Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը վերջին տուրից առաջ առաջին տեղում է

chess3Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Սիտգես քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի վերջին տուրից առաջ ութ հնարավորից վաստակել է 7 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Կարեն Մովսիսյանն ունի 5,5, Հովիկ Հայրապետյանը` 5 միավոր:

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը կես «քայլով» ետ է մնում առաջատարից

հմimagesԳրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում կայացած հինգ տուրից հետո վաստակել է 4,5 միավոր: Նա կես քայլով ետ է մնում առաջատարից` գրոսմայստեր Իվան Չեպարինովից (Բուլղարիա):

Հենրիխ Մխիթարյանը պարապում է ոչ մեծ ծանրաբեռնվածությամբ

հմ 55555Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ  Հենրիխ Մխիթարյանը, որը  ոտքի վնասվածք էր ստացել, ապաքինվել է և վերսկսել է մարզումները:

Հայ ֆուտբոլիստը պարապում է  ոչ մեծ ծանրաբեռնվածությամբ:

Հենրիխ Մխիթարյանը 50 լավագույն ֆուտբոլիստների թվում է

հմmxitaryany-petq-e-30-n37886-1Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» խաղացող Հենրիխ Մխիթարյանը Goal.com կայքի վարկածով ընդգրկվել է 2012-13-ի մրցաշրջանի 50 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում: Նա 43-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը դարձել էր Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու՝ հռչակվելով այդ երկրի չեմպիոն և գավաթակիր:

Կայքը պատահական չի համարում, որ, «Շախտյորի» կազմում հաջող մրցելույթներից հետո, Հենրիխին ձեռք է բերել Դորտմունդի «Բորուսիան», և հայ կիսապաշտպանը Մարիո Գյոտցեի արժանի փոխարինող է համարվում:

 

Գևորգ Ղազարյանի թիմը ՉԼ մրցաշարում հաղթեց խոշոր հաշվով

գղGevorg_GhazaryanՖուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Գևորգ Ղազարյանի թիմը`Կարագանդայի «Շախտյորը», սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության հասավ ալբանական «Սկենդերբեուի» նկտմամբ:

Ղազարյանը «Շախտյորի» մեկնարկային կազմում էր և  մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Պատասխան խաղը կկայանա օգոստոսի 6-ին Ալբանիայում:

Տեխնիկական արդյունքներ

«Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան) – «Սկենդերբեու» (Ալբանիա)՝ 3:0

Գնդակները խփեցին`Ալդին Ջիջիչը, 8, Ռոման Մուրտազաևը, 79, Սերգեյ Խիժնիչենկոն, 89

Գարեթ Բեյլն առայժմ չի կարող կրել Մադրիդի «Ռեալի» մարզազգեստը

221296531375181482Շատ ֆուտբոլիստների երազանքն է խաղալ Մադրիդի «Ռեալում»: Եվ ահա, անգլիական «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը հրավիրվել է արքայական ակումբ: Սակայն նա ստիպված է պայքարել իսպանական թիմում հանդես գալու համար:

Ուելսցի ֆուտբոլիստի գործակալը հանդիպել է ակումբի տնօրեն Դանիել Լևիի հետ, որպեսզի քննարկի նրա տեղափոխման հարցը: Ներկա են եղել նաև  Բեյլի ծնողները, որոնք պահանջել են չխոչընդոտել որպեսզի իրենց որդին հեռանա: Բայց «Տոտենհեմի» նախագահ Դենիել Լևին մտադիր չէ Բեյլին բաց թողնել, և «Ռեալի» մարզաշապիկը կրել նա առայժմ չի կարող:

Թենիսիստուհի Անի Ամիրաղյանն Իտալիայում առաջին հաղթանակը տարավ

Անի Ամիրաղ102670213173780561Իտալիայի Ռովերտո քաղաքի կորտերում մեկնարկած թենիսի միջազգային մրցաշարում առաջին հաղթանակը տարավ Անի Ամիրաղյանը: Նա  7:5, 6:4 հաշվով հաղթեց Գերմանիայի ներկայացուցիչ Լենա-Մարի Հոֆֆմանին: Հայաստանի լավագույն թենիսիստուհին հաջորդ խաղում ուժերը կչափի Իզաբելա Շինկովա – Շանտալ Սկամլովա մրցամարտի հաղթողի հետ:

Մրցաշարի պարգևատրման հիմնադրամը 15 հազար դոլար է:

Կառլեն Մկրտչյանը Դոնեցկի «Մետալուրգի» ընտրյալների թվում է

Եվրոպա լիգաarm136333175562Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Կառլեն Մկրտչյանի թիմը` Դոնեցկի «Մետալուրգը», հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում ալբանական «Կուկեսի» հետ կայանալիք առաջին խաղին:  Թիմի գլխավոր մարզիչ Յուրի Մաքսիմովը ցուցակում նշել է 27 ֆուտբոլիստի անուն.

Դարպասապահներ

Ալեքսանդր Բանդուրա, Յուրի Պանկիվ, Անտոն Յաշկո:

Պաշտպաններ

Արտյոմ Բարանովսկի, Վյաչեսլավ Չեչեր, Վլադիմիր Պոլովեյ, Նիկոլայ Մորոզյուկ, Ալեքսանդր Նասոնով, Դարեն Օ՝ Դի, Դենիս Գոլայդո

Կիսապաշտպաններ

Կառլեն Մկրտչյան, Գրեգորի Նելսոն, Ջորջե Լազիչ, Ռիչարդ Դանիլո, Կոնստանտինոս Մակրիդիս, Ալեշանդրե, Ժոզո Սոարես, Վելիզար Դիմիտրով, Ռուսլան Մամուտով, Եվգենի Տրոյանովսկի, Վասիլի Պրիյմա, Սերգեյ Ատելկին

Հարձակվողներ

Ժունիոր Մորաես, Դանիել, Յասին Համիդ, Մաքսիմ Դեգտյարով, Ռոման Դեբելկո

Հանդիպումը կկայանա օգոստոսի 1-ին՝ Ալբանիայում: Օգոստոսի 8-ին թիմերը պատասխան խաղը կանցկացնեն Դոնեցկում:

Գևորգ Ղազարյանը կմասնակցի ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի խաղին

չլ9257Այսօր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Գևորգ Ղազարյանի թիմը` Կարագանդայի «Շախտյորը», ֆուտբոլի Եվրոպայի  Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի ալբանական «Սկենդերբեուի» հետ։ Ղազարյանը «Շախտյորի» մեկնարկային կազմում է։

Հանդիպումը կկայանա Աստանայում։

Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը ճանաչվեց երկրորդը

6420206c2d37408a2579e4573366c9473-բռնցքամարտՍանկտ Պետերբուրգում անցկացված բռնցքամարտի միջազգային մրցաշարում
52 կգ քաշային  Նարեկ Աբգարյանը ճանաչվեց երկրորդը: Նա եզրափակչում զիջեց երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, Ուզբեկստանի ներկայացուցիչ Մուրադջան Ահմադալիևին:

Երրորդ մրցանակակիր դարձան վանաձորցի Արարատ Մխիթարյանը (56 կգ), էջմիածինցի Արա Պուլուզյանը (64 կգ): Ռինգ ելած մեր մյուս երեք մարզիկները նախնական փուլերում ձախողվեցին:
Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 8-ից ուսումնամարզական հավաք կսկսի Ծաղկաձորում և կշարունակի նախապատրաստությունը
հոկտեմբերի 11-27-ը Ալմաթիում կայանալիք աշխարհի առաջնությանը: 

Մերոնք զգալիորեն ետ են մնում

սե27290Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի առաջնության 7-րդ տուրում Հայաստանի շախմատիստուհիների մասնակցությամբ հանդիպումներում այսպիսի արդյունքներ գրանցվեցին.
Չարոչկինա – Մկրտչյան` ½: ½
Կուրսովա – Բրոննիկովա` 0 : 1
Գալոյան – Բոնդարուկ` ½ : ½
Հայրապետյան – Ոյնովիչ` 1 : 0
Մկրտչյանն ունի 5, Գալոյանն ու Հայրապետյանը՝ 4-ական,  Կուրսովան՝ 3.5 միավոր:
Առաջատարներ  են Թրանգ Հոանգն ու Վալենտինան Գունինան: Նրանք վաստակել են  7-ական միավոր:

Նորայր Գյոզալյանը նոր թիմում է հայտնվել

նգdscf2609_111Ֆուտբոլի Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու Նորայր Գյոզալյանը կկրի Բելառուսի «Տորպեդո-Բելազ» թիմի մարզազգեստը:

2007-2011-ը 23-ամյա հարձակվողը պաշտպանել է Երևանի «Բանանցի» պատիվը, 2011-ին  տեղափոխվել է Դիլիջանի «Իմպուլս»: Վերջինիս  կազմում 2012-2013-ի մրցաշրջանում  նա դարձել է Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու: Նորայրը մրցակիցների դարպասն  է խփել 22 գնդակ:

Երբ այս տարի «Իմպուլսը» լուծարվել էր,  հարձակվողը ստացել էր ազատ խաղացողի կարգավիճակ: Եվ ահա, նա նոր թիմում է հայտնվել:

Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը` երկրրդ մրցանակակիր

գսմsevak-mxitaryany-ame-n36234-1Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բրազիլիայի Մարինգա քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում 8 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և 233 մասնակիցների պայքարում նվաճեց երկրորդ մրցանակը:

ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բրուտյանի արդյունքն է` 5,5 միավոր:

7,5 միավորով առաջին մրցանակը նվաճեց գրոսմայստեր Սանդրո Մարեկոն (Արգենտինա):

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանն առաջատարների խմբում է

հմimagesԳրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում սկսված շախմատի միջազգային մրցաշարում խաղացված երեք տուրից հետո վաստակել է 3 միավոր և մի խումբ այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը:

13-ամյա հայ շախմատիստի մեծ հաջողությունը

chess-1Երևանցի 13-ամյա շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացված փառատոնի «արագ» շախմատի մրցաշարում 10 հնարավորից վաստակեց 8 միավոր և նվաճեց առաջին մրցանակը:

Հայ շախմատիստները Սիտգեսում

chess-5Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Սիտգես քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում խաղացված հինգ տուրից հետո վաստակել է 4,5 միավոր: Նա կես միավորով է ետ մնում առաջատարից` գրոսմայստեր Դանիելե Վոկատուրոյից (Իտալիա):

Գրոսմայստերներ Կարեն Մովսիսյանը և Հովիկ Հայրապետյանն ունեն 4-ական միավոր:

Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը կես միավորով է ետ մնում

տղBiel-1Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում կայացած հինգ տուրից հետո ունի 4 միավոր: Նա կես միավորով է ետ մնում առաջատարից` գրոսմայստեր Սալեմ Սալեհից (ԱՄԷ):

Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը հետապնդում է առաջատարներին

գսմsevak-mxitaryany-ame-n36234-1Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բրազիլիայի Մարինգա քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում խաղացված հինգ տուրից հետո վաստակել է 4,5 միավոր: Նա կես միավորով է ետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Նորիս Դելգադո Ռամիրեսից (Պարագվայ) և Սանդրո Մարեկոյից (Արգենտինա):

ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բրուտյանն ունի 4 միավոր:

2013 թվականի 1-ին կիսամյակում մայրաքաղաքում անցկացվել են մի շարք մարզական միջոցառումներ

001 (1)Երևանի քաղաքապետի կողմից  հաստատված 2013 թվականի նախատեսված տարեկան ծրագրով մարզական միջոցառումները մեկնարկել են փետրվարի 2-11-ը անցկացված շախմատի Երևանի 2013թ. պատանեկան առաջնությամբ: Փետրվարի 3-5-ը կայացել է «Երևանյան ձմեռ» մարզական, երիտասարդական փառատոնը, որին հաջորդել է փետրվարի 6-15-ը տեղի ունեցած շաշկու Երևանի 2013թ. առաջնությունը: Այնուհետ, փետրվարի 9-17-ը և 16-17-ը հաջորդաբար կազմակերպվել են ռենձյուի Երևանի 2013թ. առաջնությունը և աթլետիկայի Երևանի 2013թ. ձմեռային առաջնությունը: Մարտի 22-ից ապրիլի 4-ը անցկացվել է «Առողջ ընտանիք» (երեք սերունդ) մարզական երիտասարդական  զանգվածային միջոցառումը: Հաջորդաբար, ապրիլի 1-29-ը «Դինամո» մարզադահլիճում կայացել են արևելյան մարզաձևերի Երևանի 5 առաջնություններ, իսկ ապրիլի 24-29-ը` վոլեյբոլի 2013թ. բաց առաջնությունը:  Հաջորդիվ, մայիսի 14-18-ն ընկած ժամանակահատվածում ֆուտբոլի Երևանի հավաքական թիմը Իջևանում մասնակցել է ՀՀ պետական և քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարին: Տարեկան ծրագրով մայիսի 20-23-ին բադմինթոնի Երևանի 2013թ. բաց առաջնության օրերն էին: Հերթը Երևան-Ստեփանակերտ համագործակցությամբ պայմանավորված ճանաչողական, մարզական հետիոտնային արշավինն էր, որը տեղի է ունեցել մայիսի 23-27-ը՝ ԼՂՀ տարածքում: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով հունիսի 5-ին կազմակերպվել է մարզահամերգային տոնահանդես՝ Երևանի մանկապարտեզների թիմերի մասնակցությամբ:  Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի կիսամյակային եզրափակիչ միջոցառումը եղել է ՀՀ նախագահի մրցանակի համար լավագույն մարզական ընտանիք հանրապետական մրցույթի երևանյան փուլի անցկացումը` հունիսի 27-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Արազ Օզբիլիսը դադարեցրել է մարզումները «Կուբանի» կազմում

աօjpeg2Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արազ Օզբիլիսը դադարել է մարզվել «Կուբան» ֆուտբոլային ակումբի կազմում: Հավանական է, որ նա  չի մասնակցի Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ Ռուսաստանի առաջնության հերթական խաղին: Օզբիլիսը «Կուբանի» հետ չի մեկնել Սանկտ Պետերբուրգ, որտեղ հուլիսի 26-ին կկայանա «Զենիթ» – «Կուբան» խաղը:

Այդ մասին  հաղորդել է ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը: «Կարող եմ ասել, որ նա առաջարկներ ունի մի քանի ակումբներից, ավելին՝ այժմ չի մարզվում Կրասնոդարի թիմի կազմում: Արազը ակումբի հետ պայմանավորվածություն ունի, համաձայն որի, ավելի բարձր վարկանիշով ակումբից առաջարկ ստանալու դեպքում, «Կուբանի» ղեկավարությունը չի խոչընդոտի նրա տեղափոխությանը: Բայց ամենակարևորը, որի մասին կուզենայի զգուշացնել հավանական գնորդներին, գործարքը պետք է մաքուր լինի»,- ասել է նա:
Ըստ լուրերի, Օզբիլիսին լրջորեն հավակնում է գնել Մոսկվայի «Սպարտակը»:Չի բացառվում, որ  23-ամյա հայ ֆուտբոլիստը տեղափոխվի Մոսկվայի «Դինամո» կամ «Լոկոմոտիվ»:

Հավելենք, որ Ֆրանսիական «Մոնակոյի» ղեկավարությունը ևս ցանկանում է իր թիմում տեսնել Արազին: