Առևանգված ԵԱՀԿ ռազմական դիտորդներին ազատ են արձակել

berlin   ԵԱՀԿ-ի ռազմական դիտորդները, որոնք ակտիվիստների կողմից առևանգվել էին Սլավյանսկում, ազատ են արձակվել և ուղարկվել Բեռլին: Դիտորդական խմբի անդամները՝ Դանիայից, Չեխիայից, Շվեդիայից և Լեհաստանից, Սլավյանսկում պահվել են 8 օր: Դանիայի պաշտպանության նախարար Նիկոլյա Վամենը հայտարարել է, որ այս միջադեպը չպետք է ազդի ԵԱՀԿ առաքելության աշխատանքների վրա և նրանք կստանան համապատասխան աջակցություն իրենց աշխատանքը բարեհաջող ավարտելու համար:

Անկախ

Պատահար թուրք-իրաքյան սահմանին, կան տուժածներ

 թուրք-իրաքյան սահման Իրաքի և Թուրքիայի սահմանին թուրք սահմանապահների և Հաքյարիի շրջանի Սամանլը բնակավայրի բնակիչների միջև բախումներ են տեղի ունեցել: Մարդիկ գաղտնի ճանապարհներով վերադարձել են Իրաքից, սակայն նրանց հայտնաբերել են: Սահմանապահները ձերբակալել են օրինազանց քաղաքացիներին, ինչից հետո Սամանլըի մյուս բնակիչները օգնության են հասել համագյուղացիներին: Ծագած վեճի ու կռվի արդյունքում մեկ զինծառայող և հինգ գյուղացի է տուժել: Վերջիններիս տեղափոխել են հիվանդանոցներ, իսկ տարածքում խիստ հսկողություն է սահմանվել:

Պայթյուն Սոմալիում, 9 մարդ է զոհվել

mogadishuՍոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 9 մարդ է զոհվել: Ականատեսների վկայությամբ՝ պայթեցվել է Մոգադիշոյի քաղաքապետի նախկին քարտուղարի ավտոմեքենան: Քարտուղարի հետ միասին մահացել է ևս 8 մարդ, որոնք գտնվել են մեքենայի մոտակայքում: «Աշ-Շաբաբ» խմբավորումը, որը զինված պայքար է մղում կառավարության դեմ, քանիցս սպառնացել է, որ ահաբեկչություն կիրականացնի կառավարության ներկայացուցիչների նկատմամբ:

Անկախ

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Իրան

 Էդվարդ Նալբանդյան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Իրանի արտգործնախարար Մոհամադ Զավադ Զարիֆի հրավերով,  մայիսի 5-6-ը պաշտոնական այցով կմեկնի Թեհրան։

Այցելության ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա Իրանի օրենսդիր և գործադիր իշխանության բարձրաստիճան ներկայացացուչների հետ։

Նոր վիրավորներ Հալեպում

հալեպՀալեպում շարունակվում են ռմբակոծությունները: Այսօր, մայիսի 3-ին, Հալեպի Ազիզիի շրջանի մեջ ընկած ռումբերի պատճառով կան բազմաթիվ  վիրավորներ , կան նաև  զոհեր:

Վիրավորների մէջ էր Կաթոլիկ համայնքի հոգևորական  Տեր Կոմիտաս Տատաղլյանը:

Իսկ Հալեպի Պետական Համալսարանի մէջ նետված նռնակի  պատճառով վիրավորվել է  ուսանողՆաիրի Գրիգորյանը:

Անկախ

 

Անկարայի բեմականացումները 100-ամյակի հետհաշվարկին առընթեր

Շահան ԳանտահարյանՊոլսահայ համայնքի հոգեւոր թե աշխարհիկ ներկայացուցիչների հետ Թուրքիայի վարչապետ Էրդողանի ունեցած հանդիպումը արտակարգ երեւույթ չէ, չասելու համար, որ  օրինաչափ է նույնիսկ: Բնական էր, որ համայնքի  դասական իշխանության ներկայացուցիչների հանդիպումը հետեւեց Էրդողանի  ցավակցական գործողությանը: Հայկական կողմը համազարկ բացելու կարիք չունի Պոլիսի հայ ներկայացուցիչների կողմից կատարված գերխանդավառ հայտարարությունների եւ մանավանդ Անկարայից պահանջված պատվերային արձագանգումների վրա: Առաջին հայկական արձագանքը իր ժամանակով, ձեւաչափով եւ բովանդակությամբ սպասելի էր ըստ ամենայնի: Անտեղի պիտի լիներ ներհայկական որեւէ բանավեճ ծավալելը այս ուղղությամբ: Բավարարվել ուրեմն, այս դեպքում արձանագրելով, որ Պատրիարքի ձիթենու ճյուղի համեմատումը արդեն քաղաքական պատվեր է` նույն մոտեցումը հրապարակող Անկարայի կողմից միջազգային հանրությանը ցույց տալու համար խաղաղասիրական բնույթի այն ժեստը, որին դիմեց վարչապետ Էրդողանը: Այդպես էլ պիտի լիներ: Հակառակն ակնկալելը քաղաքականորեն իրատեսական պիտի չնկատվեր:

Հայկական առաջին արձագանգը այսպիսով հստականում էր: Ուղերձի հասցեատերերի կարգը ճշտել էր փոխվարչապետը: Այսպես, Վաշինգտոն կատարած իր այցելության ընթացքում Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել է. «Էրդողանը շատ կարեւոր հայտարարություն է կատարել, եւ խոսել 1915-ի դեպքերի 100-ամյակի նախօրյակին Թուրքիայի կատարած քայլերի մասին: Թե՛ ԱՄՆ-ից, թե՛ Հայաստանի Հանրապետությունից եւ թե՛ հայկական սփյուռքից ակնկալում ենք այդ ուղերձի պատասխանը : Այդ հարցերի լուծման համար մենք հայտարարության եւ քայլերի ենք սպասում»:

Նախքան փոխվարչապետի սպասողական վիճակին անդրադառնալը, արագորեն հիշենք  եւ որոշ տարբերություն նկատենք փոխվարչապետի եւ արտգործնախարարի այս մասին կատարած հայտարարությունների միջեւ։ Դիվանագիտական ասելաձեւային խաղերի մասնագետ նախարար Դավութողլուն ուղերձի հասցեատերերի մասին բավարարվել էր «բոլոր հայերը» ասելով: Հստակացնելով, որ ուղերձը ուղղված չէ Հայաստանի Հանրապետությանը, այլ բոլոր հայերին: Այս ձեւով առաջնային հասցեատերը մնացել էր մշուշի մեջ:

Հիմա, փոխվարչապետը ճշտել է ուղերձի հասցեատերերի կարգը. նախ ԱՄՆ-ը, ապա միջազգային ընտանիքը, ապա Հայաստանի Հանրապետությունը եւ ապա սփյուռքը:

ԱՄՆ պետքարտուղարության բանբերը ողջունել էր Էրդողանի ցավակցությունը, մինչ Ֆրանսիայի նախագահը այն նկատել էր անբավարար. այստեղ պետք է նկատի ունենալ, իհարկե, հայտարարության ժամանակի ընտրությունն  ու մանավանդ միջավայրը: Հայաստանի Հանրապետության եւ հայկական սփյուռքի ունեցած հակազդեցությունների մեջ որեւէ էական տարբերություն չկար, եւ այդ առումով Անկարան հակասություններ գտնելու խաղի մեջ մեծ առավելություններ չունեցավ: Ուրեմն, պոլսահայ համայնքն այս հասցեատերերի շարքում տեղ չուներ, թեեւ հանդիպման գործողությունը կազմակերպվել էր եւ դրա նախաբանը կատարվել էր, երբ նույն պատվիրակության անդամը խաղաղության Նոբելյան մրցանակի արժանի նկատել էր Թուրքիայի վարչապետին իր կատարած քայլի համար:

ԱՄՆ-ի եւ միջազգային ընտանիքի անդրադարձները չեն բավարարել Անկարային: Ցավակցությունը հայտնաբար չի աշխատել, այնպես ինչպես պատկերացնում էին Անկարայի ղեկավարները: Հայկական կողմը միանշանակ է արձագանգել, մինչ ԱՄՆ-ը ու միջազգային ընտանիքը, դեռեվս չեն բավարարել Անկարային:

Ցավակցելու, անցագրեր տրամադրելու, «հրամեցեք»-ի եւ «խաղաղասիրական» դրսեւորումների այս շարքը թվում է, թե պիտի շարունակվի: 100-ամյակի հետհաշվարկը (քաունթդաուն) սկսել է արդեն եւ այս օրակարգը տեղ է գտել Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստում: Անկարան հետեւողականորեն պիտի փորձի գնդակը տեսնել տալ հայկական դաշտում: Թվում է թե մրցավարը՝ միջազգային ընտանիքը, դեռեվս գնդակը տեսնում է թուրքական կիսադաշտում։ Ֆուտբոլային ռազմավարությունը հուշում է, որ գնդակը հակառակորդի կիսադաշտում պահելու լավագույն միջոցը հարձակողական խաղաոճն է։

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Անկախ

Ադրբեջանցի գեներալը փախել է Ռուսաստա՞ն

ադրբեջան,պնԱդրբեջանական բանակի գեներալներից մեկը փախել է Ռուսաստան: Այս սենսացիոն հայտարարությունը այսօր տարածել է ադրբեջանական “Ազադլըխ” թերթը:

Ըստ տեղեկության` գեներալներից մեկի`Ռուսաստան փախնելու պատճառը գենշտաբի ղեկավար Մեջմեդդին Սադըգովի հետ կոնֆլիկտն է եղել: Գենշտաբի ղեկավարի հետ հերթական վեճից հետո գեներալը հայտարարել է, որ այլևս չի կարող աշխատել նմանատիպ պայմաններում, և լքել է երկիրը: Բայց թերթը, միևնույն ժամանակ, չի հրապարակում նրա անունը:

Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը պնդում է, որ այդ գեներալը Բագիր Ֆաթուլլաևն է, ով երկար ժամանակ ծառայել է ռուսական բանակում: ՊՆ նախարար Սաֆար Աբիևի օրոք վերջինս վերադարձել է Ադրբեջան և բարձր պաշտոնի է արժանացել Զինված ուժերի ակադեմիայում:

“Այդ մարդը ո՛չ Ադրբեջանի քաղաքացի է, ո՛չ էլ ադրբեջանական բանակի գնդապետ”,- հայտարարել է պաշտպանության նախարարությունը, ինչն էլ հակասում է ռազմական փորձագետի պնդմանը:

Հավելենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հրաժարվել էր մեկնաբանել այդ տեղեկությունը:

Անկախ

Թուրքիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել

konya    Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ Քոնիա քաղաքում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել: Բարեբախտաբար զոհեր չկան, վթարի հետևանքով 17 երեխա տարբեր վնասվածքներ են ստացել: Հայտնի է, որ վարորդը կորցրել է մեքենայի նկատմամբ կառավարումը և այն շրջվել է: Տուժած երեխաները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:

Անկախ

Բեյրութի օդանավակայանում կեղծ վիզաներով 49 մարդ է ձերբակալվել

загруженное (1)Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի միջազգային օդանավակայանում 49 մարդ է ձերբակալվել, որոնք փորձել են երկրից մեկնել կեղծ վիզաներով:

Տեղական ոստիկանության հաղորդմամբ՝ ձերբակալվածները սիրիացի և պաղեստինցի փախստականներ են եղել: Լիբանանյան իշխանությունները խիստ հսկողություն են սահմանել կեղծ վիզաներով ուղևորներին հայտնաբերելու համար: Եվ սա այն պարագայում, երբ Սիրիայի և Լիբանանի միջև գոյություն ունեցող համաձայնությամբ սիրիացիները կարող են Լիբանան գալ առանց վիզայի:

 

Անկախ

Էրդողանի ուղերձն աննախադեպ և սրտանց մի քայլ էր. Դավութօղլու

ԴավութօղլուԱնգլիական «The Guardian» պարբերականում հրապարակվել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հեղինակած «Թուրքերն ու հայերը պետք է հետևեն վարչապետ Էրդողանի առաջնորդությանը և թաղեն ընդհանուր ցավը» վերնագրով հոդվածը:

Դավութօղլուն նշել է, որ թուրքերի և հայերի հարաբերությունները հարյուրամյակների պատմություն ունեն: Մեկնաբանելով 1915 թվականի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը՝ Դավութօղլուն այն աննախադեպ և սրտանց մի քայլ է անվանել: «Ես բոլորին կոչ եմ անում հայ-թուրքական հարաբերություններում ավելի լավ մի ապագա նորից կառուցելու համար օգտագործել այս պահը և միանալ մեզ»,-գրել է Դավութօղլուն:

 

Անկախ

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անհանգստացնում է Ադրբեջանին

Ջեյմս ՈւորլիքԱդրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտնել է, որ ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում լուրջ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարությունները՝ դեսպանությունը նշել է, որ ԱՄՆ համակարծիք չէ նրա դիրքորոշման հետ:

Նշենք, որ օրերս Ուորլիքը իր «Թվիթեր»-յան էջում կատարած գրառմամբ հայտնել էր, որ մայիս ամսին ԱՄՆ-ում նախատեսվում են հանդիպումներ Լոս Անջելեսում հայկական, իսկ Հյուսթոնում՝ ադրբեջանակական համայնքների հետ, որոնց ընթացքում քննարկվելու է ԼՂ հարցը:

Ուորլիքի քայլը քննադատության էր արժանացավ Ադրբեջանի կողմից, ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը հայտարարեց, որ Ադրբեջանը հնարավոր է բարձրացնի Ջեյմս Ուրոլիքին հետ կանչելու հարցը:

 

Անկախ

Թուրքիայում նախագահի թեկնածուներն առայժմ հայտնի չեն

images (1)Թուրքիայում շարունակում է անպատասխան մնալ այն հարցը, թե իշխող ԱԶ կուսակցությունից ով է առաջադրվելու նախագահի պաշտոնում՝ գործող նախագահ Աբդուլահ Գյու՞լը, թե՞ վարչապետ Թայիփ Էրդողանը:

Այս առիթով Գյուլը նշել է, որ ինքը հանդիպում է ունեցել Էրդողանի հետ, որի ժամանակ քննարկվել է կուսակցության թեկնածուի հարցը: Սպասվում է, որ մոտ ժամանակներս մի շարք խորհրդակցություններից ու քննարկումներից հետո Էրդողանը հանդես կգա հայտարարությամբ՝ ներկայացնելով կուսակցության ընդհանուր որոշումը:

Թեև Էրդողանի առաջադրվելու հավանականությունը գրեթե ոչ ոք կասկածի տակ չի դնում, այնուհանդերձ գործընթացը ձգձգվում է, ինչը առիթ է տալիս կարծելու, որ կուսակցության ներսում տարաձայնություններ կան:

 

Անկախ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նախագահին կփոխարինի Մոլդովայում Ֆրանսիայի դեսպան Պիեր Անդրիյը

Ժակ ՖորԱռաջիկայում ԵԱԿՀ Մինսկի խմբի Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժակ Ֆորը, ավարտելով իր պարտականությունները, կփոխարինվի մեկ ուրիշ համանախագահով:

Ֆրանսիացի համանախագահի պաշտոնը կզբաղեցնի փորձառու դիվանագետ, Մոլդովայում Ֆրանսիայի դեսպան Պիեր Անդրիյը: Ռազմավարական հետազոտությունների ֆրանսիական հիմնադրամի փորձագետներից քաղաքագետ Կայծ Մինասյանը նշել է, որ Անդրիյի նշանակմամբ Ֆրանսիան կսկսվի ավելի կոնկրետ և ակտիվ աշխատանքներ տանել բանակցային գործընթացում:

 

Անկախ

102 իսլամիստ դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանւյցերի կարգը խախտելու և զենքեր պահելու մեղադրանքով

загруженное (5)Եգիպտոսի դատարանը ցույցերի կարգը խախտելու և զենքեր պահելու մեղադրանքով Մահմեդական եղբայրության 102 կողմնակիցների դատապարտել է մինչև 10 տարվա ազատազրկման:

Եգիպտոսի պետական լրատվական գործակալությունը շաբաթ օրը հայտնել է, որ մեղադրյալները սահմանված ժամկետը բանտում անցկացնելուց հետո հինգ տարի ոստիկանության հսկողության տակ կլինեն:

Դատավճիռը կայացվել է իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկ արվելու դեմ կազմակերպված բողոքի ցույցերի կապակցությամբ:

 

Անկախ

Բանգլադեշի նավերը անհետացած մալազիական ինքնաթիռի հետքերը փնտրում են Բենգալի ծովածոցում

մալազիական ինքնաթիռԲանգլադեշի երկու ռազմական նավեր ուրբաթ օրը անհետացած մալազիական ինքնաթիռի հետքերը սկսել են փնտրելԲենգալի ծովածոցում, սակայն դեռևս անարդյունք:

Նավերը որոնումները սկսել են այն բանից հետո, երբ ավստրալիական ընկերությունը պնդել է, որ իրենք այդ շրջանում ջրում խորտակված ինքնաթիռի հնարավոր հետքեր են նկատել:

Ավստրալայի բարձրաստիճան պաշտոնյաները և այլ փորձագետներ կասկածի տակ են առել այդ պնդումը, իսկ Մալազիայի տրանսպորտի նախարարը հայտնել է, որ ինքը ևս կողմ է այդ տարածքում որոնողական աշխատանքներին՝ չնայած իր կարծիքով անհավանական է, որ ինքնաթիռը Բենգալի ծովածոցում լինի:

Նախարարը նշել է, որ այդ վարկածը կարող է միայն հաստատվել այդ շրջան նավեր ուղարկելով, որը հազարավոր կիլոմետրեր հեռու է Հնդկական օվկիանոսում որոնողական աշխատանքների վայրից:

Նախարարի տվյալներով՝ մարտի 8-ին 239 ուղևորներով անհետացած ինքնաթիռի որոնումները կարող են 8-12 ամիս տևել:

 

Անկախ

Չինացի կինը ողջ է մնացել` 30 րոպե թաղված մնալով 24 մ խորությամբ ավազահանքի մեջ

unnamed (3)Չինաստանի շինհրապարակներից մեկում կինը թաղվել է տոնաներով ավազի տակ և փրկվել միայն իր շինարարական գլխարկի շնորհիվ, որը օդով լցված տարածություն է ստեղծել՝ թույլ տալով նրան շնչել:

34-ամյա կինը Չինաստանի Ֆուցզյան նահանգում ընկել էր 24 մ խորություն ունեցող ավազահանքի մեջ, որից հետո նրա վրա ավազ է թափվել:

Ամեն դեպքում կինը կարողացել էր ողջ մնալ՝ 30 րոպե շնչելով իր շինարարական գլխարկի միջոցով ստեղծված օդով լի տարածությունում:

unnamed (4)Կինը 30 րոպե թաղված է մնացել ավազահանքում, մինչ փրկարարները դուրս են բերել նրան: Փրկարարներից մեկը ավազը արագ հեռացրել է կնոջ գլխի հատվածից, մինչ մյուսները թունել են փորել նրան դուրս բերելու համար:

Սպերմատոզոիդներ են ստեղծել տղամարդու մաշկի բջիջներից

53648944-4dd1-0c45-4dd1-0c4a0ed57207.photo.0Սթենֆորդի համալսարանի գիտական խմբին հաջողվել է արհեստական եղանակով սպերմատոզոիդներ ստեղծել տղամարդու մաշկի բջիջներից: Այսօր այդ նախագիծը ուսումնասիրության ու թեսթավորման փուլում է գտնվում: Ապագայում հնարավորություն կլինի տղամարդկանց արհեստականորեն ստեղծված սպերմատոզոիդ պատվաստել:

Վիճակագրության համաձայն, զույգերի 10-15%-ին չի հաջողվում երեխա ունենալ: Ամենահաճախ հանդիպող պատճառը տղամարդկանց գեների շեղումն է նորմայից: Մասնավորապես, դրա համար պատասխանատու են  տղամարդկանց Y-քրոմոսոմները: Տվյալ գենետիկ շեղումը սովորաբար կապված է լինում սպերմատոզոիդների ուշ հասունացման հետ:

Անկախ

Հնդկաստանում միջէթնիկ բռնության զոհ է դարձել 32 բնակիչ

g_imageՀնդկաստանում ոստիկանությունը 9 մարդու ` այդ թվում նաև կանանց ու երեխաների մարմիններ է հայտնաբերել Ասսամ նահանգում, որտեղ 2 օր էթնիկ պատկանելության հողի վրա բախումներ են ընթանում:

Զոհերի թիվն ընդհանուր հասել է 32 –ի:

Ենթադրվում է, որ անկարգությունները հրահրել են բոդո ազգության անջատողականները, որոնք մահմեդական գյուղակի վրա են հարձակվել:

Բոդոյի ներկայացուցիչները պայքարում են սեփական ազգային պետություն ստեղծելու համար: Նրանք հաճախ են հակասություններ ունենում մահմեդականների հետ, որոնք, բոդոյի համոզմամբ, անօրինական են  Բանգլադեշից եկել ու հաստատվել հաստատվել Ասսամ նահանգում ու հասել իրենց հողերին:

Անկախ

Իրան է ժամանել Իտալիայի սենատի պատգամավորների պատվիրակությունը

unnamed (2)Մեկ ժամ առաջ Իտալիայի խորհրդարանի պատվիրակությունը ժամանել է Թեհրան: Այցը կատարվում է Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդիի հրավերով:

Իտալիայի պատվիրակությունը գլխավորում է Իտալիայի սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պիեր Ֆերդինանդ Կազինին: Պատվիրակների կմնան Թեհրանում մինչև մայիսի 6-ը: Այցի հիմնական նպատակն է` բարելավել հարաբերություններն Իրանի հետ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, եռօրյա այցի ընթացքում պատվիրակության անդամները կհանդիպեն Իրանի բարձրագույն ղեկավարության հետ:

Իտալիայի պաշտոնյաները վերջին անգամ Թեհրան էին այցելել այս տարվա հունվարին: Պատվիրակության ղեկավարը կրկին Կազինին էր:

 

Անկախ

Իրանում նպաստավոր պայմաններ են ստեղծվել հայ ներդրողների համար

unnamed (1)

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանն ասել է, որ առաջիկայում կընդլայնվեն հայ-իրանական քաղաքական և տնտեսական հարաբերությունները:

«Իրանի կառավարության վարած նոր քաղաքականությունընպաստավոր պայմաններ է ստեղծում օտարերկրյա ներդրողների,հատկապես հայերի համար»,-ասել է Առաքելյանը օտարերկրյադեսպանների մասնակցությամբ Ղոմ նահանգում տեղի ունեցածհավաքի ժամանակ:

Դեսպանը հավելել է, որ վերջին տարիներին Իրանը և իր հյուսիսայինհարևան Հայաստանն ակտիվացրել են հարաբերությունները,ստորագրել էներգետիկ համագործակցության համաձայնագրեր, ամրապնդել տնտեսական կապերը: «2013-ի օգոստոսին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Թեհրան կատարած պաշտոնական այցից հետո, էլ ավելի են ամրանդվել հարաբերությունները Թեհրանի և Երևանի միջև: Միջազգային կառույցներում Հայաստանն Իրանի դիրքորոշմանն աջակցում է: Մենք շատ հարցերում ունենք միատեսակ դիրքորոշում և միմյանց հետարդյունավետ համագործակցում ենք միջազգային կառույցներում:

Հայ-իրանական կապերը հարևանների լավագույն հարաբերությունների օրինակներից մեկն է»,- ասել է Առաքելյանը:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