«Սեյրան Օհանյանը մեզ ընդունեց որպես մարտական ընկեր». պաշտպանության նախարարը հանդիպել է ազատամարտիկներին

3 (1)ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 30-ին ընդունել է ազատամարտիկների խնդիրներով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության անդամներին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է ազատամարտիկներին մտահոգող խնդիրներին: Փոխվստահության մթնոլորտում քննարկվել են ազատամարտիկների ներկայացրած առաջարկները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել հանդիպմանը ներկա ոլորտի պատասխանատուներին:

Նախաձեռնության անդամ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը գոհունակություն է հայտնել հանդիպման արդյունքներից: «Մենք հարց ենք բարձրացրել ազատամարտիկների ընտանիքների սոցիալական և կենսաթոշակային խնդիրների հետ կապված: Այսօր մեզ ընդունեց պաշտպանության նախարարը, բոլոր խնդիրները արդյունավետ քննարկել ենք: Մոտակա ժամանակներում Սեյրան Օհանյանը նշված հարցերը կբարձրացնի համապատասխան մարմիններում: Մենք շնորհակալ ենք նրա ընդունելությունից»,- ասել է Վոլոդյա Ավետիսյանը` հավելելով, որ ազատամարտիկները շարունակելու են քաղաքացիական ակտիվությունը:

«Շուշի-92» ազատամարտիկների և Վետերանների միավորում ՀԿ նախագահ, պահեստազորի մայոր Ջուլիետա Գևորգյանի խոսքերով` հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում. «Սեյրան Օհանյանը մեզ ընդունեց որպես մարտական ընկեր: Մենք վաղուց ենք ճանաչում Սեյրան Օհանյանին, նրա սկզբունքներին քաջատեղյակ ենք և գիտենք, որ ընթացք կտրվի բարձրացված հարցերին: Նախարարից խնդրում էինք ազատամարտիկների կարգավիճակի հստակեցում, բժշկական ապահովագրում, ազատամարտիկների հիշատակին նվիրված թանգարանի կառուցում,  թոշակների և այլ բնույթի սոցիալական խնդիրների լուծում»,- նշել է Ջուլիետա Գևորգյանը` ընդգծելով, որ իրենք կողմ են համագործակցությանը:

Իրավախորհդատվական աջակցություն զորակոչիկներին

1Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարության և Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնի կողմից Իջևանում կազմակերպված իրավախորհրդատվական միջոցառման ժամանակ նախազորակոչային տարիքի երիտասարդներին ու նրանց ծնողներին է ներկայացվել «Իրավական ուղեցույց նորակոչիկի համար»  գրքույկը:

Հանրապետական զինկոմիսարիատի իրավաբան աշխատակիցները և փորձագետները ներկայացրել են ապագա զինվորի իրավունքներն ու պարտականությունները, պատասխանել զորակոչիկների և նրանց ծնողների բազմաթիվ հարցերին:

Իրավախորհրդատվական նման միջոցառումներ են կայացել արդեն Գյումրի, Վանաձոր, Աբովյան քաղաքներում:

Մոսկվայում էքսկավատորի ղեկին բռնել են Ղուկաս ավետարանչին

pic_1369392184Մոսկվայում ոստիկանները բռնել են էքսկավատորի վարորդին, որի մոտ հայտնաբերվել է վարորդական իրավունք` Ղուկաս առաքյալի անունով: Դոմոդեդովոյի 45-ամյա բնակչին կանգնեցրել են Վարշավյան ավտոճանապարհի վրա: Նրանից վերցնելով վարորդական իրավունքը, ավտոճանապարհային ոստիկանության աշխատակիցները կասկածեցին դրա իսկության մեջ: Հետո պարզեցին, որ տղամարդն այն տպագրել է գունավոր տպիչով ու լամինացրել:

РИА Новости-ի տեղեկացմամբ, վարորդի նկատմամբ”կեղծ փաստաթուղթ ներկայացնելու գործով մեղադրանք է առաջադրվել”: Այդ հոդվածով նրան 80 հազար ռուբլու տուգանք կամ էլ կես տարվա կալանք է սպառնում:

23-ամյա Անջելան ծխահարվել է

92572Մայիսի 24-ին, ժամը 19.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր-Նորքի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածի թիվ 1 շենքի 58-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. պարզվել է, որ գազօջախի վրա այրվել է կերակուր, ինչի հետևանքով Անժելա Խորենյանը (ծնվ. 1992 թ.) ծխահարվել է և մինչ շտապօգնության աշխատակիցների կանչի վայր հասնելը հրշեջ-փրկարարները վերջինիս ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:

Շտապօգնության աշխատակիցները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Արամուս գյուղի մոտ 14-ամյա պատանի է ջրահեղձվել

պատանի է ջրահեղձվելՄայիսի 24-ին, ժամը 14.03-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղի մոտակա լճակում մարդ է ջրահեղձվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ջրից դուրս են բերել Ակունք գյուղի բնակիչ Թևոս Մելքոնյանի (ծնվ. 1999թ.) դին:

Փրկարարներն օգնել են երեխային

աինՄայիսի 23-ին, ժամը 11.13-ին ահազանգ է ստացվել, որ նախնական տվյալներով Երևանի Մոլդովական փողոցի թիվ 6 շենքի 2-րդ հարկի պատշգամբում երեխայի գլուխը մնացել է ճաղավանդակի արանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները կտրել են ճաղավանդակները և Մոլդովական թիվ 4/2 շենքի 7-րդ բնակարանի բնակիչ, 2012 թ. ծնված Ա. Հակոբյանին անվնաս հանձնել ծնողներին:

Ամերիկացիները սուպերմարկետները փոխարինում են աղբամաններով

400-3ԱՄՆ-ում   ավելի շատ կողմնակիցներ է հավաքում ֆրիգան շարժումը.մարդիկ կյանքի համար անհրաժեշտ ամեն բան հայթայթում են աղբանոցներից` քարոզելով հակասպառողականությունը:

“Բարի օր, ես ֆրիգան եմ, ու տեսեք, թե այսօր ինչ եմ կարողացել հավաքել ճամփեզրից”,ահա այսպես է մասնակիցներին ողջունում Դևիդ Էմանուելը` Նյու Յորքի տրեշ տուրի մասնակիցներին:

“Այստեղ բանան է, մի քանի տեսակի հաց, ըմպելիք, լոլիկ, չինական կաղամբ, կարտոֆիլ, հազար, դեղձ, շատ այլ միրգ ու բանջարեղեն, ծաղիկներ: Ոմանք դրանք նետում են, առանց մտածելու,  մյուսները քաղցած են ու մեջք են կոտրում համեստ ճաշի համար: Մենք այս տեսականին ստանում ենք լրիվ անվճար”:400

Ֆրիգանի պատվո յուրօրինակ կոդեքս է համարվում աղմաբանի մոտ իրենցից հետո մաքրություն պահպանելն ու  դրա պարունակությունը մանրակրկիտ ձևով տեսակավորելը:

“ԱՄՆ-ում մթերքի  կանխամտածված գերածախս է լինում: Խանութների դարակները լցված են ապրանքով, որպեսզի առատության տպավորություն ստեղծվի.գնորդին դա դուր է գալիս: Իսկ երբ նոր խմբաքանակ է բերվում, ապա խանութում դրա համար պարզապես տեղ չի մնում: Այդ ժամանակ դարակների մթերքը պարզապես աղբանոց  են նետում”,-ասում է ավագ դասարանների ուսուցիչ , ֆրիգան Ջանեթ Կելիշը:

Նման ճակատագիր ունեն մթերային բոլոր ապրանքների 40%-ը: Դրանց մեծ մասը ֆրիգանները “փրկում” են, ինչպես նրանց մոտ է ընդունված ասել: Նման կերպ ֆրիգանները տնտեսում են ոչ միայն բնական պաշարները, այլև` սեփական գրպանի 100-ավոր դոլարներ, ամսական:

“Ամենաշատը մեզ մոտ հացն է արժանանում անփույթ վերաբերմունքի:  Երեկոյան, խանութը փակվելուց հետո մոտեցեք հացաբուլկեղենի խանութին ու կտեսնեք, թե որքան լավ հաց է նետվում աղբաման: Դ ա ազդում է նաև հացի գնի վրա.չէ որ ապրանքի նկատմամբ նման վերաբերմունքը ծածկվում է գնի վրա հավելյալ արժեքով:

Շատ ֆրիգաններ վճարում են միայն  բնակության համար: քաղաքային աղբանոցներում նրանք գտնում են նաև նոր կամ գրեթե նոր հագուստ, կահույք, հայտնի մակնիշի տեխնիկա:

Սակայն նման կենսակերպն ամեն մեկին հարմար չէ:

“Աղբաման քչփորելը լուրջ քայլ է մարդկության մեծամասնության համար: Սակայն սնունդը հարգել կարող է ամեն ոք: Արժե մանրակրկիտ կերպով պլանավորել բոլոր ծախսերը, ավելցուկն ու հին իրերը կիրառելու ձև գտնել:

Գյումրու ՍԱՊԾ տարածքային բաժնում հայտնաբերված չարաշահումների մասով նախաքննությունն ավարտվել է

7823_b (1)Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ավարտվել է Գյումրու տարածքային բաժնում հայտնաբերված չարաշահումների դրվագով նախաքննությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Գյումրու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից 2008-2010թթ. ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի կենսաթոշակի, թաղման նպաստների և ժառանգվող գումարների հափշտակություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 5 անձանց:

Այսպես.

Էդուարդ Վարժապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածով` Արթուր Աբրահամյանի հետ խմբով յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով` 4.337.835 ՀՀ դրամ կենսաթոշակի դեպոնենտ գումարները հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

Արթուր Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-314-րդ հոդվածով և 325-րդ հոդվածի 1-ին մասով` Էդուարդ Վարժապետյանի հետ խմբով յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով` 4.337.835 ՀՀ դրամ կենսաթոշակի դեպոնենտ գումարները հափշտակելու, վերջինիս` պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու, փաստաթաղթեր կեղծելու, Կիմա Փիլոյանի հետ խմբով յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով` 71.932.125 ՀՀ դրամ թաղման նպաստ և ժառանգվող գումարները, ինչպես նաև Կիմա Փիլոյանի և Ա.Խաչատրյանի հետ խմբով յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով` 13.990.929 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարները հափշտակելու համար:

Կիմա Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով` Արթուր Աբրահամյանի հետ խմբով յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով` 71.932.125 ՀՀ դրամ թաղման նպաստ և ժառանգվող գումարները, ինչպես նաև Արթուր Աբրահամյանի և Անյա Խաչատրյանի հետ խմբով յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով` 13.990.929 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարները հափշտակելու և փաստաթղթեր կեղծելու համար:

Ռուբեն Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արդյունքում պետությանը 85.923.054 դրամի գույքային վնաս պատճառելու համար:

Անյա Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով` Արութր Աբրահամյանի և Կիմա Փիլոյանի հետ խմբով յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով` 5.884.397 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարները հափշտակելու և փաստաթղթեր կեղծելու համար: Անյա Խաչատրյանի վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ և կասեցվել: Միջոցներ են ձեռնարկվում` նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Է.Վարժապետյանի, Ա.Աբրահամյանի, Կ.Փիլոյանի և Ռ.Մնացականյանի մասով հայտարարվել է նախաքննության ավարտ, և նյութերը տրամադրվել են կողմերին` ծանոթանալու համար:

Հիշեցնենք, որ կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2011թ. մայիսին հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությանը:

Ընդհանուր առմամբ` քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 60 անձ, որոնցից 13-ի վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 10 քրեական գործ` 41 անձանց վերաբերյալ:

Ընդհանուր առմամբ հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը կազմում է 965 039 611 ՀՀ դրամ, որից 602 474 171 դրամը` նախաքննության ընթացքում գտնվող դրվագներով:

Չարաշահումներ են հայտնաբերվել նաև Արմավիրի ՍԱՊԾ տարածքային բաժնում, որի ուղղությամբ կատարվում է նախաքննություն: Մասիսի և Կոտայքի տարածքային բաժիններում, փոստային մասնաճյուղերում նշանակված մասնագիտական ստուգումներն ավարտական փուլում են:

 

 

Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղով անցնող առվի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել

big_1369233066_3Մայիսի 22-ին, ժամը 14.06-ին ահազանգ է ստացվել, որ մոտ 50 տարեկան տղամարդը ընկել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղով անցնող առուն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարներն ընկած վայրից 2 կմ հեռավորության վրա հայտնաբերել են նախնական տվյալներով նույն գյուղի նախրապահ Միշայի (50-55 տ.) դին:

Սյունիք. Մեղավոր է ճանաչվել` իր նորածին երեխային շնչահեղձ անելու եղանակով սպանելու մեջ

7822_bՍյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել իր նորածին երեխային սպանելու համար Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի բնակչուհի Ա.Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը և դատապարտել ազատազրկման:

Դատարանն ապացուցված է համարել, որ Ա.Մկրտչյանը իր նորածին երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ձեռքի ափով փակել է վերջինիս արտաքին շնչառական անցքերը` բերանը, քթանցքները, և այդ կերպ շնչահեղձ անելու եղանակով սպանել նրան:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 2013թ. մայիսի 7-ի դատավճռով` Ա.Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել` ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով և դատապարտվել ազատազրկման` 2 տարի ժամկետով:

Դատավճռով` նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 1 տարի ժամկետով:

Փրկարարները օգնել են 85 ամյա կնոջը

Փրկարարները   օգնել  ենՄայիսի 21-ին, ժամը 11.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կյուլբենկյան փողոցի թիվ 27/1 շենքի 6-րդ բնակարանի բնակիչը վատառողջ է և չի կարողանում բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, միջանցքում` հատակին, անօգնական վիճակում հայտնաբերել են 1928 թ. ծնված Ս. Ավետովային, ում տեղում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են օգնություն:

Գյումրիում քաղաքացին շենքից ցած է ընկել

Գյումրիում քաղաքացին շենքից ցած է ընկելՄայիսի 21-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 56 շենքից քաղաքացի է ընկել ցած:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ թիվ 62 շենքի 3-րդ հարկից ընկել է 1937 թ. ծնված Է. Քոչարյանը:

Վերջինս հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ և մահացել է:

Ցորենի արտում հայտնաբերվել է Օֆիկ Ավոյանի դին

դիՄայիսի 20-ին, ժամը 19.16-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս գյուղի բնակչուհի՝ 1929 թ. ծնված Օֆիկ Ավոյանը սույն թվականի մայիսի 19-ի ժամը 23.00-ի սահմաններում դուրս է եկել տանից և չի վերադարձել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը (7 հրշեջ – փրկարար):

Որոնողափրկարարական աշխատանքները իրականացվել են Մասիս և Բուրաստան գյուղերի մոտակայքում:

Ժամը 22.29-ին անբարենպաստ եղանակի պատճառով որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան:

—

Մայիսի 21-ին, ժամը 08.00-ին որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են:

Ժամը 12.10-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 12.05-ին Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին հարակից ցորենի արտում հայտնաբերվել է Օֆիկ Ավոյանի դին:

Վիճաբանություն, ծեծ և դատաբժշկի ուղեգիր

cecՄայիսի 20-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները  բաժին են հրավիրել 1991 թ. ծնված  Գագիկ Ղ.-ին:

Պարզվել է, որ մայիսի 17-ին, ժամը 19.00-ի սահմաններում, նրան Սուրենավան գյուղում, վիճաբանության ժամանակ, ծեծի են ենթարկել  եղբայրներ` 1982 թ. ծնված Գևորգ Ղ.-ն և 1975 թ. ծնված 1975 թ. ծնված Գեղամ Ղ.-ն:
Գագիկ Ղ.-ին տրվել  է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:

Թունավորման դեպքեր Հայաստանում

թունավորման դեպքՄայիսի 20-ին, ժամը 14.17-ին տեղեկությւն է ստացվել, որ թունավորումով Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Զովասար գյուղի բնակչուհի Քնքուշ Ղազարյանը (ծնվ.1993թ.):

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Մայիսի 20-ին, ժամը 09.06-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 08.15-ի սահմաններում թունավորումով Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 36 տան բնակիչ Լաուրա Սահադյանը (ծնվ. 1938 թ.): Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

3 տարեկան երեխայի ձեռքը մնացել էր էլեկտրական մսաղացի մեջ

փրկարարներՄայիսի 20-ին, ժամը 11.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Փարպեցի փողոցի թիվ 9բ շենքի 41-րդ բնակարանում 3 տարեկան երեխայի ձեռքը մնացել է էլեկտրական մսաղացի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է , որ Փարպեցի փողոցի թիվ 9բ շենքի 41-րդ բանակարանի բնակիչ Օգոմցյան Հենրիկի (ծնվ.2010 թ.) ձեռքը մնացել է էլեկտրական մսաղացի մեջ, և մսաղացը կտրելու համար երեխային հոսպիտալացնում են թիվ 1 կլինիկական հիվանդանոց:
Ժամը 12.58-ին բժիշկները մսաղացից հանել են երեխայի ձեռքը:

Ձերբակալվել է Արկադի Արշավիրի Վարդանյանը

Արկադի Արշավիրի ՎարդանյանըԱզգային  Անվտանգության ծառայության կողմից իրականացված  միջոցառումների արդյունքում ս.թ մայիսի 18-ին  Երևան քաղաքում ձերբակալվել են Արսեն  Ռոբերտի Ավետյանը և Արկադի Արշավիրի Վարդանյանը, որոնք կասկածվում են Արսեն Ավետյանի հոր` Ռոբերտ Աբրահամի Ավետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ:

Ըստ ձեռք բերված տվյալների` Արսեն Ավետյանը և Արկադի Վարդանյանը  պլանավորել, միջոցներ են ձեռք բերել և պայմաններ ստեղծել Ռոբերտ Ավետյանին  թունավորելու միջոցով նրա գույքին տիրանալու համար:
Իրավասու մարմինների կողմից  օրենքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի  շրջանակներում ստացված  տեղեկությունների հիման վրա դեռևս 2013թ. մայիսի 17-ին հարուցվել էր  քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասին 7-րդ և 8-րդ կետերի հատկանիշներով / մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության  նախապատրաստություն/:
Նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:
Կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ: ներկայումս նախաքննության մարմինը քննարկում է կասկածյալներին մեղադրանք  առաջադրելու, նրանց արարքներին իրավական գնահատական տալու, ինչպես նաև խափանման միջոց  ընտրելու հարցերը:
Քրեական գործի քննության վերաբերյալ հետագա տեղեկատվությունը  կտրամադրվի հաշվի առնելով նախաքննության բնականոն ընթացքի և  համակողմանիության միաժամանակյա ապահովման անհրաժեշտությունը:

 

 

 

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

Երևանի ավագանու ընտրություններ. Թիվ 09/17 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարան

7814_bԴատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Է.Եփրեմյանի կողմից թիվ 09/17 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Է.Եփրեմյանը, ով հանդիսանում է թիվ 08 ընտրատեղամասի ընտրող, Երևանի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 5-ին, իր ընտրատեղամասում քվեարկելուց հետո գնացել է թիվ 09/17 ընտրատեղամաս և փորձել կրկին քվեարկել, ինչը կանխվել է հանձնաժողովի կողմից:

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ՔԳՎ Երևանի ՔՎ Կենտրոնականի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա Է.Եփրեմյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

 

Զինդատախազություն.Գոմեշի մսի հայտնաբերման փաստի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը ավարտական փուլում է

dataxazutjunՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնի վարույթում ՀՀ ՊՆ պարենային բազայի պահեստում կատարված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստի առթիվ քննվող քրեական գործով 07.05.13թ. որոշում է կայացվել ՀՀ քր. օր-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրյալ Ալբերտ Օհանջանյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոփոխելու մասին:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, զինվորական դատախազությունը տեղեկացնում է, որ խափանման միջոցը փոփոխելու մասին որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ Ա.Օհանջանյանը տառապում է “շաքարային դիաբետ, արյան շրջանառության սուր անբավարարություն, զարկերակային հիպերտենզիա” հիվանդություններով, գտնվելով կալանքի տակ երկու անգամ սրտի կաթված է տարել և նա տեղափոխվել է “Էրեբունի” բժշկական կենտրոն, որտեղ ստացիոնար բուժում է ստացել: Բժշկական կենտրոնում նրա մոտ ախտորոշվել է «Ձախ փորոքի առաջային պատի սրտամկանի ստորին սուր ինֆարկտ: Վաղ հետինֆարկտային ստենոկարդիա: Արյան շրջանառության սուր կանգային անբավարարություն: Զարկերակային հիպերտենզիա: Վիճակ կորոնար անոթի ստենդավորումից հետո»: Այնուհետև Ա.Օհանջանյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, որտեղ սակայն հնարավոր չի եղել ապահովել նեղ մասնագիտական բուժում, առկա չեն նաև նման հիվանդությամբ տառապող անձանց պարբերական հետազոտման և հիվանդության ախտորոշման համար անհրաժեշտ բժշկական սարքավորումները:

Մեղադրյալ Ա.Օհանջանյանի կողմից միջոցներ են իրականացվել իր իսկ կողմից պետությանը պատճառված նյութական վնասը վերականգնելու ուղղությամբ: Բացի այդ մեղադրյալի հետ կապված բոլոր անհրաժեշտ քննչական գործողություններն այս պահին ավարտվել են և ազատության մեջ մնալով մեղադրյալ Ա.Օհանջանյանը չի խոչնդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու կամ այլ ճանապարհով:
Վերջին նկատառումներից ելնելով փոփոխվել են նաև մյուս մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցները:
Քրեական գործի նախաքննությունը գտնվում է ավարտական, դատարան ուղարկելուց առաջ ձեռք բերված ապացույցների վերլուծության այլ ապացույցների հետ համադրման, գործի լուծման համար բավարարության տեսանկյունից գնահատման փուլում:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Պրահայի մետրոյում միայնակ ուղևորներին “սիրո տարածք” կհատկացվի

OLYMPUS DIGITAL CAMERAՊրահայի մետրոպոլիտենի ադմինիստրացիան կփորձի օգնել մայրաքաղաքի այն բնակիչներին, ովքեր անմխիթար փնտրում են իրենց երկրորդ կեսին:Նրանց համար ստորգետնյա կայարաններում “սիրո տարածք” կհատկացվեն: “Մարդիկ կհանդիպեն ու միմյանց հետ կերթևեկեն: Եթե փոխադարձ համակրանք զգան, ապա գուցե  նոր հարաբերություններ սկիզբ առնեն”,- հայտնել է ընկերության ներկայացուցիչ Դրապալը: Նա ասել է, որ կազմակերպությունը մտադիր է վագոններից մեկը հատկացնել սեր փնտրող չեխերին:

Ի դեպ, այս առաջարկը դուր է եկել ուղևորներին: Դրապալը հավելել է, որ այդ վագոնում պատահականորեն հայտնված ուղևորին ֆլիրտ չի պարտադրվում:

Նախագիծը կսկսի գործել 2013-ի վերջին: Այն Չեխիայում հասարակական տրանսպորտը մասսայականացնելու նպատակին ծառայող գովազդի մի մասն է կազմում: