Իտալացի ֆերմերի թոքերում սնկեր են աճել

imagesԻտալիացի ֆերմերը լուրջ հիվանդացել էր. երկար ժամանակ նա հազում էր ու արյուն թքում, հետո նիհարեց 35 կգ: Տղամարդը, որի անունը չի հայտնվում,  ենթադրում էր, որ իր իմունիտետն է թուլացել նիկոտինի բազմամյա օգտագործումից: Պարզվեց, որ նրա թոքերն իսկապես էլ լավ վիճակում չեն:  Թոքերում սնկեր էին աճել:

Բժիշկները երկար ժամանակ չէին կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում 42-ամյա տղամարդու հետ և նրան հակաբիոտիկներով բուժում նշանակեցին: Դրանք ոչ միայն չօգնեցին, այլև վատթարացրին նրա ինքնազգացողությունը: Ի վերջո, հերթական մանրազննին հետազոտության ժամանակ բժիշկները նրա թոքերում  իսկական սնկանոց հայտնաբերեցին: Դրանցից մի քանիսի ծիլերը 8 սմ երկարություն ունեին:

Փորձառու վիրաբույժ Մարչելո Միգլորեի խոսքով, հնարավոր է , որ ֆերմերի թոքեր դաշտում աշխատելու  ընթացքում  ասպերգիլյոզ վարակ է ընկել: Դրանց սպորները թափանցել են չնչուղիներ, իսկ հետո նպաստավոր տեղ գտել ու բազմացել:

Ասպերգիլը բորբոսասնկի տեսակ է, որը կարող է բնադրվել թույլ իմունիտետ ունեցող օրգանիզմում: Եթե այդ հիվանդությունը չբուժվի, ապա կհանգեցնի մահվան: Բարեբախտաբար, 16 շաբաթ բուժվելուց հետո, բժիշկները եկան այն եզրահանգման, որ իրենց հիվանդը լրիվ առողջ է, ու նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Նոր ծրագրեր ՄԻԱՎ/ՁԻԱՀ կանխարգելման ուղղությամբ

Դերենիկ Դումանյան, ՄԻԱՎ/ՁԻԱՀ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այցելեց  ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն` ծանոթանալու իրականացվող ծրագրերին և ընթացող վերանորոգման աշխատանքներին։

Մասնագիտացված կենտրոնն իրականացնում է  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում, ՄԻԱՎ վարակի վերաբերյալ համաճարակաբանական հետազոտություններ, հիվանդության ախտորոշում, ՄԻԱՎ վարակով հիվանդների դիսպանսերային հսկողություն, հակառետրովիրուսային բուժում, օպորտունիստական հիվանդությունների կանխարգելում և բուժում, խորհրդատվություն, մոնիտորինգ:

Մինչև այժմ հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1563 դեպք։ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների 90 տոկոսից ավելին գտնվում է դիսպանսերային հսկողության տակ, իսկ շուրջ 560 հիվանդ ստանում է հակառետրովիրուսային բուժում։

2005 թվականից ի վեր ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն աջակցություն է ստանում ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի կողմից։ Հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվում են հակառետրովիրուսային և այլ դեղերի մատակարարում, ախտորոշիչ սարքավորումների և լաբորատոր ծախսանյութերի ձեռքբերում, կրթական, գիտահետազոտական և այլ   ծրագրեր։ Կենտրոնը հագեցվել է ախտորոշիչ ժամանակակից սարքավորումներով, ունի ռեֆերենս լաբորատորիա, որտեղ իրականացվում է հիվանդության վերջնական ախտորոշում, ինչպես նաև բուժման ընթացքում լաբորատոր հսկողություն և հակառետրովիրուսային դեղերի նկատմամբ վիրուսի կայունության հետազոտություն։

Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակներում «ՍՊԻԴ ինֆոսվյազ»  հասարակական կազմակերպության աջակցությամբ իրականացվում են նաև կենտրոնի տարբեր ենթակառուցվածքների վերանորոգման աշխատանքներ։

Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային միջոցներով արդեն ավարտվել է 3-5-րդ հարկերում տեղակայված բուժական և լաբորատոր-ախտորոշիչ բաժինների վերանորոգումը։

Ռուսական օգնության ծրագրի շրջանակներում այժմ ընթանում են սոցիալ-հոգեբանական խորհրդատվության և համաճարակաբանական հսկողության բաժինների վերանորոգման, ինչպես նաև գիտաժողովների և համագումարների անցկացման համար նախատեսված  դահլիճի վերանորոգման աշխատանքներ։ Վերջինս կհագեցվի ժամանակակից սարքավորումներով և տեխնիկական միջոցներով։

Նախարարը հարկ առ հարկ շրջելով բոլոր բաժանմունքներում ու լաբորատորիաներում, գոհունակություն հայտնեց իրականացվող վերանորոգման աշխատանքների որակի վերաբերյալ։

Դերենիկ Դումանյանը մասնագետների հետ քննարկեց ՌԴ օժանդակությամբ և Գլոբալ հիմնադրամի համաֆինանսավորմամբ կենտրոնի կողմից միգրանտների շրջանում նախատեսվող ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրի իրականացման մանրամասներ։ Նախարարին ներկայացվեց, որ այդ նպատակով կազմակերպվել են շարժական խմբեր՝ ընտրված 100 համայնքում միգրանտ բնակչության շրջանում ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության աշխատանքներ իրականացնելու նպատակով։

«Սա չափազանց կարևոր ծրագիր է և անհրաժեշտ է համայնքների ամբուլատորիաների հետ աշխատանքներն այնպես կազմակերպել, որ մինչև միգրանտների հաջորդ մեկնումը ծրագրում հնարավորինս մեծ թվով շահառուներ ընդգրկվեն»,-ասաց   նախարար Դումանյանը։

Նա հանձնարարեց մշակել և ներկայացնել ծրագրի իրականացման հստակ ժամանակացույց։

ՄԻԱՎ-ի վաղ հայտնաբերման և արդյունավետ բուժման տեսանկյունից նախարարը կարևորեց հետազոտման ու բուժման գաղտնիության ապահովումը։

Դերենիկ Դումանյանը նաև առաջարկեց ռուսական ծրագրով նախատեսվող  ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտների  հսկողության սանիարահամաճարակային նորմերի մշակումն իրականացնել ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության հետ համատեղ։

Ուշադրություն. առողջության համար վտանգավոր 2 դեղամիջոցների շրջանառությունը արգելվել է Հայաստանում

վնասակար դեղՀիմք ընդունելով միջազգային մասնագիտական աղբյուրներից (Եվրոպայի դեղգործակալություն և ԱՄՆ Դեղերի և սննդի վարչություն) ստացված գրությունները, ինչպես նաև ՀՀ ԱՆ դեղաբանական խորհրդի արձանագրությունը, ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի եզրակացությունը և այն, որ կետոկոնազոլ պարունակող ներքին ընդունման դեղաձևերի օգուտ/ռիսկ հարաբերակցությունը` լյարդաթունայնության դեպքերի հաճախացման և վտանգավորության աճի պատճառով գնահատվում է բացասական` ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 2867-Ա հրամանով վնասակար դեղ2անվավեր է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության  «Ակրիխին Ֆարմասյութիկալս Քո.» ընկերության արտադրության «Միկոզորալ դեղահատեր 200մգ  N30», Հնդկաստանի «Նաբրոս Ֆարմա ՊՎՏ., ՍՊ» ընկերության արտադրության «Անտիգրիբոկ Նիզոմաքս դեղահատեր 200մգ N10», Հայաստանի Հանրապետության «Արփիմեդ» սահմանափակ պատասխանատվության ընկերության «Կետոկոնազոլ դեղահատեր 200մգ (10)», Իտալիայի «Յանսեն-Սիլագ Ս.Պ.Ա., Ջոնսոն և Ջոնսոն ՍՊԸ, Ռուսաստան-ի համար» ընկերության արտադրության «Նիզորալ դեղահատեր 200մգ N10 և N30» դեղերի գրանցումը:

Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ նախարարի հանձնարարությամբ նշված դեղերի շրջանառությունը  դադարեցվել է Հայաստանի Հանրապետությունում և սկսվել է հետհավաքման գործընթացը:

Պարզաբանումներ դեղերի շրջանառության վերաբերյալ

Հայաստանում շրջանառվող դեղերի վերաբերյալ Ազգային ժողովում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին ուղղված հարցադրումների և դրանց առնչվող որոշ լրատվամիջոցների մեկնաբանությունների առթիվ ՀՀ ԱՆ Դեղերի փորձագիտական կենտրոնը պարզաբանում է:

Այսօր Հայաստանում փորձ է արվում օրինական համարել չգրանցված դեղերի ներկրումը` անվանելով այն «զուգահեռ ներմուծում», մինչդեռ եվրոպական երկրների փորձը ցույց է տալիս, որ խնդիրը լուրջ կարգավորման կարիք ունի: ՀՀ կառավարությունը 2011 թվականին թույլատրելով փաթեթավորման ոչ էական փոփոխություններով դեղերի ներմուծումը, բնականաբար, նպատակ չէր հետապնդում գների իջեցման միջոցով վտանգել բնակչության առողջությունը։ Որոշման մեջ հստակ նշված է, որ բոլոր դեղերը պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում գրանցված։ Թյուր է այն կարծիքը, որ դեղերը գրանցված համարելու համար բավական է համընկնեն դեղերի անունները: Օրենսդրական հստակ պահանջ է, որ ներկրվող դեղը բոլոր ցուցանիշներով պետք է համապատասխանի գրանցանմուշին և գրանցամատյանում ընդգրկված տվյալներին` անվանում, բաղադրակազմ, դեղաձև, դեղաչափ, թողարկման ձև, փաթեթավորում, արտադրող (ներառյալ` գրանցման հավաստագրի իրավատեր), արտադրող երկիր, դեղատնից բացթողնման կարգ: Հայաստանում շրջանառվող դեղի որակի անվտանգության և արդյունավետության ապահովման համար պատասխանատվություն է կրում միայն գրանցման հավաստագրի իրավատերը: Եթե այս ցուցանիշերից առկա է անգամ չնչին տարբերություն, ապա հավաստագրի իրավատիրոջից բացի որևէ մեկը չի կարող հայտարարել, որ խոսքը Հայաստանում գրանցված նույն դեղի մասին է: Առավել ևս, եթե դեղերի փաթեթները սպառողի համար անհասկանալի օտար լեզուներով են, որոնց վրա բացակայում է արտադրողի մասին նշումը։ Մամուլում շահարկվող «զուգահեռ ներմուծմանն» առնչվող բոլոր դեպքերում գրանցման հավաստագրի իրավատերը հրաժարվում է պատասխանատվություն կրել գրանցանմուշին չհամապատասխանող դեղերի համար: Միջազգային փորձագետների դիտարկումներով «զուգահեռ ներմուծում» երևույթը լի է կեղծ դեղերի տարածման վտանգով։ Եվրոպայի Խորհրդի զեկույցում արձանագրված է. «Դեղերի իրացումից ստացվող եկամուտների և զուգահեռ ներմուծման մյուս ասպեկտների վերաբերյալ վերջին ուսումնասիրությունները հստակ ցույց են տալիս, որ զուգահեռ ներմուծումից պացիենտները չեն շահում (շահողը միայն ներմուծողներն են) և  բավարար հիմքեր կան պնդելու, որ դեղերի զուգահեռ ներկրումը հանրության համար բացասական երևույթ է, քանի որ այն հնարավորություն է ստեղծում դեղերի կեղծման համար»:  Ասվածը հաստատում է  Վրաստանի փորձը,  որտեղ  «զուգահեռ ներմուծման» հսկողություն չի իրականացնվում: Արդյունքում վրացական շուկայում առկա են կեղծ դեղեր, որոնք փորձ է արվում ներկրել Հայաստան նույնիսկ օրինական ճանապարհով: Ի դեպ, դեղերի ներմուծման հավաստագրման քսանամյա պատմության ընթացքում նման դեպք չէր արձանագրվել:

Հարկ է նշել, որ գրանցանմուշի հետ անհամապատասխանության ցանկացած ոչ էական թվացող տարբերություն կարելի է դիտարկել որպես դեղի կեղծման ահազանգ: Այդ է պատճառը, որ ներմուծվող դեղերի փորձաքննության ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության Դեղերի փորձագիտական կենտրոնի մասնագետներն, անմիջապես մաքսային պահեստներում ստուգելով դեղի տեղափոխման և պահպանման պայմանները, կատարում են նմուշառում, ներկրվող խմբաքանակներից վերցված նմուշների փաթեթները և կիրառման հրահանգները կենտրոնում համեմատվում են գրանցված դեղի հետ: Փաթեթի անհամապատասխանության ժամանակ իրականացվում են լաբորատոր փորձաքննություն, մանրամասն ուսումնասիրություններ, ինչպես նաև պարզաբանումներ դեղի համար պատասխանատու կազմակերպության հետ, որպեսզի հնարավորինս կանխվի անորակ և ոչ անվտանգ դեղերի մուտքը հանրապետություն: Այս գործընթացի արդյունքում էր, որ հնարավոր եղավ հայտնաբերել Վրաստանից Հայաստան ներկրվող երեք կեղծ դեղերը (սանդոստատին, դոստինեքս, ռոցեֆին), որոնց կեղծման դեպքը հաստատվել է նաև դեղերի գրանցման հավաստագրերի իրավատերերի կողմից: Վերջին մեկ տարվա ընթացքում դեղերի ներկրման փորձաքննության արդյունքում չի թույլատրվել ևս  12 անորակ  դեղի ներմուծումը հանրապետություն:

Կեղծ դեղԴեղի առանձնահատկությունն այն է, որ դրա նկատմամբ երբեք չպետք է կորցնել զգոնությունը, քանի որ բացարձակ անվտանգ դեղ գոյություն չունի: Բացի այդ, դեղի որակը կարող է փոփոխվել ոչ ճիշտ պահպանման հետևանքով: Ուստի, պետք է հսկողություն իրականացնել շրջանառության բոլոր փուլերում: Այդ նպատակով  ստեղծվել է նախարարության տեսչական ծառայությունը, որը հսկողություն կիրականացնի նաև դեղատնային գործունեության նկատմամբ:

Տեղեկացնում ենք նաև, որ «Նատալի ֆարմի» դեղատներում ուսումնասիրությունների ժամանակ «Պրեգնիլ» դեղի նշված սերիան չի հայտնաբերվել: Սովորաբար, նման փաստերի հրապարակումից հետո դժավարանում է խախտման բացահայտման գործընթացը: Այս առթիվ հիշեցնում ենք, որ ինչպես բազմիցս է ասվել, Դեղերի փորձագիտական կենտրոնը տեսչական ստուգումներ անելու, ինչպես նաև պատժելու լիազորություններ չունի։ Շուկայից ստացվող յուրաքանչյուր ահազանգ ուսումնասիրվում և ընդունվում են համապատասխան կարգավորիչ որոշումներ:

Ինչ վերաբերում է դեղերի մատչելիության խնդրին, ապա պետք է նշել, որ «Դեղերի մասին» նոր օրենքի նախագիծը բազմաթիվ այլ խնդիրների հետ մեկտեղ նաև այդ խնդրի լուծման նպատակ է հետապնդում` սահմանելով գների կարգավորման պահանջ:

Էպիլեպսիա

Էդվարդ Մունկ «Հիվանդ երեխան»

Էդվարդ Մունկ «Հիվանդ երեխան»

Էպիլեպսիան կամ ընկնավորությունը նյարդային համակարգի  հիվանդություն է,  բնութագրվում է պարբերաբար կրկնվող նոպաներով, որոնք հանգեցնում են շարժողական, վեգետատիվ ու մտածողության ժամանակավոր խանգարման: Հիվանդությունը կապված է  նեյրոնների չափազանց ակտիվությամբ, ինչի հետևանքով առաջանում են նեյրոնային լիցքաթափումներ, որոնք հանգեցնում են էպիլեպտիկ նոպայի:

Հիվանդության տարածվածությունը հասուն բնակչության շրջանում  կազմում է 0,3-1%, ու հաճախ հիվանդությունն առաջանում է մինչև 20 տարեկանը: Նոպաներն անսպասելի են սկսվում, անհամաչափ ընդմիջումներով: Տարածված կարծիք կա , որ էպիլեպսիան չի բուժվում: Սակայն ժամանակակից դեղամիջոցները հնարավորություն են տալիս հիվանդների 65%-ին ազատվել նոպաներից, իսկ 20%-ին` էականորեն նվազեցնել նոպաների քանակը:

Պատճառները

Տարբեր տարիքների համար հիվանդության առաջացման  պատճառները տարբեր են: Փոքր տարիքի երեխաների համար հիմնական պատճառը  մոր հղիության ժամանակ հիպօքսիան է` թթվածնային քաղցը, ներարգանդային փուլում զանազան ինֆեկցիաները (հերպես, կարմրախտ) կամ էլ  գլխուղեղի բնածին արատները: Գոյություն ունի նաև ժառանգականության գործոն: Եթե ծնողներից մեկը հիվանդ է էպիլեպսիայով, ապա երեխայի` հիվանդությունը ժառանգելու հավանականությունը 8% է: Էպիլեպսիան լինում է առաջնային (իդիոպաթիկ), չպարզված պատճառներով և երկրորդային (սիմպտոմատիկ), որն առաջանում է ուղեղի տարբեր հիավանդությունների հետևանքով:

Ախտանշանները

Օջախային նոպաների ժամանակ ցնցումներ են լինում, ու մարմնի որոշ հատվածներում առաջանում է անզգայացում: Դրանք կարճատև տեսողական, համային կամ լսողական հալուցինացիաներով են ուղեկցվում, կենտրոնացման անհնարինությամբ ու առանց պատճառի վախի նոպայով: 30 վայրկյանանոց այդ նոպաների ժամանակ նույնիսկ հնարավոր է, որ հիվանդի  գիտակցությունը պահպանվի: Նոպայից հետո հիվանդը շարունակում է ընդհատված գործողությունը:

Ծանր են համարվում այն նոպաները, որոնց ժամանակ ցնցումներ են առաջանում: Մինչ նոպան սկսվելը` մի քանի ժամ առաջ, հիվանդն ագրեսիվ է դառնում, տագնապալից վիճակ է ստեղծվում ու քրտնարտադրություն: Նոպայից առաջ հիվանդն իր շուրջը կատարվողի նկատմամբ ասես  դառնում է անտարբեր, որից հետո կորցնում է գիտակցությունն ու սկսում է ցնցվել: Սովորաբար այդ նոպաները տևում են 2-5 րոպե և  սկսվում են մկանների լարվածությունով: Հնարավոր է, որ հիվանդը անգամ լեզուն ու այտերը կծի: Մաշկի վրա կապտություն է առաջանում,  բիբերն անշարժանում են, հնարավոր է` բերանում փրփուր  և վերջույթների ռիթմիկ ցնցումներ առաջանան կամ նույնիսկ ակամա միզարձակում: Նոպայից հետո սովորաբար հիվանդը ոչինչ չի հիշում, բողոքում է գլխացավից ու շուտ էլ քնում է:

Աբսաններ կամ առանց ցնցումների նոպաներ հիմնականում լինում են մանկության ու դեռահասության տարիներին, որի ժամանակ երեխան ասես քարանում է, գիտակցությունը մի քանի վայրկյանով անջատվում է, իսկ հայացքը սևեռվում մի կետի:Նման նոպայի ժամանակ, որը սովորաբար 5-20 րոպե է տևում, երեխայի կոպերն են ցնցվում ու գլուխը ետ է ընկնում: Հաճախ այդ նոպաները հասունացման հետ անհետ անցնում են: Հիվանդության ախտորոշումը կատարվում է հիվանդի ու ընտանիքի անդամների մանրամասն հարցուփորձից:  Բժիշկը հիվանդին խնդրում է պատմել իր զգացումները մինչ նոպան ու դրանից հետո, ինչը հնարավորություն է տալիս որոշելու նոպայի տեսակը:

Բուժումը

Հարկավոր է հնարավորինս շուտ ու համալիր բուժում սկսել,  որը երկարատև  է ու չի կարելի ընդհատել:  Դեղամիջոցներն ընտրվում  են հիվանդության տեսակին համապատասխան: Դեղորայքային բուժումը կարելի է դադարեցնել միայն այն ժամանակ, երբ առնվազն 2 տարի նոպա չի լինում, ընդ որում, դեղորայքի չափաբաժինն այդ ընթացքում պետք է աստիճանաբար նվազեցնել:  Կարևոր է, որ դեղորայքի դադարեցման համար նորմալ ուղեղագիր լինի (էնցեֆալոգրամ): Երեխաների մոտ էպիլեպսիան բուժելու նպատակով  նրա կենսակերպն էապես փոխելու անհրաժեշտություն չկա:

Դեղորայքային բուժումը համադրվում է սննդակարգի, աշխատանքի որոշակի ռեժիմի ու հանգստի հետ: Հիվանդների սննդում պետք է կոֆեինի պարունակությունը շատ քիչ լինի, հնարավորության դեպքում բացառվի  նաև կծուն, թթուն ու ալկոհոլը:

Կանխարգելման նպատակով պետք է խուսափել վնասվածքներից, ուղեղի   վարակիչ հիվանդություններից , ծննդաբերական վնասվածքներից:

Կարևոր է. նոպայի ժամանակ չի կարելի հիվանդին տեղափոխել: Արձակել է պետք  կոճակներն ու գլխի տակ փափուկ բան դնել: Որպեսզի լեզուն շնչուղու մեջ չհայտնվի, գլուխը պետք է կողքի թեքել: Հարկավոր է հիշել, որ նոպայից հետո հիվանդը վատ է կողմնորոշվում տարածության մեջ, ուստի նրան առանց ուշադրության չի կարելի թողնել:

Բարդությունները

Էպիլեպսիան լուրջ հիվանդություն է, որը կարող է մի շարք բարդությունների հանգեցնել:

– Ամենաբարդը նոպայի ժամանակ վնասվածք ստանալու հավանականությունն է, քանի որ պատահում է, որ այդ վնասվածքը մահացու ելք է ունենում:

– Ցնցումների ժամանակ շնչառության խանգարումը կարող է հանգեցնել թոքերում հեղուկի կուտակման, որն էլ թոքամզաբորբի է հանգեցնում:

– Նոպաների ժամանակ ակամա կծելու հետևանքով վնասվում է լեզուն:

– Էպիլեպսիայով հիվանդները պետք է զգույշ լինեն, քանի որ նոպաները լինում են անսպասելի, անկանխատեսելի տեղերում, ուստի պետք է հրաժարվեն լոգանք ընդունելուց, բավարարվեն ցնցուղով, կահույքը լավ կլինի` ապակյա չլինի, առավել ևս` սուր եզրերով: Մահճակալը պետք է պատին կպած լինի, իսկ հատակը փափուկ գորգով կամ էլ բարձերով ծածկած: Ճիշտ կլինի, որ էպիլեպսիայով հիվանդները մենակ չապրեն:

Հանրահայտ էպիլեպտիկներ

Բժշկական գրականության մեջ հիմնականում ասվում է, որ էպիլեպսիան հոգեկան խանգարում է, սակայն մասնագետների մեծ մասն այժմ հակված է կարծելու, որ այն ոչ մի ընդհանուր բան չունի հոգեկան հիվանդության կամ թուլության հետ: Ասում են, որ էպիլեպսիան տկարամտության կարող է հանգեցնել: Սակայն, եթե հաշվի առնվի այն փաստը, որ շատ ու շատ հայտնի մարդիկ են տառապել էպիլեպսիայով, ապա այս հիվանդությունը տկարամտության հետ ևս չպետք է կապել: Նապոլեոն, Հուլիսոս Կեսար,  ռուս դասական Ֆյոդր Դոստոևսկի. շատերի հիվանդության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քրոնիկ էպիլեպսիան լիովին համադրելի է բարձր կամ նույնիսկ շատ բարձր ինտելեկտի հետ ու ոչ մի դեպքում չի խանգարում հանճարեղությանը: Նոպաները չեն նվազեցնում մտավոր կարողությունը:

Կամիլ Պիսարոն Վան Գոգի մասին ասել է. «Այդ մարդը կա՛մ պետք է խենթանար, կա՛մ էլ գերազանցեր մեզ բոլորիս: Ես չէի էլ սպասում, որ երկու ենթադրություններն էլ կհաստատվեն»: 30 տարեկանում բացահայտված տաղանդ, որի կտավներից ոչ մեկը չվաճառվեց նրա կենդանության օրոք: Նա նույնիսկ միջնակարգ դպրոց չէր ավարտել, սակայն մայրենիից բացի, տիրապետում էր ֆրանսերենին, անգլերենին ու գերմաներենին: Իր կյանքի համար պայքարել է ամբողջ ուժով, սակայն երկու անգամ էլ ինքնասպանության փորձ է կատարել:

Հուլիոս Կեսար. նրա հիվանդության մասին գիտեր Շեքսպիրը: Նա իր ողբերգության մեջ նկարագրում է այդ տեսարանը. «Այնժամ նա կորցրեց գիտակցությունն ու ընկավ: Նա ընկավ շուկայի հրապարակում: Նրա բերանից փրփուր էր դուրս գալիս: Նա չէր խոսում»: Կեսարի էպիլեպտիկ լինելու մասին են վկայում հին հռոմեական աղբյուրները:

Ֆրանսիացի  գրող Գյուստավ Ֆլոբերի մոտ առաջին անգամ նոպաներ են եղել 22 տարեկանում:

Ֆյոդր Դոստոևսկի. նա ամենահայտնին է էպիլեպտիկների մեջ:

Հին Իռլանդիայում էպիլեպսիան անվանել են «Սբ Պողոսի հիվանդություն», քանի որ առաքյալը տառապել է էպիլեպսիայով:

Նապոլեոն Բոնապարտի կենսագրության մեջ, որը լույս է տեսել 1838-ին, պատմվում է նաև նրա նոպաների մասին:

Ալֆրեդ Նոբել. քիչ էր մնացել, որ նա կյանքի առաջին տարիներին իր մահացած քույրերի ու եղբայրների ճակատագրին արժանանար: Շատ հիվանդոտ էր, ֆիզիկապես թույլ: Եվ միայն մոր խնամքի շնորհիվ է կենդանի մնացել: Տարիներ անց այդ նոպաներն անցել են: Նա դրանք նկարագրել  է որպես ցնցումներ ու հոգեվարք:

Ճանաչված էպիլեպտիկների ցուցակը շատ մեծ է, ուստի կարելի է թվարկել նրանցից մի քանիսի անունը: Անգլիացի բանաստեղծ Լորդ Բայրոն, իտալացի հանճարեղ քանդակագործ, նկարիչ, գյուտարար, փիլիսոփա Լեոնարդո դա Վինչի, Էլթոն Ջոն, Միքելանջելո, Նիկոլո Պագանինի, Լենին, Թոմաս Էդիսոն, Իսահակ Նյուտոն, Բլեզ Պասկալ, Պյութագորաս, կոմպոզիտորներ Հենդելը, Շումանը, Չայկովսկին, Բեռլիոզը, Բեթհովենը: Գրողներ ու փիլիսոփաներ Արիստոտելը, Դանթեն, Ագաթա Քրիստին, Լյուիս Քերոլը, Չարլզ Դիկկենսը, Սոկրատեսը:

 

Մեքսիկացիները համատարած հատուկ սննդակարգի կանցնեն

i (1)Մեքսիկայում մեկնարկել է գիրության դեմ պայքարի քարոզարշավը: Գիրության դեմ պայքարի շրջանակներում Մեքսիկայում լրացուցիչ հարկեր են սահմանել վտանգավոր սննդի ու կալորիական ըմպելիքի համար: Այն մթերքներից, որոնց 100 գ 275 կկալ է պարունակվում,  կգանձվի 8% ավելի: Քաղցր ըմպելիքների համար նախատեսվում է հարկել յուրաքանչյուր մեկ լիտրի համար` 1 պեսո:

Մեքսիկայի  նախագահ Էնրիկե Պենյա Նետոն համաքաղաքացիներին կոչ է արել ֆիզիկական վարժություններ կատարել օրական մեկ ժամ:

Բացի այդ, երկրի սուպերմարկետներում մթերքների վրա  կնշվի “սննդարար արժեքը”: Այդպիսով, մեքսիկացիները կտեսնեն, թե որ մթերքներն են օգտակար, որոնք` ոչ: Հետագայում առողջապահության նախարարությունը պլանավորում է  ստուգել Մեքսիկայի յուրաքանչյուր բնակչի:

Մեքսիկայում գիրությունը լուրջ խնդիր է համարվում. երկրում 10 բնակիչներից 7-ն ավելրոդ քաշ ունեն:

Սիրիայում պոլիոմիելիտի վարակը հաստատվել է

rotaԱռողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական կայքէջում  զետեղվել է նոր տեղեկատվություն Սիրիայի Արաբական Հանրապետությունում հոկտեմբերի 17-ին 22 երեխայի  մոտ սուր թորշոմած կաթվածահարության (ՍԹԿ) խմբակային հիվանդացման վերաբերյալ։ Կատարվել է 10 երեխայի լաբորատոր հետազոտություններ, որոնց արդյունքներով բոլորի մոտ հայտնաբերվել է առաջին տիպի վայրի պոլիովիրուս (WPV1): Վերջնական գենետիկ հետազոտության արդյունքում կպարզվի,  թե անջատված վիրուսները որտեղից են ներկրվել: Հիվանդ երեխաների մեծ մասը մինչև 2 տարեկան է։ Նրանք պատվաստված չեն պոլիոմիելիտի դեմ կամ թերի են պատվաստված:  Պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում ենթակա երեխաների ընդգրկման հաշվարկային ցուցանիշը Սիրիայում  2010 թվականի 91 %-ից մինչև 2012 թվականը նվազել է` դառնալով 68%: Ի դեպ, Սիրիայի Արաբական Հանրապետությունում 1999 թվականից ի վեր վայրի պոլիովիրուսներ չէին հայտնաբերվել:

Դեռ մինչև վարակի լաբորատոր հաստատումը Սիրիայի և հարևան երկրների առողջապահության ոլորտի ներկայացուցիչները բռնկման արագ արձագանքման համապարփակ հակահամաճարակային միջոցառումներ էին պլանավորվում: Հոկտեմբերի 24-ից Սիրայում սկսվել է լայնամասշտաբ լրացուցիչ պատվաստումների կամպանիա, որի ընթացքում մոտ 1.6 միլիոն երեխա պետք է պատվաստվի պոլիոմիելիտի, կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ:

Սիրիայի ողջ տարածքում և հարևան երկրներում նոյեմբերի սկզբներին մեկնարկելու է լայնածավալ պատվաստումների կամպանիա, որը նախատեսվում է ավարտին հասցնել վեց կամ ութ ամսվա ընթացքում՝ կախված համաճարակային իրավիճակի զարգացումից:

Նկատի ունենալով Սիրիայի քաղաքական և սոցիալ-տնտեսական ներկայիս ծանր իրավիճակը, և պոլիոմիելիտի դեմ պատվաստումներում ցածր ընդգրկվածության արդյունքում խոցելի խմբերի առկայությունը, ինչպես նաև բնակչության ակտիվ տեղաշարժը՝ առաջին տիպի վայրի պոլիովիրուսների հետագա միջազգային տարածման վտանգը շատ բարձր է:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը Առողջապահության համշխարհային կազմակերպությունը բոլոր ճանապարհորդներին խորհուրդ է տալիս պոլիոմիելիտով ախտահարված տարածքներ մեկնելիս կամ  այդ տարածքներից ժամանելիս պատվաստվել պոլիոմիելիտի դեմ:

 

ԱՆ-ն վերջերս Սիրիայից Հայաստան ժամանածներին կոչ է անում պատվաստվել պոլիոմիելիտի դեմ

rotaԱռողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկատվության համաձայն ( http://www.who.int/csr/don/2013_10_19_polio/en/ )`  Սիրիայի Դեր-ալ–Զոր նահանգում գրանցվել է պոլիոմիելիտի կասկածով խմբակային հիվանդացման դեպքեր: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում երկուսի մոտ հնարավոր է հաստատվի «վայրի» պոլիովիրուսի առկայություն: Դեպքերի մեծամասնությունը մինչև երկու տարեկան երեխաներ են, որոնց մոտ առկա է սուր թորշոմած կաթվածահարություն` պոլիոմիելիտի ախտանշաններից մեկը: Սիրիայի արևելյան նահանգում մինչև հինգ տարեկան ավելի քան 100000 երեխա պոլիովիրուսներով  վարակվելու ռիսկ ունեն:

Պոլիոմիելիտը կայուն հաշմանդամություն առաջացնող անբուժելի հիվանդություն է: Այն կարող է կանխարգելվել միայն պատվաստումների միջոցով: Պոլիովիրուսն ախտահարում է նյարդային համակարգը` ժամերի ընթացքում առաջացնելով կաթվածահարություն: Հիվանդությունը համարվում է էնդեմիկ Նիգերիայում, Պակիստանում և Աֆղանստանում, սակայն եզակի դեպքեր հանդիպում են նաև այլ երկրներում:

Սիրիայի հարևան երկրներում պլանավորվում է իրականացնել պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումների կամպանիա` հիմնական ուշադրությունը դարձնելով փախստականներին:

Հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից երկրներին ուղղված արագ արձագանքման կոչը, ինչպես նաև սիրիահայ մեր հայրենակիցների ներգաղթը Հայաստանի Հանրապետություն, երկրում պոլիոմիելիտի ներկրումը և հետագա տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ  առողջապահության նախարարությունը հորդորում է վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներգաղթած մինչև 15 տարեկան սիրիահայ մեր հայրենակիցներին դիմել բնակության վայրի ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններին հիվանդության վաղաժամ հայտնաբերման, պոլիոմիելիտի դեմ անվճար պատվաստումներ և խորհրդատվություն ստանալու համար:

Վարչապետն այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն

Տիգրան Սարգսյան,Արա Մինասյան,Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնՎարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի ուղեկցությամբ այցելել է ,: Կառավարության ղեկավարը ծանոթացել է կենտրոնը համալրած ժամանակակից թվային ստացիոնար ռենտգեն սարքավորման հնարավորություններին:
Սարքավորումը, որը կենտրոնին նվիրաբերել է «Սամսունգ» ընկերությունը և միակն է Տիգրան Սարգսյան,Դերենիկ Դումանյան,Արա Միանասյան,Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնՀայաստանում ու երկրորդն ԱՊՀ տարածքում, գործում է արագ՝ առավելագույնս ապահովելով նաև հետազոտվողների անվտանգությունը: Սարքավորումը թույլ կտա մեկ ժամում հետազոտել շուրջ 200 հիվանդի:
Բժշկական կենտրոնը հնարավորություն է ընձեռելու նաև Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներին գործնական դասընթացներ անցկացնել նշված սարքավորումով:

Սոլյարին` արգելքի տակ

ol3001382951321 (1)Քաղաքացիներին մաշկի քաղցկեղի ռիսկերից պաշտպանելու նպատակով  պետության իշխանությունները պատրաստվում են շատ շուտով սոլյարիի արգելք մտցնել:

Մինչ աշխարհի քաղաքական ղեկավարությունը մտածում է դրա մասին, Ավստրալիան որոշել է ավելի առաջ գնալ ու արգելել  արհեստական արևայրուքի սարքերի կիրառումը: Դրան դրդել է այն փաստը, որ կանաչ մայրցամաքի տարածքում ախտորոշված քաղցկեղների 80%-ը այսպես, թե այնպես, կապված է մաշկի քաղցկեղի հետ:

Շատ երկրներ արդեն անչափահասների` սոլյարի հաճախելու արգելք են մտցրել: Վտանգավոր տեխնոլոգիայից լրիվ հրաժարվել է Բրազիլիան:

Սիրբիրյան խոցի դեպք է արձանագրվել

առողջապահության նախարարությունՀոկտեմբերի 26-ին ձեռքի վերքերի գանգատով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է դիմել հիվանդ «սիբիրյան խոց (մաշկային  ձև)» նախնական ախտորոշումով: Կազմակերպված լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշումը հաստատվել է: Հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է միջին ծանրության,  կազմակերպված անհրաժեշտ բուժման արդյունքում արձանագրվել է առողջացման դրական տեղաշարժ:

Վարակի աղբյուրի պարզաբանման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության մասնագետները ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների հետ համատեղ ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ։ Արդյունքում պարզվել է, որ վարակի հավանական աղբյուրը վարակված մսեղիքի օգտագործումն է:

Հիվանդության տեղայնացման և հնարավոր հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով կազմակերպվել և շարունակվում են իրականացվել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ՝

–          կասկածելի այլ հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով ձեռնարկված միջոցառումների արդյունքում ներկայումս կասկածելի հիվանդներ չեն հայտնաբերվել,

–          որպես վարակի հավանական աղբյուր առգրավվել է մսեղքը,

–          կազմակերպվել են ախտահանման աշխատանքներ:

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ աշխատանքները շարունակվում են։

Գիշերամիզություն

ճստոներ«Չոր գիշերների» մասին երազում են բոլոր մայրիկները: Երեխան մեծացել է տակդիրների հասակից, սակայն գիշերը դեռևս շարունակում է միզել անկողնում:  Լվացք, ներքնակի չորացում, սպիտակեղեն փոխելու անընդհատ հոգս, նյարդայնություն: Երեխան տանջվում է, քանի որ չի հասկանում, թե ինչպես է , որ միզում է տակը, մինչդեռ, արթուն ժամանակ ամեն ինչ կարգին է:

Երբեմն  գիշերամիզություն է լինում այն պարզ պատճառով, որ երեխան դեռևս չի հասունացել: Շատ ծնողներ  պարզապես  դա չեն գիտակցում ու պահանջում են, երբեմն` զայրույթով, որ  երեխան այլևս նման բան չանի: Շատ երեխաների մոտ (գրեթե 70-80%), գիշերամիզությունը դադարում է 4 տարեկանին մոտ, մի մասն  էլ խնդրից ազատվում է 6 տարեկանում: Ամեն տասներորդ առաջինդասարանցին գիշերը տակը թրջում է: Հետաքրքիր է, որ այդ խնդիրն ավելի հաճախ պատահում է տղաների մոտ: Բժիշկներն էլ կարծում են, որ գիշերամիզությունը 5-ամյա երեխայի համար դեռևս նորմի խախտում չէ ու դեռևս վաղ է անհանգստանալ դրա պատճառով: Դա նշանակում է, որ կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիաները, որոնք վերահսկում են միզապարկի աշխատանքը, դեռևս լրիվ չեն գործում: Դրա համար էլ երեխաները չեն գիտակցում, թե ինչ է կատարվում իրենց օրգանիզմում:

Տան անդամները պետք է օգնեն

Երեխան իրեն դժբախտ է զգում այն գաղափարից, որ չի կարողանում իրեն  ղեկավարել ու չի էլ կարողանում ինքնուրույն այդ խնդիրը լուծել: Հաջողության կարելի է հասնել փուլ առ փուլ իրականացվող պլանի օգնությամբ, որին երեխան պետք է հետևի ծնողների  ու բժկի աջակցությամբ: Այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ երեխան անձամբ պետք է ցանկանա մասնակցել այդ պլանին: Կարևոր է, որ երեխայի վրա ճնշում չլինի: Նույնիսկ ծնողները պետք է զինվեն սառնասրտությամբ, չհանդիմանեն ու չափից շատ չգովեն երեխային: Միայն այդ կերպ կարելի է հաջողության հասնել: Յուրաքանչյուր փուլին 2 շաբաթ է հատկացվում:

Երեխայի համար հատուկ օրացույց գնեք կամ կազմեք, որի վրա ամեն չոր գիշերվա դիմաց ժպտադեմ պատկերով գերազանց նշանակեք, իսկ թաց գիշերները կմնան դատարկ: Երեխան աստիճանաբար կձգտի, որ իր օրացույցում միայն «գերազանց» տեսնի:

Երեխան քնելուց առաջ պետք է զուգարանում հանգիստ նստի զուգարանակոնքին, որպեսզի միզապարկը թուլանա ու  լրիվ դատարկվի: Դրա համար նույնիսկ խաղալիք ու գիրք կարելի է տալ, որ փոքրիկը հանգիստ զբաղվի ու չկենտրոնանա պրոցեսի վրա: Երեխայի համար այդ պրոցեսը պետք է հաճելի լինի, որ նա դրանից չխուսափի:

Մինչ դուք կգնաք քնելու, երեխային զգուշորեն արթնացրեք ու տարեք զուգարան: Երբեք քնատ երեխային չնստեցնեք գիշերանոթին. նա պետք է գիտակցի այդ պրոցեսը: Նպատակն այն է, որ երեխայի մեջ միզապարկի զգացողություն արթնանա: Դա նշանակում է, որ «լիքն է» ազդանշանը նրան պետք է քնից արթնացնի ու զուգարան տանի: Բացի այդ,  երեխան քնելուց առաջ պետք է ինքն իրեն բարձրաձայն ասի`«ես ուզում եմ զուգարան գնալ»:

Միզապարկի մարզում: Երբ երեխան միզել է ցանկանում, նրան խնդրեք փոքր-ինչ դիմանալ: Չէ՞ որ նման իրավիճակներ լինում են, ասենք` խանութում կամ էլ փողոցում: Միզապարկն այդ կերպ մարզվում է, իսկ  ծավալն աստիճանաբար մեծանում (ի դեպ, այն երեխաները, որոնք միզում են անկողնում, սովորականից փոքր միզապարկ ունեն):

Եթե այսքանից հետո առաջխաղացում չեք նկատում, ապա պետք է նույնը կրկնել մի քանի շաբաթից: Սովորաբար երեխաների 90%-ը դրանից հետո  այլևս տակը չի թրջում:

Գիշերամիզությունը հազվադեպ կարող է  օրգանական կամ էլ հոգեբանական պատճառ ունենալ: Գիշերամիզության դեպքերի 3%-ի պարագայում օրգանական շեղումեր են` միզուղիների բորբոքում կամ էլ սֆինկտերի թուլություն:

Երբեմն այնպես է լինում, որ երեխան կես տարի «չոր» է ու հանկարծ կրկին սկսում է միզել անկողնում: Բժիշկները դա անվանում են երկրորդային անմիզապահություն: Հիմնականում այդ երևույթի հետևում հոգեկան բախումներն են, հակասությունները, ասենք` ընտանիքում նորածնի հայտնվելը, խնդիրները դպրոցում: Այդ դեպքում դիմեք մասնագետի օգնությանը:

Միայն բացառիկ դեպքերում է, որ 7-ից բարձր տարիքի երեխաների գիշերամիզության խնդիրը վերացնելու համար դեղամիջոցներ են նշանակվում:

Ոչ մի երեխա էլ չի ուզում տակը միզել: Սակայն ոչ բոլորն են կարողանում իրենց վերահսկել: Իրենք` երեխաները, շատ են տանջվում, երբ միզում են անկողնու մեջ: Նրանց չի կարելի դրա համար հանդիմանել, այն էլ` երրորդ անձի ներկայությամբ, դա խորացնում է նրանց տանջանքը:

Դա նաև լուրջ խնդիր է մոր համար, ուստի, տուժածի կարգավիճակի մասին մոռանալ է պետք ու երեխայի հետ հարկավոր է դաշինք կնքել. ձեր համատեղ նպատակը պիտի լինի խնդիրը միասին լուծելը: Եթե նյարդերն այլևս չեն դիմանում, որոշ ժամանակ, մինչ կհանդարտվեք, երեխային տակդիրներ հագցրեք: Դա ավելի լավ է, քան մշտական հանդիմանություններն ու նյարդային վիճակը:

ՄԵՂՐ

Գուցե տաօրինակ թվա, սակայն մեղրն ամենաարդյունավետ միջոցն է խնդիրը լուծելու գործում: Եթե երեխան 3 տարեկանից հետո էլ միզում է անկողնում, ապա դա արդեն վերածվում է իսկապես խնդրի, որն անհանգստություն է պատճառում և՛ փոքրիկին ու նրա մորը, և՛ ընտանիքի բոլոր անդամներին:

Երկար ժամանակ մասնագետները ծնողներին հանգստացնում էին` ասելով, որ ժամանակի հետ խնդիրը կվերանա:  Նման պատասխանը վկայում էր, որ որոշակի միջոց  գիշերամիզության դեմ չկա: Որպես օրենք, անկողնում միզում են դյուրագրգիռ ու հուզումների նկատմամբ շատ զգայուն երեխաները: Նրանց մեծ մասը (մինչև 2-3 տարեկան) օրվա ընթացքում կարողանում է կարգավորել միզարտադրությունը, իսկ մի քանի ամիս անց էլ լրիվ դադարում է  անկողնում միզելուց: Սովորաբար երեխաները գիշերն անկողնում միզում են մեկ կամ երկու անգամ: Ոմանք  միզում են անմիջապես քնելուց հետ, ոմանք էլ` լուսադեմին: Որոշ երեխաներ տակը թրջելուց անմիջապես հետո արթնանում են, ոմանք էլ այդպես էլ քնում են մինչև լույս: Ու երբ արթնանում են, անկողինն արդեն չոր է լինում, հաճախ էլ միզում են երազ տեսնելու պահին: Հիմնականում տակը թրջող երեխաները շատ նյարդային են: Նրանք սովորություն ունեն եղունգները կրծելու ու ամեն կերպ նյարդայնությունը դրսևորելու, երբեմն էլ թերզարգացած  խոսք են ունենում:

Խնդրից ազատվելու համար ժողովրդական բժշկությունն առաջարկում է երկու միջոց. կանխարգելում  և  ակտիվ թերապիա: Երբեմն օգնում է կանխարգելիչ  բուժումը` միզարտադրության կարգավորումը: Դրա համար պետք է սկսել այն ժամանակ,  երբ երեխան համարյա մեկ տարեկան է: Նրան նստեցնում են որոշակի ժամերին գիշերանոթի վրա. օրինակ` քնից առաջ  կամ ուտելուց հետո, յուրաքանչյուր 3 ժամը մեկ, ապա, ավելի քիչ: 2 տարեկանում երեխաներն արդեն հիմնականում կարողանում են արտահայտել պահանջը:

Ակտիվ թերապիայի նպատակն է օգտագործել միջոցներ, որոնք հանգստացնում են օրգանիզմը և օգնում կարգավորելու օրգանիզմում հեղուկի քանակը: Սակայն այդ միջոցը չպետք է վնասի երեխային: Այստեղ է, որ ժողովրդական միջոցներն առավել արդյունավետ են: Այդ պահանջներին համապատասխանում է  մեղրը, որը  հավաքում ու կուտակում է  խոնավությունը: Մեղրի այդ հատկությունն ապացուցում է մեղրամանի մեջ գցված  հացի կտորը, որը չորանում է: Իսկ մեղր պարունակող հրուշակեղենը երկար ժամանակ  պահպանում է թարմությունը: Ի դեպ, մեղրը չի կարելի պահել սառնարանում կամ էլ նկուղում: Հարմար է չոր ու բերանը պինդ փակվող ամանը:

Եթե ձեր երեխան քնած ժամանակ միզում է անկողնում, ուրեմն քնելուց առաջ նրան մի թեյի գդալ մեղր տվեք: Այն երկակի նշանակություն կունենա: Առաջին հերթին հանգստացնում է նյարդային համակարգը և երկրորդ` խոնավություն է կլանում ու երիկամները գիշերվա հանգստի ժամանակ ազատում ծանրաբեռնվածությունից:

Երբ, վերջապես կարողանաք մեղրի օգնությամբ հասնել միզարտադրության կարգավորման, դրանից հետո փորձեք արդյունքը պահպանել արդեն առանց մեղր օգտագործելու: Որոշ ժամանակ անց արդեն կհասկանաք, թե երբ է երեխան միզելու պահանջ ունենում:

Ինչու մենք ոչինչ չգիտենք քաղցկեղը բուժող մրգի մասին

1378233_556725517733980_1146125930_nԳուանաբանան կամ գրավիոլա ծառի պտուղ. այսպես է կոչվում միրգը, որը քաղցկեղ է բուժում  և որի ազդեցությունը 10 000 անգամ հզոր է քիմիաթերապիայից: Դա հրաշք է, որը սպանում է քաղցկեղային բջիջները: Ինչու մենք դրա մասին չգիտենք, որովհետև կան կազմակերպություններ, որոնք շահագրգռված են դրա սինթետիկ տարբերակը գտնելու մեջ, ինչը թույլ կտա  հսկայական գումարներ դիզել:

Այս մասին հրապարակումներ են հայտնվել ռուսական մի շարք բլոգներում (օր.` lenalav.ru, brenik.livejournal.com): Դժվար է անվերապահորեն հավատալ հրապարակման մեջ արված հայտարարություններին, բայց  ամեն դեպքում «Անկախ»-ը նյութը մասնակի թարգմանությամբ ներկայացնում է:

Բրազիլիայում  միրգն  հայտնի է Graviola անունով,  Լատինական Ամերիկայում այն Guanábana են անվանում : Պտուղները խոշոր են, սպիտակ պտղամսով, քաղցր, օգտագործվում են հում վիճակում սննդի մեջ, քաղցրավենիք ու ըմպելիքներ պատրաստելու համար:

Այս բույսի պտուղների ազդեցությունը փորձված է: Ոմանք համոզված պնդում են, որ այն բարերար է ազդում քաղցկեղի բոլոր տեսակների բուժման ժամանակ: Կարծիք կա , որ այն լայն սպեկտրի հակաբիոտիկ, հակասնկային ու  հակամակաբույծ  ազդեցություն ունի, կարգավորում է արյան ճնշումը, օգնում սթրեսների ու նյարդային խանգարումների դեպքում: Այս տեղեկության աղբյուրը դեղագործական խոշորագույն ընկերություն է: 1970-ին ավելի քան 20 լաբորատոր թեստ է անցկացվել, որոնք ցույց են տվել, որ պտղի ոգեթուրմը սպանում է 12 տեսակ չարորակ քաղցկեղի  բջիջները, այդ թվում` հաստ աղիքի, կաթնագեղձի, շագանակագեղձի, թոքերի ու ենթաստամոքսագեղձի… Եվ, ինչպես մասնագետներն են հավատացնում, գրավիոլայի էքստրակտով թերապիան ոչնչացնում է միայն քաղցկեղային բջիջները:

Բժշկական գիտությունների ինստիտուտ, L.L.C. 819 Н. Charles Street Baltimore, MD 1201

Վերջ պատվաստանյութերի կեղծիքին. Մեծ Բրիտանիայում հրապարակված փաստաթղթերը բացահայտել են 30 տարվա գաղտնիքը

պատվաստանյութԱնդրյու Բեյքեր անունով բժիշկը Մեծ Բրիտանիայի տեղեկատվության ազատության մասին օրենքի շրջանակներում հրապարակել է 30 տարի գաղտնի պահված փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ կառավարության փորձագետները

  1. Գիտեին, որ պատվաստանյութերն  անօգուտ են,
  2. Գիտեին, որ նրանք նպաստում են այն հիվանդությունների առաջացմանը, որոնք պետք է կանխարգելեին,
  3. Գիտեին, որ դրանք վտանգավոր են երեխաների համար,
  4. Համագործակցել են հանրությանը ստելու հարցում,
  5. Միջոցներ են ձեռնարկել անվտանգության նպատակով իրականացվող ուսումնասիրությունները կանխելու համար:

Դրանք այն նույն պատվաստանյութերն են, որոնք ԱՄՆ-ում պարտադիր կիրառվել էին երեխաների վրա:

Այս դեպքում ծնողները կարող են կա´մ պայքարել իրենց երեխաներին այդ վնասից հեռու պահելու համար, կա´մ էլ կարող են շարունակել ապրել պատմության ամենամեծ չարագործ ստի մեջ, որ ծանր մետաղներով, վիրուսային հիվանդություններով, միկրոպլազմայով, աղտոտ նյութերով, այլ օրգանիզմների ԴՆԹ-ի մնացորդներով, ֆորմալդեհիդով, պոլիսորբատ 80-ով (ստերիլիզացնող միջոց) հարուստ պատվաստանյութերը ժամանակակից բժշկության հրաշքներն են:

Փաստաթղթերը պահանջած բժիշկն  ԱՄՆ-ի տեղեկատվության ազատության մասին օրենքի շրջանակներում ցանկացել էր պարզել, թե Հիվանդությունների կառավարման կենտրոնը(ՀԿԿ) ինչ տեղեկություններ ունի պատվաստանյութերի վտանգների մասին, ինչի պատասխանը պետք է տրվեր օրենքով սահմանված 20 օրվա ընթացքում: Մոտ 7 օր անց բժիշկը դատարան է դիմել, քանի որ ՀԿԿ-ից տեղեկացրել են, որ իրենք վերոնշյալ հարցի շուրջ փաստաթղթեր չեն կարող տրամադրել: Դատավորը պարտավորեցրել էր ՀԿԿ-ին 2011թ-ի սեպտեմբերի 30-ին տրամադրել այդ փաստաթղթերը:

2011թ-ի հոկտեմբերի 26-ին «Դենվեր փոստի»  խմբագրություններից մեկը ցնցված հայտարարեց, որ Օբամայի կառավարությունը՝ թափանցիկ լինելու խոստումներից հետո, տեղեկատվության ազատության օրենքի մեջ փոփոխություններ է մտցնում, որոնք թույլ կտային,  որոշ փաստաթղթեր գաղտնի հայտարարելով, շրջանցել դրանք, ինչպես նաև կառավարության գործակալություններին (ինչպիսին ՀԿԿ-ն է) որոշ փատաթղթեր գոյություն չունեցող հայտարարել:

ՀԿԿ-ն այս պարտակումների հետ մեկտեղ լուրջ խնդիրների մեջ է՝ կապված տասնամյակներ շարունակ ֆտորիդների վնասակար հատկությունները թաքցնելու և ամերիկացիների՝ հատկապես երեխաների, կյանքը վտանգելու հետ: Այս կապակցությամբ դատական գործ է հարուցվել:

ՀԿԿ-ն ակնհայտորեն գործում է Ամերիկայի ժողովրդի առողջության դեմ: Սակայն ՀԿԿ-ի` ժողովրդին հասցված վնասն  այդքանով չի սահմանափակվում: Այն իր մասնակցությունն է ունեցել համաճարակային օրենքների ստեղծման գործում, որոնք ենթադրում են, որ ԱՄՆ կառավարությունը կարող է նույնիսկ ռազմական ուժով, ստիպողաբար մարդկանց վրա կիրառել չփորձարկված, անհայտ պատվաստանյութեր, դեղամիջոցներ, քիմիական նյութեր, եթե երկրում համաճարակային իրավիճակ հայտարարվի:

Տեղեկատվության ազատության օրենքով`  ՀԿԿ-ն չի կարող համաճարակային իրավիճակ հայտարարել: Սակայն 2009 թ-ին ՀԿԿ-ն հայտարարեց H1N1համաճարակային իրավիճակի մասին և հրաժարվեց պատասխանել տեղեկատվության ազատության օրենքի վրա հիմնված CBS News-ի հարցմանը: ՀԿԿ-ն այդ կերպ թաքցնում էր պատմության մեջ ամենամեծ առողջապահական սկանդալի մեջ ունեցած իր դերակատարությունը և ուռճացնելով H1N1 համաճարակի դեպքերի վերաբերյալ տվյալները՝ ԱՄՆ-ում համաճարակի տարածման կեղծ տպավորություն էր ստեղծում:

ՀԿԿ-ն նաև թաքցնում էր ԱՄՆ կառավարության վրա միլիարդավոր դոլարներ արժեցած կեղծ համաճարակի դեմ առաջարկված պատվաստանյութի ֆինանսական սկանդալը: Չփորձարկված պատվաստանյութն առաջինը ներարկում էին հղի կանանց, և ՀԿԿ-ի ջանքերի շնորհիվ 2009թ-ին երկրում պատվաստանյութերի հետևանքով պտղի մահացության դեպքերը մյուս տարիների համեմատությամբ ավելացան 2,44  տոկոսով:

Պարզվում է նաև, որ 1918-19թթ.  գրիպի համաճարակը կեղծ է եղել, իսկ մարդիկ մահացել են ասպիրինից և ոչ թե գրիպից: Դա մեծագույն աղետ էր, որի ընթացքում մահացել է  20-50 միլիոն մարդ, սակայն ամբողջ մեղքը բարդվեց գրիպի վրա: Գրիպի միֆը օգտագործել է նաև Ջորջ Բուշը՝ աշխարհին վախեցնելով մեկ այլ համաճարակով, որը կարող է միլիոնավոր մարդկանց կյանք խլել, ինչը իրականում ահաբեկչական քայլ էր ամբողջ աշխարհում համաճարակային օրենքները ընդունել տալու համար: Այնուհետև ՀԿԿ-ն, օգտագործելով կեղծ համաճարակի պատրվակը, սկսեց ահաբեկել H1N1 վիրուսով և մարդկանց ներարկել մահացու պատվաստանյութեր՝ սպանելով հազարավոր չծնված երեխաների և այլ մարդկանց: (ՀԿԿ-ն այդ տվյալները չի հրապարակում և շարունակում է խթանել նույն պատվաստանյութի կիրառումը):

Այժմ անհայտ պատվաստանյութեր մարդկանց վրա կիրառելու օրենքները շարունակում են գործել՝ ավելին շարունակվում է այնպիսի պատվաստանյութի ստեղծումը, որը երբեք չպետք է կիրառվի մարդկանց վրա: Կանադայում իրականացված հետազոտության արդյուքնում պարզ է դարձել, որ H1N1 դեմ օգտագործվող պատվաստանյութը, որը սպանում է չծնված երեխաներին, իրականում մարդկանց մոտ մեծացնում է համաճարակային գրիպով վարակվելու ռիսկը:

Տեղեկատվության ազատության օրենքի շնորհիվ այժմ պարզ դարձավ, որ պատվաստանյութերը արդի բժկության հրաշքները չեն: Առողջապահական որևէ կազմակերպության կամ կառավարության պնդումները, որ պատվաստանյութերը կանխարգելում են հիվանդությունները կա´մ ճիշտ հակառակը ապացուցող կառավարության պաստաթղթերի անտեսում է, կա´մ պատվաստանյութերի վերաբերյալ ճշմարտությունը թաքցնելու ՀԿԿ-ի փորձերը:

 

Ինչպես է գույնն ազդում առողջության ու տրամադրության վրա

գույնԴեռևս մեծ Գյոթեն է ասել, որ դեղինը պայծառ զգացումներ է ծնում, կապույտը` սառնության, մանուշակագույնը` ոչ զվարթ, իսկ կարմիրը մի ամբողջ տպավորությունների գամմա է ստեղծում: Գույնն ազդում է տրամադրության, ինքնազգացողության և վերջնարդյունքում` առողջության վրա: Ինչպե՞ս և ինչո՞ւ:

Դեռևս հնագույն քաղաքակրթություններն են գույնն օգտագործել բուժման նպատակով: Այսպես, Հին Եգիպտոսում տաճարներում հատուկ տարածքներ կային, որտեղ արևի ճառագայթները բեկվում ու տարբեր գունային սպեկտրներ էին ստեղծում: Մարդն ասես լող էր տալիս այդ գույների մեջ: Այդ միջոցն անվանել են Ռա-թերապիա: Մեր օրերում դրան փոխարինելու է եկել քրոմաթերապիան, որն ուսումնասիրում է  գույնի ազդեցությունը մարդու վրա:

Այսպես. կամիրը խթանում է նյարդակենտրոնների,  ուղեղի ձախ կիսագնդի աշխատանքը, լիցքավորում  լյարդն ու մկանները: Սակայն, երկարատև ազդեցության դեպքում հոգնածություն է առաջացնում ու հաճախասրտություն: Այն կիրառվում է սակավարյունությունը, բրոնխիալ ասթման, թոքամզաբորբը, ներզատիչ համակարգը, ռևմատիզմը, ընկճախտը, շլությունն ու աչքի ցանցաթաղանթի  հիվանդությունները բուժելու նպատակով: Կարմիրը հակացուցված է  տենդի, նյարդային գրգռվածության, արյան բարձր ճնշման, բորբոքային պրոցեսների  ժամանակ: Վատ է ազդում նաև կարմրամազների վրա:

Դեղինն ու կիտրոնագույնն ակտիվացնում են շարժողական կենտրոնները, կուտակում մկանային էներգիա, խթանում ու մաքրում լյարդը, աղիքները, մաշկը, օժտված են լեղամուղ ու թուլացնող հատկությամբ: Դա բերկրանքի ու սեքսուալության գույնն է:  Կիրառվում է շաքարային դիաբետի, մարսողական խնդիրների, լեղապարկի թերֆունկցիայի, լյարդի ու աղիքների բուժման նպատակով: Ակնաբուժության մեջ շլությունը, թույլ տեսողությունը, ցանցաթաղանթի ու աչքի անոթները բուժելու համար է կիրառվում:

Չի կարելի դեղին գույն կիրառել մարմնի բարձր ջերմության, նևրալգիաների, գերգրգռվածության, բորբոքային ու տեսողական հալուցինացիաների դեպքում:

Կանաչ գույնը թուլացնում, վերացնում  է անոթների  սպազմը, իջեցնում բարձր ճնշումը, լայնացնում մազանոթները, նպաստում լավ տրամադրությանը: Դրա համար էլ կիրառվում է սիրտ-անոթային հիվանդությունների, ասթմայի, նևրալգիաների, օսթեոխոնդրոզի, իմպոտենցիայի, անքնության դեպքում: Կանաչով են բուժում գլաուկոման, կարճատեսությունը, ցանցաթաղանթի հիվանդություններն ու տեսողական նյարդի խնդիրները:

Կապույտը, հակառակը, նպաստում է  անոթների կծկմանը, բարձրացնում ճնշումը: Հակամանրէ ազդեցություն ունի, կիրառում են  սենյակների ախտահանման, քիթ-կոկորդ-ականջի, ստամոքս-աղիքային տրակտի  հիվանդությունների ժամանակ: Աչքերի համար` եղջրաթաղանթի, կատարակտի սկզբնական փուլի ու կարճատեսության դեպքում: Երկարատև ազդեցության դեպքում կապույտը հոգնեցնում է ու ընկճախտի պատճառ դառնում:

Մանուշակագույնը կարգավորում է  հարվահանաձև գեղձի,  փայծաղի աշխատանքը, բարձրացնում մկանային տոնուսը: Մնացած դեպքերում այս գույնը նույն ազդեցությունն ունի, ինչ կապույտը:

Ակնաբուժության մեջ կիրառվում է  մի սարք, որը աչքի վրա է ներազդում գունային գամմաների որոշակի համադրության միջոցով: Դրանից հետո աչքի որոշ հիվանդություններ լիովին բուժվում են, մյուսներն էլ` էականորեն նահանջում: Ընդհանուր վիճակի բարելավում է լինում. բարձրանում է ախորժակը, անցնում են գլխացավերն, ու կարգավորվում էքունը:

Գույնն ու տրամադրությունը

Հագուստ գնելիս կամ տունը նորոգելիս ինչո՞ւ ենք ընտրում որոշակի գունային գամման, ինչո՞ւ ենք որոշ գույներ նախընտրում, իսկ մյուսները, մեղմ ասած, չենք սիրում: Այդպես է դուր գալիս մեր տրամադրությանը: Իսկ հոգեբանները կարծում են, որ դա հենց այնպես չէ: Տրամադրությունն ու բնավորությունը միշտ չէ, որ համապատասխանում են, նույն կերպ` եղանակն ու կլիման: Հարթավայրային տեղանքում երբեմն անձրևներ են լինում, կարկուտ ու ձյուն: Այդպես էլ գույնի ընտրության մեջ է. ողջ կյանքում նախընտրում ենք գունային որոշակի տոնայնություն, սակայն մի պահ անզուսպ ցանկություն է առաջանում լրիվ մեզ հակառակ, «ոչ բնորոշ» գույնով շրջապատվելու: Ասենք, անընդհատ հագնում ենք մոխրա-կապտավուն հագուստ ու գնում ենք կարմիր բլուզ: Որոշ ժամանակ անց նայում ենք այդ բլուզին, ու ափսոսում ծախսած գումարը: Սակայն չպետք է շտապել այդ «անպետք» գնումից ազատվել, չէ՞ որ նման տրամադրություն էլի կլինի, ու անպայման կարմիր բլուզը  պետք կգա:

Հոգեբանները դա հետևյալ կերպ են բացատրում:

Այս կամ այն գույնի հանդեպ «թուլությունը» բացատրվում է մարդու բնույթով, իսկ կամիր բլուզի տեսքով անսպասելի պոռթկումները ցույց են տալիս տվյալ պահի տրամադրությունը: Ստացվում է, որ մենք գույնով կոտրում ենք տրամադրությունը: Այս կամ այն իրը գնում ենք` առաջնորդվելով սեփական նախասիրություններով ու ճաշակով: Եթե վերջին շրջանում ֆիզիկական ու էմոցիոնալ ծանրաբեռնվածություն ենք ունեցել, ապա բնազդորեն ընտրում ենք մուգ գույներ և հակառակը, եթե, օրգանիզմը «վերելքի մեջ է», իրադարձություն ենք ցանկանում, ապա ըտրում ենք վառ գույներ:

Հոգեբաններն  առանձնացնում են այն գլխավոր գույները, որոնք որոշում են հոգեբանական տրամադրությունը, բավարարությունը, ինքնահաստատումը, ակտիվությունը, կապվածությունը, ինչ-որ բանի սպասումը: Հիմնական գույների նշանակությունը դիտարկելով` կարելի է գնահատել մեր ու մեր մտերիմների բնավորությունը:

Կարմիրը կամքի, ակտիվության, ագրեսիվության, անկախության, շարժման գույն է: Կարմիրով մարդը կենսուրախ է, սեքսուալ, էներգիայով լեցուն: Գույնի մեջ զգացմունքայնություն է: Այն կյանքը կրքով, ցանկություններով է լցնում: Եթե կենցաղը  նեղում է ձեզ կամ ծանր աշխատանք պիտի կատարեք, ուրեմն օգտվեք այդ գույնից: Իսկ եթե հուզված եք, նյարդայնացած, ապա կարմիրը վիճակն էլ ավելի կբարդացնի: Նարնջագույնը լավատեսության, ջերմության, հախուռնության ու համառության  գույն է: Նարնջագույնը նախընտրողները լավ ընկերներ են, պատրաստ միշտ օգնության գալու:

Վարդագույնը քնքշության ու կանացիության գույն է:

Դեղինը`  երջանիկ հույսի գույնն է: Դեղին են ընտրում ուրախ, կենսասեր, նպատակաուղղված, ակտիվ ու նույնիսկ էքսպանսիվ մարդիկ: Դեղինով մարդը բարի կամեցող է, ինքնավստահ, գիտի գումար աշխատել: Այդ գույնն օգնում է կազմվածքը պահպանելուն:

Կանաչը խոսում է մտքի ճկունության, դատողությունների ու իրավիճակը հասկանալու  մասին: Խորհրդանշում է ֆինանսական բարվոք վիճակն ու ծաղկումը: Պայծառ կանաչը երիտասարդացնում է: Կանաչի հանդեպ անհանդուրժողությունը խոսում է  էմոցիոնալ վիճակից դժգոհության մասին:

Երկնագույնը խաղաղության գույնն է ու ճշմարտության: Երկնագույնը գերադասող մարդը կարող է առանց վիրավորելու ասել ճշմարտությունը, ու նրան միշտ ճիշտ են հասկանում: Երկնագույնի հանդեպ սերը խոսում է զարգացած ինտելեկտի մասին: Գույնի բնավորությունը զուսպ է, փոքր-ինչ սառնոտ:

Կապույտը նախընտրում են պասիվ ու զգացմունքային մարդիկ, որոնք կարգուկանոն ու մաքրություն են սիրում: Հանգստությունը նրանց համար ամեն բանից վեր է, նրանք մելանխոլիկ են:

Մանուշակագույնը  վերամբարձ երազների ու խորհրդավորության գույնն է: Այդ գույնը սիրողները ստեղծագործ մարդիկ են, ձգտում են հմայել: Եթե դա չի կատարվում, ապա դառնում են քմահաճ ու  բռնկվող:

Շագանակագույնը պահպանողական բնույթի մասին  է խոսում: Մարմնավորում է կայունությունը, զսպվածությունն ամեն ինչում, հուսալիությունն ու համեստությունը: Այդ գույնը սիրողները հրաշալի աշխատող են, հուսալի  գործընկեր:

Սպիտակը մաքրության ու անաղարտության, հանգստության ու հոգեկան հավասարակշռության գույնն է: Սպիտակի չարաշահումը, սակայն, կարող է օտարացում առաջացնել:

Մոխրագույնը գործնական գույն է: Այն նախընտրողները ամուր բնավորություն ունեն, համբերատար են ու աննկուն: Գերադասում են  վերահսկել զգացմունքներն ու ձգտում են կայունության: Չափազանց ինքնավստահությունը կարող է ունայնության ու ընկճախտի հանգեցնել:

Սևը «ճակատագրական կանանց» գույնն է: Սևով կինը  եսասեր է ու անխիղճ: Սակայն նորաձևության աշխարհում հաստատվել է այն կարծիքը, որ սևը էլեգանտության, ոճի ու լավ ճաշակի գույն է: Ինչը կրկին հաստատում է այն միտքը, որ  ամեն ինչ կյանքում իր որոշակի  իմաստն ունի, ու ոչինչ պատահական չի լինում: Թվում է, թե այս կամ այն գունային գամմայի նախապատվությունը կամ ցուցադրական բազմագույնությունը ենթագիտակցական մակարդակում է կատարվում, սակայն ուշադիր լինելու դեպքում կարող ենք հասկանալ, որ գույնը ոչ միայն զարդարում է մարդուն, այլև լրացուցիչ գույներ բերում նրա բնույթի ու աշխարհընկալման մեջ:

Ինչն ինչից է ցավում

painՄեր զգացմունքները մեզ կարող են հիվանդացնել: Բժիշկները, հոգեբանները, սոցիոլոգները վաղուց պարզել են, որ սխալ կենսակերպը սրտի հիվանդության կարող է հանգեցնել, աշխատանքի հանդեպ խեղված վերաբերմունքը` ուղեղի հիվանդության, սիրային հաճախակի սթրեսները` թոքերի ու վահանաձև գեղձի, նախանձը` մարսողական համակարգի, չափազանց պատվասիրությունը` մակերիկամների հիվանդության: Խանդը սպառնում է երիկամների աշխատանքին, վախը` լյարդին, խորամանկությունը` ստամոքսին, սեռական անվստահությունը` ենթաստամոքսագեղձին (կարող է շաքարախտ զարգանալ): Անցյալի վրա սևեռվելը ողնաշարային խնդիրների կհանգեցնի, ագահ մարդկանց մոտ էլ հնարավոր է` լեղապարկի խնդիր առաջանա, իսկ կասկածամիտները` ավշային հիվանդություններ կարող են ունենալ: Մելանխոլիայի հակումը զգալիորեն մեծացնում է  սրտի նոպաների ռիսկը:

Բալթիմորի համալսարանի մասնագետների անցկացրած բազմամյա հետազոտությամբ պարզվել է, որ կլինիկական դեպրեսիայից տառապողները 4,5 անգամ ավելի հաճախ են հիվանդանում սրտի հիվանդություններով: Իսկ ակտիվ մշակութային կյանք վարողների մոտ, հակառակը, խթանվում է իմունային համակարգի աշխատանքը:

Ասվածը չի նշանակում, որ պետք է ծայրահեղությունների դիմել` անմիջապես ազատվելու այս կամ այն  բացասական հուզումից: Պետք է հանգիստ, առանց նյարդայնանալու  վերլուծել ստեղծված իրավիճակը, և պատկերացրեք, որ ինքնազգացողության բարելավում կզգաք: Հաճախ օրգանիզմը հուշում է զարգացող հիվանդության մասին: Ցավոք, այդ ազդանշաններին անդրադառնում ենք հիվանդության ակնհայտ դառնալուց հետո:

Այսպես, օրինակ` եղունգների փխրունությունը խոսում է  վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման կամ օրգանիզմում հանքային աղերի անբավարարության մասին: Եղունգների վրա ակոսիկների առաջացումը ենթաստամոքսագեղձի, բարակ աղիքի կամ հոդաբորբի մասին է հուշում: Շերտերը սթրեսի հետևանքով կարող են առաջանալ: Իսկ հարթ եղունգները սրտի թուլության մասին են հուշում: Եթե ուտելուց հետո գլխացավ է առաջանում,  ու հետազոտություններով  գործնականում առողջ մարդ եք համարվում, ապա պետք է ալերգենը փնտրել: Եթե լեզուն շոգեխաշած տեսք ունի, ապա դիմեք բժշկի: Գուցե դա վարակիչ հիվանդության հետևանք է, որի մասին անգամ գլխի չեք ընկնում: Լեզվի այրոցքը խոսում է  սակավարյունության, վիտամինների պակասի ու վատ արյան մասին: Եթե գիշերը քաշվում է ոտքը, ապա դա օրգանիզմում մագնեզիումի անբավարարության հետևանք է ու երակներում արյան շրջանառության խախտման ազդանշան: Եթե նկատում եք, որ նիհարում եք, չնայած ուտում եք առաջվա պես ու ամեն ինչ, ապա պատճառը փնտրեք վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարման մեջ կամ սրտի միոկարդի հեռավոր նախանշանի հետ գործ ունեք:

Բնականաբար, այս ընդհանրական տվյալները բժշկական տեղեկատուի դեր չեն կարող  կատարել: Դրանք պարզապես առիթ կարող են ծառայել, որ ուշադիր լինենք մեր օրգանիզմի ուղարկած ազդանշանների նկատմամբ ու հոգ տանենք լավ ինքնազգացողության համար:

Քաղցր խաղողի օգուտը

122331_mediumՈ՞վ չի սիրում խաղող: Խաղողի պտուղները ոչ միայն համային գերազանց որակներ ունեն,  այլև օգտակար նյութեր են պարունակում, որոնք օժտված են բուժական հատկություններով: Խաղողով բուժում են վաղուց, սակայն ճշգրիտ ժամանակաշրջանը հայտնի չէ:

Խաղողի սերմեր հնագետները հայտնաբերել են Իսրայելում, պեղումների ժամանակ: Խաղող աճեցրել են դեռևս 7000 տարի առաջ: Բացի այդ, առասպելներում հիշատակվում է հռոմեացիների երկրպագությունը  գինու աստված Բաքոսին, որը երախտագիտության դիմաց խաղողի լավ բերք էր տալիս:

Խաղողաբուժությունը հնում անվանում էին ամպելաթերապիա: Բուժման նպատակով պիտանի են հասած պտուղները կամ էլ թարմ հյութը, քանի որ միայն այդ տեսքով է  խաղողը մեծ քանակությամբ վիտամիններ ու օգտակար նյութեր պարունակում: Այդ նպատակով գերադասելի են խաղողի քաղցր տեսակները:Ուտել հարկավոր է օրական  մեկ կգ խաղող կամ 0,5 լ խաղողի թարմ հյութ խմել (ավելի պետք չէ): Սակայն, եթե որոշեք խաղողաբուժությամբ զբաղվել, ապա անհրաժեշտ է սննդաբաժնից հանել յուղոտ կերակուրները, կաթն ու կվասը: Խորհուրդ չի տրվում այս միջոցը կիրառել շաքարային դիաբետ ու ստամոքսի քրոնիկ հիվանդություններ ունեցողներին:

Ուրեմն, ինչ օգտակար հատկություններ ունի խաղողը:

1.Խաղողի հատիկներում շատ գլյուկոզա ու կալիում  է պարունակվում: Խաղողն ու դրանից պատրաստված հյութը  բարելավում են օրգանիզմում ջուր-աղային փոխանակությունը, ինչի արդյունքում օրգանիզմը մաքրվում է միզաթթվից:

2.Խաղողն օժտված է միզամուղ հատկությամբ: Բացի այդ, լավ թուլացնող ու քրտնամուղ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Լավ միջոց է երիկամների ու միզաքարային հիվանդությունների ,ինչպես նաև փորկապությունների դեպքում:

3.Օգնում է կարգավորել զարկերակային ճնշումը:

4.Նպաստում է խոլեստերինի մակարդակի իջեցմանը ու սրտամկանի տոնուսի բարձրացմանը:

5.Խորհուրդ է տրվում սակավարյունության դեպքում, նյարդային ու ֆիզիկական հյուծման, հատկապես ավիտամինոզի կամ էլ ապաքինման ժամանակ, քանի որ մի շարք վիտամիններ ու հանքային նյութեր է պարունակում:

6.Շատ օգտակար է բրոնխիտով, բրոնխիալ ասթմայով ու թոքերի տուբերկուլյոզով հիվանդներին.օգնում է շնչուղիներից լորձի հեռացմանը:

7.Մուգ գույնի պտուղներում  Р-ակտիվ նյութերի` բիոֆլավոնոիդների պարունակությունն ավելի շատ է, քան բաց  գույնի սորտերում: Դրանք նպաստում են սիրտ-անոթային համակարգի ամրապնդմանը:

8. Խաղողը պաշտպանում է մաշկը կնճիռների առաջացումից, շրջակա միջավայրի վնասակար գործոնների ազդեցությունից` պահպանելով մաշկի թարմությունն ու երիտասարդությունը:

Խաղողից պատրաստում են հյութ, մուրաբա, գինի, կոմպոտ և այլն: Ցանկացած վիճակում այն բարերար է ազդում օրգանիզմի վրա:

 

Ինսուլինը ձեռք կբերվի աննախադեպ ցածր գնով

ԻնսուլինԱյսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանության արժանացրեց առողջապահության նախարարության  ներկայացրած  «Հայաստանի Հանրապետության կարիքների համար ինսուլին դեղի գնման 2013-2019 թվականների գործընթացը կազմակերպելու մասին» որոշման նախագիծը, որի համաձայն 2013-2019 թվականների կարիքների համար  առողջապահության նախարարությունը մարդկային ինսուլինը ձեռք կբերի  անմիջապես արտադրողից` դանիական «Նովո-Նորդիսկ Ա/Ս» ընկերությունից:

Նախարարությունը բանակցություններ է վարել ինսուլին արտադրող ամենաճանաչված երեք խոշոր կազմակերպությունների հետ` ներկայացնելով իր պայմաններն ու պահանջները։ Ամենից ցածր գինը` մեկ սրվակի համար 3,3 ԱՄՆ դոլլարին համարժեք, առաջարկել է  «Նովո-Նորդիսկ Ա/Ս»-ն։

Արդյունքում հնարավոր կլինի նշված ժամանակաընթացքում ամբողջությամբ բավարարել ինսուլինակախյալ հիվանդների ինսուլինի պահանջարկը` տնտեսելով մեծ գումարներ: 2013թ. տնտեսման արդյունքում արդեն իսկ հնարավոր եղավ պլանավորված 152 000-ի փոխարեն ձեռք բերել շուրջ 189 500 սրվակ ինսուլին կամ շուրջ 37 500 սրվակ ավել, ինչը հանրապետությունում ինսուլինակախյալ հիվանդների իրական պահանաջարկն է:

Հիշեցնենք, որ 2013թ. առաջին կիսամյակի համար առողջապահության նախարարության կողմից հայտարարված մրցույթի արդյունքում ինսուլինը ձեռք էր բերվել 4800 ՀՀ դրամով կամ շուրջ 12 ԱՄՆ դոլլարով, իսկ 3-րդ եռամսյակի համար Սանոֆի Ավենտիս ընկերության հետ կնքված միանվագ մատակարարման պայմանգրով` 6,55 ԱՄՆ դոլարին համարժեք 2684 դրամով: Անմիջապես արտադրող ընկերությունից ձեռք բերելու արդյունքում 2013թ.-ին ինսուլինի ձեռքբերման միջին գնի համեմատ 2014թ-ին տնտեսումը կկազմի շուրջ 323 մլն դրամ, իսկ 2012թ. և 2013թ. առաջին կիսամյակում ինսուլինի ձեռք բերման գնի համեմատությամբ (1սրվակը` 4800 դրամով), 2014թ-ին ինսուլինի գծով տնտեսումը կկազմի շուրջ 602 մլն. դրամ:

 

 

 

 

 

Չկա առողջություն առանց հոգեկան առողջության. այսօր հոգեկան առողջության համաշխարհային օրն է

հոգեկան առողջության օր1992 թվականից Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ը նշվում է որպես հոգեկան առողջության համաշխարհային օր:

Ոչ ոք ապահովագրված չէ հոգեկան խանգարումներից։ Ցանկացած մարդ, անկախ տարիքից, սեռից, սոցիալ-տնտեսական կարգավիճակից, հասարակության մեջ գրաված դիրքից, կարող է ունենալ հոգեկան առողջության տարաբնույթ խնդիրներ: Այդ իսկ պատճառով ավելի ու ավելի է կարևորվում հասարակության բոլոր շերտերի իրազեկվածությունն այդ երևույթի վերաբերյալ:

Հոգեկան առողջության օրվա խորհուրդն է հասարակության ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության հիմնախնդիրների վրա: Որպեսզի հոգեկան առողջության խնդրի մասին մտածեն ոչ միայն խանգարումներ ունեցողներն ու նրանց ընտանիքի անդամներն ու բուժանձնակազմը, այլև ողջ հասարակությունը` այդ թվում նաև քաղաքականություն կառուցողները:

«Հոգեկան առողջություն և տարեցներ». այս տարի այսպիսի կարգախոս է հռչակվել Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության կողմից։

Առողջապահության համաշխարհային կազամակերպության (ԱՀԿ) հաշվարկներով ներկայումս ամբողջ աշխարհում 60-ից բարձր տարիք ունեցողների թիվն ավելի քան 800 միլիոն է: Կանխատեսումները վկայում են, որ 2050 թվականին նրանց թիվը կլինի մոտ երկու միլիարդ: Տարեց մարդկանց մոտ հիմնականում ի հայտ են գալիս հետևյալ հոգեկան խանգարումները` թուլամտություն, դեպրեսիա և տագնապներ, ինչպես նաև համակցություն առողջական տարբեր խնդիրների հետ, ներառյալ` սիրտ անոթային խանգարումների, քաղցկեղի և դիաբետի հետ:

ԱՀԿ տվյալներով` Ալցհեյմերի հիվանդությամբ տառապում է 60-ից բարձր տարիքի մարդկանց 4.7%-ը։ Վիճակագրությունը փաստում է, որ այս ցուցանիշը յուրաքանչյուր քսան տարին մեկ կրկնապատկվում է և այդ հաշվարկներով 2050 թվականին 60-ից բարձր 115.4 միլիոն մարդ կունենա այդ հիվանդությունը:

Տարեցների շուրջ 10%-ի մոտ առկա են տագնապներ, խուճապ և ֆոբիաներ:

Տարեցների հոգեկան առողջության խնդիրների լուծման գործում կարևորվում է աշխատանքը տարեցների խնամողների և ընտանիքների հետ: Մի կողմից մեծ է նրանց դերը տարեցների արժանապատիվ ծերության ապահովման գործում, մյուս կողմից նրանք ևս առանձնահատուկ ուշադրության կարիք ունեն:

Հայաստանի Հանրապետությունում այսօր հաշվառված է հոգեկան և վարքային խանգարում ունեցող 45 հազար մարդ։

Այսօր տեսողության համաշխարհային օրն է, կարգախոսը` «Ստուգ՛եք տեսողությունը»

Poster_v5Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով աշխարհում շուրջ 285 մլն մարդ թույլ տեսողություն ունի, 19 մլն երեխա տեսողության խանգարումներ ունի, 39 մլն մարդ կույր է. նրանց 90 տոկոսը բնակվում է ոչ զարգացած երկրներում։ Կուրության տանող դեպքերի 80 տոկոսը կանխարգելելի է:

Տեսողական խանգարումներ ունեցող մարդկանց 65 տոկոսը 50-ից բարձր տարիքի են։ Սա վկայում է այն մասին, որ տարիքի հետ ավելանում է տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց թիվը։ Մինչդեռ տարիքային այս խումբը կազմում է երկրագնդի բնակչության 20 տոկոսը:

Տեսողության համաշխարհային օրվա 2013-ի կարգախոս է ընտրվել «Ստուգ՛եք տեսողությունը»:

«Հայկական ակնաբուժության նախագիծ» կազմակերպությունը (ՀԱՆ) ՀՀ առողջապահության նախարարության հետ «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում իրականացնում է բնակչության ակնային լայնածավալ զննումներ և ցուցաբերում անհրաժեշտ բուժօգնություն:

Այս ծրագրով աչքի շարժական հիվանդանոցում անվճար բուժում ստացած բազմաթիվ մարդկանց շարքում Շիրակի մարզի Իսահակյան գյուղի բնակիչ Սասուն Հարեյանի ապաքինումը Տեսողության համաշխարհային օրվա խորհուրդը ներկայացնող դեպքերից է: Բժիշկների օգնությամբ 25-ամյա երիտասարդի տեսղությունը վնասվածքից հետո ամբողջությամբ վերականգնվել է: Սասունը նախ անվճար վիրահատվել, այնուհետև լազերային բուժում է ստացել: Նա այժմ որպես լիարժեք առողջ երիտասարդ կարող է վերադառնալ նախկին կյանքին և նոր ծրագրեր իրականացնել:

«Վիրահատությունից հետո տեսողությունս 10% -ից դարձավ 60%, իսկ լազերային բուժումից հետո ՝ գրեթե 70%: Բժիշկն ասաց, որ նշանակված դեղորայքն աչքերիս մեջ կաթեցնելուց հետո էլ ավելի լավ եմ տեսնելու: Շարժական այս հիվանդանոցը աչքի բուժումը հասանելի է դարձնում շատ մարդկանց համար: Շնորհակալություն բոլորին»,-ասում է Սասունը:

Տեսողության համաշխարհային օրվա նպատակն է ամբողջ աշխարհում բարձրաձայնել տեսողության խանգարումներով և կուրությամբ տառապող մարդկանց խնդիրները և երկրներին հիշեցնել իրենց ստանձնած պարտավորությունների մասին: Այսօր առավել քան տեղին է հիշատակել, որ այստեղ ևս անչափ կարևոր է բնակչության ակտիվ մասնակցությունը: Ակնհայտ է, որ տեսողության վերականգնման և կուրության կանխարգելման ռազմավարություններն ամենաարդյունավետն են։ Վերջին 20 տարիների ընթացքում աշխարհում էապես նվազել է ինֆեկցիոն հիվանդությունների պատճառով կուրության տանող դեպքերի թիվը:

Օրվա խորհուրդը բոլորին հորդորում է պարբերաբար այցելել ակնաբույժին և ժամանակին ստուգել տեսողությունը: Իսկ ՀՀ առողջապահության նախարարությունը և ՀԱՆ-ը համատեղ ուժերով կանեն հնարավորինս հատկապես անապահով և հեռավոր բնակավայրի բնակիչներին որակյալ ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնելու համար:

Հատուկ այս օրվա խորհրդով ստեղծված «Ստուգե’ք տեսողությունը» խորագրով պաստառը, որի նպատակն է մարդկանց հորդորել հաճախակի այցելել ակնաբույժին և ստուգել տեսողությունը, կհասցվի մինչև Հայաստանի հեռավոր գյուղերի բուժկետեր:

Ակնաբուժության ոլորտում ծրագրային նոր փուլ է սկսվում։ Ակնաբուժական ծառայությունը մարզերում հասանելի դարձնելու նպատակով ՀԱՆ-ը ՀՀ առողջապահության նախարարության հետ ձեռնամուխ են եղել մարզային ակնաբուժական հինգ կենտրոն ստեղծելու գործին։ Շարունակվում է կուրության կանխարգելման նպատակով նորածնային սկրինինգի և բուժման ծրագիրը, որի շրջանակներում Երևանում ստեղծում է «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն»։