Մխիթարյանը դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ

հմ-3331446Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենիխ Մխիթարյանի թիմը`Դորտմունդի «Բորուսիան»,  ընկերական խաղում 5:1 հաշվով հաղթեց գերմանական  «Էսենին»:

Մխիթարյանը խաղը սկսել էր «Բորուսիայի» մեկնարկային կազմում  էր  և դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

Նա աչքի ընկավ 25-րդ րոպեին, իսկ 30-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց իտալացի Չիրո Իմոբիլեին:

Մխիթարյանը  փոխարինվեց ընդմիջմանը:

Նոր մրցաշրջանի նախապատրաստվող  «Բորուսիան» չորրորդ ընկերական խաղն անցկացրեց, իսկ Մխիթարյանը 5-րդ գնդակը խփեց մրցակիցների դարպասը:

 

Տեխնիկական արդյունքներ

«Էսեն» – «Բորուսիա»՝ 1:5

Սակու, 39 – Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 8, 10, Նեւեն Սուբոտիչ, 21, Հենրիխ Մխիթարյան, 25, Չիրո Իմոբիլե, 30

Ղազարյանի կատարած հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին

օլիմպ221506431406509470Հունաստանի «Օլիմպիակոսը», որի կազմում է հանդես գալիս Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը International Champions Cup ընկերական մրցաշարի երկրորդ խաղում 0:1 հաշվով զիջեց  «Լիվերպուլին»։

Չիկագոյում կայացած խաղում Ղազարյանն իր թիմի մեկնարկային կազմում էր: Հանդիպման 50-րդ րոպեին նրա կատարած հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Անգլիական ակումբի կազմում 6-րդ րոպեին գոլի հեղինակ  դարձավ Ռահիմ Ստերլինգը։

Նույն խմբում ընդգրկված անգլիական «Մանչեսթեր սիթին» 5։1 հաշվով հաղթեց  իտալական «Միլանին»։

«Օլիմպիակոսը» օգոստոսի 2-ին Մինեապոլիսում կմրցի  «Մանչեսթր սիթիի» հետ :

Մրցաշարի եզրափակիչը օգոստոսի 4-ին կանցկացվի Մայամիում:

Նախագահը Արարատի մարզում ներկա է գտնվել Սբ. Աստվածածին եկեղեցու օծման արարողությանը

 Սբ. Աստվածածին եկեղեցիՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Արարատի մարզի Նորաբաց համայնքում կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցու օծման արարողությանը:

Արթուր Մինոսյանը հաղթանակ պարգևեց «Վոլգային»

ամartur_minosyanՆիժնի Նովգորոդի «Վոլգան», որի կազմում հանդես են գալիս հայ ֆուտբոլիստներ, նախապատրստվելով նոր մրցաշրջանին, ընկերական խաղում ուժերը չափեց  «Շախտյոր-Վոլգա-Օլիմպիեց» թիմի հետ: «Վոլգան» առավելության հասավ 2:1 հաշվով:

76-րդ րոպեին հաղթական գնդակը մրցակցի դարպասը խփեցգ Արթուր Մինոսյանը: Նա նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը ընդմիջումից հետո փոխարինման էին դուրս եկել:

Հաջորդ հանդիպումը «Վոլգան» կանցկացնի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության շրջանակում և հուլիսի 27-ին կմրցի Կալինինգրադի «Բալթիկայի» հետ:

Գևորգ Ղազարյանի թիմը խոշոր հաշվով հաղթեց իտալական «Միլանին»

գղ52842Տորոնտոյում կազմակերպված ֆուտբոլի միջազգային մրցաշարի շրջանակում մրցեցին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի թիմը`հունական «Օլիմպիակոսը»  և իտալական  «Միլանը»: Հունական թիմը3։0 հաշվով հաղթեց իտալական մրցակցին։

75-րդ րոպեին փոխարինման դուրս եկավՂազարյանը։

Նույն պմբում են  ընդգրված են նաև անգլիական «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»։

Հաջորդ հանդիպումը «Օլիմպիակոսը» կանցկացնի հուլիսի 27-ին Չիկագոյում «Լիվերպուլի» հետ:

ՀՊՏՀ ֆուտբոլի թիմը 8։1 հաշվով հաղթանակ է տարել և դուրս եկել համաեվրոպական ուսանողական խաղերի 1/8 եզրափակիչ

​ՀՊՏՀ ֆուտբոլի թիմըԱյսօր՝ հուլիսի 24-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ֆուտզալի հավաքական թիմը Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացվող համաեվրոպական ուսանողական երկրորդ մարզական խաղերում F խմբում 8։1 հաշվով հաղթանակ տարավ ֆինլանդական Տամպերեի տեխնոլոգիական համալսարանի թիմի նկատմամբ։ Այսպիսով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Վաղը պարզ կլինի, թե հաջորդ խաղում ով է լինելու հայաստանյան թիմի մրցակիցը։

Հիշեցնենք, որ երեկ մեր տղաները ոչ-ոքի էին խաղացել Պորտուգալիան ներկայացնող Կոիմբրայի համալսարանի թիմի հետ, որը 2-րդն է առաջնության վարկանիշային աղյուսակում։

Նշենք, որ Համաեվրոպական ուսանողական երկրորդ մարզական խաղերին մասնակցում է 45 եվրոպական երկրի մոտ 350 համալսարանի ավելի քան 5000 մարզիկ։ Մրցույթներն անցկացվում են 10 մարզաձևից։

Առաջիկայում սեղանի թենիս մարզաձևում սպասվում են նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը ներկայացնող աղջիկների հավաքականի մրցելույթները։

 

 

 

 

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիա

 

Սամուել Սևյանը շախմատի Կանադայի առաջնությունում հետապնդում է առաջատարներին

սսSevian-14Կանադայի Քվեբեկ քաղաքում անցկացվող շախմատի Կանադայի բաց առաջնության  մասնակիցների թվում է 2012-ի մինչև 12 տարեկանների աշխարհի չեմպիոն, 13-ամյա միջազգային վարպետ Սամուել Սևյանը:

Կայացած 5 տուրից հետո  ԱՄՆ-ը ներկայացնող պատանի հայ շախմատիստը վաստակել է 3,5 միավոր: Նա հետապնդում է առաջատարներին:

Աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են` Հոլանդիայի պատվիրակներ, գրոսմայստերներ Սերգեյ Տիվյակովը, Ռոբին Վան Կամպենն և Կանադան ներկայացնող գրոսմայստեր Անտոն Կովալյովը:

Կանադայի չեմպիոնը հայտնի կդառնա հուլիսի 26-ին:

Արզումանյանի և Պիզելիի «Ակտեբեն» կմրցի ռումինական «Ստյաուայի» հետ

չլ1346338264Ֆուտբոլի Եվրոպայի  Չեմպիոնների լիգայի մրցաշարի որակավորման 3-րդ փուլւմ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ռոբերտ Արզումանյանի և Մարկոս Պիզելիի թիմը` ղազախական «Ակտեբեն», կմրցի ռումինական «Ստյաուայի» հետ: Վերջինս երկու խաղի արդյունով պայքարից դուրս է թողել «Ստրյոմսգոդսետին» (Նորվեգիա)`2:0 (1:0)

Ներկայացնենք նաև որակավորման երրորդ փուլի մյուս զույգերին:

Հանդիպումները կայանալու են հուլիսի 29-ին և օգոստոսի 5-ին:

«Լեգիա»(Լեհաստան) –  «Սելթիկ» (Շոտլանդիա)

«Մարիբոր» (Սլովենիա)» – «Մակքաբի» Թել Ավիվ (Իսրայել)

ՀԻԿ (Ֆինլանդիա) – ԱՊՈԵԼ (Կիպրոս)

«Սպարտա» (Չեխիա) – «Մալմյո» (Շվեդիա)

«Լուդոգորեց» (Բուլղարիա)  – «Պարտիզան» (Սերբիա)

«Ղարաբաղ» (Ադրբեջան) – «Զալցբուրգ» (Ավստրիա)

«Դեբրեցեն» (Հունգարիա) – ԲԱՏԵ (Բելառուս)

«Սլովան» (Սլովակիա) –  «Շերիֆ» (Մոլդովա)

«Օլբորգ» (Դանիա) – «Դինամո» (Խորվաթիա)

 

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների թիմը պայքարը կշարունակի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարում

չլ9257Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ռոբերտ Արզումանյանի և Մարկոս Պիզելիի թիմը` ղազախական «Ակտոբեն», Եվրոպայի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի երկրորդ տուրում սեփական հարկի տակ  3:0 հաշվով հաղթեց Թբիլիսիի «Դինամոյին»:

Արզումանյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ Մարկոսը փոխարինվեց 83-րդ րոպեին:

Մրցակիցների  առաջին հանդիպումն ավարտվել էր «Ակտոբեի» հաղթանակով` 1:0 հաշվով:

Այսպիսով, ղազախական ակումբը դուրս եկավ հաջորդ փուլ և կմրցի «Ստյաուա» (Ռումինիա) – «Ստրյոմսգոդսետ» (Նորվեգիա)  զույգի հաղթողի հետ:

 

Տեխնիկական արդյունքներ

 

ՉԼ, որակավորման երկրորդ փուլ,

պատասխան հանդիպում

«Ակտոբե» (Ղազախստան) – «Դինամո» (Վրաստան)՝ 3:0 (Առաջին խաղ՝ 1։0)

Ալեքսեյ Անտոնով, 75, Իվան Զենկովիչ, 82, Աբատ Աիմբետով, 90+4

Մոսկվայի «Սպարտակը» մարզվում է առանց հայ ֆուտբոլիստների

յումաօ40154Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի թիմը՝ Մոսկվայի «Սպարտակը», նախապատրաստվելով նոր մրցաշրջանին, այսօր Տարասովկայի մարզաբազայում հերթական մարզումն է անցկացրել:

Թիմի կազմում բացակայել են հայ ֆուտբոլիստները:

Մովսիսյանը շարունակում է պարապել անհատական ծրագրով, իսկ Օզբիլիսը, ծնկի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով, կբացակայի մինչև տարեվերջ:

17-ամյա հայ ֆուտբոլիստը փորձաշրջան կանցնի շվեյցարական «Բազելում»

221503961406100147Հայաստանի ֆուտբոլի պատանեկան հավաքականի թեկնածու Վլադիմիր Բաբայանը, որը հանդես է գալիս «Ալաշկերտի» կազմում, մեկնել է Բազել՝ տեղի «Բազել» թիմում փորձաշրջան անցնելու։

17-ամյա խաղացողի փորձաշրջանը կշարունակվի մեկ ամիս, իսկ անհրաժեշտության դեպքում՝ Վլադիմիրը մարզումները կշարունակի Շվեյցարիայի ևս 2 այլ ակումբներում՝ «Լոզանում» և «Ցյուրիխում»։

Նեյմարը մարզումները կվերսկսի օգոստոսի սկզբին

նեյմար55999Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվողՆեյմարը մարզումները կվերսկսի օգոստոսի սկզբին:

Մարզասերները տեղյակ են, որ 23-ամյա ֆուտբոլիստը գոտկատեղի ողի ելուստի կոտրվածք էր ստացել, երբ Բրազիլիայում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում նրա թիմը՝ Բրազիլիայի ընտրանին, մրցում էր Կոլումբիայի հավաքականի հետ:

Հիշեցնենք, որ, իտալական «Նապոլիի» պաշտպան Խուան Կամիլո Սունիգայի կոպիտ խաղի պատճառով, Նեյմարն առողջական խնդիրներ ուներ և  բաց թողեց աշխարհի առաջնության վերջնամասը:

 

Գյումրիի «Շիրակը» և Երևանի «Ուլիսը» նախատեսում են ստուգողական խաղ անցկացնել

19141ֆուտբոլՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը նախապատրաստվող Գյումրիի «Շիրակը» և Երևանի «Ուլիսը» նախատեսում են ստուգողական խաղ անցկացնել:

Այն կկայանա  հուլիսի 27-ին Գյումրիի քաղաքային մարզադածտում: Մեկնարկը՝ ժամը 17:00-ին:

Հավելենք, որ Հայաստանի հերթական առաջնությունը կսկսվի օգոստոսի 2-ին:

Արտակ Դաշյանը մակեդոնական «Վարդարի» կազմում իր առաջին գնդակը խփեց մրցակցի դարպասը

ադartak_dashyanՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի և կիսապաշտպան Արտակ Դաշյանի թիմը` Սկոպեյի «Վարդարը», նախապատրաստվում է Մակեդոնիայի առաջնությանը: Այն Սամբոտելում ստուգողական հանդիպում անցկացրեց Ռուսաստանի պրեմիեր լիգայի առաջնության մասնակից Սարանսկի «Մորդովիայի» հետ:  Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:

Հայ ֆուտբոլսիտները «Վարդարի» մեկնարկային կազմում էին և առանց փոխարինման մասնակցեցին ամբողջ հանդիպմանը: Մինչ խաղի վերջին րոպեները մակեդոնական ակումբը 1:2 հաշվով զիջում էր մրցակցին:

«Վարդարին» պարտությունից փրկեց Դաշյանը, որը դարձավ գոլի հեղինակ: Արտակը  մակեդոնական թիմի կազմում առաջին  գնդակը խփեց մրցակցի դարպասը:

«Վարդարը» հուլիսի 24-ին ուժերը չափելու է իսրայելական Պետախ Տիկվայի «Մակքաբիի» հետ:

Հենրիխ Մխիթրյանը Դորտմունդի «Բորուսիային» փրկեց խայտառակությունից

հմ1010-500x360Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», նախապատրաստվում է նոր մրցաշրջանին: Այն ստուգողական հանդիպում անցկացրեց Գերմանիայի առաջնության երրորդ խմբում հանդես եկող «Օսնաբրյուկի» հետ:

Առաջին խաղակեսից հետո դորտմունդյան ակումբը պարտվում էր 0:1 հաշվով: Հանգստից հետո փոխարինման դուրս եկած Մխիթարյանը 65-րդ րոպեին դիպուկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը և իր թիմին փրկեց պարտությունից:

Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի`1:1 հաշվով:

 

Ակնկալվում է, որ մի քանի օրից Գյումրի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը նոր դարպասապահ կունենա

շիրակindexԵրկկողմանի համաձայնությամբ աշխատանքային պայմանագիրը խզել է «Շիրակի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը:

Հավելենք, որ Բեգլարյանի հետ պայմանագիրը ստորագրվել էր հունիսին 23-ին: Նա«Շիրակի» կազմում մասնակցել է ընկերական մի քանի հանդիպումների, Եվրոպա լիգայի Կարագանդայի «Շախտյորի» հետ առաջին խաղին:

Ակնկալվում է, որ մի քանի օրից Գյումրի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը նոր դարպասապահ կունենա:

Խամես Ռոդրիգեսը կներկայացվի որպես Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ

խռ43148«Մոնակոյի» և Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան

23-ամյա ֆուտբոլիստը կկրի 10 համարի մարզաշապիկը։ Ռոդրիգեսը Մադրիդի «Ռեալ» ակումբի ղեկավարության հետ  կկնքի 6 տարվա աշխատանքային պայմանագիր՝ և տարեկան կստանա 7 միլիոն եվրո աշխատավարձ։ Ֆուտբոլիստին գնելու համար որպես փոխհատուցում արքայական ակումբը վճարել է 80 միլիոն եվրո։

Հավելենք, որ Ռոդրիգեսը դարձել էր Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու։

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի սեպտեմբերի 3-ին

հայաստանի հավաքականԼատվիայի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև կայացած պայմանավորվածության համաձայն սեպտեմբերի 3-ին Լատվիայում տեղի կունենա ընկերական հանդիպում Լատվիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև: Հանդիպման անցկացման կոնկրետ վայրը, ժամը, ինչպես նաև տոմսերի հետ կապված տեղեկությունները կհայտարարվեն ավելի ուշ:

Լատվիա-Հայաստան հանդիպումը կլինի Հայաստանի ազգային հավաքականի վերջին փորձամրցումը ԵՎՐՈ-2016-ի որակավորման փուլի՝ սեպտեմբերի 7-ին կայանալիք Դանիա-Հայաստան հանդիպումից առաջ:

Ավելացնենք, որ երկու երկրների ազգային հավաքականները մինչ այս հանդիպել են ընդամենը մեկ անգամ: 2009 թ. փետրվարի 11-ին Կիպրոսի «Ցիրիոն» մարզադաշտում կայացած ընկերական հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:

Ալաշկերտը հաղթել է թուրքական Բալըքեսիր թիմին

Ալաշկերտ թիմ    Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն լիգայի Ալաշկերտ թիմը ընկերական խաղում 2-0 հաշվով հաղթել է թուրքական Բալըքեսիր սպորտ ակումբին: Վերջինս առաջիկա մրցաշրջանի համար նախապատրաստական պարապունքների շրջանակներում Բոլու նահանգի Քարաջասու շրջանում հանդիպել է հայկական ակումբի հետ: Խաղի 21-րդ րոպեին Նարեկ Դավթյանը դարձել է գոլի հեղինակ: Երկրորդ խաղակեսի 67-րդ րոպեին Արամ Բաղրամյանի խփած գնադակով խաղը ավարտել է 2-0 հաշվով հօգուտ Ալաշկերտի:

Անկախ

Երևանի «Արարատը» պարտվեց ֆուտբոլի Վրաստանի առաջնության բրոնզե մեդալակրին

արարարատ ֆա3hkfkr2vrj8Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը  ստուգողական երկրորդ խաղն անցկացրեց և 1:2 հաշվով զիջեց Վրաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Սիոնիին»:

Հանդիպման հաշիվը բացեց Դավիթ Գ. Գրիգորյանը, ապա մրցակիցը խփեց պատասխան գնդակը: Երկրորդ խաղակեսի վերջնամասում գնդակը կրկին հայտնվեց արարատցիների դարպասում:

«Արարատը»  հուլիսի 23-ին կմրցի «Գագրայի» հետ: