Ճապոնիայում անսովոր շոգից մարդիկ են մահացել

ՃապոնիաՃապոնիայի տարածքի մեծ մասում հաստատված շոգ եղանակի պատճառով անցած շաբաթ մահացել է 15 մարդ, ավելի քան 8 հազարն էլ հոսպիտալացվել են: Դրա մասին է այսօր հայտնել երկրի հրշեջ վարչությունը, որն այստեղ ԱԻՆ-ի  ու շտապօգնության գործառույթն է իրականացնում:

Փրկարարները նշել են նաև, որ շոգից տուժածների թիվը 2,6 անգամ աճել է ու կազմում է 8580 մարդ: Ճապոնիայի տարածքի հիմնական մասում  ուժեղ շոգ  է: Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, օրվա ընթացքում ջերմությունը հասնում է մինչև 30 աստիճան, իսկ որոշ տարածաշրջաններում` մինչև 36 աստիճան: Իշխանությունները բնակչությանը կոչ են անում գլուխը ծածկել, շատ ջուր խմել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Անկախ

Հնդկաստանում բեռնատարն ուխտագնացների ամբոխի մեջ է մխրճվել

1307600238_polomnikiՀնդկական Բիհար նահանգում  բեռնատարի վարորդը սարսափելի վթարի պատճառ է դարձել.զոհվել է առնվազն 12 մարդ, 22-ն էլ տարբեր վնասվածքներ են ստացել:

Ինչպես տեղի ոստիկանության ներկայացուցիչներն են ասում, տղամարդը կորցրել է կառավարումն ու մխրճվել մայթեզրին հավաքված ուխտаգնացների ամբոխի մեջ: Դրանից հետո բախվել է կայանած ավտոբուսին, որի մեջ նույնպես մարդիկ էին: Տուժածներին տեղափոխել են նահանգի հիվանդանոցներ:

Հնդկաստանը ՃՏՊ-ից մահացության  տոկոսով առաջին տեղում է ողջ աշխարհում: Ընդ որում, ՆԳ նախարարության տվյալներով, վթարների 70%-ը կատարվում է մարդկային գործոնի հետևանքով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Անկախ

Օրացույցի այս օրը

4251Այսօր ողջ աշխարհում նշվում է Վագրի միջազգային օրը: 2010-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած միջազգային համաժողովում`  “Վագրային գագաթնաժողովում” է օրը նշելու առաջարկությունն ընդունվել: Առաջարկությունը պաշտպանել են համաժողովի մասնակից 13 պետությունների ներկայացուցիչներ:

Ցավոք, վայրի բնության մեջ  պահպանվել է 5 հազար առանձնյակից ոչ ավելի ու այդ թիվը գնալով կրճատվում է: Վերջին հարյուրամյակում վագրերի թիվը կրճատվել է 25 անգամ: Այսօր վագրերը ոչնչացման եզրին են: Հիմնականում այդ կենդանատեսակը որսագողերի ավար է դառնում:

Անկախ

Ռամազան Քադիրովը արգելել է Բարաք Օբամայի մուտքը Չեչնիա

Ռամազան Քադիրով,Բարաք Օբամա   Չեչնիայի նախագահ Ռամազան Քադիրովը իր երկրում անցանկալի քաղաքական գործիչների ցուցակ է կազմել` հայտարարելով այդ մասին «Instagram» իր էջում: «Աֆղանստանում, Լիբիայում, Սիրիայում և Իրաքում, վերջին շրջանում նաև Ուկրաինայում մենք ողբերգությունների ականատեսն են դառնում: Ժողովրդավարության արտահանման քողի տակ խաղաղ քաղաքացիներ, կանայք, տարեցներ, երեխաներ են սպանվում, քաղաքներ և սրբավայրեր այրվում ու քանդվում են: Այս ամենի մեղավորը ԱՄՆ-ը և ԵՄ-ն է: Այս երկրների առաջնորդները երկրների և ժողովուրդների դեմ ուղղված պետական ահաբեկիչներ են: Մեծ մասամբ մուսուլմանների արյունն է թափվում: Ես որոշել եմ մի ցուցակ կազմել, որտեղ ընդգրկված են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ԵՀ նախագահ Բարոսոն, ԵԽ նախագահ Ռոմպոյը, ԱՄՆ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներակայացուցիչ Քեթրին Էշթոնը և ԵԽ նախագահ Մարտին Շուլցը»,-ասված է Քադիրովի հայտարարության մեջ: Վերջինս հուլիսի 27–ից սկսած արգելել է վերոնշյալ պաշտոնյաների մուտքը Չեչնիա:

Անկախ

Հռոմի պապ Ֆրանցիսկը աղաչել է դադարեցնել աշխարհում ընթացող հակամարտությունները

պապ ՖրանցիսկԿաթոլիկ աշխարհի առաջնորդ Հռոմի պապ Ֆրանցիսկը Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակում հազարավոր մարդկանց մասնակցությամբ տեղի ունեցած կիրակնօրյա աղոթքի ժամանակ իր ձայնն է բարձրացրել աշխարհում համընդհանուր խաղաղության համար: Պապը աղերսել է վերջ դնել Իսրայելում, Պաղեստինում, Իրաքում և Ուկրաինայում ընթացող բախումներին: «Սիրելի եղբայրներ, թող այլևս երբեք պատերազմ չլինի: Հատկապես մտածում եմ այն երեխաների մասին, որոնց ապագան ոչնչացվում է պատերազմի պատճառով, որոնք մահանում, վիրավորվում, հաշմանդամ և որբ են մնում: Ողջ սրտով խնդրում եմ, աղաչում եմ կանգ առեք: Արդեն դադար տալու ժամանակն է: Խնդրում եմ, կանգ առեք»,-հայտարարել է պապ Ֆրանցիսկը:

Չինաստանում 90 աստիճան անկյուններով տարօրինակ վազքուղի են կառուցել

unnamedՉինաստանում սպորտի ոլորտի ներկայացուցիչները անկյունավոր վազքուղի են կառուցել՝ մտահոգվելով, որ մինչև կոմունիստական կուսակցության ստուգումները, չեն հասցնի օվալաձև վազքուղի կառուցել:

Տարօրինակ օղակները կառուցվել են Հեյլունցզյան նահանգի համայնքներից մեկում` 929 քռ. մ մարզադաշտի վերանորոգման նախագծի շրջանակներում: Սակայն նախատեսված ժամանակահատվածում վերանորոգումը չավարտելու պատճառով նախագծի մենեջերները որոշել են 90 աստիճան թեքությամբ անկյուններ գծել, քանի որ դրանք ավելի հեշտ է չափել և գծել:

bizarre running track-china1Մարզադաշտում գրեթե ամեն ինչ կատարյալ է կառուցված՝ սկսած խոտածածկից մինչև հանդիսատեսի նստատեղերը, սակայն 90 աստիճան անկյուններով վազքուղին այն դարձնում է աշխարհի ամենատարօրինակ մարզադաշտերից մեկը:

Հեռուստատեսային ծրագրի համար վազքուղին փորձելու հրավիրված տեղաբնակները քիչ դրական բան են հայտնել դրա կառուցվածքի մասին:

Չինական Weibo սոցիալական ցանցում բազմաթիվ հեգնական արտահայտություններ են հնչել տարօրինակ վազքուղու վերաբերյալ:

Բազմաթիվ հեգնանքների առարկա դառնալուց բացի՝ որոշ փորձագետներ մտահոգություն են հայտնել, որ նման դիզայնը մարզիկների մոտ լուրջ վնասվածքներ կարող է առաջացնել:

 

Անկախ

Կործանված Boeing 777-ի 16 ուղևորների մարմինները դեռևս չեն հայտնաբերվել

ДНРԴոնեցկի մոտ կործանված Boeing 777-ի զոհերից 16-ի մարմինները դեռևս չեն հայտնաբերվել, հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Անտյուֆեևը:

«Որոնումները կշարունակվեն»,-պարզաբանել է նա ու հավելել, որ հետաքննության շրջանակներում մնացածի մարմինները հանձնվել են Նիդեռլանդներին:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ ավստրալացի ու նիդեռլանդացի դատական փորձագետները կրկին չեն կարողացել հասնել Boeing 777 –ի վթարի վայր` այդ շրջանում չդադարող պայթյունների պատճառով:

Անկախ

Զուլուսների թագավորն ամուսնացել է 6-րդ անգամ

o_987916ՀԱՀ-ի զուլուսների թագավորն ամուսնացել է 6-րդ անգամ: 66-ամյա Գուդվիլ Զվելիտինի նոր կինը 28-ամյա Զոլա Մաֆուն է: 2 օր տևած գունագեղ ավանդական հանդիսությանը ներկա էր 10 հազար մարդ: Նրանց թվում բարձրաստիճան հյուրեր են եղել, ինչպես օրինակ` ՀԱՀ-ի նախագահ Ջեյքոբ Զուման, Նելսոն Մանդելայի այրի Վիննին: Հրավիրվել է նաև Սվազիլենդի թագավոր Մսվաթի  III-ը, որը սակայն չի եկել:

Զոլա Մաֆուն ընտանիքի 6-րդ ու ամենակրտսեր դուստրն է: Նրա հարազատներին թագավորը  դեռևս 8 տարի առաջ 20 կով է վճարել որպես գլխագին  (չնայած սովորաբար ավանդույթով 11 կով է ընդունված): Բանն այն է, որ նա իր ապագա կնոջը նկատել էր դեռևս 8 տարի առաջ` պարային մրցույթի ժամանակ.այն ժամանակ աղջիկը սովորում էր Սվազիլենդի հեղինակավոր դպրոցում:

Զուլուսների թագավորն այժմ իր կանանց թվով ՀԱՀ-ի թագավորին` Ջեյքոբ Զումային է հավասարվել, ով նույնպես 6 անգամ է ամուսնացել.նրա կանանցից մեկը մահացել է , իսկ մյուսից նա բաժանվել է:

Չինաստանում գետը առեղծվածային կերպով կարմիր գույն է ստացել

Չինաստանի գետ

Չինաստանում ջրուղին առեղծվածային կերպով կարմիր գույն է ներկվել:

Չժեցզյան նահանգի բնակիչների տեղեկություններով՝ հինգշաբթի առավոտյան գետը սովորական տեսք ուներ: Մեկ ժամ անց ամբողջ գետը կարմիր երանգ էր ստացել: Բնակիչների խոսքով տարածքում նաև տարօրինակ հոտ է տարածվել:

Վենչժոուի շրջակա միջավայրի պաշտպանության բյուրոյի հետազոտողները հայտնել են, որ իրենք չեն կարողացել պարզել պատահարի պատճառը՝ չնայած ջրի նմուշի հետազոտությունը ցույց է տալիս, որ գետի տարօրինակ գունավորումը առաջացել է այնտեղ անօրինական կերպով թափոններ թափելու հետևանքով:

Չինաստանի գետ

Նրանք կասկած են հայտնել, որ ինչ-որ մեկը արհեստական գունանյութ է թափել գետում՝ կարծելով, որ երեկ տեղի ուենցած թայֆունի հետևանքով հորդառատ անձրև կլինի և կմաքրի գետի գունավորումը: Սակայն երեկ ուժեղ անձրև չի գրանցել, իսկ ապացույցները ակնառու կերպով մնացել են գետում:

Ըստ տեղեկությունների՝ գետի մոտակայքում թղթի արտադրամաս, սննդի գունավորման ընկերություն և հագուստ արտադրող գործարան կա: Բյուրոն դեռևս հետաքննություն է անցկացնում միջադեպի կապակցությամբ:

Սեր` ճիշտ զարգացման համար

ol3001406288623Նյու Յորքի համալսարանի հետազոտողները հայտնում են, որ սիրող մայրերը ծայրահեղ անհրաժեշտ են աճող սերնդի գլխուղեղի բջիջների ու ինտելեկտուալ զարգացման համար:

Ինչպես «Current Biology»,  գիտական ամսագիրն է հայտնում, մայրական քնքշությունն ու ամուր կապը երեխայի հետ կարող է  վճռորոշ դեր կատարել   գլխուղեղի բջիջների հետծննդյան զարգացման փուլում` ներառյալ նեյրոնների ակտիվ զարգացումն ու փոխազդեցությունը:

Հետազոտության հեղինակները հույս ունեն , որ  այդ բացահայտումը հետագայում կարելի է կիրառել վաղ մանկության տարիքում գլուղեղի թերզարգացման հետևանքները վերացնելու նպատակով:

Գիտական հետազոտությունն անց է կացվել  դոկտոր Ռեջին Սալիվանի ղեկավարությամբ:

Անկախ

Պերուում աճուրդի են հանվելու հետախուզության նախկին պետի ոսկիները

1375-390x290Պերուում աճուրդի է հանվելու ոսկյա ժամացույց և այլ թանկարժեք իրեր, որոնք բռնագրավված են հետախուզության նախկին պետից` Վլադիմիրո Մոնտեսինոսից, հաղորդում է ВВС-ի Ռուսական ծառայությունը:

Ներկայում 69-ամյա Մոնտեսինոսը կաշառակերության ու մարդու իրավունքների խախտման համար երկարաժամկետ կալանքի մեջ է: Նրան ձերբակալել են 2001-ին: Արդարադատությունից Մոնտեսինոսին չհաջողվեց  թաքնվել անգամ երկրից փախչելով:

Աճուրդը կայանալու է օգոստոսի 18-19-ին, երկրի մայրաքաղաք Լիմայի արդարադատության նախարարության շենքում: Պերուի կառավարւթյունը հույս ունի աճուրդից  առնվազն 1 մլն դոլար ստանալ: Վաճառքի  է հանվելու 152 կտոր ոսկերչական իր:

Անկախ

Օրացույցի այս օրը

3139

Այսօր Էսպերանտոյի օրն է: Ողջ աշխարհի առաջին արհեստական լեզվի սիրահարներն այսօր նշում են Էսպերանտոյի օրը: Այդ նշանագրերի համակարգը ստեղծել է ակնաբույժ Լուդվիգ Զամենհոֆը: Նա ծնվել է Բելոստոկում, որն այժմ գտնվում է Լեհաստանի տարածքում, իսկ 19-րդ դարում այն Ռուսական կայսրության տարածքում էր: Նրա հարևանները ռուսներ էին, բելառուսներ, լեհեր հրեաներ, գերմանացիներ, լիտվացիներ: Տարբեր ազգությունների մարդկանց հետ շփումն էլ նրա մեջ մեկ ընդհանուր լեզու ստեղծելու գաղափար ծնեց: Լեզու, որով կխոսեր մոլորակի ցանկացած բնակիչ: Նրա առաջին աշխատությունը հրատարակվեց Էսպերանտո կեղծանվամբ, թարգմանաբար`”հուսացող”, որն էլ շուտով դարձավ նրա ստեղծած լեզվի անունը:

Պաշտոնական վիճակագրություն չկա այն փաստի վերաբերյալ, թե քանի մարդ է խոսում էսպերանտոյով: Սակայն, “Էկոլոգիա” կայքը այդ լեզվով խոսողների թիվը գնահատում է 2 մլն մարդ: Աբյուրի համաձայն, մի քանի հարյուր մարդու համար էսպերանտոն մայրենի է, հատկապես ինտերնացիոնալ ընտանիքների երեխաների համար:

Օրվա ընտրությունը կապված է Զամենհոֆի 1887-ի հուլիսի 26-ին էսպերանտոյի առաջին ձեռնարկի հրատարակման հետ: Գիրքը, որ հրատարակվել է “Առաջին գիրք” վերնագրով, տպագրվել է Վարշավայում, կելտերի տպարանում:

Անկախ

Եգիպտացորենը` մշակութային ժառանգություն

եգիպտացորենԿոստա Ռիկայի իշխանությունները եգիպտացորենը երկրի մշակութային ժառանգության օբյեկտ են ճանաչել, հաղորդում է today.kz-ը:

Նախագահի արձակած համապատասխան հրամանը կհրապարակվի մոտ ժամանակներում: Բացի եգիպտացորենից, Կոստա Ռիկայում մշակութային արժեք  կհամարվեն նաև դրա աճեցման ու պատրաստման եղանակների ավանդույթները:

Երկրի նախագահ Գիլերմո Սոլիսն ասել է.»Մեր նախնիների ժառանգությունը, ովքեր դարերով են մշակել այն, ինչն այսօր ավանդույթի է վերածվել (եգիպտացորենի մշակումը), պետությանը հարկադրել է ամրապնդել այդ պատգամները»:

Հնագիտական պեղումների տվյալներով, եգիպտացորենի մշակությամբ Կոստա Ռիկայում զբաղվել են մթա 3 հազարամյակում: Ինչպես և ողջ Կենտրոնական Ամերիկայում, այստեղ ևս եգիպտացորենից պատրաստված մթերքներն օրաբաժնի մաս են կազմում:

Աշխարհի ամենամեծ թռչող միջատը

միջատՉինաստանի Սիչուան նահանգում միջատաբանները որսացել են աշխարհում ամենամեծ թռչող միջատը, որի թևերի բացվածքը 21,0 սմ է: Փորձագետները պարզել են, որ միջատը կորիդալիդների ընտանիքից է:

Գտածոն իր չափսերով գերազանցել է  գիտությանը հայտնի ամենամեծ չափսերով նախորդ ռեկորդը:Մինչ այժմ ամենամեծը համարվում էր հարավամերիկյան 19,1 թևերի բացվածք ունեցող միջատը:

Գտածոն, որը նաև մեծ ծնոտ ու ճանկեր ունի, հանձնվել է միջատների թանգարանին:

Չնայած այս միջատը շատ նման է մորեխի, այնուամենայնիվ այդ ընտանիքին չի պատկանում: Սրանք բնակվում են Վիետնամում, Չինաստանում ու Հնդկաստանում, սակայն Սիչուանում առաջներում այն երբևէ չի պատահել:

Կորիդալիդները հայտնի են որպես  ջրի աղտոտվածության մակարդակի «կենդանի ինդիկատորներ», քանի որ բնակվում են միայն չափազանց մաքուր ջրամբարների մոտ ու եթե աղտոտվածության մակարդակը փոփոխվում է, վատանում, ապա  հեռանում են ու այլ տեղ  որոնում:

Ամուսնացած տղամարդը բժշկից իմացել է, որ ինքը կին է

man-having-periodՉինաստանի Չժենցզյան նահանգի 44-ամյա բնակիչը բժշկի է գնացել փորի ու միզարտադրության ժամանակ սուր ցավի պատճառով: Բժիշկները հետազոտել են նրան ու հանգել այն եզրակացության, որ նա իրականում կին է: Պարոն Չենը չի հավատացել, հայտարարելով, որ ինքն ամուսնացած է, հաղորդում է Shanghaiist:

Տղամարդը բողոքներ ուներ որովայնի ստորին հատվածի ցավից: Հիվանդին զննելով, բժիշկները հայտարարեցին, որ նրա տկարությունը պամանավորված է ոչ շատ արտահայտված դաշտանով: Պարզվեց, որ նա ուներ նաև ձվարաններ ու արգանդ:

Բժիշկները խոստովանեցին, որ Չենը իրենց շփոթմունքի մեջ էր գցել:

«Չենը տաբատ էր հագել ու մազերը խուզել կարճ և ամենևին տղամարդու նման չէր»,-հայտնել է Յոնգկանգի գլխավոր բժիշկը: Իսկ երբ Չենին հայտնեցին, որ թուլությունը կապված է դաշտանի հետ` նա սկանդալ սարքեց, հայտարարեց, թե ինքը կին ունի ու կանոնավոր կերպով նրա հետ սեքսով է զբաղվում: Բժիշկներն իհարկե նրան չհավատացին:

Մի վարկածի համաձայն, Չենը բացառիկ հիվանդություն ունի` որը կոչվում է  մակերիկամների բնածին հիպերպլազիա ու, սովորաբար հանգեցնում է տեստոստերոնի  արտադրության ավելցուկի: Կանացի օրգանիզմը դրանից զգալի դեֆորմացիայի կարող է ենթարկվել: Բժիշկները ցավով արձանագրել են, որ Չենի դեպքը բուժման ենթակա չէ, այնպես որ, հիվանդությունն արդեն խորացել է: Նրա հետագա ճակատագրի մասին ոչինչ չի հայտնվում:

Դա նմանատիպ  միակ դեպքը չէ, երբ տղամարդը հանկարծ իմանում է , որ հակառակ սեռի ներկայացուցիչ է իրականում: Անցած տարի ամռանը տարեց հոնկոնգցին նույնպես հանկարծ իմացավ, որ իրականում  ինքը կին է:

Վերջապես անդրոգեն Անդրեյ Պեժիչը կողմնորոշվել է սեռի հարցում

31999-1_nԱվստրալաբնակ հայտնի մոդել` սերբ-խորվաթական ծագումով Անդրեյ Պեժիչը սեռափոխության վիրահատության է ենթարկվել: Դրա մասին գրում է Vogue-ի ավստրալական տարբերակը: Հիմա նրա անունը ոչ թե Անդրեյ է, այլ` Անդրեա: Որպես տրանսգենդերային կին ես հույս ունեմ ցույց տալ, որ վիրահատությունից հետո (որը կյանք փրկելու գործընթաց է հանդիսանում) մարդը կարող է երջանիկ լինել ու կյանքի նոր փուլում` հաջողակ»,- ասել է Պեժիչը:

Ինչպես հրատարկությունն է հիշեցնում, ավելի վաղ նա հաջողությամբ աշխատում էր թե կանանց, և թե տղամարդկանց նորաձևության ոլորտում: Հիմա նա մտածում է բացառապես կանանց նորաձևություն ցուցադրելու մասին:

Իր հայտարարության  մեջ նա հաղորդում է, որ բոլոր մարդիկ պետք է  հավասար վերաբերմունքի արժանանան` անկախ սեռային պատկանելությունից ու սեքսուալ կողմնորոշումից:

Ղրղզստանի նախկին նախագահը հեռակա դատապարտվել է ցմահ բանտարկության

ՂրղզստանՂրղզստանի դատարանը նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևին մեղավոր է ճանաչել 2010-ին զանգվածային սպանության մեջ ու հեռակա դատապարտել է  ցմահ բանտարկության, հաղորդում է  Вести.Ru-ն:

Դատավճիտն այսօր հնչեցրել է Բիշկեկում  նախագահող դատավոր Դամիր Օնոլբեկովը: Նման դատավճռի է արժանացել նրա կրտսեր եղբայրը` պետպաշտպանության ծառայության նախկին պետ Ժանըբեկ Բակիևը:

Դատարանը եղբայրներին մեղավոր է ճանաչել նաև պաշտոնական իրավասությունների չարաշահման փաստով ու 3 տարի ժամկետով զրկել պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից: Նրանցից բացի, իրավասությունների չարաշահման համար 25 տարվա բանտային կալանք են ստացել նաև պետական պաշտպանության խորհրդի 2 նախկին տեղակալները:

2010-ի ապրիլի 7-ին Բիշկեկի կենտրոնում բախումներ եղան իշխանությունների ու ընդդիմության միջև, որի ընթացքում 80 մարդ սպանվեց, ավելի քան 300 մարդ տուժեց: Բախման  արդյունքում իշխանափոխություն եղավ, իսկ նախկին նախագահը փախավ երկրից:

Հիմա նա Բելառուսում է բնակվում, այնտեղ է նաև նրա կրտսեր եղբայրը; Երկուսն էլ քանիցս կրկնել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում, իսկ դատական ողջ գործընթացը քաղաքական պատվեր է:

Դոնեցկի իշխանությունները վերականգնել են խորհրդային ռմբապաստարանները

ԴոնեցկՈւկրաինայի զինվորականները ուրբաթ, հուլիսի 25-ին վերսկսել են Դոնեցկի հրաձգությունը. տեղի բնակիչները հայտնում են, որ ողջ գիշեր հարավային ու արևմտյան շրջաններում պայթյուններ են եղել:

Դոնեցկի իշխանությունները հարկադրված նորոգել են խորհրդային ժամանակների ռմբապաստարանները, որպեսզի քաղաքի բնակիչների անվտանգությունն ապահովեն գնդակոծության ժամանակ: Ապաստարանը մաքրել են, ջուր ու լույս տարել, ներքնակներ, մթերք են տեղափոխել: Միայն մեկ ապաստարանում կարող է պատսպարվել 500 մարդ:

Իսկ Լուգանսկում ուժայիններին հաջողվել է գրավել Սեվերոդոնեցկ քաղաքը: Մարտեր են գնում Լիսիչանսկի համար:

«Ռամասուն» թայֆունից Չինաստանում 62 մարդ է զոհվել

թայֆունՉինաստանում «Ռամասուն» թայֆունը 62 մարդու կյանք է խլել, 21 մարդ էլ անհետ կորել է, հաղորդում է  РБК:Լ

ՉԺՀ-ի քաղաքացիական ադմինիստրացիայի նախարարության տվյալներով, վերջին  40 տարվա ամենահզոր թայֆունից  Գուանդուն, Հայնան, Յունան և Գունսի-Չժուանյան նահանգներում տուժել է 11 մլն բնակիչ:

Թայֆունի պատճառով տարհանվել է 860 հազար մարդ, 261 հազարն էլ առաջին անհրաժեշտության պարագաների կարիք ունի: Ընդհանուր առմամբ տարերային աղետը 6,25 մլրդ դոլարի վնաս է պատճառել: Բացի այդ, խիստ վնասվել  է ջրամատակարարումն ու էլեկտրահաղորդալարերը:

Աֆղանստանում զինյալները 15 զբոսաշրջիկի են սպանել

զինյալԶինյալները 15 զբոսաշրջիկի են սպանել, որոնք  Աֆղանստանի կենտրոնական նահանգներից մեկում էին գտնվում:

Նահանգապետ Գոռ Աբդուլահ Հաթիբիի մամլո քարտուղարը հաղորդել է, որ զինյալները կանգնեցրել են 2 ավտոմեքենաները և սպանել  բոլոր ուղևորներին: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է “Թալիբան” խմբավորումը:

“Նրանք բոլոր ուղևորներին հրամայել են դուրս գալ ու մեկ շարքով կանգնել, ապա հերթով սպանել են:Մեկին հաջողվել է փրկվել, իսկ մնացածին սպանել են գլխին կրակոցով”,-ասել է նա:

Ավելի վաղ “Թալիբան” շարժման զինյալներն իրենց վրա են վերցրել Նուրիստանում 10 մարդու սպանության պատասխանատվությունը, որոնցից 8-ն օտարերկրացիներ էին: Զոհվածները բժիշկ-կամավորականներ էին ու աչքի հիվանդանոցում աշխատող առաքելության աշխատակիցներ: