Շանթ Հարությունյանին կտեղափոխեն հոգեբուժարան. դատարանը բավարարեց միջնորդությունը

շանթ հարությունյանԵրևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 19-ին բավարարեց վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը եւ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանին ուղարկեց Նուբարաշենի հոգեբուժարան՝ երկու ամիս ժամկետով դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն անցնելու, հաղորդում է  news.am-ը:

Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը լրագրողներին ասաց, որ Շանթ Հարությունյանն առարկել է՝ ասելով՝ ես հոգեկան հիվանդ չեմ։

Երբ Շանթ Հարությունյանին ոստիկանները դուրս բերեցին դատարանի շենքից, դրսում հավաքվածները նրան դիմավորեցին ծափահարություններով։ «Պապ ոնց ես, պապ։ Մենք լավ ենք, դու դուխով էղի, անհանգիստ չլինես»,- բղավեց նրա որդին՝ Շահենը Հարությունյանը, ինչին հայրը պատասխանեց. «Ամեն ինչ լավ ա, ուղղակի սիգարետս պրծել ա»։

 

Հետաքրքիր միջադեպ` Իլհամ Ալիևի`Ուկաինա այցի ժամանակ,տեսանյութ

 Իլհամ Ալիևի,Ուկաինա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի`Ուկրաինա կատարած այցի ընթացքում հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, պատվո պահակախմբի ղեկավարը երկու երկրների ղեկավարներին ողջունելիս սրով հարվածել է իր գլխարկին, որը ընկել է գլխից: Զինվորականը չի կորցրել իրեն և սրի պատյանով բռնել է գլխարկը: Վերջինս այդ ամենը այնքան հմտորեն է արել, որ Իլհամ Ալիևը անգամ չի էլ նկատել այդ ամենը: Մինչդեռ դա չի վրիպել Յանուկովիչի աչքից: Նայելով, թե զինվորականը ինչ հմուտ կերպով է բռնում գլխարկը, Ուկրաինային նախագահը նախ զարմացել է, ապա ժպտացել:
Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը նոյեմբերի 17-18-ին պաշտոնական այցով եղել է Ուկրաինայում:

Աղջիկը մազերով շարժել է 2,5 տոննա կշռող սգակառքը, տեսանյութ

մազերով մեքենա քաշելԼեհական “Սարսափների կրկեսի” դերասանուհի Անաստասիա  IV -ը սահմանել է համաշխարհային ռեկորդ`իր մազերով քարշ տալով 2,5 տոննա կշռով սգակառքը: Հերոս աղջկան հաջողվել է մի րոպեից քիչ ավել ժամանակում տեղափոխել ավտոմեքենան 20 մետր: Այդ նվաճումը արձանագրել են Գինեսի գրքի փորձագետները, հաղորդում է  ITN-ը:

Անաստասիան իր կարողությունները ցուցադրել է Լոնդոնի կենտրոնում գտնվող Շաֆտսբերի փողոցում` հանդիսատեսների ամբոխի առջև: Լեհուհին Լոնդոն է եկել բիոքիմիա ուսումնասիրելու և տեղի թատրոններից մեկում գումար է վաստակում: “Դա ցավոտ է այնքան, ինչքան թվում է, ոչ մի դեպքում մի փորձեք այն կրկնել տանը”,-խորհուդ է տվել հանդիսատեսներին ռեկորդակիրը:

Բարեբախտաբար Անաստասիան ունի պահեստային պլան, եթե իր մազերի հետ ինչ-որ բան տեղի ունենա: “Դրանք ապահովագրված են մեկ միլիոն ֆունտով, այնպես որ ես չեմ անհանգստնում”,-հայտարարել է աղջիկը:

Հայ երիտասարդը հիացրել է թուրք ժյուրիին իր ձայնով (տեսանյութ)

Ջորչ ՇեքերԵրեկ թուրքական «Սթար» հեռուստաալիքի եթերով հեռարձակվող «Թուրքիայի ձայնը» («O ses Türkiye») նախագծին մասնակցած հայազգի Ջորչ Շեքերը թուրք ժյուրիին հիացրել է իր ելույթով: Ջորչը, կատարելով թուրքական «Անձայն նավ» («Sessiz gemi») երգը՝ արժանացել է ժյուրիի հիացմունքին: Ելույթից հետո ժյուրին հետաքրքրվել է, թե ինչու Ջորչը օտար անուն ունի՝ ենթադրելով, թե նրա մայրը թրքուհի է, իսկ հայրը արտասահմանցի: Սակայն Ջորչը նշել է, որ հայկական ընտանիքից է և ծնողները հայեր են:

Նշենք, որ Ջորչի հիանալի ելույթը մեծ ոգևորություն է առաջացրել Թուրքիայի հայկական համայնքով, ինչը կարելի է նկատել թուրքահայ երիտասարդության սոցցանցերի էջերում նրա հասցեին արվող մեկնաբանություններից:

Դենիշը Աստղիկի հետ ծանոթացել էր Հնդկաստանում, եկել էր, որ ամուսնանա. մանրամասներ Երեւանում հնդիկի ինքնասպանությունից

աստղիկ աղաջանյանԱզգությամբ հնդիկ Դենիշ Բաբուն Նոր Արեշի 8-րդ փողոցի 21 տան առաջին հարկի սենյակը վարձակալել էր մոտ մեկ ամիս առաջ: Վարձակալած տանը նա մենակ էր ապրում, իսկ տանտերը, որը բնակվում էր երկրորդ հարկում, մոտ 15 օր Հայաստանում չէր: Բնակիչներն իրենց հնդիկ հարեւանին լավ չէին ճանաչում։ Թաղում ամենից շատ Դենիշի հետ շփվում էին մթերային խանութի աշխատողները։ NEWS.am-ի թղթակցին նրանք ասել են, որ ցնցված են կատարվածից։

«Շատ համեստ և խելոք տղա էր։ Լավաշ էր վերցնում, սիրում էր Գառնու լավաշը, և կաթ։ Ցնցված ենք, ափսոսում ենք շատ, ասում էինք՝ ինչ կլինի, գոնե աղջիկը հնդիկ լինի, իրենց մեջ լինի, հայ չլինի, է՞ս ինչ բան էր»,- ասաց խանութի վաճառողուհիներից Լուսինե Մանուկյանը։

Խանութի մյուս աշխատակցուհին՝ Համասփյուռ Ավետիքյանը, պատմեց, որ Դենիշը հայերեն չէր հասկանում. «Հայերեն մի երկու բառ գիտեր` բարև, ցտեսություն: Շատ լավ տղա էր, հայերեն չէր խոսում, անգլերեն էր խոսում, իր ուզած ապրանքը հեռախոսով նկարում, ցույց էր տալիս»։

Առաջինը ողբերգության մասին իմացել է Դենիշի վարձակալած տան դիմացի 14 տան բնակչուհին։ Նոյեմբերի 16-ին, երեկոյան 19-ի մոտ նրանց տուն է վազել արյունլվա աղջիկն ու խնդրել է օգնել իրեն եւ շտապօգնություն կանչել։  «Ես եմ զանգել շտապօգնություն, չեմ ուզում այդ ամեն ինչը նորից վերհիշեմ, պատմեմ, ահավոր էր»,- ասաց հարևանուհին:

Հարեւանները պատմեցին, որ աղջկան մինչեւ այդ չէին տեսել, Դենիշը միշտ մենակ է եղել, արտառոց որեւէ վարքագիծ նրա մոտ չեն նկատել։

24-ամյա Աստղիկը դանակից ստացած վնասվածքներ ուներ պարանոցի եւ կրծքավանդակի հատվածում։ Շտապօգնությունը Դենիշին գտել է փողոցում արյունլվա գետնին ընկած։

Ոստիկանության տվյալով՝ 1985թ. ծնված Դենիշ Բաբուն իր վարձակալած տանն ամուսնության առաջարկ է արել Աստղիկին, սակայն մերժում ստանալով՝ խոհանոցային դանակով բազմաթիվ մարմնական վնասվածքներ է պատճառել աղջկան, այնուհետև նույն դանակով իր պարանոցի զարկերակները կտրելով` ինքնասպանություն է գործել: Դենիշը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

Հարեւանների շրջանում կատարվածի տարբեր վարկածներ են պտտվում։ «Մեկը ասում ա՝ աղջիկն ա արել, մյուսը ասում ա՝ ինքն իրան ա արել, տենց ենք լսել»,- NEWS.am-ին ասել էԼուսինե Մանուկյանը։

Ազգությամբ հնդիկ Սուֆի Արորան, որն աշխատում է Հայաստանում եւ ճանաչում էր Դենիշին, NEWS.am-ին պատմել է, որ Աստղիկ Աղաջանյանին Դենիշը հանդիպել էր Հնդկաստանում, սիրահարվել էր և եկել էր Հայաստան, որ ամուսնանա աղջկա հետ . «Դենիշը TeleTrade-ում աշխատանք էր գտել, որպեսզի ամուսնանա այդ աղջկա հետ և ապրի Հայաստանում»:Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:

«Ապրում ենք իսկական դժոխքում». գյումրեցի անօթևան կին

Անահիտ Սահրադյանն իր երկրորդ կարգի հաշմանդամ աղջկա և 3 տարեկան թոռնիկի հետ ապրում է մի փոքրիկ, խարխուլ ու խոնավ տնակում: Նրանց տնակը երկրաշարժից անմիջապես հետո տեղադրվել է Գյումրի գետակի հարևանությամբ գտնվող մի ճահճոտ տեղանքում:Այդ պատճառով տնակի հատակն ամբողջովին փտել է, և այդտեղից առնետներ են անարգել ելք ու մուտք անում: Նրանց ընտանիքը երկրաշարժին թեև կորցրել է երկսենյականոց բնակարան, սակայն մինչև օրս փոխհատուցում չի ստացել:

Նրանց բնակարան պետք է հատկացնեին այն 420 բնակարաններից, որոնք ՀՀ բարձրագույն իշխանությունները անօթևան գյումրեցիներին խոստացել էին շահագործման հանձնել ընթացիկ տարում, սակայն ոչ միայն խոստացված բնակարանները չկառուցվեցին, այլև անգամ բնակարանաշինության մեկնարկը չտրվեց: Անահիտն իր թոռնիկի հետ շատերի նման պարբերաբար այցելում է շինհրապարակ՝ իր աչքերով տեսնելու, թե վերջապես երբ են կառուցվելու իրենց բնակարանները, սակայն մշտապես տխուր ու հիասթափված է վերադառնում: Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները վառելափայտ, տաք կոշիկներ ու աղջնակին խաղալիքներ տրամադրելու, ինչպես նաև նրանց ապրելակերպի մասին տեսանյութ պատրաստելու նպատակով այցելեցին Սահրադյանների ընտանիքին:

Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» տեսանյութում:

Մոսկվայից Կազան ուղևորվող վթարի ենթարկված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան,տեսանյութ

ինքնաթիռՆոյեմբերի 17-ին, ժամը19.25-ին Մոսկվայից Կազան ուղևորվող ինքնաթիռը վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել:

Կազանի օդանավակայանում տեղի ունեցած աղետալի ավիավթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռի անձնակազմի 6 անդամներ և 44 ուղևորներ:

ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են, որ վթարի ենթարկված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան: