Աշխարհի ամենագեր երեխաներից մեկը շաբաթական 180 բանան, 8 կգ կարտոֆիլ և 14 կգ բրինձ է ուտում

91սմ հասակ ունեցող, ինը տարեկան Սուման Խաթունը կշռում է 88 կգ, ինչը հինգ անգամ ավելին է, քան նրա տարիքի համար սովորական համարվող քաշը:

ՍումաՍումա Suman Khatun2

Հնդկաստանի արևմտյան Բենգալի բնակիչը մեկ շաբաթվա ընթացքում ուտում է 14 կգ բրինձ, 8 կգ կարտոֆիլ, 8 կգ ձուկ և մոտ 180 բանան:

Հրապարակված տեսանյութում Սուման ուտում է իր սիրելի բենգալյան քաղցրավենիքները և պայքարում անկողնուց բարձրանալու համար:

Սուման նշում է, որ իր բոլոր ընկերները նիհար են, և ինքը խնդիրներ է ունենում կանգնելու, նստելու, ընկերների հետ խաղալու և վազելու հետ կապված:

Աղջկա ծնողները անկարող են վերահսկել նրա ուտելու սովորույթը և անհանգստանում են Սումայի համար, քանի որ նրանց մյուս երեխաները խանգարումներ չունեն:

Սումայի ծնողները դիմել են իրենց տեղի բժիշկներին Սումայի քաշը վերահսկելու հարցում օգնելու համար, սակայն նրանց հայտնել են, որ աղջիկը պետք է հետազոտություն անցնի:

Չինաստանը մինչև 2020թ-ը կարգելի ածխի օգտագործումը Պեկինում


caol (1)

Ծխով պատված Չինաստանի մայրաքաղաքը աղտոտման դեմ ծրագրի շրջանակներում պատրաստվում է մինչև 2020թ-ը արգելել ածխի վաճառքը և օգտագործումը:

Պեկինի քաղաքային շրջակա միջավայրի պաշտպանության բյուրոն այս ծրագրի մասին հայտնել է երկուշաբթի օրը՝ ավելացնելով, որ փոխարենը առաջնային տեղ կհատկացվի էլեկտրականության և բնական գազի օգտագործմանը՝ հատկապես ջեռուցման նպատակով:

Սինհուա լրատվական գործակալության տվյալներով՝ 2012թ-ին ածուխը կազմել է Պեկինի էներգասպառման քառորդ մասը:

Չնայած Պեկինում ածխի օգտագործման արգելքին՝ սպասվում է, որ Չինաստանում կաճի ածխի օգտագործումը: Ածխի օգտագործումը Չինաստանին դարձրել է աշխարհում ամենաշատ ածխածին և այլ գազեր արտանետող երկիրը:

Սեպտեմբերին Չինաստանի կառավարությունը արգելք էր դրել Պեկինի, Շանհայի և Գուանչժուի մոտակայքում գտնվող ածուխով աշխատող էլեկտրակայանների վրա:

 

Տղամարդիկ կարող են հրաշալի երեխա դաստիարակել

ol3001407146143Օրեգոնի նահանգի հետազոտողները վստահեցնում են, որ ուժեղ սեռի ներկայացուցիչները կարող են  իրենց երեխաների դաստիարակությամբ զբաղվել ու հոգ տանել աճող սերնդի մասին նույնքան արդյունավետ,որքան կանայք են անում:

Սարինա Սատուռնի ղեկավարությամբ կատարված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հոր ու երեխայի միջև կապը նվազ ամուր չէ, քան երեխայի ու մոր կապը:

«New Statesman»-ի տեղեկացմամբ, այդ հայտարարությունը հաստատվում է երկու սեռի ծնողների ուղեղի սկանավորմամբ:

Հետազոտության հեղինակների կարծիքով, երեխայի դաստիարակման գործում  ժամանակակից աշխարհում տղամարդու դերը սոցիալական ու մշակութային  բնույթի փոփոխություններով է պայմանավոված: Հիշյալ գիտական աշխատության մանրամասն նկարագրությունը հրապարակվել է  «Proceedings of the National Academy of Sciences» ամսագրում: isra.com

Facebook-ի համար լուսանկարվելիս տղամարդը պատահաբար ինքնասպան է եղել իր ձեռքի ատրճանակով

Oscar Otero Aguilar2Մեքսիկացին մահացել է ատրճանակի կրակոցից, որի հետ նա պատրաստվում էր լուսանկարվել:

Զոհը 21-ամյա Օսկար Օտերո Ագիլարն է եղել:

Նախքան միջադեպը՝ Օտերո Ագիլարը իր երկու ընկերների հետ խմել է Մեխիկոյում:

Դեպքի վայր հրավիրված պետական մարմինների աշխատակիցների տեղեկություններով՝ Օտերո Ագիլարը գլխին կրակոց է ստացել:

Հասարակության անվտանգության նախարարության տեղեկություններով՝ Օտերո Ագիլարի մահը, ըստ երևույթին, դժբախտ պատահար է եղել:

Նախարարությունից հայտնում են, որ լուսանկարը նախատեսված է եղել Facebook-ի համար:

Ագիլարի ընկերներից մեկին ձերբակալել են, իսկ մյուսը՝ փախուստի է դիմել:

Օտերո Ագիլարը Facebook-ի նախկին լուսանկարներում նստած է ալկոհոլային խմիչքների կողքին, ինչպես նաև կանգնած կամ նստած է տարբեր տեսակի մեքենաներում:

 Անկախ

Իսրայելը Գազայի հատվածից դուրս է բերում զորքերը

f_35Իսրայելը հրադադարի շրջանակներում, Գազայի հատվածից դուրս է բերում ցամաքային զորքերը, հաղորդում է   Reuters-ը:

Ավելի վաղ Իսրայելն ու Պաղեստինը պայմանավորվել էին նոր` 72-ժամյա հրադադարի վերաբերյալ, որը կսկսվի օգոստոսի 5-ին, ժամը 13:00-ին:

Քիմ Քարդաշյանը ցանկացել է ծնողազուրկ երեխա որդեգրել Թայլանդում

kim-kardashyanԱյս տարվա սկզբին Քիմ Քարդաշյանը այցելելով Թայլանդ, հակիրճ նշել էր Փինք անունով տեղաբնակ ծնողազուրկ երեխային որդեգրելու իր ցանկության մասին:

Քարդաշյանը հայտնել էր, որ ինքը անընդհատ մտածում է այդ երեխայի մասին՝ Քանյեին տեղեկացնելով, որ ցանկանում է որդեգրել աղջկան:

33-ամյա Քարդաշյանը և 37-ամյա Ուեսթը ունեն 1 տարեկան դուստր: Քիմի այս հայտարարության վերաբերյալ Քանյեի պատասխանը չի տեսագրվել, սակայն Քարդաշյանների մայրը՝ Քրիս Ջենները ընդդիմացել էր այս գաղափարին:

Ջենները հայտնել էր, որ Քիմը որոշակի ժամանակահատված տարվում է որոշ գաղափարներով և խորությամբ չի մտածում իր գործողությունների մասին՝ ավելացնելով, որ Քիմը այդ աղջկա կյանքը փոխելու համար շատ այլ բաներ կարող է անել առանց նրան իր տուն տանելու:

 Անկախ

Հայտնաբերվել են 40 միլիոն տարի առաջ գոյություն ունեցած հսկա պինգվինի մնացորդներ

giant penguinՀնէաբանները հայտնաբերել են 37-40 միլիոն տարի առաջ գոյություն ունեցած հսկայական պինգվինի մնացորդներ:

Պինգվինի մնացորդներից հետազոտողները եզրակացրել են, որ այս պինգվինը իր չափերով ավելի մեծ է եղել իրենից առաջ կամ հետո գոյություն ունեցած ցանկացած պինգվինից:

Այսպես կոչված պելիյուդիպտես տեսակի պինգվինը կտուցի ծայրից մինչև ոտքի ծայրը ունի 2,02 մ հասակ, ինչը ավելի բարձր է, քան ներկայիս կայսերական պինգվինը:

giant penguin1Պինգվինի մնացորդները հայտնաբերել են Անտարկտիկայի թերակղզու մոտակայքում գտնվող կղզիների շղթային պատկանող Սեյմուր կղզում:

Կմախքի հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ հսկա պինգվինը կշռել է ավելի քան 115 կգ, որը ավելի քան երկու անգամ ավելին է, քան կայսերական պինգվինի կշիռը:

Դրա մեծ չափերից դատելով՝ կարելի է եզրակացնել, որ այն ջրի տակ կարողացել է մնալ առնվազն 40 րոպե:

 Անկախ

Կոլումբիայում կամրջի փլուզման հետևանքով 27 մարդ է տուժել

152-390x290Կոլումբիայի Մոնտերիա քաղաքում կառուցվող ավտոմոբիլային կամրջի փլուզման հետևանքով վիրավորվել է առնվազն 27 մարդ, հաղորդում է today.kz-ն:

Տուժածները հոսպիտալացվել են, նրանց մեծ մասն արդեն տուն է ուղարկվել:

Ինչպես Մոնտերիայի քաղաքապետ Կառլոս Կորրան է ասել, փրկարարները փորձում են կամրջի փլատակներից հանել աշխատողներից մեկին, որը մետաղական կոնստրուկցիաների տակ է հայտնվել: Դեպքի վայր է մեկնել նաև Կոլումբիայի տրանսպորտի նախարար Սեսիլիյա Ալվարեսը:

Տապից մեկ շաբաթում 7 մարդ է մահացել Ճապոնիայում

155-390x290 (1)Ճապոնիայում հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում տապից 7 մարդ է մահացել, 5,28 հազարն էլ հայտնվել են հիվանդանոցներում` ջերմային հարված ստանալու պատճառով, հաղորդում է  Вести.Ru-ն:

Ամենաշոգը եղել է հուլիսի 26-ը: Այդ օրը  օդերևութաբանական 920 կայաններից 230-ում գրանցվել է 35 աստիճանից բարձր ջերմություն` ըստ Ցելսիուսի, իսկ 702 դիտարկման կայաններում` 30-ից բարձր ջերմություն:

Օդերևութաբանների կանխատեսումներով, առաջիկա օրերին ջերմաստիճանը թեթևակի կիջնի ու չի գերազանցի 33 աստիճանը: Երկրի հարավում տեղի իշխանությունները նախազգուշացրել են հորդառատ անձրևների հետևանքով գետերի հեղեղումների ու սողանքների հավանականության մասին:

Անկախ

Օրացույցի այս օրը

2851Այսօր Լուսացույցի միջազգային օրն է: Այն նշվում է օգոստոսի 5-ին, ի պատիվ 1914-ին կատարված իրադարձության: Այն ժամանակ ամերիկյան Քլիվլենդ քաղաքում հայտնվեց այսօրվա լուսացույցի նախատիպը, որն ուներ կարմիր ու կանաչ լապտերներ, իսկ լույսերը փոփոխվելուց ձայն էին արձակում:

Ամենաառաջին լուսացույցը հայտնագործել է բրիտանացի Ջեյ Նայթը` 19-րդ դարում: Այդ սարքը 1868-ին տեղադրվել էր Լոնդոնում, խորհրդարանի շենքի մոտ: 3 տարի անց այն պայթեց ու  դրանից ոստիկան վիրավորվեց, ինչը պատճառ դարձավ, որ լուսացույցը մոռացության մատնվեր գրեթե 50 տարի, մինչև 1910 թիվը, երբ մշակվեց ու արտոնագրվեց առաջին ավտոմատ լուսացուցային սարքը` երկգույն լապտերներով:

Իսկ եռագույն լապտերներով լուսացույց  առաջին անգամ տեսել են Դեթրոյտի ու Նյու-Յորքի բնակիչները, 1920-ին: Ժամանակի ընթացքում դրանք մասսայական դարձան նաև Ամերիկայի տարբեր քաղաքներում ու Եվրոպայում:

Օրենբուրգում մեղվի պարսը սպանել է ֆերմերին

ՕրենբուրգՕրենբուրգում մեղուների խայթոցից մահացել է Թաթարստանի մի բնակիչ, հաղորդում է տարածաշրջանային քննչական կոմիտեի մամլո-ծառայությունը:

«Տուժածի դիակը դիահերձարան է ուղարկվել` զննության  ու մահվան պատճառը պարզելու համար: Հնարավոր է, որ  տղամարդը մահացել է  մեղուների խայթոցի հետևանքով թունավոր էֆեկտից »,-ասվում է հաղորդագրության մեջ:

Զոհվածը մեղվաբուծությամբ էր զբաղվում: Քննչական կոմիտեն ուսումնասիրում է տղամարդու բժշկական քարտը, որպեսզ պարզի, թե նա «անաֆիլաքսիա» ունեցել է, թե ոչ:

Բենգալյան ծոցում 640 ձկնորս է կորել

o_802825Բենգալյան ծոցում , հնդկական Արևմտյան Բենգալիայի ափերի մոտ 40 նավով 640 ձկնորս է կորել:  Հիմա իշխանությունները որոնողական աշխատանքներ են կատարում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Բանգլադեշում 200 ուղևորներով լաստանավ է խորտակվել

լաստանավԲանգլադեշի Փադմա գետում լաստանավ է խորտակվել, որում շուրջ 200 ուղևոր կար, հաղորդում է  Вести.Ru-ն:

Նավը խորտակվել է երկրի մայրաքաղաք Դաքքայից 37 կմ  հարավ-արևելք: Զոհերի ու տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան:

Նման ողբերգություններ Բանգլադեշում հաճախ են պատահում լաստանավերը գերբեռնելու պատճառով: Ամեն տարի նման պատահարների հետևանքով մի քանի հարյուր մարդ է զոհվում:

Էբոլայի տենդի դեմ պայքարի համար 50 ամերիկացի փորձագետ մեկնել է Աֆրիկա

ԷբոլաԷբոլայի տենդի դեմ պայքարի համար Արևմտյան Աֆրիկա է ուղղվել ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման կենտրոնից 50 փորձագետ, հաղորդում է  РБК-ն:

Ինչպես կենտրոնի տնօրեն Թոմաս Ֆրիդենն է ասում, վարակի անվերահսկելի տարածումը կարելի է կանխել տարրական  նախազգուշական միջոցառումներով: Նա հայտնել է նաև, որ Լիբերիայում վարակված ամերիկացի բժիշկն արդեն ապաքինվում է  ԱՄՆ-ում բուժումից հետո:

Էբոլայի տենդից Գվինեայում, Սյերա-Լեոնեում ու Լիբերիայում արդեն  մահացել է 700 մարդ:

Այս վարակի մասին հայտնի է դեռևս 1976-ից, Զաիրի Էբոլա գետի ափերին բռնկված համաճարակից: Հիվանդությունից մահացությունը 90% է: Այն փոխանցվում է    շոշափողական շփման  միջոցով: Հիվանդների մոտ իմունիտետը կորչում է, բարձրանում ջերմությունը, գլխացավ է առաջանում, փսխում, ցան, փորլուծ ու ներքին և արտաքին արյունահոսություն:

Չինաստանի նավթաքիմիական գործարանում պայթյունից 75 մարդ է զոհվել

136-390x290Հանսու նահանգի հյուսիս-արևմուտքում, նավթաքիմիական  PetroChina  գործարանում պայթյուն է եղել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 75 մարդ, հաղորդում է Газета.Ru-ն:

Միջադեպը տեղի է ունեցել չինական Լանչժոու քաղաքում: Նախնական տվյալների համաձայն, հրդեհը բռնկվել է օդաբաժան սարքավորման մեջ` արտահոսքի հետևանքով: Զոհերի ու տուժածների թիվը դեռևս կարող է  ավելանալ:

Չինաստանում հզոր երկրաշարժի հետևանքով վտանգավոր լիճ է գոյացել

ՉինաստանՉինաստանի հարավ-արևմուտքում  6,1 մագնիտուդով երկրաշարժից առաջացած հզոր սողանքի հետևանքով լիճ է գոյացել, գրում է Росбалт.-ը:

Երկրաշարժը տեղի է ունեցել Հունշիյան գյուղակի մոտ: Վերջին տվյալներով, տեկտոնական կատակլիզմի հետևանքով զոհվել է 381 մարդ, 1801-ն էլ տարբեր վնասվածքներ են ստացել, իսկ 3-ն անհետ կորել են:

Երկրաշարժի հետևանքով լիճ է գոյացել: Եթե այն ափերից դուրս գա, ապա սպառնում է  հեղեղել 800 տեղաբնակներին: Ներկայում բնակչության տարհանում է  կատարվում: Տուժած շրջաններում աշխատանքների իրականացման համար ներգրավվել են 10 հազար զինվորականներ, ոստիկաններ ու հրշեջներ : Փրկարարական աշխատանքները դժվարանում են կրկնացնցումների պատճառով:

Հնդկաստանում սողանքի զոհերի թիվը հասել է 73-ի

20140731-5865893C7D6EB27A-0-0-E8776A13-73BFAE8E29234214Հնդկաստանի կենտրոնական հատվածում սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 73-ի, հաղորդում է | «Газета.Ru»-ն:

Նշվում է նաև, որ  դեռևս 80 մարդ մնում է փլատակների տակ: Մեկ օրում փրկարարներին հաջողվել է 29 մարդու մարմին դուրս բերել, 8-ին փրկել են:

«Մենք աշխատանքների 50%-ը կատարել ենք, մնացածի համար կպահանջվի 48-72 ժամ»,-հայտարարել  են նրանք:

Ավելի վաղ տեղեկություն կար 50 զոհի մասին:

Չինաստանի մետաղագործարանում պայթյունից 65 մարդ է զոհվել

китай-390x290 (1)Չինաստանի մետաղագործարանում պայթյունից 65 մարդ է զոհվել, ավելի քան 130-ը վիրավորվել են, .նրանց թիվն այժմ ճշգրտվում է: Ինչպես տեղի ԶԼՄ-ներն են հայտնում, պայթյունը եղել է առավոտյան տեղի ժամանակով ժամը 8-ի մոտ, երկրի հարավում գտնվող Կունշան քաղաքի ձեռնարկությունում:

Հիմա ողբերգության վայրում փրկարարներ ու բժիշկներ են աշխատում: Փորձում են պարզել պայթյունի պատճառները:

Բրազիլիայում Ճապոնիայի վարչապետին ուղեկցող ավտոմեքենան ՃՏՊ-ի մեջ է հայտնվել

дтп-390x290Լատինական Ամերիկայի երկրներով շրջագայող Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին ուղեկցող ավտոշարասյունը Բրազիլիայի Սան Պուլուում  հայտնվել է ՃՏՊ-ի մեջ, հաղորդում է Вести.ru-ն:

Արագընթաց մայրուղու վրա 3 մեքենաների բախման հետևանքով տուժել է  պատվիրակության 12 անդամ` Ճապոնիայի ԱԳՆ-ի աշխատակիցներ: Բոլորը հոսպիտալացվել են թեթև վնասվածքներով: Ինքը` վարչապետը, ում մեքենան   վթարի մեջ չի հայտնվել ու անվնաս վերադարձել է հյուրանոց:

Հաղորդվում է, որ ավտոշարասյունը վերադառնում էր պաշտոնական միջոցառումից: Սինձո Աբեն այս շրջագայության ժամանակ այցելել է Մեքսիկա, Տրինիդադ ու Տոբագո, Կոլումբիա, Չիլի ու Բրազիլիա: Իսկ մեկ օր առաջ  Բրազիլիայի նախագահի Դիլմա Ռուսեֆի հետ բանակցություններ են տեղի ունեցել:

Ուգանդայում չեղյալ են հայտարարել հակագեյ օրենքը

b0cc076b06-390x290Ուգանդայի Սահմանադրական դատրանը չեղյալ է հայտարարել հակագեյ օրենքը, հաղորդում է Lenta.ru.-ն:

Պատճառ են դարձել Ուգանդայի դեմ Միացյալ նահանգների հուլիսի 20-ին  սահմանված պատժամիջոցները: Աֆրիկյան պետության իշխանություններին արգելվել էր ԱՄՆ-ի տարածք մտնել, սառեցվել էին մարդասիրական նախագծերը, որ ամերիկացիներն իրականացնում են Ուգանդայում ու համատեղ օդային  զորավարժությունները ևս վերացվել էին:

Համասեռական կապն արգելող օրենքը Ուգանդայում ստորագրվել էր 2014-ի փետրվարին: Նույնասեռ կապի համար երկրում նախատեսվում էր 14 տարվա ազատազրկում: Ընդ որում, եթե  նույն մարդուն երկրորդ անգամ էին համասեռականության մեջ բռնացնում, նրան ցմահ բանտարկություն էր սպառնում. Իսկ  նույնասեռականության քարոզի համար քրեական հետապնդում էր նախատեսվում: