Բուենոս Այրեսի քաղաքային օրենսդիր մարմնի հայտարարությունը

Հայոց ցեղասպանության ճանաչման գործումԱպրիլի 4-ին Բուենոս Այրես քաղաքի օրենսդիր մարմինը միաձայն ընդունեց հայտարարություն` 2014թ. ապրիլի 24-ը` Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի օրը, որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանության օր» հիշատակելու վերաբերյալ:

Նախաձեռնության հեղինակներն են քաղաքային օրենսդիր մարմնի պատգամավորներ Ռաքել Էռերոն, Վիրխինիա Գոնսալես Գասը և Պաբլո Պերեյրան:

Օրենսդիր մարմինը նաև հաստատել է պատգամավոր Պաբլո Պերեյրայի մեկ այլ նախաձեռնություն, համաձայն որի գործադիր իշխանությունը Կրթության նախարարության միջոցով պետք է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկի, որպեսզի 2014թ. ապրիլի 24-ին և հաջորդող տարիներին` այդ նույն օրը, Բուենոս Այրես քաղաքի տարբեր դպրոցներում և կրթական հաստատություններում «Ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օր» խորագրով միջոցառումներ իրականացվեն:

Հիշատակի այս օրը պետք է ներառվի Բուենոս Այրես ինքնավար քաղաքի կրթական ծրագրի մաս կազմող հիշատակի և տոների օրացույցում՝ ի հիշատակ ապրիլի 24-ին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության:

 Անկախ

Ավստրալիայում արական և իգական սեռերին ավելացել է ևս երկուսը՝ անհայտ և չեզոք

ser    Ավստրալիայի գերագույն դատարանը որոշում է կայացրել, համաձայն որի իրենց սեռական պատկանելիության հարցում չկողմնորոշված մարդիկ արդեն պարտավոր չեն լինի ընտրելու արական կամ իգական սեռերի միջև: Այս սեռերին ավելացել է ևս երկուսը՝ անհայտ և չեզոք: Այս որոշման համար Ավստրալիան հետևել է Նոր Զելանդիայի օրինակին: Նշենք, որ Նեպալում և Բութանում արական և իգական սեռերից բացի մարդիկ հնարավորություն ունեն ընտրելու նաև X տարբերակը:

Անկախ

Մալազիական Boeing-ի սև արկղերը հայտնաբերելու հույս գրեթե չկա

o_920086

Հնդկական օվկիանոսում մալազիական Boeing-ի որոնողական աշխատանքները շարունակվում են : Որոնումները Ավստրալիայի ափերի մոտ են կատարվում: «Սև արկղերը» կարող են «իրենց» գտնվելու վայրի մասին ազդանշանել մոտ մեկ ամիս:

Ավստրալական Ocean Shield  ու բրիտանական Echo նավերը, որոնք մասնակցում են որոնողական օպերացիաներին, հագեցած են հզոր սարքավորումներով, որոնք կարող են ընդունել մոտ 6 կմ խորությունից արձակվող ազդանշաններ: Որոնման  տարածքում օվկիանոսի խորությունը 4 կմ է:

Գլխավոր խնդիրն այն է, որ մինչ օրս չի հաջողվել սահմանափակել որոնման գոտին: Հիմա նավերը որոնումներ են կատարում 217 հազար քկմ տարածքում: Առայժմ որոնումները ոչ մի արդյունք չեն տվել:

Անկախ

Ղրղզստանի նախկին նախագահը 25 տարվա ազատազրկման է արժանացել

бакиев-390x290Բիշկեկի դատարանը Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևիի նկատմամբ դատավճիռ է կայացրել:

Դատարանը Բակիևին մեղավոր է ճանաչել Մեծ Բրիտանիայի քաղաքացի Շոն Դեյլիի նկատմամբ մահափորձի մեջ:

Պեության նախկին ղեկավարի եղբայրն ու կրտսեր որդին ցմահ բանտարկության են դատապարտվել, ավագ որդին` 20 տարվա կալանքի` գույքի առգրավմամբ:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ 2005-ին Բակիևները որոշել են տիրանալ Ղրղզստանի   Տալասի մարզի Դեժուրեյ ոսկու հանքին : Այն ժամանակ այդ հանքավայրը պատկանում էր  Oxus Gold ընկերությանը: Ու ընկերության ղեկավար Շոն Դեյլի նկատմամբ մահափորձ է կատարվել:

Նախագահ Բակիևին տապալեցին 2010-ի ապրիլին տեղի ունեցծ հեղափոխության արդյունքում:

Անկախ

Էկվադորում հրաբուխը 10 կմ-անոց մոխրասյուն է արտանետել

2.jpg

Էկվադորի կենտրոնական հատվածում գտնվող Տունգուրաուա հրաբուխը արտանետել է 10 կմ բարձրությամբ ծխի ու մոխրասյուն: Հրաբխի մոտ  գտնվող ավանների բնակիչները լրջորեն վախենում են, որ հրաբուխը կարող է ժայթքել:

Տունգուրաուան   ակտիվության նշաններ է ցույց տվել  փետրվարի սկզբին: Ինչպես փորձագետներն են ասում, ուրբաթ օրը հրաբխի ներսում  տեղի է ունեցել  պայթյուն:

«Հիմա մոխրի արտանետումը թույլ է»,-հայտնել են երկրի Ռիսկերի կառավարման  ազգային վարչության քարտուղարությունից: Հաղորդվում է նաև, որ այս հրաբուխը` որի անունը թարգմանվում է որպես «հրի բերան», ակտիվ է արդեն 15 տարի:

Անկախ

Այսօր Աֆղանստանում նախագահական ընտրություններ են

выборы-390x290Աֆղանստանում այսօր մեկնարկել են նախագահական ու մունիցիպալ ընտրությունները

Սպասվում է , որ քվեարկությանը կմասնակցի շուրջ 12 մլն բնակիչ: Ընտրատարածքները կաշխատեն 07:00-ից մինչև 16:00-ն, սակայն, անհրաժեշտության դեպքում այդ ժամանակը կարող է փոքրի ինչ երկարաձգվել:

Ընտրություններում հաղթելու համար, թեկնածուին անհրաժեշտ է հավաքել  բոլոր ձայների ավելի քան կեսը: 8 թեկնածուներից 3-ը հաղթանակի ռեալ հնարավորություններ ունեն:  Եթե դա  չկատարվի, ապա երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 28-ին:

Պակիստանում ինը ամսական երեխային մեղադրել են սպանության մեջ

nine-month-old boy-pakistanՊակիստանում դատարան ներկայացաված ինը ամսական տղային մեղադրում են մարդասպանության մեջ:

Երեխան՝ Մուհամեդ Մոսա Խանին մեղադրել են նաև ոստիկանությանը սպառնալու և պետական գործերին միջամտելու մեջ:

Նրան դեմ մեղադրանք են ներկայացրել իր ընտանիքի մյուս անդամների հետ միասին՝ Լահորում գազի գողերին գտնելու նպատակով իրականացված հետախուզությունից հետո: Երեխային գրավի դիմաց ազատել են, իսկ գործի քննարկումը հետաձգել մինչև ապրիլի 12-ը:

unnamedՈստիկանության տեղեկություններով կասկածյալները փորձել են սպանել սպաներին՝ հետախուզության ընթացքում նրանց վրա քարեր նետելով:

Express Tribune-ի տեղեկություններով՝ դատարան բողոք էր ներկայացվել Մուհամեդ Յասենի ամբողջ ընտանիքի դեմ՝ ներառյալ ինը ամսեկան երեխան:

Այժմ տեղեկություններ կան, որ տեսուչին չեն թույլատրել երեխայի դեմ գործ հարուցել:

Երեխայի հայրը հայտնել է, որ իրենք պարզապես ցույց էին կազմակերպել՝ բողոքելով իրենց շրջանում էլեկտրականության պակասի դեմ:

Ըստ News International-ի՝ դատավորը չէր կարող չքննել երեխայի դեմ հարուցված գործը, քանի որ դա իր իրավասությունների մեջ չէր մտնում:

 Անկախ

Նավի խորտակվելուց հետո 11 հյուսիսկորեացիներ անհետ կորած են համարվում

հյուսիային կորեա, նավՀարավային Կորեայի հարավարևելայն ափերի մոտ Մոնղոլիայի դրոշով բեռնատար նավ է խորտակվել՝ հյուսիսկորեացի երկու նավաստի է զոհվել, 11-ը անհետ կորած են համարվում:

Հարավային Կորեայի ափամերձ սահմանային ծառայության աշխատակիցները ուրբաթ առավոտյան խորտակվող նավից փրկել են երեք նավաստիների:

Հարավային Կորեայի պաշտոնատար անձանց տվյալներով՝ փրկվածները բուժօգնություն են ստանում Չեջու կղզում:

Նավի խորտակման պատճառները հայտնի չեն:

Նավը դուրս էր եկել Հյուսիսային Կորեայից և ուղևորվում էր Չինաստան:

Այն Մոնղոլիայի դրոշ էր կրում, սակայն բոլոր անձնակազմի անդամները հյուսիսկորեացիներ են եղել:

 Անկախ

Տեխասցին չուպակաբրա է բռնել

o_924720

Տեխասի բնակիչ Բուբբա Սքոթը իր տան մոտ, ծառի վրա չուպակաբրա է հայտնաբերել.համենայն դեպս նա այդ կենդանուն առասպելական էակի տեղ է դրել, որի անունն իսպաներենից թարգմանաբար նշանակում է «այծերի վամպիր»: Նա վայրի կենդանուն իջեցրել է ծառից ու վանդակի մեջ դրել:

Իսկապես էլ այդ կենդանին բավականին տարօրինակ տեսք ունի.նման է քաչալ շան կամ էլ կոյոտի ու շատ երկար թաթեր ունի: Գիտնականները դժվարանում են որոշել, թե  որ տեսակին է այդ կենդանին պատկանում: Մի վարկածի համաձայն, շան ցեղատեսակից է, ու քաչալացել է  քոսի հետևանքով:

Այս տարօրինակ կենդանու մասին առաջին տեղեկությունները գրանցվել են 1995-ին, Պուերտո Ռիկայում: Այդ ժամանակից սկսած, նրան տեսել են Մեքսիկայում ու Մեն նահանգում:

Անկախ

Չինաստանում ջրհեղեղից տուժել է 1,2 մլն մարդ

китай-390x290

Տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղները Չինաստանում խաթարել են շուրջ 1,2 մարդու կենսագործունեության պայմանները:

Փրկարարների տվյալներով, առատ տեղումների  հետևանքով կենտրոնական, հարավ ու հարավ-արմտյան գավառներում ջրերի մակարդակը բարձրացել է, ցեխաջրերի հեղեղներ են: 21 մարդ է զոհվել, 4-ն անհետ կորած են համարվում:

Տուժած շրջաններում հիմա փրկարարա-որոնողական  ու վերականգնողական աշխատանքներ են տարվում:

Չինաստանում առատ տեղումները սկսվել են մարտի 27-ից: Դրանք հանգեցրել են ջրհեղեղի, սողանքների: Ավերվել է շուրջ 1500 տուն, տանիքից զրկվել 17 հազար մարդ, դժվարացել է ճանապարհային հաղորդակցությունը: Որոշ շրջաններում ճանապարհները քարերով ու տապալված ծառերով փակ են:

Նախնական գնահատումներով, ջրհեղեղի պատճառած տնտեսական վնասն արդեն կազմում է 650 մլն յուան (105,7մլն դոլար):

Անկախ

Լատվիայում պատգամավորներին թալանել են սեյմի նիստի ժամանակ

загруженноеՌիգայում  Լատվիայի խորհրդարանի (սեյմ) նիստի ժամանակ, անծանոթ չարագործները 3 պատգամավորների փոքրածավալ համակարգիչներն են գողացել:

Գողերի զոհն են դարձել խորհրդարանի փոխխոսնակ Անդրեյ Կլեմնտևն ու Ձինտարս Ռանսաչսը և պատգամավոր Յանիս Վուցանսը:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Հայտնի է, որ խորհրդարանի շենք մտնել կարելի է միայն հատուկ անցաթղթով: Առայժմ տուժածներին նոր տեխնիկա են գողացվածի փոխարեն տվել:

Անկախ

Գաբրիել Գարսիա Մարկեսը հոսպիտալացվել է

Գաբրիել-Գարսիա-ՄարկեսԳրականության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը հոսպիտալացվել է Մեքսիկայի մայրաքաղաքում: 87-ամյա գրողի առողջական վիճակի ու հոսպիտալացման պատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Նախնական տվյալներով, հնարավոր է, որ Մարկեսի մոտ  թոքաբորբ լինի:

Գաբրիել Գարսիա Մարկեսը հռչակվել է ողջ աշխարհում.ստեղծագործություններից հատկապես հայտնի են «Հարյուր տարվա մենությունը»,» Նահապետի աշունը», «Գնդապետին ոչ ոք չի գրում» գործերը:

Օրացույցի այս օրը

3101

Վեբ-վարպետի օրը

Ապրիլի 4-ին նշվում է Վեբ-վարպետի օրը: Ամսաթիվը պատահական չէ ընտրված: Եթե նայենք թվային տեսքին` 4.04, ապա կտեսնենք, որ այն  գրությամբ հիշեցնում է 404 սխալը («Էջը գտնված չէ»), որն անմիջական կապ ունի վեբ-վարպետի աշխատանքի հետ: Ու , բացի այդ, ամսաթիվը համընկնում է  Համացանցի միջազգային օրվա հետ:

«Վեբ-վարպետ» տերմինն առաջին անգամ շրջանառության մեջ դրեց Համացանցի «նախահայր» Թիմ Բերներս-Լին` «Օնլայնում հիպերտեքստի ոճի ձեռնարկ» փաստաթղթում, 1992-ին:1990-ին «համահասանելի» համացանցը նոր էր սկսել զարգանալ ու առաջին վեբ-վարպետների աշխատանքը խիստ բազմազան էր` վեբ-դիզայներ, հեղինակ ու  կայքի մոդերատոր, ծրագրավորող ու ցանցային ադմինիստրատոր, կոնտենտ-մենեջեր (նա ով պատասխանատու է կայքի  բովանդակային լրացումների համար), կայքի տեխնիկական աջակցության աշխատակից:

Տոնդ շնորհավոր, վեբ-վարպետ:

Անկախվե

Սաուդյան Արաբիան աթեիստներին ահաբեկիչներ է անվանել

an3001396512340

Բրիտանական “The Independent”-ը    իրավապահ  “Human Rights Watch”-ին հղում անելով , տեղեկացնում է, որ Սաուդյան Արաբիայում մի շարք նոր օրենքներ են ուժի մեջ մտնում, որոնցով աթեիստներին կարգում են ահաբեկիչները դասը: Օրենքներն ուղղված են հասարակական բոլոր բողոքները, որոնք կարող են”վնասել հասարակական կարգը” ճնշելուն: Սկզբում օրենքները որոշել էին ուղղել սաուդացիների դեմ, որոնք պատրաստվում էին մասնակցել Սիրիայի քաղաքացիական կռվին` ապստամբների կողմից: Սակայն, դրանք հետագայում ավելի ընլայնված նշանակություն ստացան ու հիմա  ահաբեկչությունը որակվում է որպես “աթեիստական մտածողության կոչեր կամ էլ իսլամի հիմքերը, որի վրա հիմնված երկիրը, կասկածի տակ առնելու փորձեր”:.isra.com

Օլանդը հաշտվել է նախկին կնոջ հետ

ol3001396514018Ֆրանսիայի նախագահ Օլանդի հարաբերություններն իր կանանց հետ նոր մակարդակ են տեղափոխվել, որոնք նշանավորվել են պետության ղեկավարի` նախկին քաղաքացիական տիկնոջ հետ հաշտեցման փաստով:

Դա փորձառու քաղաքական գործիչ Սեգոլեն Ռուայալին թույլ է տվել նախարարների նորացված կաբինետի անդամ դառնալու:

Երբ Օլանդը դարձավ նախագահ, Սեգոլեն Ռուայալը ֆրանսիական քաղաքականությունից դուրս մղվեց Օլանդի սիրուհի Վալերի Տրերվեյլերի  պահանջով, որը կտրականապես դեմ էր, որ իր մրցակցուհին հայտնվեր իր տղամարդու կողքին: Սակայն, վերջերս Օլանդին բռնեցին տիկին Տրիերվեյլերին դավաճանության մեջ, ու նա ստիպված էր Առաջին տիկին տիտղոսին հրաժեշտ տալ:  Ամենայն հավանականությամբ, Վալերիի ազդեցությունից ազատվելով, Օլանդը կարողացել է ընդհանուր լեզու գտնել Սեգոլեն Ռուայալի հետ: Ի դեպ, նրանք միասին 30 տարի են ապրել և ունեն համատեղ 4 երեխա:isra.com

Անկախ

Պոռնոաստղը` գերմանական ուլտրաաջ կուսակցության դեմք

o_923076

Գերմանիայի Ազգային-դեմոկրատական ուլտրաաջ  կուսակցության ներկայացուցիչները իրենց շարքերը արական սեռի նոր կողմնակիցներով համալրելու գերազանց միջոց են գտել: Նրանք սկսել են համագործակցել ճանաչված պոռնոաստղ ու ազգայնական Իննա Գրոլի հետ, որը նկարահանվում է մեծահասակների համար նախատեսված ֆիլմերում` Կիտի Բլեր կեղծանունով : Նա ակտիվորեն մասնակցել է կուսակցության գովազդային բոլոր հնարավոր քարոզարշավներին: Օրինակ, ընտրությունների ժամանակ 28-ամյա աղջիկն իր անսովոր հանդերձներով կանգնել է ընտրատարածքների մուտքերի մոտ ու կողքից անցնող տղամարդկանց կոչ արել քվեարկել ազգայնականների օգտին: Կուսակցության ներկայացուցիչների հետ նա մեկնել է ագիտացիոն ուղևորությունների ու հասցրել է ծանոթանալ կուսակցության բարձրաստիճան շատ պաշտոնյաների հետ:Վերջերս Գրոլի կուսակցական կարիերան հենց այդպես` սկանդալով էլ ավարտվեց:

Բանն այն է, որ վերջերս կուսակցության ներկայացուցիչները դիտեցին պոռնոաստղի վերջին ֆիլմը, որտեղ նա սեքսով էր զբաղվում սևամորթի հետ: Ազգայնականները սարսափեցին տեսածից ու իսկույն աղջկան հեռացրին կուսակցությունից: Աղջիկը չէր հասցրել  այդ հարվածից ուշքի գալ` գերմանական պոռնոարտադրության ներկայացուցիչները նրան  «հակամարդկային հայացքների» համար բոյկոտ հայտարարեցին:

«Մեր գործում մենք ողջունում ենք ցանկացած ազգության ներկայացուցիչներին: Միակը, ում չենք սպասում` նացիստներն են: Եթե մենք առաջ իմանայինք, թե ինչ հայացքներ ունի Գրոլը, մենք երբեք նրան աշխատանքի չէինք վերցնի»,-հայտարարել է GGG խոշոր բեռլինյան պոռնորարտադրության մամլո քարտուղար Ջոն Թոմսոնը: Թե ինչպես հիմա պիտի Գրոլը վաստակի կյանքի համար` անհայտ է: Նրա մեկնաբանությունները չեն բերվում:

Անկախ

Յակուձան իր հեղինակությունը բարելավելու համար կայք է բացել

1396507938_526671002Ճապոնական խոշոր մաֆիոզ «Յամագուտի-գումի» խմբավորումը համացանցում  սեփական կայքն է բացել: Դա արվել է հասարակայնության աչքի առջև  իրենց հեղինակությունը բարձրացնելու նպատակով, քանի որ վերջին տարիներին խմբավորման մասնակիցների թիվը նվազում է:

Մասնավորապես, 2013-ին յակուձաների թիվը 1992-ի` ամենացածր նիշին է հավասարվել: Դրան նպաստում է նաև -ճապոնական օրենսդրության անընդհատ խստացումը: Այդ քայլերին ի պատասխան «Յամագուտի-գումին» որոշել է ցույց տալ. որ ճապոնական մաֆիան ոչ միայն հանցավոր գործունեությամբ է զբաղվում:

Նոր կայքում ի մի են բերվել  խմբավորման պատմության «փառահեղ» պահերը: Օրինակ, զետեղված են խմբավորման անդամների նկարները, երբ նրանք օգնում են 2011-ի ավերիչ երկրաշարժի ու ցունամիի պատճառած վնասների վերացման  աշխատանքներին: Կայքում շարադրված է նաև խմբավորման փիլիսոփայությունը, որի էությունը հետևյալն է.»ուժեղը միշտ պետք է պայքարի անարդարության դեմ և օգնի թույլերին»:

Կայքն այցելողները հնարավորություն կստանան դիտելու հատուկ կայքի համար տեսագրվաշ երգերի հոլովակը` էնկ ավանդական ժանրում (ճապոնական ռոմանս):

Հերթական ցնցումից հետո ցունամիի նոր ալիք Չիլիում

18-390x290

7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո ցունամիի նոր ալիք է բարձրացել Չիլիի մի քանի քաղաքներում:

Ջրագրության ու օվկիանոսագրության չիլիական ծառայության տվյալներով, աղետի հետևանքով տուժել են Արիկա, Իկիկե, Պատաչե, Անտոֆագաս, Պիսագուա և այլ բնկավայրերը:

Չիլիի նախագահ Միշել Բաչելետը Արիկա է մեկնել, որպեսզի անձամբ գնահատի 8,2 մագնիտուդով երկրաշարժի պատճառած վնասը: Հյուրանոցը, որտեղ նա իջևանել է, գտնվում է ափից 40 մ հեռավորության վրա:

Վերջին տվյալներով, երկրաշարժերի ու ցունամիի հետևանքով Չիլիում զոհվել է 6 մարդ, անհետ կորած են համարվում 2 աղջիկներ: 9 մարդ Պերուում վնասվածքներ են ստացել:

Անկախ

Սաուդյան Արաբիայում աթեիստները այսուհետ ահաբեկիչներ կհամարվեն

Աբդուլահ    Սաուդյան Արաբիայում իրականացված օրենսդրական փոփոխությամբ աթեիստները այսուհետ համարվելու են ահաբեկիչներ և դատապարտվելու 20 տարվա ազատազրկման: «Ռադիկալի» հաղորդմամբ՝  սաուդ արքա Աբդուլահի որոշմամբ աթեիստները հայտնվելու են «Ալ Քայիդայի» և «Հըզբոլահի» նման ահաբեկչական կազմակերպությունների շարքում: Այսպես աթեիզմի գաղափարախոսության կրողները դատապարտվելու են համաձայն «ահաբեկչության դեմ պայքարի» օրենքի: Այս փոփոխությունը քննադատության է արժանացել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից:

Անկախ

Հյուսիսային Կորեան սկսել է իրականացնել իր սպառնալիքները

ol3001396424757

Փորձագետները ենթադրում են, որ երկրաշարժը, որի առավելագույն ուժգնությունն ըստ Ռիխտերի սանդղակի գերազանցել է 5 բալը, լրիվ հնարավոր է, որ Հյուսիսային Կորեայի իրականացրած միջուկային փորձարկումների հետևանքը լինի:

Նման  եզրակացության փորձագետներին մղել է այն փաստը, որ ընդամենը 20 օր  առաջ Հյուսիսային Կորեան իր հարավային հարևաններին ու նրանց դաշնակիցներին  սպառնալիքների հերթական չափաբաժինն էր հրամցրել, հայտարարելով միջուկային նոր փորձարկումներ սկսելու հնարավորության մասին:

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով, գիշերը տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Կորեական թերակղզուց 130 կմ հեռավորության վրա, ծովի մակերևույթից 10 կմ խորությունում:

«Daily Telegraph» տեղեկացնում է, որ փորձագետներ առայժմ երկրաշարժի առաջացման վերաբերյալ պաշտոնական եզրակացություն չեն կարողանում անել:

Անկախ