Դիֆենբախիա անվանումը տվել է ավստրական բուսաբան Հենրիխ Վիլհելմ (1794-1865) , որը հայտնի է Արոիդների ընտանիքի բույսերի ուսումնասիրությամբ: Այս անունը դրվել ի պատիվ Վիեննայի Շյոնբրունյան կայսերական պարտեզների ավագ այգեպան Ժոզեֆ Դիֆենբախի (1796—1863).
Այս բույսի 30տեսակ աճում են Հարավային Ամերիկայի արևադարձային անտառներում: Այն մշտականաչ թուփ է ուղիղ, ամուր, կանաչ ցողունով: Ունի խոշոր, լայն տերևներ ` զարմանալի գույներով. Բաց և դեղնականաչ կետերով: Տերևի
Դիֆենբախիայի տեսակները դժվար են իրարից տարբերվում, միայն կանաչավուն տերևներով `մեջտեղից սպիտակ երակ ունեցող Dieffenbachia oerstdii է: Ամենատարածված տեսակը Dieffenbachia picta (Dieffenbachia maculta) է, ձվաձև տերևներով `վրան փղոսկրե գույնի պուտիկներ: Այդ կետերը տարբեր չափերի են կամ միձուլվում են ավելի մեծ նշանի հետևյալ տեսակների մոտ ` Camila, Marianne և Rudolf Roehrs , որոնց տերևները համարյա ամբողջովին կրեմագույն է կամ փղոսկրի գույնի: Dieffenbachia amoena –ն ավելի խոշոր բույս է , նրա տերևները հասնում են 50 սմ, իսկ ցողունը 1,6 մ բարձրության: Մուգ կանաչ տերևների վրա սպիտակ գծիկներ են , որոնք ավելի հստակ երևում են Tropic Snowտեսակի վրա: Անսովոր տեսք ունի դեղնականաչավուն Dieffenbachia basei-ը և հսկայական տերևներով Dieffenbachia bowmannii (մինչև 70 սմ և ավելի) :
Տարիքով դիֆենբախիան կարող է հասնել մինչև 2 մետրի և ավել, սակայն սովորական տան պայմաններում ներքևի տերևները թափվում են և բույսը նմանվում է կեղծ արմավենու:
Դիֆենբախիան աճեցնելը դյուրին չէ, նա չի սիրում սառը միջանցահովիներ, ձմռանը ցածր ջերմաստիճան: Այս խոշոր դեկորատիվ բույսը սիրում է աճել տաք պայմաններում կլոր տարին նվազագույնը 18°С ջերմաստիճանում,ավելի լավ է ավելի բարձր: Որոշ կամակոր տեսակներ կարող են մահանալ ջերմաստիճանի տատանումներից, բայց ավելի տարածված տեսակները (Dieffenbachia picta и Dieffenbachia amoena) բավականաչափ դիմացկուն են և լավ են աճում կենտրոնացած ջեռուցում ունեցող բնակարաններում:
Պետք է հիշել, որ դիֆենբախիայի և մի քանի այլ արոիդների հյութը մաշկի կամ լորձափաղանթի վրա ընկնելու դեպքում, կարող է հանգեցնել անսպասելի ռեակցիայի: Այդ պատճառով վերատնկելիս հարկավոր է մտածել անվտանգության մասին: Հարկավոր է հագնել ձեռնոցներ, ինչու չէ նաև մառլիայի վիրակապ: Աշխատանքից հետո հարկավոր է լավ լվանալ ձեռքերը: Բույսի հյութը թունավոր է, այն խորհուրդ չի տրվում դնել երեխաների սենյակում:
Դիֆենբախիան շատ օգտակար հատկություններ ևս ունի: Այն մաքրում է օդը տոկսիններից: Այս բույսը խորհուրդ է տրվում աճեցնել արտադրությունում կամ այն տներում, որոնք գտնվում են խոշոր գործարանների կամ մայրուղիների կողքին:
Տեղը
Դիֆենբախիան լուսասեր է , բայց չի սիրում արևի ուղիղ ճառագայթներ: Մութ տեղում տերևները գունաթափվում են և բույսը կորցնում է գրավչությունը:.
Ջրելը
Բույսը չի սիրում, երբ հողը չափազանց չորանում է : Այսպիսով այն պահանջում է մշտական ջրել և տերևները լվանալ տան ջերմաստիճանի ջրով:
Օդի խոնավությունը
Չափավոր
Բազմացումը
Բազմացնում են վերին ցողունի կտրոնով:
Վերատնկումը
3-4 տարին մեկ անգամ վերատնկում են ոչ շատ մեծ թաղարներում: Պարբերաբար հարկավոր է պարարտեցնել ապրիլից մինչև օգոստոս, այդ ժամանակշրջանում է նա նոր տերևներ տալիս և գեղեցկանում: Բայց եթե այն շատ է մեծացել և ցողունը մերկացել է , այն կարելի կտրել 10սմ բարձրության,
որից շատ արագ նոր ցողուններ են աճում:
Հնարավոր դժվարությունները
Ցողունի հիմքը փափուկ է և կորցնում էգույնը`ցողունը փտում է: Հիվանդությանը նպաստում է չափից շատ ջրելը և ցածր ջերմաստիճանը: Հիվանդության սկզբում կարելի է կտրել վնասված մասը և վրան փայտածուխ լցնել, այնուհետև բույսը տնկել թարմ հողով թաղարում: Եթե վնասվածքը մեծ է, ապա ցողունի վերևի մասը հարկավոր է կտրել, արմատակալել, իսկ մնացած հիվանդ մասը դեն նետել:
Ներքևի տերևները դեղնում են և շրջվում`ձմռանը ցածր ջերմաստրճան և սառը միջանցահովիկներ: Բույսը կարող է ապրել 10-12°С ջերմաստիճանում, բայց ներքևի տերևները տուժում են :
Գույների կորուստ ` չափազանց պայծառ լույս կամ տերևների վրա արևի ուղիղ ճառագայթներ, որոնք հանգեցնում են գունաթափման: Տեղափոխեք բույսը ավելի քիչ լուսավոր տեղ:
Տերևների մահ` ամենահավանական պատճառը չափազանց ցածր ջերմատիճանն է, չոր օդը կամ սառը միջանցահովիկները: Հին տերևները տարիքի հետ միշտ մահանում են:
Տերևների եզրերի շագանակագույնը հողի շատ չոր լինելու հետևանք է, այն պետք է խոնավ լինի , բայց ոչ թաց: Հաջորդ պատճառը սառը օդն է:
Բ
Բույսի չափսերը` մինչև 6մ երկարություն:























Հոկիդատի(Hokidachi)-«Ավելի ձև»- օգտագործում են բացված ճյուղերով ծառերի վրա: Ցողունը մնում է ուղիղ, իսկ ճյուղերը նրա շուրջը աճում են ծառի 1/3 բարձրությունից, որից հետո տերևները գնդի ձև են ընդունում:













Մարանտայի տեսակները
M. bicolor Ker-Gawl. (Calathea bicolor Steud.) – Երկգույն մարանտանկարճահասակ բույս է կծիկաձև արմատներով, ցողունը կարճ է : Տերևները մինչև 35սմ բարձրությամբ, օվալակլոր, 10-15սմ երկարությամբ և 6-10սմ լայնությամբ կամ լայն էլիպսաձև ալիքավոր եզրերով: Տերևի վերևը կանաչ, մուգ կանաչ կետերով կամ կենտրոնական երակի վրա մուգ դարչնագույն հետքերով , տակը` ալ կարմիր , տերևապատյանը` թավշապատ: Ցողունը կարճ է` 2.5 սմ երկարությամբ, կարմրավուն:
սպիտակ բծերով երակներ, տակը` գորշականաչ: Բրազիլիա:
Քլորոֆիտումը ամենատարածված սենյակային բույսերից է: Դա զարմանալի չէ, քանի որ նա շատ արագ է մեծանում,ունի կորացած գեղեցիկ տերևներ, գարնանը ու ամռանը նրա բարակ ցողուններին հայտնվում են մանր սպիտակ ծաղիկներ ,իսկ հետո փոքրիկ տերևների փունջ: Դրանք կարելի է առանձնացնել և արմատակալել: Քլորոֆիտումի ճանաչված լինելու մյուս պատճառը նրա դիմացկունությունն է : Այս բույսը շատ է սիրում լույս:
Քլորոֆիտում փուփուլավորը`Chlorophytum comosus շատ երկրներում աճեցնում են ավելի քան 200 տարի: Կորացած տերևները գեղեցիկ փունջ են կազմում, երկար ծաղկատարների վրա աճում են դուստր տերևային փնջերը: Քլորոֆիտումը կարելի աճեցնել հոլերում կամ աստիճանավանդակներում, ինչպես նաև լողարաններում,եթե այնտեղ կա պատուհան:

Սկզբում Քրիզանթեմը համարվում էր միայն բաց հողում աճող բույս, բայց հետագայում, մասնագետների ջանքերով ,այն սկեցին աճեցնել նաև թաղարների մեջ:
Հայտնի են և մշակվում են հետևյալ տեսակները`
Քրիզանթեմը դյուրին է աճեցնել









ա պատկանում է սուկուլենտ բույսերի ընտանիքին և ունի 2000-ից ավելի տարատեսակ: Շատ տեսակներ աչքի են ընկնում իրենց մեծությամբ և այդ պատճառով նրանց
հնարավոր չէ տանը բազմացնել: Տանը աճեցվող մոլոչայը (euphorbia)կամ էուֆորբիա, սիրված բույս է,քանի որ երկարակյաց է, օրիգինալ տեսք ունի և պահանջկոտ չէ; Կտրվելիս նրանց ցողունից դուրս եկած կաթնահյութը թունավոր է:
Այն եկել է Աֆ
րիկայից,Ամերիկայից,Մադագասկարից
Խնամք








