Վատիկանը կոչ է արել Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչի բոլոր ներկաներին լռություն պահպանել խաղաղության համար

Pope Francis- Pope BenedictՎատիկանը կոչ է արել կիրակի օրը Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի հանդիսատեսներին ՝ նախքան խաղի սկսվելը լռություն պահպանել խաղաղության համար:

Վատիկանի գլխավոր պաշտոնիաներից մեկը խնդրել է ֆուտբոլային երկրպագուներին նախքան Մարականա մարզադաշտում եզրափակիչ խաղի սկսվելը հիշել պատերազմի և աղքատության մեջ գտնվողներին:

Պաշտոնյան նաև ցանկացել է հանդարտեցնել արգենտինացի պապ Ֆրանցիսկոսի և նրա նախորդ՝ գերմանացի պապ Բենեդիկտոսի միջև ֆուտբոլի խաղի հետ կապված մրցակցության վերաբերյալ խոսակցությունները:

Աղբյուրը նշել է, որ Բենեդիկտոսը ֆուտբոլի երկրպագու չէ, սակայն ամեն դեպքում սա եզակի իրավիճակ է:

Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ իրեն չի թվում, որ այժմ 87 տարեկան Բենեդիկտոսը կնայի խաղը, քանի որ այն  ուշ ժամի է սկսվելու:

Ֆրանցիսկոսը ամենայն հավանականությամբ ֆուտբոլի երկրպագու է, քանի որ Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս եղած ժամանակ եղել է Սան Լորենցոյի երկրպագու:

Ներկայացուցիչը նշել է, որ յուրաքանչյուր երկրպագու, թիմ և կազմակերպություն՝ ներառյալ ՖԻՖԱ-ի կառավարական մարմինը, ինքը պետք է որոշի, թե երբ է ցանկանում լռություն պահպանել տառապանքի մեջ գտնվողներին հիշելու համար:

 Անկախ

Կանայք ավելի դիմացկուն են

ol3001405078977Մեծ  տարածության վազքամրցույթի մասին խոսելու դեպքում, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ավելի լավ են  տանում կանայք, քանի որ , ի տարբերություն տղամարդկանց, կարողանում են ուժերը ճիշտ բաշխել:

Վիճակագրությունը վկայում է, որ նման մրցույթների ժամանակ, տղամարդիկ ավելի հակված են  ուժերի մեծ մասը ներդնել տարածության առաջին հատվածը հաղթահարելու համար, ինչի հետ կապված, նրանց վազքի  արագությունը նվազում է տարածության երկրորդ հատվածը հաղթահարելու ժամանակ:

Կանայք շատ ավելի հավասարակշռված են բաշխում ուժը, դրա համար էլ նրանց համար տարածության երկրորդ հատվածում արագության նվազեցումն նվազ էական է:

Ներկայացված արդյունքները ԱՄՆ-ի տարածքում անցկացված  14 վազքամրցույթի մասնակցած 92000 վազորդների տվյալների հիման վրա են բերվում:

Բելառուսում կարտոֆիլից հակախումհարային “կոլա” են ստացել

image90584Բելառուսում կարտոֆիլից հակախումհարային “կոլա” են ստացել

Բելառուսում հակախումհարային “կոլա” են ստացել կարտոֆիլից, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները:

Նրանց տեղեկության համաձայն, նոր “կոլան” ստեղծել են Բելառուսի ԳԱ  արդյունաբերության գծով քիմիա-տեխնոլոգիական կենտրոնի քիմիկոսները:

Գիտնականների հավաստմամբ, ըմպելիքը պատրաստվում է միայն բնական մթերքներից, ու այն օգնում է  խումհարից դուրս գալ:

Գազավորված  ըմպելիքը` “Միկոլան” հացից պատրաստված կվաս է հիշեցնում: Հիմա գիտնականները պատրաստվում են մարկետոլոգներին “կոլայի” 3  տեսակ առաջարկել. դասական` հիլով, հակախումհարային` ու հակաբորբոքային:

Սպասվում է, որ շուտով նորույթը կհայտնվի խանութներում:

Անկախ

Մոնղոլիային են վերադարձվել դինոզավրերի առևանգված մնացուկները

дино-390x290ԱՄՆ-ի իշխանությունները Մոնղոլիային են վերադարձրել երկրից անօրինական դուրսբերված 18 դինոզավրերը, հաղորդում է today.kz-ը:

Մնացուկները, որոնց տարիքը 60-80 մլն տարի է, ժամանակին հայտնաբերվել են Գոբի անապատում, պեղումների ժամանակ:Դինոզավրերի ոսկրերն ԱՄՆ-ում  են հայտնվել միջազգային մաքսանենգ խմբի գործունեության հետևանքով: Խմբի անդամներից մեկն անցած շաբաթ դատապարտվել է 3 ամսվա ազատազրկման:

Մեկ տարի առաջ ամերիկյան իշխանություններն արդեն Ուլան-Բատոր են վերադարձրել հսկա գիշատիչ տարբոզավրի կմախքը: Այն 2012-ին վաճառվել էր  Նյու Յորքի Heritage Auction աճուրդում` ավելի քան  մեկ մլն դոլարով, որը հետո առգրավվեց:

Անկախ

Խաղաղ օվկիանոսում ուղևորափոխադրող նավ է շրջվել

strana-Vanyaty-390x290Խաղաղօվկիանոսյան Վանուատու պետության կղզիների միջև նավարկող ուղևորափոխադրող լաստանավը հուլիսի 11-ին շրջվել է Էֆաթե կղզուց 3,5 կմ հեռավորության վրա: Նավում 41 մարդ է եղել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

37 մարդու հաջողվել է փրկել: Մնացածի որոնումները շարունակում են մյուս ուղևորատար ու ձկնորսական  նավերը:

Վանուատուի հանրապետությունը խաղաղօվկիանոսյան պետություն է, որը գտնվում է Ավստրալիայից արևելք` 83 կղզիների վրա: Դրանցից ավելի քան 60-ը բնակելի են: Տրանսպորտի հիմնական տեսակը ոչ մեծ ուղևորատար նավերն են:

Անկախ

ԱՄՆ պետքարտուղարն անսպասելի Աֆղանստան է մեկնել

12013-08-13T180841Z_863070386_GM1E98E05VP01_RTRMADP_3_BRAZIL-pic4_zoom-1000x1000-30452-390x290 (1)ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին չհայտարարված այցով մեկնել է Աֆղանստան, որտեղ, նրա խոսքով, նախագահական ընտրություններից հետո ճգնաժամ է առաջացել: Նա Քաբուլում հանդիպում կունենա նախագահ Համիդ Կարզայի ու պետական բարձր պաշտոնի երկու թեկնածուների` Աբդուլ Աբդուլայի ու Աշրաֆ Գանի Ահմադզադեի հետ, հաղորդում է  Вести.Ru-ն:

Շաբաթվա սկզբին Աֆղանստանի անկախ ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ նախնական տվյալների համաձայն, նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել ֆինանսների նախկին նախագահ Աշրաֆ Գանի Ահմադզայը, քվեարկության երկրորդ փուլում հավաքելով 56,44%: Իսկ երկրի նախկին ԱԳՆ նախարար Աբդուլա Աբդուլան   ընտրությունների ընթացքում բազմաթիվ խախտումները նշելով, հրաժարվում է իր պարտությունն ընդունել ու իրեն հաղթող է հայտարարել:

Վաշինգտոնում երկյուղում են, որ թեկնածուների միջև այդ տարաձայնությունը կարող է վերաճել զինված հակամարտության ու էլ ավելի բարդացնել  ստեղծված իրավիճակը:

Բարաք Օբաման արդեն հեռախոսազրույց է ունեցել Աբդուլա Աբդուլայի  ու Աշրաֆ Գանի Ահմադզայի հետ: Նա թեկնածուներին նախազգուշացրել է, որ Աֆղանստանը կարող է  մնալ առանց ամերիկյան օգնության, եթե  նրանցից ինչ որ մեկը փորձի իշխանությունը զավթել անօրինական եղանակով, նրանց խաղաղության կոչ է արել ու խորհուրդ է տվել բոլոր վիճելի հարցերը լուծել քաղաքական երկխոսության ճանապարհով:

Չինաստանում փոքրիկ երեխաներին տեղափոխող միկրոավտոբուսն ընկել է լճակը

bus-390x290Չինաստանի Հունան նահանգում զոհվել է 11 մարդ.նրանցից 8-ը` երեխա: Մանկապարտեզի երեխաներին տեղափոխող միկրոավտոբուսն ընկել է լճակը, հաղորդում է  Lenta.ru-ն:

7-տեղանոց ավտոբուսից փրկարարները մի քանի ժամ անց դուրս բերեցին 8 երեխայի ու վարորդի դին: Ավելի ուշ գտան նաև երկու դաստիարակների մարմինները:

Վթարի փաստով հետաքննություն է սկսվել:

Անկախ

Օրացույցի այս օրը

571-Ազգաբնակչության համաշխարհային օրը: ՄԱԿ-ի 1987-ի հունիսի 11-ի տվյալներով, մոլորակի բնակչությունը կազմում էր մոտ 5 մլրդ մարդ,օրը պայմանականորեն անվանվեց 5 միլիարդի օր: Դրանից 2 տարի անց, 1989-ին ՄԱԿ-ը Ազգաբնակչության համաշխարհային օր սահմանեց հուլիսի 11-ը:

Բնակչության արագ աճը 60-ականներից ՄԱԿ-ին լուրջ անհանգստություն պատճառում: Աշխարհի բնակչությունը 1960-ից 1999 թիվը ավելացել է ավելի քան կրկնակի: Իսկ 2011-ի հոկտեմբերին ազդարարվեց, որ Երկրի բնակչությունը գերազանցել է 7 մլրդ-ի սահմանը:

2485–Այսօր Շոկոլադի համաշխարհային օրն է:

Այսօր քաղցրի սիրահարները նշում են Շոկոլադի համաշխարհային օրը: Առաջին անգամ այն մտածել են նշել ֆրանսիացիները, 1995-ին:

 Անկախ

Ուկրաինայում ադրբեջանական ընտանիքի 4 անդամ գերի է վերցվել

4Ուկրաինայի Դոնեցկի շրջանում զինյալները գերի են վերցրել ադրբեջանական ընտանիքի 4 անդամներին: Այս մասին “ԱՊԱ” գործակալությանը տեղեկացրել է ադրբեջանցի գործարար, Ուկրաինայի քաղաքացի Ռամիզ Գասիմովը:
Նա ընդգծել է, որ Սնեժնի քաղաքում նախ գերի են վերցրել  իր ավագ եղբորը՝ Ռովշան Գասիմովին, նրա կնոջն ու որդուն, ապա մյուս եղբորորդուն՝ 18-ամյա Էլվին Գասիմովին:

“Ուկրաինայի ուժային կառույցների ներկայացուցիչների օգնությամբ մեզ հաջողվեց ազատ արձակել իմ եղբորը՝ Ռովշանին, և նրա ընտանիքին: Նրանց ծեծի են ենթարկել: Իմ մյուս եղբորորդին դեռ գերության մեջ է: Մենք տեղյակ չենք, թե ինչ է նրանց հետ տեղի ունենում: Զինյալները որևէ պահանջ չեն ներկայացնում”,- ասել է նա:
Ռովշան Գասիմովն տեղեկացրել է, որ նրանք Դոնեցկում ֆերմա ունեն:
Ըստ վերջին տեղեկությունների` Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանության, դրանում ներքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցչի և տեղի իրավապահ մարմինների ջանքերով 18-ամյա գերին` Էլվին Գասիմովը, ազատ է արձակվել:
Անկախ

Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հրապարակել է արևելքում զոհված խաղաղ բնակիչների թիվը

pic_1d9c24ec313b85e83339cf5fcd15aba5-390x280Ուկրաինայի առողջապահության նախարարությունից, փոխնախարար Լազորիշինցան  հայտնել է, որ երկրի արևելքում ապրիլից անցկացվող ուժային օպերացիաների հետևանքով 478 քաղաքացի է զոհվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Քաղաքացիական անձանց կորուստները, ցավոք, ավելի շատ են , քան զինվորների մեջ: Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների անցկացման գոտում քաղաքացիական բնակչությունից 478 զոհ է եղել.նրանցից 30-ը` կին, 7 երեխա»:

Խաղաղ բնակիչներից վիրավորվել է 1392 մարդ, այդ թվում` 104 կին ու 14 երեխա: Լազորիշինցայի տվյալներով, 279 մարդ ստացիոնար բուժում է ստանում բուժհիմնարկներում:

2014-ի ապրիլից Ուկրաինայի արևելքում ուժային օպերացիաներ են անցկացվում Լուգանսկի ու Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների աշխարհազորայինների դեմ:

Անկախ

Բրիթնի Սփիրսը երգել չգիտի

Բրիթնի ՍփիրսՀամացանցում հայտնվել է Բրիթնի Սփիրսի Angel  հիթի անմշակ տարբեակը: Երգչուհու երկրպագուները սարսափով փակում են ականջները.ոչ ոք չէր  կասկածում անգամ, որ երգչուհու ձայնն իրականում, ահավոր է: «Սևագիր» տարբերակում Բրիթնի Սփիրսը Angel հիթը կատարում է առանց շատ երաժիշտների համար պարտադիր Auto Tune ծրագրի, որն ավտոմատ կերպով  երգչի ձայնը «ձգում-բերում է»լսելի մակարդակի: Հիմա իհարկե այդ «սևագիր»-ը YouTube -ից ջնջել են: Սակայն ովքեր հասցրել են լսել` ցնցված են.նրանք մտածել անգամ չէին կարող, որ առանց տեխնիկական հնարքների իրենց սիրելի երգչուհին չի կարող  ոչ ձայնագրվել, ոչ էլ երգել

Իսկ նրա պրոդյուսերը ասել է, թե Բրիթնին հիմնական կատարումից առաջ հենց այնպես է երգում: Շատերն են այդպես անում,հատկապես, եթե ստուդիայում երկար ու տքնաջան աշխատանք է առջևում:

Իսկ երգը վերջնամշակված տարբերակով այսպես է հնչում:

 Անկախ

Ուկրաինայի ուժայինները ռազմատեխնիկա են մոտեցրել Ղրիմի սահմանին

1148-390x290

Ուկրաինան Ղրիմի հետ սահմանին զրահամեքենաներ, զենիթային”Օսա” համալիր  ու “Գրադ” համակարգ է մոտեցրել, հաղորդում է Lifenews.ru-ն:

Ռազմատեխնիկայի առաջխաղացումը նկատել են Խերսոնի մարզի Ստրելկովոյե գյուղում: “Օսա” համալիրը 4 հրթիռ ունի, այն  ճանաչում է օդային թիրախները շարժման մեջ: Իսկ “Գրադը” 40 արկ ունի ունի նպատակակետի խոցման առավելագույն հեռավորությունը 20,4 կմ է: Դա էլ նախատեսված է կենդանի  ուժը, չզրահապատված մեքենան ու զրահապատ փոխադրիչները խոցելու համար:

Անկախ

Չիաստանում լեռների գագաթները հարթեցրել են այնտեղ օդանավակայան կառուցելու նպատակով

Հեչի քաղաք

Չինացի ճարտարապետները հարթեցրել են Հեչի քաղաքի մի քանի լեռներ այնտեղ 80 միլիոն ֆունտ արժողությամբ ինքնաթիռների վազքուղի կառուցելու համար:

Ինժեներներին հաջողվել է հարթեցնել լեռների գագաթները 2,2 կմ վազքուղի կառուցելու համար, որը ժամանող ուղևորների առջև կբացի գեղեցիկ, եթե ոչ սարսափեցնող տեսարան:

Ծովի մակարդակից 670 մ բարձրություն ունեցող վազքուղին այնքան նեղ է, որ կարող է մեկ ժամում սպասարկել միայն երեք թռիչք, մինչ երկրի ծանրաբեռնված օդանավակայանները այդ թվից 20 անգամ ավել թռիչքներ են ապահովում:

Հեչին գտնվում է Գունասի նահանգում, որտեղ շուրջ չորս միլիոն մարդ է բնակվում:

Նախկինում Հեչի հասնելու համար անհրաժեշտ էր ինքնաթիռով ժամանել Գույլին քաղաք, այնուհետև մեքենայով անցնել 220կմ ճանապարհ:

Օդանավակայանի կառուցման աշխատանքները սկսվել են 2008թ-ին և ավարտվել են անցած տարվա վերջին:

Օդանավակայանը կգործի հաջորդ ամիս:

Իրաքում ավելի քան 50 սպանված մարդկանց մարմիններ են գտել

Լարվածություն Իրաքում

Իրաքի անվտանգության և քաղաքական ճգնաժամը խորանում է:

Չորեքշաբթի օրը ինքնությունը չբացահայտված ավելի քան 50 մարմիններ են հայտնաբերվել հիմնականում շիաներով բնակեցված Ալեքսանդրիա քաղաքում:

Քաղաքի տարբեր հատվածներում հայտնաբերված տասնյակ մարմինների շարքում երկու երեխայի մարմին է եղել:

Մարդկանց մահվան պատճառը դեռևս չեն հրապարակել, իսկ պաշտոնյաները չեն հայտնել, թե երբ են այդ մարդիկ սպանվել:

Իրաքի տարածքում շաբաթներ շարունակ արյունալի մարտեր են տեղի ունենում, քանի որ Իրաքի ուժերը պայքարում են Իրաքի և Սիրիայի իսլամական պետության արմատական սունի զինյալների դեմ:

Ապստամբ սուննիթներն Իրաքի բուհ-ից միջուկային նյութեր են գողացել

ÎÀÎ "Íîâîñèáèðñêèé çàâîä õèìè÷åñêèõ êîíöåíòðàòîâ"Իրաքի իշխանություները ՄԱԿ-ին տեղեկացրել են զինյալների  գողացած միջուկային նյութերի մասին, որոնք ` Մոսուլ քաղաքի համալսարանում կիրառվել են գիտական նպատակներով, հաղորդում է  ВВС-ի ռուսական ծառայությունը:

Իրաքյան իշխանությունների տվյալներով, Մոսուլի համալսարանից գողացվել է շուրջ 40կգ ուրանի միացություն, որը կարող է կիրառվել զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու նպատակով:

Սակայն, ԱՄՆ-ի ներկայացուցիչները կատարվածում վտանգ չեն տեսնում: Ամերիկացի դիվանագետների կարծիքով, գողացվածում հարստացված ուրան չկա, ուստի, դրանից զենք պատրաստելն անհնար է:

Անկախ

Նեպալում Բրազիլիայի հավաքականի դեռատի երկրպագուհին կախվել է

1139-390x290Նեպալի Բհարաուլ գյուղի 15-ամյա դպրոցական Պրագյա Թհապան ինքնասպան է եղել ԱԱ-2014-ի կիսաեզրափակչի` Գերմանիա-Բրազիլիա խաղից հետո, հաղորդում է Росбалт-ը:

Աղջիկն ընկերների հետ նայել է բրազիլական թիմի խաղը: Սակայն, Գերմանիայի 7:1 հաշվով  հաղթանակից հետո, ընկերները սկսել են ծաղրել նրան: Վիրավորված աղջիկը տուն է գնացել, որտեղ վիճել է քրոջ հետ.վերջինս էլ երկրպագում էր Գերմանիայի թիմին:

Նրանց վեճին խառնվել է մայրը, որը նույնպես Գերմանիայի թիմին է պաշտպանել: Հետևանքը եղել է այն, որ Պրագյան փակվել է իր սենյակում ու չդիմանալով էմոցիոնալ լարվածությանը, կախվել է:

Անկախ

Նորվեգիայի արքայադուստրն իրեն մեդիում է հայտարարել

09084243.659839.6719Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի դուստրը հայտարարել է, թե ինքը երկրի մի քանի քաղաքներում սպիրիտիզմի հրապարակային սեանսներ է անցկացնելու:  42-ամյա Մարտա-Լուիզայի շոուի տոմսի արժեքը 250 դոլար է:  Նրան օգնելու է բրիտանացի մեդիում Լիզա Ուիլյամսը, հաղորդում է regnum.ru-ը:

Սկանդինավցիներին առաջարկվում է հետևել, թե ինչպես է  արքայադուստրը շփվելու մեռյալ հոգիների հետ: Այդ լուրը նորվեգացիներին վրդովեցրել է, քանի որ, տարիներ առաջ նույն արքայադուստրը հայտարարեց, թե կարողանում է հրեշտակների հետ շփվել ու դպրոց էր բացել նունը ցանկացողներին սովորեցնելու համար: Սակայն, դյուրահավատ նորվեգացիներն ասում են, որ այդ դասընթացները խաբեություն էին:

Անկախ

Ռուսաստանը Կուբային ներել է 32 մլրդ դոլարի պարտքը

o_507234Այսօր Դաշնային խորհուրդը վավերացրել է մի համաձայնագիր, որի համաձայն Մոսկվան   Կուբայի հանրապետությանը ներում է  նախկին ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում տրամադրած վարկով  32 մլրդ դոլարի պարտքը:

Դեռևս 2013-ի հոկտեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրի համաձայն, Կուբայի` ՌԴ-ին պարտքը կազմում է 35.2 մլրդ դոլար: Փաստաթղթով նախատեսվում է, որ պարտքի 90%-ը կներվի, իսկ մնացած 10%-ը պետք է մարվի 10 տարում, կիսամյա վճարումներով, հաստատված սեփական ժամանակացույցով: Առաջին վճարումը Կուբան  կատարելու է 2014-ի հոկտեմբերի 25-ին, իսկ վերջինը` 2024-ի ապրիլի 25-ին:

Սպասվում է, որ այդ վճարումները կծառայեն Կուբայի տարածքում ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Անկախ

Հզոր «Նոգուրի» թայֆունը սպառնում է Տոկիոյին

o_979307Ավելի քան 30 մարդ է տուժել Ճապոնիայի հարավում, «Նոգուրի» թայֆունի հետևանքով:  Տարերքը պատուհասել է  Օկինավա պրեֆեկտուրային նախօրեին, հուլիսի 8-ին: Մարդկանց մեծամասնությունը վիրավորվել է  ուժգին քամու պատճառով, որը բառացիորեն, նրանց գետնին է գցել: Պոկվել են տանիքներ ու տապալվել ծառեր: Հոսանքազրվել է ավելի քան 100 հազար տուն: Քամու արագությունը էպիկենտրոնում հասնում է 70 մ/վրկ-ի: Տարածաշրջանում հատուկ նախազգուշացում է արվել.տարհանվել է 600 հազար մարդ:

Հիմա թայֆունը խաղաղ օվկիանոսից ուղղություն է վերցնում  դեպի հյուսիս, հաղորդում է “Россия 24”: Սպասվում է, որ այն կհասնի երկրի հարավային ափերին: Եթե քամու ուղղությունը չփոխվի, ապա «Նոգուրին» կարող է հասնել Ճապոնիայի կենտրոնական շրջաններ ու Տոկիո:

Անկախ

Չինաստանում ցեխաջրերի հոսքի հետևանքով 17 մարդ է անհետ կորել

o_925349Չինաստանի Յունան նահանգի Ֆուգուն գավառում հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը  հեղեղ է եղել: Անհետ կորել է 17 մարդ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մեկն էլ թեթև վնասվածքներ է ստացել:

Հիմա տեղում փրկարարական աշխատանքներ են  տարվում:

Անկախ