Հրապարակվել է բրիտանական արքայազն Ջորջի պաշտոնական լուսանկարը

prince-george-first-birthday-gty-lead1Լուսանկարը հրապարակվել է արքայազնի ծննդյան  մեկ տարին լրանալու առթիվ:

Հուլիսի 22-ին Ջորջի ծննդյան օրն է ու, նրա ծնողները` արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը մտադիր են Քենսինգթոնյան պալատում հարազատների ու ընկերների մասնակցությամբ տոնել այն:

Արքայազնի ծննդյան կապակցությամբ, Մեծ Բրիտանիայի թագավորական դրամապալատը 5 ֆունտ ստեռլինգ արժողությամբ  կոլեկցիոն դրամ է թողարկել:

Իսրայելը մերժել է 3 ժամով զինադադարի գնալու «Կարմիր խաչի» առաջարկը

գազա   Իսրայելը մերժել է 3 ժամով կրակը դադարեցնելու «Կարմիր խաչի» առաջարկը: ՀԱՄԱՍ շարժման հաղորդմամբ` իսրայելցիները չեն համաձայնվել կարճաժամկետ զինադադարի գնալ, որպեսզի Գազայի հատվածից դուրս բերվեն զոհվածների մարմիններն ու վիրավորներին:

Միևնույն ժամանակ Իսրայելը ընդլայնում է իր ցամաքային գործողությունները: Գազայում երկու շաբաթ առաջ վերսկսած ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 358–ի, որոնցի 32 կին, 83 երեխա, 2685 հոգի վիրավորվել է:

 Անկախ

 

Իսրայելը գերազանցել է նույնիսկ Հիտլերին. Թայիփ Էրդողան

​Թուրք-իսրայելական հարաբերություններ  Թուրք-իսրայելական հարաբերություններում լարվածությունը գնալով աճում է: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեկ երեկոյան ԱՄՆ-ի արտգործնախարա Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցի ժամանակ իր դժգոհությունն է հայտնել Էրդողանի` Իսրայելի նկատմամբ որդեգրած սուր քննադատական վերաբերմունքից: «Նա անարգանք է ցուցաբերում Հոլոքոստի հանդեպ»,-ասել է Նեթանյահուն Քերիին:

Թայիփ Էրդողանի իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Օրդու քաղաքում դիմելով քաղաքացիներին Իսրայելին անվանել էր «ահաբեկչական պետություն»`քննադատելով Ռամազան ամսին Գազայի վրա կատարած հարձակումների համար: Հիշեցնելով իսրայելցի կին պատգամավորի խոսքերը, թե բոլոր պաղեստինցի մայրերը պետք է մեռնեն` Էրդողանը նշել էր, որ Իսրայելը իր դաժանությամբ գերազանցեց նույնիսկ Հիտլերին:

Գազայի հատվածում ռազմական գործողությունները առաջին անգամ տեղափոխվել են իսրայելական տարածք

գազա Գազայի նկատմամբ Իսրայելի սկսած ռազմական գործողությունների սկզբից ի վեր առաջին անգամ բախումները տեղափոխվել են իսրայելական տարածք: Իսրայելական բանակի հաղորդմամբ` ՀԱՄԱՍ-ի զինյալները փորձ են կատարել թունելների միջոցով անցնել դեպի իսրայելական տարածք: Գազայի հետ սահմանին պաղեստինցիների և իսրայելցի սահմանապահների միջև բախումներ են տեղի ունեցել: Արդյունքում մեկ պաղեստինցի է զոհվել, մյուսներին հաջողվել է փախչել: Իսրայելական կողմից երկու զինծառայող է տուժել:

Գազայում երկու շաբաթ առաջ Իսրայելի վերսկսած ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 339–ի, 2390 հոգի վիրավորվել է:

Անկախ 

Մոնղոլիան լքել է Թուրքիայի և Ադրբեջանի կազմակերպությունը

ԹԱՔՄ

Ռազմական կարգավիճակի եվրասիական իրավապահ կազմակերպությունը (ԹԱՔՄ) նորից կվերակազմավորվի, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը` հղում կատարելով Թուրքիայի Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությանը:

ԹԱՔՄ-ի վերակազմավորման պատճառն այն է, որ սույն թվականի մարտին Մոնղոլիան չի ստորագրել սահմանադիր պայմանագիրը: Մոնղոլիայի հրաժարականի պատճառով որոշում է ընդունվել նորից հիմնել կազմակերպությունը:

Կազմակերպության կազմում Մոնղոլիային կփոխարինի Ղազախստանը:

ԹԱՔՄ-ն ստեղծվել է 2013թ. հունիսի 25-ին Բաքվում` կազմակերպության կազմի մեջ հանդես եկող եվրասիական երկրների ռազմական կարգավիճակ ունեցող իրավապահ մարմինների միջև համագործակցությունը ամրապնդելու նպատակով:

Սելենա Գոմեսը երկրպագուներին կոչ է արել աղոթել Գազայի համար

Սելենա ԳոմեսՍելենա Գոմեսը հուսով է, որ Instagram կայքի իր 11 միլիոն երկրպագուները կմիանան իրեն և կաղոթեն Գազայի ժողովրդի համար: Հուլիսի 19-ին երգչուհին կայքում տեղադրել էր հետևյալ գրությունը՝ «Դա մարդասիրություն է: Աղոթեք Գազայի համար»:

Նա կոչ էր արել իր երկրպագուներին աղոթել ընտանիքների և երեխաների համար և հիշել, թե ինչն է կյանքում կարևոր:

Որոշ երկրպագուներ արձագանքել էին՝ մեկնաբանությունների հատվածում գրելով, որ շնորհակալ են չվախենալու և ճշմարտությունը ասելու համար:

Գոմեսից առաջ Ռիհաննան խաղաղություն հաստատելու վերաբերյալ իր աջակցությունն էր հայտնել՝ Tweeter-ում գրելով «Ազատ Պաղեստին», սակայն հետո ջնջել էր այն: Այնուհետև տարածել էր իսրայելցի և պաղեստինցի երկու տղաների միմյանց հետ գրկախառնված լուսանկար՝ կոչ անելով աղոթել խաղաղության և իսրայելապաղեստինյան կոնֆլիկտի շուտափույտ ավարտի համար:

Աշխարհի ամենամեծ գերեզմանոցը 1,400- ամյա պատմություն ունի

 

Գերեզմանոց Իրաքում

Հինգ միլիոն մարդու վերջին հանգստավայր հանդիսացող աշխարհի ամենամեծ գերեզմանոցը անընդհատ մեծանում է:

Թարգմանաբար Խաղաղության հովիտ անվանմբ Վադի ալ Սալամը հնագույն իսլամական գերեզմանոց է, որը գտնվում է շիաների սուրբ քաղաք Նաջաֆի մոտակայքում:

Այս վայրը գտնվում է առաջին շիա իմամ և չորրորդ կրոնապետ Ալի իբն Աբի Թալիբի դամբարանի մոտակայքում, ինչի պատճառով Իրաքի մահմեդականները խնդրում են իրենց այդտեղ թաղել:

Յուրաքանչյուր տարի շուրջ 500,000 մարմին է թաղվում Վադի ալ Սալամում՝ չնայած վերջին շաբաթների ընթացքում զոհերի թիվը աճել է երկրում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի հետևանքով:

Wadi-us-Salaam1

 

Գերմանիայում մի քանի ավտոբուսների բախումից զոհվել է ինը և վիրավորվել 43 մարդ

Ավտովթար Դրեզդենում

Դրեզդենի մոտակայքում երկու ավտոբուսների և միկրոավտոբուսի բախման հետևանքով ինը մարդ է զոհվել:

Ենթադրվում է, որ լեհական ավտոբուսը բախվել էր ուկրաինական մեքենային, որից հետո այն հայտնվել էր հակառակ ուղղությամբ ընթացող լեհական միկրոավտոբուսի ճանապարհին:

Դրեզդենի ոստիկանությունը հաստատել է, որ վթարի հետևանքով զոհվել է ինը և վիրավորվել 43 մարդ:

Միկրոավտոբուսի բոլոր յոթ ուղևորները զոհվել են:

Մյուս երկու զոհերը լեհական ավտոբուսի ուղևորներ են եղել:

Մահացածներից վեցը Լեհաստանի քաղաքացիներ են:

Վիրավորներին տեղափոխել են Դրեզդենի և Ռադեբոյլի հիվանդանոցներ:

Ադրբեջանցի նույնասեռականները ցանկանում են դատի տալ Արդարադատության նախարարությանը

Ադրբեջանի նույնասեռականներ

Ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների “Նեֆես” ալյանսը մտադիր է դատի տալ Արդարադատության նախարարությանը՝ պետական գրանցում ստանալու փորձերի ձախողման պատճառով:

Ալյանսի հայտարարությունում նշվում է, որ գրանցման դիմումը նախարարության գրանցման վարչություն ներկայացրել են մայիսի 19-ին: Սակայն ոչ մի պատասխան, նույնիսկ՝ մերժում, մինչև հիմա չեն ստացել:

Միաժամանակ, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների ալյանսը մտահոգություն է հայտնել, որ ոչ մի իրավաբան չի համաձայնում ինքնակամ օգնել ալյանսին:

Ալյանսը միջազգային կազմակերպություններից խնդրում է աջակցել ու ճնշում գործադրել կառավարության վրա, որպեսզի կատարեն երկրի ստանձնած պարտավորությունները: Ալյանսը 2012թ.-ից հետևողականորեն պայքարում է գրանցում ստանալու համար, սակայն` ապարդյուն:

 

Ադրբեջանի ՊՆ-ն Ռուսաստանից նոր զինտեխնիկա կգնի

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ռուսական “Ուրալվագոնզավոդ” կոնցեռնից ծանր, մեքենայացված TMM տիպի կամուրջներ է պատվիրել:

զենք Արդբեջանին

Այս մասին ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական գործակալությանը հաղորդել են “Ուրալվագոնզավոդ”-ից:

Ծանր, մեքենայացված ТММ-6 կամուրջներն ունեն 8х8 անվային բանաձև և ստեղծված են МЗКТ-7930-ի շասսիի վրա:

Այս զինտեխնիկան նախատեսված է ջրային խոչընդոտները, ջրանցքներն ու առուները հաղթահարելու համար:

 

Հողին են հանձնվել իսրայելական ռմբակոծման հետևանքով զոհված 3 երեխաների մարմինները

gazaԳազայի հատվածում հողին են հանձնվել իսրայելական ռմբակոծման հետևանքով զոհված երեք երեխաների մարմինները: Ռումբերից մեկն ընկել է Գազայի հյուսիսում գտնվող Թուֆահ շրջանում` ուղիղ Ալվաննների ընտանիքի տան վրա, ինչի հետևանքով 2 տարեկան Ահմեդ Հայեքը, 4-ամյա Քասամ Համիդ Ալվանը և 6-ամյա Իմադ Համիդ Ալվանը զոհվել են:

Գազայում երկու շաբաթ առաջ Իսրայելի վերսկսած ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 309–ի, 2268 հոգի վիրավորվել է:

 

Անկախ

Անկախ

Հոլանդացի զույգը կանխազգացել էր ինքնաթիռի կործանումը

malasiԱմստերդամ-Կուալա Լումպուր թռիչքը կատարող Մալազիական ավիաուղիներին պատկանող ինքնաթռի կործանման հետևանքով զոհված հոլանդացի զույգը կարծես կանխազգացել է, թե ինչ է տեղի ունենալու:

Քոր Պանն իր ընկերուհու` Նիլթջեյի հետ հանգստի է մեկնել Մալազիա: Թռիչքից առաջ նա լուսանկարել է ինքնաթիռը և այն հրապարակել Ֆեյսբուքում` թողնելով հետևյալ գրությունը` «Եթե ինքնաթիռը կորի, ապա այն սրա նման է»:

Պանի ընկերներն այս գրությանը պատասխանել էին լավ արձակուրդ անցկացնելու բարեմաղթանքներով և գրել, թե նրանցից գեղեցիկ լուսանկարներ են սպասում:

Ցավոք, լուսանկարների փոխարեն նրանք ստացան զույգի մահվան ցավալի լուրը:

 

Անկախ

ՀԱՄԱՍ-ն իսրայելական բանակի դեմ էշեր է ուղարել

esherՄամուլում տեղեկություն է տարածվել, թե ՀԱՄԱՍ-ը էշերի վրա ռումբ կապելով, դրանք ուղարկում է իսրայելական զինվորներին ընդառաջ: Երեկ երեկոյան համացանցի միջոցով իսրայելական բանակը հայտնել է, թե էշերի վրա կրակ է բացվել, ինչի հետևանքով ռումբերը պայթել են: Իսրայելական կողմը նշել է, որ սա նման առաջին դեպքը չէ, և նախկինում ևս պաղեստինցիները տարբեր կենդանիների օգտագործել են որպես «այլընտրանքային մահապարտներ»:

 

Անկախ

Դիսնեյլենդը բուժել է անորեքսիայից

1405688946_anoreksiya2Այս աղջկա մոտ անորեքսիա  է ախտորոշվել, երբ նա 16 տարեկան էր: Նրա քաշն այն ժամանակ 38 կգ էր: Մինչ Դիսնեյլենդ կատարած ճամփորդությունը, նա կենաց ու մահու պայքարի մեջ էր: Անորեքսիայի վերջին փուլում օրգանիզմը հրաժարվում է ցանկացած տեսակի ու վիճակի սննդից: Հիվանդները մահանում են սրտի կանգից, ու Հիզար Ֆրանքսի դեպքում նույն սցենարն էր գործում:

1405689005_anoreksiya3Հերթական բուժումից հետո, աղջիկը բժիշկների խորհրդով մեկնեց ԱՄՆ, Դիսնեյլենդ, որ մանկուց էր երազում: Ու այդտեղ էր, որ կատարվեց հրաշքը.տեսնելով, թե  ֆասթֆուդի որքան մեծ չափաբաժիններ են կուլ տալիս թե մեծահասակները  և թե երեխաները` աղջիկը կրկին ուտելու ցանկություն ունեցավ:

Նա ասում է, որ շատ ավելի հարմար է սնունդ ընդունել այն մարդկանց ներկայությամբ, ովքեր ոչինչ չեն կասկածում քո հիվանդության մասին: Հիզարի բախտը բերեց ու նա, փաստորեն կարողացավ «միացնել» մարսողությունն ամենավերջին պահին, ու սկսեց քաշ հավաքել:

Հիմա նա 63 կգ է ու մասնակցում է անորեքսիայով հիվանդներին օգնության քարոզարշավին:

22-դահլիճանոց կինոթատրոն Մոսկվայում

eac888143a7b42f48512fb62eaeb9932Այս տարվա սեպտեմբերին Մոկվայում կբացվի 22-դահլիճանոց նոր սերնդի կինաթատրոն` հաշվարկված 4477 հանդիսատեսի համար, հաղորդում է Colta.ru-ն:

«Каро Vegas 22»-ը բացվելու է ««Vegas Կրոկուս Սիթի» առևտրի կենտրոնում, «Մյակինինո» մետրոյի կայարանի մոտ ու, փաստորեն,  Ռուսաստանում այն ամենամեծը կլինի:

Կինոթատրոնում հատուկ սրահներ կլինեն, լայնէկրան,  2D և 3D ձևաչափի գերպայծառ, Auro 11.1 եռաչափ հնչյունային համակարգով,գերպայծառ էկրաններով հագեցած դահլիճներ: Դրանցից 8-ում հատուկ տուրբոբազկաթոռներ են տեղադրելու, որոնք արձագանքելու են ֆիլմի հնչյունային ֆոնին ու տատանվելու են էկրանին ցուցադրվող գործողություններին համապատասխան:

Կինոթատրոնում ոչ միայն վարձույթի նորույթները հնարավոր  կլինի դիտել, այլև անկախ ռեժիսորների, ռուսական փառատոնային կինո, ու անցյալի հայրենական ֆիլմեր:

Անկախ

Լամպեդուզայի ափերի մոտ 18 ներգաղթյալի մարմին են գտել

загруженноеԻտալական Լամպեդուզա կղզու մոտ փրկարարները հայտնաբերել են 600 անօրինական ներգաղթյալներով մի նավ, հաղորդում է  Agence France-Presseը:

18 մարդ մահացել է օդի անբավարարությունից:

Իտալիայի ափային գվարդիան հաղորդել է, որ ուրբաթ հաջողվել է փրկել 2,5 հազար անօրինական ներգաղթյալի: Այս ամսվա մեջ իտալացի փրկարաները հայտնաբերել էին ևս  45 ներգաղթյալի մարմին:

Անկախ

Առաջիկայում Արևմուտքը կապաարգելափակի Իրանի սառեցված ակտիվների հերթական մասնաբաժինը

bank act. iranԻրանի արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ ղեկավար Աբաս Արաղչին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ արևմտյան երկրներն առաջիկա 4 ամսվա ընթացքում կապաարգելափակեն Իրանի սառեցված ակտիվների հերթական մասնաբաժինը:

Նա հստակեցրել է, որ 2 մլրդ 800 մլն դոլարը 6 մասնավճարով Իրանին կվերադարձվի:

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆն, իր հերթին անդրադառնալով այս իրողությանը, ասել է, որ իրենք ծանոթացել են  Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հաշվետվությանը`ներկայացված  կազմակերպության կառավարիչների խորհրդին, որում հաստատվել է, որ Իրանը լիովին վերջացրել է մինչև 20 տոկոս հարստացված ուրանի նվազեցման աշխատանքները:

Հիշեցնենք, որ 2014-ի հունվարի 20-ից արդեն ուժի մեջ է մտել Իրանի և «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջև 2013-ի նոյեմբերի 24-ին ստորագրված միջանկյալ համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը:

Ժնևյան համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո ԱՄՆ-ն և ԵՄ-ն Իրանի նկատմամբ  սահմանված պատժամիջոցների մի մասը կասեցնելու մասին որոշում ընդունեցին, որից հետո Իրանն էլ դադարեցրեց ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները:

ժնևյան համաձայնագրի համաձայն, արտասահմանյան բանկերում Իրանի նավթի վաճառքից կուտակված 4,2 մլրդ դոլար գումարը պետք է ութ մասնավճարով փոխանցվի Իրանին: 2014-ի փետրվարի 1-ին Իրանն այդ միջոցներից 550 միլիոն դոլարի նկատմամբ էր հասանելիություն ստացել:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

 

Անկախ

 Անկախ

Իրանի նախագահն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում քննարկել են Գազայի վերջին զարգացումները

Rouhani_putinԻրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են Գազայում տեղի ունեցող վերջին զարգացումները և ընդգծել անհրաժեշտ քայլեր ձեռնակելու կարևորությունը:

 «Պաղեստինյան հարցը երբեք չի դադարելու Իրանի համար առաջնահերթ խնդիր լինել: Այժմ այն, ինչ տեղի է ունենում Գազայում,  հակամարդկային ոճրագործություն է, 21-րդ դարի մեծ ողբերգություն: Գազայում կայունության հաստատման համար անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր երկների համագործակցությունը՝ ընդդեմ ծայր առած ծայրահեղականության»,- ասել է Իրանի նախագահը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մտահոգիչ և անհանդուրժելի համարելով Գազայում տիրող իրավիճակը, նշել է, որ ազդեցիկ երկրներն իրենց ողջ ջանքերը պետք է գործի դնեն հրադադարի հաստատման համար:

Պուտինը, դրական համարելով Իրան-Ռուսաստան երկկողմ հարաբերություններում նկատվող տեղաշարժը, ընդգծել է տարածաշրջանում անվտանգության հաստատման  հարցում երկու երկրների արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը:

Ռուսաստանի նախագահը նաև անդրադարձել է Իրան-«Վեցնյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) այժմ ընթացող միջուկային բանակցություններին և նշել, որ Ռուսաստանը հնարավոր ամեն բան կանի փոխշահավետ վերջնական համաձայնագրի ստորագրման համար:

Ինչպես տեղեկացրել էինք, օրերս Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ժամանակ կրկին քննարկվել էր Գազայի հատվածում տիրող իրավիճակը:

Երկու երկրների առաջնորդները կարևորել էին նաև Գազայի հատվածի բնակիչներին մարդասիրական օգնություն հատկացնելու հարցը:

 

Անկախ

Մալազիական ավիաուղիները պարզել են բոլոր զոհերի ինքնությունը

o_984074Պարզվել է մալազիական  կործանված  Boeing-777-ի բոլոր զոհերի ինքնությունը: Դրա մասին հայտնվում է “Մալազիական  ավիաուղիների” կայքում: Թարմացված տվյալների համաձայն, 192-ը Նիդեռլանդների հպատակներ են, մեկը` ԱՄՆ-ի քաղաքացի: 44 մարդ Մալազիայի քաղաքացի է, այդ թվում` անձնակազմի 15 անդամները: 27-ն Ավստրալիայից են, 12-ը` Ինդոնեզիայից: 10 զոհը Մեծ Բրիտանիայի քաղաքացի  են, մեկը երկրորդ քաղաքացիություն ուներ` Կանադայի, մեկն էլ Նոր Զելանիդաից էր, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Իր հերթին, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային  ընկերության նախագահ Ֆրանսուազա Բարրե-Սինուսին նշել է, որ կործանված ինքնաթիռով 6 մասնագետներ մեկնում էին ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաժողովին: Ավելի վաղ տեղեկություն կար 100 մասնագետի մասին:

Անկախ

Չինաստանում ՃՏՊ-ում զոհվել է 38 մարդ

չինաստանՉինական Հունան նահանգում, որը երկրի հարավ-արևելքում է գտնվում, Շանհայ-Կունմին մայրուղու վրա ուղևորատար ավտոբուսը բախվել է ֆուրգոնին, որի մեջ պայթյունավտանգ նյութեր կային, հաղորդում է  vesti.ru.-ն:

Վառելանյութը պայթել է: Նախնական տվյալներով, զոհվել է առնվազն 38 մարդ:

Անկախ