Ռոստովում պապիկը պատահաբար ուրիշ թոռնիկի է տուն տարել մանկապարտեզից

i (6)Զավեշտալի դեպք է տեղի ունեցել Ռոստովի մանկապարտեզներից մեկում: Պապիկը մանկապարտեզ է գնացել` թոռան ետևից: Երեխային կանչել է անունով, նրան  մոտեցած երեխայի հետ իրերը պահարանիկից հավաքել են ու “պապ ու թոռ” տուն գնացել:

Միայն տան շեմին է պապիկը հայտնաբերել, որ երեխան իր թոռը չէ: Նա ստիպված օտար երեխային հետ է տարել, որտեղ այդ ընթացքում արդեն ոստիկաններ էին հավաքվել ու կորած երեխայի որոնումներ սկսել:

Չնայած երեխան ողջ-առողջ հետ էր բերվել, այնուամենայնիվ, հետաքննությունը մանկական հիմնարկի աշխատակիցների անփութության գնահատականը դեռ կտա:

Հիմա  երեխայի առևանգման փաստով նախաքննություն է կատարվում :

Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Մոսկվա

2 (1)Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն այսօր`մայիսի 22-ին, մեկնել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Աբիևը մասնակցելու է “Եվրոպայում անվտանգության ռազմաքաղաքական հայեցակետերը” խորագրով միջազգային խորհրդաժողովին:

Մայիսի 23-24-ն անցկացվելիք խորհրդաժողովը կազմակերպել է Ռուսատանի ՊՆ-ն: Միջոցառման նպատակն  է քննարկել Եվրոպայում անվտանգության ապահովման ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները:

Ըստ գործակալության` խորհրդաժողովի շրջանակում Սաֆար Աբիևը հանդիպելու է մի շարք երկրների պաշտպանական գերատեսչության ղեկավարների հետ:

 

Հավանաբար Ռուսաստանը և Ադրբեջանը նավթի տարանցման վերաբերյալ նոր համաձայնագիր կստորագրեն

լավրով-մամեդյարովՌուսաստանն ու Ադրբեջանը հնարավոր է նոր համաձայնագիր ստորագրեն Նովոռոսիյսկ նավթի տարանցման վերաբերյալ:

Մոսկվայում նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

Մոսկվա-Նովոռոսիյսկ ուղով նավթի տարանցման վերաբերյալ համաձայնագիրը խզվել էր մայիսի սկզբին Մոսկվայի նախաձեռնությամբ։ Ըստ Լավրովի` նման որոշման պատճառները զուտ տնտեսական են:

“Այժմ մեր էներգետիկ գերատեսչությունները զբաղվում են նոր համաձայագրի պատրաստմամբ, որը կարտացոլի ներկայիս իրողությունները”,- նշել է Լավրովը, հաղորդում է “Vesti.az”-ը:

Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը կոչ է արել չքաղաքականացնել նավթի տարանցման հարցը։

Ռուսաստանում ուսանողը ձերբակալվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշակոթողի մոտ սեքս տիկնիկի հետ լուսանկարվելու համար

r2Ռուսաստանում ուսանողուհին ձերբակալվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշակոթողի մոտ փչված սեքս տիկնիկի հետ նկարվելու համար:

r323-ամյա Անաստասիյա Պոլինկովան մեղադրվել է խուլիգանության մեջ իր երեք ընկերների հետ տիկնիկը Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքի Դաշնային համալսարանի մոտակայքում գտնվող հուշակոթող տանելու համար:

r1Հարբած ուսանողները, իրենց գլխներին դնելով Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում օգտագործված գլխի հարմարանքներ և ռուսական դրոշը ծածանելով, իրենց ընկերոջից վերցրել էին տիկնիկը և շարժվել դեպի հուշակոթող, որտեղ արված լուսանկարները նրանք տեղադրել էին ինտերնետում:

Այժմ հետախույզները որոնում են Պոլինկովայի երեք անանուն ընկերներին, ովքեր փախել էին, երբ ոստիկանությունը նրանց ձերբակալելու իրավունք էր ստացել:

Ներքին գործերի նախարարի ներկայացուցիչ Եվգենի Նյուկինը տեղեկացրել է, որ նկարում պատկերված բոլոր անձանց ինքնությունները իրենց հայտնի են, և նրանք բոլորն էլ պատժվելու են:

Համալսարանից հաստատել են, որ բոլոր չորս ուսանողները, ինչպես նաև լուսանկարիչը, հեռացվել են:

Ադրբեջանառուսական սահմանին համատեղ գործողություն է իրականացվում

Ադրբեջանառուսական սահմանին համատեղ գործողություն է իրականացվումՌուսաստանի հետ սահմանակից ադրբեջանական հյուսիսային և հյուսիս-արևմտյան շրջաններում սկսվել է “Սահման-Վահան” կոչվող լայնածավալ գործողությունը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, Ադրբեջանի ՆԳՆ-ի հետ միասին գործողությանը մասնակցում են Ռուսաստանի իրավապահ մարմինները:

Ադրբեջանի Զագաթալայի շրջանի բնակիչները գործակալության հետ զրույցում պատմել են, որ իրենց շրջանում պահակակետեր են տեղակայվել: Ոստիկանության աշխատակիցները մանրամասն զննում են ավտոմեքենայով շրջան մուտք ու ելք անող անձանց: Գախական Շրջանի ոստիկանության ներկայացուցիչները հաստատել են համատեղ գործողություն անցկացնելու փաստը, սակայն հրաժարվել են այլ տեղեկություն տրամադրել:

Գուբայի շրջանային ոստիկանությունից էլ հայտնել են, որ գործողությունն իրականացվում է ռուսական և ադրբեջանական կողմերի միջև ձեռք բերված համաձայնության հիման վրա: Համաձայն գործակալության` գործողության նպատակն է պայքարել  անդրազգային կազմակերպված հանացավորության, ապօրինի գաղթի, թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառության դեմ:

Սախալինում քաղցած արջերը ուտելիք են մուրում

i (5)Խոլմսկի շրջանում վերջին 3 շաբաթում  մի քանի տագնապ է հնչել. արջերը ուտելիքի որոնումներով  դուրս են եկել անտառից:

Խոլմսկում Միչուրինի ու Պուշկինի փողոցներում արջ են տեսել` ձագուկների հետ, որոնց հաջողվել է քշել:

Արջերը մոտեցել են բնակավայրերին: Նրանց չեն վախեցրել անգամ օդ արձակված կրակոցները:

Սախալինի իշխանությունները տեղաբնակներին կոչ են անում անտառահատված զբոսանքի չգնալ ու զգույշ լինել: Ավելի վաղ, մայիսի սկզբին տեղեկություն տարածվեց, որ Կարասկովսկի մարզում երկու տարեկան մի արջ է սպանվել, որը Հարավային Սախալինսկ-Օխոտսկ ավտոմայրուղու վրա ` Վեստոչկա գյուղակից ոչ հեռու,  ուտելիք էր մուրում:

 

 

Հարբած տղամարդկանց սեքսի իմիտացիայի համար չորս ոստիկան հեռացվել են

b_451855 (1)Սվերդլովսկից չորս ոստիկաններ հեռացվել են մի տեսահոլովակի պատճառով, որտեղ ձերբակալվածների խցում երկու տղամարդու միջև սեռական հարաբերությունների իմիտացիա էր պատկերված: Նրանց անմիջական ղեկավարները ենթարկվել են կարգապահական տույժի:

“Ներքին գործերի աշխատակիցների պատիվը արատավորող արաքի համար” իրենց պաշտոններից ազատվել են ավտոտեսուչը, հերթապահ մասի աշխատակիցը, մի ոստիկան և մի կինոգետ, ճշտում է “Интерфакс“գործակալությունը:

Սպասվում է, որ այդ ամբողջը բջջային հեռախոսի վրա տեսագրած և հոլովակը համացանցում տեղադրած կինոգետը քրեական պատասխանատվության կենթարկվի:  Դեպքը կատարվել է  2012 թ. ապրիլին, տվյալ փաստով քրեական գործ է հարուցվել  քրեական օրենսգրքի 1-ին մասի.293 հոդվածով `”Անփութություն” և 1 մասի132հոդվածով   “Սիքսուալ բնույթի բռնարարք”:

Ամուրի մանկատան 3 դայակ է ձերբակալվել որբերին ծեծելու փաստով

xlPGSfOwyMwՌԴ Ամուրի երկրամասում անչափահաս 3 դաստիարակչուհի է ձերբակալվել 10 երեխաների  ծեծելու համար: Հիմա նրանք մեկուսարանում են: Հետաքննությունը շարունակվում է:

Անչափահաս 3 աղջիկները դաժան ծեծի են ենթարկել մանկատան սաներին ու բջջայինով տեսանկարահանել իրենց արարքը:

10 երեխաները հիվանդանոց են տեղափոխվել` բժշկական ու հոգեբանական օգնություն ստանալու: Բժիշկները երեխաների մոտ արյունազեղումներ, կապտուկներ են հայտնաբերել, որոնք հետևանք են սիստեմատիկ ծեծի:

Հակաօրինական գործողությունների կատարման մասնակիցները ինտերնատի 15-17 տարեկան սաներ են: Տուժածների մեջ 2003-2005 թթ. ծնունդ տղաներ են: Ինտերնատի աշխատակիցները հավատացնում են, որ ծեծի մասին իմացել են ոստիկանության աշխատակիցներից:

Հիմա ոստիկանությունը ձերբակալվածներին պատրաստվում է ուղարկել իրավախախտումներ կատարածների հատուկ կենտրոն: Աղջիկները միասին էին սովորում ինտերնատի ավարտական դասարաններում ու պատրաստվում էին բուհ ընդունվել:

Աննա Կուրնիկովան կուղեկցի Իգլեսիասին Մոսկվայում կայանալիք Տաշիր 2013-ի մրցանակաբաշխությանը

6d533e9aab32cf4ccf183ac94d84a78dՀայտնի թենիսիստուհին ու իսպանացի երգիչն առաջին անգամ  պաշտոնական ամուսնություն կնքելու մասին հայտարարությունից հետո  կայցելեն Մոսկվա: Առիթը  “Տաշիր-2013-ի” մրցանակաբաշխությունն է:

Համերգը տեղի կունենա 2013-ի մայիսի 18-ին,Կրեմլյան պալատում:  Ելույթ կունենան նաև“Փարիզի աստվածամոր տաճարը” մյուզիքլի  ճանաչված կատարողներ Հելեն Սեգարան ու Պատրիկ Ֆիորին:

Փորձաքննություն.նորածինները կենդանի դրվել են սառցախցի մեջ

o_774807Մայիսի 15-ին Ռուսաստանի Սվերդլովսկի մարզում  պարզ դարձան երկու նորածինների մարմինների դատաբժշկական փորձաքննության  արդյունքները, որոնք  նախօրեին հայտնաբերվել էին Վերին Պիշմա քաղաքի “Ցենտրալնայա” մթերային խանութի սառցախցում:

Պարզվել է,  որ նորածիններին սառցարան են դրել կենդանի և նրանք մահացել են սառցակալելուց: Այդ մասին   ИТАР-ТАСС -ին  հաղորդել են Սվերլովսկի մարզի ՌԴ Հատուկ ծառայությունների լրատվական ծառայությունից, նաև նշել են  մոտ ժամանակները քրեական գործ հարուցելու որոշման մասին:

Նախօրեին տեղեկություն էր ստացվել, որ խանութի աշխատակիցները սառցախցում մթերք դասավորելիս, տեսել են նորածինների մարմիններ.խանութի տնօրենը ցանկացել էխանութը վերապրոֆիլավորել և այդ պատճառով սկսել են վաճառել բոլոր ապրանքները:

Մինչ բոլոր հարցերի պարզելը, խանութը ժամանակավորապես փակվել է: Ստուգվում են Վերին Պիշմայի բոլոր կանացի կոնսուլտացիաները, հարցաքննվում են խանութի ներկա և նախկին աշխատակիցները: Կասկածյալները 20-են, որոնք հասանելի են եղել սառցախցին և կարող էին այնտեղ դնել նորածիններին: Սառած լինելու պատճառով, նախօրեին սեռը դեռ չէին պարզել:

Բացի դրանից, քրեական հետախուզության աշխատակիցները և անչափահասների գործերով ծառայությունները հարցաքննում են ծննդատների աշխատակազմերին և ստուգում անապահով ընտանիքներին, պարզելու համար, թե որտեղ կարող էին ծնվել երեխաները, հաղորդում են Սվերդլովի մարզի ՆԳվարչությունից:

 

Մոսկվայում ամերիկյան հատուկ գործակալ է ձերբակալվել

moskvaՌուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը Մոսկվայում ձերբակալել է ԱՄՆ–ի Կենտրոնական հետախուզական բյուրոյի մի գործակալի: Այդ մասին հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ վկայակոչելով ռուսական «ITAR-TASS»-ին:

Հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի՝ Մոսկվայում տեղակայված դեսպանատանը քաղաքական հարցերով զբաղվող գրասենյակում որպես քարտուղար աշխատող Քրիստոֆեր Ֆոգլը, հարցաքննությունից հետո հանձնվելու է ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցներին:

 

Խանութի սառցախցում գտել են նորածինների դիակներ

o_766745ՌԴ Վերին Պիշմայի կենտրոնական  մթերային խանութի նկուղի սառցախցում  մայիսի 14-ին հայտնաբերել են  երկու նորածնի մարմին: Առևտրային կետում աշխատանքը դադարեցվել է:

“Интерфакс” գործակալության տվյալների համաձայն, մարմինները խորը սառեցված վիճակում են և ներկայում հնարավոր չէ որոշել ոչ երեխաների սեռը և ոչ էլ վնասվածքների առկայությունը: Փորձագետները պատրաստվում են հերձել մարմինները, պարզվում են հանգամանքները, թե ինչպես են դրանք հայտնվել սառցախցում:

Ռուսաստանը օտարերկրյա մարզիկների համար հանել է վիզային ռեժիմը

r1Նախագահ Վլադիմիր Պուտինը հանել է վիզային ռեժիմը Ռուսաստանում կայանալիք սպորտային իրադարձությունների մասնակից մարզիկների, մարզիչների և անձնակազմի մյուս անդամների համար:

Հաջորդ տարի Ռուսաստանը կհյուրընկալի ձմեռային Օլիմպիական խաղերը, իսկ 2018-ին ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկությունը: Օգոստոսին Մոսկվայում տեղի կունենան  թեթև ատլետիկայի աշխարհի մրցումները:

Պուտինը հրամանը ստորագրել է երեքշաբթի օրը, և նրա խոսքերով՝ այն անհապաղ մտնում է ուժի մեջ:

Առանց վիզայի մուտք ունենալու համար մարզիկները և անձնակազմի մյուս անդամները պետք է ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ և սպորտային միջոցառման կազմակերպիչների կողմից տրամադրված պաշտոնական հավատարմագիր:

Ամերիկացիները, եվրոպացիները և մյուսները Ռուսաստանի վիզա ստանալու համար ստիպված էին լինում դիմել մեկնելուց մի քանի շաբաթ առաջ:

 

304 մետր բարձրություն ունեցող կռունկի վրա քայլող ռուս երիտասարդի կյանքը իր ձեռքերում է (տեսանյութ)

b3Համացանցում տարածված հոլովակի մեջ ռուս պատանին քայլում է 304 մետր բարձրություն ունեցող ամբարձիչ կռունկի վրայով:

Երիտասարդը կռունկի վրայով քայլում է առանց վախի մի նշույլի:

Առանց անվտանգության որևէ միջոցի՝ նա վստահ կերպով քայլում է և նույնիսկ ցատկում երկար կռունկի վրա:

Youtube-ում տեղադրված երեք րոպե տևողությամբ հոլովակում ցուցադրվում է նրա զարմանալի քաջությունը:

16-17 տարեկան տղան քայլելուց հետո մեկ ձեռքով կախվում է կռունկից:

b1Այդ բարձրությունից փողոցի մեքենաները փոքրիկ խաղալիքների տեսք ունեն:

Ամեն դեպքում հոլովակի ավարտին էկրանի վրա հայտնվում է «վտանգավոր է կյանքի համար» գրությունը:

Հոլովակը դիտվել է տասնյակ հազարավոր օգտատերերի կողմից: Օգտատերարից մեկը մեկնաբանություններում գրել էր, որ այդ երիտասարդը հավանաբար պատասխանատու է եթե ոչ իր, ապա բազմաթիվ ողբերգական մահերի համար:

Բանտարկյալը փախուստի է դիմել ռուսական բանտից

1Բանտարկյալը փախուստի է դիմել ռուսական բանտիցԵրեքշաբթի մոսկովյան անառիկ բանտերից մեկից երկու սպանության մեղադրանքներով ազատազրկված բանտարկյալը փախուստի է դիմել` անցք բացելով իր բանտախցի առաստաղի վրա:

Սա «Матросская Тишина»-ից երկու տասնամյակի մեջ տեղի ունեցած չորրորդ փախուստն է, տեղեկացրել է РИА Новости-ն:

Բանտարկյալը տանիք բարձրանալուց հետո  անցել է գլխավոր ցանկապատը և հայտնվել ազատության մեջ:

Դեռևս հայտնի չէ` ինչ է բանտարկյալ Տոպալովն օգտագործել առաստաղին անցք բացելու համար: Բանտախցերը պարբերաբար ստուգումների են ենթարկվում, հետևաբար սուր գործիքների առկայությունը բացառվում է: Միակ տարբերակը գդալով փորելն է:

Փախուստից հետո բանտային ֆեդերալ ծառայությունը տարածել է 33-ամյա Տոպալովի դիմանկարը:

Տղամարդը լուրջ այրվածքներ է ստացել, երբ բարմենը նրա բերանի մեջ այրվող աբսենթ լցնելով վառել էր նրա գլուխը (տեսանյութ)

f1Ռուս տղամարդը լուրջ այրվածքներ է ստացել, երբ բարմենը վառել է նրա գլուխը՝ փորձելով նրա բերանի մեջ մի բաժակ վառվող աբսենթ լցնել:

f2Նովոսիբիրսկի բարերից մեկում տեղի ուենցած դեպքից հետո 28-ամյա Ալեքսեյ Պոնամարևը դիմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բժիշկները f3նրան բուժել են առաջին և երկրորդ կարգի այրվածքների դեմ, և այժմ Պոնամարևը պատրաստվում է դատի տալ բարին ՝ պահանջելով կես միլիոն ռուբլի (10,300 ֆունտ ստեռլինգ):

Նրա ընկերուհին նկարահանել էր շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպը և տրամադրել ոստիկանությանը:

Life News ռուսական կայքի տվյալներով՝ Պոնամարևը անմիջապես մոտակա հիվանդանոց տեղափոխվելուց հետո բուժում է ստացել դեմքի և ականջի այրվածքների դեմ:

Բարմեն 34-ամյա Ալբերտ Բիկովը հայտնում է, որ ինքը այդ հնարքը կատարել է բազմաթիվ անգամ, և ոչ մի միջադեպ չի գրանցվել՝ ավելցնելով, որ իրենք սովորաբար այն կատարում են սամբուկայով (լիկյոր), սակայն հաճախորդը իրեն խնդրել է աբսենթով կատարել հնարքը, և քանի որ հաճախորդի կամքը իրենց համար օրենք է, ինքը, նրան զգուշացնելով դրա վտանգավոր լինելու մասին, կատարել էր նրա խնդրանքը: Նա նաև հայտնել էր, որ Պոնամարևը հնարքի ընթացքում փակել էր բերանը, որից հետո խմիչքը հոսել էր նրա դեմքին:

Բարի կառավարիչները հուսով են, որ այդ իրավիճակը ընկերական լուծում կստանա:

 

Մոսկվայում ծեծկռտուք է տեղի ունեցել չեչենների և ադրբեջանցիների միջև

2Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում չեչենների և ադրբեջանցիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Արդյունքում սպանվել է մեկ մարդ:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “Haqqin.az”ը, դեպքը տեղի է ունեցել երեկ Նիժնիյե պոլյա փողոցում: Տուրուդմբոցի ժամանակ գործի են դրվել տրավմատիկ և սառը զենք: 1984թ-ին ծնված, ազգությամբ ադրբեջանցի Ռամիլ Իսմայիլովն ուսի և կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է: Նրա հայրը`1967թ.-ին ծնված Իլհամ Իսմայիլովը, ծանր վնասվածք է ստացել կոկորդի հատվածում:

Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 105-րդ (կանխամտածված սպանություն) և 222-րդ (հրազենի ապօրինի կրելը) հոդվածներով: Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ հետաքննություն է սկսվել:

Լրատվամիջոցներում միջադեպի պատճառների երկու  վարկած է շրջանառվում: Ըստ առաջինի՝ վիճաբանությունը սկսվել է, երբ չեչեններն օգտվել, սակայն հրաժարվել են վճարել ադրբեջանցիներին պատկանող ավտոտեխսպասարկման կետի ծառայությունների դիմաց: Երկրորդ վարկածի համաձայն՝ադրբեջանցիների և չեչենների միջև բախման պատճառ հանդիսացել է ավտոպահեստամասերի վաճառքով զբաղվող ադրբեջանական ընկերությունը, որը չեչենները ցանկացել են ձեռք բերել:

Ռուսաստանն ու Ճապոնիան հաշտության ձեռք են մեկնել

Президент РФ В.Путин встретился с премьер-министром Японии С. АбэՌուսաստանի ու Ճապոնիայի նախագահները վերսկսել են հաշտության պայմանագրի շուրջ աշխատանքները:”Երկու երկրների ղեկավարները համամիտ են` նորմալ չէ, որ Երկրորդ աշխարհամարտից 67 տարի անց  Ռուսաստանի ու Ճապոնիայի միջև  հաշտության պայմանագիր կնքված չէ”,- ասվում է Կրեմլի  կայքում  ռուս-ճապոնական գործընկերության զարգացման հայտարարության մեջ:

“Մենք նախագահ Պուտինի հետ պայմանավորվել ենք , որ յուրաքանչյուրն իր ԱԳ նախարարին կհրահանգի այդ հացի լուծման փոխընդունելի լուծումների որոնումներն արագացնել: Վերջին շրջանում հաշտության պայմանագիր կնքելու բանակցությունները լճացած վիճակում էին: Սակայն հիմա պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ այդ բանակցությունները պետք է  վերականգնել: Ես կարծում եմ, որ դա մեր հանդիպման մեծ արդյունքն է”,- ասել է Ճապոնիայի վարչապետը:

Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո ԽՍՀՄ-ի ու Ճապոնիայի միջև պայմանագիր չի կնքվել.Ճապոնիան այն կապում էր կղզիների վերադարձման հետ: Ներկայում կողմերի դիրքորոշումը տարբեր է. Տոկիոն կարծում է, որ 4 վիճելի կղզիները` Իտուրուպը, Կունաշիրը,Շիկոտանն ու Խաբոման, պետք է անցնեն Ճապոնիային: Մոսկվան հայտարարում է, որ կղզիները ԽՍՀՄ-ի կազմի մեջ են Երկրորդ աշխարհամարտի տարիներից ու ՌԴ-ի սուվերենիտետն այդ կղզիների նկատմամբ ձևակերպվել է միջազգային իրավունքով և կասկածի ենթակա չէ:

Ճապոնիայի վարչապետը Ռուսաստանում  պաշտոնական այցով եղել է 10 տարի առաջ:Վերջին անգամ Մոսկվա է այցելել Ձյունիթիրո Կոիձումին, 2003-ին:

Հրշեջ 25 հաշվարկ շիջում է ՄՊՀ-ի քիմլաբորատորիան

o_758979Այսօր այրվել է ՄՊՀ-ի քիմիական լաբորատորիան:  Այրվել է 30քմ-ի տարածք

Հրդեհը մարելու աշխատանքներին մասնակցում է հրշեջ 25 հաշվարկ, փրկարարները ստուգում են շենքը,որոնում մարդկանց: Հիմա  հաջողվել է հրդեհը   տեղայնացնել:

«Այո, տունս թալանել են, բայց հոգիս թալանել չեն կարող». Անաստասիա Վոլոչկովա

1vvl(3)(1)(1)Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան հաստատել է իր տունը թալանելու մասին լուրերը` այդ մասին ինֆորմացիա տարածելով Twitter-ի իր էջում: Բալետի սկանդալային աստղը վիրավորված է ոչ այնքան գողերից, որքան այն մարդկանցից, ովքեր չեն կիսել իր դժբախտությունն ու սոց. ցանցերը լցրել են վիրավորական մեկնաբանություններով կատարվածի մասին:
Մասնավորապես Վոլոչկովան գրել է. «Օ, Աստված իմ… Մարդիկ` որքա՞ն չարություն կա Ձեր մեջ: Պահպանեք Ձեր հոգիները: Այո, տունս թալանել են, բայց հոգիս թալանել չեն կարող. այն չափազանց հարուստ է: Իսկ լրագրողներին աղաչում եմ` մի նյարդայնացրեք գոնե դժբախտության պահին: Կա՞ն Ձեր մեջ մարդիկ…»: