեղափոխվել է Երեւան եւ աշխատել Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան։
1954 թ. ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991թթ. եղել է Երեւանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։ 1991 թ. հիմնադրել է Համազգային թատրոնը։
1997-2006թթ. Եղել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը, 2006-ից` ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։
2009 թ. ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։
Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են` «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս», Հայաստանում եւ ԽՍՀՄ մյուս տարածքում նկարահանված բազմաթիվ այլ ֆիլմերում։ Ռուսաստանցի բեմադրիչների նկարահանված ֆիլմերում առավել հայտնի են իր խաղացած Գիբարյանի (Տարկովսկու «Սոլյարիս»), թափառիկ արտիստի (Վ.Բորտկոյի «Առանց ընտանիքի»), Ֆեոֆան Պրոկոպովիչի (Ա.Պուշկինի «Միխայլո Լոմոնոսով») դերերը։
Սերժ Սարգսյանը Գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը
Հայաստանի գլխավոր դատախազ կնշանակվի Զինդատախազ Գեւորգ Կոստանյանը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նրա թեկնածությունը այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ներկայացրել է Ազգային ժողով:
Գեւորգ Կոստանյանին Գլխավոր դատախազ նշանակելու հարցը կքննարկվի հաջորդ շաբաթ սկսվող ԱԺ քառօրյայում:
Նշենք, որ Գլխավոր դատախազին Հանրապետության nախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը` 6 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ։
Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում և տեղեկացնում է
Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի դիմապակուն փակցնելը պարտադիր է, իսկ դրա բացակայությունն առաջացնում է վարչական պատասխանատվություն:Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 5-ից ուժեղացվելու է հսկողությունը տրանսպորտային միջոցն առանց տեխնիկական զննության կտրոնը սահմանված տեղում փակցված վիճակում վարելու իրավախախտումների նկատմամբ, և իրականացվելու են համապատասխան միջոցառումներ:
Ոստիկանները կանխեցին վրաերթ կատարած վարորդի փախուստը
Սեպտեմբերի 25-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու և դիմել փախուստի, որը կանխվել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցների կողմից:Երթուղայինում կնոջ դրամապանակը գողացողները կարճ ժամկետում հայտնաբերվեցին
Սեպտեմբերի 25-ին, ժամը 11.00-ին, 52-ամյա մի կին ոստիկանության Մարաշի բաժանմունքում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 09.30-ի սահմաններում, «Հեռուստաաշտարակի» հարևանությամբ գտնվող բենզալցակայանի մոտ երթուղային տաքսուց իջել են երկու անծանոթ տղամարդիկ, իսկ ինքը նույն երթուղայինով երթևեկելիս՝ քիչ անց հայտնաբերել է, որ իր պայուսակից բացակայում է դրամապանակը, որի մեջ եղել է 200 ԱՄՆ դոլար, 44.000 դրամ, 5 եվրո և 10 լարի:Նշանակվել են Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամները
ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամ Թամազյանի` սեպտեմբերի 25-ի հրամանով նշանակվել են Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի երեք անդամները։
Հիմք ընդունելով «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 33-րդ հոդվածի 2-րդ մասը եւ ղեկավարվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով՝ գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով խորհրդի անդամ են նշանակվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը՝ 4 տարի ժամկետով, Արագածոտն մարզի դատախազ Հակոբ Մարտիրոսյանը՝ 3 տարի ժամկետով եւ Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Արթուր Դավթյանը՝ 2 տարի ժամկետով։
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները մեկնեցին ահազանգի հետքերով
Սեպտեմբերի 25-ին, ժամը 12.30-ին, մի քաղաքացուց ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ ինքը զենք-զինամթերք է թողել օդանավակայանի հանրակացարանի մոտ գտնվող աղբամանի մոտ:Արկադի Վարդանյանի գործով դատաքննությունը սկսվեց
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր սկսվեց քաղաքագիտության դոկտոր, ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանի և ևս երկու անձի դեմ քրեական գործով դատաքննությունը:
Ըստ դատարանում հրապարակված մեղադրական եզրակացության, Արսեն Ավետյանը՝ իմանալով, որ հայրը՝ Ռոբերտ Ավետյանը իր առանձնատան հաշվառումից հանել է իրեն ու որդուն, առանձնատանն ու մյուս գույքին տիրանալու շահադիտական դրդումներով ծրագրել է իր հոր սպանությունը՝ «հանցավոր համաձայնության» գալով Արկադի Վարդանյանի հետ, ստացել սպանության այլընտրանք չլինելու և բարոյահոգեբանական առումով արդարացված լինելու հարցում վերջինիս հավանությունը: Ա.Վարդանյանն առաջարկել է կամրջից ցած կամ գետը նետելու տարբերակը, սակայն ընտրությունն, ըստ մեղադրական եզրակացության, կանգ է առել հոգեմետ նյութերի մեծ չափաբաժնով ծնողին թունավորելու Արսեն Ավետյանի առաջարկի վրա՝ մշտապես հոր կողմից օգտագործվող հանքային ջրում այն լուծելու եղանակով: Հոգեմետ դեղամիջոց ազալեպտինի 3 հաբ Արսեն Ավետյանը ձեռք է բերել իր ծանոթ, ամբաստանյալ Վարուժան Սաֆտալյանի միջոցով: Վերջինս այն ձեռք էր բերել հոգեբուժական դիսպանսերում հաշվառված հիվանդ Էդուարդ Ասատրյանի օգնությամբ, ով պատահաբար նստել էր իր տաքսի ավտոմեքենան: Ավելի ուշ Ա.Ավետյանը խնդրել է կրկնապատկել հաբերի թիվը, սակայն հանցագործությունը ավարտին չի հասցվել ամբաստանյալներից անկախ պատճառներով՝ Ազգային անվտանգության մարմինները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպքը:
Ըստ Արկադի Վարդանյանին առաջադրված մեղադրանքի, նա իր գործողություններով օժանդակել է շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստությանը, իսկ Վարուժան Սաֆտալյանը 500 հազար դրամ պարտք լինելով Արսեն Ավետյանին՝ պարտավորված է եղել ինչ-որ կերպ օգտակար լինել վերջինիս և իր ուղևորի միջոցով ձեռք բերել երեք հաբ հոգեմետ դեղ: Սակայն ավելի ուշ՝ տեսնելով Արսեն Ավետյանի վճռականությունը և սթափվելով, որևէ այլ գործողություն չի արել, սակայն նաև չի հայտնել իրավապահ մարմիններին նախապատրաստվող ծանր հանցագործության մասին:
Նկարագրված արարքների համար Արսեն Ավետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստությանը օժանդակելը, 268-րդ հոդվածի 1-ին մասով՝Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի, Արկադի Վարդանյանին 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, Վարուժան Սաֆտալյանին՝ 266-րդ հոդվածի 1-ին մասով` Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը և 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հանցագործության մասին չհայտնելը:
Ամբաստանյալներ Արսեն Ավետյանն ու Արկադի Վարդանյանն իրենց մեղավոր չճանաչեցին առաջադրված մեղադրանքում, իսկ Վարուժան Սաֆտալյանը իրեն մեղավոր ճանաչեց՝ հայտարարելով, որ թեթևամտորեն է վերաբերվել, չի գիտակցել ու համապատասխան քայլեր չի ձեռնարկել:
Արկադի Վարդանյանի պաշտպան Գայանե Գալոյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ տուժող Ռոբերտ Ավետյանը իր առանձնատան միակ սեփականատերը չէ, կա նաև համասեփականատեր, այսինքն՝ նա չէր կարող միանձնյա վաճառել ու տնօրինել գումարը: Դատարանը հետաձգեց իր և Արսեն Ավետյանի զրույցի գաղտնալսման ամբողջական տեքստը պահանջելու մասին Արկադի Վարդանյանի միջնորդության քննարկումը՝ մինչև գործով ապացույցների հետազոտման ավարտը: Ըստ ամբաստանյալի, գաղտնալսման նյութերն ամբողջական չեն՝ միտումնավոր կամ տեխնիկական պատճառներով:
Ըստ դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի, դատարանում նախ սկսեցին հարցաքննվել գործով վկաները: Այսօրվա 3 վկաները բժիշկներ էին: Անահիտ Այվազյանն ասաց, որ վերոհիշյալ դեղահաբերը հատուկ դեղատոմսերով են տրվում, դրանք նշանակվում են հիմնականում շիզոֆրենիայից տառապող հիվանդներին, և տարեց մարդկանց դրանք «մեծ զգուշությամբ» են տրվում: Նա հաստատեց, որ հոգեմետ այդ դեղամիջոցի գերդեղաչափը կարող է նաև մահվան հանգեցնել: Սրտաբան բժիշկ Սուրեն Ներսիսյանը հայտնեց, որ իր մոտ բուժում ստացած Արկադի Վարդանյանը զանգահարել է իրեն և հետաքրքվել ազալեպտինի մասին, ինքը Ինտերնետից տեղեկացել է ու Արկադի Վարդանյանին հայտնել է, որ դա հոգեմետ դեղ է, սովորական դեղ չէ և տրվում է հիվանդին բժշկի հսկողությամբ: Իրեն հայտնի չէ Ա.Վարդանյանի հետաքրքրության պատճառը: Դատարանում նա չնշեց, սակայն նախաքննության ընթացքում ասել էր, որ Ա.Վարդանյանը հետաքրքրվել է դեղի ընդունման դոզաներով:
Բժշկուհի Նարինե Ստեփանյանի հսկողության ներքո է գտնվել վերոհիշյալ Էդուարդ Ասատրյանը: Ամեն անգամ նրան տրվում էր 50 դեղահաբ, որոնցից յուրաքանչյուրը բաժանելով 4 մասի ընդունում էր 200 օրվա ընթացքում:
Հոկտեմբերի 8-ի դատական նիստում ցուցմունք տալու համար կծանուցվեն ևս երեք վկաներ, այդ թվում՝ Էդուարդ Ասատրյանը:
Մեր մեջքին ոչ ոք կանգնած չէ. Քանդակագործ
«Հայ ժողովուրդը լրիվ ազատ չէ, փխրուն է, կարեւորը, որ նրա դիվանագիտությունն ու քաղաքականությունը ճկուն լինի, որ հնարավոր լինի ամեն ինչից օգտվել: Անկախությունն Աստծու կողմից մարդուն տրված ամենաբարձրագույն ցանկությունն ու իղձն է: Մեր պապերն ու հայրերը պայքարել են նրա համար, որ իրենց երեխաներն ու ծոռները լինեն ազատ, անկախ եւ ուրախ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Անկախության 22 տարիներին մեր երկրի քարե պատկերի ու դեմքի մասին նշեց քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը:
Նրա խոսքով՝ անկախությունը հոգեբանական մտքի եւ բարոյականության բարձրագույն կատեգորիան է, սակայն անկախությունն ու ազատությունը պետք է ճիշտ օգտագործել: Նրանք նույնպես ունեն իրենց սահմանափակումները: Հայաստանում երջանիկ լինելու համար շատ պատճառներ կան, մեզանից յուրաքանչյուրը իրենից ինչ որ բան ներկայացնում է:
Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա քանդակագործի համոզմամբ աշխարհի բոլոր երկրներում արտագաղթ կա, այդ փաստը ցավագին չպետք է ընդունենք: Մարդ ծնվում եւ ապրում է մեկ անգամ, հետեւաբար իրավունք ունի աշխարհը շրջելու ու իր ցանկություններն իրականացնելու, դա չի նշանակում, որ հայը երկրից, աշխարհից վերանում է.
«Այսօր ուսանողությունը մեկնում է արտասահման ուսումը շարունակելու, եթե ուզենանք հայաստանյան իրավիճակում լավ բան փնտրել, ապա հաստատ կգտնենք: Մեր մեջքին ոչ ոք կանգնած չէ, մենք դեռ հզոր չենք: Հազար երանի նրանց, ովքեր ականատես կլինեն իմ երազած անկախ Հայաստանին»:
Քանդակագործի պնդմամբ մենք անկախության համար չպայքարեցինք, մեզ տվեցին անկախություն: Մենք պետք է կարողանանք մեզ տված անկախությունն ու ազատությունը ճիշտ օգտագործել:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Այվազյանական փառատոնը ֆինանսական խնդիրներ ունի
Փառատոնը հետաձգվում է արդեն 2-րդ անգամ, պատճառը աջակիցների ու ֆինանսների բացակայությունն է: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց թատերագետ Լևոն Մութաֆյանը:
-Մի քանի տարի առաջ` մեծ գրողի մահվանից հետո, արվեստագետի այրին` Գրետա Վերդյանը, նախաձեռնեց այվազյանական փառատոների մի շարք, որի նպատակն էր` ձևավորել որոշակի դաշտ` Այվազյանի դրամատուրգիան ապրեցնելու համար և մեր ժամանակակից թատրոնում ձևավորել Աղասի Այվազյանի թատերական խորան: Նախորդ մեր փառատոնը, որը տեղի ունեցավ երկու տարի առաջ, իր շուրջ համախմբեց ոչ միայն պրոֆեսիոնալ թատրոնները, այլև երիտասարդական, սիրողական թատրոնները,-ասաց Մութաֆյանը` նշելով, որ սա այն եզակի փառատոներից է, որի, ցավոք սրտի, պետական աջակցությունը չափազանց քիչ է և դեռ չի հասել այն մակարդակի, որ հնարավոր լինի իրականացնել բոլոր ծրագրերն ու նախաձեռնությունները:
-Գրողի կինը ՝ Գրետա Վերդիյանը, հովանավոր գտնելու համար դիմել է բազմաթիվ տեղեր, բայց պատասխան չի ստացել,սակայն հույսով սպասում է ,որ մի օր փառատոնը կանցկացվի:
Ըստ թատերագետի ՝ Ռոբերտ Ամիրխանյանի երաժշտությամբ գրված «Երազ իմ երկիր հայրենի» երգի բառերի հեղինակը Աղասի Այվազյանն է. -Ռոբերտ Ամիրխանյանին պատիվ չի բերում գրագողությունը:
Գրետա Վերդիյանը ասաց.-Դա ինտելեկտուալ գողություն է, և ես դատի կտամ Ռոբերտ Ամիրխանյանին:
Տիկին Վերդիյանը հիշեց մի միջադեպ.
– Ռոբերտ Ամիրխանյանը ինձ փողոցում կանգնեցրեց, ես ուրախ բարևեցի, ինքը զայրացած ասաց՝ ի՞նչ է, ուզում եք դատի տալ: Հետո ասաց, որ ես տղամարդ լինեի, իմ մռութը կջարդեր:
Աղասի Այվազյանի այրին փաստում է.
-Աղասի Այվազյանի բոլոր պիեսներում բանաստեղծություններ կան, իսկ Ամիրխանյանը երբեք չի գրել բանաստեղծություն:
Փառատոնի կազմակերպիչ Անի Փաշայանն էլ ասաց, որ փառատոնը ֆինանսական խնդիրների պատճառով այս էլ երրորդ անգամ հետաձգվում է:
-Մենք նախատեսել էինք հոկտեմբերի 3-ին անցկացնել, սակայն հետաձգվել է մինչև նոյեմբերի 11-ը,-ասաց Անի Փաշայանը` նշելով, որ սա ստեղծագործական աշխատանք է և հնարավոր է, որ դերասանական կոլեկտիվը նաև հիասթափության շրջան ապրի:
Մարիամ Հովաննիսյան
Հակահետևակային ական և տարբեր տրամաչափի 199 փամփուշտ
Սեպտեմբերի 23-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել 1977 թ. ծնված Արման Մ.-ն և կամավոր հանձնել հակահետևակային ական` առանց պայթուցիչի և տարբեր տրամաչափի 199 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են 1992 թ. Արծվաշենի մարտերի ժամանակ զոհված եղբորը:Ոստիկանության Հրազդանի բաժին ներկայացած քաղաքացին զենք-զինամթերք է հանձնել
Սեպտեմբերի 23-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Հրազդանի բաժին է դիմել 1957 թ. ծնված Վաչագան Հ.-ն և կամավոր հանձնել «Ֆ1» տիպի նռնակ` պայթուցիչով, 12.7 մմ տրամաչափի` 7 և խոշոր տրամաչափի գնդացրի 1 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 129 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի «Կարաբին» տիպի հրացանի 7 փամփուշտ ու 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի ձգան` մեխանիզմով՝ հայտնելով, որ զինամթերքը պատկանել է իր հանգուցյալ եղբորը:


