Ուկրաինայում անջատողականները ռազմական ուղղաթիռ են ցած գցել

ukraine- helicopterԵրեքշաբթի կեսօրին արևելյան Ուկրաինայում զինյալները կրակելով վայր են գցել ուկրաինական ռազմական ուղղաթիռ: Դեպքը տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ հրադադարի հայտարարումից օրեր անց:

Սլավյանսկի մոտակայքում ընկած ուղղաթիռի բոլոր ինն  ուղևորները մահացած են համարվում:

Ուկրաինայի հակաահաբեկչական գործողությունների պաշտոնական ներկայացուցիչ Վլադիսլավ Սելեզնևը հայտնել է, որ ուղղաթիռի ուղղությամբ կրակել են դյուրակիր հակաօդային պաշտպանության համակարգից: Ուղղաթիռը ցած գցելուց հետո զինյալները թաքնվել են մոտակա Բիլբասովկա գյուղում:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուրբաթ օրը ռուսամետ անջատողականների հետ բախումներում հրադադար էր հայտարարել՝ նշելով, որ ռազմական ուժերը կպատասխանեն միայն հարձակման ենթարկվելու դեպքում:

Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի ինքնաթիռը կայծակնահարվել է

1304-390x290Իսպանիայի հավաքականի ինքնաթիռը, վերադառնալով աշխարհի առաջնությունից,  հայտնվել է կայծակի հզոր լիցքի տակ, հաղորդում է today.kz-ն:

Կայծակը հարվածել է ինքնաթիռին այն պահին, երբ օդաչուն պատրաստվում էր վայրէջք կատարել Մադրիդում: Ավիաընկերության մամլո ծառայության տվյալներով, ոչ ոք չի տուժել: Ինքնաթիռում կայծակնահարությունից անսարքություն նույնպես չի առաջացել:

Անկախ

Ֆրանսիայում սկսվում է ավիադիսպետչերների գործադուլը

o_594772 (1)Այսօր, հունիսի 24- Ֆրանսիայում գործադուլ են սկսում ավիակարգավարները: Ենթադրվում է, որ այն կտևի մինչև հունիսի 29-ը` ներառյալ ու կանդրադառնա ամենօրյա ուղարկվող ու ընդունվող չվերթների ընդհանուր  քանակի մեկ չորրորդի վրա: Դժվարություններ կառաջանան Մարսել, Փարիզ, Լիոն, Թուլուզ, Բորդո քաղաքների օդանավակայաններում, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Գործադուլավորները պահանջում են իրենց ծառայության ֆինանսավորման ավելացում:Նրանք կարծում են, որ բավարար բարձր չեն ինքնաթիռները մինչև օդանավակայան ճանապարհելու ու դրանց թռիչքը Ֆրանսիայի տարածքով ապահովելու համար սահմանված տարիէները: Բացի այդ, նրանք կարծում են, որ թռիչքների կառավարման կետերը տեխնիկապես բավարար չեն կահավորված.Ֆրանսիայի ավիակարգավարման ողջ համակարգի աշխատանքը կատարվում է 1980-ին ստեղծված ԷՀՄ-ով:

Մինչդեռ եվրոպական հանձնաժողովը որը կարգավորում է տարիֆներն ու վճարումները, հակառակը, կարծում է, որ  պահանջները չափազանցված են:

Տրանսպորտի  պետական ֆրանսիական քարտուղարությունը կարծում է, որ այս գործադուլի հետևանքով կխաթարվի չվացուցակը: Երկրի օրենքները թույլ են տալիս հարկադիր կարգով երկրի կարևորագույն ծառայություններին ստիպել իրականացնել  աշխատանքի սովորական ծավալի առնվազն 50%-ը: «Էր Ֆրանս» ընկերությունը վստահեցնում է, որ կապահովի հեռավոր մայրուղային բոլոր չվերթերն ու միջին մայրուղային թռիչքները Եվրոպայում` 90%-ով:

Անկախ

Սթինգը ժառանգություն չի թողնի իր 6 երեխաներին

23125349.809883.3741Բրիտանացի ռոք-երաժիշտը ժառանգություն չի թողնի իր 6 երեխաներին, հաղորդում է  The Guardian –ը,:

Այս պահի դրությամբ նա իր հաշվին 180  մլն եվրո ունի. ”Չեմ ցանկանում նրանց ծանր բեռ թողնել: Նրանք պետք է աշխատեն: Իմ բոլոր երեխաները գիտեն դրա մասին ու հազարից մեկ է ինչ որ մեկն ինչ որ բան խնդրում ինձանից` ինչը հարգանքի արժանի է”:

62-ամյա Սթինգը  1970-ից սկսած, իր գործունեության ընթացքում վաճառել է 100 մլն ձայնագրություն ողջ աշխարհում: Նա Բրիտանիայի ու Իռլանդիայի ամենահարուստ երգիչների ցանկում 9-րդն է եղել 2013-ի Sunday Time-ի վարկածով:

Անկախ

Իրանն ու Իտալիան համատեղ կպայքարեն թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ

թմրադեղԻրանի ոստիկանության թմրանյութերի դեմ պայքարի բաժնի ղեկավար գեներալ Ալի Մոայեդինը Հռոմում հանդիպել է Իտալիայի ոստիկանության թմրանյութերի դեմ պայքարի կենտրոնական կազմակերպության ղեկավար, գեներալ-մայոր Անդրեա Դե Ջեննարոյի հետ:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել սերտ համագործակցել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ:

Իրանի ներկայացուցիչը մասնակցում է Հռոմում անցկացվող «Թմրանյութերի դեմ պայքար» 31-րդ միջազգային համաժողովին:

Անդրեա Դե Ջեննարոն բարձր է գնահատել Իրանի գործադրած ջանքերը թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում:

Իրանը տարանցիկ երկիր է Աֆղանստանից դեպի Եվրոպա, Աֆրիկա, Մերձավոր Արևելք թմրանյութեր փոխադրելու համար:

Ուշագրավ է, որ 2013-ից մինչև 2014-ի մայիսն ընկած ժամանակահատվածում Իրանը առգրավել է 8 անգամ ավելի շատ ափիոն տեսակի թմրամիջոց և 3 անգամ ավելի շատ՝ հերոին, քան աշխարհի մյուս բոլոր երկրները միասին վերցրած:

Վերջին 34 տարվա ընթացքում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ մղվող պայքարում զոհվել է 4 հազար իրանցի ոստիկան և զինվորական:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Ֆրանսիայի առևտրի նախարարը ֆրանսիացիներին խորհուրդ է տվել լավ վերաբերվել զոբսաշրջիկներին

france-parisՖրանսիան ցանկանում է երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել տարեկան 100 միլիոնի, և տեղաբնակներին հայտնել են, որ ընկերական և առավել հյուրընկալ լինեն օտարերկրացիների հետ:

Առևտրի նախարար Ֆլոր Պելերինը Փարիզում տուրիզմի կոնֆերանսի ժամանակ հայտնել է, որ Ֆրանսիան ոչ բարեկամական երկրի համբավ ունի և պետք է սովորի ավելի հյուրընկալ լինել:

Ֆրանսիան աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող երկիրն է, որտեղ 2012թ-ին այցելել է 83 միլիոն զբոսաշրջիկ, սակայն այժմ կառավարությունը իր առջև նպատակ է դրել մինչև 2015թ-ը ունենալ 100 միլիոն այցելու:

Ամբողջ երկրի տարածքում զբոսաշրջային ծրագիրը մեկնարկել է, երբ տարբեր միջազգային հարցումների արդյունքում Ֆրանսիայի մայրաքաղաքը ճանաչվել է աշխարհի ամենաթշնամական վայրը օտարերկրյա այցելուների համար:

Անցած տարի Փարիզի զբոսաշրջային խորհուրդը սպասարկման ոլորտի աշխատակիցների համար հրապարակել է քաղաքավարության ձեռնարկ՝ փորձելով փոխել քաղաքի՝ աշխարհի ամենակոպիտ վայր լինելու համբավը:

Փարիզում նման փորձ կատարվել է նաև երեք տարի առաջ, որի շրջանակներում վարձվել էին ժպիտի դեսպաններ քաղաքի հիմնական զբոսաշրջային վայրերում այցելուների հետ սիրալիր լինելու համար:

 

 Անկախ

Ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի ընտանիքը ապաստան է գտել Եվրոպայում

 Ռաուֆ ՄիրկադիրովՌաուֆ Միրկադիրովի ընտանիքը ժամանակավոր ապաստան է գտել Եվրոպայում:

Ձերբակալված ադրբեջանցի լրագրող, ադրբեջանական “Զերկալո” ռուսալեզու թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադիրովի կինն ու երկու երեխաներն “Լրագրողներ առանց սահմանների”, “Human Rights Watch” և “Turkish Human Rights” կազմակերպությունների համատեղ ջանքերի շնորհիվ ապաստան են գտել եվրոպական երկրներից մեկում:

Ռաուֆ Միրկադիրովի երեխաներն ու կինը՝ Ադել Բաբախանովան, մինչև ապրիլի 18-ը` լրագրողի արտաքսումը Բաքու, բնակվում էին Թուրքիայում: Ձերբակալությունից հետո Թուրքիայի իշխանությունները հրաժարվել են երկարացնել նրանց կեցության վիզան և պահանջել են լքել երկիրը: Հունիսի 16-ը վերջնաժամկետն էր, և հենց այդ օրն էլ լրագրողի ընտանիքին հաջողվեց հեռանալ Թուրքիայից:

Ռաուֆ Միրկադիրովը վերջին տարիներին Անկարայում է բնակվել: Ապրիլի 17-ին նրան, առանց որևէ բացատրությունների, զրկել են հավատարմագրումից և արտաքսել Թուրքիայի տարածքից: Բաքու ժամանելուն պես՝ ապրիլի 19-ին, Միրկադիրովն անմիջապես օդանավակայանի տարածքում ձերբակալվել է: Նա մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ: Լրագրողն ինքը հերքում է ներկայացված բոլոր մեղադրանքները:

Անկախ

Էրդողանը հանդիպել է Օլանդի հետ

էրդողան, օլանդ   Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը Վիենայից մեկնել է Փարիզ՝ այնտեղ Ելիսեյան պալատում հանդիպում ունենալով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիանը և Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարար Մևլյութ Չավուշօղլուն: Քննարկվել են երկկողմ  քաղաքական և տնտեսական հարաբերությունները, Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցը և տարածաշրջանային խնդիրներ:

Անկախ

ՄԱԿ-ի տվյալներով աշխարհում 50 միլիոն փախստական կա

Mideast-Jordan-Syria_MuhaՈւրբաթ օրը ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ հայտարարել է, որ իրենց հայրենիքը լքած մարդկանց թիվը անցնում է 50 միլիոնից:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո անցած տարվա ընթացքում առաջին անգամ ամբողջ աշխարհում գրանցվել է իրենց տները լքած մարդկանց թվի ամենամեծ ցուցանիշը՝ 51,2 միլիոն:

Սա վեց միլիոնով ավել է քան անցած տարվա ցուցանիշը:

Այս ցուցանիշները չեն ընդգրկում անցած շաբաթվա ընթացքում Իրաքից կես միլիոն արտագաղթածներին:

Այս ցուցանիշի մեջ մտնում են իրենց երկիրը լքած, ինչպես նաև իրենց երկրի սահմաններում տեղափոխված մարդկանց թիվը: Այս թվերը հիմնված են կառավարության, հասարակական կազմակերպությունների և ՄԱԿ-ի սեփական տվյալների վրա:

 Անկախ

Պապ Ֆրանցիսկոսը ընդդիմացել է զվարճացնող թմրանյութերի օրինականացմանը

pope-francisՊապ Ֆրանցիսկսոը ուրբաթ օրը ուղերձ է հղել օրենսդիրներին՝ նշելով, որ զվարճացնող թմրանյութերի օրինականացումը շատ վատ գաղափար է:

Պապի այս հայտարարությունը զարմանալի չէր, քանի որ նա թմրանյութերի օգտագործման վտանգներին նախկինում ևս անդրադարձել էր:

Այս կերպ պապը օգտագործում է իր ձայնը և կաթոլիկ եկեղեցու իշխանությունը զվարճացնող թմրանյութերի՝ հատկապես մարիխուանայի օգտագործման օրինականացմանն ընդդիմանալու համար:

ԱՄՆ-ի երկու նահանգներ՝ Կոլորադոն և Վաշինգտոնը, մարիխուանայի օգտագործումը օրինականացրել են, իսկ մի շարք նահանգներ, քաղաքներ և երկրներ ապաքրեականացրել են դրա օգտագործումը կամ հայտարարել են նման քայլի դիմելու ծրագրերի մասին:

 

Անկախ

Բուլղարիայում ազգային սուգ է հայտարարվել

o_970853 (1)Հունիսի 23-ը Բուլղարիայում ազգային սուգ է հայտարարվել ի հիշատակ  Վառնայի ջրհեղեղի զոհերի: Այստեղ 9 մարդ է զոհվել ու ևս 3-ն անհետ կորած են համարվում: Կառավարությունը զոհերի հարազատներին ու մտերիմներին ցավակցություն է հայտնել:

Պաշտոնապես հաստատված զոհերի մեջ 2-ը երեխաներ են, նշել է ՆԳ նախարար Ցվետլին Յովչևը:

Ընդամենը 4 ժամում Վառնայում 35 լ տեղում է եղել մեկ քմ-ի վրա 35 լ տեղում է եղել: Ասպարուխովի շրջանում բազում տներ են ավերվել: Ջրասույզ են եղել ավտոմեքենաներ, մի քանի մեքենա էլ ծովն է լցվել:

Բարդ իրավիճակ է նաև մյուս քաղաքներում ու բնակավայրերում: Մի մարդ էլ  զոհվել է Դոբրիչ քաղաքում:

Անկախ

Ջրհեղեղ Բուլղարիայում. 10 մարդ է զոհվել

694Բուլղարիայի Վառնա քաղաքը  հորդառատ անձրևների հետևանքով վերածվել է ջրհեղեղի կենտրոնի: Տարերքի պատճառով 10 մարդ է զոհվել, այդ թվում` 5 տարեկան մի երեխա:

Քաղաքի փողոցները ջրասույզ են, հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է: Շտապ օգնության մեքենաները չեն կարողանում տուժածներին հասնել, շատ հատվածներում հոսանք չկա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Երկրի վարչապետ Պլամեն Օրոշարսկու կարգադրությամբ, փրկարարական աշխատանքների համակարգման համար Վառնա է մեկնել փոխվարչապետ, ՆԳ նախարար Ցվետլին Յովչևը:

Անկախ

Վառելանյութ` սուրճից

34981acdb4c2289856b4f2fa7095cԲրիտանական Բաթ համալսարանական քաղաքի մասնագետները գտել են սուրճի հատիկների մշակումից մնացած  թափոններից կենսավառելանյութ ստանալու միջոցը: Նրանց կարծիքով, սուճի խոշոր մատակարարները տեսականորեն կարող են վառելանյութ արտադրող հսկաներ դառնալ:

Աղացած սուրճի հատիկներից վառելանյութ ստանալու գործընթացը հիմնված է դրանք օրգանական լուծիչներով տոգորման վրա: Դրանից հետո արտադրանը ենթարկվում է ռանդոմիզացիայի (ճարպերի կառուցվածքային  տարրերի փոխանակման քիմիական ռեակցիան), ինչի արդյունքում սուրճի մնացուկից վառելանյութ է անջատվում:

Փորձերը ցույց տվեցին նաև, որ հումքի աշխարհագրական ծագումը նշանակություն չունի: Մասնագետների տվյալների համաձայն, աշխարհում ամեն տարի արտադրվում է մինչև 8 մլրդ կգ սուրճ, որից կարելի է ստանալ շուրջ 1,6 մլրդ լիտր կենսավառելանյութ:

Անկախ

Բրիտանական խորհրդարանը տարհանվել է կասկածելի իրի պատճառով

53376Լոնդոնում տարհանվել է խորհրդարանը`  անհասկանալի իրի պատճառով, հաղորդում է  Reuters-ը, հղում անելով տեղի ոստիկանությանը:

Նշվում է, որ այդ իրը հաջողվել է հայտնաբերել շենքի մուտքի մոտ` այցելուների զննման ժամանակ:

Ոստիկանական վարչությունից հայտնել են, որ ներկա պահին մասնագետներն ուսումնասիրել են կասկածելի իրն ու  հանգել են այն եքզրակացության, որ այն ոչ մի վտանգ չի ներկայացնում:

Անկախ

Ֆելիպե VI` Իսպանիայի նոր թագավոր

king-felipe-spainՀինգշաբթի օրը Ֆելիպե VI-ը իր հոր՝ Խուան Կառլոսի գահից հրաժարվելուց հետո, իր ընտանիքի և Իսպանիայի խորհրդարանի առջև պաշտոնապես հայտարարվեց Իսպանիայի նոր թագավոր:

Նոր թագավորը իր կնոջ և երկու դուստրերի ներկայությամբ խորհրդարանի մարդաշատ դահլիճում նաև երդում տվեց:

Նոր թագավորն  իր ելույթում խոսել է խորհրդարանի և ազգի նկատմամբ իր հարգանքի, ինչպես նաև միապետ դառնալու իր զգացմունքների մասին:

Ֆելիպեն իր հարգանքն է արտահայտել իր հոր՝ շուրջ չորս տասնամյակ պահպանած ժառագության հանդեպ՝ ներառյալ 1975թ-ին բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահից հետո երկրի վերադարձը ժողովրդավարությանը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել իր մորը`  թագուհի Սոֆիային,  իր ամբողջ կյանքի ընթացքում Իսպանիայի ժողովրդին նվիրվելու և դժվարին աշխատանքի համար:

Հայտարարման արարողությունը ավելի զուսպ իրադարձություն է, քան թագադրումը՝ առանց օտարերկրյա պաշտոնյաների ներկայության և բարդ արարողությունների:

Լյուքսեմբուրգում օրինակացվել են նույնասեռ ամուսնությունները

aaafe72f0080Լյուքսեմբուրգում պատգամավորների պալատը հավանության է արժանացրել օրենսդրական այն փոփոխությունը, որը  թույլ է տալիս նույնասեռ ամուսնություններ կնքել, հաղորդում է РБК-ն:

Համասեռականները Լյուքսեմբուրգում  քաղաքացիական ամուսնություններ կարող էին կնքել 2004-ից: Հիմա նրանց կթույլատրեն նաև երեխա որդեգրել: Ուղղումներն ուժի մեջ են մտնում 2015-ից: Դրանք ընդունելու համար կողմ է քվեարկել 60 պատգամավորից 56-ը:

Նույնասեռ ամուսնությունների օրինականացումը Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե 6527b997f235Բեթթելի նախընտրական խոստումներից մեկն է: Նա բացահայտ գեյ է ու նրա քաղաքացիական զուգընկերը ճարտարապետ Դեստենեյ Գոթյեն է:

Անկախ

Ուկրաինայում ռուս լրագրող է զոհվել

Ուկրաինայում ռուս լրագրող է զոհվելԵրեքշաբթի օրը ռուս լրագրող է զոհվել Ուկրաինայի ճգնաժամը մեկնաբանելու ժամանակ:

ԵԱՀԿ-ի տվյալներով՝ Իգոր Կոռնելյուկը կրակահերթի տակ է հայտնվել Լուգանսկի մոտակայքում իր աշխատակազմի հետ աշխատելու ժամանակ:

ITAR-Tass-ի տեղեկություններով՝ Կոռնելյուկը ավելի ուշ մահացել է Լուգանսիկի հիվանդանոցում:

ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը նշել է, որ աշխատակազմի հնչյունային օպերատոր Անտոն Վոլոշինը անհետ կորած է համարվում:

Երկուշաբթի օրը բախումները հիմնականում կենտրոնացած են եղել Լուգանսկում, երբ ռուսամետ զինյալները հարձակումներ են գործել սահմանային պահակակետերի վրա: Բախումների ընթացքում զոհվել է հինգ զինյալ: Երկուշաբթի օրը ևս յոթ մարդ է զոհվել Լուգանսկի կառավարության շենքի վրա հարձակման հետևանքով:

 Անկախ

Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները հանդիպել են

Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումըՀունիսի 17-ին Բեռլինում կայացավ Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի

նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հանդիպումը։
Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին` Գերմանիայի արտաքին քաղաքական
գերատեսչության ղեկավարն ասաց, որ ջերմությամբ է հիշում դեռ 6 տարի առաջ՝
2008թ. հունիսին իրենց ունեցած առաջին հանդիպումը, գոհունակություն
հայտնեց երկու երկների միջև հաստատված բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսության կապակցությամբ և ընդգծեց, որ Գեմրմանիան շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության առավել զարգացմամբ։

Շնորհակալություն հայտնելով Բեռլին այցելելու հրավերի համար` նախարար
Նալբանդյանը նշեց, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում
հայ-գերմանական հարաբերությունները կանոնավոր կերպով զարգացել են, իսկ
վերջին շրջանում նոր թափ են ստացել, որի վկայություն են երկու երնրերի
միջև հաստատված քաղաքական երկխոսությունը, բարձր մակարդակի
փոխայցելությունները։ Նախարարը վստահություն հայտնեց, որ համատեղ
հետևողական ջանքերով երկու երկների միջև համագործակցությունը հնարավոր է
առավել խորացնել և ընդլայնել։ Հայաստանի արտգործնախարարը շեշտեց, որ
Գերմանիան Եվրոպայում Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերներից է,
շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի զարգացմանն ուղղված
ծրագրերին:

Նախարարները գոհունակությամբ ընդգծեցին, որ առկա է շուրջ երեք տասնյակ
պայմանագիր և համաձայնագիր ներառող ամուր իրավապայմանագրային դաշտ,
զարգանում է փոխգործակցությունը միջազգային կազմակերպություններում,
բարձր մակարդակի վրա են գտնվում միջխորհրդարանական շփումները,
ընդլայնվում են գործարար կապերը՝ Հայաստանում գործում են գերմանական
կապիտալով մոտ 100 ընկերություն, ակտիվանում է գիտակրթական և
մշակութային համագործակցությունը: Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին,
որ Հայաստանն ու Գերմանիան արդյունավետ համագործակցում են խաղաղապահ
գործողությունների շրջանակներում, մասնավորապես Աֆղանստանում։

Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները անդրադարձան միջազգային և տարածաշրջնայաին մի շարք խնդիրների՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ
ընթացող բանակցություններին, Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին,
սիրիական ճգնաժամին, Իրաքում տիրող իրավիճակին:

Նախարար Նալբանդյանը գերմանացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան
հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային
հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը:

Նախարարներն անդրադարձան Հայաստան – Եվրոպական միություն
հարաբերություններին: Ընդգծվեց, որ երկուստեք պատրաստակամություն է
հայտնվել շարունակել համապարփակ համագործակցությունը բոլոր հնարավոր
ոլորտներում։

Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների
ղեկավարները պայմանավորվեցին շարունակել պարբերական հանդիպումները։

Նախարար Նալբանդյանը հրավիրեց Գերմանիայի արգործնախարարին այցելել Հայաստան։

Էդվարդ Նալբանդյանը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ճեպազրույց ունեցան
լրագրողների հետ։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ վարչապետ Անգելա Մերկելի
արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցեր։

Անգելա Մերկելը Գերմանիայի ֆուտբոլային թիմի հետ լուսանկարվել է նրանց հանդերձարանում

Angela MerkelՖուտբոլային խաղի ժամանակ Անգելա Մերկելի դեմքը մատնում էր, որ նա ֆուտբոլի սիրահար է:

Իսկ երբ նրա ազգային թիմը Բրազիլիայում աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ խոշոր հաշվով հաղթել է Պորտուգալիայի թիմին, նա այնքան է ուրախացել, որ իջել է հանդերձարան և լուսանկարվել թիմի հետ:

Թիմի հարձակվող Լուկաս Պոդոլսկին Գերմանիայի առաջնորդի հետ լուսանկար է տեղադրել համացանցում 4-0 հաշվով հակառակորդին հաղթելուց հետո:

59-ամյա ֆուտբոլային երկրպագուն իր թևերը ցնծությամբ վերև է բարձրացրել իր երկրի թիմի խաղը Սալվադորում դիտելու ընթացքում:

Germany v Portugal: Group G - 2014 FIFA World Cup BrazilՆրա շուրջը նստած հայտնի մարդիկ՝ ներառյալ Ֆրանսիայի նախկին աստղ և ներկայիս Uefa-ի ղեկավար Մայքլ Պլատինին, ավելի զուսպ էին, քան Մերկելը:

 

Դքսուհու շրջազգեստը թիկնապահ ունի

c55b41be979529fa69180a6e95cb7_4d6728685d2f66bb02025c23802c0_prepared_4490a616def3a88128e1282b60f5f24e (1)Չնայած արքայազն Ուիլյամն ու նրա երիտասարդ տիկինը մտադիր են տնտեսել սպասավորների վրա, այդուհանդերձ նրանց օգնականների հաստիքներն ավելանում են:

Քենինգթոնյան պալատում նոր կին-թիկնապահ է հայտնվել` սպայի կոչումով, որի գլխավոր խնդիրը դքսուհու շրջազգեստին հետևելն է: Բանն այն է, որ պաշտոնական այցելություններից մեկի ժամանակ, Քեյթը չի հետևել իր զգեստին ու անամոթ  քամին բարձրացրել է նրա փեշը  ու մերկացրել ստրինգով «թիկունքը»:

Այդ անգամ էլ պապարացիները ճիշտ տեղում էին  ու, դքսուհու լուսանկարը հայտնվել էր գերմանական տաբլոիդի շապիկին: Թագուհի Եղիսաբեթ II- ը դրա համար Քեյթի համար օգնական է վարձել, որ նման միջադեպերը կանխվեն:

Անկախ