Մարտի 2-15-ը Երևանում անցկացվելու է շախմատի Եվրոպայի 15-րդ անհատական առաջնությունը: Մրցաշարը նվիրված է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին: Այս տարի լրանում է Պետրոսյանի ծննդյան 85-ամյակը: Բացման արարողությունը կկայանա մարտի 2-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Սկիզբը` ժամը 21:00-ին: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Խաղերը կկայանան «ՙԷլիտ պլազա»՚ բիզնես կենտրոնում մարտի 3-15-ը: Սկիզբը` ժամը 15:00-ին, վերջին տուրը` 14:00-ին: Մարտի 9-ը հանգստյան օր է: Մրցաշարին մասնակցում են 27 երկրների մոտ 270 շախմատիստներ, այդ թվում` շուրջ 130 գրոսմայստերներ: Միջազգային կոչումներ ունեցող մասնակիցների թիվն անցնում է 200-ից: Ամենամեծ թվով մասնակիցներ ներկայացնում են Հայաստանը (մոտ 80), Ռուսաստանը (53), Վրաստանը (17), Իսրայելը (17), Ուկրաինան (13), Թուրքիան (10): Կանոնադրության համաձայն, առաջին 23 տեղերը գրաված շախմատիստներն իրավունք են ստանում մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկությանը: Մրցանակային հիմնադրամը կազմում է 160 հազար եվրո: Սահմանված են 25 հիմնական և 15 հատուկ մրցանակներ: Առաջին մրցանակակիրը կստանա 20 հազար եվրո: Միավորների հավասարության դեպքում մրցանակները բաժանվում են հավասարապես: Գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը (Հայաստան): Վճռաբեկ հանձնաժողովի նախագահն է գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը (Հայաստան), անդամները` գրոսմայստեր Գեորգի Գիորգաձեն (Վրաստան) և միջազգային կարգի մրցավար Գենադի Նեսիսը (Ռուսաստան): Տուրերի սկիզբը` ժամը 15:00-ին, վերջին տուրը` 14:00-ին (Երևանի ժամանակով):
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը հաղթեց Գրացում
Հայաստանի շախմատիստները Մինսկում ոչնչով աչքի չընկան
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացված Դավիթ Բրոնշտեյնի շախմատի հուշամրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներն ամասն մնացին խաղարկված պարգևներից:
Կայացած 9 տուրում մերոնցից լավագույն ցուցանիշն ունի Գաբրիել Սարգսյանը` 6,5-ի: Նա գրավեց 7-րդ տեղը:
Հայաստանի հավաքականի մեկ այլ խաղացող` Վլադիմիր Հակոբյանը, 6 միավորով հանգրվանեց 12-րդ հորիզոնականում:
7 միավորով մրցաշարի հաղթող ճանաչվեց Վրաստանի ներկայացուցիչ Բաադուր Ջոբավան: Նա գործակիցներով առաջ անցավ նույնպես 7 միավոր վաստակած ուկրաինացիներ Սերգեյ Ֆեդորչուկից և Միխայլո Օլեկսիենկոյից:
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանն աղյուսակը գլխավորողների խմբում է
Ավստրիայի Գրաց քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարը մասնակիցների ներկայացուցչական կազմ է հավաքել: Կարողություններն են փորձում 22 երկրների 88 խաղացողներ:
Կայացել է 5 տուր: Վերելքով հանդես գալիս 24-այա երևանցի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը: Նա վաստակել է 5 միավոր և Նեգի Պարիմարյանի (Հնդկաստան), Էմրե Կանի (Թուրքիա), Մարկուս Ռագերի (Ավստրիա), պարագվայցի Ալեքս Բաչմանի հետ միասին բաժանում է 1-5-րդ տեղերը:
Վլադիմի Կրամնիկը նույնպես Լևոն Արոնյանի մրցակիցների թվում է
Հայտնի դարձավ, որ Վլադիմիր Կրամնիկը նույնպես խաղալու է հունիսի 2-13-ը Ստավանգերում կայանալիք շախմատի գերմրցաշարիում:
Փաստորեն, արդեն հայտնի են 7 մասնակիցների անունները:
Խաղալու են նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Լևոն Արոնյանը (Հայաստան), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Ֆաբիանո Կարուանա (Իտալիա), Պյոտր Սվիդլերը, Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան):
Մասնակցելու հրավեր է ստացել նաև Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), եթե նա հաստատի, որ խաղալու է, ապա կմնա թափուր մեկ մասնակցի տեղ:
Այդ ուղեգիրը կխաղարկվի որակավորման մրցաշարում:
Որոշվել է Կարեն Ասրյանի շախմատի հուշամրցաշարի անցկացման ժամկետը
Հունիսի 15-25-ը Ջերմուկում կանցկացվի շախմատի ավանդական մրցաշար՝ նվիրված գրոփսմայստեր Կարեն Ասրյանի հիշատակին։
Մասնակիցներն ուժերը կչափեն շվեյցարական մրցակարգով: Կխաղացվի 9 տուր։ Մրցանակային հիմնադրամը 22,5 հազար դոլար է, հաղթողը կստանա 5000 դոլար։
Հավելենք, որ նախորդ մրցաշարի հաղթող էր ճանաչվել Ռոբերտ Հովհաննիսյանը։
Ռոբերտ Աղասարյանը լրացրել է գրոսմայստերի նորմա
Մինսկում մեր շախմատիստներն առայժմ ետ են մնում մրցակիցներից
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվող շախմատի Դավիթ Բրոնշտեյնի հուշամրցաշարի 6-րդ տու8ն ընդհանուր առմամբ հաջող էր հայ շախմատիստների համար: Իրենց օգտին հաղթանակներ գրանցեցին՝ Վլադիրմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Կարեն Հ. Գրիգորյանը, Հովիկ Հայրապետյանը, Մհեր Հովհաննիսյանը, Դավիթ Կարթորոսյանը, Դավիթ Գևորգյանը, Նորայր Թորոսյանը: Պարտվեցին` Հովհաննես Գաբուզյանը, Ռոբերտ Աղասարյանը, Կարեն Հովհաննիսյանը, Ռոման Հովհաննիսյանը: Մեր մյուս մասնակիցները ոչ-ոքի խաղացին:
4-ական միավորով Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը,Կարեն Գրիգորյանը և Մհեր Հովհաննիսյանը 13-33-րդ տեղերը բաժանողների խմբում են:
5,5 միավորով աղյուսակը գլխավորում է ռուսաsտանցի 17-ամյա գրոսմայստեր Դանիել Դուբովը:
Մինսկում հայ շախմատիստները հետապնդողների դերում են
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Դավիթ Բրոնշտեյնի շախմատի հուշամրցաշարում կայացել է 4 տուր:
Վաստակած 3,5-ական միավորով աղյուսակը գլխավորում են 7 շախմատիստներ: Նրանցից կեսական միավորով են ետ մնում Վլադիմիր Հակոբյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտը Աղասարյանը:
Գաբրիել Սարգսյանը հավաքել է 2,5 միավոր:
Հայկական և ադրբեջանական շախմատային հակամարտություններ Մինսկում
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվող Դավիթ Բրոնշտեյնի շախմատի հուշամրցաշարի 3-րդ տուրում ուշադրության կենտրոնում էին հայ և ադրբեջանցի շախմատիստների միմյանց հետ անցկացված պարտիաները:
Վլադիմիր Հակոբյանը, հանդես գալով սև խաղաքարերով, 39-րդ քայլին ստիպեց անձնատուր լինել ադրբեջանցի Վուգար Ռասուլովին։
Հայաստանի հավաքականի մեկ այl խաղացող` Գաբրիել Սարգսյանը, սևերով զիջեց ադրբեջանցի Վասիֆ Դուրաբայլիին։
Ադրբեջանի պատվիրակներ Էլջաթ Սաֆարլիին, Վասիֆ Դուրարբեյլին 3-ական միավորով առջևում են: 2,5 միավոր ունի Հակոբյանը: 2,5 միավոր է վաստակել նաև Սամվել Տեր-Սահակյանը, որը ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Դանիել Դուբովի հետ: Մհեր Հովհաննիսյանը, որը մինչ այդ երկու հաղթանակ էր տարել, սև խաղաքերով զիջեց վրացի ճանաչված գրոսմայտեր Բաադուր Ջոբավային:
Լևոն Արոնյանին անցանկալի մրցակից է բաժին հասել
Շախմատի միջազգային ֆեդերացիան անցկացրել է մարտի 12-ին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկելիք շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակներդների մրցաշարի վիճակահանությունը:
Առաջին տուրում Լևոն Արոնյանին անցանկալի մրցալից է բաժին հասել: Նա սև խաղաքարերով կմրցի աշխարհի նախկին չեմպիոն, Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդի հետ:
Հայ շախմատիստուհիները մրցանակակիր չդարձան
Մոսկվայում կազմակերպված շախմատի կանանց միջազգային մրցաշարում Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարինա Համբարձումովան, ինը հնարավորից վասռակելով 6,5 միավոր, զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը: 6,0 միավորով 16-րդը ճանաչվեց Ուկրաինայի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան (նկարում): Ռուսաստանցի Աննա Ակոպովան 5,5 միավորով գրավեց 37-րդ տեղը:Հայ 9 շախմատիստներ հաղթանակով սկսեցին Դավիթ Բրոնշտեյնի հուշամրցաշարը
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկած Դավիթ Բրոնշտեյնի ծննդյան 90-ամյակին նվիրված շախմատի միջազգային հուշամրցաշարի, որին մասնակցում են 21 երկրնեի 139 շախմատիստներ, առաջին տուրն անզիջում էր:
Խաղացված 69 պարտիաներից 53-ն արդյունավետ ելք ունեցան: Հայաստանից 16 խաղացողներ են: Հայ շախմատիստներից 9-ը` Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արտաշես Մինասյանը, Հովհաննես Գաբուզյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովիկ Հայրապետյանը, Ռոբերտ Աղասարյանը, Բելգիայում բնակվող, սակայն Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացնող միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը և Կարեն Հովհաննիսյանը հուշամրցաշարը սկսեցին հաղթանակով:
Հայկական շախամատային դեսանտ` Մինսկում
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր կմեկնարկի ճանաչված գրոսմայստեր Դավիթ Բրոնշտեյնի ծննդյան 90-ին նվիրված շախմատի միջազգային հուշամրցաշարը: Ստուգատեսի գլխավոր մրցաշարին կմասնակցեն 22 երկրների 148 շախմատիստներ:
Մեր երկրից կարողությունները կփորձեն 16 շախմատիստներ, այդ թվում` Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արտաշես Մինասյանը, երիտասարդ գրոսամյստերներ Կարեն Հ. Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովիկ Հայրապետյանը և ուրիշներ:
Շվեյցարական մրցակարգով կխաղացվի 9 տուր: Հաղթողը որպես պարգև կստանա 10 հազար դոլար: 2-րդ մրցանակակիրը կհարստանա 6 հազար 500, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցնող շախմատիստը՝ 4 հազար դոլարով:
ՀՀ ոստիկանության արագ շախմատի առաջնություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սերգեյ Մովսիսյանը Ջիբրալթարի շախմատի մրցաշարում 18-րդն է
Ջիբրալթարի շախմատի մրցաշարում մերոնք ստորին դիրքերում են
Ջիբրալթարում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի նախավերջին` 9-րդ տուրում, հայ շախմատիստների մասնակցությամբ պարտիաներն այսպիսի ելքեր ունեցան. Գրիգորի Օպարին (Ռուսաստան) – Սերգեյ Մովսիսյան (Հայաստան)` ½:½, Գրիգոր-Սևակ Մխիթարյան (Բրազիլիա) – Էդվարդ Պորպեր (Կանադա)` 1:0, Արմեն Պրուդյան (Բրազիլիա) – Քեննի Ջեյսոն (Կանադա)` 1:0, Գիկաս Բասիլյուս (Գերմանիա) – Երազիկ Խաչատուրյան (Նորվեգիա)՝ ½:½:
Մովսիսյանը 6 միավորով 26-րդ տեղում է: Նույնպիսի ցուցանիշ ունի նաև 40-րդ հորիզոնականում հանգրվանած Մխիթարյանը: Պրուդյանը և Խաչատուրյանը 4,5 և 4 միավորով 134-րդ և 171-րդ տեղերում են:
Աղյուսակը 7,5 միավորով գլխավորոմ է ուկրաինացի Վասիլի Իվանչուկը: Նրանից կես «քայլով» ետ է մնում 7 շախմատիստ:
Հովհաննես Գաբուզյանը շախմատի մոսկովյան մրցաշարում առաջատարների խմբում է
Մոսկվայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն ցուցանիշն ունի Հովհաննես Գաբուզյանը:
Նա 4 հնարավորից վաստակել է վաստակել է 3,5 միավոր ու ևս 7 մասնակիցների հետ բաժանում է 3-10-րդ տեղերը: 3 միավոր ունի Ռոբերտ Աղասարյանը, 2,5 միավոր` Տիգրան Սիմոնյանը:
1-2-րդ տեղերը բաժանում են ռուսաստանցիներ Բորիս Գրաչևը, Իլդար Խայրուլինը:
Ջիբրալթարի շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր
Ջիբրալթարում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարի 8-րդ տուրում բրազիլահայ գրոսմաստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը սևերով զիջեց վրացուհի Լելյա Ջավախիշվիլիին:
Սերգեյ Մովսիսյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, առավելության հասավ ռուսաստանցի Նատալյա Պոգոնինայի նկատմամբ:
Մովսիսյանի կինը` Սլովակիան ներկայացնող գրոսմայստեր Յուլյա Կոչետկովան հաղթեց իտալացի Պատրիկ Սչարերին:
Բրազիլահայ Արմեն Պրուդյանն էլ ստիպեց անձնատուր լինել գերմանացի Բերնդ Սկուտային:
Նորվեգիայի դրոշի ներքո հանդես եկող Երազիկ Խաչատուրյանն առավելության հասավ շվեյցարացի Ստեֆան Հերի նկատմամբ:
Մրցաշարի առաջատարն ուկրաինացի Վասիլի Իվանչուկն է` 7 միավոր:
Մերոնցից լավագույն ցուցանիշն ունի Սերգեյ Մովսիսյանը: Նա 5,5 միավորով 22-րդ տեղում է:
Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր: Հաղթողը հայտնի կդառնա վաղը: Տղամադկանց պայքարում լավագույն արդյունքը ցույց տված շախամատիստը որպես պարգև կստանա 20 հազար եվրո: Ուժեղագույն ճանաչված շախմատիստուհին էլ կհարստանա 15 հազար եվրոյով:
Հենրիխ Մխիթարյանն ընկերական խաղում էլ չկարողացավ գնդակ խփել մրցակցի դարպասը
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի դժվարին վիճակը շարունակվում է: Ընկերական խաղում էլ նա չկարողացավ գնդակ խփել մրցակցի դարպասը: Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», փետրվարի 4-ին ընկերական խաղ անցկացրեց Դյուսելդորֆի «Ֆորտունայի» հետ և առավելության հասավ 4:3 հաշվով:
Մխիթարյանը մասնակցեց միայն առաջին խաղակեսին, որում դորտմունդցիներն առջևում էին 2:1 հաշվով:
«Բորուսիայի» խաղացողներից երկու գոլի հեղինակ դարձավ Յոնաս Հոֆմանը, Մարկո Ռոյսը և Մարսել Շմելցերն աչքի ընկան մեկական անգամ:
Փետրվարի 8-ին «Բորուսիան» Գերմանաիայի առաջնության շրջանակում Բրեմենում կմրցեն «Վերդերի» հետ:



