Անջելինա Ջոլին պատրաստվում է ձվարանների հեռացման վիրահատությանը

angelina-jolie-kids-crickets37-ամյա դերասանուհին խոստովանել է, որ  հաջող մասթոէկտոմիայից հետո պատրաստվում է ձվարանների հեռացման վիրահատության, որպեսզի նվազեցնի քաղցկեղի առաջացման ռիսկը:

Մասնագետները   դերասանուհուն զգուշացրել էին, որ նրա մոտ ձվարանների քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը կազմում է 50% ու առաջարկել են այդ վիրահատությունը կատարել այն ժամանակ, երբ դերասանուհին դառնա 40 տարեկան:

Բրեդ Փիթի սիրելին արդեն կենսաբանական 3 և 3 որդեգրած զավակների մայր է.նրանցից ավագը` Մեդոքսը,  համարյա 12 տարեկան է:

 

Առաջին բուժօգնություն երեխային

ognutyunԵթե երեխան վիրավորվում է, մեղքը հիմնականում ծնողներինն ու մեծահասակներինն է, քանի որ անտեսում ենք անվտանգության տարրական նորմերը:

Ծանոթ պատմություն է. մայրը  տաք  կաթսան կամ թեյնիկը թողել է սալօջախի ծայրին, կամ հայրիկը եռման սուրճը  թողել է սեղանին ու անուշադրության մատնել: Իսկ փոքրիկներին միշտ էլ  չափազանց հետաքրքրում է, թե այդ ինչ են անում մեծերը, ինչ են ուտում կամ խմում: Ու նման ճանաչողական փորձերը հիմնականում անցանկալի ավարտ են ունենում: Երեխան հետաքրքրասիրության հետևանքով այրվածքներ է ստանում, թունավորվում, վնասվում:

Թողնենք  մեծերին խորհուրդ ուղղելը, որ պետք է անվտանգություն ապահովել փոքրիկի համար, չէ որ նրա հետաքրքրությունների ու ճանաչողության, իմացության ծարավն այդ տարիքում անսահման է: Բնականաբար, անցանկալի է երեխային պատահող  յուրաքանչյուր բան, որը կարող է  նրան ցավ ու հետագայում էլ տհաճություն պատճառել: Ամեն մարդ, անկախ մասնագիտությունից, պետք է իմանա, թե ինչ կերպ կարող է առաջին օգնություն ցույց տալ տուժած փոքրիկին:

Ուրեմն, եթե երեխան նման արարքի հետևանքով,  ասենք, վնասել է գլուխը, ապա պետք է նրան ուղիղ, հարթ տեղ պառկեցնել, վնասված մասին սառը թրջոց դնել ու տաքանալուն պես կրկին արագ-արագ փոխել այն: Եթե երեխան գլխապտույտ ու սրտխառնոց ունի, ապա անմիջապես շտապօգնություն կանչեք:

Եթե երեխան ինչ-որ բանից այրվածք է ստացել (տաք կաթսա, ջուր, սուրճ), ապա առանց հապաղելու այրված հատվածը սառը ջրով ցողեք, ինչը կմեղմի ցավն ու մրմուռը: Առաջին բուժօգնության որակից էապես կախված է այրված հատվածի ապաքինումը: Իսկ երբեմն ժամանակը կորցնելու, ինչպես նաև այրվածքների հետևանքով առաջացած բարդությունները կարող են  ծանր հետևանքներ ունենալ:Լինում են դեպքեր, երբ ոչ գրագետ օգնության պատճառով պատահարը մահվան ելքով է ավարտվում: Այրվածքային հիվանդությունները ծանր ընթացք են ունեում: Վնասված հյուսվածքների վերականգնումը շատ ժամանակ է պահանջում: Փոքրիկ հիվանդը ցավեր է ունենում, իսկ ամենից շատ այրվածքների հետևանքները ծանր են տանում 24 ամսականից փոքր երեխաները:

Ուրեմն, եթե երեխան այրվածք է ստացել, ապա հարկավոր է առաջին հերթին հանել հագուստը, եթե այն կա, ապա, հանգստացնող որևէ միջոց տալ: Յուղոտ քսուքներ կիրառելը ճիշտ չէ այդ պահին, քանի որ մաշկի վրա կարող է հաստ պաշտպանական թաղանթ գոյանալ, որը կփակի օդի մուտքը, հետևաբար վերքը չի հովանա: Չի կարելի նաև ձիգ փաթաթել այդ հատվածը: Ուրեմն, եթե այրվածքի հետ գործ ունեք, ապա պետք է դրա վրա մաքուր, խոնավ վիրակապ դնել` առանց կապելու:  Բացի այդ, այրվածքից առաջացած բշտերը ոչ մի դեպքում չի կարելի ծակել կամ տրաքացնել: Եթե այրվածքը խորն է, ապա շտապօգնություն կանչեք: Մինչ այն տեղ կհասնի, այրված հատվածը ստերիլ թանզիֆով ծածկեք: Որևէ բան ցանել կամ քսել հարկավոր չէ:

Եթե փոքրիկի շնչափողի մեջ  մանր իր է ընկել, ապա փորձեք  նրան ինչ-որ հազացնող միջոց տալ, ու  եթե իրի պատճառով հազում է, ապա ոչ մի դեպքում մի փորձեք հազը կանգնեցնել: Երեխային գլուխը կախած դիրքով հենեք ձեր ծնկներին  և թեթևակի թփթփացրեք թիկունքին: Այս դիրքը  հնարավորություն կտա ազատվելու օտար մարմնից: Եթե չստացվի, ապա շտապօգնություն կանչեք:

Եթե երեխան  լվացքի հեղուկ կամ քացախ է  խմել, ապա  մինչ շտապօգնության գալը երեխային շատ ջուր կամ հանքային ջուր խմացրեք, այնքան, որ նա կարողանա փսխել:

Եթե փոքրիկն ականջի մեջ իր է մտցրել, ապա մի փորձեք ինքնուրույն հանել այն, քանի որ չի բացառվում, որ վնասեք թմբկաթաղանթը: Դա պետք է անի միմիայն բժիշկը: Իսկույն երեխային տարեք բժշկի: Եթե երեխան կոճակ է մտցրել  քթի մեջ, ապա ազատ քթանցքը սեղմեք ու թողեք, որ երեխան քթով ուժեղ արտաշնչի: Եթե իրը խորը չի մտել, ապա դուրս կգա անմիջապես, իսկ եթե չստացվի, ապա բժիշկ կանչեք ու հետևեք, որ երեխան այդ ընթացքում շնչի միայն բերանով, հակառակ դեպքում հնարավոր է, որ ներշնչման հետ այն ավելի խորը գնա:

Եթե փոքրիկն ինչ-որ բանով ինքն իրեն վնասել է, կտրել է  կամ էլ քերծել, ապա վնասված մասն իսկույն մշակեք ջրածնի գերօքսիդով: Վերքի եզրերը բրիլիանտի կանաչով մշակեք, ապա վիրակապ դրեք: Եթե վերքը խորն է, ապա դիմեք մասնագետի:

Եթե երեխան դեղահաբ է կուլ տվել, ապա շատ արագ երեխայի մոտ փսխում առաջացրեք: Դրա համար մատի վրա խոնավ անձեռոցիկ փաթաթեք  ու սեղմեք լեզվարմատի մոտ: Փորձեք երեխայից իմանալ, թե ինչ դեղ է կուլ տվել ու քանի հատ: Եթե երեխայի մոտ քնատություն է առաջանում, թուլություն կամ էլ գրգռվածություն, ապա դա թունավորման նշան է, իսկույն շտապօգնություն կանչեք:

Եթե փոքրիկը ինչ-որ իր է կուլ տվել, ապա, եթե այն կլոր է` չի վնասի կերակրափողն ու մի քանի ժամից կղանքի հետ դուրս կգա, իսկ եթե իրը սրածայր է, ապա հնարավոր է, որ այն վնասի կերակրափողը , աղիքները կամ ստամոքսը: Եթե երեխան բողոքի փորացավից , ապա անպայման շտապօգնություն կանչեք: Ոչ մի դեպքում լուծողական չտաք:Կերակրեք խորոված խնձորով, կարտոֆիլի խյուսով, ապուրներով :

Հետևեք երեխաներին,   նրանց հասանելի մակերեսներից ու տարածքներից հեռացրեք վտանգ ներկայացնող ամեն ինչ:

Հետաքրքիր փաստեր

  • Պարզվում է` մեր մոլորակի վրա յուրաքանչյուր երրորդ երեխան լույս աշխարհ է գալիս կեսարյան հատման եղանակով:
  • Նորածինների միայն 10%-ն է լույս աշխարհ գալիս նշված ժամանակին, մնացածները կա՛մ շուտ, կա՛մ ուշ են ծնվում:
  • Ամենաշատ ծնունդներ լինում են երեքշաբթի օրը, ամենաքիչը` շաբաթ ու կիրակի:
  • Երկվորյակներ հիմնականում ծնվում են այն ընտանիքներում, որտեղ  նախորդ սերունդներն ունեցել են երկվորյակ: Միջինը` մայրերի 3%-ն է երկվորյակ ունենում:
  • Ծննդաբերությունների թվով ռեկորդակիր է համարվում  բրիտանացի Էլիզաբեթ Գրինհիլը: Նա ծննդաբերել է 38 անգամ, լույս աշխարհ է բերել 7 տղա և 32 աղջիկ:
  • Ամենաշատ երեխա ունեցել է ռուս գյուղացի Ֆեդորա Վասիլևան, որը, պաշտոնական տվյալների համաձայն, 69 երեխա է ունեցել 1725-1769 թթ.: Կինը ծննդաբերել է 27 անգամ, ունեցել 16 երկվորյակ, 7 եռյակ և 4 անգամ` քառյակ:
  • Ամենախոշոր երեխան ծնվել է 10,2 կգ քաշով ու 76 սմ բոյով: Նրա մայրն իտալուհի Կարմելինա Ֆեդելեն էր:
  • Ամենափոքրիկ երեխան ծնվել է Իլինոյս նահանգի Լոյոլի համալսարանի բժշկական կենտրոնում: 2004-ին ժամանակից շուտ լույս աշխարհ եկավ 260 գ քաշով աղջիկ: Նա արդեն մեծացել է ու հասակակիցներից չի տարբերվում:
  • Հղիի հարպտղային հեղուկն այնքան աղի է, որքան օվկիանոսի ջուրը:
  • Աշնանն ու ձմռանը բեղմնավորած երեխաներն  ավելի բարձր ինտելեկտ են ունենում, քան տաք եղանակին բեղմնավորածները:
  • Արտամարմնային բեղմնավորման արդյունքում ծնված երեխաներն ամենից շատ Ավստրալիայում են:
  • Կորեայում ներարգանդային կյանքը տարիք է համարվում:  Հետևաբար, կորեացիները  փաստաթղթերով մեկ տարով իրենց այլ երկրների հասակակիցներից մեծ են:
  • Իսկ Հնդկաստանում երեխայի ծննդյան օր է համարվում նրան բեղմնավորելու օրը:

 

Չինական ավիաուղիներում առնետի միս են մատուցել

iՌուսաստան – Չինաստան ավիաուղու ինքնաթիռներում ուղևորներին տավարի  ու ոչխարի մսի փոխարեն ուղևորներին առնետի ու աղվեսի միս են հրամցրել:

ՉԺՀ-ի հասարակական անվտանգության նախարարությունը բացահայտել է, որ մթերքը ներկայացվել է տավարի ու ոչխարի մսից կիապատրաստվածքների տեսքով: Մասնագետները կասեցրել են այդ մթերքի տարածումը:

“Նախարարության տվյալներով, հունվարի վերջից մինչ օրս գրանցվել է 382 դեպք, առգրավվել է 20 տ նման արտադրանք”,հայտնել է աղբյուրը:

Առնետի ու աղվեսի միսը վնասակար է առողջությանը.դրանում կարող են լինել կատաղության , ժանտախտի, տուլյարեմիայի, տիֆի, սալմոնելոզի ու լեպտոսպիրոզի մանրէներ:

Բեխտերևի հիվանդություն. դատավճի՞ռ է դա, թե՞ դեռ կա հույս

հիվանդությունՈղնաշարի առողջությունը

Ողնաշարի առողջության համար հարկավոր է ամենօրյա մարզումներ կատարել, իսկ  ձգումներ առաջարկվում է անել  20 տարեկանից հետո, բոլորին, քանի որ մոտավորապես այդ տարիքում են առաջանում միջողնային սկավառակների ձևախախտումները. դրանք  սկսում են ծերանալ, մաշվել կամ քայքայվել: Բազում գործոններ (էկոլոգիա, վատ ջուր, անորակ սնունդ, մթերք ևն) նպաստում են այդ գործընթացին: Եվ վերահսկել, կառավարել վիճակը թերևս միշտ հնարավոր չլինի, սակայն հուսահատվել չարժե, դրա փոխարեն հարկավոր է ակտիվ գործունեություն ծավալել այդ բացասական գործոնների ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ:

Տարիքի հետ մարդու բոյը նվազում է. 60-70 տարեկանում մադու հասակը  25-30 տարեկանի համեմատ 7-12 սմ-ով պակասում է: Մենք նույնիսկ օրվա ընթացքում ենք, առավոտվա համեմատ, «կարճանում»: Բոյի փոփոխությունները կատարվում են միջողնային սկավառակների ճնշման, ճզմման հետևանքով: Սակայն ցավն այն է, որ այդ փոփոխությունները միայն հասակի կարճանալով չեն սահմանափակվում: Դրա մասին չարժե անգամ մտածել. կյանքում  կարճ բոյից շատ ավելի լուրջ խնդիրներ կան:

Ողները, մեկը մյուսին  սեղմվելով, ճնշում են ողնուղեղը, ինչը հանգեցնում է լուրջ խնդիրների, որոնցից ամենացայտունը մեջքի ցավն է:

Ավելի լուրջ ու բացահայտ արտահայտություն է  ողնաշարի նյարդարմատների ճնշումը, ինչն էլ հանգեցնում է ողնուղեղի   տվյալ հատվածին համապատասխանող  ներքին օրգանների հիվանդությունների: Ընդ որում, տվյալ օրգանների աշխատանքը վատանում է գրեթե 40-60%-ով: Օրինակ, եթե ճզմված են պարանոցի վերին հատվածի նյարդաթելիկները, ապա հավանական է, որ ուժեղ գլխացավեր առաջանան: Ընդ որում, չարժե հույսը դնել դեղի վրա, քանի դեռ չի վերականգնվել ողների ճիշտ դիրքը: Առաջին հերթին հարկավոր է ողնաշարի վիճակը բարելավելու համար «մեծացնել» միջողնային տարածությունը («ձգել» ողները): Դրա համար հարկավոր է ամեն օր վարժություններ կատարել. լավագույն ժամանակ է  համարվում երեկոն:

Յուրաքանչյուրը, բժշկի հետ խորհրդակցելով, կընտրի իրեն հարմար վարժությունը, եթե չի կարող համալիր մարզանք կատարել: Կարևորը հանգստությունն է, անշտապությունը, շարժումների մեղմությունը: Կտրուկ շարժումների դեպքում հնարավոր է` ցավ առաջանա:

Ու մի հանգամանք էլ. մեզ բնորոշ է խնդրի առաջացման ժամանակ, իսկ երբեմն էլ շատ ավելի ուշ սկսել մարզվել, երբեմն էլ խիստ ժամանակավրեպ: Ուստի չպետք է սպասել, որ  ողնաշարը սկսի խշրտալ կամ խնդիրն ինքն իրեն անցնի: Օրական մարզումները կօգնեն ոչ միայն ողնաշարին, այլև ներքին օրգանների աշխատանքին:

 Ողնաշարային խնդիրները երբեմն հանգեցնում են այնպիսի հիվանդությունների, որոնք խիստ ազդում են կյանքի որակի վրա և անընդհատ ուղեկցում հիվանդին:

Սակայն անգամ Բեխտերևի հիվանդություն ախտորոշումը դատավճիռ չէ:

Նախ` հիվանդության մասին, որքանով է այն վտանգավոր, և հնարավո՞ր է այն բուժել:

Սա ռևմատիկ հիվանդություն է, որն ախտահարում է  շարժողական համակարգը: Առաջին հերթին հարվածի տակ է հայտնվում ողնաշարը, որն ի վերջո լրիվ ոսկրանում է: Կարող են ախտահարվել նաև մյուս հոդերը (ինչպես և լինում է հիմնականում) և օրգանները: Սա հոդերի ու ողնաշարի քրոնիկական բորբոքային հիվանդություն է: Ի դեպ, այդ հիվանդությունից է մահացել Նիկոլայ Օստրովսկին («Ինչպես է կոփվում պողպատը»),  այդ հիվանդությունից են տառապել շախմատիստ Վլադիմիր Կրամնիկը, միլիարդատեր Արիստոտել Օնասիսը, չեխ գրող Կարել Չապեկը:

Բեխտերևը չի հայտնաբերել  հիվանդությունը: Բնականաբար, դրանով հիվանդացել են նաև հազարամյակներ առաջ: Հիվանդության նկարագրություններ կան փարավոնների կյանքի տարեգրություններում: Պարզապես Բեխտերևն առաջինն էր, որ կարողացավ ճշգրտորեն նկարագրել  հիվանդությունն ու դրա առաջացման պատճառները: Իսկ թե ինչու է այդ հիվանդությունը ստացել տաղանդավոր ու հայտնի գիտնականի անունը, ճշգրիտ հայտնի չէ:

Սակայն կարևորը դա չէ: Ամեն դեպքում Բեխտերևն անգնահատելի ներդրում ունի այդ հիվանդության ուսումնասիրման գործում: Նա աշխատություն է հրապարակել հիվանդության ախտանշանների նկարագրությամբ: Այս հիվանդությունը սահմանափակումներ չունի, հիվանդանում է  և՛ ահելը, և ՛ջահելը` անկախ կենսակերպից, ունեցվածքից և նույնիսկ առողջական վիճակից: Սակայն կա վիճակագրություն, որի համաձայն` Բեխտերևի հիվանդությունը տղամարդկանց մոտ ավելի հաճախ է պատահում: Գիտնականներն այդ հանգամանքը կապում են  հատուկ գենի հետ, որը միայն արական սեռն է կրում: Այս հիվանդությունը հիմնականում ախտահարում է երիտասարդ օրգանիզմը. հիվանդների գերակշռող մեծամասնությունը 20-30 տարեկան է: Եվ ամենակարևորը` գենը փոխանցվում է ժառանգաբար, այսինքն` եթե ցեղում կա այդ հիվանդությունը, ապա մնացած բոլոր սերունդների տղամարդիկ պետք է զգուշանան:

Վատն այն է, որ հիվանդությունը սկզբնական փուլում հաճախ շփոթում են սովորական օսթեխոնդրոզի կամ էլ արթրիտի հետ: Պետք է հիշել, սակայն, տարբերակիչ ախտանշանների մասին. այս հիվանդությունը զգացվում է ողնաշարի ու հոդերի ցավով անգամ պառկած վիճակում , այսինքն` հիվանդը ցավ է զգում առավոտյան, քնից հետո կամ երկար պառկած հանգստից հետո:

Սակայն, եթե հիվանդությունը հայտնաբերվել է նախնական փուլում, ապա կարելի է բուժվել, միջոցներ ձեռնարկել վիճակը կայունացնելու համար: Եթե հիվանդությունը նոր-նոր է սկսվել, ապա մագնիս-ռեզոնանսային տոմոգրաֆիայով կարելի է 100%-ով ախտորոշել այն:  Բայց ցավն այն է, որ այդ միջոցը մատչելիներից չէ, բացի այդ, ամեն ցավի ժամանակ չէ, որ վազում ենք հետազոտման:

Ողնաշարի ախտահարման ախտանշանները

Ամենակարևոր ախտանշանը ցավն ու  ողնաշարի հատվածում  կաշկանդվածության զգացումն է, որը շատ հաճախ առաջանում է գիշերը և ուժգնանում լուսադեմին, ինչը տևում է  2 ժամից ավելի ու նվազում ֆիզիկական ակտիվության հետ, տաք ցնցուղից: Օրվա ընթացքում  ողնաշարի ցավն ու կաշկանդվածությունը կրկին զգացվում են հանգստի վիճակում, իսկ օրվա երկրորդ կեսին` երբեմն անհետանում: Ողնաշարի ախտահարումն այս հիվանդության դեպքում պարտադիր ախտանշան է:

Աստիճանաբար  առաջանում է կիֆոզ (կուզ), որը երբեմն  այնքան ընդգծված է լինում, որ նույնիսկ  «հեռավորության» վրա կարելի է այն հիվանդի  տեսքից ախտորոշել: Այս հիվանդությունը սովորաբար դանդաղընթաց է, բազմամյա, սրացումների ու վիճակի բարելավման հերթափուլերով:

Բեխտերևի հիվանդության կարևոր դրսևորում է  սրբոսկրի բորբոքումը, ինչը հաճախ շփոթվում է ռադիկուլիտի, միջողնային սկավառակի ճողվածքի կամ նստանյարդի բորբոքման հետ:

Հիվանդությունը սովորաբար սկսվում է  կյանքի երկրորդ տասնամյակի վերջին կամ երրորդ տասնամյակի սկզբին, սակայն մասնագետները վկայում են, որ վերջին  ժամանակներս հիվանդանում են նաև դեռահասության տարիներին : Այդ տարիքում հիվանդությունն ուղեկցվում է մարմնի ջերմության թեթևակի բարձրացմամբ:

Ի դեպ, վիճակը չծանրացնելու համար հարկավոր է հիշել, որ քաշի ավելացումը հոդերի համար գերբեռնվածություն է ստեղծում, ուրեմն հարկավոր է  ուշադրություն դարձնել քաշին:

Հիվանդության բուժմանը միտված միջոցներից են ֆիզիկական ակտիվությունը, դրա համար էլ գուցե պետք է ցավն անտեսելով  կատարել ֆիզիկական վարժություններ ամեն օր: Ի դեպ, ընդմիջված պարապմունքների ընթացքում հնարավոր է, որ անցանկալի փոփոխություններ առաջանան:

Քրոնիկական հիվանդությունների նման այս հիվանդության դեպքում էլ պետք է սնունդը հավասարակշռված լինի: Այն երբեք չպետք է նպաստի քաշի ավելացմանը, ինչը կարող է  վերջույթների  համար վերածվել լուրջ ծանրաբեռնվածության: Սպիտակուցներ պետք է լինեն բավարար քանակով, ընդ որում, նախընտրելի են ձուկը, կաթնամթերքը:

Ախտահարման հաճախակի պատճառներից են`

  • քրոնիկական տոնզիլիտն ու ֆարինգիտը (նշագեղձերի ու կոկորդի լորձաթաղանթի բորբոքումը,
  • հարքթային խոռոչների բորբոքումը,
  • հերպեսը (պարբերաբար շուրթերին կամ սեռական օրգաններին ցանի առաջացումը),
  • աղիների դիսբակտերիոզը և աղիների մակաբույծները,
  • միզասեռական համակարգի ինֆեկցիաները (պրոստատիտ, ուրեթրիտ, ցիստիտ ևն),
  • ատամների արմատների մոտ կիստոզային բորբոքումները:

Իդեպ, սեզոնային վարակիչ հիվանդությունները ևս կարող են նպաստել արթրիտների սրացման:

Ինչն է օգտակար և ինչը` վնասակար այս հիվանդության դեպքում.

  • լողը (օգնում է աշխատեցնել ողնաշարն ու հոդերը),
  • ամենօրյա  մարմնամարզությունը, սակայն` դանդաղ,
  • եթե սրացում չկա, ապա օգտակար են  նաև մերսումները:

Վնասում են`

  • այն մարզաձևերըը, որոնք կարող են վնասվածքների պատճառ դառնալ (վազք, թռիչք, կտրուկ շարժումներ),
  • հակացուցված է սառեցումը,  ուստի մարզումները պետք է անել հարմարավետ  պայմաններում և նորմալ ջերմաստիճանում:

Ընդհանրապես ցանկացած տեսակի մերսում և պրոցեդուրա հակացուցված են սրացումների ժամանակ:

Բրիտանացիների 25%-ը շաբաթական մեկ ժամից պակաս է քայլում

hodit-peshkom-poleznoԲրիտանիայի հասուն բնակչության քառորդ մասը մեկ ժամից ավելի չի հատկացնում ոտքով զբոսանքին: Դրա մասին են վկայում Ramblers բարեգործական կազմակերպության անցկացրած հարցման արդյունքները:

Հարցմանը մասնակցել է  Միացյալ թագավորության 2000 բնակիչ: Ընդ որում, հաշվի է առնվել  նաև այն ժամանակը, որ ծախսվում է խանութ, աշխատանքի ու տուն գնալիս:

Հարցվածների 25%-ը տեղեկացրել է, որ ոտքով քայլելու վրա շաբաթական  մեկ ժամից  ավելի չի հատկացնում, 43%-ը ` մոտ 2 ժամ:

Ընդ որում, հարցվածների 93%-ը համաձայն է, որ զբոսանքը ֆիզիկական մարզանքի լավ տարբերակ է:

Բրիտանիայի առողջապահության նախարարության պաշտոնական առաջարկի համաձայն, առողջության համար հարկավոր է շաբաթական առնվազն 150 րոպե ֆիզիկական  բեռնվածությանը տրամադրել:

 

Սրտի ստենդավորում “Գյումրի” բժշկական կենտրոնում

26Երևանի “Էրեբունի” բժշկական կենտրոնի բժիշկները “Գյումրի” բժշկական կենտրոնում կատարեցին սրտի ստենդավորման և փակ վիրահատություններ:

“Գյումրի” բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը լրատվամիջոցներին փոխանցեց, որ այժմ իրենց բժիշկները վերապատրաստում են անցնում, իսկ մինչ այդ մայրաքաղաքի մասնագետները կսպասարկեն կենտրոնի հիվանդներին. “Տեղի մասնագետները վերապատրաստվում են, 2-3 տարի հետո նրանք լիարժեք պատրաստ կլինեն աշխատանքին, քանի որ կենտրոնն արդեն ունի անհրաժեշտ սարքավորումները: Իսկ մինչ այդ Գյումրիում կաշխատեն “Էրեբունի” բժշկական կենտրոնի մասնագետները, կլինի լիարժեք ու մատչելի բուժօգնություն”:
26 035Այսուհետ, սրտաբանության հետ կապված բուժօգնության համար հիվանդն այլևս ստիպված չի լինի հասնել մայրաքաղաք՝ այն կկազմակերպվի տեղում:
“Էրեբունի” և “Գյումրի” բժշկական կենտրոնների տնօրենների կողմից այսօր նաև փոխհամագործակցության հուշագիր ստորագրվեց, որին ներկա էր նաև առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը:
Հուշագրի հիմքը նախարարի հրամանն է՝ մարզերի առողջապահության որակը բարձրացնելու և ազգաբնակչությանն ավելի նեղ մասնագիտական օգնություն ցուցաբերելու համար: Այս նպատակով հանրապետության բոլոր մարզերը համակցվելու են Երևանի խոշոր բժշկական կենտրոնների հետ: Օրինակ, Շիրակի մարզն ամրակցված է “Էրեբունի” և “Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոններին: Այսօր այդ աշխատանքների սկիզբն է: “Գյումրի” բժշկական կենտրոնը հագեցած է բոլոր սարքավորումներով և այստեղ կարելի է կատարել նույնիսկ ամենաբարդ միջամտությունները: Դժվարությունը մասնագետների հարցն է, որով մենք պետք է օգնենք բժշկական կենտրոնին և մարզի բոլոր հիվանդանոցներին: Կարող ենք նաև հեռաբժշկություն կատարել՝ ցանկացած բարդ դեպքի քննարկում, բուժման առաջարկում: Կարիքի դեպքում մեր մասնագետները կժամանեն՝ տեղում միջամտություն կկատարեն, և ոչ թե հիվանդին Երևան կտեղափոխեն: Կազմվելու է նաև մարզային այցերի ժամանակացույց, և ամեն անգամ տարբեր մասնագետներ են գալու. դա արդեն կհամաձայնեցվի տնօրինության հետ՝ ելնելով պահանջներից”, – նշեց “Էրեբունի” բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանը:
Իսկ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանն էլ կարևորելով նման ծրագրերի իրականացումը` շեշտեց. “Մոտ տաս օր առաջ ես ձեզ խոստացա, որ Շիրակի մարզի այս հրաշալի կենտրոնում մենք մասնագիտական ծրագրեր ենք իրականացնելու, և այսօր այդ ծրագրերի սկիզբն է: Այս պահին “Էրեբունի” բժշկական կենտրոնի մասնագետների շնորհիվ իրականացվում է սրտի փակ վիրահատություն և ստենդավորում: Եվ այս աշխատանքն անընդհատ է լինելու: Տեղի մասնագետները կաշխատեն Երևանից եկած բժիշկների հետ և դա նրանց համար փորձի ու նոր գիտելիքների ձեռքբերում կլինի: Հաջորդ փուլում տեղի մասնագետներին կգործուղենք “Էրեբունի” կենտրոն կամ Երևանի այլ համալսարանական կլինիկաներ, որտեղ իրենց մասնագիտական ունակությունները կբարձրացնեն”:

Մուտացիայի ենթարկված թռչնի գրիպի վիրուսը կարող է մարդուց մարդ փոխանցվել

o_763383Չինական գիտնական, ակադեմիկոս Լի Լանցզյուանը, որը զբաղվում է  H7N9 թռչի գրիպի վիրուսի ուսումնասիրությամբ, հաղորդել է, որ մուտացիայի ենթարկված  H7N9 վիրուսը կարող է փոխանցվել մարդուն այլ կաթնասուններից: Նա ասել է, որ դա կարող է պատահել , եթե  ամինութթվի H7  գենի կառուցվածքում փոփոխություն կատարվի:

o_731467Չինացի գիտնականները նաև եզրակացրել են, որ H7N9 -ը իր բնութագրով նման է  ոչ տիպային թոքերի բորբոքումի: Նրանք գտնում են , որ այդ հայտնագործությունը թույլ կտա ավելի արդյունավետ պայքարել տարածված հիվանդության դեմ և համապատասխան բուժում նշանակել:

o_764828Չինաստանում առաջին անգամ  թռչնի գրիպի H7N9 վիրուսի վարակի դեպքեր հայտարարվեցին մարտի վերջին:  Մինչ այժմ  մարդուց մարդուն հիվանդության փոխանցման դեպք չի գրանցվել: Այնուամենայնիվ հիվանդության հետ շփվող բոլոր մարդիկ ենթարկվում են խիստ կարանտինի:

Ինչպես հաղորդում է  ИТАР-ТАСС-ը, Չինաստանում H7N9 վիրուսով վարակվածների թիվը հասել է  109 մարդու, որոնցից  22 -ը մահացել են:

Կարմրախտ

կարմրախտԿարմրախտը ցանով ուղեկցվող սուր վարակիչ հիվանդություն է, որով հիվանդանում են միայն մարդիկ: Հիվանդությունն արտահայտվում է մանրաբիծ ցանով և վերին շնչուղիների  թեթևակի բորբոքմամբ :

Առաջին անգամ կարմրախտի մասին հիշատակվել է XVI դարում: 1829-ին Վագներն այդ հիվանդությունը տարանջատեց քութեշից ու  կարմրուկից, իսկ 1881-ին կարմրախտն առանձնացվեց որպես առանձին, ինքնուրույն  հիվանդություն: 1838-ին ճապոնացի մասնագետները`  Հիրոն ու Տասակեն ապացուցեցին դրա վարակիչ բնույթը` կամավորին վարակելով: 1941-ին գերմանացի գիտնական Գրեթն առաջ քաշեց մի տեսություն  մոր կարմրախտով հիվանդանալու հետևանքով  սաղմի վրա  վիրուսի տերատոգեն ազդեցության մասին, այլ խոսքով,  կարմրախտով վարակված կինը կարող է  բնածին խեղումներով երեխա լույս աշխարհ բերել: 1973-ին այդ տեսությունը հաստատվեց:

Կարմրախտի վարակը

Այն արտաքին միջավայրում անկայուն է ու սենյակային ջերմաստիճանում կարող է պահպանվել մի քանի ժամ: Արագ քայքայվում է  թթվահիմնային  միջավայրի հավասարակշռության խախտման դեպքում : Այն անկայուն է նաև ջերմաստիճանային տատանումների (56 С), չորացման, ախտահանող միջոցների, եթերի ու ֆորմալինի նկատմամբ:

Վարակվելու վտանգը մեծ է նրանց  համար, ովքեր երբեք չեն պատվաստվել հիվանդության դեմ (հիմնականում` 2-9 տարեկան երեխաներ): Հիվանդության բռնկման համար բնորոշ սեզոն է ձմեռ-գարունը: Հայտնի է, որ հարևան Վրաստանում օրերս  կարմրախտով 2000 հիվանդ  է գրանցվել: Հիվանդության համաճարակը կրկնվում է յուրաքանչյուր 10 տարին մեկ:   Մի անգամ հիվանդանալով` ցմահ իմունիտետ է մշակվում այդ հիվանդության նկատմամբ, սակայն, որոշ տվյալների համաձայն` կրկնավարակի դեպքեր ևս եղել են:

Հիվանդանալու պատճառները

Վարակը տարածվում է մարդուց մարդուն, նույնիսկ այն դեպքում, եթե արտահայտված ախտանշաններ չկան: Կարմրախտով հիվանդը վտանգավոր է  մինչև ցանի դուրս գալը ` 5-7 օր և ցանն անհետանալուց  առաջ` 7 օր:

Սա օդա-կաթիլային ճանապարհով փոխանցվող հիվանդություն է (հազալու, փռշտոցի, բղավոցի, խոսակցության, ուժեղ արտաշնչման ժամանակ), մեկ ուրիշ տարբերակ է հիվանդ հղի կնոջից պտղի վարակումը: Ինչպես և գրեթե բոլոր վարակիչ հիվանդությունների դեպքում,  վարակի տարածման համար նպաստավոր են համարվում հավաքները, մարդկանց  կուտակումները:

Ախտանշանները

Բանն այն է, որ մինչ ցանը կարող է ոչինչ չհուշել հիվանդության մասին: Այնպես որ կարելի է վարակվել անգամ «թվացյալ» առողջ  մարդուց: Նախանշանային շրջան կարող է նույնիսկ  չլինել, իսկ եթե կա, ապա այն տևում է մի քանի ժամից մինչև  2 օր: Ընդ որում, նախանշանները շատ թույլ են արտահայտված. սկզբում թուլություն է առաջանում, ապա ջերմությունը բարձրանում է 37,5-38⁰С: Ավշային հանգույցները ցանն առաջանալուց մեկ կամ 2 օր առաջ մեծանում են, այդ վիճակում հիվանդությունը ձգվում է 1-3 շաբաթ (ի դեպ, ավշային հանգույցների մեծացումը միակ արտահայտությունն է, որ մատնում է հիվանդության մասին): Հիմնականում մեծանում են  ծոծրակային ու պարանոցի ավշային գեղձերը, որոնք միայն շոշափելիս են ցավոտ:

Ցանառաջացման շրջանը  տևում  է 3-4 օր, իսկ դրան նախորդում են փափուկ քիմքի վրա հայտնված վարդագույն բշտերը, որոնք կարող են  տարածվել կոշտ քիմքի վրա: Դրանից հետո մանր ցան է առաջանում ամբողջ  իրանի` գերազանցապես դեմքի, մարմնի ծալքավոր մասերի ու հետույքի վրա: Առատ ու մանր ցանը շատ շուտով կորցնում է վառ գույնը: Ցանի տարածումը վկայում է արյան միջոցով օրգանիզմում  վարակի տարածման մասին:

Հնարավոր է, որ ցանառաջացմանը նախորոդող ոչ մի արտահայտություն էլ չլինի, իսկ մեծահասակների մոտ հնարավոր  կարմրությամբ ու այտուցով ուղեկցվող  հոդացավ առաջանա, որն ապաքինումից հետո անհետանում է:

Ապաքինում

Այս շրջանում բոլոր ախտանշանները նվազում ու անհետանում են, սակայն հիվանդը դեռևս վարակիչ է. նա կարող է  ցանի անհետանալուց  մինչև 7 օր դեռևս վարակիչ լինել:

Կարմրախտի բուժումը

Հատուկ բուժում չկա, սակայն  անկողնային ռեժիմ է առաջարկվում  3-7 օր, լիարժեք սնունդ` տարիքային առանձնահատկությունների հաշվառմամբ:

Հիվանդության բարդությունը

Արթրիտներ, էնցեֆալիտ, մենինգոէնցեֆալիտ, ականջաբորբ. պնևմոնիա, քրոնիկ ինֆեկցիաների սրացում:

Կարմրախտի կանխարգելումը

Կանխարգելման առաջին միջոցը վակցինացիան է.  փաստ է, որ դրա արդյունքում նվազել են նաև բնածին ախտանշանների քանակը: Կարևոր է հղի կանանց մեկուսացումը հիվանդներից:

Ինչպե՞ս է սկսվում կարմրախտը: Ցավոք հիվանդությունը մեծ մասամբ նկատվում, զգացվում է ցանի առաջացման հետ: Վարդագույն կամ բաց կարմիր բծերը  միաձուլվում են: Ցանը կարող է ուղեկցվել քորով, ու այդ վիճակը կարող է տևել մինչև  3 օր:  Ցանով ախտահարումից հետո մաշկը պատվում է թեփուկներով:

Իսկ ինչպե՞ս կարելի է մշակել ցանը: Չբարդացած վիճակում այն մշակելու կարիք չի զգացվում: Շատ մարդկանց մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների: Սովորաբար հիվանդության ժամանակ ոչ մի դեղորայք չի նշանակվում, սակայն անկողնային ռեժիմը ցուցված է, հիվանդներին առատ հեղուկ ու վիտամինային թերապիա են նշանակում: Հղիության ժամանակ կարմրախոտով հիվանդանալը խիստ վտանգավոր է ապագա պտղի համար, քանի որ կարմրախտով ախտահարված պտուղը ծնվելուց հետո կարող է առողջական լուրջ խնդիրներ ունենալ, ասենք` հոգեկան թերզարգացում, մտավոր հետամնացություն, սրտի, լյարդի, փայծաղի, ոսկրուղեղի, տեսողական օրգանների  բնածին արատներ, վատ լսողություն կամ նույնիսկ` խլություն:

Կարմրախտը  կարող է  ուղեկցվել գլխացավով, ախորժակի կորստով, հոսող կամ լցված քթի  զգացումով:

Կարմրախտն ու հղիությունը

Յուրաքանչյուր երեխայի կյանքն անգին է, հատկապես, եթե այդ երեխան անպտղության դեմ բուժման արդյունքում է լույս աշխարհ եկել: Ուրեմն, ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ կարմրախտը վնասի այդ հրաշքին:

Կարմրախտը, թեև ընթացքով ծանր չէ, բոլոր վարակիչ հիվանդություններից ամենալուրջ հետևանքներ ունեցողներից է, հատկապես մեծահասակների մասին  է խոսքը: Քանի որ այն վարակիչ հիվանդությունների խմբից է, ուրեմն միակ հակամիջոցը պատվաստումն է հիվանդության դեմ:

Վատ ինքնազգացողություն, ցան ամբողջ մարմնի վրա. սա է այն ամենը ինչ սպառնում է ապագա մայրիկին, սակայն սաղմի վրա հիվանդությունը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ. ինչպես վերը նշվեց` սրտի խնդիրներ, խլություն, կուրություն: Կարմրախտն ու հղիությունն անհամատեղելի են,  ուստի, եթե կինը վարակվում է կարմրախտով հղիության առաջին ամիսներին, ապա նրան առաջարկվում է դադարեցնել հղիությունը: Իսկ եթե մայրը կարմրախտով վարակվել է հղիության ուշ շրջանում, ապա վարակը բացասական ազդեցություն կարող է ունենալ երեխայի վրա, սակավարյունության, ներքին օրգանների, նյարդային համակարգի ախտահարման տեսքով: Եվ չնայած այս փաստերը սարսափեցնող են, այնուամենայնիվ, հիվանդությունը կարելի է կանխարգելել:

Ինչպե՞ս է կարմարխտն ազդում պտղի վրա. մոր արյան միջոցով վարակն ախտահարում է պտղի հյուսվածքները` պտղի մոտ առաջացնելով ինֆեկցիա: Հաճախ այդ ինֆեկցիան էլ դառնում է վիժման  կամ էլ պտղի ներարգանդային զարգացման  խախտման պատճառ:

Նա ով «բախտ» է ունեցել կարմրախտով հիվանդանալու մանուկ հասակում, նա կարող է փոքր ինչ հանգիստ լինել, որովհետև հիվանդությունից հետո ձևավորվում է  կայուն ու տևական իմունիտետ տվյալ հիվանդության նկատմամբ:

Իսկ կարմրախտով երբևէ չհիվանդացած հղիներին միակ խորհուրդը հետևյալն է. խուսափեք հիվանդների հետ շփումից:

Կարմրախտի դեմ ժամանակակից պատվաստանյութերի արդյունավետությունը 97% է, իսկ  արդյունքում ձևավորված իմունիտետը պահպանվում  է ավելի քան  20 տարի:

 

Խռռոցը կարող է ընտանիք քանդել

ol3001366797729 (1)Վիճակագրությունը վկայում է , որ զույգերից մեկի խռռոցը հաճախ ամուսինների վիճաբանության պատճառ է դառնում: Միայն գիշերվա ժամերին նման վիճաբանություններ առաջանում են զույգերից 41%-ի մոտ: Պարզվել է նաև, որ չնայած կեսգիշերային վիճաբանություններին, զոհերի  գրեթե կեսը  խոստովանել է, որ այդ խնդրից ազատվել երբեք չի փորձել:  Զույգերի 28%-ը, որտեղ  ամուսիններից մեկը միշտ խռռացնում է, ստիպված են տարբեր ննջարաններում քնել, իսկ դա ևս դրական ազդեցություն չի ունենում ընտանեկան հարաբերությունների վրա :

Մինչդեռ, մասնագետներն ասում են, որ ընտանիքը քանդող խռռոցը   մեծ մասամբ բուժվում է ու սարսափելի հիշողություն և ոչ թե կյանքի նորմ դառնում:

Բժիշկները վերականգնել են Ֆիլինի դեմքը 4 փուլով

39fb0802aae4dcbf0344f2a2043ea3f8Պետական ակադեմիական Մեծ թատրոնի գեղարվեստական ղեկավար , 42-ամյա Սերգեյ Ֆիլինի դեմքի վերականգնման վիրահատությունները 4 փուլով են ընթացել: Հիշեցնենք, որ Ֆիլինի վրա հանցագործը հարձակվել էր հունվարի 17-ին և ծծմբական թթու լցրել նրա դեմքին:

Այրվածքաբանները մի շարք վիրահատություններ են կատարել ու գրեթե ամբողջությամբ վերականգնել Ֆիլինի դեմքի նախկին տեսքը:

400-1Դեպքից հետո, հիվանդանոցում մի կողմից մասնագետները պայքարում էին վերականգնելու տեսողությունը, ինչը ի դեպ չի հաջողվել, մյուս կողմից` փորձել են ծծմբական թթվի հասցրած հետևանքները վերացնել: Սկզբում վերքերի նախնական  մշակում է կատարվել, ապա` 4-րդ օրը սկսել են մաշկի վերականգնման աշխատանքները. հեռացրել են մեռուկացած մաշկի կտորները: Ամենախոր այրվածքներն աջ ականջի հատվածում են եղել, քանի որ հարձակման պահին Ֆիլինը հեռախոսով է խոսել ու հանցագործի կողմ կիսաշրջված դիրք է ունեցել: Դրանից հետո մաշկի պակասող հատվածները փոխարինել են ալլոֆիբրոբլաստներով, այլ կերպ` շարակցական հյուսվածքի բջիջներով, որոնք սկսել են վերականգնել այրված մաշկը: Առաջին վիրահատությունից հետո վիրաբույժները կրկնել են պրոցեդուրան , իսկ ավարտական փուլում հատուկ գելերով  սպիները վերացնելու միջոցառումներ են կատարել:

Ընդամենը մայրաքաղաքային կլինիկայում անցկացրած 3 շաբաթների ընթացքում, բժիշկներին հաջողվեց լրիվ վերականգնել Ֆիլինի այրված դեմքը, սակայն, հիվանդնոցից դուրսգրման պահին նա դեռևս  կույր էր:

Չինացիները սկսել են թրոմբից ազատվել լուսային “ունելիով”

iՉինաստանի գիտատեխնիկական համալսարանում ստեղծել են օպտիկական ունելիների հատուկ տարբերակ, որը նախատեսված են արյունատար անոթները թրոմբից մաքրելու համար:

Այդ գործիքները հնարավորություն են տալիս ֆոտոնների օգնությամբ աշխատելու մանրադիտակային նյութերի հետ: Լուսային “ունելիի” միջոցով գիտնականները սովորել են արյունատար անոթներում ու մազանոթներում   մակարդուկները շարժել: Սարքավորման հիմքում միկրոլազեր է, որն աշխատում է ինֆրակարմիր ճառագայթման տիրույթում: Այն միացված է օպտիկական մանրադիտակին, որն ունելին նպատակակետ հասցնելուն է ծառայում:

Օպտիկական ունելու աշխատանքը կառավարվում է  համակարգչային հատուկ ալգոռիթմի միջոցով: Լուսային ունելու կիրառումն ապագայում կօգնի առանց վիրաբուժական  միջամտության մաքրել թրոմբով  խցանված անոթները:

Պե՞տք է արդյոք մաքրել ականջները

ականջՀիգիենայի պահպանումը ժամանակակից մարդու համար նույնքան բնական պահանջմունք է, որքան սնունդ ընդունելը կամ էլ քնելը: Ու որքան ավելի վեր ենք ելնում սոցիալական սանդղակով, այնքան «որակյալ» ենք հետևում մեզ`  մեր կարգավիճակին համապատասխանելու համար: Եվ, բացի այդ, ցանկացած մարդ  ավելի վստահ է իրեն զգում, երբ թարմ սպիտակեղեն է հագնում, սափրված է, իսկ սանրվածքը, հագուստն  ու եղունգները կոկիկ են: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ պետք է  մեզ վնասենք` տարվելով չափազանցված խնամքով:

Վաղուց հայտնի է, որ օրգանիզմում  նաև օգտակար մանրէներ կան, իսկ օճառով հաճախակի լվացվելը կարող է մաշկի չորության ու գրգվածության հանգեցնել և «մաքրության» հետևանքով   հիվանդածին մանրէների հետ միասին վերացնել նաև օգտակարը:

Փոքրուց  մեզ սովորեցնում են լվացվել, մաքրել ատամները, սանրվել: Սակայն եթե աչքերը, քիթը, բերանը գտնվում են «դիմային», երևացող մասում, ապա մեր ականջները տեսնել  չենք կարողանում: Գուցե դա է պատճառը, որ մեզ  անընդհատ թվում է, թե ուրիշները կարող են տեսնել մի բան, որը մենք ֆիզիկապես ի վիճակի չենք տեսնել: Դրա հետևանքով է, որ անընդհատ, ամեն օր ջանադրաբար մաքրում ենք մեզ համար ոչ տեսանելի օրգանը ու հետն էլ վնասում այն: Երբեմն նման գործողությունների պատճառով վնասվում է թմբկաթաղանթը:  Բանն այն է, որ լսանցքն  ունի  ծալքեր ու ոսկրի հատվածն էլ լսանցքի մոտ նեղանում է: Մաշկն ականջի ներսում շատ նուրբ է` 0,1 մմ, ուստի այն վնասելն առանձնապես դժվար  չէ անգամ բամբակյա փայտիկով: Բացի այդ, մեծ  է հավանականությունը, որ այդ փայտիկով ականջի ծծմբական  արտադրությունը, դուրս բերելու փոխարեն, ավելի խորը մղվի: Ի դեպ, ծծումբն ականջի խորքում չի առաջանում, այլ ամենասկզբում, գեղձերի աշխատանքի արդյունքում: Դա կեղտոտ գոյացություն չէ, ինչպես շատերին է թվում, այլ օրգանիզմի նորմալ գործունեության արգասիք, ինչպես և քթի խոռոչի լորձը, որը մազմզուկների հետ խոչընդոտում է  մանր իրերի, միջատների, փոշու, և վնասակար մանրէների  մուտքը ականջ: Եթե այն ձեզ չի անհանգստացնում, ապա հանգիստ թողեք ականջը` իր արտադրությամբ: Ականջը ինքնամաքրվող օրգան է: Բանն այն է, որ լսանցքի մաշկն անընդհատ աճում է թմբակաթաղանթից դեպի ելք: Աճում է այն դանդաղ, մոտավորապես` եղունգների նման: Ու դա հնարավորություն է տալիս լսանցքից դուրս բերելու այն ամենը ինչն օտար մարմին է համարվում: Օրգանիզմն ինքն իրեն մաքրում է` ազատվելով ամենայն ավելորդից:

Կարևոր է ականջը ջրից պաշտպանելը:  Հայտնի միջոց է մի ոտքի վրա թռչկոտելը` գլուխը խնդրահարույց ականջի կողմը թեքած ու բլթակը ներքև քաշելով:

Ինչո՞վ է վտանգավոր ջուրը: Իրականում դա մեծ վտանգ է, ինչն ականջաբորբի պատճառ կարող է լինել: Այդպես է զարգանում ցավով ուղեկցվող ականջի հիվանդությունը, որն օտիտ է կոչվում: Հետևաբար գուցե հակավոր է լողանալուց առաջ բամբակյա կամ հատուկ ականջակալները թաթախել ձեթով (զեյթունի) ու դրանցով խցել լսանցքը:

Իսկ հիվանդությունը կանխարգելելու համար հարկավոր է խուսափել խոնավությունից, միջանցիկ քամուց, բարձր ձայներից: Մի խանգարեք բնությանը, ու ականջները միշտ մաքուր ու առողջ կլինեն առանց մեր միջամտության:

Շատերն այնքան են տարվում ականջները մաքրելով, որ վնասում են թմբակաթաղանթը.  բամբակյա փայտիկներով ավելի ու ավելի խորն են ներթափանցում` փորձելով առավել մաքրության հասնել: Երբեմն էլ թմբակաթաղանթը վնասվում է մաքրման աշխատանքի ժամանակ հնչած հեռախոսազանգի, ձեռքերի դողի, բարձր ձայնի պատճառով:

Թմբկաթաղանթի վնասման վտանգը

Թմբկաթաղանթի վնասման մասին կարող է վկայել արյունը (մի փոքր), որից հետո վատանում է լսողությունը, ինչը կարող է քրոնիկ բնույթ ստանալ ու, ի վերջո, վատթարագույն դեպքում հանգեցնել լրիվ խլության:

Ընդհանրապես պե՞տք է ականջները մաքրել

Սովորաբար ծծումբն առաջանում է ինքնուրույն, ծամելու պրոցեսի կամ էլ խոսելու ընթացքում: Ծծմբի ինչ-որ քանակ հարկավոր է, որպեսզի ականջներում պահպանվի անհրաժեշտ միկրոֆլորան: Ուստի ինքնուրույն ականջները մաքրելու անհրաժեշտություն չկա:

Ի՞նչ է ծծումբն ու ինչի՞ համար է

Ծծբագեղձերը քրտնագեղձերի փոփոխված տեսակներ են, որոնք գտնվում են լսանցքի արտաքին մասում: Այն միանգամից մի քանի ֆունկցիա է կատարում, որոնցից հիմնականն ականջների պաշտպանությունն է: Մի կողմից` ծծումբը պաշտպանում է արտաքին ականջի լսանցքի մաշկը միկրովնասվածքներից: Բացի դրանից, ծծումը մանրէազերծող հատկություն ունի ու պաշտպանում է լսանցքի պատերը ցավածին մանրէների ներթափանցումից: Դրա քանակը խիստ անհատական է. կան մարդիկ, որոնց մոտ առատ ծծմբարտադրություն է լինում, և հակառակը: Մեկ խոսքով, անհանգստանալու բան չկա ո՛չ առատությունից, ո՛չ էլ թվացյալ պակասությունից: Գույնով այն նույնպես տարբերվում է. մուգ շագանակագույն, թանձր, պատերին կպած, լինում է նաև բավական բաց, չոր, երբեմն էլ` թերթիկների նման: Սակայն  երկու դեպքում էլ դրանք մարդու ֆիզիոլոգիական առանձնահատկություններով են պայմանավորված, ու չի կարելի այդ փաստը դիտարկել որպես հիվանդագին վիճակ:

Ինչին պետք է ուշադրություն դարձնել

Եթե երեխան հիվանդ է, ու նրա մոտ ուժեղ թունավորման ախտանշաններ են, ապա, իհարկե, նրա մոտ առատ քրտնարտադրության հետ նաև առատ ծծմբարտադրություն է  առաջանում: Այդպիսով օրգանիզմը դուրս է բերում տարբեր հիվանդածին նյութեր: Մի կարևոր հանգամանք. հիվանդության ժամանակ առատ ծծմբարտադրությունը  երբեմն շփոթվում է հիվանդագին վիճակի, բորբոքման  հետ: Այդ դեպքում պետք է դիմել քիթ-կոկորդ -ականջի բժշկին:

Ինչո՞վ է վտանգավոր ծծմբային խցանը

Առաջին հերթին դա վտանգավոր է ու տհաճ նրանով, որ լսողության վատացում է առաջացնում, ինչն ավելի է խորանում, երբ խոնավության (լողանալուց հետո) պատճառով խցանն ուռչում է ու լրիվ փակում լսանցքը:

Խցանի հեռացման ժամանակ այն  կարող է ավելի խոր գնալ` վնասելով թմբկաթաղանթը, որն էլ հետագայում կարող է միջին ականջի բորբոքման պատճառ լինել: Ուստի խցանից  ինքնուրույն ազատվել խորհուրդ չի տրվում: Կտրականապես: Հիմնականում դա հանգեցնում է վիճակի վատթարացման:

 Իսկ ի՞նչ կարելի է անել տանը, ինքնուրույն

Կարելի է փորձել խցանը փափկացնել կամ էլ լուծել: Դրա համար պետք է օգտագործել պատրաստի միջոցներ (դրանք չեն նշվում, քանի որ մինչև  օգտագործելն անպայման պետք է խորհրդակցեք բժշկի հետ): Իսկ ամենաճիշտ տարբերակը մասնագետի օգնությանը դիմելն է:

Ի դեպ, խցանի հեռացումը  րոպեների հարց է: Ուրեմն ինչո՞ւ հապաղել` աշխարհը նոր գույներով լսելու բավականությունը հետաձգելով:

Հետաքրքիր փաստեր

ԼՕՌ-ը ոչ միայն բժշկության բաժին է, որն ուսումնասիրում է  ականջի, քթի ու կոկորդի կառուցվածքն ու ֆունկցիան (հունարենից. λωρος թարգմանվում է` ժապավեն): Սրբապատկերագրության մեջ ԼՕՌ-ը կտորի լայն շերտ է` ժապավեն, որը զարդարված է մարգարիտներով ու թանկարժեք քարերով:

«Քիթը» ոչ միայն օրգան է, այլև  ռուսական գրական մրցանակ, որը հիմնադրվել է Միխայիլ Պրոխորովի բարեգործական հիմնադրամի կողմից:

Վիրաբույժ, բնախույզ, մանկավարժ, հասարակական գործիչ,  վիրաբուժության մեջ անատոմա-փորձարարական ուղղության հիմնադիր Ն. Ի. Պիրոգովը թունդ ծխող էր և մահացավ վերին ծնոտի քաղցկեղից:

ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը, որը Միացյալ Նահանգների անկախացման համար նշանակալի դեր է խաղացել, մահացել է  պարատոնզիլյա (հարնշիկային) այտուցից. այն ժամանակ բժշկությունն արդյունավետ միջոցներ դեռևս չուներ:

Փոփ արքա Մայքլ Ջեքսոնի առաջին պլաստիկ վիրահատությունը կատարվել է քթի վրա. նա այդ ժամանակ ընդամենը 26 տարեկան էր: Երկրորդ անգամ քիթը վիրահատելուց հետո այն պարզապես ընկավ, ու երգիչը ստիպված էր քթի պրոթեզ կրել: Ասում են, որ փոփ արքան թաղվել է առանց քթի. նրա երկրպագուներից մեկը գողացել է  պրոթեզը:

Բագրատիոնը շատ երկար քիթ է ունեցել, սակայն նա դրան հումորով է վերաբերվել: Երբ նրան տեղեկացրել են, թե ֆրանսիացիները  մեր քթի տակ են, նա պատասխանել է. «Նայած ում քթի: Եթե ձեր քթի մասին է, ուրեմն պետք է անհապաղ նահանջենք, իսկ եթե իմ քթի, ապա դեռ կհասցնենք ճաշել»:

Քթի վիրահատություն առաջին անգամ կատարվել է դեռևս 3000 տարի առաջ հին Հնդկաստանի, Արաբիայի ու Պարսկաստանի ժողովուրդների կողմից: Այն ժամանակներում քիթը կտրելը դավաճանության  պատժամիջոց էր, ու հաճախ էլ այն վերականգնում էին:

Ի դեպ, թվում է, թե բույրերի աշխարհը կանանց տարածքն է, սակայն, պարֆյումերիայի գլուխգործոցների հեղինակները տղամարդիկ են: Բանն այն է, որ կանանց հոտառությունը բնավորության նման փոփոխական է, ինչն ավելի սրվում է ձվազատման ժամանակ, իսկ նախադաշտանային շրջանում` «բթանում»:

Փռշտոցն անսովոր արագություն ունի` ավելի քան 160 կմ/ժամ արագություն:

Հին շումերները համոզված էին, որ մարդու իմաստությունը կենտրոնացված է ականջներում: Այդ է պատճառը, որ շումերական պատկերներում հաճախ մարդիկ մեծ ականջներ ունեն:

Մարդու ականջները, ավելի ճիշտ` ականջի բլթակներն աճում են ողջ կյանքում:

Մեր միջին ականջում է գտնվում է մեր մարմնի  ամենափոքր`  1 մմ-անոց մկանը:

Պարզվում է, որ մսոտ ու մեծ ականջները լավ առողջության նշան են:

Գիտնականները կարծում են, որ շատ ուտելու հետ լսողությունը վատանում է:

Ի դեպ, չինացի Լյու Չունգը, որը 995-ին նախարար էր, յուրաքանչյուր աչքում երկուական բիբ ուներ:

Բարձր ձայները, ասպիրինն ու սուրճը «ականջներում» ղողանջի պատճառ կարող են դառնալ:

Մեկ ժամ ականջակալներով երաժշտություն լսելը մեծացնում է ականջախեցու մանրէների քանակը 7 անգամ:

Դեռևս XV դարում Լեոնարդո դա Վինչին նկարել է կոնտակտային լինզաների նախատիպը:

Արթուր Կոնան Դոյլը մասնագիտությամբ ակնաբույժ էր:

Բեթհովենն արդեն խլացել էր,  երբ իր № 9 սիմֆոնիայի համար գրեց «Ներբող  բերկրանքին»-ը: Հիմա այն կատարում է Կոլումբիայից մի անսովոր նվագախումբ, որի անդամները  բացառապես լսողական խանգարումներով երեխաներ են:

Մեր երկրում այս պահին իմունային հիվանդությունների հետ կապված լուրջ խնդիրներ չկան

311012.4Ապրիլի 23-ը իմունականխարգելման միջազգային օրն է: Այսօր այս թեմայով «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ զրուցեց ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Մասնագետի պնդմամբ` մեր երկրում այս պահին իմունային հիվանդությունների հետ կապված լուրջ խնդիրներ չկան:
Գայանե Սահակյանը խոսեց առանձին հիվանդությունների մասին` հատկապես դիֆտերիայի, կարմրուկի, կարմրախտի, հիպոտիտ Բ-ի: Մասնագետի պնդմամբ հատկապես պատվաստումներկի շնորհիվ շուրջ տասը տարի է հնարավոր է դարձել դիֆտերիայից անբողջական խուսափումը, թեկուզ այս հիվանդության տարածման վտանգը կա մշտապես:
«1, 2, 6 տարեկան երեխաները պետք է պարտադիր ստանան դիֆտերիայի և փայտացման դեմ պատվաստում», – ասաց մասնագետը և հավելեց. «Այս տարիքային խմբերում մեծ մասնակցություն ունենք: Երեխաների 95 տոկոսը ստանում են իրենց պատվաստումները: Մնացած 5 տոկոսի մեջ մտնում են թե երկրից բացակայողները, թե բժշկական հակացուցումները»:
Խոսելով կարմրուկ, կարմրախտ շփումային մեծ տարածում ունեցող հիվանդությունների մասին` Գայանե Սահակյանը հիշեց 2006-ի աղմկահարույց զանգվածային պատվաստումները: «Լրատվամիջոցները այդ ժամանակ բողոքեցին: Բայց պետք է ասեմ, որ դա արդարացված որոշում էր, քանի որ հիվանդությունների վերջին մեծ բռնկումը 2004-ին էր եղել: Հաջորդ բռնկումը սպասվում էր 2010-2012-ին: Այդ կանխատեսումն էր պատճառը, որ զանգվածային պատվաստումներ կատարվեցին 2006-ին: Սրա շնորհիվ է, որ համաճարակային վիճակը այսօր լարված չէ: Մեր հարևան Թուրքիայում և Վրաստանում համաճարակային իրավիճակ է: Այնտեղ արդեն մահացության դեպքեր կան, իսկ մեզ հաձողվում է խուսափել դրանից»,-նշեց մասնագետը:
Պատվաստումները տնտեսապես ևս նախընտրելի են, քան հիվադությունների բուժումը: Պատվաստումների շնորհիվ է նաև, որ Հիպոտիտ Բ-ի դեպք վերջին 6 տարում առհասարակ չի գրանցվել և, առհասարակ, վերջին տարիներին իմունային հիվանդությունները 100 անգամով նվազել են:

Կիսաշրջազգեստը գերազանց հագուստ է տղամարդկանց համար

ol3001366630965 (1)Շոտլանդիայի մասնագետները հայտարարել են, որ այդ պետության համար ավանդական կիսաշրջազգեստ-կիլտն ավելի օգուտ է տղամարդու առողջությանը, քան սեղմող ու նեղող տաբատը:

Մասնավորապես, նրանք նշում են, որ կիլտերն էականորեն բարելավում են տղամարդու   երեխածնության ֆունկցիան, քանի որ ամորձիներն անընդհատ  “օդափոխության”շնորհիվ չեն տուժում  գերտաքացումից ու արդյունքում  բարձրորակ սերմնահեղուկ է մշակվում:

Հայտնի է, որ   արական ձվարանները որակյալ սերմնահեղուկ են մշակում այն դեպքում, եթե դրանց ջերմությունը 30-ով պակաս է ողջ օրգանիզմի ջերմությունից: Տաբատում  դա գործնականում անհնար է, իսկ կիսաշրջազգեստը դրա համար պարզապես անփոխարինելի տարբերակ է: Գուցե կիպ սպիտակեղենն ու տաբատներն են մեղավոր, որ արևմուտքի երկրներում տղամարդիկ հաճախ են կանգնում երեխա չունենալու խնդրի առջև:

 

Վարչապետին են ներկայացվել լսողական սարքերի իմպլանտացիայի կենտրոնի գործունեության արդյունքները

10349_am_3Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է բժշկական գիտությունների դոկտոր Ակիրա Իշիյամաին և Armenian International Medical Found-ի ղեկավար Սալբի Ագարակյանին: Վերջիններիս աջակցությամբ 2004 թվականից Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում ստեղծված Կոխլեար իմպլանտացիայի կենտրոնում իրականացվում է լսողական սարքերի իմպլանտացիայի ծրագիրը:

Մասնագետները վարչապետին են ներկայացրել ծրագրի արդյունքները և շնորհակալություն հայտնել ծրագրի նկատմամբ հետևողական ուշադրություն ցուցաբերելու համար: Նշվել է, որ այս ընթացքում «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվել է Կոխլեար իմպլանտացիայի վեց տասնայակից ավելի վիրահատություն և ոչ մի բացասական արդյունք չի գրանցվել:
Տիգրան Սարգսյանն իր աջակցությունն է հայտնել ծրագրի հետագա ընթացքին և կարևորել նման բարդ վիրահատությունների իրականացման գործում հայ մասնագետների վերապատրաստումը:

***
Կոխլեար իմպլանտացիայի վիրահատությունը ողջ աշխարհում բժշկական թանկարժեք միջամտություն է համարվում իմպլանտի բարձր գնի պատճառով:
Մինչև 2008 թվականը մեր երկրում համապատասխան իմպլանտը ձեռք էր բերվում միայն բարեգործական միջոցների շնորհիվ, 2008 թ.-ից Կոխլեար իմպլանտացիայի վիրահատություններ են կատարվել նաև պետական պատվերի շրջանակներում:
Կարևորելով այս ծրագիրը` 2008 թ.-ից ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այն սահմանել է որպես տարածաշրջանային բացառիկ ծրագիր, նկատի ունենալով, որ վիրահատությունները 100 տոկոսանոց արդյունք են ունենում:
Ծրագիրը նյութական օժանդակություն է ստանում ՀՀ կառավարության, Կալիֆոռնիայի հայ համայնքի և տարբեր բարեգործների կողմից:
Վիճակագրության համաձայն` աշխարհում յուրաքանչյուր 1000-րդ երեխան առանց լսողության է ծնվում և երկուսը կամ երեքը խլություն են ձեռք բերում կյանքի առաջին երկու տարիների ընթացքում:

Բազուկը կփրկի հիպերտոնիայից

բազուկԲազուկը հրաշալի դեղամիջոց է հիպերտոնիայի դեմ. նման բացահայտում են կատարել բրիտանացի գիտնականները: Բազուկի մեկ բաժակ հյութը իջեցնում է ճնշումը 10 կետով: Այն լայնացնում է արյունատար անոթները, լավացնում արյան շրջանառությունը: Ազդեցությունը զգալի է ընդունելուց արդեն երեք ժամ անց:

Կարո՞ղ է արդյոք սովորական ջուրը բուժել

ջուրԳուցե շատերը մտածեն, որ այն միայն ծարավը հագեցնելու ու կերակուր պատրաստելու համար է:

Մարդու օրգանիզմը բազմադարյան  էվոլյուցիայի պատմության ընթացքում հարմարվել է ծարավը բնական ջրով հագեցնելուն: Այն հեշտությամբ թափանցում է բոլոր բջիջներն ու ակտիվ մասնակցում օրգանիզմի կենսագործունեությանը: Իսկ ի՞նչ ենք սիրում խմել. թեյ սուրճ, լիմոնադ, հյութ (ջերմամշակումից հետո), գարեջուր, ալկոհոլ` տարբեր տարբերակներով, ու համոզված ենք, որ դրանք լրիվ բավարար են ծարավը հագեցնելու, օրգանիզմի  տոնուսը բարձրացնելու համար:

Մի՞թե: Իրականում  ջուրն անփոխարինելի է: Ասենք, օգտագործել ենք  100 գ օղի. դրա մեջ 40%  ալկոհոլ է, 60%-ը` ջուր: Այդ 100 գրամը ծարավ չի հագեցնում, որովհետև սպիրտը ջրազրկող հատկություն ունի, այն բջիջներից դուրս է բերում ջուրը:

Երկրորդ օրինակը. մարդը  նավաբեկության հետևանքով ծովում է հայտնվել, ու քաղցրահամ ջուր չկա: Նա փորձում է ծովի ջրով հագեցնել ծարավը: Ծովի ջրում լուծված աղը փակում է բջիջ ներթափանցող ջրի մուտքը: Մարդու օրգանիզմն էլ ավելի է ջրազրկվում: Ի վերջո, մարդը մահանում է, եթե օգնություն ժամանակին չցուցաբերվի: Իսկ այն ըմպելիքները, որոնք շաքար են պարունակում, նույնպես հանգեցնում են օրգանիզմի ջրազրկման: Ջուրն օրգանիզմում  մասնակցում է   բջիջներում ու հյուսվածքներում կատարվող կենսաքիմիական փոխազդեցություններին: Ջուրը  նյութերի մեծամասնության համար լավ լուծիչ է, ու այն ակտիվորեն մասնակցում է  շատ ֆիզիոլոգիական պրոցեսների էներգաապահովմանը:

Աղ, շաքար և ալկոհոլ պարունակող ըմպելիքների անընդհատ օգտագործման հետևանքով տեղի է ունենում բջիջների ջրազրկում:

Բարեբախտաբար, մեր օրգանիզմում  ջրազրկման դեմ գործում  է կարճաժամկետ վթարային պաշտպանություն: Եթե այն առաջանում է ինչ-ինչ պրոցեսների հետևանքով, ապա օրգանիզմը հիստամին է մշակում: Այն օգնում է  ջրի պակասի դեպքում: Ինչպե՞ս է այն աշխատում: Հիստամինն արգելափակում է ջրի կորուստը թոքերի միջոցով, բրոնխները լցնելով լորձով, որպեսզի դրանք չչորանան: Հիստամինը խթանում է  ստամոքսահյութի արտադրությունը, որպեսզի սնունդը արագ մարսվի ջրի սղության պայմաններում: Այդ ունակության շնորհիվ տեղի է ունենում ջրի բաշխում երկրորդական օրգաններից: Երկրորդական են համարվում հոդերը, մաշկը, հաստ աղիքը: Նման վերաբաշխումը լրիվ բավականացնում է, որ ժամանակավոր ջրազրկմանն օրգանիզմը դիմանա:

Իսկ օրգանիզմի ջրազրկման մասին հուշում է, ասենք`  բերանի  չորությունը: Դրան հաջորդում է  օրգանիզմի տարբեր մասերում առաջացող  ցավը կամ էլ քրոնիկ հիվանդությունների սրացումը, որոնք միշտ չէ, որ առնչություն ունեն ջրազրկման հետ: Ոմանք ծարավի զգացումը քաղց են կարծում: Մարդիկ ջրի պակասը լրացնում են ուտելիքի միջոցով: Նման դեպքերում է, որ մեկ բաժակ ջուրը վանում է քաղցի զգացումը:

 

Եթե ունեք քրոնիկ հիվանդություն, ապա  ոչինչ չի խանգարի, որ փորձեք  ջրով ձեր վիճակը մեղմել: Դրա համար կարելի է հրաժարվել բոլոր ըմպելիքներից ու խմել միայն ջուր  ուտելուց կես ժամ առաջ և ուտելուց 2 ժամ հետո: Ամենօրյա ջրի չափաբաժինը պետք է կազմի 6-8 բաժակ: Եվ հետևեք զուգարան գնալու հաճախությանը, մեզի գույնին: Եթե  մեզը բաց  գույն ունի, ապա անհանգստանալու պատճառ չկա, իսկ եթե  գույնը մուգ նարնջագույն է կամ շագանակագույն, ապա դիմեք մասնագետին: Մաքուր ջրով բուժելու բազմամյա փորձը դրական արդյունքներ է տալիս, սակայն այն շաբաթներ է տևում: Այնուամենայնիվ, եթե զգաք  վիճակի բարելավում, ապա դա նշանակում է, որ ձեր հիվանդության պատճառը ջրի դեֆիցտն է: Եթե կան ըմպելիքներ, որոնցից այնուամենայնիվ չեք կարողանում հրաժարվել, ապա ձեզ ոչ ոք չի արգելում դրանք խմել:

Հիշեք, որ ջրազրկող ըմպելիքներն օգտագործելուց հետո հարկավոր է այդ դեֆիցիտը լրացնել մաքուր ջրով: Ուրեմն հարկավոր է հիշել, որ կան ըմպելիքներ, որոնք ջրազրկում են օրգանիզմը: Որևիցե հիվանդության ախտանշանների հայտնվելուն զուգընթաց,պետք է վերանայել օրվա սննդակարգն ու  օրական մի քանի բաժակ պարզ ջուր ավելացնել սննդաբաժնին, ինչը կօգնի վերացնելու անհանգստության պատճառը:

Թեյ. պատրաստման և օգտագործման ճիշտ ձևը

թեյԵթե սիրում եք թեյ, ուրեմն անպայման պետք է իմանաք, թե ինչպես պետք է այն պատրաստել ու օգտագործել, որ օգուտ տա, ոչ թե վնաս: Մեզանից ոմանք սխալներ են անում` փորձելով համեղ թեյ պատրաստել: Թվում է, թե թեյ պատրաստելը հասարակ բան է, ու հարկ չկա հետևել ինչ-որ կանոնների:

Այո, իսկապես էլ թեյն օգտակար է: Սև և կանաչ թեյերը պարունակում են հակաօքսիդանտներ` կատեխիններ: Դրանք  օրգանիզմը պաշտպանում են ազատ ռադիկալներից` անկայուն մոլեկուլներից, որոնք հարձակվում են բջիջների վրա, վնասում կարևոր միացությունները: Թեյի բաղադրության հակաօքսիդանտները խոչընդոտում են ազատ ռադիկալների քայքայիչ գործունեությունը և հաղթանակում այդ պայքարում:

Սակայն թեյն օգուտից բացի կարող է նաև վնասել, եթե այն ճիշտ չպատրաստենք ու օգտագործենք: Չինաստանի թեյի հնագույն մշակույթում խոսվում է  սխալ օգտագործման պարագայում դրա վնասների մասին: Այն շարադրված է 10 արգելքի ձևով:

Չի կարելի թեյ խմել  դատարկ ստամոքսին: Չինացիներն ասում են, որ եթե դատարկ ստամոքսին թեյ խմեք, ապա այն, ընկնելով օրգանիզմ, իր սառը բնույթով կարող է սառեցնել ստամոքսն ու փայծաղը, ինչը նման է «տուն գայլի ներխուժմանը»:

Չի կարելի եռման թեյ խմել, քանի որ դա կարող է գրգռել կոկորդը, կերակրափողն ու ստամոքսը: Եթե եռման թեյ ու կերակուր օգտագործելը երկարաձգվի, ապա թվարկված օրգաններում հիվանդագին փոփոխություններ կառաջանան: Այդ խնդրով զբաղվող բժիշկներն ասում են, որ թեյի ջերմությունը չպիտի գերազանցի 550 – ը:

Չի կարելի նաև սառը թեյ խմել: Եթե տաք կամ գոլ թեյն օրգանիզմը թարմացնում է, պայծառացնում գիտակցությունը, տեսողությունը սրում, աչքերը «բացում», ապա սառը թեյը տհաճ  ազդեցություն է ունենում:

Օրգանիզմում սառնություն է առաջանում, ու լորձ է կուտակվում:

Շատ թունդ թեյ նույնպես չի կարելի օգտագործել: Տանինի մեծ խտությունն ու կոֆեինը կարող են անքնություն ու գլխացավ առաջացնել:

Չի կարելի թեյը երկար եփել: Եթե թեյի գույնը չափազանց երկար է թրմվում, ապա եթերայուղերն ու բազմաֆենոլները սկսում են «ինքնակամ» օքսիդանալ, թեյը կորցնում է  թափանցիկությունը, համային  որակներն ու բույրը: С և P վիտամինների օքսիդացման հետևանքով նվազում է բուժական նշանակությունը : Բացի այդ,  եթե թեյը երկար ժամանակ գտնվում  է տաքության մեջ, ապա վերածվում է մանրէների բազմացման  նպաստավոր միջավայրի:

Չի կարելի թեյը մի քանի անգամ թրմել: Սովորաբար 2-3-րդ անգամ  օգտագործելու  դեպքում թեյախոտն արդեն բավարար քանակությամբ օգտակար նյութեր չի պարունակում:

Կատարվել է փորձ ու ստուգվել թեյի որակն ամեն եփելիս. առաջին անգամ թեյախոտից եփուկն  օգտակար նյութերի գրեթե կեսն իր մեջ է առնում, երկրորդ անգամ` 35%-ը, երրորդ անգամ` 10%-ից պակաս: Իսկ եթե այն օգտագործվում է 4 և ավելի անգամ, ապա թեյից մնում են միայն վտանգավոր բաղադրիչները, քանի որ դրանք ամենավերջում են «հանձնվում»:

Ուտելուց  անմիջապես առաջ չի կարելի թեյ խմել, քանի որ դրանից թուքն ավելի կջրիկանա: Դրանից ճաշն անհամ կթվա, ինչպես նաև տեղի կունենա մարսողական օրգանների կողմից պրոտեինի յուրացման նվազում: Իսկ եթե իսկույն թեյ խմելու պահանջ  ունեք, ապա խմեք ուտելուց գոնե կես ժամ առաջ:

 Անմիջապես ուտելուց հետո նույնպես չի կարելի թեյ խմել, քանի որ ցանկացած ըմպելիք, այդ թվում` թեյը, անմիջապես ուտելուց հետո հանգեցնում է  ստամոքսահյութի խտության նվազման ու ամբողջ մարսողական համակարգի աշխատանքի դանդաղեցման: Եթե կամենում եք անուշաբույր թեյ վայելել, ապա միայն մեկ ժամ անց:

Թեյով չի կարելի դեղ խմել: Թեյի մեջ լուծվող դաբաղանյութերը տրոհվելով տանին են անջատում և դժվարացնում  յուրացումը: Դրա համար էլ ասում են, որ թեյը քայքայում է դեղը:

Երեկվա  կամ նախորդ օրվա  թեյը նույնպես վտանգավոր է, քանի որ ոչ միայն վիտամիններից զուրկ է, այլև մանրէների բազմացման համար  գերազանց միջավայր:

Իսկ եթե այդ թեյը  դեռևս չի փչացել, ապա այն կարելի է կրկին օգտագործել  բուժական, սակայն արտաքին կիրառման  նպատակով: Մեկ օրվա հնություն ունեցող թեյը  հարուստ է տարբեր թթուներով ու ֆտորով: Այդ միջոցը կտրում է մազանոթներից արյունահոսությունը: Այն հարմար է բերանը ողողելու, բերանի խոռոչի, լեզվի ցավը մեղմելու և արյունահոսող լնդերը բուժելու համար: Դրանով կարելի է տրորել մաշկի վնասված ու բորբոքված հատվածները: Նախորդ օրվա թեյով լվանալով աչքերը` կարելի է մեղմել ծակծկոցը,  տհաճ զգացողությունը, իսկ բերանն առավոտյան ատամները մաքրելուց առաջ և  ուտելուց հետո ողողելը թարմության զգացում կպատճառի: Ի դեպ, փոքրիկների ատամնացավի դեպքում ևս առաջարկվում է թեյի թուրմով ողողում կատարել: Այն, ցավազրկելուց բացի, ամրացնում է ատամները:

 

Գետնախնձոր կամ գետնատանձ

գետնախնձորԳետնախնձորը մեզանում այնքան էլ վաղուց չի հայտնի: Շատերը գուցե երբեք էլ դրա համը տեսած չլինեն: Իրականում այն  հանիրավի թերագնահատված, ոմանց համար էլ  մերժված բանջարեղեն է:

Չնայած  անվանն ու կարտոֆիլի հետ հաճախակի համեմատությանը` արտաքին ընդհանրության պատճառով , այս բանջարեղենն արևածաղկի ընտանիքից է, որի մասին հուշում է թերևս միայն վերգետնյա փրերի նմանությունը:

Գետնախնձորի հայրենիքը Հյուսիսային Ամերիկան  է, որտեղ մինչ օրս էլ հանդիպում է այս բույսի վայրի տեսակը: Այս աշխարհամասից է այն սկսել իր «ուղևորությունը» դեպի Եվրոպա: Ճանապարհորդ Սեմյուել դը Շամլայնը գետնախնձոր ուղարկեց  Ֆրանսիա 1605-ին: Այստեղ է, որ տոպինամբուրը (հնդկացիների լեզվով` արևարմատ, բառն առաջացել է բրազիլական հնդկացիների բազմաթիվ համայնքներից մեկի` տուպինաբայի անունով)) ստացավ  գետնատանձ  անունը, որով  էլ XVIII դարում հասավ Ռուսաստան: Իսկ երուսաղեմյան արտիճուկ անունը գետնախնձորը ստացել է Անգլիայում: Պատերազմական սովի ժամանակ, երբ դժվար էր անգամ կարտոֆիլ ճարել, գետնախնձորն ու բազուկը եվրոպացիներին օգնեցին ապրել: Կուշտ տարիներին մոռացված արմատապտուղը հիմա կրկին իր դիրքերն է ամրապնդում, մանավանդ` Ֆրանսիայում: Ու դրան մեծապես նպաստում են խոհարարները, որոնք նորանոր բաղադրատոմսեր են առաջարկում: Մեր օրերում այդ բանջարեղենն աճեցվում է մոլորակի տարբեր անկյուններում, սակայն այն գյուղատնտեսական արժեքավոր մշակաբույս այդպես էլ չդարձավ`  երկարատև պահպանելու դժվարության պատճառով: Գետնախնձորն աճեցնում են նրանք, ովքեր գիտեն դրա իսկական արժեքը:

Գետնախնձոր արմատապտուղն օգտագործվում է սննդի մեջ, իսկ փրերը` որպես սիլոս: Բացի այդ, այն արժեքավոր հումք է  սպիրտի, ֆրուկտոզայի ստացման համար, իսկ հաճախ էլ ցելյուլոզայի արտադրության մեջ է կիրառվում:

Կարտոֆիլի նման, այն ևս օգտագործվում է  տապակած, խաշած, ինչպես նաև հում վիճակում, դրանից պատրաստում են ապուր, խյուս ու աղցան, իսկ Ամերիկայում  գետնախնձորի չոր  պալարներից պատրաստում են դիետիկ սուրճ:

Պեկտինային նյութերի շնորհիվ այն կիրառվում է դոնդող, մարմելադ, ջեմ ու դիետիկ սնունդ պատրաստելու համար:

Գետնախնձորի բաղադրությունը (100 գ)

Ջուր-81 գ, սպիտակուցներ (3գ), ածխաջրեր (15 գ), բջջանք (0,8գ), պեկտիններ, մոխիր-1,1գ,

վիտամիններ.  В1 (թիամին) – 0.24 մգ

վիտամին В1 (ռիբոֆլավին) – 0.5 մգ

նիացին (վիտամին  В3 կամ վիտամին  РР) – 0.3 մգ

վիտամին В5  – 0.1 մգ

վիտամին В6 (պիրիդոքսին) – 0.03 մգ

ֆոլիաթթու (վիտամին В9) – մկգ

վիտամին С (ասկորբինաթթու) – 20 մգ

հանքանյութեր

կալիում – 280 մգ

կալցիում – 16 մգ

մագնեզիում – 6 մգ

նատրիում – 3.4 մգ

երկաթ – 2.0 մգ

կալորիականությունը. 100գ-ում` 74 կկալ:

Գետնախնձորի քիմիական բաղադրությունը բարերար ազդեցություն է ունենում մարսողական օրգան-համակարգի հիվանդությունների զարգացման բոլոր փուլերում, ինչը հաստատվել է տարբեր տարիներին իրարից անկախ կատարված մի շարք հետազոտություններով:

Առաջին հերթին ինուլինը բացառիկ սորբենտի դեր է կատարում, որը կարող է  կապակցել ու օրգանիզմից դուրս բերել սննդի հետ  աղիքներում հայտնված կամ մարսողության ընթացքում առաջացած մեծ քանակությամբ թունավոր նյութեր: Բացի այդ, ինուլինը խթանում է ստամոքսաղիքային տրակտի շարժողական ակտիվությունը:

Շատ կարևոր է հետևյալը. գետնախնձորը հրաշալի միջոց է  ստամոքսաղիքային տրակտի քրոնիկ  հիվանդությունների սրացման դեպքում (աշնանը, գարնանը): Օգնում է սթրեսային իրավիճակներում, վարակիչ հիվանդությունների ժամանակ:

Գլյուկոզայի յուրացմանը նպաստելով` ապահովում է էներգետիկ նյութափոխանակություն, ինչն էլ իր հերթին նպաստում է սպիտակուցի, խոլեստերինի, լեղաթթուների սինթեզին:

Գետնախնձորը պաշտպանում է լյարդը հիվանդածին մանրէներից: Ի դեպ, այն, ի տարբերություն բազմաթիվ դեղամիջոցների, հակացուցված չէ լյարդի հիվանդությունների մեծամասնության ժամանակ, սակայն  կարող է վնասել օրգանիզմը անհատական անընկալության դեպքում: Մեծաքանակ բջջանքն ու ինուլինը կարող են հանգեցնել աղեստամոքսային տրակտում գազառաջացման, ուստի նրանք, ովքեր ունեն նման խնդիր, լավ կլինի` չչարաշահեն հում գետնախնձորի կիրառումը:

Վիտամիններով ու հանքանյութերով հարուստ գետնախնձորն օգտակար բաջարեղեն է, այն խորհուրդ է տրվում շաքարախտի դեպքում:  Դրանից ստացվում են աղցաններ, խյուս, ապուր:

Իսկ ով փորձել է, ապա գիտի գետնախնձորի համը. հում բանջարեղենն ինչ-որ չափով ընկույզ է հիշեցնում: Թարմ պալարներն օգտագործվում են նաև աղցաններում: Այն կարելի է եփել և ընդհանրապես պատրաստել ինչպես կարտոֆիլը: Ջերմամշակման արդյունքում այն ավելի հագեցած համ է ձեռք բերում: Գետնախնձորը կարելի է նաև չորացնել ու դրանից ալյուր ստանալ, որն անգամ երկար պահելուց հետո էլ չի կորցնում օգտակար հատկությունները: Գետնախնձորն օգտագործում են նաև թթուների  ու մարինադների մեջ: Իսկ Գերմանիայում գետնախնձորից գարեջուր են պատրաստում:

Օգտագործելուց առաջ հարկավոր է պարզապես շատ լավ լվանալ, իսկ կեղևահանել պետք չէ, քանի որ դրա մեջ շատ օգտակար նյութեր կան:

Տաք աղցան

Գետնախնձորը կտրատել 3 մմ հաստությամբ օղակներով, նույն ձևով կտրատել նաև կարմիր սոխը: Երկու բաղադրիչները միասին տապակել ձեթով (ցանկալի է` ձիթապտղի), ու վերջին պահին մի քանի պճեղ սխտոր ճզմել և համեմել աղով ու պղպեղով: Գազօջախն անջատել, ապա վրան լիմոնի հյութ ցողել ու կանաչի ցանել: Այս աղցանը մատուցվում է տաք վիճակում:

Ինհալացիա

ինհալացիաՍովորաբար ընդունված է մրսածության ու վարակների սեզոն համարել աշունը, սակայն այս տարի գրիպը դեռ  իր անելիքն անում է,  ու արդեն   գիտենք, որ եթե անգամ հիվանդությունը նահանջել է, հազը դեռ երկար շարունակում է տանջել:

Ի՞նչ է ինհալացիան

Պարզ խոսքով` ինհալացիան դեղերի մուտքն է օրգանիզմ շնչուղիներով: Ինհալացիան դեղամիջոցնեի ազդեցության ժամանակն էականորեն կրճատում է:

Դրա համար հարկավոր է  եռացրած ջրին ավելացնել բուժիչ խոտաբույսեր, ծաղիկներ, եթերայուղեր, որոնցից անջատվող գոլորշին ներշնչվում է:

Հարբուխի դեպքում բավարար է միայն քթով գոլորշին ներշնչելը: Դրա համար նախապատրաստած լուծույթը լցվում է թեյնիկի մեջ, թղթից ձագար է պատրաստվում, որի միջոցով էլ  յուրաքանչյուր քթանցքով հարկավոր է ներշնչել լուծույթից անջատվող  գոլորշին:

Հազի դեպքում  դեղը լցվում է տաք ջրով լի թասն, ու գլուխը ծածկելով խավավոր սրբիչով` ներշնչվում է թասից անջատվող գոլորշին:

Եթե խեղդում է հազը, ապա կօգնի հետևյալ միջոցը. հավասար քանակությամբ վերցնել եղինջի, եղեսպակի (շալֆեյ), նիվենու (էվկալիպտ), լորենու չոր հումք և դրա վրա ավելացնել եռման ջուր, թրմել 10 րոպե ու սկսել բուժումը: Այս միջոցն օգնում է խորխի անջատմանն ու բորբոքային վիճակի վերացմանը:

Չոր հազի դեպքում, երբ խորխը դժվարությամբ է պոկվում, հրաշալի է օգնում սոդայով ինհալացիան: Այդ նպատակով մեկ լ ջրին ավելացվում է 2 ճաշի գդալ կերակրի սոդա, ու 10 րոպե ներշնչվում է այդ գոլորշին: Այս միջոցը ջրիկացնում է խորխը և այն դուրս բերում բրոնխներից:

Ասեղնատերև սոճի. կարելի է օգտագործել նաև սոճու եթերայուղը, փշերը: Դրա համար հարկավոր է սոճու փշերի վրա երեկոյան սառը ջուր լցնել, իսկ հաջորդ օրը  եռացնել ու ինհալացիա անել այդ եփուկով:

Իսկ ամենադյուրին միջոցը թերևս խաշած կարտոֆիլն է` կեղևով: Կարտոֆիլը պետք է խաշել, ապա ջուրը թափել ու կարտոֆիլից անջատվող գոլորշին ներշնչել:

Հարբուխի դեպքում ինհալացիան օգնում է բացել շնչուղիները: Ահա մի բաղադրատոմս. մեկ լ եռման ջրին ավելացնել 1 թ/գդալ մանրացրած սոխ ու սխտոր ու մի քանի կաթիլ յոդ: Պրոցեսը պետք է 10 րոպե տևի: Սոխի ու սխտորի օգտակար  հատկությունները եռման ջրի ազդեցությամբ լրիվ բացվում են: Այս միջոցը մանրէասպան է, վերացնում է այտուցն ու կարգավորում լորձաթաղանթի վիճակը:

Տնային պայմաններում ինհալացիայի մի քանի կանոն

Ինհալացիա անում են ուտելուց  առնվազն 1,5 ժամ հետո:

Հետևեք, որ եռման ջուրն այրվածքներ չառաջացնի (հատկապես երեխաների բուժման ժամանակ):

Պրոցեդուրայից հետո  ճիշտ է գոնե 40 րոպե պառկել հանգստանալը, ընդ որում, կոկորդը չլարելու համար չի կարելի խոսել:

Ինհալացիա չի կարելի անել բարձր ջերմության ու քթից արյունահոսության ժամանակ:

 

Գետնախնձոր կամ գետնատանձ

Գետնախնձորը մեզանում այնքան էլ վաղուց չի հայտնի: Շատերը գուցե երբեք էլ դրա համը տեսած չլինեն: Իրականում այն  հանիրավի թերագնահատված, ոմանց համար էլ  մերժված բանջարեղեն է:

Չնայած  անվանն ու կարտոֆիլի հետ հաճախակի համեմատությանը` արտաքին ընդհանրության պատճառով , այս բանջարեղենն արևածաղկի ընտանիքից է, որի մասին հուշում է թերևս միայն վերգետնյա փրերի նմանությունը:

Գետնախնձորի հայրենիքը Հյուսիսային Ամերիկան  է, որտեղ մինչ օրս էլ հանդիպում է այս բույսի վայրի տեսակը: Այս աշխարհամասից է այն սկսել իր «ուղևորությունը» դեպի Եվրոպա: Ճանապարհորդ Սեմյուել դը Շամլայնը գետնախնձոր ուղարկեց  Ֆրանսիա 1605-ին: Այստեղ է, որ տոպինամբուրը (հնդկացիների լեզվով` արևարմատ, բառն առաջացել է բրազիլական հնդկացիների բազմաթիվ համայնքներից մեկի` տուպինաբայի անունով)) ստացավ  գետնատանձ  անունը, որով  էլ XVIII դարում հասավ Ռուսաստան: Իսկ երուսաղեմյան արտիճուկ անունը գետնախնձորը ստացել է Անգլիայում: Պատերազմական սովի ժամանակ, երբ դժվար էր անգամ կարտոֆիլ ճարել, գետնախնձորն ու բազուկը եվրոպացիներին օգնեցին ապրել: Կուշտ տարիներին մոռացված արմատապտուղը հիմա կրկին իր դիրքերն է ամրապնդում, մանավանդ` Ֆրանսիայում: Ու դրան մեծապես նպաստում են խոհարարները, որոնք նորանոր բաղադրատոմսեր են առաջարկում: Մեր օրերում այդ բանջարեղենն աճեցվում է մոլորակի տարբեր անկյուններում, սակայն այն գյուղատնտեսական արժեքավոր մշակաբույս այդպես էլ չդարձավ`  երկարատև պահպանելու դժվարության պատճառով: Գետնախնձորն աճեցնում են նրանք, ովքեր գիտեն դրա իսկական արժեքը:

Գետնախնձոր արմատապտուղն օգտագործվում է սննդի մեջ, իսկ փրերը` որպես սիլոս: Բացի այդ, այն արժեքավոր հումք է  սպիրտի, ֆրուկտոզայի ստացման համար, իսկ հաճախ էլ ցելյուլոզայի արտադրության մեջ է կիրառվում:

Կարտոֆիլի նման, այն ևս օգտագործվում է  տապակած, խաշած, ինչպես նաև հում վիճակում, դրանից պատրաստում են ապուր, խյուս ու աղցան, իսկ Ամերիկայում  գետնախնձորի չոր  պալարներից պատրաստում են դիետիկ սուրճ:

Պեկտինային նյութերի շնորհիվ այն կիրառվում է դոնդող, մարմելադ, ջեմ ու դիետիկ սնունդ պատրաստելու համար:

Գետնախնձորի բաղադրությունը (100 գ)

Ջուր-81 գ, սպիտակուցներ (3գ), ածխաջրեր (15 գ), բջջանք (0,8գ), պեկտիններ, մոխիր-1,1գ,

վիտամիններ.  В1 (թիամին) – 0.24 մգ

վիտամին В1 (ռիբոֆլավին) – 0.5 մգ

նիացին (վիտամին  В3 կամ վիտամին  РР) – 0.3 մգ

վիտամին В5  – 0.1 մգ

վիտամին В6 (պիրիդոքսին) – 0.03 մգ

ֆոլիաթթու (վիտամին В9) – մկգ

վիտամին С (ասկորբինաթթու) – 20 մգ

հանքանյութեր

կալիում – 280 մգ

կալցիում – 16 մգ

մագնեզիում – 6 մգ

նատրիում – 3.4 մգ

երկաթ – 2.0 մգ

կալորիականությունը. 100գ-ում` 74 կկալ:

Գետնախնձորի քիմիական բաղադրությունը բարերար ազդեցություն է ունենում մարսողական օրգան-համակարգի հիվանդությունների զարգացման բոլոր փուլերում, ինչը հաստատվել է տարբեր տարիներին իրարից անկախ կատարված մի շարք հետազոտություններով:

Առաջին հերթին ինուլինը բացառիկ սորբենտի դեր է կատարում, որը կարող է  կապակցել ու օրգանիզմից դուրս բերել սննդի հետ  աղիքներում հայտնված կամ մարսողության ընթացքում առաջացած մեծ քանակությամբ թունավոր նյութեր: Բացի այդ, ինուլինը խթանում է ստամոքսաղիքային տրակտի շարժողական ակտիվությունը:

Շատ կարևոր է հետևյալը. գետնախնձորը հրաշալի միջոց է  ստամոքսաղիքային տրակտի քրոնիկ  հիվանդությունների սրացման դեպքում (աշնանը, գարնանը): Օգնում է սթրեսային իրավիճակներում, վարակիչ հիվանդությունների ժամանակ:

Գլյուկոզայի յուրացմանը նպաստելով` ապահովում է էներգետիկ նյութափոխանակություն, ինչն էլ իր հերթին նպաստում է սպիտակուցի, խոլեստերինի, լեղաթթուների սինթեզին:

Գետնախնձորը պաշտպանում է լյարդը հիվանդածին մանրէներից: Ի դեպ, այն, ի տարբերություն բազմաթիվ դեղամիջոցների, հակացուցված չէ լյարդի հիվանդությունների մեծամասնության ժամանակ, սակայն  կարող է վնասել օրգանիզմը անհատական անընկալության դեպքում: Մեծաքանակ բջջանքն ու ինուլինը կարող են հանգեցնել աղեստամոքսային տրակտում գազառաջացման, ուստի նրանք, ովքեր ունեն նման խնդիր, լավ կլինի` չչարաշահեն հում գետնախնձորի կիրառումը:

Վիտամիններով ու հանքանյութերով հարուստ գետնախնձորն օգտակար բաջարեղեն է, այն խորհուրդ է տրվում շաքարախտի դեպքում:  Դրանից ստացվում են աղցաններ, խյուս, ապուր:

Իսկ ով փորձել է, ապա գիտի գետնախնձորի համը. հում բանջարեղենն ինչ-որ չափով ընկույզ է հիշեցնում: Թարմ պալարներն օգտագործվում են նաև աղցաններում: Այն կարելի է եփել և ընդհանրապես պատրաստել ինչպես կարտոֆիլը: Ջերմամշակման արդյունքում այն ավելի հագեցած համ է ձեռք բերում: Գետնախնձորը կարելի է նաև չորացնել ու դրանից ալյուր ստանալ, որն անգամ երկար պահելուց հետո էլ չի կորցնում օգտակար հատկությունները: Գետնախնձորն օգտագործում են նաև թթուների  ու մարինադների մեջ: Իսկ Գերմանիայում գետնախնձորից գարեջուր են պատրաստում:

Օգտագործելուց առաջ հարկավոր է պարզապես շատ լավ լվանալ, իսկ կեղևահանել պետք չէ, քանի որ դրա մեջ շատ օգտակար նյութեր կան:

Տաք աղցան

Գետնախնձորը կտրատել 3 մմ հաստությամբ օղակներով, նույն ձևով կտրատել նաև կարմիր սոխը: Երկու բաղադրիչները միասին տապակել ձեթով (ցանկալի է` ձիթապտղի), ու վերջին պահին մի քանի պճեղ սխտոր ճզմել և համեմել աղով ու պղպեղով: Գազօջախն անջատել, ապա վրան լիմոնի հյութ ցողել ու կանաչի ցանել: Այս աղցանը մատուցվում է տաք վիճակում: