Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը` Ղազախստանի առաջնության13-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

5381a83e64f97Ըստ Sport.kz-ի` Ղազախստանի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականում պատվավավոր իր տեղն ունի Հայաստանի ազգային հավաքականի և «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին:

Կայքը Մարկոսի մասին գրել է. «Բրազիլացին, որը հայկական անձնագիր ունի, քիչ խաղաժամանակ է ստանում իր կարողությունները դրսևորելու համար, սակայն կարողանում է գնդակներ խփել մրցակիցների դարպասը: «Սպարտակի» հետ խաղում նա ևս մեկ անգամ դա ապացուցեց»:

Հիշեցնենք, որ Մասրկոսը մայիսի 24-ին դարձել էր Սեմեյի «Սպարտակի» հետ արտագնա խաղում իր թիմի խփած հաղթական գոլի հեղինակը:

Սկսվեց ՀՖՖ մարզչական Բ կարգի արտոնագրի դասընթացը

ffa5Այսօր Ֆուտբոլի ակադեմիայում սկսվեց ՀՖՖ մարզչական Բ կարգի արտոնագրի 3-րդ խմբի դասընթացը: ՀՖՖ Գործկոմի կողմից մարզչական կրթության կանոնակարգի հաստատումից հետո փոխվել են դասընթացի բովանդակությունը և մասնակիցների առավելագույն քանակը:

Ուսանողները այսօրվանից սկսած կմասնակցեն 27 օր տևողությամբ դասընթացին և, քննությունները հաջողությամբ հանձնելու դեպքում, կստանան ՀՖՖ մարզչական Բ արտոնագիր: Նոր համակարգով անցկացվող դասընթացի հերթական փուլը կղեկավարի ՀՖՖ հրահանգիչ, Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Նրան կօգնեն ՀՖՖ հրահանգիչներ Մամիկոն Ղարիբջանյանը, Աշոտ Բարսեղյանը և ՀՖՖ դարպասապահների մարզիչների հրահանգիչ Հայկ Կիրակոսյանը:

«Արդար խաղի» ֆուտբոլի դասակարգման աղյուսակը գլխավորում է «Միկան»

միկաimagesՀայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության չորորդ շրջանի հանդիպումների արդյունքում, «Արդար խաղի» (Fair Play) դասակարգման աղյուսակը գլխավորում է «Միկա»-ն:

 

Միկա 8.19
Ուլիս 8.00
Շիրակ 7.99
Բանանց 7.98
Գանձասար 7.97
Արարատ 7.94
Փյունիկ 7.91
Ալաշկերտ 7.86

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Շվեյցարիայում անցկացրեց առաջին մարզումը

01234Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը՝ Բեռնար Շալանդի գլխավորությամբ, Շվեյցարիայում անցկացրեց առաջին մարզումը՝ «Դոմեն դե դիվոն» հյուրանոցից ոչ հեռու գտնվող մարզադաշտում: Մարզմանը մասնակցեցին հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները: Արդեն Շվեյցարիայում թիմին  միացան Արտակ Եդիգարյանը, Մաուրո Գևգեոզյանը և Վահագն Միլիտոսյանը, ով հրավիրվել է հավաքական փորձարկման նպատակով:

Մարզման ընթացքում ֆուտբոլիստները կատարեցին մի շարք վարժություններ գնդակով և առանց գնդակի, որից հետո անցկացրեցին երկկողմանի խաղ:

Հայասատանի ազգային հավաքականը  մայիսի 26-ին պարապմունք կանցկացնի ժամը 19:30-ին:

Մայիսի 27-ին՝ ժամը 21:00-ին Ժնևի «Ֆոնտենետ» մարզադաշտում տեղի կունենա ԱՄԷ-Հայաստան ընկերական հանդիպումը:

ՀՀ և ԼՂՀ դպրոցականները պայքարում են չեմպիոնական գավաթի համար

IMG_7178«DASARAN.am» կրթական ծրագրիրը ծառայում է նաև սպորտի և առողջ ապրելակերպի զարգացմանը: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դպրոցների աշակերտներին այս անգամ համախմբել է «ֆուտբոլի դպրոցական գավաթ 2014» մրցաշարը, որն իրականցվում է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության և Հայաստանի Հանրապետության Ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ:

Այս տարվա մրցաշարին իրենց դպրոցի լավագույն մարզիկներին են հայտագրել ՀՀ և ԼՂՀ 354 դպրոցներ, ինչը կազմում է մրցաշարի տարիքային պահանջները բավարարող՝ 6-ից 9-րդ դասարանցի աշակերտներ ունեցող դպրոցների շուրջ 40 տոկոսը: Այս բարձր ցուցանիշը վկայում է այն մասին, որ մեր դպրոցականները մեծապես հետաքրքրված են սպորտային միջոցառումներով, մասնավորապես՝ ֆուտբոլով:

Ուշագրավն այն է, որ թիմերը ձևավորված են համատեղ՝ տղաներից և աղջիկներից. թերևս սա կարելի է համարել միակ ֆուտբոլային մրցաշարը, որտեղ տղաներն ու աղջիկները համախմբվել են նույն թիմի շրջանակներում:

Ծրագրի շարունակականությունը միանշանակ կնպաստի տարեց տարի ավելի մեծ քանակությամբ աշակերտների ներգրավածությանը սպորտային միջոցառումներում: Իսկ այս տարվա մրցաշարն իսկական նվեր է ֆուտբոլասեր մեր դպրոցականների համար 2014թ. ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղերին ընդառաջ:

«Կոկա-Կոլա» ընկերությունն ամբողջ աշխարհում սերտորեն աջակցում է սպորտի զարգացմանը` հատկապես ուշադրության կենտրոնում պահելով երեխաներին: Ֆուտբոլի դպրոցական մրցաշարերին Կոկա-Կոլա համակարգն աջակցում է ավելի քան 100 երկրներում, հավատացած լինելով, որ երեխաների ֆիզիկական զարգացումը ֆուտբոլի միջոցով նպաստում է առողջ հասարակության ձևավորմանը:

Մեր սիրելի դպրոցականները սիրով են մասնակցում մրցաշարին՝ մեծ խանդավառությամբ պայքարելով իրենց դպրոցի սպորտային պատիվը բարձր պահելու և չեմպիոնական գավաթն իրենց դպրոց տանելու համար:

Միրչա Լուչեսկուն բանակցում է, որ գլխավորի Մոսկվայի «Սպարտակը»

մլուչ965063Հայաստանի ազգային հավաքականի ֆուբոլիստներ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի թիմը` Մոսկվայի «Սպարտակը», հնարավոր է գլխավորի Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն:

Ռումինացի մասնագետը բանակցում է ռուսական ակումբի ներկայացուցիչների հետ: Լուչեսկուն կմեկնի Վիեննա, որպեսզի հստակեցնի, թե ինչ պայմաններով կարող է տեղափոխվել:

Այսօր մադրիդյան դերբի` Եվրոպայի Չեմպիոնների լիգայի եզրափակչում

չլ41135Այսօր Լիսաբոնի «Էշտադիու դա Լուշ» մարզադաշտում կկայանա ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայիկայի եզրափակիչը:

Երեւանի ժամանակով ժամը 22:45-ին պայքարը կսկսեն Մադրիդի «Ռեալը» և  «Աթլետիկոն»: մայիսի 24-ին կհանդիպեն ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում:

Գրավախաղերի կազմակերպիչները նածապատվությունը տալիս են արքայական ակումբին: Բուքմեյքերները «Ռեալի»  հաղթանակի համար սահմանել են  2,02 գործակից: «Աթլետիկոյի» հաղթանակը գնահատվում է 4 գործակցով: Ոչ- ոքին ունի 3,45 գործակիցը:

Թիմերի հավանական մեկնարկային կազմերը.

«Ռեալ». Իկեր Կասիլյաս, Սերխիո Ռամոս, Ռաֆայել Վարան, Ֆաբիու Կոենտրաու, Դանիել Կարվախալ, Ասյեր Իլյարամենդի, Լուկա Մոդրիչ, Անխել Դի Մարիա, Կրիշտիանու Ռոնալդու, Գարեթ Բեյլ, Քարիմ Բենզեմա։

 

«Աթլետիկո». Տիբո Կուրտուա, Միրանդա, Դիեգո Գոդին, Խուանֆրան, Ֆելիպե Լուիս, Գաբի, Տիագու, Կոկե, Ռաուլ Գարսիա, Արդա Թուրան, Դիեգո Կոստա։

 

Բրազիլացի պաշտպանն առաջիկա ժամերին կտեղափոխվի ՊՍԺ

դլxYyCIA2UyHYQzFTyGboOtTgKRuԼոնդոնի «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսն առաջիկա ժամերին կտեղափոխվի ֆրանսիական ՊՍԺ:

Փարիզյան ակումբը որպես փոխհատուցում կվճարի  շուրջ 40 մլն ֆունտ ստերլինգ: Մնում է, որ բրազիլացի ֆուտբոլիստը համաձայնեցնի պայմանագրային իր անձնական պահանջները:

Հավելենք, որ Լուիսին ցանկանում էին իրենց թիմերում տեսնել նաև կատալոնական «Բարսելոնայի» և Մյունխենի «Բավարիայի» ներկայացուցիչները:

Թոմաս Մյուլլերը մերժել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու առաջարկը

թմ17656Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը ցանկանում է, որ իր թիմում խաղա Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Թոմաս Մյուլլերը:

Հոլանդացի մասնագետը նախկինում «Բավարիայում» աշխատել է Մյուլլերի հետ:

Բայց Մյուլլերը մերժել է  տրանսֆերային առաջարկը:

Արազ Օզբիլիսի «Սպարտակից» տեղափոխվելը չի բացառվում

աօ27142Ռուսաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի լավագույն 10 խաղացող ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հնարավոր է տեղափոխվի եվրոպական ուժեղագույն ակումբներ: Այդ խաղացողների թվում է նաև Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը:

Հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են «Մանչեսթեր Յունայթեդը», «Գալաթասարայը» և «Ֆեներբահչեն»:

Ահա լավագույնների տասնյակը.

Ռասմուս Էլմ, ԲԿՄԱ – տրանսֆերի արժեքը՝ 12 մլն եվրո, տրանսֆերի հավանականությունը՝ 40%

Հալկ, «Զենիթ» – 48 մլն եվրո, 35%

Դոմենիկո Կրիշիտո, «Զենիթ» – 14 մլն եվրո, 60%

Դանի, «Զենիթ» – 14 մլն եվրո, 30%

Լասանա Դիարա, «Լոկոմոտիվ» – 16 մլն եվրո, 35%

Մուբարակ Բուսուֆա, «Լոկոմոտիվ» – 14 մլն եվրո, 30%

Բալաշ Ջուջակ, «Դինամո» – 11 մլն եվրո, 85%

Արազ Օզբիլիս, «Սպարտակ» – 7 մլն եվրո, 35%

Յան Մ Վիլա, «Ռուբին» – 15 մլն, 95%

Ռոման Երյոմենկո, «Ռուբին» – 14 մլն եվրո, 80%

Ալեքսանդր Գրիգորյանը հնարավոր է գլխավորի «Կռիլյա Սովետովը»

ագ831351_w2Ալեքսանդր Գրիգորյանը, որը ներկայումս մարզում է «Լուչ-Էներգիան», հնարավոր է գլխավորի «Կռիլյա Սովետովը»:

Հայ մասնագետի ղեկավարությամբ «Լուչ-Էներգիան»  դուրս է եկել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ, հաղթել Ռուսաստանի առաջին լիգայի գավաթային մրցաշարում, իսկ առաջնությունում զբաղեցնել  է աղյուսակի 8-րդ հորիզոնականը:

Ինչ վերաբերում է «Կռիլյա Սովետովին», ապա անցումային խաղում այն զիջել էր «Տորպեդոյին» և դուրս մնաց ՌՊԼ-ից:

Բեռնար Շալանդը`Հայաստանի ֆուտբոլի հավաքականի առաջիկա մրցակիցների և իր մասին

բշ10.04.33Ինչպես հայտնի է, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նորանշանակ  գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի գլխավորությամբ  Ավանի ֆուտբոլի ակադեմիայում երեկ երեկոյան սկսել է նախապատրաստվել առաջիկա ընկեական հանդիպումներին:

Շվեյցարացի մասնագետը թիմի մարզումից հետո ուշագրավ հայտարություններ է կատարեց, որենք ներկայացնում ենք մարզասերներին.

«Ընկերական խաղերի համար ընտրել են երեք տարբեր մրցակցի: ԱՄԷ հավաքականը հրաշալի չէ, բայց լավ թիմ է: Ալժիրի հավաքականը մասնակցելու է աշխարհի առաջնությանը: Դա նշանակում է, որ այն ուժեղ է: Ինչ վերաբերում է Գերմանիայի հավաքականին, կարծում եմ, որ խաղալու ենք աշխարհի առաջիկա չեմպիոնի հետ: Այստեղ պետք է խաղայինք Իրաքի հավաքականի հետ, բայց նրանք ասացին, որ չեն կարող գալ: Մեր համար առաջիկա հանդիպումները շատ կարևոր են, քանի որ ցանկանում եմ գործի մեջ տեսնել հավաքականի բոլոր թեկնածուներին: Ընտրել եմ այն խաղացողներին, որոնց վստահում եմ:  Ընդհանուր առմամբ, գոհ եմ մարզումից: Հատկապես Մխիթարյանը լավ տպավորություն  թողեց: Կարծում եմ՝ նրա համար հեշտ կլինի ինձ հետաշխատել: Ինչպես նրա թիմի` Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ինքս էլ խենթ եմ: Շվեյցարիայում ասում են, որ ես շվեյցարացի Կլոպն եմ»:

Նոր առաջարկ Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուին

մլուչ965063Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմի` Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն տարեկան 4,5 մլն եվրո աշխատավարձ կկարող է ստանալ:

Այդ առաջարկը նրան  կատարել է ակումբի նախագահ  Ռինատ Ախմեդովը: Լուչեսկուն ներկայումս տարեկան ստանում է 3 մլն եվրո:

Իսկ նոր առաջարկի շարժառիթն այն է,  որ ռումինացի մասնագետին իրենց թիմերի ղեկը ցանկանում են հանձնել մի շարք  թուրքական և իտալական ակումբներ:

Եթե Լուչեսկուն համաձայնի, ապա աշխատանքային նոր պայմանագիրը կկնքվի 3 տարով:

Անգլիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը՝ Եվրոպայի չեմպիոն

41026Մալթայում կազմակերպված մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության չեմպիոն է դարձել Անգլիայի ընտրանին։

Եզրափակչում անգլիացիների մրցակիցը Հոլանդիայի հավաքականն էր։ Խաղն ավարտվեց 1։1 հաշվով: Հաղթողին որոշող 11 մ-ոցների հարվածարում ավելի դիպուկ էին անգլիացիները՝ 4։1։

Անգլիացիները  Եվրոպայի չեմպիոն էին հռչակվել նաև 2010-ին։

2013 թվականին Եվրոպայի չեմպիոն էր դարձել Ռուսաստանի հավաքականը:

Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության լավագույն նորեկների աղյուսակում 9-րդն է

յումyura_movsisyan_fc_spartak_moscow_v_fc_tom_d4pnw1f0s_alՌուսական «Спорт-Экспресс»-ը կազմել է Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության լավագույն նորեկների աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը 5,94 միջին գնահատականով 9-րդ տեղում է:

Ահա ինչ է գրում հեղինակավոր պարբերականը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի մասին:

Մովսիսյանը  27 խաղում մրցակիցների դարպասը գրավել է 16 անգամ և Սանկտ Պետերբուրգի բրազիլացի հարձակվող Հալկի հետ միասին ռմբարկուների ցուցակում բաժանում է3-4-րդ տեղերը:

6,51 միջին գնահատականով լավագույն լեգիոներ է ճանաչվել Մոսկվայի ԲԿՄԱ-ի հարձակվող Սեյդու Դումբիան: Նա  18 գոլ է խփել և դարձել է առաջնության լավագույն ռմբարկու:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երևանյան ուսումնամարզական հավաքին մասնակցելու է 23 ֆուտբոլիստ

հհ49303Ֆուտբոլի ակադեմիայում Հայաստանի ազգային հավաքականը՝ առաջին անգամ Բեռնար Շալանդի գլխավորությամբ, արդեն սկսել է մարզական հավաքը: Հայաստանի ազգային հավաքականը սկսել է Արաբական Միացյալ Էմիրությունների, Ալժիրի և Գերմանիայի ազգային հավաքականների հետ ընկերական հանդիպումների մարզական նախապատրաստությունը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ կայքը, Հայաստանի ազգային հավաքականի երևանյան մարզական հավաքին կմասնակցի 23 ֆուտբոլիստ.

Դարպասապահներ

 

Ռոման Բերեզովսկի, «Դինամո», Մոսկվա, Ռուսաստան

Գևորգ Կասպարով «Միկա»

Արսեն Բեգլարյան «Գանձասար»

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան «Բանանց»

Գագիկ Դաղբաշյան «Բանանց»

Լևոն Հայրապետյան, «Պրիբրամ», Չեխիա

Հրայր Մկոյան «Շիրակ»

Վարազդատ Հարոյան «Փյունիկ»

Տարոն Ոսկանյան «Փյունիկ»

Արտյոմ Խաչատուրով, «Տիրասպոլ», Մոլդովա

Ալեքս Հենրիկե Դա Սիլվա «Միկա»

 

Կիսապաշտպաններ

Արթուր Յուսպաշյան «Փյունիկ»

Կառլեն Մկրտչյան, «Անժի», Ռուսաստան

Արաս Օզբիլիս «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան

Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա», Դորտմունդ, Գերմանիա

Էդգար Մանուչարյան «Ուրալ», Ռուսաստան

Գևորգ Ղազարյան «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա

Նորայր Ասլանյան «Վիլլեմ II», Հոլանդիա

Ալեքսանդր Թումասյան «Յարո», Ֆինլանդիա

Ռումյան Հովսեփյան «Բանանց»

Հարձակվողներ

Յուրա Մովսիսյան «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան

Արթուր Սարկիսով «Վոլգա», Ռուսաստան

Արթուր Միրանյան «Շախտյոր», Դոնեցկ, Ուկրաինա

Արտակ Եդիգարյանը և Մաուրո Գևգեոզյանը ազգային հավաքականին կմիանան մայիսի 25-ին՝ Շվեյցարիայում: Վահագն Միլիտոսյանը կմասնակցի ազգային հավաքականի՝ միայն Շվեյցարիայում կայանալիք հավաքին՝ փորձարկման նպատակով: Ղազախստանի առաջնությամբ պայմանավորված, Ռոբերտ Արզումանյանը և Արթուր Եդիգարյանը ազգային հավաքականին կմիանան հունիսի 3-ին՝ Գերմանիայում: Իրենց ակումբների այս ընթացքի ծրագրերով պայմանավորված, ազգային հավաքականի մարզական հավաքին այս անգամ չեն միանա Արտյոմ Սիմոնյանը և Արմեն Համբարձումյանը: Հայաստանի ազգային հավաքականին Շվեյցարիայում՝ ԱՄԷ-ի ազգային հավաքականի հետ հանդիպումից հետո, կմիանա նաև Արթուր Պետրոսյանը, ով ընդգրկված է Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում:

Հենրիխ Մխիթարյանը` Գերմանիայի առաջնության խորհրդանշական հավաքականում

ՀՄhenrikh_mkhitaryan-640x360-300x168Ֆուտբոլի Գերմանաիայի պաշտոնական կայքը հրապարակել է 2013-14-ի խորհրդանշական հավաքականի կազմը:

Առանձնացվել է 11 ֆուտբոլիստ: Ուշագրավ է, որն ընտրյալների թվում է Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Ահա թե ովքեր են արժանավորները` դարպասապահ` Մանուել Նոյեր («Բավարիա»), պաշտպաններ` Ֆիլիպ Լամ, Դանտե, Դավիդ Ալաբա (բոլորն էլ` «Բավարիա»), Մատս Հյումելս («Բորուսիա»), կիսապաշտպաններ` Հենրիխ Մխիթարյան, Մարկո Ռոյս (երկուսն էլ` «Բորուսիա»), Ֆրանկ Ռիբերի, Արյեն Ռոբեն (երկուսն էլ` «Բավարիա»), հարձակվողներ` Մարիո Մանջուկիչ («Բավարիա»), Ռոբերտ Լևանդովսկի («Բորուսիա»):

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը Բեռնար Շալանդի գլխավորությամբ

հհ49303Ինչպես հայտնի է, մայիսի 27-ից մինչև հունիսի 6-ը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը՝ Բեռնար Շալանդի գլխավորությամբ երեք ընկերական հանդիպում է անցկացնելու:

Մայիսի 27-ին՝ Շվեյցարիայի Ժնև քաղաքի «Ֆոնտենետ» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը մրցելու է Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային հավաքականի հետ, մայիսի 31-ին՝ Շվեյցարիայի Սիոն քաղաքի «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտում մեր ընտրանին հանդիպելու է Ալժիրի ազգային հավաքականին, իսկ հունիսի 6-ին՝ Գերմանիայի Մայնց քաղաքի «Կոֆաս Արենա» մարզադաշտում տեղի է ունենալու Հայաստանի և Գերմանիայի ազգային հավաքականների հանդիպումը:

 

Այդ հանդիպումներին նախապատրաստվելու համար մայիսի 21-ից Հայաստանի ազգային հավաքականը՝ առաջին անգամ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի գլխավորությամբ սկսում է մարզական հավաքը:

Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

 

Մայիսի 21-ին՝ ժամը 17:30-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի առաջին մարզումը, որը բաց կլինի միայն ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչների համար:

 

Մարզումի ավարտից հետո ազգային հավաքականի գլխավոր մարզիչը եւ ազգային հավաքականի երեք ֆուտբոլիստներ 30 րոպե կհանդիպեն ԶԼՄ ներկայացուցիչների հետ ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ ֆուտբոլի ակադեմիայի նիստերի դահլիճում:

Մայիսի 22-ին և 23-ին հավաքականը կանցկացնի երկուական փակ մարզում՝ ժամը 10:00-ին և 17:30-ին, իսկ մայիսի 24-ին՝ մեկ մարզում՝ ժամը 18:00-ին:

Հայ դարպասապահը` արտասահմանյան ակումբների ուշադրության կենտրոնում

աբarsen-beglaryanՀայաստանի երիտասարդական հավաքականի և Կապանի «Գանձասարի» դարպասապահ Արսեն Բեգլարյանն արտասահմանյան ակումբների ուշադրության կենտրոնում է: «Գանձասարի» ղեկավարության հետ  Բեգլարյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2014-ին:

Իտալական և բելգիական մամուլում լուրեր էին տարածվել, որ Բեգլարյանի խաղին հետևել են «Ֆիորենտինայի», Զալցբուրգի «Ռեդ Բուլի», «Բրյուգեի» ներկայացուցիչները:

Ռուսական լրատվամիջոցներում էլ հայտնվում է, որ այդ խաղացողին ցանկանում են իրենց թիմերում տեսնել ռուսական երկու ակումբի ղեկավարներ:

Ակումբների անունները  չի նշվում:

Լիոնել Մեսին աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է

լմ -1 messibackgroundINT.v1400512310Ի տարբերություն Հայաստանի ֆուտբոլային ակումբների, արտասահմանում գաղտնիք չեն պահում, թե ինչքան են վարձատրում ֆուտբոլիստներին:

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին երկարաձգել է աշխատանայինն պայմանագիրը կատալոնական ակումբի ղեկավարության հետ: Նա կխաղա մինչև 2018-ը և տարեկան կստանա 20 միլիոն եվրո:

Աշխարհի մեկ այլ ֆուտբոլիստ ավելի բարձր չի վարձատրվում: