|
Սիրելի՛ հայրենակիցներ, Անցնող տարին հագեցած էր բազում նախաձեռնություններով ու իրադարձություններով, բայց ամենակարևորը, կարծում եմ, Հայաստանի տնտեսական վերելքին և անվտանգության մակարդակի բարձրացմանը միտված` խորը գիտակցված աշխատանքն էր: Մենք ավելի սերտացրինք Հայաստանի տնտեսական, քաղաքական ու ռազմական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, իսկ գալիք տարի, վստահ եմ, կդառնանք Մաքսային միության լիիրավ անդամ: Հայաստանը ստեղծում է նոր իրականություն, որտեղ լինելու է ավելի պաշտպանված և ավելի մրցունակ: Մենք շարունակեցինք և հետևողականորեն շարունակելու ենք բարեփոխումների մեր ճանապարհը: Այստեղ մեր համագործակցությունը Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ոչ միայն չի թուլանալու, այլև խորանալու է: Մեր նպատակն անփոփոխ է, և ուզում ենք, ի դեմս Հայաստանի, տեսնել արդիական պետություն՝ ամուր հասարակական հարաբերություններով և կայացած իրավական համակարգով: Խոստովանենք, որ անցնող տարին նաև փորձությունների տարի էր: Չնայած բոլոր դժվարություններին` մեզ հաջողվեց իրականություն դարձնել աշխատավարձերի և կենսաթոշակների պարբերական բարձրացման` խոստացված քաղաքականությունը: Մենք գտանք հիմնարար լուծումներ, որոնք կգործեն ոչ միայն գալիք տարի: Սիրելի՛ հայրենակիցներ, Անշուշտ, Ամանորն իր հետ բերում է նոր հույսեր, նոր սպասումներ ու ծրագրեր: Համոզված եմ, որ այդ հույսերի և ծրագրերի իրականացումը մեր ձեռքբերումն է: Յուրաքանչյուր ընտանիք ունի իր ակնկալիքները, իր ծրագրերը, իր հոգսերն ու իր երջանկությունը: Ոմանք սպասում են բանակից որդու վերադարձին, ոմանք՝ իրենց օջախի շինարարության ավարտին են լծվել, ոմանք՝ նորածին մանկան ճիչն ու բերկրանքն են ակնկալում և այսպես շարունակ: Մաղթում եմ, որ Հայաստանի ամեն մի ընտանիք նոր՝ 2014 թվականին կարողանա կյանքի կոչել իր երազանքները: Յուրաքանչյուր երջանկացած ընտանիք հավաքականորեն ավելի ուժեղ է դարձնում մեր երկիրը, ավելի լավատես է դարձնում մեզ բոլորիս: Ցանկանում եմ, որ լավատեսական տրամադրություններով և լուրջ ծրագրերով մտնենք 2014 թվական. առավել ևս, դրա հիմքերն ունենք, և դրանք մեզնից յուրաքանչյուրի մեջ են: Ինչպես տրամադրվենք ու աշխատենք, այնպիսի արդյունքներ էլ կունենանք: Սիրելի՛ հայրենակիցներ, Ավանդույթի համաձայն՝ այսօր մենք բաժակ ենք բարձրացնելու հայրենիքի զինվորների համար, ովքեր այս պահին ցրտաշունչ լեռներում հսկում են սահմանները: Պաշտպանում են իրենց ու մեր լեռները: Պաշտպանում են իրենց ու մեր երազանքները: Պաշտպանում են հաղթանակած երկիրն ու ազգային իղձերը: Չեմ կասկածում, մենք մեր վարքով ու աշխատանքով արժանի ենք լինելու նրանց ու մեր բարձր նպատակներին: Շենացնելու ենք մեր գյուղերն ու քաղաքները, ծաղկեցնելու ենք մեր հողի ամեն մի քառակուսի մետրը, օտար եզերքներից տուն ենք վերադարձնելու մեր հարազատներին: Մենք դա կարող ենք և անելու ենք միասին: Իսկ նոր տարին մեզ հաղորդելու է նոր լիցքեր և կրկնապատկված եռանդ: Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ նաև Արցախի և Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին: Առանձնահատուկ շնորհավորանքներ եմ հղում սիրիահայ մեր եղբայրներին ու քույրերին, ովքեր անցնում են ծանր փորձությունների միջով: Նրանց ցավը բոլորիս ցավն է: Այս տոնական օրը աղոթենք ու հավատանք, որ վաղը՝ գալիք 2014 թվականին, նրանց սպասվում են խաղաղություն և հաջողություն: Եվ նրանց երջանկությունը նույնպես լինելու է բոլորինս: Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին և համայն հայությանը մաղթում եմ ամենայն բարիք: Առողջություն ձեզ, ձեր զավակներին ու ձեր ծնողներին: Շնորհավո՛ր Ամանոր և գալիք Սուրբ Ծնունդ: |
Լավագույն զարդարանքի համար պարգևը` անօթևան ընտանիքներին (տեսանյութ)
Գյումրու Սայաթ-Նովա փողոցում գործող «Պոնչիկ-մոնչիկ» մանկական սրճարանը երրորդ տարին է Գյումրու քաղաքապետարանի կողմից ճանաչվում է ամանորյա լավագույն զարդարված տարածքը և արժանանում է պարգևատրման:Այս տարի, սրճարանի տնօրինությունը որոշեց քաղաքապետարանի կողմից տրամադրված գումարը կրկնապատկել և բաժանել «Շիրակ կենտրոնի» տեսանյութերում ներկայացված, տնակներում ապրող և մանկահասակ երեխաներ խնամող երկու ընտանիքների: «Պոնչիկ-մոնչիկի» նախաձեռնությանը միացավ նաև «Շիրակ կենտրոնը» և Ստոկհոլմի «Շիրակ» Շվեդիա-Հայաստան բարեգործական միության կողմից տրամադրված հագուստ և խաղալիքներ նվիրեց ընտրված ընտանիքների երեխաներին:
Ներկայացնում ենք տնակային ավաններում բնակվող ընտանիքներին աջակցություն տրամադրելու մասին տեսանյութը` առանց մեկնաբանության:
Սարերում անօթևան ընտանիքը ապրում է առանց լույսի և ջերմության (տեսանյութ)
«Շիրակ կենտրոնը» օրերս ահազանգ ստացավ, որ Շիրակի մարզում,
Առավել մանրամասը ներակայացվող տեսանյութում` առանց մեկնաբանության:
Ոստիկանությունը հորդորում և խորհուրդ է տալիս. Ամանորը` առանց վտանգների (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ոստիկանության հայտարարությունը Ամանորի նախօրյակին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հարգելի հայրենակիցնե՛ր, առջևում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներն են, որոնք ավանդաբար անցկացնելու ենք բարձր տրամադրությամբ ու մեծ ակնկալիքներով:
Այս տարի էլ Ճանապարհային ոստիկանությունը և՛ Ամանորի գիշերը, և՛ հաջորդող օրերին ուժեղացված ծառայություն է իրականացնելու հանրապետության բնակավայրերում ու ավտոճանապարհներին: Վիճակագրությունը փաստում է այդ ձեռնարկի արդյունավետությունն ու անհրաժեշտությունը. նախորդ երկու ամանորյա տոներին ուժեղացված ծառայության շնորհիվ կտրուկ նվազել են ճանապարհային պատահարները, կրճատվել է վթարներից ու վրաերթերից տուժածների թիվը:
Հարգելի վարորդնե՛ր, ոգելից խմիչքի թեկուզ փոքր չափաբաժնից հետո ձեռնպահ մնացեք ավտոմեքենա վարելուց: Հարբած վարորդների հանդեպ ոչ մի ներողամտություն չի դրսևորվի: Հիշե՛ք, որ տոնականության գրավականը երթևեկության մասնակիցների ապահովությունն ու անվտանգությունն է, որի համար պատասխանատու եք: Ուշադիր ու զգոն եղեք երթևեկելիս:
Հարգելի քաղաքացինե՛ր, երթևեկության անվտանգության ապահովման գործում աջակցեք ոստիկանությանը, փոխադարձ հսկում ու քարոզչություն իրականացրեք:
Ոստիկանությունը հատկապես այս օրերին ամբողջ ծավալով և ամենայն խստությամբ կիրականացնի իր գործառույթները, սակայն ակնկալում ենք երթևեկության բոլոր մասնակիցների բարձր իրավագիտակցություն՝ հիշեցնելով, որ կանոնները խախտելով՝ նախևառաջ վտանգում եք ձեր կյանքն ու առողջությունը:
Հարգելի համաքաղաքացինե՛ր, ոստիկանությունը հորդորում է խստիվ պահպանել անվտանգության կանոնները նաև տոնական հրավառություններ կազմակերպելիս:
Պայթուցիկ հրագործական միջոցների հետ վարվելու կանոնները չպահպանելու հետևանքով դժբախտ պատահարները բացառելու, ինչպես և հասարակական կարգի և անվտանգության պահպանման նպատակով՝ քաղաքացիներին կրկին հիշեցնում ենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գիշերային ժամերին՝ 23.00-ից մինչև 7.00-ն ընկած ժամանակահատվածում, հրագործական արտադրատեսակներ օգտագործելն առաջացնում է վարչական տուգանք՝ 100.000 դրամի չափով: Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարության 2012 թ. օգոստոսի 9-ի համապատասխան որոշմամբ՝ Ամանորի կապակցությամբ թույլատրվում է հրավառություն կազմակերպել դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 1.00-ն:
Ոստիկանությունը վերստին հորդորում է խստագույնս պահպանել օրենքի պահանջը, իսկ կարգազանցները կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության:
Հարգելի բարեկամնե՛ր, կրկին կոչ ենք անում պահպանել համակեցության կանոնները, դրսևորել փոխադարձ հարգանք ու հանդուրժողականություն. հնարավոր պատահարներն ու դժբախտ դեպքերը բացառելով՝ իսկապես տոն դարձնենք նոր տարվա գալուստը:
Ոստիկանությունը շնորհավորում է ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում ամենայն բարիք, բարօրություն ու երջանկություն:
Գույքային հանցագործությունները ակտիվանում են հատկապես տոնական օրերին. խորհուրդներ քաղաքացիներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Խարդախը չարաշահել էր մարդկանց վստահությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանակահարություն Վաղարշապատում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի ամանորյա ուղերձը հայությանը
Դարանակալումների արդյունքում` բացահայտվեց հերթական հանցագործությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տնակներում բնակվող հաշմանդամություն ունեցող տարեցները հոգատարության կարիք ունեն
«Շիրակ Կենտրոնի» ուսումնասիրություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ Գյումրու վագոն-տնակներում զգալի թիվ են կազմում միայնակ և հաշմանդամություն ունեցող տարեցները:
Նրանցից շատերը մեր բոլորի աջակցության և հոգատար վերաբերմունքի կարիքն ունեն:Այսօր «Շիրակ Կենտրոնի» աշխատակիցները օգնություն տրամադրելու և տեսանյութ պատրաստելու նպատակով այցելեցին Գյումրու «Ֆանտաններ» կոչվող թաղամասի տնակային ավանում տեղադրված խարխուլ տնակներից մեկում բնակվող երկու տարեցների ընտանիքին :
Առավել մանրամասը ներկայացվող տեսանյութում:
Մարմնավաճառներին հայտնաբերելու աշխատանքները` շարունակական (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայից բերված թմրամիջոցներ` կնոջ ուղեբեռում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ճանապարհային ոստիկանության հերթական ստուգայցը. 10 վարորդ մեքենան վարել է անսթափ վիճակում, 14 վարորդ մեքենա վարելիս ծխել է, իսկ 22-ը` երթևեկել առանց փաստաթղթերի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանները մեծ քանակությամբ թմրամիջոցներ են առգրավել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեղրու լեռնանցքի ճանապարհները չեն փակվում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Անկախին
Հայաստանի ամենաբարձր կետի՝ 2535մ բարձրության վրա գտնվող Մեղրու լեռնանցքի ճանապարհի սպասարկման ընթացքին ծանոթանալու նպատակով «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանը այցելեց Մեղրիի տարածարշրջան:
Մեղրիի տարածաշրջանի ավտոճանապարհները սպասարկող Ճանշինի աշխատակիցները բարեխղճորեն էին կատարել իրենց առջև դրված խնդիրը:
Նրանց սպասարկման տարածքում գտնվող ճանապարհահատվածը, որի երկու կողմերում ձյան բարձր կույտեր էին, իդեալական վիճակում էր:
Այս արդյունքին նրանք հասել են միահամուռ աշխատանքի ու բարձր պատասխանատվության շնորհիվ։
Մեղրու լեռնանցքի ամենաբարձր կետում, ուր բուքն ու մառախուղը առավել հաճախ են դժվարություններ ստեղծում երթևեկության համար, սառնորակ մի աղբյուր է հոսում, որը սիմվոլիկ նշանակություն ունի ճանշինի աշխատակիցների համար. եթե աղբյուրը բաց է, ուրեմն բաց է նաև ճանապարհը։
Ու բոլորի համար շատ կարևոր նշանակություն ունի, որ աղբյուրը տարվա բոլոր եղանակներին հոսի ու բաց պահի ճանապարհը:
Սակայն սրտացավորեն կատարելով իրենց աշխատանքը, ժամանակին ապահովելով ճանապարհի անցանելիությունը՝ Ճանշինի աշխատակիցների համար ամենից վիրավորականն այն է, որ տարբեր լրատվամիջոցներով իրենց կատարած աշխատանքը հաճախ ներկայացվում է աղավաղված:
«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանն ընդհանուր առմամբ դրական գնահատեց Ճանշինի կատարած աշխատանքները:
Նրա խոսքով՝ փորձությունները դեռ առջևում են. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը Ճանշինների հետ համատեղ ամեն ինչ անելու է, որպեսզի ամբողջ ձմռան ընթացքում Հայաստանի միջպետական և հանրապետական ճանապարհները լինեն անցանելի և նորմալ վիճակում:
Ավազակային հարձակում կատարողներից մեկը անչափահաս էր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՈւՇԱԴԻՐ ԵՂԵՔ կասկածելի կազմակերպությունների հետ գրավիչ գներով պայմանագրեր կնքելիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆեթուլլահ Գյուլենը կոռուպցիոն սկանդալի պատճառով զայրացել և անեծքներ է արտասանել (տեսանյութ)
Այսօր թուրքական մամուլում տարածվել է մի տեսանյութ, որտեղ Թուրքիայում և դրա սահմաններից դուրս բավական մեծ ազդեցություն ունեցող կրոնական գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը ելույթ է ունենում կապված երկրում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալի հետ: Գյուլենը, զայրացած երկրում կատարվող զարգացումների պատճառով, հետևյալ անեծքներն է արտասանել. «Գողերին պատժելու փոխարեն նրանք պատժում են նրանց, ովքեր բացահայտում են գողերին: Թող պատժի նրանց Ալլահը: Թող Ալլահը կրակներ թափի նրանց տների վրա»:
Այն բանից հետո, երբ Թուրքիայում ձերբակալվեցին Էրդողանին մոտ կանգնած մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ և անվանի գործարարներ, մեծ թվով փորձագետներ և վերլուծաբաններ տեղի ունեցածը որակեցին որպես վարչապետ Էրդողանի և Գյուլենի միջև սկսված ակնհայտ պայքար: Հետաքրքրական է, որ Էրդողանը անպատասխան չթողեց իրեն հասցված հարվածը՝ դիմելով հակաքայլերի: Վարչապետը հետևողականորեն սկսեց մաքրել ոստիկանությունում, դատախազությունում և ֆինանսների նախարարությունում աշխատող Գյուլենի մարդականց:









