Ավտոճանապարհների տեսախցիկները դարձել են սոցիալական բեռ մարդկանց համար. ակտիվիստներ

DSC09247«Ավտոճանապարհների տեսախցիկները դարձել են սոցիալական բեռ մարդկանց համար», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դո՛ւրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը: Նա վերահաստատեց շարժման ակտիվիստների  կամքը շարունակելու իրենց պայքարը:

Նրանք, մասնավորապես,  պահանջում են վերացնել կարմիր գծերը,
5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում,
դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը:

«Սրանք անհրաժեշտ պայմաններ են հարյուր հազարավոր վարորդների համար: Շատ դեպքերում մարդիկ տեսախցիկների արձանագրած խախտումների տուգանքները մարելու համար վարկեր են վերցնում, ինչի հետևանքով  մի ամբողջ ընտանիք հայտնվում է ծանր իրավիճակում: Նման բան նախկինում չէր եղել; Մենք չենք պահանջում ընդհանրապես վերացնել տուգանքները: Պարզապես դրանք պետք է համապատասխան լինեն ՀՀ քաղաքացու ստացած նվազագույն աշխատավարձին: Բացի այդ, ես կողմ եմ, որ կոպիտ խախտումենր կատարածների տուգանքերը մի քանի անգամ մեծացվեն, սակայն չի կարելի նման աննշան խախտումների համար այդքան մեծ տուգանքներ նշանակել», – նշեց Վարդան Հակոբյանը` շեշտելով, որ տեսախցիկները իրենց հակառակ էֆեկտներն են տալիս. նա ներկայացրեց տվյալներ, որոնց համաձայն, տեսախցիկներ և արագաչափեր տեղադրելուց հետո խախտումների թիվը  չի պակասել:

Նախաձեռնության մյուս անդամները անդրադարձան հունիսի 10-ին կայացած բողոքի երթին, որի ժամանակ, ըստ ակտիվիստների, իրավապահ մարմինները խախտումներ են կատարել: Հիշեցնենք, որ ավտոերթի ընթացքում երկու մասնակից բերման ենթարկվեցին, ովքեր  որոշ ժամանակ անց ազատ արձակվեցին.  «Ձերբակալվածներից մեկը ես էի, պնդում եմ, որ մեզ ձերբակալեցին անհիմն, նախորդ երկու երթերի ժամանակ էլ նույն երթով ենք կատարել մեր բողոքի ակցիան, բայց երեկ ՊՊԾ ծառայությունը հրահանգավորված, միտումնավոր եկել էր խափանելու մեր ակցիան ու դա նրանց ինչ-որ տեղ հաջողվեց»,- ասաց նախաձեռնության ակտիվիստ Արտաշես Միսակյանը:

Արսեն Պետրոսյանն իր հերթին տեղեկացրեց, որ հաջորդ երթին դուրս են գալու իրենց ընտանիքի անդամների և երեխաների հետ միասին. «Թող մեր պատկան մարմինները տեսնեն՝ ումից են տանում էդ գումարները»,- ասաց նա:

Անկախ

Սարգիսի գոտկատեղից գազային ատրճանակ է հայտնաբերվել

ատրճանակՀունիսի 9-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 42 հասցեի մոտից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Սարգիս Տ.-ին, որը ոստիկանության ծառայողների պահանջով գոտկատեղից հանել և ներկայացրել է «ԻԺ» տիպի գազային ատրճանակ:
Պարզվել է, որ ատրճանակը պատկանում է 1974 թ. ծնված Արա Գ.-ին, որի գիտությամբ Սարգիս Տ.-ն այն պահում է իր մոտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Ծեծկռտուք Օղակաձև զբոսայգում

ծեծկռտուքՈստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները հունիսի 9-ին, ժամը 23.50-ին, Օղակաձև զբոսայգում վիճաբանելու և միմյանց մարմնական վնասվածքներ պատճառելու համար Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1989 թ. ծնված Աբել Փ.-ին, 1985 թ. ծնված Վահագն Խ.-ին, 1977 թ. ծնված Մհեր Մ.-ին, 1990 թ. ծնված Անդրանիկ Հ.-ին և 1987 թ. ծնված Սամվել Հ.-ին:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Արագած գյուղի ջրատարից հայտնաբերվել է 60-70 տարեկան տղամարդու դի` առանց բռնության հետքերի

