Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց

հրադադարՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շփման գծի ողջ երկարությամբ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ԲԵԼԱՌՈՒՍԻ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ ԷՐ ԱՊՕՐԻՆԻ ՍԱՀՄԱՆԱՀԱՏՄԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ

ոստիկանությունՍեպտեմբերի 7-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արտյոմ Ս.-ին, որը հուլիսի 9-ից Բելառուսի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ապօրինի սահմանահատման մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

 

Կիվիրյանը ցուցմունք տվել է

 Արգիշտի ԿիվիրյանՀատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Ոստիկանության Արաբկիրի բաժնում Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը: Քրեական գործը հարուցվել է օգոստոսի 24-ին ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացի Արգիշտի Կիվիրյանին ոստիկանության բաժին բերման ենթարկելու ընթացքում Ա. Կիվիրյանի կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ: Ա. Կիվիրյանը սակայն, պնդում է, որ ոստիկաններն են իր հանդեպ բռնություն գործադրել, և ինքը գործով տուժող պետք է ճանաչվի: Օգոստոսի 30-ին Արգիշտի Կիվիրյանն իր 30 փաստաբաններով գնացել էր ՀՔԾ՝ վկայություն տալու, սակայն ՀՔԾ-ում համաձայն չեն եղել, որ Ա. Կիվիրյանն այդքան փաստաբանների հետ մտնի ներս: Ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանից հետաքրքրվեցինք՝ ինչն է պատճառը, որ Կիվիրյանին թույլ չեն տվել վկայություն տալ 30 փաստաբանների ներկայությամբ: Ահարոնյանը «Անկախ»-ին ասաց. «Արգիշտի Կիվիրյանը իր կնոջ՝ փաստաբան Լուսինե Սահակյանի ներկայությամբ օգոստոսի 30-ին ցուցմունք է տվել` որպես վկա»:

Տղամարդիկ բարձրահասակ են դարձել

522883c4-a22a-a064-a22a-a06b9e047e34.photo.0Հարյուր տարի առաջ եվրոպացի տղամարդու  հասակը 167 սմ է եղել, XX  դարավերջին` 177,5: Մեծ Բրիտանիայի Էսեքսի համալսարանի գիտնականները վերլուծել են  Եվրոպացի 21 տարեկան տղամարդկանց մադաչափական տվյալները և արձանագրել տղամարդկանց հասակի աճ: Նման միտման հիմնական պատճառը, բժիշկների կարծիքով, բնակչության կենսամակարդակի բարելավումն է ու երեխաների շրջանում վաղ մահացության նվազումը:

Խարդախները հայտնաբերվեցին

ձերբակալելՍեպտեմբերի 4-ին, ժամը 23.00-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության  և Մաշտոցի բաժնի  ծառայողները  Երևանի  Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի 1 շենքից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Իննա Գ.-ին, որը սեպտեմբերի 3-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

 

Սեպտեմբերի 4-ին, ժամը 23.35-ին, ոստիկանության  Բազումի բաժնի  ծառայողները բերման են ենթարկվել 1981 թ. ծնված Արեն Ղ.-ն, որը օգոստոսի 23-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության  մեղադրանքով:

Դանակի վնասվածք ստացած երիտասարդը հիվանդանոցում մահացել է

Դանակի վնասվածք

Սեպտեմբերի 4-ին, ժամը 08.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ոտքի հետին հատվածի պատռված արյունահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1990 թ. ծնված  Վահագ  Պետրոսյանը:
Մեկնած օպերատիվ խմբին Վ. Պետրոսյանի մայրը  բացատրություն է տվել, որ որդին վնասվածքը ստացել է տանը` աստիճաններից վայր ընկնելու հետևանքով:
Նույն օրը, ժամը 23.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Վ. Պետրոսյանը մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 00.00-ի սահմաններում, Օգանով փողոցի թիվ 2 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, 1974 թ. ծնված  Գրիգոր Պ.-ն խոհանոցային դանակով հարվածել է Վ. Պետրոսյանի ձախ ոտքի հետին հատվածին և պատճառել մարմնական վնասվածք, ինչի հետևանքով վերջինս հիվանդանոցում մահացել է:
Գրիգոր Պ.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել  խոստովանական ցուցմունք:
Հանցագործության գործիք դանակն  առգրավվել  է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

 

Գուրգեն Մարգարյանի հայրը՝ Արտուշ Մարգարյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Գուրգեն Մարգարյան2013թ սեպտեմբերի 5-ին` ժամը 08.00-ի սահմաններում Երևան քաղաքի ոստիկանության Մալաթիայի բաժնում «Մալաթիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ սեպտեմբերի 5-ին` ժամը 07.50-ի սահմաններում, բժշկական կենտրոն է ընդունվել Արտուշ Գուրգենի Մարգարյանը` որովայնի շրջանում ծակած-կտրած վերքերով:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների տեղեկացնում ենք, որ Արտուշ Մարգարյանը «Մալաթիա» բժշկական կենտրոնում անհապաղ ենթարկվել է վիրահատության, որի ավարտից հետո վիրահատող բժշկի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն Արտուշ Մարգարյանի մարմնի որովայնի առաջնային պատին առկա է չորս ծակած թափանցող վերքեր` լյարդի վնասումով, հեմատոմա որովայնի հետին պատին և չթափանցող կտրած երկու վնասվածքներ ձախ ձեռքի երակների շրջանում։ Նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Դեպքի առթիվ Երևանի Մալաթիայի քննչական բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակներում բացատրություն է տվել Արտուշ Մարգարյանի կինը և նշել, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ամուսինն իրենց սպանված որդու` Գուրգեն Մարգարյանի (սպանվել է Հունգարիայում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից) կորստի հետ կապված դարձել էր դյուրագրգիռ, տառապել անքնությամբ և օրվա մեծ մասն անցկացրել որդու դիմանկարի առջև:

2013թ. սեպտեմբերի 5-ին` ժամը 02.30-ի սահմաններում, ամուսինը մնացել է հյուրասենյակում, իսկ ինքը գնացել է մյուս սենյակ` քնելու:

Առավոտյան ժամը 07.00-ի սահմաններում մտնելով հյուրասենյակ` տեսել է, որ ամուսինը թիկն ընկած բազմոցի վրա ծանր շնչում է և որովայնի ու ձախ ձեռքի շրջանները արյունոտված են:

Բազմոցի վրա առկա արյունոտված դանակից հասկացել է, որ Արտուշ Մարգարյանը փորձել է ինքնասպանություն կատարել ու անմիջապես ոչ հեռու բնակվող որդուն` Վահե Մարգարյանին կանչել է օգնության և միասին տեղափոխել են «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ նրան վիրահատել են:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է արյունոտված խոհանոցային դանակ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նյութերի նախապատրաստումը ոստիկանության Մալաթիայի բաժնում շարունակվում է։

Խուզարկությամբ տղաների գոտկատեղից ատրճանակ, փամփուշտներ և դանակ է հայտնաբերվել

ոստիկանՍեպտեմբերի 3-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Երևան քաղաքի Երևանյան խճուղու սկզբնամասից «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենայով  բերման  են ենթարկել 1975 թ. ծնված Վարդան Հ.-ին, 1978 թ. ծնված Գարիկ Ա.-ին և 1980 թ. ծնված Երվանդ Գ.-ին:

Երվանդ Գ.-ի կիսավարտիքի գոտկատեղի հատվածից հայտնաբերվել և առգրավվել է  «Մակարով» տեսակի ատրճանակ`  պահունակով` 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով, և ևս մեկ փամփուշտ էլ գտնվում էր ատրճանակի մեջ` լիցքավորված վիճակում, իսկ Գարիկ Ա.-ի վարտիքի գոտկատեղի հատվածից հայտնաբերվել և առգրավվել է 19.5 սմ ընդհանուր երկարությամբ, ֆիքսված փականով դանակ, շեղբի երկարությունը` 8.5 սմ, լայնությունը` 2.5 սմ:
Հայտնաբերվածն   ուղարկվել է փորձաքննության:

 

Հանրապետության հրապարակում Սամվելը Անուշի գրպանից 60000դրամ է գողացել

գողությունՍեպտեմբերի 3-ին, ժամը 03.25-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Սամվել Ե.-ն և հայտնել, որ Հանրապետության հրապարակում վիճաբանություն է, իսկ ժամը 03.28-ին  ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Անուշ Պ.-ն և հայտնել, որ մի երիտասարդ իր գրպանից գումար է գողացել և իրեն ծեծի ենթարկել:
Մեկնած օպերատիվ խումբը բաժին է ներկայացրել 1990 թ. ծնված Անուշ Պ.-ին և 1977 թ. ծնված Սամվել Ե.-ին, որտեղ պարզվել է, որ նույն օրը, ժամը 03.00-ին, Վ. Սարգսյան փողոցի թիվ 10 հասցեի մոտ, Սամվել Ե.-ն վիճաբանել է Անուշ Պ.-ի հետ, որի ժամանակ վերջինիս շրջազգեստի գրպանից հանել է 60.000 դրամ, այնուհետև հրաժարվել է հետ վերադարձնել, ձեռքերով հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ միջադեպին ներկա գտնված մի քաղաքացի, մոտենալով Սամվել Ե.-ին, մահակով մի քանի անգամ հարվածել է նրան` պատճառելով վնասվածքներ և հեռացել:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Սամվել Ե.-ին հարվածող անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

ոստիկանությունՍեպտեմբերի 3-ին, ժամը 23.30-ին, Երևանի  Արամի փողոցի թիվ 56 հասցեի մոտ մի խումբ երիտասարդներ վիճաբանել և հարվածներ են հասցրել  իրար:

Նշված հասցեից ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 1993 թ. ծնված Աշոտ Կ.-ին, 1989 թ. ծնված Վլադիմիր Մ.-ին, 1990 թ. ծնված Մարտին Հ.-ին, 1990 թ. ծնված Վաչիկ Գ.-ին, 1991 թ. ծնված Վահան Ա.-ին,  1991 թ. ծնված Հենրիկ Բ.-ին և ՌԴ քաղաքացի, 1990 թ. ծնված  Տիգրան Խ.-ին:
 Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
 Կատարվում է հետաքննություն:

ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ՆՊԱՍՏԵԼ ԵՆ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ՊՈՌՆԿՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒՆ

ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐՍեպտեմբերի 2-ին, ժամը 22.30-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության  և Շենգավիթի  բաժնի   ծառայողները  Բագրատունյաց փողոցի թիվ 2 հասցեի մոտից, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայով, բաժին են  ներկայացրել  1978 թ. ծնված Անդրանիկ Մ.-ին և նույն վայրից` մարմնավաճառներ` 1986 թ. ծնված  Վիոլետա  Հ.-ին ու 1972 թ. ծնված Աստղիկ Ե.-ին:

Պարզվել է, որ Անդրանիկ Մ.-ն հուլիսից իր ավտոմեքենան 5.000-ական դրամի դիմաց տրամադրել է մարմնավաճառներ Վիոլետա  Հ.-ին, Աստղիկ Ե.-ին, ոմն Սիրուշիկի, Աննայի և Անահիտի, վերջիններիս հետ գիշերային ժամերին շրջել է Շենգավիթի վարչական շրջանի Բագրատունյաց փողոցում, որտեղ նշված մարմնավաճառները պայմանավորվել են իրենց հաճախորդների հետ, այնուհետև բացի օրական 5.000 դրամից, յուրաքանչյուր հաճախորդի դեպքում մարմնավաճառներից վերցրել է 1.000-ական դրամ` նպաստելով վերջիններիս պոռնկությամբ զբաղվելուն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Սիրուշիկի, Աննայի և Անահիտի անձերը պարզելու ու նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
***
Սեպտեմբերի 3-ին, ժամը 01.00-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի  բաժնի   ծառայողները Բագրատունյաց փողոցի թիվ 2 հասցեի  մոտից, «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայով, բաժին են ներկայացրել 1977 թ. ծնված Վարդան Հ.-ին և նույն վայրից` մարմնավաճառներ՝ 1985 թ. ծնված Լուսինե Բ.-ին ու 1979 թ. ծնված Սիրուշ Ս.-ին:
Պարզվել է, որ Վարդան Հ.-ն հուլիսից իր ավտոմեքենան 5.000-ական դրամի դիմաց տրամադրել է մարմնավաճառներ Լուսինե Բ.-ին ու Սիրուշ Ս.-ին, վերջիններիս հետ գիշերային ժամերին շրջել է Շենգավիթի վարչական շրջանում, որի ընթացքում նշված մարմնավաճառները պայմանավորվել են իրենց հաճախորդների հետ, այնուհետև, բացի օրական 5.000 դրամից` յուրաքանչյուր հաճախորդի դեպքում  մարմնավաճառներից վերցրել է 1000-ական դրամ` նպաստելով վերջիններիս պոռնկությամբ զբաղվելուն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու  17  դեպքից բացահայտվել է 12-ը, իսկ  շորթման` 1 և խարդախության 3 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է  գողության 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 3 մարդ զոհվել է, 16-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Չորս պատահար`4 վիրավոր

ավտոպատահարԵրևան-Մեղրի ճանապարհին «Մերսեդես Բենց» է շրջվել

Սեպտեմբերի 2-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 146-րդ կմ-ին  «Մերսեդես Բենց»  մակնիշի ավտոմեքենա է  շրջվել, ինչի հետևանքով ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա աղջկա

Սեպտեմբերի 2-ին, ժամը 14.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Շերամի փողոցում   վրաերթի է ենթարկել 24-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

«Միցուբիշի»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 2-ին, ժամը 13.30-ին, Երևանի Ներքին Չարբախում իրար են բախվել   «ԳԱԶ-322132  և   «Միցուբիշի»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Բախվել են 3 ավտոմեքենա

Սեպտեմբերի 2-ին, ժամը 19.45-ին, Երևանի Խանջյան փողոցից Հերացու փողոց տանող ճանապարհին իրար են բախվել  «ՎԱԶ-21214», «Ֆորդ Տրանզիտ»   և  «Օպել»  մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21214»-ի վարորդը մարմնական  վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Մահվան ելքով պատահարներ Զորական-Հաղթանակ և Աշտարակ-Ապարան ճանապարհներին

ավտոպատահարՄահացել են վարորդները

Սեպտեմբերի 2-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121»  մակնիշի ավտոմեքենան Զորական-Հաղթանակ ճանապարհի 1-ին կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով  վարորդը` 1980 թ. ծնված Մհեր Ազատյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 3-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «ԴԱՖ»  մակնիշի  ավտոմեքենան Աշտարակ-Ապարան ճանապարհի 8-րդ կմ-ին դուրս  է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը  (ինքնությունը պարզվում է) տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

Եգիպտոսում 11-ամյա տղային ամուսնացրել են 9-ամյա աղջկա հետ

m_819035Եգիպտոսում վրդովմունքի ալիք են բարձրացրել համացանցում հայտնված կադրերը, որտեղ Էլ Մանսուր քաղաքից ոչ հեռու գտնվող գյուղում  հարսանիք են անում` ամուսնացնում են 11-ամյա տղային 9-ամյա աղջկա հետ:Պատանի հարս ու փեսան հագնվել են ինչպես  հարկն է` իսկական հարսանեկան հագուստ: Մանկահասակ նորապսակների ծնողներն ակտիվ մասնակցություն ունեն այս  տոնախմբությանը ու  չեն հասկանում, թե ինչու են համացանցում նման զայրալից արձագանքներ հայտնվել, որտեղ մեկնաբանությունների հեղինակները հիշեցնում են, որ իրենց օրենքի համաձայն, ամուսնությունը թույլատրելի է 18-ը լրացած երիտասարդների միջև, ու վրդովված են, որ նման միջնադարյան բարքեր են գործում երկրի մայրաքաղաքից 100 կմ հեռավորության վրա:

Պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանություն են տարվել շուրջ երեք տասնյակ կանայք

1378126975,9219Պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանություն են տարվել շուրջ երեք տասնյակ կանայք

Արձանագրվել են խախտումներ` դատական ակտերի կատարման հետ կապված

դատախազությունՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության կողմից ուսումնասիրվել և ամփոփվել է 2010-2012թթ. ընթացքում դատարանների կողմից նշանակված պատիժները կատարման հանձնելու և պատիժները կատարող մարմինների կողմից դրանք կատարման ընդունելու գործընթացում դատախազական հսկողության վիճակը:

Կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են դատարանների կողմից նշանակված պատիժները կատարման հանձնելու, ինչպես նաև դրանք կատարող մարմինների կողմից կատարման ընդունելու հետ կապված օրենսդրության պահանջների խախտումներ:

Արձանագրված խախտումների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանը հաղորդում է ուղարկել ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին` արձանագրված խախտումները քննարկելու, դրանք վերացնելու և այդպիսիք հետագայում բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար:

Հաղորդմանը կարող եք ծանոթանալ ՀՀ դատախազության էջի «Գերատեսչական փաստաթղթեր» բաժնում`

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանի հաղորդումը` ՀՀ Արդարադատության նախարարին

ԱՅԳԵՀՈՎԻՏ ԳՅՈՒՂԻ ՀԱՆԴՈՒՄ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ՀԱԿԱՏԱՆԿԱՅԻՆ ՀՐԱՆՈԹԻ 2 ԱՐԿ ԵՆ ԳՏԵԼ

հրանոթի արկՍեպտեմբերի 1-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի հանդում գյուղացիները զրահամեքենայի ականի մարտական գլխիկ են գտել:

Մեկնած օպերատիվ խումբը  նշված վայրում հայտնաբերել է «Տ-12» տիպի հակատանկային հրանոթի 2 արկ, որոնք մնացել են 1991-1993 թթ. հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակից:
 ՀՀ ՊՆ հատուկ ծառայողների մասնագետների միջոցով ձեռնարկվում են միջոցառումներ հայտնաբերվածը վնասազերծելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյանը հանդիպել է Հայաստանում ԿԽՄԿ գրասենյակի ղեկավար պարոն Լ. Կարաֆֆիին

IMG_9978 copy copyՍ.թ. օգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյանը հանդիպել է Հայաստանում ԿԽՄԿ գրասենյակի ղեկավար պարոն Լ. Կարաֆֆիին: Պարոն Տոնոյանը տեղեկացրել է, որ հավատարիմ մնալով ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին, ցուցաբերելով մարդու իրավունքներին ու մարդասիրական արժեքներին նվիրվածություն, ինչպես նաև հաշվի առնելով Ադրբեջանի նախկին քաղաքացու աներկդիմի որոշումը՝ իրավասու միջազգային կազմակերպության միջոցով վերջինս փոխանցվել է երրորդ երկիր, որտեղ նրան շնորհվել է փախստականի կարգավիճակ:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը խնդրել է ԿԽՄԿ-ին տեղեկացնել փախստականի ծնողներին և հարազատներին, որ նա բարեհաջող կերպով տեղափոխվել է անվտանգ, ապահով, բարեկեցիկ և ժողովրդավար երկիր, որտեղ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

 

Իր երկրում անմարդկային ճնշումների ու խոշտանգումների ենթարկվելու պատճառով Ֆիրուզ Ֆարաջևը 2012թ․ հուլիսին փախուստի էր դիմել ու հատել Հայաստանի սահմանը: Հայաստանում գտնվելու ընթացքում միջազգային մարդասիրական կազմակերպությունները բազմիցս անարգել հանդիպել են նրան: Երրորդ երկիր փոխանցելու վերաբերյալ որոշումն ընդունվել է հիմնվելով Ֆարաջևի ազատ կամահայտնության վրա, ուսումնասիրելով փաստական հանգամանքները, ինչպես նաև հստակ պատկերացնելով Ադրբեջանում տիրող բարքերը և ռազմագերիներին սպասվող դաժան ճակատագիրը: