Բուենոս Այրեսում Արգենտինայի թիմի ֆուտբոլային երկրպագուներ են ձերբակալվել

Beunos Aires1Բուենոս Այրեսում տեղի ունեցած բախումների արդյունքում Արգենտինայի թիմի ֆուտբոլային երկրպագուներ են ձերբակալվել

Beunos Aires4Կիրակի գիշերը Բուենոս Այրեսում արգենտինացի ֆուտբոլային երկրպագուների միջև ծեծկռտուք է սկսվել, երբ նրանց թիմը պարտվել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի ժամանակ:

Beunos Aires2Քաոսը սկսվել էր, երբ կիրակի օրը Արգենտինայի թիմը 1-0 հաշվով պարտվել էր Գերմանիային:

Խաղի 113-րդ րոպեին Գերմանիայի խաղացող Մարիո Գետցեի խփած գոլը վերջակետ էր դրել 24 տարվա ընթացքում Աշխարհի առաջնության ժամանակ Արգենտինայի թիմի ցուցադրած լավագույն ֆուտբոլային խաղերի շարքին:

Սակայն խաղից հետո Արգենտինայի երկրպագուները հարձակվել էին միմյանց վրա:

Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ և ջրաշիթեր կիրառել, երբ երիտասարդների մի խումբ սկսել է քարեր նետել և ավերել խանութների ցուցափեղկերը:

Բռնությունները տեղի են ունեցել քաղաքի Օբելիսկ խորհրդանշական հուշարձանի մոտակայքում, որտեղ հազարավոր երկրպագուներ էին հավաքվել իրենց թիմին աջակցելու համար:

Մարականա մարզադաշտի մոտակայքում հավաքված երկրպագուների շարքում ևս անհանգստություններ են եղել:

 Անկախ

Գանձակից ադրբեջանցի իրավապաշտպանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման

Հասան ՀուսեյնլիԱյսօր Ադրբեջանում Նիզամիի դատարանը վճիռ է կայացրել “Ինտելեկտուալ” քաղաքացիական կրթական կենտրոնի ղեկավար Հասան Հուսեյնլիի վերաբերյալ: Նա մեղավոր է ճանաչվել խուլիգանության, սառը զենք ապօրինի պահելու համար և դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:

Ըստ հետաքննության՝ Հուսեյնլին մարտի 31-ին դանակահարել է Գյանջա (Գանձակ) քաղաքի բնակիչ Արազ Գահրամանովին: Սակայն իրականում անծանոթ անձը փողոցում մոտեցել է Հուսեյնլիին և սկսել է վիրավորել, հրարհրել նրան: Հուսեյնլին, հասկանալով, որ դա սադրանք է, չի պատասխանել նրան, այլ անմիջապես կանչել է լրագրողներին և պատմել պատահարի մասին:

Չնայած մեղադրանքը ոչնչով չի հաստատվել, հուլիսի 4-ին դատախազը առաջարկել է Հուսեյնլիին դատապարտել մինչև 7 տարվա ազատազրկամն:

Իրավապաշտպանների համոզմամբ՝ Հուսեյնլիին հետապնդում են զգալի հեղինակության և տեղի երիտասարդների վրա մեծ ազդեցության պատճառով: Դատավճռի նախօրեին մի խումբ իրավապաշտպաններ դիմել են Ադրբեջանի նախագահին՝ կոչ անելով թույլ չտալ ձերբակալել Գյանջայի շրջանի հայտնի ակտիվիստին և մտավորականության ներկայացուցչին:

Անկախ

Դոնեցկի քաղաքապետը հեռացավ քաղաքից աշխարհազորայինների սպառնալիքի պատճառով

загруженноеԴոնեցկի քաղաքապետ Ալեքսանդր Լուկյանչենկոն չի ընդունել Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչների առաջ քաշած ուլտիմատումն ու ստիպված հեռացել է  քաղաքից, ասվում է  նրա տեսաուղերձում:”Ինձանից պահանջում էին  ոչ թե քաղաքացիների կյանքը, այլ ԴԺՀ-ի զինվորների պահանջմունքներն ապահովել , նաև` ի հաշիվ բնակիչների: Այդ ողջ ընթացքում ես փորձում էի խաղաղ երկխոսության հնարավորություն ստեղծել: Սակայն, ինձ ուղիղ հայտարարեցին, որ խաղաղ ձեռնարկները չեն հետաքրքրում ԴԺՀ-ի զինվորներին: Ես չընդունեցի նրանց առաջ քաշած ուլտիմատումը”,-հայտարարել է նա:

“Ցավոք, իմ դիրքորոշումը թույլ չի տալիս Դոնեցկում մնալ, քանի որ ինձ ուղիղ հայտարարեցին, որ այդ դեպքում  հավանական է իմ ֆիզիկական մեկուսացումը”,-ասել է Լուկյանչենկոն ու նշել, որ առաջին իսկ հնարավորության  դեպքում պատրաստվում է վերադառնալ Դոնեցկ:

Անկախ

Աղջնակը հարություն է առել սեփական թաղման ժամանակ

10621_anonce (1)Ֆիլիպիններում փոքրիկ աղջիկը հարություն  է առել սեփական թաղման ժամանակ` դրանով իսկ ապշեցնելով  հավաքվածներին:

Համացանցում բուռն քննարկումներ են այս ցնցող պատմության շուրջ: Ֆիլիպիններում մեռած համարվող աղջնակը (մի քանի օր տանջվել էր տենդից, ապա կենդանության նշաններ այլևս չէր տվել) հարություն է առել թաղման ժամանակ:

Տեսաժապավենում երևում է, որ հարազատները սկզբում ընկրկում են վախեցած, ապա փոքրիկին ջուր են  տալիս ու իսկույն հիվանդանոց տանում:

Հիա նա արդեն տանն է, սակայն հարազատները  բժիշկ են որոնում, որը երեխային հսկողության տակ կվերցնի ու որակյալ օգնություն կցուցաբերի:

Անկախ

Կարապահամար Թեմզայի վրա

1218-390x290 (1)Բրիտանիայում, հուլիսի երրորդ շաբաթն ավանդաբար անց է կացվում կարապահամար, հաղորդում է  Вести.Ru-ն:

XII դարում կարապները նրբահամ ուտելիք էին համարվում ու մատուցվում էին միայն թագավորական սեղանին: Հասարակ մահկանացուներին արգելվել էր կարապ որսալ: Որպեսզի այդ թռչունները բավականացնեին պալատական խրախճանքներին, թագավորները հրաման արձակեցին, որի համաձայն, բոլոր կարապները միայն իրենց էին պատկանում:

Կարապահամար անցկացնելու ավանդույթը, որն ամրագրվել է  թագավորական խարտիայում, գործում է մինչ օրս: Ծառայողները լողում են Թեմզայով ու որսում հասուն կարապներին, օղակում ու բաց թողնում:

Ի տարբերություն միջնադարի, հիմա թռչունների ինվենտարիզացիան բնապահպանական նպատակներ է հետապնդում. նման ձևով են թագավորական դիտորդները հետևում թռչունների պոպուլյացիային: Այս տարի կարապահամար է արվելու մինչև հուլիսի 18-ը:

Անկախ

Ողջ աշխարհի նավթը կբավականացի ևս 53 տարի

129066.640x320Ողջ աշխարհի տրանսպորտային միջոցների վարորդները ևս կես դար կարող են հույսները դնել բենզինի վրա, իսկ դրանից հետո  անցնեն վառելանյութի այլընտրանքային տարբերակի, կամ էլ` ոտքով քայլեն:

BP-ի (British Petroleum) տարեկան հաշվետվության համաձայն 2013-ի վերջի դրությամբ ամբողջ աշխարհում  նավթի ապացուցված ծավալները թույլ են տալիս ենթադրելու, որ  Երկրի վրա 168 նլրդ բարել նավթ  կա:

Նավթարդյունահանման ներկայիս տեմպերով, դա կբավականացնի 53,3 տարի: Եվ, այնուամենայնիվ, պաշարները հիմա 1,1%-ով ավելի է, քան անցած տարի: Իսկ վերջին 10 տարում ապացուցված պաշարներն ավելացել են 27%- ով, ինչը համապատասխանում է ավելի քան 350 մլրդ բարելի:  Պաշարների ավելացումը կապված է Ռուսաստանից ու Վենեսուելայից նոր  տվյալների ստացման հետ.  ցուցանիշներն ավելացել են համապատասխանաբար` 900 և 800 մլն բարելով:

Այսօր դեռևս այս բնագավռում առաջատար են Նավթարտահանող երկրների կազմակերպության անդամները` ողջ մոլորակի նավթային պաշարների 74,9%-ով:

Անկախ

Իրանում ներդրումների համար նպաստավոր միջավայր է ստեղծվել

unnamed (1)Իրանի առևտրի պալատի ղեկավար Ղոլամհոսեյն Շաֆեին լրագրողներ հետ հանդիպման ժամանակ ասել է, որ արտասահմանցի ներդրողները բարձր են գնահատում իրանական շուկայի ներուժը:

«Իրանում  արդյունավետ համագործակցում են պետական և մասնավոր սեկտորները: Երկրում ներդրումների համար նպաստավոր աշխատանքային միջավայր է ստեղծվել: Արտասահմանյան մի շարք ներդրողներ ցանկանում են ընդլայնել համագործակցությունը»,- նշել է Ղոլամհոսեյն Շաֆեին:

Իրանի առևտրի պալատի ղեկավարը տեղեկացրել է, որ ամերիկյան ընկերությունը Իրանի կառավարության հետ բիովառելիքի հաշվին էլեկտրաէներգիայի մշակման համատեղ առևտրային նախագծում 1,175 դոլարի չափով ներդրումների նախնական համաձայնություն է ստորագրել:

«Ըստ նախնական համաձայնության, կալիֆորնիական ընկերությունը մտադիր է ամեն օր 250 մեգավատ հզորություն ստանալ աղբի այրման, ինչպես նաև ջրիմուռների, աղերի, կեղտաջրերի վերամշակման ճանապարհով»,- ասել է Շաֆեին:

Ակնկալվում է, որ նախագիծը կգործարկվի  սեպտեմբերին:

Համաձայնագրի ստորագրումը արևմտյան բիզնեսի համար ազդանշան կարող է ծառայել, որոնք կարող են վերականգնել ներդրումներն Իրանում, եթե ԱՄՆ-ը, ԵՄ-ը և ՄԱԿ-ը իսլամական պետության դեմ կիրառվող տնտեսական պաժամիջոցները չեղյալ հայտարարեն:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

 

 Անկախ

Փարաջա կրելու արգելք ևս մեկ տարածաջրջանում

ol3001405327048Փարաջա կրելու արգելք սահմանելու մասին է հայտարարել իսպանական Կատալոնիայի ՆԳ նախարար Ռամոն Էսպադալերը: «The Local»-ի տեղեկացմամբ, Կատալոնիայի խորհրդարանը կարող է ամառային արձակուրդներից հետո քվեարկել այդ արգելքի օգտին,գրում է isra.com-ն:

Ինչպես  եվրոպական ԶԼՄ-ներն են հայտնել, մարդու իրավունքների գծով Եվրոպական դատարանը որոշել է, որ հասարակական վայրերում կանանց դեմքը ծածկող ավանդական հագուստի արգելքը մարդու իրավունքների խախտում  ու խտրականության դրսևորում չէ ու ծառայում է քաղաքացիների անվտանգությանը:

Նման որոշումն ընդունվել է Ֆրանսիայում մի  դեռատի մահմեդական աղջկա` համապատասխան օրենքն ընդունելու դեմ  բողոքին ի պատասխան:

Անկախ

Աբաս Արաղչի. «Պաղեստինյան հարցը երբեք չի դադարելու Իրանի համար առաջնահերթ խնդիր լինել»

unnamedԻրանի  արտաքին գործերի նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալ Աբաս Արաղչին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ պաղեստինյան հարցը երբեք չի դադարելու Իրանի համար առաջնահերթ խնդիր լինել:

«Միջազգային հանրության համար Գազայում իրականացվող ոճրագործություններն ամոթալի են: Թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն Գազայի հատվածի դեմ Իսրայելի կողմից ռազմական գործողությունների դադարեցումից հետո»,- ասել է Իրանի  արտաքին գործերի նախարարի իրավական ու միջազգային հարցերով տեղակալը:

Արաղչին հավելել է, որ տեսախցիկների առջև սիոնիստները շարունակում են  ոճրագործությունները, մինչդեռ միջազգային անվտանգության ու խաղաղության համար պատասխանատու կառույցները փակել են իրենց աչքերը:

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալը, անդրադառնալով միջազգային կազմակերպություններին, հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կկատարի Միջին Արևելքում մարդկանց անվտանգության ու խաղաղության պահպանման ուղղությամբ իր առաքելությունը:

Ուշագրավ է, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին երեկ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ, որի ժամանակ քննարկվել է Գազայի հատվածում տիրող իրավիճակը:

Էրդողանն ու Ռոուհանին համակարծիք են, որ պետք է վերջ տրվի Իսրայելի կողմից ռազմական գործողություններին և պահպանվի 2012-ին կողմերի միջև ձեռքբերված հրադադարը:

Երկու երկրների առաջնորդները կարևորել են նաև Գազայի հատվածի բնակիչներին մարդասիրական օգնություն հատկացնելու հարցը միջազգային հանրության համար:

Էրդողանը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակը պահանջում է իսլամական երկրներին  հրատապ միջամտություն:

Հաղորդվում է, որ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը հուլիսի 18-ին ժամանելու է Ստամբուլ, հանդիպելու է Էրդողանի հետ ու ևս մեկ անգամ քննարկելու է Գազայի հատվածում կատարվող իրադարձությունների դրդապատճառները:

 

Անկախ

Հոգ չես տանում ծնողներիդ մասին` տուգանք վճարիր

o_918442Այն ռուսաստանցիները, ովքեր հոգ չեն տանում ծնողների մասին` տուգանք են վճարելու: Օրենքի նման նախագիծ է այսօր ՌԴ Պետդումա մտցվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Այն անձինք, ովքեր  հոգ չեն տանի իրենց անգործունյա ծնողների մասին, ադմինիստրատիվ պատասխանատվության կենթարկվեն: Նախաձեռնությունը «Արդար Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Օլեգ Միխեևին է պատկանում: Առաջարկվում է ՌԴ իրավախախտության մասին Կոդեքսում մի նոր հոդված ավելացնել, որի համաձայն, առաջարկվում է ծնողներին չխնամողներին տուգանել 100-1000 ռուբլի կամ էլ  նախազգուշացնել:Առաջարկվում է նշված գումարի կրկնապատիկով տուգանել այն ծնողներին, ովքեր իրենց երեխաների մասին հոգ չեն տանում 500-1000 ռուբլի:

Անկախ

Անգլիացի գրողը հրապարակելու է նոր պատմվածք` թվիթերյան սերիայի տեսքով

1216-390x290 (1)Անգլիացի գրող Դևիդ Միտչելն իր «Անհրաժեշտ տեսակը» պատմվածքը հրատարակելու է  280 թվիթով, գրում է  Газета.Ru-ն:

Տղայի մասին պատմվածքը, որը կազմված է 140 նշանից բաղկացած կարճ  հաղորդագրություններից, պետք է հրապարակվի մեկ շաբաթում`  @david_mitchell в Twitter ըքաունթում:

«Շարադրանքը ներկա ժամանակով է արվում` մի տղայի դեմքից, որն իր մոր  մոտ հայտնաբերել է վալիումի հաբեր: Նրան դուր է գալիս վալիումը, որը նվազեցնում է աշխարհից առատորեն ստացած   հարվածների հետևանքները` կոշտուկներն ու կապտուկները,  ու վերածում դրանք կյանքի խաղաղ բաբախյունների»,-պատմում է Միտչելը:

Պատմվածքի գործողությունները կատարվում են  գրողի իսկ` «Ոսկրե ժամացույց» գրքի աշխարհում, որը ներկայում հրատարակման է պատրաստվում է: Այն Միտչելի վերցերորդ վեպն է:

«Թվիթերը որոշակի հերթականություն ունեն ու դա փոխում է ըներցանության մեթոդը: Էջից ընթերցանությունը նման է օդապարիկից աշխարհին գցած հայացքի.աչքերը ոչ միայն պատմություն են տեսնում ու կարդում այն, այլև կառուցվածքն են նկատում ու հիշում, ինչ էր առաջ եղել, քանի որ այն դեռևս այստեղ է»,ասում է հեղինակը:

Ադրբեջանի նախագահը մեկնել է Իտալիա

1 (6)Հուլիսի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլյամ Ալիևը պաշտոնական այցով մեկնել է Իտալիա:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Հռոմի միջազգային օդանավակայանում Ալիևին դիմավորել են Իտալիայի պետական և կառավարական բարձրաստիճան պաշտոնյաներ:

Այցի շրջանակներում Ադրբեջանի նախագահը այդ երկրի ղեկավարության հետ կքննարկի “Հարավկովկասյան միջանցքով” դեպի Իտալիա ադրբաջանական գազի մատակարարման հարցը:

2013թ. սեպտեմբերի 19-ին Բաքվում “Շահ-դենիզ” կոնսորցիումի և 9 եվրոպական ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր՝ “Շահդենիզ-2” ծրագրի շրջանակներում ադրբեջանական գազի առք ու վաճառքի վերաբերյալ: Ըստ ստորագրված պայմանագրի՝ 2019թ.-ից սկսած TAP խողովակաշարով 10 մլրդ խորանարդ մետր գազ կմատարակարարվի եվրոպական շուկա, որից 8 մլրդ խմ-ը՝ Իտալիա:

 

Անկախ

Չիլիի ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

o_923363 (1)Չիլիի ափերի մոտ 6,1 մագնիտուդով երկրաշարժ է եղել: Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

“Интерфакс“-ը հայտնում է, որ ցնցումների էպիկենտրոնն օվկիանոսում 36 կմ խորության ու Իկիկե քաղաքից 22 կմ հեռավորության վրա է գտնվում:

Այս տարվա ապրիլին այդ շրջանում եղել է  8,2 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ: Այն ժամանակ զոհվեց  6 մարդ:

Անկախ

Մերկելը հերքել է վաղաժամկետ պաշտոնաթողության մասին շշուկները

o_981401Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է  իր պաշտոնում մնալ  մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը: Ինչպես այսօր հայտնել է «Գերմանական ալիքը», նա  չի պատրաստվում լքել իր աթոռը.»Ցանկություն կա  այս ժամկետում  լավ աշխատելու, իսկ հետո` կտեսնենք»,հայտարարել է նա` գերմանական հասարակական իրավական ZDF հեռուստաալիքին, ընդ որում, նշել է, որ մտադիր է մնալ մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը, հաղորդում է  “Интерфакс“:

Ավելի վաղ Der Spiegel-ը հղում անելով կուսակցական ու կառավարական շրջանակներին. հաղորդել էր, որ Գերմանիայի կանցլերի շրջապատը չի բացառում, որ Մերկելը պաշտոնից կհեռանա կամովին` մինչ խորհրդարանական հերթական ընտրությունները:

Մերկելն արդեն իշախնությունում է 9 տարի:

ZDF-ին տված հարցազրույցում նա իր պրոֆեսիոնալ պլանների մասին բավական զուսպ է արտահայտվել, ընդ որում, բացառել է 2018-ին  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար դառնալու հավանականությունը. «Դա հաստատ տեղի չի ունենա»,-հայտարարել է նա:

Այն հարցին, թե իր ծննդյան օրն ինչ կկամենա, որը հուլիսի 17-ին է, Մերկելը պատասխանել է. «Որպեսզի ես առողջ մնամ ու անեմ այն, ինչն ինձ բավականություն է պատճառում»:

«Metallica» ռոք խումբն անմոռանալի համերգ է ունեցել Ստամբուլում

metalicaԵրեկ երեկոյան Ստամբուլում մեծ տոն էր ռոք երաժշտության սիրահարների համար: Ինչպես Ստամբուլից հայտնում է Անկախ-ի թղթակից Տաթևիկ Սարգսյանը, լեգենդար «Metallica» ռոք խումբը տպավորիչ համերգով հանդես է եկել Ստամբուլի Տեխնիկական համալսարանի արենայում: «Metallica By Request» նախագծի մի մասը կազմող համերգին մասնակցելու համար Ստամբուլ են եկել ռոքի հազարավոր երկրպագուներ` քաղաքին տալով յուրատեսակ մետալ ոճ:

«Metallica»-ն մոտ 40 հազարանոց հանդիսատեսի համար կատարել է իր լավագույն և սիրված ստեղծագործությունները: Երաժիշտները նաև հիշել են երկու ամիս առաջ Սոմայում զոհված 301 հանքափորներին` նրանց նվիրելով «Sad But True» երգը:

Համերգի մասնակիցների խոսքով` իրենք երբեք չէին տեսել նման հզոր, անմոռանալի և էներգիայով լի համերգ:

 

Անկախ

Այս երկիրը միայն թուրքերինը չէ. Սելահադդին Դեմիրթաշ

unnamed (1)Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Սելահադդին Դեմիրթաշը հանդիպել է Ստամբուլի կրոնական տարբեր խմբերի ներկայացուցիչների` այդ թվում նաև հայ համայնքի անդամների հետ:

Դեմիրթաշը նշել է, որ Թուրքիան միայն թուրքերինը չէ, և տարիներ շարունակ հնչած «իմ հողը, իմ հայրենիքը» արտահայտությունն այլևս պետք է լինի «մեր հողը, մեր հայրենիքը»:

Թեկնածուի խոսքով` իր սկսած նախընտրական քարոզարշավը նպատակ ունի ստեղծել հասարակական խաղաղություն` միավորելով կրոնական և լեզվական բոլոր խմբերին:

Դեմիրթաշը կարևորել է ուրիշների իրավունքների պաշտպանությունը և նշել, որ իրական մուսուլմանը պետք է պաշտպանի հայերի և հույների իրավունքները:

 

Անկախ

Իսրայելցի կին պատգամավորը պաղեստինցի զինվորների մայրերին մահ է ցանկացել

israilԻսրայելի ծայրահեղ աջ կողմնորոշում ունեցող պատգամավոր Այելեթ Շաքեդը «Independent» թերթին տված հարցազրույցում նշել է, որ Գազայի հավածում Իսրայելի իրականացրած ռազմական գործողությունները հիշեցնում են ֆաշիստների` հրեաների հանդեպ կատարած ցեղասպանությունը: «Բոլորը մեր թշնամիներն են, և նրանց արյունը մեր ձեռքերին պետք է լինի: Դա վերաբերում է նաև սպանված ահաբեկիչների մայրերին: Վերջիններս թող գնան իրենց որդիների հետևից: Պետք է մեռնեն, և նրանց տները քանդվեն, որպեսզի այլևս ահաբեկիչ չմեծացնեն»,-ասել է պատգամավորը:

Գազայի հատվածում Իսրայելի իրականացրած ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 172-ի, վիրավորներինը`1260-ի:

 

Անկախ

Նյու Յորքի Ռոքֆելեր-կենտրոնում հրդեհ է բռնկվել

1209-390x290 (1)Նյու-Յորքի Ռոքֆելեր կենտրոնի ճարտարապետական համալիրի երկնաքերներից մեկի դիտահարթակում հրդեհ է բռնկվել, հաղորդում է  Вести.Ru-ն:

Տեսահսկման խցիկներից ստացված տվյալներով` դիտահարթակն այրվել է ու դրա տակ կանգնած մարդկանց վրա կայծեր են թափվել: Հետևանքը եղել է այն, որ 6 մարդ է տուժել, նրանց մեջ` մեկ երեխա: Նրան տեղափոխել են հիվանդանոց` ոչ խոր այրվածքներով: Մնացածին բժիշկները տեղում են օգնել:

Այդ համալիրում դիտահարթակները 3 հարկ են զբաղեցնում` 67, 69 և 70-ը: Առաջին 2 մակարդակները ապակեպատ են, իսկ վերին հարկից կարելի է նյույորքյան կամուրջներով, կենտրոնական պարկով, Հուձոն գետով ու Ազատության արձանով հմայվել:

Անկախ

Ուկրաինայում հրթիռային հարձակման հետևանքով 19 զինվոր է զոհվել

ուկրաինա, հրթիռակոծությունՈւրբաթ օրը ռուսամետ անջատողականները հրթիռներ են արձակել Ուկրաինայի զինված ուժերի զինվորական ճամբարի ուղղությամբ՝ սպանելով 19 զինվորի:

Հարձակումը տեղի է ունեցել Լուգանսկի շրջանի Զելենոպոլսկ քաղաքի մոտակայքում:

Երկրի ահաբեկչության դեմ գրասենյակի տեղեկություններով՝ ևս 55 մարդ է վիրավորվել:

Նախագահ Պյոտր Պորոշենկոյի գրասենյակը հարձակվողներին մեղադրել է Ուկրինայի զինված ուժերի դեմ ռուսական արտադրության Գրադ տեսակի հրթիռներ արձակելու համար:

Ուկրաինայի ճգնաժամի պատճառով Եվրոպական միությունը պատժամիջոցներ կսահմանի ևս 11 անձանց նկատմամբ՝ պատժամիջոցների ենթարկված մարդկանց ընդհանուր թիվը դարձնելով 72:

 Անկախ

Ինը տարեկան ֆուտբոլային երկրպագուն Բրազիլիայի թիմի ավագին խնդրել է չտխրել Գերմանիային 7-1 հաշվով պարտվելու համար

David LuizԲրազիլիայի ֆուտբոլի թիմի ավագը արցունքներ էր թափում, երբ իր թիմը սեփական հարկի տակ 7-1 հաշվով պարտվեց Գերմանիայի թիմին:

 

Սակայն Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ խաղի ընթացքում ջախջախիչ պարտությունից հետո Դեյվիդ Լուիսը որոշակի աջակցություն է ստացել փոքրիկ երկրպագուի նամակի տեսքով:

Չելսիի նախկին պաշտպանը սկսել է լացել, երբ սեփական հարկի տակ մրցաշարը հաղթելու Բրազիլիայի հույսերը հօդս են ցնդել:

Ամեն դեպքում այդ արցունքնրը ստիպել են ինը տարեկան Անա Լուսին նամակ գրել թիմի ավագին՝ խնդրելով նրան չտխրել:

Երեխան նույնիսկ նամակի ներքևի հատվածում Լուիսին պատկերել էր հաղթական գավաթը ձեռքին՝ ցույց տալով իր աջակցությունը:

27-ամյա Լուիսը, որը Չելսիից հեռացել էր այս ամռան սկզբներին, այնքան է ազդվել նամակից, որ այն տեղադրել է Instagram կայքում:

Բրազիլիայի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը իր բարձրակետին կհասնի վաղը Արգենտինա Գերմանիա խաղի ընթացքում, որը տեղի կունենա Ռիո դե Ժանեյրոյի Մարականա մարզադաշտում:

 Անկախ