Նախկինում դատվածը` նույն ճանապարհով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նոր հանցադրվագներ նախկին քննիչի գործունեությունից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կաննի 67-րդ կինոփառատոնում հաղթեց «Ձմեռային քուն» թուրքական ֆիլմը (տեսանյութ)
Կաննի 67-րդ կինոփառատոնի շրջանակներում Լավագույն ֆիլմ անվանակարգում Ոսկե արմավենուն արժանացավ թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանի «Ձմեռային քուն» («Kış Uykusu») ֆիլմը: Թուրք ռեժիսորին մրցանակը շնորհեցին հանրահայտ Ումա Թուրմանն ու Քվենտին Տարանտինոն: Նուրի Բիլգե Ջեյլանի իր շնորհակալական խոսքում նշել է, որ այս մրցանակը նվիրում է վերջին մեկ տարում Թուրքիայում զոհված երիտասարդներին: «Այս տարի թուրքական կինոյի 100-րդ տարեդարձն է: Սա աներևակայելի գեղեցիկ մի պատահականություն է: Այս մրցանակը նվիրում եմ վերջին մեկ տարում Թուրքիայում զոհված երիտասարդներին»,-նշել է Ջեյլանը:
«Ձմեռային քուն» դրաման պատմում է նախկին երաժիշտ Այդինի մասին, որը փոքրիկ հյուրանոց ունի Կապադովկիայում: Երբ գալիս է ձմեռը, տղամարդը մնում է հյուրանոցի պատերի ներսում իր կնոջ և քրոջ հետ: Ֆիլմում ներկայացվում են ամուսնական զույգի բարդ փոխհարաբերությունները, ընտանեկան խնդիրներ և մարդկային խորը ապրումներ:
Նշենք, որ սա թուրք ռեժիսորի արդեն երկրորդ Ոսկե արմավենին է: Առաջին անգամ նա այդ մրցանակին արժանացել է 1982 թվականին «Ճանապարհ» («Yol») ֆիլմի համար:
Անկախ
ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունում
Փողոցային վաճառականը բռնել է լուսամուտից ընկած երեխային
Բարեբախտաբար, ողբերգությամբ չի ավարտվել չինական Չժունշան քաղաքում կատարված դեպքը: Մեկամյա երեխան ընկել է երկրորդ հարկի լուսամուտից: Նրա բախտից այդ պահին փողոցում էր Լի ազգանունով փողոցային մի առևտրական: Տեսանկարահանող սարքերն արձանագրել են կատարվածի ընթացքը:
Կադրերում երկու տղամարդիկ կանգնած են փողոցում` ձեռքերը վեր բարձրացրած ու բարձրաձայն գոռգռում են, փորձելով երեխային հեռացնել լուսամուտից: Սակայն փոքրիկը չի հասկանում: Մի քանի վայրկյան հետո նա ընկնում է տղամարդկանցից մեկի թևերի մեջ:
«Ես քայլում էի փողոցով, երբ հանկարծ պատուհանի գոգին փոքրիկին տեսա: Ըստ երևույթին նա իր մորն է փնտրում: Ես վախեցա: Միակ բանը,որ այդ պահին մտածում էի` պահը բաց չթողնել: Մարդիկ լուսամուտի տակ մի կույտ ստվարաթուղթ էին հավաքել` անհաջողության դեպքում հարվածը մեղմելու համար»: Բարեբախտաբար ամեն ինչ հաջող է ավարտվել: Երեխայի մայրն անմիջապես փողոց է վազում ու երեխային վերցնում վաճառականի ձեռքից:
Անկախ
Այցելություն դպրոցներ. անմիջական շփում շրջանավարտների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հետախուզվում է զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը անպարկեշտ ձևով ստորացնելու, վիրավորանք հասցնելու մեղադրանքով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԲՄՎ-ի «գնորդը» մեքենան փորձարկելու պատրվակով` դիմել էր փախուստի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կտրել է լեզուն, անցքեր բացել այտերի վրա
23-ամյա գերմանացի Ջոել Միգլերն արդեն 13 տարի տարված է բոդդի-արտով ու պիրսինգով: Հիմա նա եվրոպական հրատարակություններում է հայտնվել իր անսովոր արտաքինի պատճառով: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ տղան ծակեց ականջը: Դրանից հետո` կիսեց լեզուն: Հետո էլ այտերի վրա 36 մմ անցքեր բացեց: Մեկին հաջորդեց մյուսը, իսկ պատահական անցորդներին շոկի մեջ չգցելու համար, նա փակում է այդ անցքերը հատուկ խցաններով:
Երիտասարդը մոդել է ու նրա ամբողջ մարմնի վրա պիրսինգ ու կտրվածքներ են: Նա ասում է, որ այն բոդի-արտը, որով ինքը տարված է, անվանում չունի.»Կարող եք այն պարզապես անցքեր անվանել,-ասում է իր այտերի վրա համաչափ բացված անցքերի մասին, որոնցից երևում են երիտասարդի ծնոտի ու «օձալեզվի» մի հատվածը:
Ըստ ամենայնի, պատահական անցորդները պարզապես սարսափում են նրա տեսքից: Իսկ Ջոելի ընկերուհին հավանում է ընկերոջ էքստավագանտ տեսքը: Ի դեպ, նա ընկերոջը համբուրում է այտի անցքի միջով: Միգլերն ասում է, որ շուտով իր մարմնի հետ էքսպերիմենտներին վերջ է դնելու:
«ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ». ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է (տեսանյութ)
Մայիսի 23-ին հանրապետության ավագ դպրոցներում կհնչի վերջին զանգը՝ երեկվա աշակերտներին առաջնորդելով դեպի մեծ կյանք:
Կլինի լուսավոր թախծի, զնգուն ուրախության ու երջանիկ սպասումի օր, և պետք է ամեն ինչ անել, որ այդ օրը պայծառ մնա բոլորի հիշողության մեջ:
«Վերջին զանգի» հանդիսությունների կապակցությամբ ճանապարհային և համայնքային ոստիկանության ծառայողները, անչափահասների գործերով տեսուչները արդեն իսկ այցելել են դպրոցներ, զրուցել աշակերտների, մանկավարժների, ծնողների հետ, բացատրել հատկապես տոնական օրը հասարակական կարգն ու երթևեկության կանոնները խստագույնս պահպանելու, արկածախնդիր արարքներից զերծ մնալու անհրաժեշտությունը, որպեսզի տոնը չմթագնվի որևէ անցանկալի միջադեպով:
Ոստիկանությունը կրկին կոչ է անում տոնի տերերին՝ երեխաներին՝ ձեռնպահ մնալ մեքենա վարելուց, հասարակական վայրերում պահպանել համակեցության ու բարեկրթության կանոնները, ոգելից խմիչքներ չօգտագործել, հարգալից լինել միմյանց և համաքաղաքացիների հանդեպ, կատարել ծառայություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջները:
Ծնողներին հորդորում ենք տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին: Հարկ եղած դեպքում ինքներդ վարեք մեքենան, ուսուցիչների հետ ընկերակցեք նրանց զանգվածային միջոցառումների ժամանակ, ձեր ներկայությամբ հետ պահեք անխոհեմ քայլերից, իսկ անհրաժեշտության դեպքում դիմեք պարեկող ոստիկանների օգնությանը:
Մայիսի 23-ի առավոտից ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները ուժեղացված ծառայություն են իրականացնելու բոլոր այն տարածքներում, որտեղ նախատեսվում են «վերջին զանգի» հանդիսություններ ու զանգվածային միջոցառումներ, արվելու է առավելագույնը հասարակական կարգն ու մասնակիցների անվտանգությունը ապահովելու համար:
Կրկին շնորհավորում ենք մեր շրջանավարտներին տոնի առթիվ և մաղթում բարի ճանապարհ:
Երկկողմանի ծնողազուրկ պատանին երազում է դառնալ հրաձիգ, որ պաշտպանի հայրենիքը
Տարեց տատիկի հետ սոցիալապես ծանր պայմաններում, կիսախարխուլ տանը բնակվող երկկողմանի ծնողազուրկ ևս մեկ երեխայի Երևանից Սամվել Գևորգյանի աջակցումբ օգնություն ցուցաբերելու նպատակով «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներս այսօր ուղևորվեցինք Շիրակի մարզի փոքրիկ գյուղերից մեկը:
10-ամյա Աբրահամը ծնողներին կորցրել է շատ վաղուց: Տատիկի պատմելով՝ տղան չի հիշում անգամ նրանց դեմքերը: Իսկ մեր այն հարցին, թե երբ մեծանա՝ ի՞նչ է դառնալու, փոքրիկ Աբրահամն առանց վարանելու պատասխանեց թե՝ հրաձիգ, որպեսզի պաշտպանի հայրենիքը: Ի դեպ, գեղեցիկ բնություն ունեցող այդ հին գյուղը տանող ճանապարհը, ինչպես Շիրակի տասնյակ այլ գյուղերի ճանապարհներ, ուղղակի անանցանելի է:
Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:
«Happy» տեսահոլովակի իրանական տարբերակի հերոսները ձերբակալվել են (տեսանյութ)
Համացանցում ռեկորդային քանակով դիտումներ գրանցած Ֆարել Ուիլյամսի «Happy» տեսահոլովակից ոգեշնչված համանուն երգի հիման վրա աշխարհի մի շարք երկրներում նկարահանվեցին տեսահոլովակի սեփական ազգային տարբերակները: Այսպես Իրանում ևս նման փորձ է կատարվել, որը, սակայն, վատ ավարտ է ունեցել: Իրանական «Happy»-ի հերոսները՝ պարող երեք տղամարդ և առանց գլխաշորի երեք կին ձերբակալվել են: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ Թեհրանի ոստիկանության պետը Հուսեյն Սաջեդին նշել է, որ տեսանյութը հանդիսանում է «հանրությանը այլասերող հասարակ մի տեսահոլովակ», որի հրապարակումից հետո ոստիկանությունը պատասխանատուներին ձերբակալելու որոշում է կայացրել:
Երգիչ Ֆարել Ուիլյամը նշել է, որ վշտացած է տեղի ունեցած պատճառով և որ երիտասարդները ընդամենը ցանկացել են ուրախանալ:
Արարք, որ համազոր է դավաճանության (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վերականգնվել է Ամասիան Գյումրիին կապող միակ ճանապարհը
Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի բնակիչներն այլևս ստիպված չեն լինի օգտվել դաշտամիջյան ճանապարհներից: Բարեկարգվում և վերականգնվում է գյուղերը մարզկենտրոն Գյումրիին և արտաքին աշխարհին կապող միակ՝ Ամասիայից Բերդաշեն տանող ավտոճանապարհը: Տարիներ շարունակ դաշտամիջյան ճանապարհով երթևեկող տեղի բնակիչների համար այս ճանապարհի վերակառուցումն անչափ սպասված էր:
Աշխատանքների 90 տոկոսից ավելին կատարված է: Ճանապարհի առաջին կմ-ում իրականացվել են ասֆալտապատման, հաջորդ 16.4 կմ-ում՝ կոպճային աշխատանքներ:
Նախկին ճանապարհի հետ կապված վարորդների դժգոհությունը մեկն էր՝ մեքենաները շարքից դուրս էին գալիս: Իրենց համար այս ճանապարհն այժմ լավագույն ասֆալտապատ ճանապարհից էլ լավն է:
Համայնքների ղեկավարները գյուղացիների անունից արդեն գոհունակությամբ են խոսում վերականգնված ճանապարհի մասին և փորձում մոռանալ նախկին դժվարությունները:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝սույն թվականի ապրիլի 1-ից տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության տակ են անցել հանրապետական նշանակության շուրջ 30 ճանապարհներ, որոնց շահագործման և բարելավման աշխատանքները կընթանան ըստ սահմանված ժամկետների:
Մանրամասները՝ տեսանյութում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն
Նոր մանրամասներ 50-ամյա կնոջ սպանության դեպքից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Շրջանառության մեջ դրվեցին «Հայկական հետքը հետախուզությունում» թեմային նվիրված գեղաթերթիկն ու նամականիշները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ
«Հայկական հետքը հետախուզությունում» թեմային նվիրված՝ մայիսի 20-ին տեղի ունեցավ մեկ նամականիշով գեղաթերթիկի և 4 նամականիշների մարման և շրջանառության մեջ դրվելու պաշտոնական արարողությունը։
Մեկ նամականիշով գեղաթերթիկը նվիրված է հայ լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանին, իսկ չորս նամականիշները՝ անվանի հետախույզներ Հակոբ Դավթյանին, Իվան Աղայանցին, Հայկ Հովակիմյանին և Աշոտ Հակոբյանին։
Գեղաթերթիկի և նամականիշների մարման պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը, ԱԱԾ տնօրենի տեղակալ, հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ- մայոր Գարեգին Մխիթարյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Գևորգ Վարդանյանի զինակիցը և այրին՝ Գոհար Վարդանյանը, հետախույզների բազմաթիվ հարազատներ, ընկերներ։
ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի անունից ողջունեց գեղաթերթիկի և նամականիշների պաշտոնական արարողության ներկաներին։ Նա նշեց, որ գեղաթերթիկի և նամականիշների թողարկումը հարգանքի տուրքի նվազագույն արտահայտությունն է, որով պետք է բոլորը հիշեն, մեծարեն ու խոնարհվեն անձնազոհ հերոսների հիշատակի առջև, ովքեր իրենց գործունեությամբ ու կյանքով պարգևեցին պայծառ ու խաղաղ երկինք։
Գևորգ Վարդանյանի այրին՝ Գոհար Վարդանյանը, շնորհակալություն հայտնելով ուշադրության ու վերաբերմունքի համար, կարևորեց այն, որ հետախույզի արած գործը չի մոռացվում, ու հերոսների հիշատակը պահպանվում է։
Մեկ նամականիշով գեղաթերթիկի վրա պատկերված է Գևորգ Վարդանյանի դիմանկարը՝ երկրագնդի երկու կիսագնդերի խորապատկերին։ Նամականիշի ձախ անկյունում՝ Գևորգ Վարդանյանին շնորհված ԽՍՀՄ հերոսի շքանշանն է։
Չորս նամականիշների վրա՝ երկրագնդի երկու կիսագնդերի և խոշորացույցի խորապատկերին, պատկերված են անվանի հետախույզներ Հակոբ Դավթյանի, Իվան Աղայանցի, Հայկ Հովակիմյանի և Աշոտ Հակոբյանի դիմանկարները։
Մանրամասները՝ տեսանյութում
Համագյուղացու տնից ապրանքներ էր թռցրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տաքսու վարորդը` միջադեպի կիզակետում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բաքվում ոստիկանները ցրել են դպրոցականների ցույցը
Բաքվի ոստիկանությունը ցրել է Բաքվի մարդասիրական տեխնիկական լիցեյի աշակերտների կազմակերպած բողոքի ակցիան: Դպրոցականների ակցիայի պատճառը եղել է թեստային քննությունների ընթացքից դժգոհությունը, հաղորոդում է “Հագին” կայքը:
Դպրոցականները լքել են դասարանները, սկսել են վանկարկել “հրաժարական”՝ կոչ անելով իրենց տնօրենին հրաժարական տալ:
Իր հերթին, ուսումնական հաստատության տնօրենը, հասկանալով, որ չի կարողանում հանդարտեցնել բողոքող աշակերտներին մանկավարժների կազմի միջոցով, ոստիկանություն է կանչել, որն էլ ցրել է ցույցը:
Արդյունքում ձերբակալվել են մի քանի դպրոցականներ: Բողոքի ակցիային հիմնականում մասնակցել են 10-11-րդ դասարանի աշակերտներ: Դեպքի վայր են ժամանել կրթության նախարարության ներկայացուցիչները, ովքեր բանակցություններ են վարում տնօրեն Սանուբար Ալիևայի հետ:





