«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները Գյումրու տնակային ավաններում, անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում բնակվող ընտանիքներին օգնություն տրամադրելու և տեսանյութ պատրաստելու նպատակով այցելեցին քաղաքի տնակային ավաններից մեկը:
Հերթական բարեգործական ձեռնարկի մասին առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» տեսանյութում, առանց մեկնաբանության:
Ադրբեջանում ընտրությունները ընթանում են զանգվածային խախտումներով. Ջամիլ Հասանլի,տեսանյութ
Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական ուժերին միավորող Ժողովրդավարական ուժերին ազգային խորհրդի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Ջամիլ Հասանլին մասնակցել է ընտրություններին: “Թող այս ընտրությունները ծառայեն ի շահ մեր ժողովրդի”,- ասել է Հասանլին ընտրախցիկից դուրս գալուց հետո:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, վերջինս նշել է նաև, որ Բաքվում և շրջաններում քվեարկության ժամանակ զանգվածային խախտման դեպքեր են գրանցվել: “Որոշ ընտրատեղամասերում արձանագրվել են զանգվածային լցոնումներ: Ցավոք, իշխանության շատ ներկայացուցիչներ մասնակցում են ընտրակեղծիքին`դառնալով պետական հանցագործության մասնակից”,-հայտարարել է նախագահի թեկնածուն:
Մեծածավալ օգնություն Գյումրու անապահով ընտանիքներին և առողջապահական հիմնարկներին
Ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանը երկրորդ տարին անընդմեջ օգնություն է տրամադրում Գյումրու ոչ միայն տնակային ավաններում բնակվող անօթևան ու սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին, այլ նաև մի շարք առողջապահական հիմնարկություններին ու Գյումրու տուն-ինտերնատին: Այս անգամ ամերիկահայ բարերարը մեծաքանակ բժշկական խալաթներ, անկողնային պարագաներ, հագուստներ և կոշիկներ է ուղարկել: Նախորդ օրը օգնություն տրամադրվեց Գյումրու հոգեկան առողջության կենտրոնին, իսկ այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն օգնություն տրամադրելու նպատակով այցելեցին Գյումրու ծերերի տուն-ինտերնատ և Գյումրու նորաբաց բժշկական կենտրոն: Բարեգործական ձեռնարկի մասին առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:
Ավազակային հարձակում Արաբկիրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հերթական ստուգայցը. մարմնավաճառների ինքնությունն ու հասցեները ճշտվել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փոստանջյանի ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ հարցը Սերժ Սարգսյանին Ստրասբուրգում
Հոլանդիայում կայացան «Կարին» ավանդական երգի և պարի խմբի ելույթները
Հոլանդիայում կայացան «Կարին» ավանդական երգի և պարի խմբի ելույթները ՀՀ անկախության տոնի կապակցությամբ:
Հավատարիմ մնալով հայ մշակույթը ներկայացնելու և պահպանելու իր կոչմանը՝ «Կարին»-ն անկախության տոնը հարստացրեց ազգային երգ ու պարով և հոլանդաբնակ հայերի կողմից ընդունվեց մեծ խանդավառությամբ: Բացի հայ համայնքի ներկայացուցիչներից, հանդիասատեսի թվում եղան Հոլանդիայի պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և դատարանների ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ, գործարարներ: «Կարին»-ի արվեստը բարձր գնահատեց նաև եվրոպացի հանդիսատեսը՝ խմբի ելույթներն արժանացնելով հոտնկայս ծափողջույնների:
Հոլանդիայում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ռայսվայկ քաղաքում կայացած համերգի բացումն անելով՝ շեշտեց Հայաստանի անկախության խորհրդանշական նշանակությունը և ընդգծեց հայ ժողովրդի հաստատակամությունն «արարելու, չնայած ամենածանր տնտեսական ու աշխարհաքաղաքական պայմաններին, իրականության վերածելու վեցդարյա երազանքը և կերտելու ապահով ու բարեկեցիկ երկիր» :
Հիշեցնենք, որ համերգները կազմակերպվել էին Հոլանդիայում Հայաստանի դեսպանության և հայ համայնքի օժանդակությամբ:
«Կարին»-ի համերգների տեսագրությունները շուտով Հոլանդիայում կթողարկվեն և հասանելի կլինեն նաև DVD տարբերակով:
Կից ներկայացնում ենք հատվածներ Հոլանդիայում Կարինի ելույթներից:
FEMEN-ի կիսամերկ ակտիվիստները աղմուկ են բարձրացրել Փարիզի նորաձևության շաբաթի ժամանակ, տեսանյութ
Ֆեմեն շարժման ակտիվիստուհիները ներխուժել են փարիզյան նորաձևության շաբաթի շրջանակում տեղի ունեցած նորաձևության ցուցադրություն: Երկու աղջիկներ փորձել են խանգարել Nina Ricci նորաձևության տան նոր հավաքածուի ցուցադրությունը: Կիսամերկ նրանք բարձրացել են անմիջապես պոդիումի վրա և սկսել են զանազան լոզունգներ գոչել, հաղորդում է NY Magazine-ը:
Մինչև գոտկատեղը մերկ երկու աղջիկներբարձրացել են բեմ գերմանուհի մոդելի դուրս գալու ժամանակ և սկսել են գոռալ .”Моdel dоn’t go to brothel” (“Մոդել մի մտի բորդել, “) և”Fashion – dictaterror” (“Նորաձևությունը – դիկատորական ահաբեկչություն է”): Ավելի ուշ ոստիկանությանը հաջողվել է պարզել աղջիկների ինքնությունը: Նրանք Ուկրաինայի քաղաքացիներ Յանա Ժդանովան և Ալեքսանդրա Շևչենկոն են: Օգոստոսին նրանք լքել են երկիրը`պնդելով, որ իշխանությունները իրենց նկատմամբ ահաբեկչության գործ են սարքել:
Ինչպես միշտ, FEMEN -ի ակցիան չեն թողել երկարի: Միքանի վայրկյանում նրանց կոպտորեն իջեցրել են բեմից և տարել անվտանգության աշխատակիցների սենյակ:
Ֆեմինիստուհիները կարծում են, որ այժմյան նորաձևության արտադրությունը սեքսիզմ է քարոզում և աղավաղում կանացի գեղեցկությունը: Ավելի վաղ FEMEN ներկայացուցիչները փորձել են խանգարել սուպերմոդել Հայդի Կլումի հեռուստաշոուն:
Չինացի բժիշկները հիվանդի ճակատին քիթ են աճեցրել,տեսանյութ
Չինական Ֆուչժոու քաղաքի վիրաբուժները սահմռկեցուցիչ պլաստիկ վիրահատություն են կատարել: Նրանք իրենց 22-ամյա երիտասարդ հիվանդ Սյաոլյանի ճակատին քիթ են աճեցրել: Թե ինչպես շնչել ճակատով լուսանկարները քննարկվում են Ցանցում: Ոչ ոք չի կարողանում հավատալ, որ կադրերը իրական են, հաղորդում է USA Today-ը:
Մեկ տարի առաջ երիտասարդը սարսափելի ավտովթարի էր ենթարկվել, որի արդյունքում քիթը կոտրվել էր: Այնուամենայնիվ նա չէր դիմել բժշկի, մտածելով, որ ոսկորները իրենք իրենց կկպչեն: Պարզվել էր, որ դա սխալ է: Սյաոլյանի անփութության պատճառով նրա քթի կռճիկները սկսել էին փտել, և պարզվել էր, որ սովորական մեթոդներով իրավիճակը փրկել հնարավոր չէ: Այդ ժամանակ բժիշկները ոչ սովորական լուծում գտան: Նրանք որոշեցին երիտասարդի ճակատին քիթ աճեցնել:
Այդ բարդագույն վիրահատությաւնը բժիշկները կատարեցին օգտագործելով մաշկի և կռճիկների ընդլայնիչ, որոնք վերցրել էին երիտասարդի կողերից: Չնայած տեսանյութում երիտասարդը դժգոհ տեսք ունի, բժիշկները ասում են, որ վիրահատությունը հաջող է անցել և շուտով նոր քիթը կտեղադրվի հնի տեղը:
Վանա կատուն մեր ազգային հարստությունն է
«Վանա կատու» հիմնադրամի տնօրեն Իրինա Թադևոսյանը օրերս «Շիրակ կենտրոնի» գրասենյակ այցելեց` բերելով իր տասնյակ Վանա կատուներից երեքին: Ներկայացվող տեսանյութում Իրինա Թադևոսյանը խոսում է Վանա կատվի առանձնահատկությունների ու ցեղատեսակի ծագման մասին. «Անհրաժեշտ է իրականացնել քայլեր, որպեսզի բոլորը ճիշտ ճանաչեն և գնահատեն Վանա կատվին, չպետք է թույլ տալ, որ այս` զուտ հայկական կատվատեսակը կորչի, ինչպես կորան ղարաբաղյան ձին ու Վանա մրոտ հավը», զրույցի ընթացքում նշեց «Վանա կատու» հիմնադրամի տնօրենը:
Թմրամաֆիան փոթորկից տուժածներին օգնություն է ցուցաբերում
Համացանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես են թմրամաֆիայի նեկայացուցիչներն օգնություն բաժանում Մեքսիկայում փոթորկից տուժած շրջաններին:
“Ծոցի կարտել” անվանումով հանցավոր կազմակերպությունը սոցցանցերում տեսահոլովակ է տեղադրել, որում կազմակերպության ներկայացուցիչները սննդամթերք են բաժանում բնակիչներին: Տեսանյութն ուղեկցվում է երկրի իշխանություններին ուղղված հարցերով. “ծոցի կարտելի” գործը չէ մարդկանց նեղությանը հասնելը, մինչդեռ հանցագործները հայտնում են, որ անում են այդ մաքուր սրտով:
Իսկ օգտատերերը զարմանում են, թե ինչպես են կարտելի մարդիկ կարողացել ավտոշարասյունով անցնել նահանգի փողոցներով ու օգնություն տրամադրել բնակչությանը, որտեղ հիմա կառավարական բանակի ու ծովային հետևակի ստորաբաժանումներն են հսկում:
Բրազիլիայում համերգի ժամանակ չափազանց ոգևորված, կիսամերկ երկրպագուն բեմից ցած է գլորել Բեյոնսեին (տեսանյութ)
Կիրակի երեկոյան Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում համերգի ժամանակ կիսամերկ հանդիսատեսը Բեյոնսեին բեմից ցած է գլորել:
Չափազանց ոգևորված երկրպագուն հասցրել է իր գիրկը առնել բեմի վրա երգող 32-ամյա երգչուհուն և ցած գլորել:
Ինչևէ՝ Բեյոնսեի երկու թիկնապահները արագ բարձրացել են բեմ և ազատել նրան երկրպագուի գրկից:
Դեպքը տեղի էր ունեցել, երբ Բեյոնսեն, քայլելով բեմի վրա, թեքվել էր դեպ հանդիսատեսը:
Հանդիսատեսի գրկից ազատվելուց հետո Բեյոնսեն անմիջապես շարունակել է երգել և պարել:
Այնուհետև նա մոտեցել էր այդ նույն երկրպագուին և հայտնել, որ ամեն ինչ կարգին է:
Այնուհետև երգչուհին հարցրել էր տղամարդու անունը և նշել, որ ինքը բոլորին սիրում է:
Հեծանվավազք Կարակասում. մարզիկները վայր են ընկել նախագահի օրինակով, տեսանյութ
Վենեսուելացիներն իրենց նախագահի նկատմամբ ցուցաբերեցին չտեսնված համերաշխություն: Կիրակի, սեպտեմբերի 15-ին, Նիկոլաս Մադուրոն Կարակասում գլխավորում էր զանգվածային հեծանվային արշավը: Նա երթևեկում էր փողոցներում` մի ձեռքով բռնած ղեկը, մյուսով ողջունելով հավաքվածներին: Մի պահ Մադուրոն կորցնում է հավասարակշռությունը և ընկնում ասֆալտի վրա:
Ականատեսների նկարահանած կադրերից նկատելի է, որ սպիտակ բաճկոնով հեծանվորդը` երկրի ղեկավարն, ընկնում է և անմիջապես վեր կենում: Բայց մինչ ինչ-որ մեկն օգնում է նախագահին վեր կենալ, արշավի մյուս մասնակիցները նույնպես ընկնում են:
Մյուս մարզիկները կարծես թե որոշել են հետևել իրենց առաջնորդի օրինակին և սկսել են ընկնել: Ինքը` նախագահը, պատահարին հումորով է վերաբերում: Տեղական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա ասել է.” Մենք բոլորս ընկանք և անմիջապես բարձրացանք` ծիծաղից մեռնելով”:
“Նա , ով ընկնում է, թող վեր բարձրանա, իսկ ով բարձրանում է, թող առաջ գնա”,-այդպես է մեկնաբանել Մադուրոն տեղի ունեցածը:
Կարակասում սպորտային միջոցառումը նվիրված էր իշխող Միացյալ սոցիալիստական կուսակցության երիտասարդական շարժման հինգ ամյակին:Հեծանվազբոսանքին Նիկոլաս Մադուրոյին ուղեկցում էր կինը և Վենեսուելայի շրջաններից մեկի ղեկավարը: Ինչպես հաղորդում է Metro թերթը, վկայակոչելով վենեսուելական ԶԼՄ-ներին, պետության առաջնորդը վնասվածքներ չի ստացել, չեն տուժել նաև հեծանվազբոսանքի մյուս մասնակիցները:
Ջրհեղեղ ԱՄՆ-ում. 600 մարդ կորել են, հինգը`զոհվել,տեսանյութ
Ամերիկյան Կոլորադո նահանգում շարունակվում է պայքարը ջրհեղեղի դեմ, որը վերջին 30 տարում ամենա ավերիչն է: Հինգ մարդ զոհվել են, տասնյակները`տուժել: Մոտ 600 մարդ համարվում են անհետ կորած: Նյութական վնասը հարյուր միլիոնավոր դոլարներ է կազմում: Նախագահ Բարակ Օբաման հրամանագիր է ստորագրել Կոլորադոյի բնակիչներին դաշնային բյուջեից օգնություն տրամադրելու հա
Ամենածանրը իրավիճակը Կոլորադոյի հյուսիսային և կենտրոնական շրջաններում է. ավերվել են կամուրջները և ճանապարհները, հաղորդում է
“Россия 24”-ը:
Ինչու հայրենիք վերադառնալուց հետո ֆուտբոլի հայ մրցավարները կալանավորվեցին (մանրամասները՝ տեսանյութում)
Ձեռքերից զուրկ կինը` բոդիբիլդինգի չեմպիոն(տեսանյութ)
Մարդն ամեն ինչ կարող է, եթե վստահաբար գնա իր առջև դրված նպատակի ուղղությամբ: Ամերիկյան Ֆենիքս քաղաքից 37-ամյա Բարբի Թոմասը դրա փայլուն օրինակն է: Վաղ մանկության տարիներին զրկվելով 2 ձեռքից` կինը կարողացավ հաջողակ սպորտսմեն դառնալ:
Բարբին 2 տարեկան էր, երբ կորցրեց ձեռքերը: Երեխան փորձել էր մտնել իրենց տան մոտ գտնվող փոխարկչի տուփի մեջ: Փոքրիկը վեր մագլցելու համար բռնվել էր լարերից ու հոսանքահարվել: Փոքրիկի ձեռքերը մինչև ուսահոդ ամբողջությամբ այրվել էին: Սակայն անդամահատումից որոշ ժամանակ անց նա իր մեջ ուժ է գտել ու սովորել ձեռքերը ոտքերով փոխարինել. այն ինչ սովորաբար անում են ձեռքերով, աղջիկը սովորել է կատարել ոտքով:
Այսօր Բարբին ամեն ինչ անում է առանց կողմնակի օգնության: Սակայն դա ամենը չէ: Մի օր նա տարվեց սպորտով ու մեծ հաջողությունների հասավ: Նա բոդիբիլդինգի չեմպիոն դարձավ և ֆիթնեսի մարզիչ է:
Բարբին սահմանափակ կարողություններով հաջողության հասած միակ մարզիկը չէ:
Հոլովակը, որտեղ վիրահատությունից հետո արթնացած ապշած ամուսինը չի ճանաչում իր կոնջը, ինտերնետային հիթ է դարձել (տեսանյութ)
Բոլորն էլ սիրահարվելու հաճույքը զգում են մեկ անգամ:
Սակայն որքան էլ ամուսնացած զույգերը փորձեն, այնուամենայնիվ, նրանցից միայն մի քանիսն են կարողանում այդ զգացումը կրկին վերապրել՝ ի տարբերություն ապշահար Ջեյսոն Մորտենսենի:
Ճողվացքի վիրահատության պատճառով մորֆինի ազդեցության տակ գտնվող սիրահարված ամերիկացին, իր անկողնու կողքին կանգնած կնոջը տեսնելուց հետո, չէր կարողանում հավատալ իր աչքերին:
Նա զարմացած հարցրել է արդյո՞ք նա մոդել է՝ հայտնելով, որ նա ամենագեղեցիկ կինն է, որին ինքը երբևէ հանդիպել է:
Տղամարդը պարզապես խելագարվել է, երբ իր հարցին, թե ով է նա՝ կինը ծիծաղելով պատասխանել է, որ իր կինն է:
Համացանցում տեղադրված, 240,000 անգամ դիտված հոլովակում Մորտենսենը այդ պատասխանից հետո զարմանքից քար է կտրում և շարունակում հարցեր տալ:
Նրա կինը, որը այդ ընթացքում նկարահանում էր տղամարդուն, համոզում է իր վեց տարվա ամուսնուն ուտել թխվածքաբլիթը:
Սակայն հոլովակում երևում է, որ Մորտենսենը չափազանց մտացիր է այն ուտելու համար:
Այժմ ապաքինված Մորտենսենը ծիծաղում է իր յուրաքանչյուր բառի վրա, իսկ համացանցի օգտատերերը «տարվա ամուսնու» հոլովակը հեղեղել են գովաբանական մեկնաբանություններով, ինչ այն օգոստոսի 30—ին հայտնվել է YouTube կայքում:
Ի՞նչ դեր ունեն իրանցի զինվորները Սիրիայում (տեսանյութ)
Սիրիայում ընդդիմադիր ուժերի կողմից առգրավված տեսագրությունից պարզ է դառնում, թե Թեհրանը ինչ դեր է խաղում Սիրիայում ծավալված ներքաղաքական պատերազմում: Ինչպես հաղորդում է «CNN Türk»-ը տեսագրության մեջ երևում է, թե իրանցի զինվորները ինչպես են հետևում ընդդիմության ուժերին, իրար տեղեկություն են փոխանցում, հօգուտ Ասադի կառավարությանը ուղղորդում են ոստիկանությանը: «El Cezire» հեռուստաալիքով հրապարակված տեսանյութում սիրիացի զինվորները ենթարկվում են իրանցիների հրամաններին: Երևում է նաև, թե ինչպես սիրիացի մի սպա թույլտվություն է խնդրում իրանցի հրամանատարներից:
http://www.youtube.com/watch?v=LKG38S3uXIw
Դանակահարված երիտասարդի կյանքը փրկել չհաջողվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Շուտով ոստիկանությունը կշարունակի ծառայել օրենքին ու ժողովրդին՝ արդեն նոր համազգեստով
Ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, նոր ոստիկանի ձևավորման ընթացքը ենթադրում է ոչ միայն բովանդակային վերափոխումներ, այլև ոստիկանի վարվելակերպի, պահվածքի, արտաքին տեսքի, այդ թվում՝ համազգեստի փոփոխություն:
Սեպտեմբերի 6-ին ոստիկանության ղեկավարությունը ծանոթացավ ոստիկանության ծառայողների նոր համազգեստի նմուշներին:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն իր դիտողություններն ու առաջարկություններն արեց` հաշվի առնելով նոր հանդերձանքի ոչ միայն գեղագիտական կողմը, այլև ծառայողին և ծառայութանը առավելագույնս հարմարավետ լինելու անհրաժեշտությունը: Հանձնարարականներ տրվեցին գործի պատասխանատուներին` հնարավորինս կարճ ժամկետում կատարել նշված փոփոխությունները և կատարելագործված նմուշները ներկայացնել կառավարության հաստատմանը: Շուտով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կշարունակի ծառայել օրենքին ու ժողովրդին` արդեն նոր համազգեստով:



