Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Դավիդ Վիլյան կտեղափոխվի «Նյու Յորք Սիթի»

դվDavid-Villa-profileԻսպանիայի հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյան այլև չի կրի Մադրիդի «Աթլետիկոյի» մարզազգեստը: Նա տեղափոխվել է  «Նյու Յորք Սիթի»:

Իսպանացի ֆուտբոլիստը տարեկան կստանա 3 մլն եվրո կկազմի:

Վիլյան պետք է ուղևորվի  ԱՄՆ, որպեսզի աշխատանքային պայմանագիր կնքի ակումբի ղեկավարության հետ:

Ի դեպ լուրեր են ծրւում, որ այս գործարքից կտուժի Վիլիայի նախկին ակումբը` կատալոնական «Բարսելոնան»: Եվ ֆինանսական այդ վնասը պատկառելի է` 3 մլն եվրո:

 

Հայկական ֆուտբոլի ներկայացուցիչները Ղազախստանի առաջնությունում առաջատար դիրքերում են

վմVardan-Minasyan-300x293Sports.kz ինտերնետային կայքը  կազմել է ֆուտբոլի  ֆուտբոլի  Ղազախստանի առաջնության 14-րդ տուրի խորհրդանշական հավաքականը:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզչՎարդան Մինասյանին, որն այժմ գլխավորում է Կուստանայի «Տոբոլը», նույնպես այդ ցուցակում է: Նրա թիմը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Օրդաբասի» նկատմամբ:

Ի դեպ, Ղազախստանում աշխատելու ընթացքում Մինասյանն արդեն երկրորդ անգամ է ընդգրկվում տուրի խորհրդանշական հավաքականում: Նման պատվի հայ մասնագետն արժանացել էր 9-րդ տուրից հետո:

Իսկ Vesti.kz-ի կազմած Ղազախաստանի առաջնության 14-րդ տուրի խորհրդանշական հավաքականում  է ընդգրկվել  Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: Նա կրում է երկրի չեմպիոն «Ակտոբեի» մարզազգեստը:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը շարունակում է նախապատրաստվել Ալժիրի թիմի հետ հանդիպմանը

hhavakakanՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել Ալժիրի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը:

Թիմն անցկացրեց մարզում ամբողջ կազմով, կատարեց ֆիզիկական ընդհանուր պատրաստականության և խաղի մարտավարության հետ կապված առաջադրանքները:

Այսօչ նախատեսված է ևս մեկ մարզում, որը կլինի վերջինը` Ալժիրի հավաքականի հետ խաղից առաջ:

Հիշեցնենք որ, Ալժիր-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա մայիսի 31-ին՝ ժամը 20:00-ին, Սիոնի «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտում:

«Բորուսիան» սպասում է, որ մրցավարը ներողություն խնդրի

գոլ2w816c0.sportՖուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը պատմություն է դարձել, սակայն կրքերն այդ խաղի շուրջը չեն հանդարտվել: Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի թիմը վճռական այդ մրցամարտում պարտվել էր 0:2 հաշվով: Այդուհանդերձ, դժվար է ասել, թե ինչ կլիներ հետո, եթե մրցավարը գրանցեր դորտմունդցիների մրցակցի դարպասը խփած գնդակը: Բանն այն է, որ երկրորդ խաղակեսում «Բորուսիայի» գերմանացի պաշտպան Մատս Հումելսի հարվածից հետո գնդակը հատել էր մյունխենցիների դարպասային գիծը, սակայն մրցավար Ֆլորիան Մայերը դարպասի գրավում չէր արձանագրել:

Եվ ահա, «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն նշել է, որ իր թիմը սպասում է, որ  մրցավարը ներողություն խնդրի: Նագտնում է, որ «Բորուսիայի» պարտության մեղավորն հենց նա է:

«Հարգելով Մայերին,  գնահատում եմ նաև նրա աշխատանքը և չեմ  մեղադրում սխալվելու համար, սակայն ինձ զայրացնում է, որ նա անհարգալից վերաբերմունք է դրսևորում «Բորուսիայի» ֆուտբոլիստների հանդեպ և ներողություն չի հայտնում նրանց: Բոլորի համար ակնհայտ էր, որ խաղի առավելություն ունեինք, սակայն մեր գոլը «գողացան» մեզանից»,-ասել է նա:

 

 

 

Հենրիխ Մխիթարյանը օգոստոսի 13-ին կպայքարի Մյունխենի «Բավարիայի» խաղացողների հետ

հմ32904Որոշվել է Գերմանիայի ֆուտբոլի սուպերգավաթի մրցամարտի անցկացման օրը: Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր «Բավարիան» և փոխչեմպիոն, գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից Դորտմունդի «Բորուսիան» օգոստոսի 13-ին «Սիգնալ իդունա պարկում» կվիճարկեն պատվավոր մրցանակը:

Ընդհանրապես, Գերմանիայի սուպերգավաթի  խաղարկության հանդիպումը կայանում է հուլիսին, սակայն,  Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության պատճառով, այն այս անգամ ավելի ուշ է կազմակերպվելու:

Հուսանք, որ Հենրիխ Մխիթարյանը օգոստոսի 13-ին կպայքարի Մյունխենի «Բավարիայի» խաղացողների հետ:

Հավելենք, որ  նախորդ տարի ևս Գերմանիայի  սուպրեգավաթը վիճարկել էին «Բորուսիան» և «Բավարիան», և հայ ֆուտբոլիստի թիմը հաղթել էր 4:2 հաշվով, թեև նա վնասվածքի պատճառով բաց էր թողել այդ խաղը:

Դիեգո Կոստայի մասնակցությունն աշխարհի առաջնությանը հարցական է

դկ1134Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստայի մասնակցությունը Բրազիլիայում հունիսի 12-ին մեկնարկելիք աշխարհի առաջնությանը հարցական է:

Նա  հեռացել է Իսպանիայի հավաքականի մարզաբազայից, որպեսզի ֆիզիոթերապիայի բուժիչ կուրս անցնի: Կոստան չի կարողանում ապաքինել վնասվածքը:

Լուրեր են շրջում, որ նա  Լաս-Ռոսասի հիվանդանոցներից մեկում է:

Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն թիմի վերջնական կազմը կհրապարակի հունիսի 2-ին: Նա չի ցանկանում, որ Կոստան վտանգի առողջությունը: Եթե հարձակվողը լիովին չափաքինվի, ապա չի մասնակցի աշխարհի առաջնությանը:

 

Բեռնար Շալանդ. «Ընկերական և պաշտոնական խաղերի նկատմամբ վերաբերմունքը նույնը պետք է լինի»

բշ41364Մայիսի 27-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց նախատեսված երեք ընկերական հանդիպումներից առաջինը: Ժնևի «Ֆոնտենետ» մարզադաշտում մեր ընտրանին 4-3 հաշվով հաղթեց Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականին: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է իր տպավորությունների և ակնկալիքների մասին:

 

-Ինչպիսի՞ն են տպավորությունները ԱՄԷ-ի հավաքականի հետ հանդիպումից:

 

-Մենք ուսումնասիրել էինք ԱՄԷ-ի հավաքականը, և որքան էլ, որ շատերը համարում էին, որ ԱՄԷ-ն այնքան էլ ուժեղ թիմ չէ, մենք գիտեինք, որ վերջին տարիներին այդ հավաքականն առաջադիմել է: Նրանք ունեն բավականին որակյալ առաջնություն, որտեղ խաղում են շատ որակյալ ֆուտբոլիստներ: ԱՄԷ-ն բավականին հաջող է հանդես եկել Ասիայի Գավաթի ընտրական մրցաշարում: Վերջին երկու տարվա ընթացքում թիմն անցկացրել է 21 հանդիպում, տարել 18 հաղթանակ և 3 հանդիպում ավարտել է ոչ-ոքի: Այսինքն այս ժամանակաշրջանում ԱՄԷ-ն առաջին պարտությունը կրեց Հայաստանի հավաքականի հետ խաղում: Դա նշանակում է, որ մենք խաղացինք լավ թիմի դեմ:

 

Ինչ վերաբերում է 4:3 հաշվին, դա խոսում է այն մասին, որ մենք ունենք նույն խնդիրը, ինչ առաջ: Մենք ունենք ուժեղ հարձակողական գիծ, խփեցինք չորս գոլ, լավ գործեցինք առջևում, հաջող, արագընթաց և որակյալ հակագրոհներ ստացվեցին, սակայն պաշտպանական գծում ունենք ակնհայտ խնդիրներ: Մենք բաց թողեցինք 3 գնդակ և շատ դրվագներում ոչ բավարար խաղ ցուցադրեցինք: Արեցինք շատ տակտիկական սխալներ, մի խոսքով պաշտպանությունը իդեալական չէր: Բայց դա էլ է բնական, քանի որ մենք ունեինք փոփոխված պաշտպանական գիծ: Չկար Ռոբերտ Արզումանյանը, ով այս գծի առաջատարն է, Կամո Հովհաննիսյանը չկար, Լևոն Հայրապետյանն անցկացնում էր ընդամենը երկրորդ խաղը երկարատև խաղային պրակտիկա չունենալուց հետո, այնպես որ ակնհայտ էր, որ խնդիրներ կլինեն:

 

Իհարկե, ես չեմ կարող գոհ լինել պաշտպանական գծից, բայց պետք է ասեմ, որ դա միայն պաշտպանների խնդիրը չէ: Օրինակ, առաջին 15 րոպեների ընթացքում մեր հարձակողական գծին չէր հաջողվում լավ պրեսինգ գործադրել մրցակցի  պաշտպանների վրա և հետևաբար ամբողջ թիմը խնդրի առաջ է կանգնում: Ընդհանրապես, ես գոհ չեմ այս խաղում մեր պաշտպանական ընդհանուր գործողություններից: Բայց ես գիտեմ մի բան: Մենք սկսել ենք մարզվել անցած չորեքշաբթի Երեւանում, անցկացրել ենք մոտ 10 մարզում, և բնականաբար, ես չեմ կարող ասել, որ  10 մարզումը բավական է, որ մենք անթերի խաղանք: Ինձ համար կարևոր էր նաև փոխել ֆուտբոլիստների վերաբերմունքը ընկերական խաղերի նկատմամբ: Ինձ համար գոյություն չունեն ընկերական խաղեր: Մենք չենք խաղում, օրինակ, դասակարգման աղյուսակում մեր տեղը բարելավելու համար: Այո, հաղթանակը տալիս է որոշ քանակի միավորներ, որոնք մեզ թույլ կտան հաջորդ ընտրական մրցաշարի վիճակահանության ժամանակ տեղ զբաղեցնել ավելի բարձր զամբյուղում: Դա կարեւոր հանգամանք է, սակայն ես կընդունեմ նույնիսկ պարտությունը, բայց վերաբերմունքը դեպի ընկերական հանդիպումը պետք է լինի, ինչպես պաշտոնական խաղի նկատմամբ:

 

Այս խաղում մենք տեսանք մի թիմ, որը խաղում էր, պայքարում էր: Բնականաբար,  ամեն ինչ չէ, որ ստացվում էր տակտիկական տեսանկյունից, բայց թիմը լավ աշխատանք կատարեց: Եվ այժմ մենք պետք է շարունակենք առաջադիմել, քանի որ պարզ է, որ այս մակարդակը բավարար չէ: Եթե մենք արդեն հաղթեցինք ԱՄԷ-ին, որը լավ թիմ էր, հիմա մենք պետք է խաղանք Ալժիրի՝ Աշխարհի վերջին երկու առաջնությունների մասնակցի դեմ: Դա նշանակում է, որ մեզ հեշտ հանդիպում չի սպասվում: Վերջին տարիներին Հայաստանը համեմատաբար հաջող է հանդես եկել ընտրական մրցաշարերում, բայց դա բավարար չէ: Ալժիրի եւ Գերմանիայի կարգի թիմերի դեմ խաղերը կնպաստեն, որպեսզի ֆուտբոլիստները նոր փորձ ձեռք բերեն ապագայի համար: Մենք էլ խաղերից հետո կուսումնասիրենք, ինչը ստացվեց, ինչը՝ ոչ: Եվ այս երկու խաղերը շատ կարևոր են, որովհետև փաստացի մենք շատ ժամանակ չունենք: Դանիայի հավաքականի հետ հանդիպումն արդեն սեպտեմբերին է:

 

Հավանաբար, ես կխնդրեմ, որպեսզի մինչ այդ հանդիպումը կազմակերպվի մեկ խաղ հավաքականի հետ, որը կազմված կլինի Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստներից, եթե այլ երկրի հավաքականի հետ չհաջողվի պայմանավորվել:

 

Այս պահին ես ունեմ երկու խնդիր. Ես պետք է ծանոթանամ թիմին, խաղացողներին, ոչ միայն որպես խաղացող, այլ նաև որպես մարդ: Ֆուտբոլիստը միշտ պետք է բաց լինի, որ իմանանք՝ ինչով է ապրում, ինչ է կարեւորում, ինչ է իրեն հուզում: Երկրորդ խնդիրն է՝պատրաստել թիմ մոտ ապագայի համար:

 

-Ի՞նչ տպավորություն ստացաք թիմի նորեկների խաղից:

 

-Ես չեմ կարող կարծիք հայտնել Ալեքսի մասին, քանի որ նա ընդամենը 10 րոպե խաղաց, և հնարավոր չէ գնահատական տալ: Ինչ վերաբերում է Ռումյանին, ապա ես շատ ուրախ եմ նրա համար, և ոչ միայն այն պատճառվ, որ գոլ է խփել: Հովսեփյանը լավ աշխատեց դաշտի կենտրոնում, և ինձ համար դա հաճելի անակնկալ էր: Նա կարող է լավ թեկնածու դառնալ ապագայում այդ դիրքում խաղալու համար: Այս դիրքում մենք այդքան էլ շատ խաղացող չունենք՝ Արթուր Եդիգարյան և Կառլեն Մկրտչյան: Եվ ինձ համար շատ կարևոր է այդ դիրքի համար գտնել եւս 1-2 խաղացող: Ինչ վերաբերում է Մաուրոյին, ապագան դեռ ցույց կտա: Մարզումներին նա լավ է դրսեւորում իրեն, սակայն ավելին դեռ չեմ կարող ասել: Ես գոհ եմ Տարոն Ոսկանյանի խաղից: Խաղաց ընդամենը 20 րոպե և բավականին նորմալ: Համբարձումյանը տակտիկապես գրագետ խաղալու խնդիր ուներ, ինչը բնական է, քանի որ նա իր ակումբում խաղում է 3-5-2 դասավորությամբ և դժվար է միանգամից հաջող խաղալ այլ դասավորության պարագայում: Մի խոսքով այս երեք խաղից հետո ես պետք է կատարեմ ընտրություն Եվրոպայի ընտրական մրցաշարի համար: Իհարկե, ես կշարունակեմ հետևել, թե ներքին առաջնությունում, թե արտասահմանում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստներին:

 

-Ֆուտբոլիստներն արդեն ընտելացե՞լ են Ձեր պահանջներին:

 

-Մենք մարզվում ենք ընդամենը մի քանի օր և ակնկալել, որ ֆուտբոլիստները միանգամից կընկալեն բոլոր քո պահանջները անհնարին է: Մեզ ժամանակ է պետք, այն շատ չէ, և մենք պետք է գտնենք ոսկե միջինը խաղերի և մարզումների պատրաստվելիս: Օրինակ, Էմիրությունների թիմի հետ խաղից հետո որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին և, բնականաբար, ես պետք է իրենց հանգիստ տայի մարզվելու փոխարեն:

 

-Ի՞նչ կասեք Ալժիրի հավաքականի մասին:

 

-Ես դիտել եմ Ալժիրի վերջին հանդիպումը Սլովենիայի հետ, որտեղ Ալժիրը հաղթեց 2:0 հաշվով: Այդ թիմի շատ ֆուտբոլիստներ խաղում են Ֆրանսիայում, Բելգիայում, Հոլանդիայում: Լավ մարզիչ ունեն, և դժվար խաղ կլինի: Օրինակ, Սլովենիայի հետ խաղում Ալժիրի դարպասապահը առաջին անգամ խաղի մեջ մտավ միայն 38-րդ րոպեին: Ֆիզիկապես լավ պատրաստված, ագրեսիվ և արագ խաղաոճով թիմ է: Անկախ ամեն ինչից, մեզ համար շատ կարևոր է տեսնել մեր հավաքականին այդպիսի թիմի հետ դիմակայությունում:

«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչը հստակեցրել է, թե թիմին ինչ համալրում է անհրաժեշտ

լէluis-enrique-2Կատալոնական «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հստակեցրել է, թե թիմին ինչ համալրում է անհրաժեշտ:

Կատալոնացիները ցանկանում են գնել Լոնդոնի «Տոտենհեմի» 27-ամյա ֆրանսիացի դարպասապահ Հուգո Լյորիսին, ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Մարկինյոսին, Մադրիդի «Աթլետիկոյի» կենտրոնական պաշտպան Ժոաո Միրանդային, Թուրինի «Յուվենթուսի» իսպանացի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեին:

20-ամյա Մարկինյոսի տեղափոխման համար որպես փոխհատուցում կատալոնացիները պատրաստ են վճարել 20 միլիոն եվրո: «Բարսելոնայի» ներկայացուցիչները նույնքան են պատրաստ վճարել նաև 29-ամյա Միրանդայի տրանսֆորային իրավունքը գնելու համար: Մյուս ֆուտբոլիստներին ձեռք բերելու համար ավելի քիչ փող կպահանջվի:

Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի տպավորիչ հաղթանակը

ֆրPogbaՖուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականը տանն անցկացրած ընկերական խաղում խոշոր հաշվով հաղթեց Նորվեգիայի թիմին:

Երկու գոլի հեղինակ դարձավ Օլիվյե Ժիրուն:

Ճապոնիայի ընտրանին առավելության հասավ  Կիպրոսի թիմի նկատմամբ, Մոլդովայի և Կանադայի ներկայացուցիչների մրցամարտում գրանցվեց մարտական ոչ-ոքի:

 

Տեխնիկակակն արդյունքներ

 

Ֆրանսիա – Նորվեգիա` 4:0

Գոլերը՝ Պոգբա 15, Ժիրու 51, Ռեմի 67, Ժիրու 69

 

Ճապոնիա-Կիպրոս՝ 1:0

Գոլը՝ Ուչիդա 43

 

Մոլդովա-Կանադա՝ 1:1

Գոլերը՝  Սիդորենկո 6 – Ռիկետս 8

Ամերիկացիները չխնայեցին ադրբեջանցիներին

ԱՄՆ5385616955bbb_largeՖուտբոլի ԱՄՆ-ի ազգային հավաքականը նախապատրասատվում է Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Այն ընդգրկվել է G խմբում և պայքարելու է Գերմանիայի, Պորտուգալիայի և Գանայի ընտրանիների հետ:

ԱՄՆ-ի թիմն ընկերական խաղում 2 անպատասխան գնդակ ուղարկեց Ադրբեջանի հավաքականի դարպասը:

Տեխնիկական արդյունքներ

ԱՄՆ – Ադրբեջան` 2:0

Գոլերը` Միքել Դիսքերուդ 75, Արոն Յոհանսոն 81

 

Մոսկվայի «Սպարտակի» կազմում Յուրա Մովսիսյանը 2-րդն է, Արազ Օզբիլիսը` 6-րդը

ՅուՄԱՕ34100Մոսկվայի «Սպարտակ»-ի երկրպագուները Ռուսաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության ամեն տուրից հետո կազմել են լավագույն ֆուտբոլիստների եռյակը:

Առաջին տեղում հայտնված ֆուտբոլիստը ստացել է 20, երկրորդը ճանաչվածը՝ 16, իսկ երրորդը՝ 13 միավոր:

Ի վերջո, Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը, մասնակցելով 27 խաղի, հավաքած 341 միավորով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը ևս 27 հանդիպում է անցկացրել և 216, 5 միավորով 6-րդն է:

Իսկ լավագույն ցուցանիշն ունի Դենիս Գլուշակովը` 395,5 միավոր:

Արթուր Սարկիսովը կմնա «Վոլգայում»

աս pfc_cska_moskva_Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը հայտնել է, որ ակումբը չի պատրաստվում հրաժարվել  Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովի ծառայություններից: ««Վոլգան»  գնել է Սարկիսովի տրանսֆերային իրավունքը և  չենք պատրաստվում բաց թողնել հարձակվողին»,- ասել է Տալալաևը:

Հայաստանի ազգային հավաքկանին միանալ չցանկացած ֆուտբոլիստը մարզվում է «Սոկոլի» կազմում

ահzuq_isgvdx4Մոսկվայի ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը մարզումներ է անցկացնում ռուսական «Սոկոլի» կազմում, որը Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության ուղեգիր է նվաճել:

«Սոկոլի» գլխավոր մարզիչ Իգոր Չուգայնովը ցանկանում է, որ նա վարձավճարով խաղա իր գլխավորած թիմում:

Հիշեցնենք, որ Բեռնար Շալանդը Համբարձումյանին հրավիրել էր Հայաստանի հավաքական, սակայն կիսապաշտպանը չմիացավ ազգային թիմին:

Ռուսաստանի ավարտված առաջնությունում նա ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի կազմում մասնակցել է 28 խաղի և դարձել 6 գոլի հեղինակ:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի հաղթական նորամուտը

221472161401217209Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նորանշանակ շվեյցարացի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի ղեկավարությամբ առաջին խաղն անցկացրեց:

Այն Շվեյցարիայի Ժնև քաղաքի «Ֆոնտենետ» մարզադաշտում կայացած ընկերական խաղում, ուժերը չափելով ԱՄԷ ընտրանիի հետ, հաղթեց 4:3 հաշվով:

Դուբլի հեղինակ դարձավ ավագի թևկապով խաղադաշտ մտած Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա աչքի ընկավ 42-րդ և 67-րդ րոպեներին:

Մեր թիմից հաշիվը 37-րդ րոպեին բացել էր Չեխիայի «Պրիբրամի» պաշտպան Լևոն Հայրապետյանը:  Երևանի «Բանանցի» կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանն էլ իր նորամուտը ազգային թիմում տպավորիչ նշեց: Նա էլ 71-րդ րոպեին կատարած գլխի հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ:

Ուշագրավ է, որ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը գոլային երեք փոխանցում կատարեց:

Հավելենք, որ ԱՄԷ ընտրանին շարունակ հետապնդողի դերում էր, և մերոնք կարողացան խաղը հասցնել հաղթական վերջաբանի:

 

Տեխնիկական արդյունքներ

 

ԱՄԷ-Հայաստան՝ 3:4

Ահմեդ (40), Աբդուլռահման (52), Սալեմ (85) – Հայրապետյան (37), Մխիթարյան (42, 67), Հովսեփյան (71)

 

Հենրիխ Մխիթարյանի նոր խաղընկերն Իտալիայից է

չի555555Հենրիխ Մխիթարյանի ակումբը`Դորտմունդի «Բորուսիան», 22 մլն եվրո կվճարի ֆուտբոլի Իտալիայի հավաքականի հարձակվող Չիրո Իմոբիլեին գնելու համար:

24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է Թուրինի «Յուվենթուսին» և «Տորինոյին»:

Իտալիայի ավարտված առաջնությունում «Տորինոյի» կազմում հանդես եկած Իմոբիլեն մրցակիցների դարպասը 22 գնդակ էր խփել և ճանաչվել լավագույն ռմբարկու:

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը` Չիկագոյի մրցաշարի հաղթող

գսSargissian-14Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրավեց առաջին տեղը:

Նույնպիսի արդյունք ցույց տվեց միջազգային վարպետ Պրիյադհարշան Կանապանը (Հնդկաստան), բայց նա հայ շախմատիստին զիջեց լրացուցիչ ցուցանիշներով:

Հավելենք, որ մեր երկրի ներկայացուցիչն այս մրցաշարում հաղթել էր նաև 2012-ին:

Մրցաշարի պարգևատրման հիմնադրամը 100 հազար դոլար էր:

Դիեգո Կոստայի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու հարցը կորոշվի վերջին պահին

դկ2099136_w1Ինչպես հայտնի է,  բժիշկները խորհուրդ են տվել Մադրիդի «Աթլետիկոյի»  և Իսպանիայի դուտբոլի հավաքականի հարձակվող Դիեգո Կոստային 15 օր հանգստանալ: Վնասվածքի պատճառով` նրա մասնակցությունը Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը հարցական է:

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն պարզաբանել է, որ Կոստայի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու հարցը կորոշվի վերջին պահին: «Հուսով եմ, որ նա կկարողանա մեզ հետ մեկնել Բրազիլիա, բայց մենք այլընտրանքային տարբերակներ էլ ունենք»,- ասել է նա:

Սկոլարին գտնում է, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում կմրցեն Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականները

լֆսskolariՄինչև ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկը քիչ ժամանակ է մնացել: Այն Բրազիլիայում կսկվի հունիսի 12-ին:

Այդ ստուգատեսի հաղթողի հիմնական հավակնորդ են համարվում աշխարհի 5-ակի չեմպիոն բրազիլացիները:

Եվ ահա, Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին հայտնել է իր ենթադրությունները ` առաջիկա և հնարավոր մրցակիցների հետ խաղերի հետ կապված: «Կուզենայի խուսափել Չիլիի հավաքականի հետ հանդիպելուց, չնայած այդ երկրի ներկայացուցիչների հետ մրցամարտերում դրական վիճակագրություն ունենք: Չպետք է անտեսլ, թե ինչքան բարդ է խաղալ այդ թիմի դեմ: Դեպքերի այսպիսի զարգացում ենք կանխատեսում. խմբից դուրս գալուց հետո խաղում ենք Հոլանդիայի, Իտալիայի և Գերմանիայի հավաքականների, իսկ եզրափակչում` Արգենտինայի թիմի հետ»,- ասել է Սկոլարին:

Անդրանիկ Թեյմուրյանն Իրանի հավաքականի կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը

աթandranik-teymuryanԲրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը նախապատրաստվող Իրանի հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց Մոնտենեգրոյի թիմի հետ:

Կողների դարպասները մնացին անառիկ` 0:0:

իրանի հավաքկանի  մեկնարկային կազմում էր Անդրանիկ Թեյմուրյանը: «Էսթեղլալի» կիսապաշտպանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Գրավախաղերի կազմակերպիչներն ավելի բարձր են դասում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաղթելու հնարավորությունները

ֆուտբոլՄայիսի 27-ին Շվեյցարիայում կայանալիք ԱՄԷ – Հայաստան հանդիպումից առաջ գրավախաղերի կազմակերպիչները հաղթանակի հասնելու հարցում  նախապատվությունը տալիս են Հայաստանի հավաքականին:

Բուքմեյքերները Հայաստանի թիմի հաղթանակը գնահատում են  2,02 գործակցով: Ոչ-ոքին ունի 3,40, իսկ արաբ ֆուտբոլիստների հաղթանակը`  3,05 գործակիցը:

Խաղը կսկսվի կսկսվի Երևանի ժամանակով ժամը 21:00-ին: