Երևանում ավարտվեց ԱՊՀ երկրների զինվորական ձյուդոյիստների առաջնությունը

images-ձյուդո1Երևանում ավարտվեց ԱՊՀ երկրների զինվորական ձյուդոյիստների առաջնությունը, որին մասնակցեցին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Հայաստանի ներկայացուցիչները:

Մրցումների ընթացքին հետևում էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որն էլ պարգևատրեց և գավաթներ հանձնեց թիմային հաշվարկով մրցանակակիր դարձած հավաքականների` Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցիչներին:

Ըստ քաշային կարգերի հաղթողներ դարձան` Գրիգոր Մխիթարհյանը (55 կգ), Գրիգոր Իվանյանը (60 կգ), Արսեն Կոլասովը (66 կգ, Ռուսաստան), Ավետիք Գրիգորյանը (73 կգ), Ալան Խուդեցոն (81 կգ, Ռուսաստան), Վալերի Շումեյկոն (90 կգ, Բելառուս), գերծանրքաշային Հակոբ Առաքելյանը:

Հայկական ֆուտբոլ` հանդիպման վայրը կարելի է փոխել

19141ֆուտբոլՖուտբոլի Հայաստանի 23-րդ առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի գավաթակիր «Փյունիկը» հուլիսի 20-ին ընկերական հանդիպում կանցկացնի Հայաստանի փոխչեմպիոն Գյումրիի «Շիրակի» հետ: Փոխվել է այս հանդիպման նախապես հայտարարված վայրն ու ժամը:

Այն նախատեսված էր անցկացնել ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում` ժամը 18-ին, սակայն  կկայանա նույն օրը Գյումրիի քաղաքային մարզադաշտում` ժամը 17-ին:

Երևանի «Արարատը» պարտվեց Թբիլիսիում

արարարատ ֆա3hkfkr2vrj8Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ուսումնամարզական հավաք անցկացնող ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից Երևանի «Արարատը»  ստուգողական առաջին հանդիպումն անցկացրեց և 1:2 հաշվով զիջեց Թբիլիսիի «Սպարտակին»:

Հանդիպման սկզբնամասում տանտերերը երկու անգամ գրավեցին մեր թիմի դարպասը, իսկ երկրորդ խաղակեսում «Արարատի» խաղացողներից տուգանային հարվածով մրցակցի դարպասը գրավեց Դավիթ Գ. Գրիգորյանը:

«Արարատը» նախատեսում է ևս երկու ընկերական հանդիպում անցկացել Թբիլիսիում՝ հուլիսի 20-ին և 23-ին:

Դուշան Միյիչի սաները կմրցեն վրացական «Գագրա» և «Սիոնի» թիմերի հետ:

Հավելենք նաև, որ ֆրանսիացի ֆուտբոլիստներ Զավեն Բուլուտը և Ռոբին դի Լաուրոն «Արարատին» կմիանան  հուլիսի 18-ին:

Գևորգ Ղազարյանն իր նոր թիմի կազմում

գղGevorg_GhazaryanՀայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի նոր թիմը` հունական «Օլիմպիակոսը» նախապատրաստվում է նոր մրցաշրջանին: Այն ստուգողական հանդիպում անցկացրեց Կիևի «Դինամոյի» հետ: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով:

Ղազարյանը մարզադաշտում անցկացրեց ամբողջ երկրորդ խաղակեսը:

Հայաստանի շախմատիստուհիները չարդարացրին սպասելիքները

url ՇԱԽՄԱՏԲուլղարիայի Պլովդիվ քաղաքում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները չարդարացրին սպասելիքները և անմասն մնացին խաղարկված պարգևներից:

Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը վերջին տուրի պարտիաներն ավարտեցին ոչ- ոքի: Դանիելյանը 7,5 միավորով  14-րդ, Մկրտչյանը վաստակեց 7 միավորով 16-րդ տեղում է:

Մարիա Կուրսովան 6,5 միավորով 34-րդն է, Լիլիթ Գալոյանը 5,5 միավորով՝ 57-րդը, Շուշաննա Սարգսյանը 5 միավորով՝ 82-րդը:

Հաղթող դարձավ ռուսաստանցի Վալենտինա Գունինան, որը  11 հնարավորից վաստակեց 9 միավոր:

 

Տեխնիկական արդյունքներ

11-րդ տուր

 

Մելիա – Դանիելյան` ½ : ½
Խուրցիձե – Մկրտչյան` ½ : ½
Կուրսովա – Ստյաժկինա` 1 : 0
Դե Ռոզա – Գալոյան` 0 : 1
Սարգսյան – Անտովա` 1 : 0


ԱՂՅՈւՍԱԿ

 

1. Գունինա 9
2. Կոսինցեվա 8.5
3. Մելիա 8
14. Դանիելյան 7.5
16. Մկրտչյան 7
34. Կուրսովա 6.5
57. Գալոյան 5.5
82. Սարգսյան 5

 

 

ՖԻՖԱ. Ուկրաինայի և Ռուսաստանի ֆուտբոլային թիմերը միմյանց դեմ չեն խաղա

ֆուտբոլՖԻՖԱ-ն հաշվի, առնելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա լարվածությունը, որոշել է թույլ չտալ, որ երկու երկրների ֆուտբոլային թիմերը խաղան միմյանց դեմ:

Եվրոպական ֆուտբոլի ղեկավարող մարմինը այս որոշումը կայացրել է, երբ Ռուսաստանի և Ուկրաինայի ասոցիացիաները, ներկայիս քաղաքական իրավիճակով պայմանավորված, անվտանգության վերաբերյալ մտավախություն են հայտնել:

ՖԻՖԱ-ի այս որոշումը նշանակում է, որ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգի Զենիթը և Ուկրաինայի Դնեպրոն միմյանց դեմ չեն կարող խաղալ հուլիսի 18-ին մեկնարկող չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում:

ՖԻՖԱ-ն նաև նշել է, որ Լվովը և Կիևը կարող են ֆուտբոլային խաղեր հյուրընկալել:

 Անկախ

Արգենտինայի ֆուտբոլիստները պարգևավարի մի մասը նվիրաբերել են ուռուցքաբանության կենտրոնին

загруженноеԱրգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները 135 հազար դոլարը նվիրաբերել են ուռուցքաբանական կենտրոնին, հաղորդում է El Dia-ն:

Խաղացողները հիվանդանոցին են տվել ԱԱ-ին մասնակցության համար ստացած գումարի մի մասը:

Նվիրատվությունը ծառայելու է հիվանդանոցի նոր մասնաճյուղի շինարարությանը:

Անկախ

Յոահիմ Լյով. «Շուտով կսկսվի գերմանական ֆուտբոլի դարաշրջանը»

2-րդ նյութ կլոզե, մերկելԱյս օրերին Գերմանիան ցնծում է: Ֆուտբոլի աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիայի հավաքականը Բրազիլիայից վերադարձել է հայրենիք: Գերմանացի խաղացողներին դիմավորում են ինչպես ազգային հերոսների: Ուր որ նրանք են գնում` մի քանի հարյուր հազար ֆուտբոլասեր է հավաքվում:

Հիշեցնենք, որ Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում կայացած եզրափակչում Գերմանիայի հավաքականը լրացուցիչ խաղաժամանակում, Մարիո Գյոտցեի խփած գոլի շնորհիվ, հաղթել է արգենտինացիներին և 24 տարվա ընդմիջումից հետո դարձյալ հռչակվել աշխարհի ուժեղագույն:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ուշադրության կենտրոնում էր պահում առաջնությունը: Նա ներկա էր ստուգատեսի բացման հանդիսավոր արարողությանը, և երկրորդ անգամ Բրազիլիա է ժամանել, որպեսզի հետևի եզրափակչի ընթացքին: Գերմանիայի ղեկավարը վարձահատույց եղավ, ազգային թիմի ֆուտբոլիստները նրան հուսախաբ չարեցին:

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան, որպես պարգև, Գերմանիայի հավաքականին կհանձնի 35 մլն դոլար:

Առաջնությունն ուշագրավ էր գերմանացիների համար նաև այն առումով, որ այդ երկրի հավաքականի փորձառու խաղացող Միրոսլավ Կլոզեն, կիսաեզրափակչի` Բրազիլիայի հավաքականի հետ խաղում գոլի հեղինակ դառնալով, աշխարհի առաջնություններում իր 16-րդ գնդակը խփեց: Այսպիսով, իտալական «Լացիոյի» հարձակվողը դարձավ աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուն՝ մեկ գնդակով առաջ անցնելով բրազիլացի Ռոնալդոյից:

Ի դեպ, երկար ժամանակ է, ինչ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունը վստահվել է Յոահիմ Լյովին, սակայն նրա թիմը չէր կարողանում լուրջ հաջողությունների հասնել: Եվ ահա, մարզչի օգնությամբ Գերմանիայի հավաքականը բարձունքին է:
Ընդ որում, Լյովը հայտնել է, որ իր թիմը կշարունակի ձգտել հաղթանակների:

«Աշխարհի չեմպիոնի տիտղոսը վստահություն է ներշնչում մեզ: Հիանալի հեռանկարներ ունենք և փայլուն ապագա: Այժմ մեր նպատակն է դառնալ Եվրոպայի 2016-ի առաջնության չեմպիոն: Կարծում եմ` շուտով կսկսվի գերմանական ֆուտբոլի դարաշրջանը: Հաստատ գիտեմ, որ մենք կանգ չենք առնի և կշարունակենք նոր նվաճումների ձգտել»,- ասել է նա:

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին նահանջել է 3 հորիզոնականով

ffa5Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի հրապարակած ազգային հավաքակականների դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին նահանջել է 3 հորիզոնականով և 635 միավորով 41-րդ տեղում է:

Աշխարհի չեմպիոն  Գերմանիայի թիմն առջևում է, ապա հաջորդում են՝ Արգենտինայի, Հոլանդիայի ներկայացուցիչներրը:

Լավագույն տասնյակն այսպիսին է՝ 1. Գերմանիա՝ 1761 միավոր, 2. Արգենտինա (1689), 3. Հոլանդիա (1525), 4. Կոլումբիա (1492), 5. Բելգիա (1401), 6. Ուրուգվայ (1330), 7. Բրազիլիա (1272), 8. Իսպանիա (1229), 9. Շվեյցարիա (1216), 10. Ֆրանսիա (1202):

Հայաստանի շախմատիստուհիները Եվրոպայի առաջնությունում մեդալների չեն հավակնում

43797Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացվող շախմատիստուհիների Եվրոպայի անհատական առաջնության ավարտին մնացել է մեկ տուր:

Հայաստանի ներկայացուցիչները մեդալների չեն հավակնում:

 

Տեխնիկական արդյունքներ

10-րդ տուր

 

Դանիելյան – Ստեֆանովա` ½ : ½
Մկրտչյան – Սոչկո` ½ : ½
Մամաձադա – Կուրսովա` ½ : ½
Գալոյան – Պարամզինա` 1 : 0
Կայա – Սարգսյան` 0 : 1


ԱՂՅՈւՍԱԿ

1. Գունինա 8.5
2. Ժուկովա 7.5
3. Մելիա 7.5
11. Դանիելյան 7
14. Մկրտչյան 6.5
50. Կուրսովա 5.5
69. Գալոյան 4.5
91. Սարգսյան 4

 

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը կես միավորով ետ մնաց հաղթողից

կգ42809Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Բարբերա դել Վայես քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և 87 մասնակիցների պայքարում նվաճեց երկրորդ մրցանակը:

Գրիգորյանը կես միավորով ետ մնաց հաղթողից` արգենտինացի գրոսմայստեր Ֆերնանդո Պերալտայից:

Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը շախմատի Փարիզի բաց առաջնության երկրորդ մրցանակակիր

տղTigran-Gharamian-620x300Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը շախմատի Փարիզի բաց առաջնությունում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և 41 մասնակիցների պայքարում գրոսմայստերներ Սերգեյ Ֆեդորչուկի (Ուկրաինա) և Պավել Տրեգուբովի (Ռուսաստան) հետ միասին բաժանեց 1-3-րդ տեղերը:

Լրացուցիչ ցուցանիշներով Ղարամյանին շնորհվեց երկրորդ մրցանակը:

Մրցաշարի հաղթող ճանաչվեց Ֆեդորչուկը:

 

Միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը` շախմատի Բելգիայի առաջնության երկրորդ մրցանակակիր

chess-5Միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը Շարլռուա քաղաքում շրջանային մրցակարգով անցկացված շախմատի Բելգիայի առաջնությունում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և միջազգային վարպետ Հերտ Վան դեր Ստրիխտի հետ միասին բաժանեց 1-2-րդ տեղերը:

Լրացուցիչ ցուցանիշներով Հովհաննիսյանին շնորհվեց երկրորդ մրցանակը:

 

Պայմանագրում կլինի նաև առանձին կետ, ըստ որի Սուարեսը խաղադաշտում պետք է իրեն նորմալ պահի

Սուարես138955095114Բրազիլիայում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը որակազրկվել է 4 ամսով: Նա խաղի ընթացքում կծել էր իտալացի պաշտպան Ջորջիո Կելինիի ուսը:

Այդուհանդենձ, այդ ֆուտբոլիստը կհամալրի կատալոնական «Բարսելոնայի» կազմը: Առաջիկա ժամերին նա 5 տարով աշխատանքային պայմանագիր կստորագրի այդ ակումբի ղեկավարության հետ: Ուշագրավ է, որ պայմանագրում կլինի նաև առանձին կետ, ըստ որի Սուարեսը խաղադաշտում պետք է իրեն նորմալ պահի:

 

Հայաստանի ըմբիշը մնաց առանց մեդալի

ըմբslovakia_worldsՍլովակիայի Սնինա քաղաքի մարզապալատում անցկացվող ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի ըմբիշների մրցաշարում 42 կգ քաշային Հայկ Մելիքյանը 1/8 եզրափակչում հաղթեց ճապոնաց Մասաֆումի Մամեցուկային: ¼ եզրափակչում մեր մարզիկն առավելության հասավ Հնդկաստանի ներկայացուցիչ Անիլ Տորկադի նկատմամբ: Բայց հետո Մելիքյանը պարտվեց թուրք Քերեմ Քամալին: Իսկ սփոփիչ գոտեմարտում Հայկը զիջեց Իրանի ներկայացուցիչ Նեջաթի Ալիրեզանին և մնաց առանց մեդալի:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացողների թիմը հյուրընկալվելիս հաղթեց Թբիլիսիի «Դինամոյին»

չլ9257Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականի խաղացողներ Ռոբերտ Արզումանյանի և Մարկոս Պիզելիի թիմը`ղազախական «Ակտոբեն», հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց Թբիլիսիի «Դինամոյին»:

Մեր ֆուտբոլիստները «Ակտոբեի» մեկնարկային կազմում էին: Արզումանյանը խաղաց առանց փոխարինման, իսկ Պիզելին 61-րդ րոպեին փոխարինվեց:

 

Տեխնիկակական արդյունքներ

 

«Դինամո» Թբիլիսի-«Ակտոբե»՝ 0:1

Գոլը՝ Դանիլո Նեկո, 51

 

Պատասխան խաղը կկայանա հուլիսի 23-ին:

 

Երևանի «Փյունիկը» և Գյումրի «Շիրակը» հուլիսի 20-ին ընկերական հանդիպում կանցկացնեն

ֆուտբոլ2Մեր երկրի ֆուտբոլի բարձրագույն խմբում հանդես եկող թիմերը նախապատրաստվում են Հայաստանի 23-րդ առաջնությանը:

Եվ ահա, Երևանի «Փյունիկը» և Գյումրի «Շիրակը» հուլիսի 20-ին ընկերական հանդիպում կանցկացնեն:

Խաղը կկայանա ֆուտբոլի ակադեմիայում` սկիզբը ժամը 18:00-ին:

Հոլանդիայի ֆուտբոլի հավաքկանի գլխավոր մարզիչն առանց հանգստանալու նոր գործի է անցել

լվգLouis-van-Gaal-Holland-coach_2825059Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը Մանչեսթեր  է ժամանել, որպեսզի ստանձնի իր նոր թիմի ղեկը:

Հիշեցնենք, որ 62-ամյա մասնագետի գլխավորությամբ Բրազիլիայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Հոլանդիայի հավաքականը  զբաղեցրել է երրորդ տեղը։

 

«Ալաշկերտի» առաջին խաղը և առաջին պարտությունը Թուրքիայում

ֆուտբոլ27560Թուքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից «Ալաշկերտը»  ստուգողական առաջին խաղում 1:2 հաշվով զիջեց Թուրքիայի սուպերլիգայում հանդես եկող«Բալիկեսիրսպորին»։ Մեր թիմի խաղացողներից գոլի հեղինակ դարձավ Միհրան Մանասյանը:

Հաջորդ ստուգողական խաղը մերոնք կանցկացնեն հուլիսի 18-ին։

Մեդալներ Սնինայում

ըմբslovakia_worldsՍլովակիայի Սնինա քաղաքի մարզապալատոււմ մեկնարկել է ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունը:
54 կգ քաշային  Էդգար Թամրազյանը դարձել է արծաթե մեդալակիր,  իսկ 63 կգ քաշային Արման Բաղդասարյանը բավարարվել է բրոնզե պրգևով: