Դոնեցկի մարզում մալազիական Boeing է կործանվել

o_909287Ուկրաինայի տարածքում մալազիական ինքնաթիռ է կործանվել:

Ինքնաթիռում 280 ուղևոր է եղել և անձնակազմի 15 անդամ:

«Ինտերֆաքսը» հայտնում է, որ մալազիական ավիաուղիներին պատկանող Boeing 777 –ը Ամստերդամից Կուալա Լումպուրու էր թռչում: Ուկրաինայի սահմանից ոչ հեռու, ինքնաթիռն անսպասելի սկսել է իջնել: Հետո այն հայտնաբերել են գետնին` այրվող: Տեղեկություն կա, որ ինքնաթիռը պետք է ռուսական սահմանը հատեր 17:25: «Այն ընկել է  սահմանից 60 կմ հեռավորության վրա, ինքնաթիռի վթարային ցուցիչն է աշխատել»,- ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է ավիադիսպետչերական աղբյուրը:

Ուկրաինայում տեղեկությունը չեն հաստատում:

 

Թաիլանդի նախկին վարչապետին թույլատրել են հեռանալ երկրից

53820db1-a68b-9b86-a68b-9b8946a54b95.photo.0Թաիլանդի նախկին վարչապետ Յինգլակ Չինավաթին թույլատրել են հեռանալ երկրից, որ հնարավորություն ունենա մասնակցելու եղբոր` Թաքսին Չինավաթի 65-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառմանը, հաղորդում է Agence France-Presse-ը: Նախկին վարչապետն արդեն հուլիսի 12-ին մեկնել է երկրից ու սպասվում է, որ նա Թաիլանդ կվերադառնա 20 օրից: Ավելի վաղ իշխանության եկած զինվորական ղեկավարությունն արգելել էր նրանդ դուրս գալ երկրից` առանց հատուկ թույլտվության:

Անկախ

Ֆիլիպինյան թայֆունը 27 մարդու կյանք է խլել

o_847215Ֆիլիպիններում «Ռամասուն» թայֆունի զոհերի թիվը դարձել է 27: Դրա մասին այսօր հայտնել է Channel News Asia հեռուստաալիքը: Իշխանությունների գնահատմամբ,  հնարավոր է, որ այդ թիվն ավելանա, քանի որ կապ չկա թայֆունի գոտու բնակավայրերի հետ ու լուրջ խախտվել ն ենթակառուցվածքները:

Երկրի միլիոնավոր բնակչությունը մի քանի օր արդեն հոսանքազրկված է, ուժեղ քամին լրիվ հոսանքամատակարարումը խախտել է: Մոտ 400 հազար մարդ ստիպված լքել է տները: Շատ տեղերում փակ են խանութները, կառավարական հիմնարկները: Ներկայում «Ռամասունը»,որ թարգմանաբար նշանակում  ` «որոտի աստված», շարժվում է Չինաստանի ուղղությամբ, ընդ որում` չկորցնելով ավերիչ ուժը,հաղրդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Անկախ

Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարին,զոհվել է 16 մարդ

o_868333Խոշոր ճանապարհային ավտովթար է տեղի ունեցել Եգիպտոսում, երեկ. 16 մարդ զոհվել է , 30-ը` տուժել: Էսնա քաղաքի քրիստոնեական եկեղեցիներից մեկին պատկանող ավտոբուսը բախվել է բեռնատարին`Հուրգադա քաղաքից 53 կմ հեռավորության վրա: Վթարի պատճառների մասին տեղեկություններ չկան, սակայն չի բացառվում, որ վարորդներից մեկը գերազանցել է արագությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Արաբական հանրապետությունում ճանապարհներին մահացության հիմանական պատճառն արագության գերազանցում է: Ամեն տարի շուրջ 8 հազար մարդ է զոհվում Եգիպտոսի ավտոճանապարհներին: Հիմնականում կանոնները խախտում են բեռնատարների, միկրոավտոբուսների ու տաքսիների  վարորդները, գիշեր, թե ցերեկ:

Անկախ

Սգո օր Մոսկվայում

513040Այսօր Մոսկվայում սգո օր է հայտարարվել մոսկովյան մետրոպոլիտենի վթարի զոհերի կապակցությամբ:

Վերջին տվյալներով զոհվել է 22 մարդ, հիվանդանոցներում են 100 տուժածներ: 50 մարդու վիճակ ծայրահեղ ծանր է գնահատվում:

Վթարի վայրում փրկարարական աշխատանքներն ավարտվել են երեկ երեկոյան, իսկ վերականգնման աշխատանքներին 30 ժամ է հատկացվել:

Վթարը տեղի է ունեցել հուլիսի 15-ի առավոտյան, «Սլավյանսկի բուլվար» ու «Պարկ պոբեդի» կայարանների միջև: Գնացքը կտրուկ արգելակել է ու 3 վագոն ռելսերից դուրս է եկել:

Գործի քննությանը քննչական կոմիտեն է միացել: ԱԻ փաստով քրեական գործ է հարուցվել տրանսպորտային անվտանգության պահանջների խախտման մեղադրանքով:

Անկախ

Աֆղանստանում մեքենայի պայթյունի հետևանքով 38 մարդ է զոհվել

պայթյուն Աֆղանստանում

պայթյուն Աֆղանստանում

Երեքշաբթի օրը Աֆղանստանում մարդաշատ շուկայի մոտ մեքենայի պայթյունից զոհվել է 38 և վիրավորվել 30 մարդ:

Պակտիկա նահանգի ոստիկանապետի տեղեկություններով՝ մեքենան վարում էր մահապարտ ահաբեկիչը, որը չի կանգնել ոստիկանների ազդանշանից հետո:

Երեքշաբթի օրը մայրաքաղաք Քաբուլում հարձակվել են նաև նախագահական աշխատակազմի կողմից օգտագործվող մեքենայի վրա, որի պատասխանատվությունը ստանձնել են թալիբանները:

Թալիբանի ներկայացուցիչը մամուլի հայտարարության մեջ նշել է, որ պայթյունի հետևանքով զոհվել է երեք և վիրավորվել վեց մարդ: Նա նշել է, որ բոլոր զոհերը նախագահական պալատի մամուլի բաժնի աշխատակիցներ են եղել:

 

Ֆիլիպիններում տարհանում է հայտարարվել

1229-390x290Ֆիլիպինների իշխանությունները փոթորկի նախազգուշացում են հայտարարել ու սկսվել է  բնակիչների տարհանում` մոտեցող խաղաղօվկիանոսյան “Ռամմասուն” թայֆունի պատճառով, հաղորդում է РБК.-ն:

Թայֆունը սպառնում է ֆիլիպինյան Լուսոն կղզու արևելյան ափերին: Թայֆունի ալիքները մինչև 3 մ-ի կարող են հասնել:

“Կառավարությունը հրամայել է տարհանել հազարավոր ընտանիքների, որոնք ապրում են մոտակա շրջաններում` խուսափելու Հայան թայֆունի պատճառած ողբերգության կրկնությունից”,-հայտնել է  պաշտպանության նախարար Ալեքսանդր Պաման:

Անկախ

Պատրաստ են կռվել պատոնյաների որդիների հետ` կողք-կողքի

o_982074Մայդանի բնակիչները պատրաստ են գնալ կռվելու, եթե նրանց հետ նույն բատալյոնում լինեն պաշտոնյաների որդիները, այդ թվում նաև ՆԳ նախարար Արսեն Ավակովի: Այսպես են մարդիկ արձագանքել նախարարի այն հայտարարությանը, որ նա առաջարկել է Կիևի կենտրոնը մինչ օրս օկուպացրածներին` մասնակցել երկրի հարավ-արևելքում իրականացվող պատժիչ օպերացիային: Ընդ որում, Ավակովը մայդանականներին անվանել է  ռուսական հատուկ ծառայությունների կամակատարներ:

“Այն, ինչը հիմա կատարվում է Մայդանում, դա նրա էության վարկաբեկումն է, Ուկրաինայի վաճառքը մաս-մաս: Երկրի գլխավոր հրապարակում անհասկանալի, ոչ համակրելի, ոչ լուսավոր մարդկանց կենտրոնացումը Ռուսաստանի ՀԴԲ-ի  ու մարգինալ կուսակցությունների նախագիծն է, որոնք անցյալ են արդեն: Միլիցիան բոլորի գործերն ունի, ովքեր հակաիրավական գործունեությամբ են զբաղվում` քողարկվելով Մայդանով: Ու միլիցիան կգործի: Այդ “հայրենասերները” հեռանալու համար կարճ ժամանակ ունեն: Վերցնել զենքն ու իսկապես կռվել Ուկրաինայի համար, ոչ թե մայրաքաղաքի կենտրոնում մակաբույծի կյանք վարել”,-գրել է ՆԳ նախարարը  Facebook-ի  իր էջում:

Իր հերթին ցուցարարները նախարարին հիշեցրել են, որ իրենցից շատերը Մայդան են եկել գարնանն ու զարմացած են, որ Ավակովն իրենց չի հիշում, հաղորդում է “Россия 24”-ը:

Անկախ

Կոլումբիայի ափերին հազարավոր հավալուսներ են սատկել

1226-390x290Կոլումբիայի Մագդալենա դեպարտամենտում 3-4 հազար հավալուսն է սատկել, հաղորդում է  today.kz-ը:

Թռչունները սատկում են արդեն 20 օր: Պատճառներն առայժմ անհայտ են: Երկրի իշխանությունները սկսել են այս երևույթի ուսումնասիրությունը: Տեղաբնակների խոսքով, 1990-ականներից սա արդեն հավալուսների երրորդ զանգվածային անկումն է  Մագդալենայի լողափերին:

Անկախ

Ավակով.Դոնեցկի մարզում աշխատանքից հեռացվել է 585 միլիցիոներ

o_950973Գերագույն Ռադայի նշանակած ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Դոնեցկի մարզում «Ուկրաինային ծառայելու ու երդմանը հավատարիմ մնալու ստուգումների առաջին փուլի» արդյունքներով, աշխատանքից հեռացվել է  միլիցիայի 585 հավաստագրված  աշխատակից:

«Նրանց մեծամասնության նկատմամբ համապատասխան  քրեական գործեր կհարուցվեն»,-ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը մեջբերում է Ավակովի խոսքը: Նա նաև հավելել  որ  242 աշխատակիցներն էլ, որ  բյուլետեն ունեն, լրացուցիչ կստուգվեն:

Ավելի վաղ Ավակովը սպառնում էր, որ միլիցիայի հավատարմագրման արդյունքում, որն ինքն անց է կացնելու Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում, կփոխվի անձնակազմի մինչև 80%-ը:

Անկախ

Բալթիկ ծովի հատակից գտել են հանքային ջրով լցաված աշխարհի ամենահին շիշը

world’s oldest bottle1Լեհերը Բալթիկ ծովի հատակում գտել են հանքային ջրով լցված աշխարհի ամենահին շիշը:

Լավ վիճակում գտնվող 200-ամյա տափաշիշի կավե պատին դրոշմված է «Selters» անունը:

Լեհ հնագետները 30 սմ երկարություն ունեցող շիշը հայտնաբերել են Լեհաստանի ափի մոտ Գդանսկի ծովածոցում 12,2 մ խորությամբ գտնվող նավաբեկության վայրում:

world’s oldest bottle1806-1830թթ-ների ընթացքում արտադրված շիշը հազվագյուտ գտածո է, քանի որ այդ շրջանի արտադրության դրոշմված տափաշշերը կա՛մ գարեջուր, կա՛մ գինի են պարունակում:

Հնագետ Թոմաշ Բեդնարցը հայտնել է, որ իրենք չեն բացել շիշը և համոզված չեն, թե ինչ կա դրա մեջ և ինչ համ ունի 200 տարվա ջուրը:

Շշից բացի՝ թիմը հայտնաբերել է նաև կերամիկայի մասեր և սպասք:

Բեդնարցը նշել է, որ հնարավոր է, որ շշի մեջ «Selters»-ի արտադրության օրիգինալ ջուր է:

Selters-ը հանքային ջուր արտադրող գերմանական ընկերություն էր, որը 19-րդ դարում հայտնի էր Եվրոպայի հարուստների շրջանում:

 

Բուենոս Այրեսում Արգենտինայի թիմի ֆուտբոլային երկրպագուներ են ձերբակալվել

Beunos Aires1Բուենոս Այրեսում տեղի ունեցած բախումների արդյունքում Արգենտինայի թիմի ֆուտբոլային երկրպագուներ են ձերբակալվել

Beunos Aires4Կիրակի գիշերը Բուենոս Այրեսում արգենտինացի ֆուտբոլային երկրպագուների միջև ծեծկռտուք է սկսվել, երբ նրանց թիմը պարտվել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի ժամանակ:

Beunos Aires2Քաոսը սկսվել էր, երբ կիրակի օրը Արգենտինայի թիմը 1-0 հաշվով պարտվել էր Գերմանիային:

Խաղի 113-րդ րոպեին Գերմանիայի խաղացող Մարիո Գետցեի խփած գոլը վերջակետ էր դրել 24 տարվա ընթացքում Աշխարհի առաջնության ժամանակ Արգենտինայի թիմի ցուցադրած լավագույն ֆուտբոլային խաղերի շարքին:

Սակայն խաղից հետո Արգենտինայի երկրպագուները հարձակվել էին միմյանց վրա:

Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ և ջրաշիթեր կիրառել, երբ երիտասարդների մի խումբ սկսել է քարեր նետել և ավերել խանութների ցուցափեղկերը:

Բռնությունները տեղի են ունեցել քաղաքի Օբելիսկ խորհրդանշական հուշարձանի մոտակայքում, որտեղ հազարավոր երկրպագուներ էին հավաքվել իրենց թիմին աջակցելու համար:

Մարականա մարզադաշտի մոտակայքում հավաքված երկրպագուների շարքում ևս անհանգստություններ են եղել:

 Անկախ

Դոնեցկի քաղաքապետը հեռացավ քաղաքից աշխարհազորայինների սպառնալիքի պատճառով

загруженноеԴոնեցկի քաղաքապետ Ալեքսանդր Լուկյանչենկոն չի ընդունել Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչների առաջ քաշած ուլտիմատումն ու ստիպված հեռացել է  քաղաքից, ասվում է  նրա տեսաուղերձում:”Ինձանից պահանջում էին  ոչ թե քաղաքացիների կյանքը, այլ ԴԺՀ-ի զինվորների պահանջմունքներն ապահովել , նաև` ի հաշիվ բնակիչների: Այդ ողջ ընթացքում ես փորձում էի խաղաղ երկխոսության հնարավորություն ստեղծել: Սակայն, ինձ ուղիղ հայտարարեցին, որ խաղաղ ձեռնարկները չեն հետաքրքրում ԴԺՀ-ի զինվորներին: Ես չընդունեցի նրանց առաջ քաշած ուլտիմատումը”,-հայտարարել է նա:

“Ցավոք, իմ դիրքորոշումը թույլ չի տալիս Դոնեցկում մնալ, քանի որ ինձ ուղիղ հայտարարեցին, որ այդ դեպքում  հավանական է իմ ֆիզիկական մեկուսացումը”,-ասել է Լուկյանչենկոն ու նշել, որ առաջին իսկ հնարավորության  դեպքում պատրաստվում է վերադառնալ Դոնեցկ:

Անկախ

Աղջնակը հարություն է առել սեփական թաղման ժամանակ

10621_anonce (1)Ֆիլիպիններում փոքրիկ աղջիկը հարություն  է առել սեփական թաղման ժամանակ` դրանով իսկ ապշեցնելով  հավաքվածներին:

Համացանցում բուռն քննարկումներ են այս ցնցող պատմության շուրջ: Ֆիլիպիններում մեռած համարվող աղջնակը (մի քանի օր տանջվել էր տենդից, ապա կենդանության նշաններ այլևս չէր տվել) հարություն է առել թաղման ժամանակ:

Տեսաժապավենում երևում է, որ հարազատները սկզբում ընկրկում են վախեցած, ապա փոքրիկին ջուր են  տալիս ու իսկույն հիվանդանոց տանում:

Հիա նա արդեն տանն է, սակայն հարազատները  բժիշկ են որոնում, որը երեխային հսկողության տակ կվերցնի ու որակյալ օգնություն կցուցաբերի:

Անկախ

Չիլիի ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

o_923363 (1)Չիլիի ափերի մոտ 6,1 մագնիտուդով երկրաշարժ է եղել: Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

“Интерфакс“-ը հայտնում է, որ ցնցումների էպիկենտրոնն օվկիանոսում 36 կմ խորության ու Իկիկե քաղաքից 22 կմ հեռավորության վրա է գտնվում:

Այս տարվա ապրիլին այդ շրջանում եղել է  8,2 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ: Այն ժամանակ զոհվեց  6 մարդ:

Անկախ

Ուկրաինայում հրթիռային հարձակման հետևանքով 19 զինվոր է զոհվել

ուկրաինա, հրթիռակոծությունՈւրբաթ օրը ռուսամետ անջատողականները հրթիռներ են արձակել Ուկրաինայի զինված ուժերի զինվորական ճամբարի ուղղությամբ՝ սպանելով 19 զինվորի:

Հարձակումը տեղի է ունեցել Լուգանսկի շրջանի Զելենոպոլսկ քաղաքի մոտակայքում:

Երկրի ահաբեկչության դեմ գրասենյակի տեղեկություններով՝ ևս 55 մարդ է վիրավորվել:

Նախագահ Պյոտր Պորոշենկոյի գրասենյակը հարձակվողներին մեղադրել է Ուկրինայի զինված ուժերի դեմ ռուսական արտադրության Գրադ տեսակի հրթիռներ արձակելու համար:

Ուկրաինայի ճգնաժամի պատճառով Եվրոպական միությունը պատժամիջոցներ կսահմանի ևս 11 անձանց նկատմամբ՝ պատժամիջոցների ենթարկված մարդկանց ընդհանուր թիվը դարձնելով 72:

 Անկախ

Ինը տարեկան ֆուտբոլային երկրպագուն Բրազիլիայի թիմի ավագին խնդրել է չտխրել Գերմանիային 7-1 հաշվով պարտվելու համար

David LuizԲրազիլիայի ֆուտբոլի թիմի ավագը արցունքներ էր թափում, երբ իր թիմը սեփական հարկի տակ 7-1 հաշվով պարտվեց Գերմանիայի թիմին:

 

Սակայն Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ խաղի ընթացքում ջախջախիչ պարտությունից հետո Դեյվիդ Լուիսը որոշակի աջակցություն է ստացել փոքրիկ երկրպագուի նամակի տեսքով:

Չելսիի նախկին պաշտպանը սկսել է լացել, երբ սեփական հարկի տակ մրցաշարը հաղթելու Բրազիլիայի հույսերը հօդս են ցնդել:

Ամեն դեպքում այդ արցունքնրը ստիպել են ինը տարեկան Անա Լուսին նամակ գրել թիմի ավագին՝ խնդրելով նրան չտխրել:

Երեխան նույնիսկ նամակի ներքևի հատվածում Լուիսին պատկերել էր հաղթական գավաթը ձեռքին՝ ցույց տալով իր աջակցությունը:

27-ամյա Լուիսը, որը Չելսիից հեռացել էր այս ամռան սկզբներին, այնքան է ազդվել նամակից, որ այն տեղադրել է Instagram կայքում:

Բրազիլիայի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը իր բարձրակետին կհասնի վաղը Արգենտինա Գերմանիա խաղի ընթացքում, որը տեղի կունենա Ռիո դե Ժանեյրոյի Մարականա մարզադաշտում:

 Անկախ

ՄԱԿ-ը կոչ է արել դադարեցնել իսրայելապաղեստինյան կոնֆլիկտը

իսրայելապաղեստինյան կոնֆլիկտՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կոչ է արել հրադադար հաստատել իսրայելապաղեստինյան կոնֆլիկտում:

Շաբաթ օրը 15 անդամների հաստատած հայտարարությունը կոչ է անում դադարեցնել բռնությունները, վերահաստատել շրջանի խաղաղությունը և վերսկսել Իսրայել-Պաղեստին ուղիղ բանակցությունները խաղաղ համաձայնության հասնելու նապատակով:

Հայատարարության մեջ խորհրդի անդամները լուրջ մտահոգություն են արտահայտում Գազայի ճգնաժամի կապակցությամբ: Այն կոչ է անում հարգել միջազգային մարդասիրական օրենքները՝ ներառյալ խաղաղ բնակչության պաշտպանությունը:

Այս հայտարարությունը պարտադիր կիրառման ուժ չունի, սակայն արտահայտում է միջազգային հանրության կարծիքը:

 

Խաղաքարտեր` Ուկրաինայի թշնամիների նկարներով

1172-390x290 (1)Ուկրաինայում «Խփիր ստորին» անվանումով խաղաքարտեր են թողարկվել` Կիևի քաղաքականության հետ անհամաձայն անձնավորությունների լուսանկարներով, հաղորդում է Вести.Ru-ն:

Խաղաքարտերիին Լուգանսկի ու Դոնեցկի հանրապետությունների առաջնորդներն են, աշխարհազորային հայտնի մարտիկներ, հասարակական գործիչներ ու ռուս լրագրողներ:

Խաղաքարտերը ստեղծողները հայտնել են, որ դրանք պետք են, որ «զիվորները միշտ ձեռքի տակ ունենան այդ մարդկանց նկարները ու թույլ չտա, որ ժողովրդի թշնամիները կանացի փեշով անցնեն բլոկպոստերը»: Գաղափարը նրանք փոխառել են ԱՄՆ-ից.ամերիկացիները Սադամ Հուսեյնի սպաների դեմքերը մտապահում էին խաղաքարտերի օգնությամբ:

Ավելի վաղ Կիևում կազմել էին  Ուկրաինայի թշնամիների «գնդակահարության ցուցակ», որում նաև Ռուսաստանի լրագրողների անուններ էին ներառված:

Անկախ

Ճապոնացիները պատառոտված ջինս կարելու գործում ներգրավում են գիշատիչներին

pic_0db066e16c6ce15991d2c66787c0db4c-390x280Տոկիոյում մոդելավորողները որոշել են պատառոտված ջինս կարելու գործում ներգրավել գիշատիչներին, հաղորդում է  Lenta.ru.-ն:

«Մենք կենդանի բնության պաշտպանությունը քարոզելու պարզ միջոց էինք փնտրում: Եվ ցանկանում էինք բարձրացնել երիտասարդ սերնդի հետաքրքրությունը: Այդպես ծնվեց զոոջինսերի գաղափարը»,-ասում է Zoo Jeans նախագծի հեղինակ Տակույա Միյամոտոն:

Տեղի գազանանոցի տնօրինությունը դիզայներներին թույլատրել է արջերի, վագրերի ու առյուծների վանդակ նոր խաղալիքներ` ավտոմեքենաների ջինսով փաթաթված անվադողեր գցել :

«Մենք պարզապես, նրանց թույլ տվեցինք մի քանի ժամ խաղալ դրանցով ու` կտորը պատրաստ էր»,-ասում է Միյամոտոն:-Կտորի վրաйи անցքերն ու պատառոտվածքները կենդանական մաքուր բնազդով են ստեղծվել»:

Հետո, կենդանիների ճանկերով ու ժանիքներով մշակված կտորից 4 խիստ ոճային պատառոտված տաբատ են կարել, որոնցից երեքն աճուրդ են հանվել: Աճուրդն ավարտվելու է  երկուշաբթի, հուլիսի14-ин: Հիմա արդեն այդ ջինսերի գինը 1,2 հազար դոլարի է հասել: Նախագծի հեինակները որոշել են վաճառքից գոյացած գումարը Տոկիոյի գազանանոցին ու Վայրի բնության համաշխարհային հիմնադրամին տրամադրել:

Անկախ