Ռուսաստանը դադարեցրել է Ուկրաինայի գազի մատակարարումը

ukraine-russia-gasՌուսաստանի «Գազպրոմ»  ընկերությունը հայտնել է, որ պարտքի պատճառով դադարեցնում է Ուկրաինայի գազի մատակարարումը:

Ուկրաինայի, Ռուսաստանի և Եվրոպական միության ներկայացուցիչները ոչ աշխատանքային օրերի ընթացքում հանդիպել  են ճգնաժամը լուծելու համար, սակայն որևէ համաձայնության չեն հասել:

«Գազպրոմը»  հայտնում է, որ Ուկրաինայի պարտքը կազմում է 4,5 միլիարդ դոլար: Այժմ ընկերությունն  Ուկրաինային գազ կմատակարարի միայն դրա դիմաց կանխավ վճարելու դեպքում:

Երկու կողմերը նշել են, որ իրենք այդ խնդրի կապակցությամբ բողոք են ներկայացրել Ստոկհոլմի միջազգային դատարան:

Մոսկվայի և Կիևի գազային բանավեճը փակուղի է մտել երկու երկրների հարաբերությունների վատացման հետևանքով:

Եվրոպան և ԱՄՆ-ը պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստնի դեմ Ղրիմը անեքսիայի ենթարկելու համար, իսկ վերլուծաբանները Ռուսաստանին մեղադրել են գազի պաշարները որպես քաղաքական գործիք օգտագործելու մեջ:

Վերջին շաբաթների ընթացքում արևելյան Ուկրաինայում կառավարական ուժերի և ռուսամետ անջատողականների միջև կրկին բախումներ են տեղի ունեցել: Ռազմական կոնֆլիկտն  իր ազդեցությունն է ունենում գազի հարցով բանակցությունների վրա:

Եվրոպան 30%-ով կախված է ռուսական գազից, որի կեսը մատակարարվում է Ուկրաինայի տարածքով: Վերլուծաբաններն  անհանգստանում են, որ Ուկրաինային գազի մատակարարման դադարեցումը կարող է վատ անդրադառնալ եվրոպական ընկերությունների և տնային տնտեսությունների վրա:

Գազպրոմի ներկայացուցիչն  երկուշաբթի օրը հայտնել է, որ եվրոպական սպառողներին գազը մատակարարվում է պայմանագրում նշված բոլոր թվերին համապատասխան:

Միխայել Շումախերը դուրս է եկել կոմայից

Ֆորմուլա 1,Միխայել Շումախեր«Ֆորմուլա-1»-ի հանրաճանաչ ավտոմրցարշավորդ Միխայել Շումախերը դուրս է եկել կոմայից։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով գերմանական Bild-ին։

Հազարավոր երկրպագուներին ուրախացնող լուրը հաստատել է լեգենդար մարզիկի գործակալ Սաբինա Քեմը։

Շումախերի ներկայացուցիչը հայտարարել է, որ աշխարհի յոթակի չեմպիոնը արդեն կոմայի մեջ չէ և Գրենոբոլի հիվանդանոցից տեղափոխվել է վերականգնողական կլինիկա։
«Նրա ընտանիքը ցանկանում է շնորհակալություն հայտնել Գրենոբոլի հիվանդանոցի բոլոր աշխատակիցներին։ Բացի այդ, մենք շնորհակալ ենք բոլորին աջակցության համար, որը, իհարկե, շատ է օգնել », – հայտարարել է Քեմը։
Միխայելը արդեն արձագանքում ձայներին և հպումներին։ Սակայն չի հաղորդվում, թե հատկապես, որ հաստատությունում է նա այժմ գտնվում ։

Անկախ

Ֆինլանդիայի վարչապետը հեռացավ պաշտոնից

o_897604 (1)Ֆինլանդիայի վարչապետ Յուրկի Կատայնեն  երկուշաբթի դիմեց պաշտոնից հեռանալու համար: Դա նշանակում է, որ կառավարությունը պետք է ցրվի: Նախագահն ընդունել է նրա հրաժարականն ու խնդրել շարունակել պաշտոնավարումը, մինչև նոր կաբինետ ստեղծվի,ինչը նախատեսվում է առաջիկա օրերին:

Ֆինլանդիայի  ԵՄ գործերով ու արտաքին առևտրի նախարար Ալեքսանդր Սթուբը ընտրվել է  Ազգային կոալիցիոն կուսակցության նոր նախագահ: Քվեարկությունը անց է կացվել Լախտի քաղաքում, համագումարի ժամանակ: Սթուբը կզբաղեցնի նաև երկրի վարչապետի պաշտոնը մինչև 2015-ի խորհրդարանական ընտրությունները:

Կատայնեն կառավարությունը գլխավորել է 2011-ից: 2 պաշտոններից հեռանալու մասին հայտարարել է ապրիլին: Նա պլանավորում է աշխատանք ստանալ ԵՄ կառույցներում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Անկախ

Բրիտանիայի արքայազնը հրապարակավ իր առաջին քայլերն է արել

1160-390x290Գլոսթերշիրում պոլո խաղի ժամանակ  Քեմբրիջյան  դուքսի ու դքսուհու որդին` Ջորջն իր առաջին քայլերն է արել հասարակության առջև, հայտնում է Газета.Ru-ն:

Շուտով փոքրիկը կդառնա մեկ տարեկան:

Խաղի ժամանակ սկզբում նա չորեքթաթ էր տեղաշարժվում, իսկ հետո որոշել է փորձել ֆուտբոլ խաղալ ու ոտքի է կանգնել:

Անկախ

Տրանսպորտայինների գործադուլը Ֆրանսիայում հարվածի տակ կդնի ՄՊՔ-ն

o_564719 (1)Ֆրանսիայի իշխանությունները չեն կարողացել համաձայնության գալ գործադուլավոր երկաթուղային աշխատողների հետ, ինչը , փաստորեն, կարող է անդրադառնալ  միացյալ պետական քննությունների վրա, քանի որ երկուշաբթի շրջանավարտներից շատերը պարզապես չեն կարողանա  ժամանակին հասնել պետական  քննության սկզբին:

Երկաթուղայինների համազգային գործադուլը սկսվել է չորեքշաբթի օրվանից: Արհմիությունները համաձայն չեն կառավարության` երկրի տրանսպորտային տնտեսությունը բարեփոխելու պլանների հետ: Իշխանությունները մտադիր են աշխատողներին զրկել պետծառայողի կարգավիճակից ու ԵՄ պահանջներին համապատասխան, լիբերալացնել երկաթուղային շուկան:

Օրենքի նախագիծը մտադիր են քննարկել հաջորդ շաբաթ: Իշխանություններն արհմիություններին կոչ են անում  դադարեցնել գործադուլը, իսկ նրանք էլ իրենց հերթին, պնդում են ու պահանջում լիարժեք բանակցություններ վարել, ինչի մասին նույնիսկ Ելիսեյան պալատ են գրել: Նամակն իհարկե անպատասխան է մնացել, իսկ ֆինանսների նախարար Միշել Սալեն այսօր նշել է, որ «ոչ մի պատճառ» չունեն տվյալ բարեփոխումը հետաձգելու: Կիրակի արհմիությունները վճռեցին շարունակել գործադուլը ևս մեկ օր: Այսինքն, այսօր կրկին ուղևորատար գնացքների չվացուցակում ընդմիջումներ  են լինելու, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Այսօր, շուրջ 300 հազար շրջանավարտ պետք է միջնակարգ կրթության ավարտականի համար միացյալ դպրոցական քննություն հանձնի: Կրթության նախարարությունն ու երկաթուղու ղեկավարությունը խոստացել է միջոցներ ձեռնարկել` սովորողներին դպրոց հասցնելու ու, բացի այդ, բացառության կարգով, ուշացողներին լրացուցիչ ժամանակ կհատկացվի քննական առաջադրանքը կատարելու համար:

Անկախ

Ֆինլանդիայի վարչապետը հեռանում է պաշտոնից

o_967382Ֆինլանդիայի վարչապետ Յուրկի Կատայնեն հայտարարել է, որ երկուշաբթի, հունիսի 16-ին երկրի նախագահին իր հեռանալու մասին դիմում է ներկայացնելու: Բացի այդ նա արդեն հեռացել է Ֆիննական խորհրդարանի կոալիցիոն կուսակցության նախագահի պաշտոնից, որը զբաղեցնում էր 10 տարի:

Կատայնենի խոսքով, ինքը մտադիր չէ, որևիցե «քաղաքական  կտակ» թողնել, հաղորդում է “Россия 24”-ը: Նոր նախագահին, որը Ֆինլանդիայի վարչապետ կդառնա, կոալիցիոն կուսակցությունը մտադիր է ընտրել այսօր, հունիսի 14-ին:

Անկախ

Անջելինա Ջոլիին ասպետի տիտղոս են շնորհել

1126-390x290Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիին նրա մարդասիրական գործունեության համար կանանց ասպետական կոչում է շնորհել, հաղորդում է Газета.Ru-ն:

Պատվավոր տիտղոսը Ջոլին ստացել է հակամարտության գոտում սեքսուալ բռնության դեմ քարոզարշավին մասնակցության համար: Հիմա դերասանուհին Լոնդոնում է գտնվում, որպես  ՄԱԿ-ի հատուկ  դեսպան:

Տիտղոսների շնորհումը թագուհու ծննդյան օրվա  հետ են հարմարցրել, որը նշվելու է այսօր, հունիսի 14-ին: Մյուս պարգևատրվածներից է Դենիել Դեյ-Լյուիսը, որն էլ արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի ու ասպետ-բակալավրի տիտղոս:

Անկախ

Պապ Ֆրանցիսկոսը Աշխարհի գավաթի խաղարկության ընթացքում չեզոքություն կպահպանի

Հռոմի պապՆա վերջերս վերկանգնել է իր արգենտինական անձնագիրը, ինչպես նաև իր սիրելի Բուենո Այրեսի ֆուտբոլային ակումբի պաշտոնական անդամակցության քարտ ունի: Սակայն պապ Ֆրանցիսկոսը խոստացել է բացարձակ չեզոքություն պահպանել Աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ:

Ֆրանցիսկոսը ուրբաթ օրը Բարսելոնայի La Vanguardia թերթի հետ հարցազրույցի ժամանակ հիշել է, որ փետրվարին Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը Վատիկան կատարած այցելության ընթացքում խնդրել է նրան չեզոքություն պահպանել մրցումների ժամանակ:

Ֆրանցիսկոսը ծիծաղելով նշել է, որ ինքը կպահի իր խոստումը, քանի որ Բրազիլիան և Արգենտինան միշտ հակառակորդներ են եղել:

Հինգշաբթի օրը Ֆրանցիսկոսը ֆուտբոլիստներին և երկրպագուներին ուղղված տեսանյութ էր հրապարակել, որտեղ կոչ էր անում Աշխարհի գավաթի խաղերը թիմային աշխատանքի և համերաշխության հարթակ դարձնել և ոչ թե այն վերածել ռասիզմի, անհատականության և ագահության ցուցադրության:

Արգենտինան իր առաջին խաղը կխաղա կիրակի օրը Բոսնիա-Հերցեգովինայի դեմ:

 Անկախ

Շումախերին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են վերականգնողական բաժանմունք

շումախերՄիխայիլ Շումախերի կոմայից դուրս գալու գործընթացը նոր փուլ է մտել, քանի որ նրան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են վերականգնողական բաժանմունք:

Սա նշանակում է, որ 45-ամյա Շումախերը այլևս ստացած վնասվածքներից մահանալու վտանգի մեջ չի գտնվում:

Այս տեղափոխությունը կատարվել է Ֆրանսիական Ալպերում անցած տարի դեկտեմբերի 19-ին դահուկներով սահելիս ընկնելու պատճառով արհեստականորեն առաջացված կոմայի մեջ գտնվելուց չորս ամիս անց:

Ինչևէ, փորձագետները պնդում են, որ եթե նա արթնանալու լիներ, ապա մինչ այժմ արթնացած կլիներ:

Բժշկական աղբյուրները հայտնում են, որ ժամանակ է գալու, երբ բժիշկները ստիպված կլինեն նրա ընտանիքին հայտնել, որ իրենք այլևս ոչինչ չեն կարող անել:

Աշխարհի յոթակի չեմպիոնի ընտանիքի անդամները Շումախերի վիճակի մասին վերջին անգամ խոսել են ապրիլին՝ տեղեկացնելով, որ նա գիտակցության գալու պահեր է ունենում:

 Անկախ

Նշանակվել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը

Հերբերտ Սալբեր  Եվրամիության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնին է նշանակվել Հերբերտ Սալբերն է: Նրա  թեկնածությունն  առաջադրել է ԵՄ-ի գերագույն կոմիսար Քեթրին Էշթոնը, որն էլ հաստատվել է բոլոր անդամների կողմից: Նշենք, որ Հերբերտ Սալբերը կփոխարինի Ֆիլիպ Լեֆորտին, որի պաշտոնավարման ժամկետը ավարտվել է այս տարվա սկզբին:

Հռոմի պապը Ստամբուլի հայ կաթոլիկ եկեղեցու առաջնորդ է նշանակել արքեպիսկոպոս Լևոն Զեքիյանին

zekiyan Հռոմի պապ Ֆրանցիսկը Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդ է նշանակել առաքելական ղեկավար արքեպիսկոպոս Լևոն Զեքիյանին: Վերջինս հունիսի 10-ին Վատիկանից ուղևորվել է Ստամբուլ՝ պաշտոնապես ստանձնելով կաթոլիկ հայերի առաջնորդությունը: Նույն օրը Սաքըզաղաչի Սուրբ Աստվածածին հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարքարանում անցկացված արարողության ժամանակ Գերապայծառ Զեքիյանը ջերմ ընդունելություն է գտել համայնքի կողմից: «Ակօս»-ի հաղորդմամբ՝ գալիք կիրակի՝ հունիսի 15-ին, նույն եկեղեցում Լևոն Զեքիյանը կանցկացնի իր առաջին պատարագը որպես Գերապայծառ:

Անկախ

Եվրոպան բռնկված է տաքսիստների գործադուլով

ol3001402559731Շատ ճանապարհորդներ, որոնք մտադրվել են այս օրերին այցելել Եվրոպայի գեղեցկագույն քաղաքներն ու ծանոթանալ տեսարժան վայրերին, անսպասելի բախվել են տրանսպորտային խնդրի: Սակայն այդ խնդիրների առջև են կանգնել նաև այդ քաղաքի բնակիչները:

Բանն այն է, որ լայնամասշտաբ գործադուլներ են Լոնդոնում, Մադրիդում, Բարսելոնայում, Փարիզում ու Բեռլինում: Տաքսու վարորդներին վրդովեցրել է այն փաստը, որ «Uber»  «Chauffeur Prive» հավելվածները թույլ են տալիս ուղևորներին արագ պատահական  ավտոմեքենա վարձել` առանց տաքսի ծառայություններին դիմելու:

Բրյուսելում նման հավելվածներն արգելվել են: Ֆրանսիայում գործդուլային իրավիճակն էլ ավելի է բարդանում երկաթուղային փոխադրողների մասնակի գործադուլների պատճառով:isra.com

Անկախ

Ուկրաինան փակում է սահմանը Ռուսաստանի հետ

Ուկրաինա, սահման, ՌուսաստանՈւկրաինան մտադիր է փակել սահմանը Ռուսաստանի հետ: Այս մասին  ուկրաինական «5-րդ ալիք» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշենկոն:

« Սահմանը կփակենք անհապաղ: Այդ նպատակով այժմ ստեղծվում են անհրաժեշտ միջոցներ և մեթոդներ»,- նշել է նա: Նպատակը, ինչպես հայտնում է Lenta.ru կայքը, այն է, որ «կանխվի ռուսաստանցի այն տղամարդկանց մուտքը, ովքեր ունեն զինծառայությանը համապատասխան տարիք»:

Այն հարցին, թե արդյոք պլանավորվում է ականապատել սահմանը (այդ առաջարկությամբ ավելի վաղ հանդես էր եկել  «Ազատություն » ազգայնական կուսակցության անդամ, պատգամավոր Յուրի Սիրոտյուկը), Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը միանշանակ պատասխան չի տվել. « Սեփական տարածքի ականապատումը վտանգ է ներկայացնում Ուկրաինայի քաղաքացիների համար, կենդանիների համար: Սրանք հեշտ լուծվող հարցեր չեն:  Թեև ազգային անվտանգությունը ամեն ինչից վեր է, անհրաժեշտ է հաշվի առնել հարցի բոլոր կողմերը», – հայտարարել է նա:

Այլընտրանքային միջոցները պահանջում են ժամանակ և միջոցներ: «Մենք ներկայումս ունենք ոչ մեկը , ոչ մյուսը»,- հավելել է նա:

Անկախ

Աշխարհի ամենափոքր դպրոցում մեկ աշակերտ է սովորում

elementary - Alpette, TurinԻտալիայի դպրոցներից մեկի ուսուցիչը շատ քիչ խնդիրներ ունի դասարանը հսկողության տակ պահելու հետ կապված, քանի որ դասարանում միայն մեկ աշակերտ կա:

 

Ավելին՝ դպրոցը միայն մեկ աշակերտ ունի:

Թուրինի փոքր քաղաքներից մեկի տարրական դպրոցը աշխարհի ամենափոքր դպրոցն է համարվում, որտեղ հաճախում է միայն մեկ աշակերտ՝ ութ տարեկան Սոֆիա Վիոլան:

Երրորդ դասարանի աշակերտի բոլոր առարկաները դասավանդում է 33-ամյա Իզաբելա Կարվելին, որը դպրոցի միակ ուսուցիչն է:

Սոֆիան ընդունում է, որ երբեմն իրեն այնքան միայնակ է զգում, որ ստիպված պատկերացնում է, թե դասարանում այլ աշակերտներ ևս կան:

Սոֆիան միշտ չէ, որ դպրոցի միակ աշակերտն է եղել, որը մի ժամանակ ծառայել է որպես քաղաքապետարան:

Անցած տարի դպրոցում ավելի մեծ չորս աշակերտներ ևս կային, որոնք հինգերորդ դասարանը ավարտելուց հետո տեղափոխվել են այլ դպրոցներ:

Ամեն դեպքում հաջորդ տարի նրան կմիանան մանկապարտեզն ավարտած այլ աշակերտներ:

Սոֆիայի ամենասիրելի առարկաները իտալերեն և անգլերեն լեզուներն են:

Սոֆիան շաբաթը երկու անգամ այցելում է ավելի մեծ դպրոցներ իր հասակակիցների հետ շփվելու համար:

 

Հունաստանը գլխավորում է եվրոպական զբոսաշրջային լավագույն ուղղությունների ցուցակը

греция-390x290Հունաստանը  Եվրոպայում 2014-ին ամենահետաքրքիր զբոսաշրջային ուղղություն է  ճանաչվել, հաղորդում է  Лента.ru-ն:

Նման եզրակացություն են արել Lonely Planet հրատարակության փորձագետները, որոնք էլ կազմել են այդ վարկանշային ցուցակը:

Այն կազմվել է զբոսաշրջության ոլորտի մասնագետների հարցման արդյունքերի հիման վրա (լրագրողներ, ճանապարհորդներ, արդյունաբերական վերլուծաբաններ): Նրանց խնդրել են թվարկել այն վայրերը, որոնք հետաքրքիր են պատմության, ճարտարապետության ու գաստրոնոմիայի տեսանկյունից:  Հարցման արդյունքում կազմվեցին 2014-ի լավագույն զբոսաշրջային ուղղությունները.

1.Հունաստան

2.Լյուբլյանա, Սլովենիա

3.Անգլիայի հարավ-արևմուտք

4.Իտալիա

5.Դանիա

6.Սևիլյա, Իսպանիա

7.Շոտլանդիա, Արտաքին Հեբրիդյան կղզիներ

8.Չեխիա, Պլզեն

9.Նորվեգիա, Ստավանգեր

10.Ֆրանսիա, Թուլուզ:

Ինչպես գրում է Lonely Planet-ը, Հունաստանի առաջատարությունը բացատրվում է նրանով, որ 2013-ին Հունաստան է այցելել 20 մլն զբոսաշրջիկ:

Անկախ

Լեհաստանում միզող Լենինի արձան են տեղադրել

154-390x280Կրակովում Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինի միզող արձան են տեղադրել, հայտնում է Lenta.ru-ն:

Երեկ երեկոյան կանաչ գույնի արձանը տեղադրել են Ռոնալդ Ռեյգանի անվան Կենտրոնական հրապարակում,: Արձանն այնտեղ կկանգնի ևս մի քանի օր, որից հետո այն կտեղափոխեն Նովայա Գուտա թաղամասում գտնվող Լազնյա-Նովայի թատրոնի բակ:

Խորհրդային ժամանակաշրջանում Ռեյգանի հրապարակում Լենինի 20-մետրանոց արձանն էր կանգնած: 1970-ին վանդալները սղոցեցին դրա ոտքը: Խորհրդային Միության փլուզումից հետո քանդակը ապամոնտաժեցին և ուղարկեցին Շվեյցարիա:

Անկախ

Մեքսիկայում արգելվել է կենդանիներին կրկեսում օգտագործել

138-390x290Մեքսիկայում վերջնականապես արգելվել է կենդանիներին կրկեսային ներկայացումներում օգտագործելը` կենդանիների պահման վատ պայմանների մասին հաճախակի բողոքների պատճառով:

Իրավազանցներին 45-60 հազար դոլար տուգանք է սպառնում: Ընդ որում, արգելքը չի տարածվում դելֆիններով ջրային շոուի, ցլամարտի ու ավանդական մեքսիկական ռոդեոյի վրա:

Սթիվեն Փեյնի կրկեսի ներկայացուցիչների կարծիքով` իշխանությունների նման միջոցների ձեռնարկումը «փոքր ինչ կեղծ է»:

«Եթե նրանց նպատակը կենդանիների կյանքի պայմանների բարելավումն է, ապա թող կարգավորեն դա: Հակառակ դեպքում, նրանք միայն ստիպում են, որ կրկեսը դաշնային մարզի սահմաններից դուրս հնարավորություններ փնտրի»,-ասում են կրկեսի ներկայացուցիչները:

 Անկախ

Գերմանիայում կարկուտը 5 մարդ է սպանել

o_528443 (1)Ուժեղ քամին ու կարկուտը Գերմանիայի հյուսիս-արևմուտքում 5 մարդու մահվան պատճառ են դարձել: Բացի այդ, տարերքը մի քանի ժամով կաթվածահար է արել ավտոմայրուղու ու երկաթուղիների երթևեկությունը: Եղանակային վատ պայմանները Դյուսելդորֆի օդանավակայանից կատարվող չվերթները հետաձգելու պատճառ է դարձել:

Քամու արագությունը գերազանցել է 40 մ, նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 3 մարդ զոհվել է Դյուսելդորֆում տապալված ծառի պատճառով, Քյոլնում աղետի հետևանքով հեծանվորդ է զոհվել, իսկ Հեսենում մի տղամարդ զոհվել է`ճանապարհը տապալված ծառերից մաքրելու ժամանակ:

Ներկայում մաքրման աշխատանքներ  ու պատճառված վնասի հաշվարկ է կատարվում:

Անկախ

Փարիզում կամուրջը փլվել է «սիրային կողպեքների» ծանրությունից

Ponts des ArtsԶբոսաշրջիկներին տարհանել են Փարիզի ամենախորհրդանշական կամուրջներից մեկի վրայից, որը հազարավոր սիրային կողպեքների ծանրության տակ սկսել է քանդվել:

Pont des Arts կամուրջի մի մասը սկսել է քանդվել կիրակի գիշերը, որից հետո ոստիկանությունը մինչ այսօր փակել է այդ տարածքը:

Զբոսաշրջիկների մոտ սովորույթ է դարձել որպես ռոմանտիկ ժեստ այդ կամուրջի վրա իրենց անուններով կողպեք ամրացնելը և բանալին գետը գցելը, սակայն կողպեքների ծանրությունը վնասում է մետաղական կամուրջը, որը կառուցվել է 1804թ-ին և հետագայում վերակառուցվել 1980-ականներին:

Այս սովորույթը մեծապես քաջալերել են Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը, որոնք շատ ժամանակ են անցկացրել Փարիզում՝ նախքան Իտալիայում ամուսնանալը:

Փետրվարին երկու ամերիկացիներ Փարիզում սկսել են «Ոչ սիրային կողպեքներին» ակցիան՝ ընդդիմանալով քաղաքի շուրջը սփռված շուրջ 700,000 կողպեքներին:

Փարիզի քաղաքապետը երկար ժամանակ հրաժարվում էր քայլեր ձեռնարկել այդ վանդալիզմի դեմ, սակայն կամուրջի փլվելը կարող է փոխել նրա որոշումը:

 Անկախ

Պորոշենկոն երդվել է որպես Ուկրաինայի նախագահ

petro-poroshenkoՇաբաթ օրը տեղի ունեցավ Պյոտ Պորոշենկոյի երդմնակալության արարողությունը որպես Ուկրաինայի նախագահ:

Պորոշենկոն խոստացել է պաշտոնը զբաղեցնելուց անմիջապես հետո ամբողջական նախագիծ ներկայացնել երկրում տիրող թշնամական վիճակը վերջացնելու համար՝ ներառյալ ապստամբներին ներում շնորհելը, ինչպես նաև արտահերթ շրջանային ընտրությունների կազմակերպում արևելքում:

Պուտինը մերժել էր Կիևի և Արևմուտքի պնդումները, որ Ռուսաստանը ապստամբություններ է հրահրում Ուկրաինայի արևելյան շրջաններում և ուրբաթ օրը հայտնել է, որ Պորոշենկոն պետք է առանց միջնորդների բանակցի արևելքի ներկայացուցիչների հետ:

Պորոշենկոն հայտարարել է, որ ինքը հույս ունի, որ Ռուսաստանի խորհրդարանը չեղյալ կհամարի Ուկրաինայի տարածքում ռազմական ուժ կիրառելու վերաբերյալ Պուտինին տրված թույլտվությունը: