Հասան Քաշքավի. «Իրանաաֆղանական հարաբերությունները բարելավվում են»

QashqaviԻրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Հասան Քաշքավին այժմ գտնվում է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հասան Քաշքավին ասել է, որ Իրանն ու Աֆղանստանը հաջող համագործակցում են քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում և հույս հայտնել, որ առաջիկայում այդ համագործակցությունը էլ ավելի կամրապնդվի:

«Թեհրանը ցանկանում է  տեսնել բարգավաճող, ազատ և անվտանգ Աֆղանստան»,- հայտնել է Քաշքավին:

Տեղեկացնենք, որ Աֆղանստանն անվտագության տեսակետից Իրանի համար խնդիրներ ստեղծող հարևան է, քանի որ հենց Իրանով է անցնում աֆղանական թմրանյութերը Եվրոպա տեղափոխող ճանապարհը:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Մինչև 2015-ն Իրանի և Թուրքիայի միջև իրականացվող առևտրի ծավալը կհասնի 30 մլրդ դոլարի

Iran turkey 2Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին, որն այժմ պաշտոնական այցի շրջանակում գտնվում է Անկարայում, հանդիպել է Թուրքիայի զարգացման նախարար Ջևդեթ Յըլմազի հետ: Կողմերը քննարկել են Թեհրանի և Անկարայի միջև իրականացվող առևտրի հետ կապված մի շարք հարցեր: Նախարարները պայմանավորվել են, որ  մինչև 2015-ն  առևտրի ծավալը հասցվի 30 մլրդ դոլարի:

«Անհրաժեշտ է, որ Թուրքիան և Իրանը երկուստեք ներդրումներ կատարեն, ինչը կնպաստի ենթակառուցվածքների զարգացմանը, որն էլ իր հեթին կխթանի առևտուրը: Կարևոր է, որ սահմանամերձ տարածքներում արդյունաբերական գոտիներ ստեղծվեն»,- ասել է Ջևդեթ Յըլմազին:

Հանդիպման ժամանակ Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը հույս է հայտնել,  որ առաջիկայում, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Թուրքիա կատարելիք այցի ընթացքում, Անկարայում կստորագրվեն տնտեսական, քաղաքական, մշակութային երկկողմ համաձայնագրեր , և  նախադրյալներ կստեղծվեն  Իրանի և Թուրքիայի միջև իրականացվող առևտրի ծավալը տարեկան 30 մլրդ դոլարի հասցնելու համար:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Իրանի ԱԳՆ. «Նախագահական ընտրությունների անցկացումը Սիրիայի ժողովրդի օրինական իրավունքն է»

saxteman e vezarat e omur e xarejee iranԻրանի արտաքին գործերի նախարարության կայքը Սիրիայի նախագահի ընտրությունների հետ կապված հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ նախագահական ընտրությունների անցկացումը Սիրիայի ժողովրդի օրինական իրավունքն է:

«Նախագահական ընտրությունների անցկացումը Սիրիայի ժողովրդի օրինական իրավունքն ու ներքին որոշումն է: Անկասկած, ժողովրդավարության չափանիշերին համապատասխան անցկացված նախագահական ընտրությունները հույս են ներշնչում, որ ազգային համերաշխությանը և կայունությանը նպաստող գործընթացները կհանգեցնեն նրան, որ Սիրիայում ժողովրդի շահերը չոտնահարվեն և երկիրը դուրս գա ճգնաժամից և, ի վերջո, հաստատվի կայունություն ու խաղաղություն»,- ասված է հաղորդագրությունում:

Ուշագրավ է, որ Սիրիայի նախագահի աշխատակազմը ևս նախօրեին այդ երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների առթիվ հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ ընտրություններին բարձր մասնակցությունը վկայում է, որ Սիրիայի ժողովուրդը հաստատակամ է իր հայրենիքը վերակառուցելու հարցում:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Սիրիայում անցկացվել են նախագահական ընտրություններ, և վերջին 50 տարվա ընթացքում առաջին անգամ Ասադների ընտանիքի ներկայացուցչի հետ երկրի նախագահի պաշտոնի համար պայքարել էին երկու այլ թեկնածու՝ Հալեպից ընտրված կոմունիստ պատգամավոր Մահեր Աբդել Հաֆես Հաջարը և նախկին նախարար, գործարար Հասան Աբդել Իլլահի Նուրին։

Եվ, չնայած 3 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմին, քչերն էին կասկածում Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ Ասադի հաղթանակին։

Ընտրությունների վերջնական արդյունքները կհայտնվեն այսօր:

Նյու Յորքի ոստիկանությունը 100-ից ավելի գանգստերի է ձերբակալել

o_875725Նյու Յորքի իշխանությունները կազմակերպված հանցագործության դեմ պայքարի օպերացիա են իրականացրել: Տեղի իրավապաշտպան մարմիններից ստացած տեղեկությունների համաձայն,այդ ակցիան ամենախոշորներից էր պատմության մեջ:

Օպեացիայի արդյունքում  միանգամից ձերբակալվել է իրար հետ մրցակցող կազմակերպությունների  103 անդամ: Նրանց ձերբակալությանը մասնակցել է 400 ոստիկան:

Երիտասարդական ավազակախմբերը Հառլեմում դաժան պատերազմներ են վարում ազդեցիկ ոլորտների համար. նրանց պատանդ են դառնում հասարակ մարդիկ: Ձերբակալվածները տասնյակ սպանություններ են իրականացրել, երբեմն` հրազենի գործադրությամբ: Նրանց մեծ մասին թմրանյութերի վաճառքի ու ռեկետի մեղադրանք է ներկայացվել:

Նյու Յորքում զանգվածային ձերբակալությունները երկարատև հետաքննության արդյունք են, որոնք սկիզբ են առել 2011-ին , բասկետբոլիստուհի, սպորտի աստղ Տիշանա Մերֆիի պատահական սպանությունից հետո: Նա հայտնվել էր փոխհրաձգության մեջ, քաղաքի կենտրոնում ու զոհվեց հրազենային բազմաթիվ  վնասվածքներից:

Անկախ

Բաշար Ասադը հաղթանակ է տարել նախագահական մրցավազքում

o_823627Ձայների 100%-ի հաշվարկով Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադը հաղթանակ է տարել նախագահական մրցավազքում. Նրա օգտին է քվեարկել ընտրողների 88,7%-ը:

Կենտրոնական ընտրական կոմիտեի պաշտոնական ներկայացուցչի տվյալներով, ընտրություններին մասնակցությունը կազմել է 73,42%, -հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Դամասկոսում 3,5 մլն ընտրողներից քվեարկել է 2,2 մլն-ը, իսկ Հոմսում` ձայնի իրավունք ունեցող 1,2 մլն-ից`  գրանցված 900 հազարը:

Անկախ

Ստամբուլի թաղամասերից մեկում քաղաքային ավտոբուս են այրել

avtobus   Ստամբուլի Ղազիօսմանփաշա   թաղամասում մի խումբ անհայտ անձինք մոլոտովի կոկտեյլի շշեր են նետել ընթացքի մեջ գտնվող քաղաքային ավտոբուսի վրա: Ցուցարարները ավտոբուսից իջեցրել են քաղաքացիներին, ապա կրակի տվել այն: Բռնկված հրդեհը հանգցնելու համար դեպքի վայր եկած հրշեջ մեքենան ևս ենթարկվել է հարձակման՝ արդյունքում նույնպես բոցավառվելով: Դրությանը միջամտել են անվտանգության ու ահաբեկչության դեմ պայքարի ուժերը:

 

Անկախ

Թյուրքալեզու ժողովուրդները մեկ ազգ են հանդիսանում. Դավութօղլու

Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդ   Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Բոդրումում կայացած Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 4-րդ գագաթաժողովում հայտարարել է, որ թյուրքալեզու ժողովուրդները, ապրելով տարբեր պետություններում, այնուհանդերձ հանդիսանում են մեկ ազգ: «Մեր ժողովուրդները, կառավարություններն ու ամբողջ աշխարհ ականատեսն է դառնում այն ճշմարտության, որ թյուրքալեզու ժողովուրդները մեկ միասնական ազգ են»: Դավութօղլուի խոսքերով՝ եղբայրական ժողովուրդներին իրար են կապում ընդհանուր լեզուն, կրոնը, պատմությունը, մշակույթը և միևնույն արժեհամակարգը:

 

Անկախ

Իլհամ Ալիևի խնամին խոշոր առևտևաժամանցային կենտրոն է բացել Մոսկվայում

“Vegas Crocus City” առևտևաժամանցային կենտրոնՄոսկվայում տեղի է ունեցել ադրբեջանցի գործարար Արաս Աղալարովի կողմից կառուցված “Vegas Crocus City” առևտևաժամանցային կենտրոնի բացումը, տեղեկացնում է “Հագին” կայքը` հղում կատարելով ռուսական ԶԼՄ-ներին:

Կենտրոնի շինարարությունը սկսվել է 2011թ. վերջին, գումարային ներդրման ծավալը 12 մլրդ դոլար է կազմել: Ծրագրի ընդհանուր մակերեսը 285.000 քմ է, զուտ առևտրայինինը` 112.500 քմ: Համալիրը Ռոկֆելլերյան կենտրոնի կրկնօրինակն է: Ըստ կայքի` այս ծրագիրը համարվում է ռուսական շուկայում ամենախոշորը:

Արաս ԱղալարովՆշենք, որ գործարար Արաս Աղալարովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի փեսայի` Էմին Աղալարովի հայրն է: Գործարարը գործում է ռուսական դաշտում, Crocus Group ընկերությունների խմբի նախագահն ու սեփականատերն է: 2012թ.-ին Forbes-ի “Ռուսաստանի ամենահարուստ գործարարները-2012” վարկանշում զբաղեցրել է 61-րդ տեղը:

 

Անկախ

Թուրքիան ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության կոմիտեի անդամ

 ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթային ժառանգության կոմիտեԹուրքիան ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական հանձնաժողովի անդամ: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ երկիրը ընտրվել է ձայների մեծամասնությամբ: Թուրքիայի անդամակցության օգտին են քվեարկել 142 երկրից 72-ը: Այսպիսով Թուրքիան, գերազանցելով Իտալիային և Ֆրանսիային, 2014-2018 թվականներին կհանդիսանա Կոմիտեի անդամ:

Անկախ        

Իրաքը և Իրանը գլխավորում են աշխարհի դժբախտ երկրների ցուցակը

դժբախտԱյս շաբաթ Գելափի հրապարակած նոր տվյալների համաձայն՝ Իրաքը ամենաբացասական էմոցիաներով բնակչությամբ երկիրն է, Իրաքին երկրորդ հորիզոնականում հաջորդում է Իրանը:

Անցած ամիս վեց իրանցի էր ձերբակալվել մայրաքաղաք Թեհրանում Ֆարելի “Happy” երգի տակ պարելու համար: Նրանց հետագայում ազատ էին արձակել:

Գելափը բացասական էմոցիաները հաշվարկել է 2013թ-ին 138 երկրներում մարդկանց հարցնելով արդյո՞ք նրանք նախորդ օրերի ընթացքում շատ են զայրացել, ստրես ունեցել, տխրել, ֆիզիկական ցավ զգացել և անհանգստացել: Գելափը «այո» պատասխանները գրանցել է բացասական էմոցիաների ինդեքսի տակ: Որքան շատ են «այո»-ները այնքան մեծ է տվյալ երկրի բացասական էմոցիաները:

Գելափի իրականացրած մեկ այլ հարցումների արդյունքների համաձայն Պարագվայը դրական էմոցիաների թվով առաջին տեղում է, իսկ Սիրիան ամենաքիչ դրական էմոցիաներով երկիրն է:

Դժբախտ երկրների տասնյակը.

  1. Իրաք
  2. Իրան
  3. Եգիպտոս
  4. Հունաստան
  5. Սիրիա
  6. Սիերա Լեոնե
  7. Կիպրոս
  8. Հյուսիսային Կիպրոս
  9. Կամբոջա
  10. Լիբանան

Քերին Սիրիայի նախագահական ընտրությունները անիմաստ է համարել

ՔերիԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտնել է, որ այս շաբաթվա Սիրիայի նախագահական ընտրությունները որևէ բան չեն փոխի:

Չորեքշաբթի օրը նա նշել է, որ այդ քվեարկությունը անիմաստ էր, քանի որ դա չի կարող ընտրություն համարվել, երբ միլիոնավոր մարդիկ նույնիսկ ընտրելու հնարավորություն չունեն:

Քերին այդ մասին խոսել է Լիբանանի մայրաքաղաք կատարած մեկօրյա այցի ընթացքում՝ պնդելով, որ Սիրիայի ընտրություններից հետո կոնֆլիկտը, ահաբեկչությունը, սպանությունները շարունակվելու են:

Կառավարության իշխանության տակ գտնվող վայրերում նախագահական ընտրություններ են կազմակերպվել, իսկ ընդդիմության ղեկավարման տակ գտնվող վայրերում ընտրություններ չեն իրականացվել:

 Անկախ

Ֆինլանդիայում տան նկուղում գտել են երեխաների մարմիններով տոպրակներ

o_633540Ֆիննական Օուլու քաղաքի բազմաբնակարան շենքի նկուղում գտել են պլաստիկ տոպրակներ, որոնց մեջ պահված են եղել հինգ երեխաների մարմիններ: Շուտով ոստիկանությունը բռնել է 35-ամյա մի կնոջ, որը ինչպես հետո պարզվել է, այդ բոլոր հինգ երեխաների մայրն էր:

Իրավապահներին բողոքել էին հավաքարարական ծառայությունները, նրանք հաղորդել էին, որ ահավոր տհաճ հոտ է տարածված:դեպքի վայրում ոստիկանությանը մոտեցել է տեղացի մի բնակչուհի և խոստովանել է, որ տոպրակներում երեխաների դիակներ են: Նա ասել է, որ այդ երեխաներին ծննդաբերել է 5-10 տարի առաջ, հաղորդում է  Yle.fi-ը:

Հաղորդում են նաև, որ կինը այդ տուն է տեղափոխվել մի քանի ամիս առաջ: ըստ երևույթին այդ պակետները բերել է իր նախկին բնակության վայրից: Կինը հավատացրել է, որ երեխաները ծնվել են տան պայմաններում և բոլորը լույս աշխարհ են եկել մահացած: Ինչ որ պատճառով նա որոշել է պահել մարմինները, սակայն դրա համար որևէ տրամաբանական պատասխան չի ունեցել:

Ոստիկանները պատրաստվում են հարցաքննել ձերբակալվածի հարազատներին: Երեխաների տարիքը կորոշի դատաբժշկական փորձաքննությունը: Որոշ մարմիններ սաստիկ քայքայվել են, այնպես որ փորձաքննությունը կարող է ամիսներ տևել:

Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, այս պահին հետաքննությունը տարվում է “Ոչ դիտավորյալ սպանություն”հոդվածով, հայտնի է, որ կինը նախկինում դատապարտված չի եղել:

Անկախ

 

Օբաման խոստացել է աջակցել Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին

Օբամա, պորոշենկոԵվրոպա կատարած այցի շրջանակներում չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր օժանդակությունն է հայտնել Ուկրաինայի նորընտիր նախագահին և կոչ արել միջազգային հանրությանը ամուր կանգնել նրա կողքին:

Օբամայի հանդիպումը նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ կարող է դիտարկվել որպես Կիևի կառավարությանը Միացյալ Նահանգների աջակցության նշան:

Երկու առաջնորդները քննարկել են Ուկրաինային ֆինանսական և քաղաքական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև Ռուսաստանի գործողությունների հետ կապված երկրի անվտանգությանը վերաբերող հարցեր:

Միացյալ Նահանգների նախագահը չորեքշաբթի ավելի ուշ կմեկնի Բրյուսել Մեծ յոթնյակի հանդիպմանը մասնակցելու համար:

 Անկախ

Գերմանացի քաղաքական գործիչը «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի ժամանակ զանգահարել է կանցլեր Անգելա Մերկելին

Wolfgang Bosbach1Գերմանիայում «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի հայտնի մարդկանց մասնակցությամբ տարբերակի ժամանակ քաղաքական գործիչը, «Զանգ ընկերոջը» օգնության հնարավորությունից օգտվելով, զանգահարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:

Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միության փոխնախագահ Վոլֆգանգ Բուսբախը հեռուստաշոուի ժամանակ երկու անգամ զանգահարել է կանցլերին:

Սակայն դժբախտաբար Մերկելը չի պատասխանել հեռախոսին:

61-ամյա Բուսբախը չէր կարողանում պատասխանել այն հարցին, թե Արևելյան Գերմանիայի WM66 լվացքի մեքենաները ինչու էին այդքան հայտնի:

Ճիշտ պատասխանելու դեպքում նա կվաստակեր 500 000 եվրո` բարեգործության նպատակով օգտագործելու համար:

Բուսբախը բացատրել է, որ կանցլերը միշտ ուրախ է իրեն տեսնել և լսել իր ձայնը:

Ամեն դեպքում, երբ երկրորդ զանգի ժամանակ ևս միացել է ձայնային հաղորդագրությունների ազդանշանը, քաղաքական գործիչը կատակել է, որ նա չափազանց զբաղված է աշխարհը փրկելով:

Վայրկյաններ անց Բուսբախը շոուից հեռացել է՝ վերցնելով 125,000 եվրո գումար:

Բուսբախը հայտնել է, որ ինքն  ավելի ուշ հաղորդագրություն է ստացել Մերկելից, որով նա ցանկանում էր իմանալ իր զանգելու պատճառը: Այնուհետև Մերկելը ջերմ բարևներ էր ուղարկել նրան:

Բուսբախը նշել էր, որ ինքը վստահ չէ` արդյո՞ք Մերկելը կիմանար հարցի պատասխանը, թե ոչ:

 

Հայտնի հակահայ Դողու Փերինչեքի գործը կրկին ՄԻԵԴ-ում է

dogu-perincek   Թուրքական «Demokrat haber» կայքի հաղորդմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երեկ կայացած նիստի ժամանակ որոշել է ընդունել  շվեյցարական կառավարության`«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ-ի՝ դեկտեմբերին կայացրած վճիռը բողոքարկելու պահանջը:

2013 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ն  որոշում էր կայացրել, որ Հայոց ցեղասպանության ժխտման համար Շվեյցարիայում Դողու Փերինչեքի դատապարտումը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի 10-րդ կետին՝ այն է խախտում է խոսքի ազատության իրավունքը: Սակայն շվեյցարական կառավարությունը, պնդելով, որ ցեղասպանության ժխտումը չի դիտարկվում որպես խոսքի ազատության սահմանափակում, բողոքարկում էր ներկայացրել ՄԻԵԴ-ի Գերագույն պալատ:

Մեծ դիվանագիտության շաբաթ. ութերորդն ավելորդ է

Այսօր Բրյուսելում կանցկացվի «Մեծ յոթնյակի» հանդիպումը։ 17 տարվա ընթացքում առաջին անգամ արդյունաբերական խոշոր տերությունների հանդիպումը կանցնի առանց Ռուսաստանի մասնակցության. մյուս մասնակից-երկրները հրաժարվել են բանակցել Ռուսաստանի հետ Ղրիմը Ռուսաստանին միացնելու հետո։ Քննարկման գլխավոր թեման կդառնա Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների անցկացման հավանականությունը։

"Մեծ Յոթնյակ"

Ի սկզբանե «Մեծ ութնյակի» ձևաչափով գագաթաժողովը պլանավորվել էր անցկացնել Սոչիում։ Մինչդեռ, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Կանադայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի լիդերները Ղրիմի հանրաքվեից հետո հրաժարվեցին «հյուրընկալվել» Պուտինին։ Գագաթաժոովի ընթացքում նախատեսված է, որ կքննարկվեն նաև առևտրային հարաբերությունների, էներգետիկ անվտանգության ու եղանակային փոփոխությունների հետ կապված խնդիրներ։

Պետք է նշել, որ երբ այս տարվա հունվարին պատրաստվում էր «հյուրերին ընդունել», Պուտինը նշում էր, որ քննարկման առարկա են լինելու առևտրային հարաբերությունների, էներգետիկ անվտանգության ու եղանակային փոփոխությունների հետ կապված հարցերը։   Այսօր արդեն բոլորովին նոր տեսանկյունից են հարցերը քննարկվում և արդյունաբերական տերությունների էլիտար այս ակումբի անդամները չեն թաքցնում, որ հենց Ուկրաինայի իրադարձություններն են դառնալու բանակցությունների հիմնական թեման։

«Յոթնյակի» երկրները պատրաստ են պահանջել Ռուսաստանից դադարեցնել Ուկրաինայում զինված անջատողականներին ցույց տրվող օգնությունը, ինչպես նաև պաշտոնապես ճանաչել ուկրաինական ընտրություններում Պյոտր Պորոշենկոյի հաղթանակը։ Wall Street Journal պարբերականը նշում է, որ ճանաչումը կկայանա միայն նրանում, որ Մոսկվան իր պաշտոնական ներկայացուցչին ուղարկի մասնակցելու Պորոշենկոյի երդման արարողությանը, որը նշանակված է շաբաթ օրը։

Բայց ամենասուրն են խոստանում լինել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների հերթական չափաբաժնի շուրջ «Յոթնյակի» վեճերը։ Իսկ ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի համար կարևոր է, որ «Յոթնյակն» այս հարցում միասնական դիրքորոշմամբ հանդես գա։ Սպիտակ Տունը պետք է փորձի ամբողջ աշխարհին՝ առաջին հերթին Ռուսաստանին ցույց տալ, որ Ռուսաստանի «մեկուսացման» համար պայքարում ինքը մենակ չէ, ինչի մասին անընդհատ բարձրաձայնում է Օբաման։

Wall Street Journal-ի վկայություններով՝ գագաթաժողովի վերջնական հռչակագրի նախագծում ասվում է, որ «Մեծ յոթնյակի» երկրները «պատրաստ են պատժամիջոցները սաստկացնել» և         «կիրառել լրացուցիչ միջոցներ», եթե Ռուսաստանը չգնա հակամարտության խաղաղ կարգավորման։

Իրական տնտեսական պատժամիջոցների կիրառման պարագայում, օրինակ, Գերմանիայի՝ Ռուսաստանի խոշոր դաշնակցի կողմից, հարվածը ուժգին կլինի։ Միայն խնդիրն այն է, որ Ռուսաստանին հարվածելով՝ Գերմանիան ևս հարված կստանա. վերջինիս բիզնես ոլորտը կառավարությունից վաղուց արդեն պահանջում է պատժամիջոցների կրճատում։ «Այս է պատճառը, որ չնայած առաջարկվող ձևակերպումների կոշտությանը, ԵՄ երկրները դժվար թե գնան խիստ, ծայրահեղ պատժամիջոցների կիրառմանը»,-այս կարծիքն է հայտնել ԱՄՆ-ի ներքին հարցերի մասնագետ, պատմաբան Վալերի Գորոխովը։

Վենետիկի քաղաքապետը մեղադրվում է յուրացումներ կատարելու մեջ

o_961667Իտալիայի Վենետո մարզում այսօր ձերբակալվել է 35 գործարար ու պաշտոնյա` Վենետիկը ջրհեղեղներից պաշտպանելու բազմամիլիոնանոց նախագծի իրականացման ժամանակ կոռուպցիոն գործողությունների կասկածանքով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ձերբակալվածների մեջ է Վենետիկի քաղաքապետ  Ջորջո Օրսոնին, որը ներկա դրությամբ տնային կալանքի տակ է գտնվում: Իտալայի հարկային ոստիկանության հաղորդմամբ, ձերբակալվածները  հանցավոր «բուրգի կատարն» են միայն: Հանցավոր համաձայնության մասնակիցներից մեծ մասը դեռևս գտնվում է ազատության մեջ:

Ջրհեղեղներից պաշտպանող համակարգն իրենից ներկայացնում է 78 վերամբարձ պատնեշներից  կազմվածմի կառույց, որոնք  հեղեղումների ժամանակ փակում են ջրի մուտքը դեպի քաղաք ու լճակներ, թույլ չեն տալիս, որ ջուրը հեղեղի Վենետիկի փողոցները:

Անկախ

Բողոքի ցույց Լոնդոնում Սիրիայի նախագահական ընտրությունների դեմ

london  Լոնդոնում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույց է անցկացվել Սիրիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների դեմ: Հավաքվածները պահանջել են չճանաչել ընտրության արդյունքները, որոնք, ըստ նրանց, կեղծ են, և պայքարել Բաշար Ասադի իշխանության դեմ:

Անցած շաբաթ Լոնդոնում անցկացվեց Սիրիայի բարեկամների խմբի նիստը, որին մասնակցեց նաև Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Վերջինս դիմեց միջազգային հանրությանը՝ կոչ անելով չճանաչել Սիրիայի նախագահական ընտրությունները՝ դրանք որակելով անօրինական:
Նշենք, որ երեկ Սիրիայում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որոնց արդյունքները պարզ կդառնան 24 ժամից ոչ շուտ: Մի շարք քաղաքագետների գնահատմամբ՝ գրեթե կասկածից վեր է, որ գործող նախագահ Բաշար Ասադը վստահ հաղթանակ կտոնի:

Թուրքիան և ԱՄՆ-ը մի շարք հարցերում դաշնակիցներ են. դեսպան

amn Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն հայտարարել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ը մի շարք հարցերում դաշնակիցներ են: Նրա խոսքերով՝ այն լուրերը, թե երկու երկրների միջև հարաբերությունները վատացել են, իրականությանը չեն համապատասխանում:

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե ԱՄՆ-ը մտադիր է խզել հարաբերությունները Թուրքիայի հետ, քանի որ համաձայն չէ Անկարայի վարած ներքին քաղաքականության հետ: Բացի այդ, ԱՄՆ-ը դժգոհություն էր հայտնել վարչապետ Թայիփ Էրդողանի այն հայտարարության պատճառով, թե ամերիկյան հեռուստաալիքները ապատեղեկատվություն են տարածում Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:

Ցինիզմը մեծացնում է դեմենցիայի ռիսկը

53745917-6e27-b3e8-6e27-b3e7207c0b29.photo.0Կյանքի նկատմամբ ցինիկ վերաբերմունքը մեծացնում է ծերունական տկարամտության ռիսկը մի քանի անգամ: Գիտնականների նորագույն հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Neurology ամսագրում:

7 տարի տևած ուսումնասիրության ընթացքում մասնագետները հետևել են  միջինը 71 տարեկան 1449 մարդու: Բոլոր մասնակիցները պատասխանել են նրանց ներկայացված հարցաթեթրիկին, որը հնարավորություն է տվել որոշելու  ցինիզմի աստիճանը:

Արդյունքում  ցինիկների խմբի 164 մարդուց 46-ի մոտ Ալցհեյմերի հիվանդության ախտանշաններ հայտնվեցին, իսկ շրջապատի նկատմամբ մեծ վստահություն ունեցող մարդկանց խմբում դեմենցիան շատ դանդաղ էր զարգանում:

Ուսումնասիրության տվյալների վերլուծությամբ մասնագետները պարզեցին, որ ցինիկների մոտ այդ հիվանդության առաջացումն ու զարգացումը 3 անգամ ավելի է, քան ոչ ռիսկայինների մոտ:

Եվ չնայած նման եզրակացություններին, այնուամենայնիվ զինիզմն ամենևին չի նշանակում վաղ մահացություն.երկու խմբերում էլ մահացության ցուցանիշները միանման էին:

Ամերիկյան նյարդաբանության ակադեմիայի մասնագետների բնորոշմամբ, դեմենցիա սահմանումը ներառում է  բազում ախտանշաններ, որոնք առաջանում են ուղեղի աշխատանքի խանգարման հետևանքով:

Անկախ