դիակՀունիսի 5-ին Արմավիրի մարզի Արագած գյուղի ջրատարից հայտնաբերվել է 60-70 տարեկան տղամարդու դի` առանց բռնության հետքերի:
Արտաքին տվյալներն են` հասակը` 175 սմ, միջին կազմվածքով, օվալաձև դեմքով, ալեհեր մազերով, ճակատային մասը` ճաղատ, վերին ատամնաշարը` պրոթեզ:
Հագին եղել է սպիտակ գույնի, կարմիր զոլերով  կոշիկներ, սև անդրավարտիք, մուգ գույնի երկարաթև վերնաշապիկ:
Դիակի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Վաղարշապատի կամ մոտակա բաժին:

Անկախ

Սպանված ուսանողի հայրը փորձում է պարզել ողջ ճշմարտությունը.Փաստինֆո

դատարանԵրևանի Տերյան փողոցում ուսանող Տիգրան Հայրապետյանի սպանության աղմկահարույց գործով այսօր հարցաքննվեց տուժողի հայրը, տուժողի իրավահաջորդ Պատվական Հայրապետյանը: Նա հայտարարեց, որ դեպքի վերաբերյալ իր տրամադրվածությունը մեկն է՝ պարզել ողջ ճշմարտությունը, հաղորդում է Փաստինֆոն:
Տուժողի իրավահաջորդը նշեց, որ դեպքից առաջ հեռախոսով խոսել է որդու հետ, նա նորմալ վիճակում է եղել, ապա ավելի ուշ որդու հեռախոսից իրեն զանգահարել են հիվանդանոցից, ասել, որ իր որդին դանակահարվել է:
Տուժողի հայրը նշեց, որ իր որդու ընկերոջ՝ Ռոբերտ Խաչատրյանի հորից է լսել, որ իր որդու մահվան հանգեցրած դանակի հարվածը հասցրել է ոմն Հայկը Կոմիտասից, ով, ինչպես իրեն հայտնի է դարձել հետագայում, ամբաստանյալ Հայկ Աղամալյանն է:
Նա հայտնեց, որ որդին գտնվել է վիճաբանության վայրում ընկերոջ՝ Ռոբերտ Խաչատրյանի պատճառով, իր հարցին, թե «եթե դու այնտեղ չլինեիր, Տիգրանն այնտեղ կլինե՞ր», Ռոբերտ Խաչատրյանը բացասական պատասխան է տվել:
Ըստ սպանվածի հոր՝ Ռոբերտ Խաչատրյանի  վնասվածքները մտացածին էին և նպատակ ունեին իր մոտ խղճահարություն առաջացնել, պատահական չէ, որ դատական բժիշկը չի նկատել, մասնավորապես, փորի վնասվածքը:
Տուժողի հայրը կարծում է, որ բժիշկը չի նկատել, քանի որ վնասվածք չի եղել:
Կասկածի տեղիք է տալիս նաև Ռոբերտ Խաչատրյանի հայտարարությունը. «Հիշողությունս կորցրել եմ, բան չեմ հիշում»:
Ռոբերտ Խաչատրյանն է, որ իրեն սոցցանցերով ցույց է տվել Հայկ Աղամալյանի լուսանկարները, սակայն վերջինիս ճանաչման ներկայացնելու ժամանակ,   Ռոբերտ Խաչատրյանն ասել է իրեն. «Չգիտեմ՝ ինչ կատարվեց, այդ պահին չճանաչեցի»: Իբր ճանաչումից հետո է միայն «հիշել», որ «նա էր Հայկը», ինչի մասին ասել է քննիչին, նա էլ ասել է, թե «արդեն ուշ է, դու չճանաչեցիր, ճանաչումն ավարտվել է»:
Ըստ Պատվական Հայրապետյանի՝ իր որդու ընկերոջ ու նրա հոր գործողությունները մեկ ուղղվածություն ունեին՝ «այդ ամենից հեռու պահել Ռոբերտ Խաչատրյանին»: Ավելին, նրանք իրենց գործողություններով մի պահ շեղել ու երկարացրել են նախաքննությունը:
Տուժողի հայրն անդրադարձավ նաև ամբաստանյալ Հայկ Աղամալյանի մոր ֆեյսբուքյան հայտարարությանը: Ըստ այդմ, «անմեղ մարդ է դատվում», իսկ ով մեղավոր է, հայտնաբերված չէ: Իսկ ԶԼՄ-ի հետ հարցազրույցում ամբաստանյալի մայրը հայտնել է, որ «խմբի մեջ եղել են ոստիկանության աշխատակիցների տղաներ, որոնք քննությունից դուրս են մնացել»:
Տուժողի իրավահաջորդը չհամաձայնեց պաշտպանական կողմի այն դիտարկման հետ, թե Ռոբերտ Խաչատրյանի նկարագրությունը չի համապատասխանում Հայկ Աղամալյանի արտաքին տվյալներին: Տուժողի հայրը նշեց, որ Տիգրանի աջ կողմում գտնվող անձի նկարագրությունը լիովին համապատասխանում է Հայկ Աղմալյանի արտաքին տվյալներին՝ նիհարակազմ, 170 սմ հասակով: Պատվական Հայրապետյանը միաժամանակ նկատեց, որ իր որդին մահացու հարվածը ստացել է աջից:
Հայկ Աղամալյանի պաշտպան Սեյրան Գրիգորյանը միջնորդեց 10-15 օրով հետաձգել դատաքննությունը, որպեսզի ինքը հնարավորություն ունենա նոր ապացույցներ, այդ թվում՝ ականատես վկաներ ներկայացնել դատարանին: Դա հնարավորություն կտա, ըստ պաշտպանի, ապահովել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:
Դատարանը դատաքննությունը հետաձգելու միջնորդությունը մերժեց՝ անհիմն լինելու պատճառով, սակայն պարզաբանեց, որ պաշտպանական կողմը կարող է դատերից ազատ ժամանակ գտնել այդ ապացույցները և միջնրոդություն ներկայացնել՝ դրանք հետազոտելու համար:
Այսօրվա դատական նիստում ավարտվեց գործի գրավոր ապացույցների հետազոտումը: Հաջորդ դատական նիստում ցուցմունքներ կտան ամբաստանյալները:

Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Ընթերցողը փոխանցում է տեղեկատվություն Սուրիկ Խաչատրյանի դատվածության մասին.Առավոտ

Surik_Xachatryan_02«Առավոտը» էլեկտրոնային փոստով Գարեգին Սյունիից ստացել է հետեւյալ գրությունը. «Մի քանի դրվագ 2013 թ. հունիսի 1-ին Գորիս քաղաքում ոճրագործություն կազմակերպած Սուրիկ Խաչատրյանի («Լիսկա») հանցավոր կենսագրությունից, որը սկսում է նրա 15 տարեկան հասակից»: Կցվում է նաև ՀՀ ոստիկանության համապատասխան տեղեկատվությունը: Хачатрян Сурик Сергеевич 1956г. рожд. Место рожд. Г. Ереван 1. Привл: В/Прок. Зангезурск. Гарниз.; 25.02.1993г. Ном.дела:90500293 Ст.206 ПР.3 УК Расрок Комент: Реш.нет 2. АРЕСТОВАН: СО ВД ГОРИССК. Р-НА ОТ 16.05.1979 СТ. 222 Ч 2 УК РА ОСУЖДЕН. Н/С ГОРИССК. Р-НА; 12.06.1979; СТ .222 Ч. 2 УК РА ; М/Н Л.СВ. СРОК 2 ЛЕТ 0 МЕС.0 ДЕНЬ СРОК КОМЕНТ: С ПРИМ. СТ.23 ПР.2 УСЛ. С ПРИВЛ. К ТРУДУ. ВАЗВР.12.12.1979г.ПО ОПРЕД. Н/С РАЗДАНСК. Р-НА; ОСН. СТ.2 ДЛЯ ДАЛЬНЕИЩЕГО ОТБИВАНИЯ ХЕОТБЫТ. 1г. 10М. 1Д. ОСВОБОЖДЕН:13.10.1981 КАК: ПО СРОКУ; 3.АРЕСТОВАН: Н/С ГОРИССК. Р-НА ОТ 05.08.1971 НОМ.ДЕЛА:7207 СТ.105 Ч. 1 УК. РА. ОСУЖДЕН Н/С ГОРИССК. Р-НА; 05.08.1971; Ст.105 Ч.1 УК РА; М/Н Л. СВ. СРОК 2 ЛЕТ 0 МЕС. 0ДЕНЬ СРОК КОМЕНТ: С ПРИМ. СТ.41 – УСЛ. С ИСП. СРОКОМ НА 3 ГОДА ОСВОБОЖДЕН 08.10.1971 КАК АМНИСТИЯ; 4.АРЕСТОВАН: ПРОК.ТУМАНЯНА ОТ 15.04.1973 НОМ.ДЕЛА :12330 СТ.86 Ч 2 УК РА ОСУЖДЕН . Н?С ТУМАНЯНА 03.07.1973; ЦТ.86 Ч. 2 143 Ч.2 180 УК РА; М?Н Л. ЦВ. СРОК 2 ЛЕТ 0 МЕС.0 ДЕНЬ ДОП. СВЕДЕН. 16.08.1973г В.АБОВЯН. ВТК ОСВОБОЖДЕН: 24.01.1974 ОСН. СТ.50 КАК УСЛ. ДОСРОЧНО; КЕМ: Н/С АБОВЯНА 1Г.2 МЕС.20 ДН.:

Հոդված 206 մաս 3 –Իշխանության զավթում

86.2 —Հանրային գույքի գողություն

143.2 —Անձնական գույքի գողություն

180—-Ավտոմեքենայի գողություն

105—Ծանր մարմնական վնասվածքների հասցնում,կյանքի համար վտանգավոր

222.2—Խուլիգանություն ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…

Անկախ

Երևանի Ավետ Ավետիսյան փողոցում, վիճաբանության ժամանակ, մի քաղաքացու կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ հասցնողին Հայաստան տեղափոխեցին Մոսկվա-Երևան չվերթով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

1402405047,2285

Անցյալ տարի դատապարտվել է ավելի քան 900 զինծառայող.Hetq.am

դատապարտյալՔրեական օրենսգրքի ո՞ր հոդվածներով են առավել շատ դատապարտվում Հայաստանում: Պարզվում է՝ առաջին երեք տեղերում գողության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններն են: Այսպես՝ 2013-ին ավելի քան 900 զինվորական ծառայողի նկատմամբ (3400 դատապարտյալից) կայացվել է դատական ակտ, հաղորդում է Հետքը:

 

Հայաստանյան բանտերում մարդիկ առավել շատ հայտնվում են քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ 177 (գողություն), 268 (առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն) և 359 (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում խախտելը):

ՔՕ 177 հոդվածով (գողություն) 2013թ. դատապարտվել է 499 անձ, 2012-ին՝ 584. մոտ 100-ով ավելի: Այս վիճակագրությունը ներկայացված է Հայաստանի դատական համակարգի «Դատական պրակտիկայի նյութեր»բաժնում: Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Ոստիկանությանը բերման է ենթարկել ավտոերթի 3 մասնակցի .Առավոտ

դուրս մեր գրպանիցԱյս պահին ավտոերթի մասնակիցները փակել են Լենինգրադյան փողոցը եւ հրաժարվում են շարժվել, քանի որ Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները խոչընդոտում են շարժվել իրենց նախատեսած երթուղիով: Ոստիկանները փակում են դեպի Կենտրոն տանող ճանապարհները, իսկ ավտոերթի մասնակիցներին դա դուր չի գալիս: Նրանք գտնում են, որ ոստիկանությունը խախտում է իրենց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Ավտոերթի մասնակիցները փողոցի կենտրոնում բանակցում են Արսեն Արշակյանի հետ: Պարոն Արշակյանը պարզաբանում է, որ ընդմիջման ժամ է, երթեւեկությունն ավելի ակտիվ է, իսկ ավտոերթի մասնակիցների քանակը շատ է ու կարող է խցանումների պատճառ դառնալ:

Շարունակությունը`սկզբնաղնյուր կայքում:

Լյուբիկ Չիբուխչյանն Իլհամ Ալիեւից քաղաքական ապաստան խնդրեց. aravot.am

Լյուբիկ ՉիբուխչյանՔիչ առաջ մեզ զանգահարեց Տավուշի մարզպետի նախկին խորհրդական Լյուբիկ Չիբուխչյանը եւ մեզ հայտնեց, որ այսօր ինքը զանգահարել է Հայաստանում BBC-ի թղթակից Ալեքսեյին (Ալեքսեյ Մանվելյանին) եւ ասել, որ հունիսի 10-ի ժամը 11.19-ին հայտարարում է, որ ինքը՝ ընտանյոք հանդերձ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից քաղաքական ապաստան է հայցում:

Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Պեժոյի 24-ամյա վարորդը ավտովթարից մահացել է

ավտովթարՀունիսի 9-ին, ժամը 05.00-ի սահմաններում, «Պեժո» մակնիշի ավտոմեքենան Չարենցավան-Արզական ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից ու շրջվել:
Պատահարի հետևանքով վարորդը` 1990 թ. ծնված Վահան Պողոսյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Մահվան ելքով վրաերթ Վերին Դվին գյուղում

վրաերթՀունիսի 9-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՕԴԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Վ. Դվին գյուղում վրաերթի է ենթարկել 1936 թ. ծնված Կիմա Յուխանաևային, նրա տեղափոխել հիվանդանոց, ապա ներկայացել է բաժին:
Կ. Յուխանաևան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն:

Անկախ

Արտաշը Ռազմիկին կողոպտել է

ձերբակալությունՀունիսի 6-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Մուշի բաժին էր դիմել 1937 թ. ծնված Ռազմիկ Դ.-ն և հայտնել, որ իր շենքի նկուղում անհայտ անձն իր գրպանից բացահայտ հափշտակել է 222.000 դրամ և դիմել փախուստի:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է 1968 թ. ծնված Արտաշ Կ.-ն:
Գումարի մի մասն առգրավված է:
Արտաշ Կ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Ալբերտի նկուղում հեղուկ թմրանյութ են հայտնաբերել

թմրանյութԼոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ օրերս ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները 1972 թ. ծնված Ալբերտ Ա.-ի բնակարանի խուզարկությամբ` պատշգամբի տակ գտնվող նկուղում, հայտնաբերել են 1.5 լ տարողությամբ տարա` պատերին թմրամիջոցի նմանվող սպիտակագորշ զանգվածով, 0.5 լ տարողությամբ մեկ այլ տարա` թմրանյութի նմանվող սպիտակ հեղուկով:
Ալբերտ Ա.-ն հայտարարել է, որ թմրամիջոցը պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու նպատակով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Քննությունը վարում է ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժինը:

Անկախ

Վարդանը դանակահարել է համագյուղացի Վոլոդիային

Դանակով զինված Հունիսի 8-ին, ժամը 14.45-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մարմաշեն գյուղից հիվանդանոց են տեղափոխել 1931 թ. ծնված Վոլոդյա Գ.-ին` որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վնասվածքով: Ըստ բժշկի տեղեկանքի` նա ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ոստիկանները պարզել են, որ նշված գյուղում, վիճաբանության ժամանակ, Վոլոդյա Գ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է համագյուղացին` 1961 թ. ծնված Վարդան Ս.-ն:
Վոլոդյա Գ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Դանակն առգրավված է:
Վարդան Ս.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Քաշքշուկ Աֆրիկյանների տան մոտ. Մեկ տասնյակ ակտիվիստների բերման են ենթարկել (լուսանկար).news.am

աֆրիկյաններԵրեւանի Տերյան փողոցում գտնվող Աֆրիկյաննեի տան մոտ քիչ առաջ քաշքշուկ է եղել: Մի խումբ ակտիվիստներ հավաքվել էին գերակա շահ ճանաչված եւ քանդման ենթակա հին շենքի մոտ՝ իրենց հետ գործիքներ բերելով եւ փորձելով ապամոնտաժել Աֆրիկյանների տունը շրջապատող ցանկապատը, հաղորդում է news.am-ը:

Տարածք նաեւ ոստիկաններ են ժամանել, որոնք ակտիվիստներից պահանջել են դադարեցնել ապամոնտաժումը եւ հեռանալ: Առաջացել է քաշքշուկ, որի ընթացքում մոտ մեկ տասնյակ անձանց բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին:

բերման ենթարկվածներԲերման ենթարկվածների թվում են Վահագն եւ Հերբերտ Գեւորգյանները, Վահագն Մինասյանը, Անտոն Իվչենկոն, Սիփան Փաշինյանը եւ այլք:

Այս պահին Կենտրոնականի բաժնի մոտ է գտնվում նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով կարողացել է մուտք գործել բաժին եւ հանդիպել բերման ենթարկվածներին:

Նշենք, որ հունիսի 9-ին «Փրկենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել, որում ապօրինություն էր որակել 19-րդ դարի հայտնի շինությունը քանդելու որոշումը:

Բերման ենթարկվածների լուսանկարը՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից

Վարորդը մահացել է

ԱվտովթարՀունիսի 8-ին, ժամը 16.30-ին, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Կարմիր Աղեգի-Մղարթ գյուղերի դաշտամիջյան ճանապարհին կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ոռոգման դատարկ ջրանցքը:
Վարորդը` 1950 թ. ծնված Լևոն Ղազարյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

Անկախ