Հանդբոլի ուսանողական մրցաշար` չորս թիմի մասնակցությամբ

20648Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասահում մեկնարկեց Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ծրագրով հանդբոլիստների մրցաշարը: Պայքարի ոլորտ է ներգրավվել չորս թիմ:

Ուժերն են չափում Երևանի պետական համալսարանի, Երևանի ճարտարագիտական համալսարանի, Երևանի տնտեսագիտական համալսարանի և Վանաձորի մանկավարժական ինստիտուտի հավաքականները:

Հաղթողը հայտնի կդառնա ապրիլի 3-ին:

Անկախ

Ուշագրավ զեկույց` Հայաստանի սպորտի նախարարության գործունեության մասին

սպորտի նախՄարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է Օմբուդսմենի 2013 թ. զեկույցը` Հայաստանի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեության մասին։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմի գրասենյակից։
Զեկույցում թվարկվում են ոլորտում առկա ներքոնշյալ թերություններն ու խնդիրները՝
– Մարզերում բնակվող մի շարք երիտասարդների ու երիտասարդ ընտանիքնե­րի չի տրամադրվել բավարար սոցիալական աջակցություն, ինչի հետևանքով այդ մարդիկ գտնվում են աղքատության եզրին:
– Նախարարությունն ընդամենը մեկ միջոցառում է իրականացրել երիտասարդներին աշխատանքով ապահովելու ուղղությամբ, ինչի հետևանքով բազմաթիվ երիտասարդներ շարունակում են գործազուրկ մնալ:
– Առանձին դեպքերում ստացվել են բողոքներ «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պե­տա­կան ծրագրի վերաբերյալ, քանի որ պարզ չեն եղել երիտասարդ ընտանիքների ընտրության չափանիշները:
– Բավարար ֆինանսավորում չի տրամադրվել հաշմանդամություն ունեցող անձանց սպորտային կյանքին ներգավելու, և մարզիկների՝ պարաօլիմպիկ խաղերին մասնակցելու համար:
– Հակառակ օրենքի պահանջի՝ բավարար միջոցներ չեն ձեռնարկվել մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչների վերապատրաստման, ինչպես նաև նրանց աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ:

Զեկույցում արձանագրվել են նաև դրական զարգացումները՝

– ՀՀ մարզերում 2013 թվականին կառուցվել և շահագործման են հաձնվել նոր մարզական բակեր, մասնավորապես՝ ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերում, ինչպես նաև վերջին տարիների ընթացքում բակերում տեղադրվել են 60 խաղահրապարակներ՝ փոքր ֆուտբոլային դաշտերով, այդ թվում՝ 25-ը Երևանում:
– Ազգային սպորտային խաղերի պահպանման և տարածման ուղղությամբ անցկացվել է «ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում հանրապետական մարզական փառատոն» միջոցառումը:
– 2013 թվականի ընթացքում գրանցվել է «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շահառուների թվի աճ:
tert.am

Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությո՞ւն, թե՞ Հայաստանի առաջնություն

MHM86684Ինչպես տեղեկացրել ենք, Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացված մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում փայլուն են հանդես եկել մեր երկրի ներկայացուցիչները` արժանանալով 3 ոսկե և մեկ արծաթե մեդալ:

Հայաստանի հավաքականը  վերադարձել է և այսօր այն հադիպեց լրագրողներին:

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հայտնեց, որ հավաքականը թեև լրջորեն էր նախապատրաստվել ստուգատեսին, սակայն թիմի անդամներն անակնկալ մատուցեցին իրենք իրենց: Անսպասելի է եղել, որ այդպիսի արդյուներ են ունեցել: Մարզիչը հայտնեց, որ իր սաները գրեթե անթերի են մասնակցել և շատ գոհ է նրանց մրցելույթներից:

Օգնել է նաև այն, որ հավաքականը 10-օրյա ուսումնամարզական հավաք է անցկացրել Կատարում: Աջակցել է Կատարի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Գևորգյանը: Փաստորեն, մեր երկրի ընտրանին մնացել է Գևորգյանի տանը: Հիանալի մարզասրահ է եղել, որի նմանը Հայաստանում չկա:

« Մարզագործիքները բոլորովին նոր էին, իսկ մեր ունեցածը 12 տարվա վաղեմության է: Մեզ ֆինանսական աջակցություն է հարկավոր, որպեսզի այդ բոլոր գործիքները փոխենք: Մրցավայրում կատակում էին` սա մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությո՞ւն է, թե՞ Հայաստանի առաջնություն »,-ասաց Սերոբյանը:

Տեղեկացվեց նաև, որ Վահագն Դավթյանը մրցաշարում օղակների վրա վարժություններում ցուցադրել է  ազարյանական  խաչի նոր տարբերակ` հակառակ կողմ դարձումով: Այն աշխարհի առաջնոթյունում ևս կցուցադրվի և դրանից հետո այդ տարրը Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան հայ մարմնամարզիկի անունով կկոչի:

Մայիսի 25-27-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալու է Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականի անդմները կրկին փորձելու են անմասն չմնալ խաղարկվելիք մեդալներից, իսկ երիտասարդ մարմնամարզիկ Վիգեն Խաչատրյանը կպայքարի Չինաստանում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրի համար: Առաջադրանքը միանգամայն լուծել է:  Անհրաժեշտ է բազմամարտում 1-19-րդ տեղերը զբաղեցնողների խմբում հայտնվել:

Անկախ

Հայաստանի վոլեյբոլի պատանիների և աղջիկների առաջնությունում

սպորտի նախՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզադահլիճում անցկացվեցին վոլեյբոլի 1997-1998 թթ. ծնված պատանիների և աղջիկների 2014 թվականի առաջնություն եզրափակիչ խաղերը: Մասնակցում էին Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի (ԽՄՕՄՄ), Երևանի Նոր Նորք, Ավան, Աջափնյակ վարչական շրջանների, Վանաձորի, Սիսիանի, Գորիսի և Ստեփանակերտի թիմերը:

Պատանիների առաջնության հաղթող ճանաչվեց Վանաձորի թիմը, 2-րդ տեղը գրավեց Աջափնյակի թիմը, 3-րդը՝ Նոր Նորքի թիմը:

 Աղջիկների առաջնության հաղթող ճանաչվեց Ավանի թիմը, 2-րդ տեղը գրավեց  ԽՄՕՄՄ-ն, իսկ 3-րդը` Սիսիանի թիմը:

Անկախ

Հայտնի են սամբոյի Հայաստանի չեմպիոնները

սամբոsport-sambo-foto-472x265Վանաձորում ավարտվեց սամբոյի Հայաստանի  տղամարդկանց առաջնությունը, որին մասնակցեց Արարատի, Շիրակի, Կոտայքի, Լոռիի, Տավուշի, Արմավիրի մարզերի, Երևանի, Արցախի 80 մարզիկ:

52 կգ քաշային կարգում չեմպիոն  դարձավ վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը: Պատվո պատվանդանի առաջին աստիճանին կանգնեցին նաև` Մաքսիմ Մանուկյանը (57 կգ, Գյումրի), Արթուր Սահակյանը (62 կգ, Սպիտակ), Մարտին Միրզոյանը (68 կգ, Արցախ), Վաչիկ Վարդանյանը (74 կգ, Եղվարդ), Մհեր Կարապետյանը (82 կգ, ԲԿՄԱ), Էդիկ Պետրոսյանը (90 կգ, ԲԿՄԱ), Էդուարդ Հակոբյանը (100 կգ, Երեւան) եւ Էդուարդ Դավթյանը (+100 կգ, Արտաշատ):

Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվեցին  համապատասխան դիպլոմներով, մեդալներով և դրամական պարգևներով:

 

Առաջնության արդյունքներով համալրվեց  Հայաստանի սամբոյի տղամարդկանց հավաքականը, որը մայիսի 15-19-ը Ռումինիայում մասնակցելու է սամբոյի Եվրոպայի առաջնությանը:

 

Ահա թե ովքեր են բոլոր մրցանակակիրները.

52 կգ

1. Տիգրան Կիրակոսյան-Վանաձոր
2. Վահե Օթարյան-Իջևան
3. Միշա Բաղինյան-Սևքար
3. Սուրիկ Մարտիորսյան-Գյումրի

57 կգ
1. Մաքսիմ Մանուկյան-Գյումրի
2. Արեն Անտոնյան-ԲԿՄԱ
3. Սերյոժա Ալեքսանյան-Գյումրի
3. Նարեկ Դավթյան-Գյումրի

62 կգ
1. Արթուր Սահակյան-Սպիտակ
2. Արա Մելքոնյան-Գյումրի
3. Վահան Նիկոլայան-Աբովյան
3. Թադևոս Հարությունյան-Գյումրի

68 կգ
1. Մարտին Միրզոյան-Արցախ
2. Ռաֆիկ Մանուկյան-Սպիտակ
3. Անդրանիկ Նաղդալյան-Աբովյան
3. Ավետիք Պողոսյան-Աբովյան

74 կգ
1. Վաչիկ Վարդանյան-Եղվարդ
2. Վաչիկ Մարկոսյան-Երևան
3. Խաչիկ Հարբենյան-Գյումրի
3. Արտակ Մուղնեցյան-Երևան

82 կգ
1. Մհեր Կարապետյան-ԲԿՄԱ
2. Արա Երիբեկյան-Վանաձոր
3. Դավիթ Իշխանյան-Արցախ
3. Մաքսիմ Մարգարյան-Երևան

90 կգ
1. Էդիկ Պետրոսյան-ԲԿՄԱ
2. Գառնիկ Սարոյան-Սպիտակ
3. Արամ Հարությունյան-Աբովյան
3. Դավիթ Գրիգորյան-Արցախ

100 կգ
1. Էդուարդ Հակոբյան-Երևան
2. Տարոն Մելքոնյան-Վանաձոր
3. Սարգիս Սարգսյան-Արարատ
3. Գարեգին Խաչատրյան-Վանաձոր

+100 կգ
1. Էդուարդ Դավթյան-Արարատ
2. Արտակ Նիկոլյան-Երևան
3. Արմեն Լևոնյան-Եղվարդ
3. Արման Գուլյան-Երևան

Անկախ

Շենգավիթի հանդբոլիստուհիների հավաքականը հաղթեց բոլոր մրցակիցներին

IMG_0624Երևանում ավարտվեց մինչև 16 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության առաջին շրջանի մրցաշարը:
Վերջին` 5-րդ տուրում, Շենգավիթի հավաքականը (Մարզիչ` Աստղիկ Գյուրջինյան), շարունակելով հաղթարշավը, առավելության հասավ ԽՄՕՄՄ-ի թիմի նկատմամբ 24:17 (12:7) հաշվով:

Մյուս խաղերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Քաջարան-Աջափնյակ` 7:15 (3:10), Արցախ- Կոտայք` 25:14 (12:6):

Ի վերջո, հավաքականները տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ` 1. Շենգավիթ (10 միավոր), 2. Արցախ (8),  3. ԽՄՕՄՄ (6), 4. Աջափնյակ (4), 5. Կոտայք (2), 6. Քաջարան (0):

Առաջին չորս տեղերը զբաղեցրած հավաքականները պայքարը կշարունակեն եզրափակչում:

Անկախ

Հավասար պայքար` մինչև հանգստի գնալը

id-22Հունաստանի Լարիսսա քաղաքի մարզապալատում «Չելենջ տրոֆի» մրցաշարի շրջանակում կայացած խաղում Հայաստանի հանդբոլիստուհիների հավաքականը Մոլդովայի ներկայացուցիչների հետ հավասար պայքար մղել կարողացավ միայն առաջին կեսում:

Գրանցվեց 13:13 հաշիվը:

Հանգստից հետո մրցակիցն ավելի հաջողակ էր:

Ի վերջո, մերոնք պարտվեցին 20:27 հաշվով:

Հայաստանի հավաքականի խաղացողներից ամենից արդյունավետն Անի Ասատրյանը և Կլարա Թերզյանն էին, որոնք դարձան 7-ական գոլի հեղինակ:

2-ական գնդակ մրցակցի դարպասը խփեցին Լիանա Գիգորյանը և Մարիամ Մուրադյանը, 1-ական` Մարիամ Առաքելյանը և Մարիամ Մովսիսյանը:

Անկախ

Արցախցի մարզիկները նոր ակնկալիքներ ունեն

Արման Սարգսյան, Գոռ Ադամյանը և Գառնիկ Ադամյան,Արթուր ԱռուշանյանՄարտի 22-23-ը Ղազախստանի Ակտաու քաղաքում տեղի ունեցավ Կիոկուշին կարատե-դո-ի պատանիների աշխարհի առաջնությունը, որին մասնակցեցին նաև արցախցի մարզիկներ Արման Սարգսյանը, Գոռ Ադամյանը և Գառնիկ Ադամյանը` մարզիչ Արթուր Առուշանյանի գլխավորությամբ:  Հանդես բերելով տեխնիկական ու տակտիկական բարձր հմտություններ` մեր մարզիկներից Արման Սարգսյանը`  14-15 տարեկանների տարիքային խմբի  55 կգ քաշային կարգում, իսկ Գոռ Ադամյանը`  16-17 տարեկանների տարիքային խմբի 60 կգ քաշային կարգ ում, գրավեցին 2-րդ տեղը` բարձր պահելով երկու հայկական հանրապետությունների` Հայաստանի և Արցախի պատիվը:

Հաղթանակած մարզիկներին Վերածննդի հրապարակում հանդիսավորությամբ դիմավորեցին Ստեփանակերտի մարզադպրոցի սաները, մարզիչներն ու հարազատները:

Մարզիչ Արթուր Առուշանյանը գոհ է իր մարզիկների արդյունքներից: ՙՅուրաքանչյուր առաջնություն նոր մեկնարկ է լավագույնին հասնելու համար,- ասում է մարզիչը: – Մեր մարզիկները տրամադրված էին մարտականորեն: Նրանցից երկուսն առաջին անգամ են մասնակցում միջազգային առաջնության՚,- ասաց Արթուր Առուշանյանը` նշելով, որ Գոռ Ադամյանը անցյալ տարի ևս մասնակցել է աշխարհի առաջնությանը, բայց մենամարտել է իր քաշային կարգից երկու կարգ բարձր մարզիկի հետ: Դա արվել է ավելի շատ փորձի ձեռքբերման և ոչ թե մեդալի համար:

Մարզիչի հավաստմամբ`  ծանր ու դժվարին պայքար է եղել Ղազախստանում անցկացված աշխարհի առաջնությունում. երկու տարիքային խմբում հայտագրված էին 150 մարզիկ` 40 երկրից:  Ա. Սարգսյանը անց է կացրել 4 մենամարտ: Չնայած առաջին մրցակիցն Արմանից ավելի բարձրահասակ էր ու նաև 17 կգ-ով ավելի ծանր, այնուհանդերձ մեր մարզիկը կարողացավ նրան նոկդաունի ենթարկել: Իսկ կիեսաեզրափակիչում նույն բախտին արժանացրեց նաև ադրբեջանցի մարզիկին: Գոռ Ադամյանը 5 մենամարտից 4-ն ավարտեց հաղթանակով: Երրորդ մրցակիցը ադրբեջանցի էր, որին էլ նոկաուտի ենթարկեց:

Արցախի թիմի մարզիչը հպարտությամբ է նշում, որ Ադրբեջանի հավաքականը` ներկայացնելով 15 մարզիկ, կարողացել է ընդամենը գրավել մեկ երրորդ տեղ, իսկ Արցախի երեք հոգանոց թիմն արժանացավ երկու մրցանակի`  երկուսն էլ 2-րդ տեղ` նվաճելով արծաթե մեդալներ:

Մեր երրորդ մարզիկը` Գառնիկ Ադամյանը, իսպանացի և գերմանացի մարզիկների հետ անցկացրած մենամարտերից (հաղթել է երկուսին էլ) հետո դուրս է եկել մրցապայքարից` կողերի վնասվածք ստանալու պատճառով: Նա արժանացել է առաջնության ՙԿամքի ուժ՚ մրցանակին:  Ի դեպ` Գոռ և Գառնիկ Ադամյանները երկվորյակ եղբայրներ են:

Եվ չնայած արցախցի մարզիկները հանդես են եկել Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո, այնուամենայնիվ, բարձրացվել է նաև ԼՂՀ պետական դրոշը (ի հեճուկս մեր հարևանների):

Արցախցի մարզիկները պարգևատրվել են մեդալներով, համապատասխան գավաթներով և հավաստագրերով: Իսկ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները նրանց համազգեստներ են նվիրել: Օտար երկրում ևս մեր մարզիկները երկրպագուների պակաս չեն ունեցել:  ՙՄեզ անչափ ջերմ է ընդունել տեղի հայ համայնքը, -ասաց Արթուր Առուշանյանը:- Ակտաու քաղաքում շատ հայեր կան, հատկապես` ղարաբաղցիներ: Մենք մեզ զգում էինք այնպես, ինչպես մեր սեփական տանը՚: Ավելացնենք, որ Արցախի Կիոկուշին կարատե դո-ի հավաքականը ապրիլի 6-ին կմասնակցի Հայաստանի առաջնությանը, իսկ մայիսին Հունաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն վերոնշյալ երեք մարզիկներն ու մարզիչը. Արթուր Առուշանյանը հանդես կգա Եվրոպայի մեծահասակների առաջնությունում: Ընդհանուր առմամբ` մարզիկների տրամադրությունը բարձր է. նրանք լցված են հաղթելու ոգով և նոր տիտղոսներ նվաճելու ակնկալիքներ ունեն:

 

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Անկախ

 

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը`աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարի ոսկե մեդալակիր

ադ22579Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտվեց  մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարը:

Հենցատկերում գերազանց հանդես եկավ Արթուր Դավթյանը: Երևանի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցի սանը, որի մարզիչն է Հակոբ Սերոբյանը, հենացատկերում չունեցավ հավասարը:

Հավելենք, որ օղակների վրա վարժություններում Արթուր Թովմասյանը դարձել էր ոսկե, Վահագն Դավթյանը` արծաթե մեդալակիր: Նժույգաթափերում էլ ոսկե մեդալը նվաճել էր  Հարություն Մերդինյանը:

Անկախ

Հայաստանի հանդբոլիստուհիների հավաքականի «Չելենջ տրոֆի» մրցաշարի հաջորդ հակառակորդը Լատվիայի ընտրանին է

հանդ-armenia-bulgaria-3Հունաստանի Լարիսսա քաղաքի մարզպալատում ավարտվեցին  հանդբոլիստուհիների «Չելենջ տրոֆի> մրցաշարի խմբային  փուլի հանդիպումները:
B խմբում հանդես եկող Հայաստանի հավաքականը 16:25 (7:14) հաշվով զիջեց Իսրայելի ներկայացուցիչներին:
Մեր թիմի կազմում 6 գոլի հեղինակ դարձավ Կլարա Թերզյանը: 4 անգամ մրցակցի դարպասը գրավեց Անի Ասատրյանը, 3 անգամ` Մանո-Ռոզ Կարապետյանը, 2 անգամ`Մերի Վահանյանը, 1 անգամ` Մարիամ Մովսիսյանը:
Բուլղարիայի ընտրանին 37:12 (22:1) հաշվով հաղթեց Էստոնիայի թիմին:
Բուլղարուհիները բոլոր հանդիպումներն ավարտեցին հաղթանկով և վաստակած 6 միավորով զբաղեցրին առաջին տեղը: Ապա հաջորդում են` Իսրայելի (4), Էստոնիայի (2), Հայաստանի (0) հավաքականները:
A խմբում թիմերը տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ` Հունաստան (6), Բելգիա (4), Լատվիա (2), Մոլդովա (0):
Մարտի 29-ին մերոնք կմրցեն Լատվիայի հավաքականի հետ, որը հաղթել է Մոլդովայի թիմին 27:23 (13:10) հաշվով  և զիջել Հունաստանի ու Բելգիայի հավաքականներին համապատասխանաբար 19:29 (10:18) ու 26:30 (11:15) հաշիվներով:

Անկախ

Մրցեցին Հայաստանի հանդբոլիստուհիների առաջնության առաջատարները

հանդimg_0623Երևանում անցկացվող մինչև 16 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության 3-րդ տուրում մրցեցին առաջտարները`4-ական միավոր վաստակած Արցախի և Շենգավիթի հավաքականները:
Արցախցիները պարտվեցին 12:32 (4:12) հաշվով:
Շենգավիթի հավաքականը (մարզիչ`Աստղիկ Գյուրջինյան) 6 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Մյուս երկու խաղերում անկանկալներ չգրանցվեցին, կողմերից մեկն ակնհայտորեն ուժեղ էր. Կոտայք-Աջափնյակ` 9:23 (4:7), ԽՄՕՄՄ-Քաջարան` 20:3 (9:12):

Անկախ

Հայաստանի հավաքականի հանդբոլիստուհիներն արժանի մրցակցություն ցույց տվեցին

handball_armenia001Հունաստանի Լարիսսա քաղաքում անցկացվող «Չելենջ տրոֆի» մրցաշարում Հայաստանի հավաքականի հանդբոլիստուհիները 15:24 (6:10) հաշվով պարտվեցին Բուլղարիայի թիմին (B խումբ):

Մեր երկրի ընտրանին թեև համալրված է  մրցակիցներից 4-5 տարի տարիքով փոքր խաղացողներով, այդուհանդերձ, կարողացավ երկու խաղակեսում էլ արժանի մրցակցություն ցույց տալ իրենցից մեծ, նաև պրոֆեսիոնալ խաղացողներ ունեցող Բուլղարիայի հավաքականին: Այս ստուգատեսում հանդես են գալիս մինչև 23 տարեկանները:

Հայաստանի հավաքականի խաղացողներից ամենից արդյունավետը Մանո-Ռոզ Կարապետյանն էր, որը 6 անգամ գրավեց մրցակցի դարպասը:

Մեր թիմի կազմում «ամենատարեցը»` 22-ամյա Լիանա Գրիգորյանը, 3 գոլի հեղինակ դարձավ: Նույնքան անգամ աչքի ընկավ նաև Կլարա Թերզյանը: Անի Ասատրյանը խփեց 2, Մարիամ Մովսիսյանը`1 գնդակ:

Իսրայելի հավաքականը 33:25 (16:12) հաշվով առավելության հասավ Էստոնիայի ներկայացուցիչների նկատմամբ:

4 միավորով աղյուսակը գխավորում է Բուլղարիայի ընտրանին: 2-ական միավոր ունեն էստոնիայի, Իսրայելի թիմերը: Հայաստանի հավաքականը  վերջին տեղում է` 0 միավոր:

Անկախ

Երկու ոսկե մեդալ մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում

հմ13382037601Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող մարմնամրզության աշխարհի գավաթի խաղարկությունում մեր երկրի ներկայացուցիչները շարունակում են փայլուն մրցելույթները:

Հարություն Մերդինյանը նժույգաթափերում չունեցավ հավասարը` 15, 475 միավոր: Օղակների վրա վարժություններում ոսկե պարգևի արժանացավ Արթուր Թովմասյանը` 15, 575 միավոր: Երկրորդ մրցանակակիր դարձավ Վահագն Դավթյանը՝ 15, 425 միավոր:

Մրցումները շարունակվում են:

Անկախ

 

Հայաստանի մարմանամարզիկները Կատարում փայլուն մրցելույթներ են ունենում

ադ22579Կատարի մայրաքաղաք Դոհայում  մեկնարկեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությանը, որին մասնակցում են3 7 երկրների 135 մարզիկ-մարզուհիներ:

Ստուգատեսի պարգևատրման հիմնադրամը 50 հազար դոլար է: Բազմամարտի առանձին  մրցաձևերի եզրափակչում համապատասխան հերթականությամբ տեղեր զբաղեցրած 8 մարմնամարզիկները կստանանա 1500, 1200, 800, 500, 400, 300, 200, 100 դոլար:

Մարզիկները մրցելույթ ունեցան նախնական փուլում, առջևում եզրափակիչն է:

Հայաստանի պատվիրակները վստահ հանդես եկան: Արթուր Դավթյանն իր նախասիրած մրցաձևում՝ հենացատկերում, 28 մասնակիցների պայքարում լավագույն արդյունքը ցույց տվեց` 15,175 միավոր: Հարություն Մերդինյանը լավագույնն է նժույգաթափերում`  15,45 միավոր: Մասնակցում էր 38 մարմնամարզիկ: Այս մրցաձում Արթուր Դավթյանը 14,6 միավորով ճանաչվեց 12-րդը: Օղակների վրա վարժություններում Արթուր Թովմասյանն ու Վահանգն Դավթյանը համապատասխանաբար՝ 15,75 և 15, 45 միավորով 29 մարմնամարզիկների պայքարում 1 -ին և 2-րդ տեղերում են:

Անկախ

Եզրափակիչը կկայանա Ստեփանակերտում

հHfnJOdqbsTIgue9xaLbY8GBRilՄեկնարկեց մինչև 16 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնությունը:

Խաղերն անցկացվում են Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի և Երևանի Շենգավիթի համայնքի թիվ 1 համալիր ՄՊՄԴ-ի մարզասրահներում:
Ուժերն է չափում 6 թիմ: Առաջին 4 տեղերը գրավողները պայքարը շարունակելու հնարավորություն կստանան:

Եզրափակիչ մրցաշարը կկայանա Ստեփանակերտում:

Ուրախալի է, որ ընդգրկուն է մասնակից թիմերի աշխարհագրությունը:

Երևանի Աջափնյակի, Շենգավիթի համայնքի, ԽՄՕՄՄ-ի թիմերից բացի, պայքարի ոլորտ են ներգրավվել Արցախի, Կոտայքի, Քաջարանի հավաքականները:

Մրցումների առաջին օրը գրանցվեցին այսպիսի արդյունքներ.

Արցախ-Աջափնյակ` 26:9, ԽՄՕՄՄ-Կոտայք` 21:10, Շենգավիթ-Քաջարան` 34:5:

Անկախ

Հայաստանի հանդբոլիստուհիների հավաքականի խաղացողներից իրենց լավագույնս դրսևորեցին Ֆրանսիայում բնակվող մեր երկու հայրենակիցները

AG-2Հունաստանի Լարիսսա քաղաքում մեկնարկած «Չելենջ տրոֆի» մրցաշարի առաջին խաղում Հայասատանի հանդբոլիստուհիների հավաքականի մրցակիցը Էստոնիայի ընտրանին էր: Մեր երկրի ներկայացուցիչները պարտվեցին 17:33 հաշվով: Առաջին կեսում մերոնք մրցակցին զիջեցին 7:12 հաշվով:

Հայաստանի հավաքականի խաղացողներից իրենց լավագույնս դրսևորեցին Ֆրանսիայում բնակվող մեր  երկու հայրենակիցները: Մանո-Ռոզ Կարապետյանը և Կլարա Թերզյանը 7-ական գնդակ մրցակցի դարպասը խփեցին: 2 անգամ աչքի ընկավ Անի Ասատրյանը: Մեկ գոլի հեղինակ դարձավ Մարիամ Առաքելյանը;

Նույնպես B խմբում ընդգրկված մյուս երկու թիմերի մրցավեճը լարված բնույթ կրեց: Բուլղարիայի հավաքականը Իսրայելի ընտրանիի հետ խաղում հանգստի գնաց միայն մեկ գնդակի առավելությամբ` 10:9: Ի վերջո, բուլղարացիները հաղթեցին 24:21 հաշվով:

Այսպիսով, վաստակած 2-ական միավորով աղյուսակը գլխավորում են Էստոնիայի և Բուլղարիայի հավաքականները: Ապա հաջորդում են Իսրայելի և Հայաստանի ներկայացուցիչները:

Այսօր երեկոյան մերոնք կմրցեն բուլղարուհիների հետ: Կկայանա նաև Իսրայել- Էստոնիա հանդիպումը:

Անկախ

Հայաստանի ձյուդոյիստները Թուրքիայում կմասնակցեն «Գրան պրի» մրցաշարի

images-ձյուդո1Թուրքիայի Սամսուն քաղաքի մարզապալատը մարտի 28-30-ը կհյուրընկալի ձյուդոյի «Գրան պրի» մրցաշարի մասնակիցներին:

Ստուգատեսում մեր երկրի պատիվը կպաշտպանեն Սոսե Բալասանյանը (48 կգ), Ժաննա Ստանկևիչը (52 կգ), Գրիգոր Իվանյանը (60 կգ), Տիգրան Վարոսյանը, Դավիթ Դավթյանը (66 կգ), Անդրանիկ Չափարյանը (81 կգ):

Անկախ

 

Հայաստանի ուշուի ֆեդերացիան բողոք է ներկայացնելու` կազմակերպիչների թերացումների համար

աARAM02Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված ուշուի աշխարհի երիտասարդական առաջնությունում, որին մասնակցում էին 56 երկրների պատվիրակներ, Հայաստանի դրոշի ներքո հանդես եկած 8 մարզիկներից 4-ը  կարողությունները փորձեցին սանդա, նույքան էլ` վարժահամալիրային մրցաձևում: Բոլարից հաջող մասնակցեց Սարգիս Սարգսյանը: Նա 48 կգ  կարգում  (սանդա) չեմպիոն դարձավ: Սարգսյանի անձնական մարզիչն է Հայաստանի վաստակավոր մարզիչ Սիրանուշ Նիկողոսյանը:
Մրցաշարի  մանրամասների մասին մամուլի ասուլիսում հայտնեց էր Հայաստանի ուշուի ֆեդերացիայի նախագահ  Տիգրան Չոբանյանը:
Թեև Թուրքիայում բարձրացվել է եռագույնը և հնչել է Հայաստանի օրհներգը, փոխարենը Թուրքիան ոչ մի չեմպիոն չի ունեցել, այդուհանդերձ Չոբանյանը հայտնեց, որ մեր թիմն ավելին կարող էր անել, եթե մրցավարներն անաչառ լինեին, նաև` մեր մարզիչներն իրենց սաներին լավ նախապատարստեին: Ասվեց, որ Սանդա մրցաձևում  չորսական մեդալ են նվաճել  Չինաստանի, Իրանի և  Ռուսաստանի,  մեկ մեդալ՝  Հայաստանի հավաքականները:  Այս չորս երկրներն են, որ կարողացել են ոսկե մեդալ նվաճել աշխարհի առաջնությունում:  Վարժահամալիրային մրցաձևում մեր լավագույն մարզիկը գրավել է  17-րդ տեղը:
Չոբանյանը նշեց, որ Հայաստանի ուշուի ֆեդերացիան բողոք է ներկայացնելու այն բանի համար, որ կազմակերպիչները թերացել են մի շարք անելիքներում:

 

 

Սպասելիքներ Հայաստանի մարմնամարզիկներից

ադ22579Այսօր Կատարի մայրաքաղաք Դոհայում կմեկնարկի մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարը:

Հայաստանի ներկայացուցիչներ Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը կարողությունները դրսևորելու հնարավորություն են ստացել:

Հուսանք, որ մերոնք անմասն չեն մնա խաղարկվելիք պարգևներից:

Անկախ

 

Բրոնզե մեկ պարգև` ձյուդոյի Երոպայի գավաթի պատանեկան խաղարկությունում

ձյուդոՀայաստանի  ձյուդոյի պատանեկան հավաքականը Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված Եվրոպայի գավաթի խաղարկությունում արժանացավ բրոնզե մեկ մեդալի:

81 քաշային Գրիգոր Սահակյանը  տարավ 4 հաղթանակ, 1 պարտություն կրեց և կանգնեց պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին:

Հայաստանի հավաքականի մյուս ձյուդոյիստներին հաջողությունն ուղեկից չէր:

Առաջնությանը մասնակցում էին 16 երկրների հավաքականներ:

Անկախ