Պատկանում է տուղտազգիների ընտանիքին :Հայրենիքը հարավային Չինաստանն է և հյուսիսային Հնդկաստանը: Բաղրջուկների ցեղը շատ մեծ է `25տեսակից ավելի: Դրանք ցածր ծառեր են ,թփեր,խոտաբույսեր: Իրենց հայրենիքում օգտագործում են կահույք, նավակներ սարքելու, իսկ ցողուններից մանրաթել պատրաստելու համար: Թելից գործում են պարկեր, բրեզենտներ, ցանցեր, պարաններ,իսկ մնացորդներից պատրաստում են կոպիտ թուղթ,մեկուսիչ շինանյութեր: Որոշ տեսակի մատղաշ շիվերն ու տերևները տեղի բնակիչները օգտագործում են ճաշի մեջ`որպես բանջարեղեն: Սենյակային պայմաններում հիմնականում աճեցնում են չինական վարդի H.rosa chinensis տեսակը,որը սովորաբար ծաղկում է վաղ գարնանից մինչև ուշ աշուն,իսկ բարենպաստ պայմանների դեպքում ` նույնիսկ ձմռանը: Այս ցեղին պատկանող մյուս տեսակը սիրիական բաղնջուկը մեր պայմաններում ազատ ձմեռում է բաց գրունտում և հանդիպում է ամենուրեք: Չինական վարդը բազմացնում են կտրոններով`գարնանը,որոնք վերցնում են ճյուղերի ծայրերից,արմատակալեցնում և հետո տնկում 7-9սմ –անոց թաղարներում: Ամռան ընթացքում բույսը մի քանի անգամ պիտի սնուցել: Ձնռան ընթացքում բույսը պահում են 12-15 աստիճան ջերմության պայմաններում`խիստ պակասեցնելով ջրելը:
Խոլորձ(օրխիդեա)
Խորդենի,Արագլախոտ՝ երեմ
Առավել
տարածված է երկու ցեղ՝ Խորդենի (Pelargonium) և
Արագլախոտ՝ երեմ(Журавельник, Geranium) :Պատկանում են խորդենազգիների ընտանիքին:
Հայտնի է Խորդենու մոտ 400 տեսակ:
Նկարները՝ վարդաբույր խորդենի (Pelargonium graveolens)
Եթերային յուղ ստանալու համար մշակվում է վարդաբույր Խորդենին (P. graveolens) : Բազմամյա կիսաթուփ է, հզոր արմատով, ցողունը՝ 80-100սմ բարձրությամբ, ստորին մասը՝ փայտացած, վերինը՝ դալար, ուժեղ ճյուղավորված: Տերևները հերթադիր են, բլթակավոր, թավոտ:Ծաղիկները՝ բաց վարդագույն: Եթերայուղը կուտակվում է հիմնականում տերևներում (մոտ 14%): Օգտագործվում է օծանելիքի, օճառի, հրուշակեղենի արտադրության, բժշկության մեջ: Վարդաբույր Խորդենին պահանջկոտ է ջերմության, լույսի և խոնավության նկատմամբ: Սառնամանիքները ( -2 -3oC) խիստ վտանգավոր են: Հիմնականում անպտղաբեր է, բազմացվում է արմատակալներով, որոնք աճեցվում են ջերմատներում:
Սովետական Հայաստանում խորդենին, որպես եթերա-ձիթատու կուլտուրա մշակվել է 1938 թ-ից Հոկտեմբերյանի և Էջմիածնի շրջաններում:
Արագլախոտ մարգագետնային (Geranium pratense L.)
Մարգագետնային Խորդենին (Geranium pratenseL.) աճում է բարխառն գոտում համարյա ամենուրեք: Բազմաթիվ երկրներում այն օգտագործվում է ինչպես դեղաբույս: Բուժիչ հատկություններ ունեն
բույսի վերգետնյա, երբեմն էլ ստորգետնյա մասերը: Հումքը հավաքում են ծաղկման շրջանում, չորացնում են լավ օդափոխվող սենյակում 40—45 °С: Չորացած հումքը կարելի է պահել մեկ տարի: Արմատները հանում են աշնանը, մաքրում հողից, լվանում և նույնպես չորացնում:Արմատները պարունակում են օսլա և այլ ածխաջրեր, տրիտերպենային սապոնիններ, դաբաղանյութեր (19—38 %), ֆենոլկարբոնային թթուներ, կատեխիններ, ֆլավոնիդներ, վիտամին С և կարոտին: Բույսի վերգետնյա մասում հայտնաբերվել են ածխաջրեր, գլյուկոզա, ֆրուկտոզա, ռաֆինոզա, սապոնիններ, ալկալոիդներ, վիտամին С և K, կարոտին, դաբաղանյութեր(3,2—4 %), ֆլավոնիդներ, անտոցիաններ և կեյկոանտոցիաններ, հանքային նյութեր՝ երկաթ, մարգանեց, նիկել, ցինկ և այլն:
Օգտագործվում է չարորակ նորագոյացությունների, կոտրվածքների, էպիլեպսիայի, շնչուղիների հիվանդությունների, տենդի, գաստրիտի, սննդային թունավորումների, ռևմատիզմի և բազմաթիվ այլ հիվանդությունների դեպքում:
Ժող. բժշկության մեջ եփուկն օգտագործվում է անքնության, լուծի, կանացի արյունահոսությունների, էկզեմաների և այլ տարբեր հիվանդությունների դեպքում:
Խորդենուց պատրաստված դեղամիջոցներն օգտագործվում են նաև թունավոր օձերի խայթոցների դեպքում:
Խորդենին արագ և հեշտ է բազմացնել կտրոններով: Կարելի թուփը կամ արմատները մասերի բաժանել: Դա կարելի է իրականացնել վաղ գարնանը և ամռան վերջին: Վերջինը ավելի բարեհաջող ժամանակ է : Քանի որ այդ շրջանում բույսը համարյա հանգստի մեջ է և արմատները կարելի է մաքրել հողից և տնկել նոր տեղում: Ուշադրություն պետք է դարձնել,որ ցողունները լինեն առողջ և ամուր: Սեպտեմբերի ընթացքում կտրոնների վրա առաջանում են երիտասարդ արմատներ, որոնցով բույսը ձմեռում է : Խորդենիները /բացի Ռոբերտ խորդենուց/ երկար են ապրում: Թուփը առանց բաժանման և տեղափոխման կարող է ծաղկել մինչև 10—15 տարի, դառնալով ավելի գեղեցիկ: Միայն 10—12 տարի հետո կերևան ծերության նշանները: Ավելի լավ է մինչ այդ ` 9—10 տարեկան թուփը բաժանել և տեղափոխել թարմ հողի մեջ:
Խորդենին սիրում է մոխիր և ճիշտ ջրվել: Թառամած ծաղիկներից հետո հարկավոր է կտրել այդ ցողունները:
Մոլոչայ,էուֆորբիա
Ս
ա պատկանում է սուկուլենտ բույսերի ընտանիքին և ունի 2000-ից ավելի տարատեսակ: Շատ տեսակներ աչքի են ընկնում իրենց մեծությամբ և այդ պատճառով նրանց
հնարավոր չէ տանը բազմացնել: Տանը աճեցվող մոլոչայը (euphorbia)կամ էուֆորբիա, սիրված բույս է,քանի որ երկարակյաց է, օրիգինալ տեսք ունի և պահանջկոտ չէ; Կտրվելիս նրանց ցողունից դուրս եկած կաթնահյութը թունավոր է:
Այն եկել է Աֆ
րիկայից,Ամերիկայից,Մադագասկարից
Մոլոչայի ոչ բոլոր տեսակներն են ծաղկում տնային պայմաններում, օրինակ գեղեցկուհի մալոչայը/պուանսետիան/ կամ Միլիա մոլոչայը հեշտությամբ ծաղկում են ամեն տարի,իսկ տիրուկալի կամ խոշորակոտոշ մալոչայները հազվադեպ են ծաղկում տան պայմաններում:
Ծաղկելուց հետո պուանսետիան կտրտում են մինչև 10-12 սմ, տեղափոխում են հով և ստվերոտ տեղ ,քիչ են ջրում: Մայիսի կեսերին հողը փոխում են ,տեղափոխում լուսավոր տեղ և պարբերաբար ջրում: որպեսզի այն ծաղկի Նոր տարուն սեպտեմբերի վերջից 2ամիս այն 13-14ժամ պետք է պահել մթության մեջ:
Խնամք
Ամռանը 20-25 ջերմաստիճան, ձմեռը` 12-16
Պայծառ լուսավորություն և ամռանը ,և ձմռանը:
Ջրել չափավոր գարնանը և ամռանը, պակասացնել ջրելը ձմռանը: Աճի ընթացքում հողը չպետք է ամբողջովին չորանա:
Մոլոչայը չոր օդի նկատմամբ կայուն է,բայց երբեմն գոլ ջրով կարելի ցողել,դա շատ օգտակար է: Աճի և ծաղկման ժամանակ հողը երկու շաբաթը մեկ պետք է պարարտացնել: Երտասարդ բույսերը ամեն տարի պետք է վերատնկել,իսկ տարիքովները ` 2-3 տարին մեկ:
Վնասատուներն են `սպիտակաթևիկը, ուտիճը և ալյուրաճիճուն;
Մամիլարիա
Մամիլարիաները ելունդավոր կակտուսներ են, որոնց ծաղիկներն աճում են խավապատ տերևանութներից: Ընտանիքը ներառում է 400 տեսակներ: Մամիլարիան փոքրիկ գնդաձե կակտուս է` ժամանակի ընթացքում փոքր-ինչ աճող ցողունով: Մանր մազանման փշիկներ ունի, սովորաբար, լուասավոր գույնի:
Մամիլարիաներից շատերը ծաղկում են ձմռանը: Կան տեսակներ, որոնց ծաղիկները բավական խոշոր են, գեղեցիկ: Որոշ տեսակներինը ավելի փոքր են ու աննշան: Բույսերը ցածրահասակ են, գնդաձև կամ գլանաձև, ծածկված փոքրիկ, փշապատ ելունդներով: Ընդհանրապես տեսակները միմյանցից տարբերվում են հիմնականում ծաղկի մեծությամբ ու գույնով:
Ամռանը բույսը պետք է ամեն օր ջրել, ինչպես նաև խորհուրդ է տրվում ամեն առավոտ ցողել տնային ջերմաստիճանի ջրով: Իսկ ձմռանը ջրելը պետք է խիստ կրճատել, մինչև երկու շաբաթը մեկ անգամ:
Թեպետ ինչպես ցանկացած կակտուս` մամիլարիան լուսասեր է, բայց պետք չէ այն դնել չափազանց պայծառ արևի տակ: Իսկ ձմռանը խորհուրդ է տրվում մամիլարիան պահել ստվերոտ մասերում:
Որպեսզի բույսը հաջորդ տարի առատ ծաղկի, անհրաժեշտ է, որպեսզի ձմռանը այն պահել 10-12 աստիճան ջերմաստիճանի սենյակում:
Բույսը կարելի է տեղափոխել երկու տարին մեկ անգամ:
Մամիլարիաները բազմանում են սերմերով և կտրոններով, իսկ որոշ տեսակներ` նաև անդալիսով: Հատկապես բարձր են գնահատվում երկար ելունդավոր մամիլարիաները, որոնց ծաղիկները դեղնավուն են ու բավական խոշոր:
Էխինոկակտուս
Պատկանում է կակտուսների ընտանիքին: Հայրենիքը Կենտրոնական Մեքսիկան է: Ընտանիքը ներկայացված է 91 տեսակով:
Էխինոկակտուսները մեծ մասամբ փոքր բույսեր են, գնդաձև դուրս ցցված կողերով, որոնք բաժանված են լայնակի ակոսված ելունդներով: Դուրս ցցված կողերը ծածկված են սուր փշերով, որոնք բույսին ոզնու տեսք են տալիս, որտեղից էլ ստացել են իրենց անունը` ոզնաձև կամ էխինոկակտուսներ: Շատ դանդաղ են աճում:
Կան տեսակներ, որոնց բարձրությունը հայրենիքում հասնում է մինչև 2.5 մ, սակայն մեր մոտ, բնակարաններում, դրանք փոքր չափերի են մնում:
Ծաղիկները խոշոր ու ձագարաձև են, սպիտակ, կարմիր, վարդագույն կամ դեղին գույների: Թառամում են մեկ շաբաթվա ընթացքում: Ծաղկելուց հետո ծաղիկների տեղում կարող են մնալ 3սմ տրամագծով կարմրավուն պտուղներ:
Էխինոկակտուսը ծաղկում է ամռանը, այդ պատճառով անհրաժեշտ է այն դնել ուժեղ արևի տակ, իսկ ձմռանը կարելի է թողնել որտեղ կա: Ամռանը բույսը շատ պահանջկոտ է ջրի նկատմամբ և անհրաժեշտ է հաճախակի առատ ջրել և ցողել, իսկ ձմռանը այն կարելի է ջրել ամիսը մեկ-երկու անգամ:
Ընդհանրապես կակտուսները նախընտրում են բնակարանի արևոտ լուսամուտները, իսկ ձմռան սկսվելուն պես բույսը պարտադիր պետք է դնել արևոտ պատուհանագոգերին:
Բույսը բազմանում է սերմերով, ինչպես նաև մայր գնդին աճած փոքրիկ գնդիկների բաժանմամբ: Դրանք պետք է զգուշորեն հեռացնել գլխավոր գնդից և պարզապես տնկել հողի մեջ: Բույսը շատ արագ արմատակալում է: Հողը կարող է պարունակել ավազային մաս, որպեսզի ապահովի ծակոտկենությունը:
Արմավաշուշան (Յուկա)
Պատկանում է շուշանազգիների ընտանիքին: Հայրենիքը Հյուիսային Ամերիկան է:
Ընտանիքը ներկայացված է 30 տեսակով: Մշտադալար բույս է, տարբեր տեսակների բարձրությունը տատանվում է 0.6-2.0 մ սահմաններում, երբեմն հասնում է մինչև 3 մ:
Յուկան ծառանման դանդաղ աճող բույս է, բունը պատվում է շագանակագույն կեղևով: Տերևները երկար են ու ժապավենաձև, կարող են հասնել մինչև 1 մետրի: Տերևների եզրերը շատ կոշտ են, իսկ ծայրին կարող են լինել փոքր փշեր: Դրանք հավաքված են կոճղարմատի մոտ կամ բնի շուրջը դասավորված են վարդակաձև:
Բույսը ծաղկում է ամեն տարի և տարին մեկ անգամ: Ունի շատ գեղեցիկ սպիտակ, կամ բաց մանուշակագույն ծաղիկներ:
Արմավաշուշանի տարբեր տեսակների թփի արտաքինը տեսքով նմանվում է վիշապածառի, ագավայի կամ հալվեի:
Բույսը նախընտրում է արևոտ տեղամաս, սակայն կարող է աճել նաև ստվերում:
Բնակարաններում ձմռան ընթացքում խորհուրդ է տրվում բույսը պահել որքան հնարավոր է լույսին մոտ, իսկ տան ջերմաստիճանը չպետք է բարձր լինի 12-16 աստիճանից: Թաղարը պետք է վերցնել պատուհանագոգից, քանի որ յուկան շատ վատ է տանում միջանցիկ քամիները:
Գարնանը անհրաժեշտ է բույսը դուրս հանել պաշտգամբ կամ պարտեզ, իսկ եթե այդ հնարավորությունը չկա` թաղարը դնել հարավ-արևմտյան կամ հարավ-արևելյան պատուհաններին:
Արմավաշուշանը խոնավասեր չէ, այն պետք է ջրել սիստեմատիկ, բայց ոչ շատ` շաբաթվա ընթացքում 3-4 անգամ իսկ ձմռանը ընդհանրապես պետք է դադարեցնել և հետևել, որ հողը լինի ամբողջությամբ չոր: Խոնավության ավելցուկի առկայության դեպքում բույսը կարող է փտել: Ջրելուց պետք է զգույշ լինել, որպեսզի ջրի կաթիլները չթափանցեն վարդակի հիմքում, որովհետև դա նույնպես կարող է պատճառ հանդիսանալ, որպեսզի բույսը փտի:
Յուկան բազմացվում է ինչպես արմատածիլներով, այնպես էլ կտրոններով, որի համար օգտագործվում է բույսի գագաթի մասը: Երկու-երեք տարին մեկ անգամ բույսը պետք է տեղափոխվի, քանի որ մեծանալու հակում ունի:
Օգտագործում են ծաղկային ձևավորումներում, ինչպես նաև գազոնների վրա տնկում են որպես առանձնյակներ:
Յուկան հայրենիքում
Սենպոլիա
Սենպոլիան կամ աֆրիկյան մանուշակը իր մեջ ներառում է 20 ցեղ, որոնք միասին պարունակում են մոտ 1500 տեսակ: Հայրենիքը համարվում է Արևելյան Աֆրիկան, որտեղ այն հանդիպում է ծովի մակերևույթից 500-1800մ բարձրությամբ անտառներում:
Բույսն իր անունը ստացել է ի պատիվ Վալտեր Սեն-Պոլի, որը 1892թ. առաջին անգամ Ուզամբարի սարերով ճանապարհորդելիս նկարագրել է ծաղիկը: Տանզանիան, որտեղ էլ գտնվում է Ուզամբարի սարը, 19-րդ դարի վերջին, գերմանական գաղութ էր: Այնտեղ գերմանական ղեկավարությունը շրջանային ղեկավար էր նշանակել ծագումով շվեյցարացի Վալտեր Սեն-Պոլին, որն էլ իր ադմինիստրատիվ ծառայությունները կատարելու ընթացքում ուսումնասիրել է տեղանքն ու բուսական աշխարհը:
Բույսը բնական վիճակներում սիրում է ստվերոտ և խոնավ վայրեր` ոչ մեծ քարերի առկայությամբ, որոնք կարող են հանդիպել մանր գետակների ու առուների շրջակայքում:
Սենյակային պայմաններում դժվար է հանդիպել բնական սենպոլիայի, քանի որ տնային պայմաններում դրանք 2-3 տարի անց կորցնում են իրենց դեկորատիվությունը:
Մանուշակը բազմամյա թուփ է` խավոտ, հյութալի, բայց դյուրաբեկ տերևներով, որոնք փնջով դասավորված են արմատակիր ցողունի շուրջը: Տեսակից կախված` տերևները օվալ-սրտաձև են, երկարությունը հասնում է մինչև 10 սմ:
Բույսի ծաղիկները բազմերանգ են` մուգ կապույտ կամ թանձր մանուշակագույն, բալագույն, սպիտակ, վարդագույն: Ճիշտ խնամքի դեպքում և բավարար լուսավորության դեպքում` բույսը ծաղկում է կլոր տարին, բայց ծաղկառատ շրջան է համարվում գարնանային և աշնանային սեզոնները: Ծաղկակիր ցողունները դուրս են գալիս տերևների փնջաձև կենտրոնից և ձգվում են դեպի լույսը: Ծաղկակիր ցողունի երկարությւոնը կարող է ձգվել մինչև 10 սմ, ամեն ցողունի վրա կարող է նստել 3-8 կոկոն: Դրանք ապրում են մեկից-երկու շաբաթ, որից հետ մեռնում են և առաջ են գալիս երիտասարդ ծաղկակիրները:
Մանուշակի արմատային համակարգը շատ թույլ է զարգանում, այդ պատճառով այն պետք է տնկել ծանծաղ և խորություն չունեցող թաղարներում:
Բույսի հողը չի կարելի շատ պարարտացնել, որովհետև դրանից, թեպետ կարող են աճել հաստ և խոշոր տերևներ, սակայն դրա փոխարեն այն չի ծաղկի:
Սենպոլիան խոնավասեր բույս է, այդ պատճառով պահանջում է օրը մեջ առատ ջրում, իսկ ձմռանը` շաբաթը երկու անգամ: Ջրել պետք է շատ զգույշ, որպեսզի տերևների վրա ջուր չկաթա:
Ծաղիկը կարելի է տեղափոխել, սակայն դա պետք է կատարել վաղ գարնանը, երբ բույսը չի մտել ակտիվ աճի շրջան:
Սենպոլիան սիրում է մաքուր օդ, այդ պատճառով սենյակը պետք է հաճախակի օդափոխել, այդ թվում ձմռանը: Բույսը լուսասեր է և հարավային լուսաամուտներին լավ է զգում ձմռանը, սակայն գարնան գալու հետ նրան պետք է տեղափոխել ավելի ստվերոտ անկյուններում, որպեսզի տերևները չվառվեն: Ձմռանը սենյակի ջերմաստիճանը պետք է լինի 18-22 աստիճան:
Բույսը բազմացվում է տերևներով կամ թփի բաժանումով Տերևի ցողունը ջրով բաժակի մեջ շատ հեշտ արմատակալում է: Իսկ թփիկը պետք է առանձնացնել այն դեպքում, երբ արմատակիր ցողունի շուրջը մի քանի թփիկներ կան գոյացած:
Դիտվել է 1743 անգամ:
Ինչպես կարելի է երկարացնել ծաղկի կյանքը
Հոլանդիայի գիտնականները հետազոտություններ են կատարել` պարզելու, թե ինչպես կարելի է հատած, պոկած ծաղիկների կյանքը երկարացնել, որպեսզի շքեղ ծաղկեփնջերն ավելի ուշ թոշնեն:
Իհարկե, զարմանալի չէ, որ այս հարցը լուծելուն ձեռնամուխ են եղել հոլանդացի մասնագետները, քանի որ հայտնի է, որ Հոլանդիան ծաղկի գծով առաջատար է: Եվ ահա, արդյունքներն էլ ապշեցուցիչ են: Պարզվել է, որ ամենաարդյունավետ միջոցը գազավորված` Coca-cola, Fanta, Sprite քաղցր ըմպելիքներն են:
Ծաղկամանի ջրում ավելացնելով այդ ըմպելիքներից` հնարավոր է դարձել երկարացնել դրանց կյանքը: Հետաքրքրական է, որ ծաղիկներին ամենևին դուր չի եկել Coca-Cola Light-ը` շաքարի քիչ քանակի պատճառով, և դրան հակառակ, Coca-cola-ի ազդեցությունը ծաղիկների վրա խիստ բարերար է եղել:
Ծնեբեկ
Ամենատարածված սենյակային բույսերից է: Պատկանում է շուշանազգիների ընտանիքին: Հայրենիքը Հարավային Աֆրիկան է: Հանդիպում է ինչպես կիսափաթաթվող, այնպես էլ կախվող տեսակը:
Ընտանիքը ներկայացված է 300 տեսակով:
Ծնեբեկի տերևներն իրենցից ներկայացնում են ցողունատիպ, ցանցառ ու թափանցիկ փետրաձև ճկվող կորեր, որոնց ֆոնի վրա ձգվում են փետրաձև, մազմզուկների մոզաիկան:
Ծաղիկները սպիտակ են, գագաթնային, իսկ պտուղները մանր կարմրավուն:
Բույսի տերևը ծաղկեփնջերում օգտագործվում է դեկորատիվ նպատակների համար: Ծնեբեկը հանդիպում է նաև վայրի վիճակում և մատղաշ ծիլերը ուտելի են: Այժմ Երևանի բանջարանոցային մթերք վաճառվող բաժիններում կարելի է հանդիպել ծնեբեկի, որի մեկ փոքրիկ կապն արժե 500 դրամ:
Սենյակում բույսը խորհուրդ է տրվում պահել լուսամուտներին մոտ, բայց նրան վնասակար են արևի ուղիղ ճառագայթները: Ամռան ընթացքում ծնեբեկը պետք է առատ ջրել, իսկ ձմռան կողմ` չափավոր ոռոգում, սակայն պետք է հիշել, որ խոնավության առատության դեպքում ծնեբեկի արմատները կարող են նեխել:
Բույսը ջերմաստիճանի նկատմամբ պահանջկոտ չէ, լավ աճում է ինչպես տաք, այնպես էլ համեմատաբար սառը պայմաններում: Ամռան տապին լավ կլինի տերևները ցողել սենյակային ջերմաստիճանի ջրով, որպեսզի շատ չչորանա:
Ծնեբեկի վրա վատ է անդրադառնում միջանքցիկ քամիները, այդ պատճառով սենյակի օդափոխելուց պետք է նրան պաշտպանել քամու հոսանքից:
Բույսը տեղափոխում են ըստ անհրաժեշտության:
Ծնեբեկը բազմանում է թփիկների բաժանումով և սերմերով, իսկ որոշ տեսակներ` նաև կտրոններով:
Ալոկազիա
Պատկանում է նվիկազգիների ընտանիքին: Հաշվվում է ավելի քան 70 տեսակներ: Հայրենիքը Հնդկաստանն է և Խաղաղ օվկիանոսի մի քանի կղզիները:
Ալոկազիան պալարավոր արմատներով բազմամյա խոտաբույս է: Տերևները դուրս են գալիս միանգամից արմատների մոտից և նստում են տերևակոթունների վրա, որոնց երկարությունը կարող է հասնել մինչև 2-3մ: Սրտաձև մեծ տերևների երկարությունը ձգվում է մինչև մեկ մետրի, իսկ լայնությունը՝ 80 սմ:
Տերևներն ունեն գեղեցիկ երանգավորում՝ բաց մանուշակագույն՝ արծաթյա երանգներով: Բույսը ծաղկում է, սակայն ծաղիկները գրավիչ չեն և բնակարանային պայմաններում ալոկազիան աճեցվում է միայն փարթամ և գեղեցիկ դեկորատիվ տերևներ ունենալու համար:
Պետք է հիշել, որ ալոկազիան թունավոր է. բույսի հյութը խիստ վնասակար է, այդ պատճառով պետք է խստորեն հետևել, որպեսզի երեխաները և տնային կենդանիները հեռու մնան:
Ձմեռային շրջանում բույսը լիովին կարող է յոլա գնալ վատ լուսավորված սենյակում, սակայն աճի շրջանում այն անհրաժեշտություն է զգում առատ արևային լույսի:
Ընդհանրապես ալոկազիային պետք չէ առատ ջրել, ջրի անհրաժեշտությունը զգացվում է միայն այն ժամանակ, երբ հողի արտաքին մակերևույթը չորանում է:
Սենյակային ջերմաստիճանը չափավոր պետք է լինի: Բույսը շատ վատ է տանում միջանցիկ քամիները:
Ալոկազիան բազմացվում է արմատածիլներով և աչքերով, որոնք կյտրվում են ցողունի փափուկ մասի հետ միասին: Կարելի բազմացնել նաև ցողունով՝ ըստ աչքերի քանակի մասերի բաժանելով: Բազմացման նման եղանակի դեպքում ամենահարմար ժամանակը ապրիլ-մայիսն է:
Անթուրիում

Պատկանում է նվիկազգիների ընտանիքին: Ընտանիքում հաշվվում է մոտ 600 տեսակ: Սենյակային պայմաններում առավել տարածված է երկարացողուն տեսակները: Հայրենիքը Գվատեմալան է:
Անթուրիումը բազմամյա դեկորատիվ, մշտադալար բույս է: Տերևները կաշենման են և նստած երկար ցողունների վրա: Նոր տերևները համեմատաբար ավելի փոքր են, քան տարեցները:
Ցողունավոր անթուրիումները օդային արմատներ են արձակում:
Նախշավոր տերևներ ունեցողներից աչքի են ընկնում սպիտակաջիղ անթուրիումը: Տերևները խոշոր են, սրտաձև, նստած են երկար կոթունների վրա, ունեն մուգ կանաչ գույն և թավշանման են: Այս տեսակի հայրենիքը արևադարձային Ամերիկան է:
Ծաղկաբույլը ամբողջովին կանաչ է, առանձնապես գեղեցիկ չէ, սակայն արձակում է անանասի հրաշալի բուրմունք: Ծաղկում է գլխավորապես ամռանն ու աշնանը:
Շատ կարևոր է հիշել, որ անթուրիումի տերևները պետք է միշտ մաքուր լինեն: Խորհուրդ է տրվում հաճախակի դրանք սրբել խոնավ շորով: Տարին մի քանի անգամ բույսը մանրակրկտորեն լվանալ ցնցուղի տակ՝ թաղարը ցելոֆանի մեջ փաթաթելով, որպեսզի բացառվի ջրի ավելցուկը:
Անթուրիումի մշակությունը համեմատաբար հեշտ է: Բույսի արմատային համակարգը շատ չի խորանում, այդ պատճառով այն կարելի է աճեցնել լայն ու կարճ թաղարների մեջ:
Ծաղիկը ամառ ժամանակ պահում են կիսաստվերում, բնակարաններում՝ պատուհանագոգերին: Սակայն ամռանը չի կարելի տեղավորել հարավային կողմի պատուհանագոգերին, քանի որ դրանից բույսը կարող է ուժեղ այրվածք ստանալ: Եթե օդը շատ չոր է լինում, անհրաժեշտ է բույսը ցողել մաքուր ու գոլ ջրով:
Իսկ ձմռանը խորհուրդ է տրվում բույսը տեղավորել բնակարանի հարավային կողմի պատուհանգոգերում, հետևելով, որ սենյակի ջերմաստիճանը 18-20 աստիճանից չիջնի:
Անթուրիումը բազմանում է թփերի բաժանումով, արմատածիլերով և սերմերով: Պետք է կտրել ցողունի ծայրամասը կտրել մի քանի օդային արմատների հետ ու տնկել թաղարի մեջ, կապելով թաղարում արմրացված փայտիկին, որպեսզի չշարժվի: Որոշ ժամանակից ցողունը հեշտությամբ արմատակալում է:
Պտերներ
Պատկանում է բազմոտազգիների ընտանիքին: Ընտանիքն ընդգրկում է 3000-ից ավելի տեսակներ, որոնք մեծ մասամբ մշտադալար են: Բույսը լինում է խոտային կամ ծառանման տեսքով: Ծագումը հիմնականում արևադարձային է: Բնության մեջ հանդիպում են անտառային փափուկ, խոնավ հողերում, կիրճերում, արևադարձային անտառներում:
Պտերները բազմամյա թափվող տերևներով բույս է և շատ շքեղ տեսք ունի: Տարբեր տեսակների մոտ տերևները կարող են հասնել մինչև 60-70 սմ: Երիտասարդ տերևների գագաթները խխունջանման ոլորված են:
Բույսը շատ վատ է տանում միջանցիկ քամիներն ու ցուրտը: Սենյակում օդի ջերմաստիճանը պետք է լինի 18-20 աստիճան: Պտերը պահանջում է խոնավ միջավայր, չորային պայմաններում այն չորանում է կամ տերևները դեղնում են, և բույսը կորցնում է իր դեկորատիվ տեսքը:
Բնակարանում խորհուրդ է տրվում ամռանը բույսը հանել պարտեզ և դնել ծառերի ստվերի տակ: Խոնավ մթնոլորտ ստեղծելու նպատակով օրվա ընթացքումշրջապատի խոտերը կարելի է ցողել ջրով:
Բացի սենյակային պայմաններում մշակելուց, պտերների տերևները օգտագործում են ծաղկեփնջերում:
Պտերները պետք է դնել հարավային կամ հարավ-արևմտյան պատուհաններին: Բույսը շատ վատ է տանում արևի ուղիղ ճառագայթները, ինչպես նաև ջեռուցիչ սարքերի չափազանց մոտիկությունը:
Բույսը պետք է տեղափոխել երկու տարին մեկ անգամ: Բազմացվում է արմատածիլներով, որոնք ծլելուց հետո անջատում են մայր բույսից և անմիջապես դնում հողը: Պտերը բազմանում է նաև հիմնական բույսի բաժանմամբ:
Օլեանդր
Օլեանդրը մշտադալար դեկորատիվ կիսաթուփ է, որը առատ ծաղկաբույլերով ծաղիկների շնորհիվ մեծ տարածում է գտել սենյակային ծաղկաբուծության մեջ: Ընտանիքը շատ աղքատ է. բաղկացած է 10 տեսակից:
Բույսի հայրենիքը մերձարևադարձային գոտիներն են և հանդիպում են Մարոկկոյում, Պորտուգալիայում, Չինաստանի հարավ-արևմտյան տարածքներում:
Օլեանդրն ունի նեղ, բայց մինչև 40սմ երկարության հասնող տերևներ: Ծաղիկներն արտակարգ գեղեցիկ են ու խոշոր ծաղկաբույլերով: Ծաղկաթերթիկները լինում են բաց դեղինից մինչև ալ կարմիր: Ծաղկման շրջանը ամառն է՝ հունիս-հուլիսը:
Բույսը լուսասեր է. սենյակում ամենահարմար տեղը հարավային լուսամուտներն են: Ամառը պետք է առատ ջրել, իսկ ձմռանը կարելի է պակասեցնել:
Օլեանդրը ջերմասեր է, բայց պահանջկոտ չէ խոնավության նկատմամբ, լավ է դիմանում չորային պայմաններին, բայց լավ չի տանում ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները:
Օլեանդրն ունի մի հետաքրքիր առանձնահատկություն: Գեղեցիկ ծաղիկներով այս բույսը թունավոր է: Այդ պատճառով խորհուրդ չի տրվում այն դնել այնպիսի սենյակում, որտեղ երեխաներ կան: Օլեանդրի հյութը պարունակում է թունավոր նյութեր, որն առաջին հերթին ազդում է նյարդային համակարգի վրա:
Օլեանդրը բազմացվում է ցողունային կտրոններով: Այն տեղափոխում են տարին մեկ անգամ՝ մարտ ամսին: Թաղարի խորքային հատվածը լավ կլինի լցնել խիճ կամ ավազ, որպեսզի ապահովի ջրի անցանելիությունը:
Ֆիկուս
Պատկանում է թթազգիների ընտանիքին: Այս պահին հաշվվում է ֆիկուսի մոտ 1500 տեսակ: Տարբեր տեսակների հայրենիքը տարբեր վայրեր են: Հիմնականում տարածված է Աֆրիկայում, Ասիայում և Արևելյան Հնդկաստանում: Ֆիկուսները լինում են ծառերի և թփերի տեսքով:
Ֆիկուսը մշտադալար բույս է: Ֆիկուսի ծառային տեսակն իր հայրենիքում հասնում է մինչև 30 մետրի, իսկ փայլուն, կաշենման տերևները հաճախ մեկ մետրից ավել երկարություն ունեն:
Ֆիկուսը սենյակային դեկորատիվ բույսերի շրջանում շատ տարածված է: Հասնում է մինչև 2 մետրի: Բունը բավականին հաստ է և պատված կեղևով:
Բույսը պայմանների նկատմամբ քմահաճ չէ: Աճի շրջանում պահանջում է մեծ քանակությամբ ջուր. հողի մակերեսը պետք է միշտ խոնավ լինի: Սակայն ձմռանը պետք է ջրելը սակավեցնել, քանի որ ջրի ավելցուկը կարող է բերել արմատների փտեցմանը: Ջրելու համար խորհուրդ է տրվում օգտագործել գոլ կամ սենյակային ջերմաստիճանի ջուր:
Ֆիկուսը ջերմասեր բույս է, բայց նախընտրելի է այն դնել ցրված լույսի տակ՝ արևի ուղիղ ճառագայթներից հեռու: Երիտասարդ բույսերը պետք է դնել արևմտյան և հարավ-արևմտյան լուսամուտների մոտ՝ լուսավոր տեղերում: Լույսի պակասությունից տերևները կընկնեն, որի պատճառով էլ նա կկորցնի իր դեկորատիվ շքեղ տեսքը: Ամռանը լավ կլինի բույսը դնել դրսում՝ ստվերոտ տեղերում: Տերևները պետք է սրբել խոնավ շորով:
Ֆիկուսը շատ հետաքրքիր հատկություն ունի. թեպետ այն ջերմասեր բույս է և ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը նորմալ է տանում, սակայն ձմռանը սենյակի ջերմաստիճանը չպետք է բարձր լինի 15 աստիճանից: Եթե ձմռանը ֆիկուսը դրված լինի տաք տեղ, դա կակտիվացնի նրա աճը հունվար-
փետրվարին, որը կթուլացնի բույսը և թույլ չի տա, որ նա գարնանը լավ զարգանա:
Բազմացվում է կտրոններով, որի համար գլխավորապես օգտագործվում են ճյուղերի ծայրամասերը: Կտրոնը պատրաստելու որոշ ժամանակ պետք է պահել գոլ ջրի մեջ մինչև կաթնահեղուկն ամբողջությամբ թափվի, հակառակ դեպքում դուրս հոսող հեղուկի մածուցիկության պատճառով մազանոթները կփակվեն, որի պատճառով կտրոնը կչորանա:
Այնուհետև այն պետք է դնել ջրի մեջ, որպեսզի արմատակալի: Արմատակալած կտրոնները պետք է տնկել 10-12 սմ-անոց տրամագծով փոքր թաղարների մեջ, որը սկզբնական շրջանում տարին մեկ անգամ պետք է տեղափոխել, աստիճանաբար մեծացնելով թաղարները, իսկ հետագայում ավելի ուշ-ուշ:
Ֆիկուսը արդյունաբերական նշանակություն ունի: Մշակության մեջ գլխավորապես հանդիպում է կաուչուկատու ֆիկուսը, որի տերևների կաթնահյութից կաուչուկ են պատրաստում:
Ֆիկուսների տեսակները
Ամենահայտնին տնային ֆիկուսների մեջ կաուչուկայինն է ,որը ունի ուղիղ բուն; Այն առաջին տարիներին հակված չի ճյուղավորվելու: Այս տեսակի ֆիկուսի տարատեսակներից է դեկորան և ռոբուստա ֆիկուսը: Այս ֆիկուսները արագ են աճում: Կան նաև այդ տեսակի չալպտուրիկ ֆիկուսներ` ժանգատերևը (veriegata) և տրիկոլորը(elastika trikolor): Սրանք ավելի շատ լուսասեր են :Տերևների գույներով և ձևով նրանք նույնպես տարբերվում են: Սև արքայազն ֆիկուսը նման է ռոբուստային , բայց նրա տերևները համարյա սև են, տրիկոլորի տերևները վարդագույն երանգ ունեն, իսկ ժանգատերևը կրեմագույն է:
Այս բոլոր ֆիկուսների տերևները ձվաձև են, բայց կան ջութակի նման և եռանկյունի տերևներով ֆիկուսներ : Սուրբ ֆիկուսի տերևը սրտաձև է : Հայտնի է Բեյջամինի ֆիկուսը , որի տերևները նեղ են և սրածայր, նրա տարատեսակներն են `Hawaii, variegate, Starlight և Նատաշա ֆիկուսը, որը հաճախ է հանդիպում խանութներում: Հետաքրիր է Միկրոկարպա ֆիկուսը (Microcarpa), նա ունի մանր և կոշտ տերևներ , ամուր ճյուղեր: Կան նաև ֆիկուսի թափվող տեսակներ,որոնց տերևները մանր են ու բարակ,իսկ ճյուղերը կախվում են: Հնուց հայտնի է նաև սողացող ֆիկուսը , ժամանակակից
տեսակներից է գաճաճ ֆիկուսը` (Pumila, Sunny) :
Ծոփոր (Մոնստերա)
Պատկանում է նվիկազգիների ընտանիքին: Հայրենիքը Արևելյան Հնդկաստանն է և արևադարձային Ամերիկան: Ամենատարածված և գեղեցիկ սենյակային բույսերից է: Ունի մոտավորապես 220 տեսակ:
Մոնստերան մշտադալար բազմամյա լիանա է: Ունի խոշոր, փայլուն և կաշենման ծածկույթով տերևներ: Նոր աճած տերևները սովորաբար ամբողջական են և սրտաձև, իսկ հետագայում առաջացողները կրում են խոշոր անցքեր կամ ուենենում են խորը կտրվածքներ, իսկ չափերով կարող են հասնել մինչև մեկ մետրի:
Յուրաքանչյուր նոր աճած տերևի հակառակ կողմից աճում և և դեպի ներքև են իջնում բաց դեղնականաչավուն օդային արմատներ, որոնք մտնելով հողի մեջ՝ օժանդակում են բույսի զարգացմանը: Իր հայրենքիում այդ բույսը փաթաթվում ու մագլցում է ծառերի վրա՝ հասնելով մինչև 20 մ: Ունի պտուղներ, որոնք համեղ են և տեղացիների կողմից օգտագործվում են:
Մեր մոտ՝ բարեխառն գոտում, ծոփորը շատ հազվադեպ է ծաղկում:
Ծոփորը պահանջկոտ չէ պայմանների նկատմամբ, բայց սիրում է օդի խոնավություն. չոր օդում օդային արմատները դադարում են աճել: Որպեսզի աճը չկանգնի, պետք է առատորեն ջրել: Ձմռանը համեմատաբար պետք է պակասեցնել ջրելը, բայց հողը չի կարելի չոր թողնել: Ծոփորի տերևները մի շատ հետաքրքիր հատկություն ունեն: Եթե խոնավությունը շատ է լինում, դրա ավելցուկը տերևն այսպես ասած վերարտադրում է. տերևի մակերեսով մեկ կուտակվելով՝ խոնավությունը հոսում է դեպի եզրերը և արցունքի ձևով կախվում. բույսը «արտասվում է»:
Ծոփորն ամեն տարի պետք է տեղափոխել, քանի որ այն մեծանալու միտում ունի: Խորհուրդ է տրվում տարեկան մի քանի անգամ սնուցել գոմաղբահեղուկով: Իսկ լավ զարգանալու համար պետք է տարածություն ապահովել: Սենյակի ջերմաստիճանը պետք է լինի 16 աստիճանից ոչ ցածր, հակառակ դեպքում բույսի աճը կկանգնի:
Բույսը չի կարելի դնել արևի ուղիղ ճառագայթների հարվածի տակ, սակայն դա չի նշանակում, որ պետք է դնել ստվերում: Ծոփորին պետք է դնել սենյակի լուսավոր հատվածներում:
Քանի որ ծոփորը մեծ տեղ է զբաղեցնում և ունի հսկայական տերևներ, տարիքով բույսերին խորհուրդ չի տրվում պահել այն սենյակներում, որտեղ մարդիկ քնում են, քանի որ մեծ տերևները արտադրում են մեծ ծավալի ածխաթթու գազ:
Բազմացվում է ցողունային կտրոններով, իսկ որոշ տեսակներ՝ նաև արմատածիլներով: Բազմացումը կարելի է կատարել նաև բույսի վերին մասում գտնվող տերևի կտրոնով: Տերևը վերցնում են մի քանի օդային արմատներով, որոնք նախօրոք փաթաթում են մամուռով լի մառլյայի մի կտորի մեջ և մամուռը խոնավ պահելով՝ ստիպել, որ արմատիկները զարգանան:
Շքանարգիզ
Պատկանում է շքանարգիզների ընտանիքին: Հաշվվում է մոտ 70 տեսակի սորտեր, որոնց հայրենիքը Կենտրոնական և Հարավային Ամերիկան են, ինչպես նաև Հարավային Աֆրիկան:
Շքանարգիզները սենյակային բույսերի մեջ շատ սիրելի տեսակ են համարվում, որովհետև ունեն շատ շքեղ ծաղիկներ: Տերևները թրանման և երկար են, որոնք հասնում են մինչև 70 սմ:
Հայտնի են ամարիլիս և հիպեաստրում ցեղերը, որոնք արտաքինով շատ նման են իրար և շփոթեցնում են: Դրանք երկուսն էլ շքանարգիզների ընտանիքին են պատկանում, բայց իրարից տարբերվում են մի շարք հատկանիշներով:
Ամարիլիսը մի հովվուհու անուն է, որը 2250 տարի առաջ նկարագրված է հույն բանաստեղծ Թեոկրիտի հովվերգություններում:
Հիպեաստրումները ծաղկում են ուշ ձմռանից մինչև գարուն, իսկ ամարիլիսները՝ ամռան վերջից սկսած մինչև աշուն:
Հիպեաստրումի ծաղկակիր ցողունը ի տարբերություն ամարիլիսի՝ սնամեջ է և չի կարող կրել շատ ծաղիկների ծանրությունը: Հիպեաստրումի ծաղիկը հոտ չունի, իսկ ամարիլիսը հոտավետ է: Իսկ ամենակարևորը՝ հիպեաստրումները, ի տարբերություն ամարիլիսիների շատ դժվարությամբ են դուստր սոխուկներ առաջացնում:
Ամարիլիսների ծաղկակիր ցողունը կարող է հասնել մինչև 40-50սմ երկարության, որի վրա նստում են 4-8 նուրբ և փոքր, դուրեկան հոտով զանգակաձագարաձաև ծաղիկները:
Հիպեաստրումների ծաղկակիր ցողուն ,տանում էե 2-3 խոշոր ծաղիկներ, որոնց տրամագիծը երբեմն անցնում է 20 սմ-ից:
Հիպեաստրումը սոխուկային բույս է՝ մսեղ սոխուկով, որը հասնում է մոտ 10 սմ տրամագծի: Սոխուկը շատ երկարակյաց է և կարող է ծաղկել մինչև 10 տարի: Հիպեաստրումները բազմանում են սերմերով և սոխուկներով, սակայն տնային պայմաններում տարածված է սոխուկներով բազմացման եղանակը. պարզապես պետք է բազմացման ժամանակ մանր սոխուկները անջատել մայր սոխուկից և տնկել նոր թաղարում:
Թաղարը որքան հնարավոր է պետք է փոքր վերցնել, որովհետև դա նպաստում է բույսի վաղ ծաղկմանը: Դրանք ճիշտ կլինի դնել հարավ-արևմտյան կամ հարավ-արևելյան լուսամուտներին: Խորհուրդ է տրվում վերատնկումը կատարել 2-3 տարին մեկ անգամ: Ճիշտ խնամքի դեպքում նոր աճած շքանարգիզները կարող են ծաղկել 4-րդ տարում:
Բույսը հողի նկատմամբ այնքան էլ պահանջկոտ չէ, բայց հողի վերին շերտը անհրաժեշտ է փխրեցնել և փոխել, ինչպես նաև պարարտացնել:
Ամռանը բույսը պետք է առատ ջրել. հողի մակերեսը պետք է լինի համեմատաբար խոնավ, բայց ոչ ցեխոտ: Ամառվա վերջում ջրելը աստիճանաբար պակասեցնում են, իսկ սեպտեմբերին՝ համարյա վերջացնում: Այդ ժամանակ սկսվում է հանգստի շրջանը, և թաղարները պետք է դնել ավելի սառն ու ստվերոտ մաս, իդեալական ջերմաստիճանը՝ 8-10 աստիճան:
Շատ կարևոր է, որ թառամող և դեղնող տերևները չհեռացնել, քանի որ տերևի վերջնական մեռնելուց հետո որոշ օրգանական նյութեր անցնում են բույսին:
Հանգստի շրջանում ևս բույսը պետք է ժամանակ առ ժամանակ ջրել, որպեսզի սոխուկները չչորանան: Ջուրը տալ գոլ վիճակում. դա կնպաստի վաղ ծաղկեցմանը: Մինչև գարուն բույսը գտնվում է կիսաքնած վիճակում, իսկ գարնան վերջում երևում է կոկոնը:
Ծաղկակիր ցողունի կոթունը երևալու ժամանակ այն պետք է դնել տաք 18-20 աստիճան ջերմությամբ սենյակում: Ծաղիկը պահպանվում է մոտ երկու շաբաթ:
Բեգոնիա
Բեգոնիան պատկանում է բեգոնիաների ընտանիքին: Հայրենիքը Արևադարձային Աֆրիկան է, Հարավային Ամերիկան, Արևելյան Հնդկաստանը և Ճավա կղզին:
Բեգոնիան հայտնի է բազմաթիվ տեսակներով՝ դրանք մոտ 900 տեսակի են, բայց բաժանվում են երեք հիմնական խմբի՝ պալարավորների, մշտադալար թփանմանների և գեղազարդ տերևավորների:
Այս երեք տեսակներն էլ տնային պայմաններում աճեցվում են, սակայն բնակարանային պայմաններում ամենալայնը տարածված են թփանման բեգոնիաները, որոնք բոլորն էլ լավ աճում և ծաղկում են ձմռան ընթացքում:
Բեգոնիայի տերևները ամբողջովին միագույն չեն, դրանք հիմնականում շատ բազմազան ու բազմերանգ են. մուգ կանաչ՝բաց կանաչավուն երակներով, բոսորագույն՝ արծաթագույն կարմիր երանգով և այլն: Տերևի արտաքին տեսքը նույնպես միաձև չի. այն ասիմետրիկ է և տարբեր տեսակների մոտ տարբեր արտաքին ունի՝ ալիքաձև կամ կտրտված: Որոշ տեսակների ցողունները և տերևների հակառակ կողմը պատված են տերևի գույնի աղվամազով, բայց կան նաև ատլասե ծածկույթով տեսակներ: Ծաղիկները տարբեր տեսակների մոտ կիսալիաթերթ են կամ լիաթերթ բազմերանգ գույներով:
Մեր մոտ բեգոնիաների տեսակներից շատ հայտնի է բեգոնիա ռեքս տեսակը, որը թեպետ ձմռան ընթացքում զրկվում է տերևների մի մասից, բայց տարվա ընթացքում այնքան գեղեցիկ ու փարթամ տեսք ունի, որ այդ թերությունը չի նկատվում: Այն սրտաձև տերևներ ունի, որի մեծությունը կարող է անցնել 20սմ.-ից: Ծաղիկները անփայլ վարդագույն են և ծաղկակոթուններից բույլով կախվում են:
Բեգոնիան կարելի է առատ ջրել ամռանը, իսկ աշնանը սկսվում է բեգոնիաների հանգստի շրջանը: Այդ ժամանակ պետք է պակասեցնել ջրելը, իսկ ձմռանը ավելի սակավեցնել: Սակայն ջրելու ընթացքը պետք է դանդաղ քչացնել, որպեսզի հողը շատ չչորանա:
Բեգոնիան ջերմասեր բույս է: Ամռանը կարելի է դուրս հանել, սակայն այն պաշտպանված պետք է լինի քամուց: Սենյակը, որտեղ դրված է բույսը, ջերմաստիճանը չպետք ցածր լինի 20 աստիճանից, իսկ ձմռանը՝ 15 աստիճանից:
Ամռանը գեղազարդ տերևներով բեգոնիաներին պետք է պահել բնակարանի ստվերոտ մասերում, որպեսզի արևից տերևները չայրվեն: Բեգոնիան սիրում է թարմ օդ, սակայն միջանցիկ քամիները շատ վնասակար են: Ջերմաստիճանի կտրուկ տատանումները ևս լավ չեն բույսի համար:
Բույսը պետք է տեղափոխել միայն անհրաժեշտության դեպքում: Այն բազմանում է ցողունային և տերևային կտրոնների միջոցով:
Բեգոնիա անունը կոչվել է ի հիշատակ ծաղկասեր և ծաղկաբույսեր հավաքող Մ.Բեգոնիայի ազգանունով:
Հալվե(ալոե)
Ալոեն պատկանում է շուշանազգիների ընտանիքին: Արտաքինից նման է ագավային: Ունի հաստ, մսեղ ու հյութալի տերևներ, որոնց եզրերը պատված են մանր փշիկներով: Կան ծառանման և խոտային տեսակներ, որոնք անցողուն են:
Հայտնի է մոտ 90 տեսակ, որոնց մեծ մասի հայրենիքը Կապլանդիան է, Հարավային Աֆրիկա:
Ալոեն սուկուլենտ է և պահանջկոտ չէ պայմանների նկատմամբ, սակայն ալոեի ծաղկելու ու բարգավաճման համար շատ կարևոր է առատ լույսի առկայությունը:
Սենյակում ձմռանը ջերմաստիճանը կարող է տատանվել 18-25, իսկ ձմռանը՝ 12-14 աստիճանի սահմաններում:
Ամռան ընթացքում բույսը պահում են դրսում՝ կիսաստվերում, ջրում են առատորեն:
Ձմռանը խորհուրդ է տրվում պահել արևոտ մասերում ՝ջրելով չափավոր: Ընդհանրապես ալոեն խորհուրդ չի տրվում առատ ջրել, հակառակ դեպքում արմատները կարող են նեխել:
Ալոեն բազմանում է արմատածիլերով, որը կարելի է կլոր տարին վերցնել մայր բույսից: Նախքան կտրոնների տնկելը անհրաժեշտ է այն թառամեցնել և կտրվածքները թաթախել փայտածխափոշու մեջ:
Բույսի որոշ տեսակներից ստացվում են մանրաթելեր, որոնցից պատրաստում են գորգ, պարան և այլն: Իսկ տերևների հյութը բուժիչ նշանակություն ունի, քանի որ պարունակում է ալոյին կոչվող նյութը, որը հրաշալի միջոց է մի շարք հիվանդություններ բուժելու համար: Ակադեմիկոս Վ.Պ.
Ֆիլատովին հաջողվել է այդ հյութով բուժել աչքի բորբոքված եղջերաթաղանթը:
Ալոեի հյութը նաև չորացնում են, պատրաստում կանաչավուն խեժի կտորներ, որն օգտագործում են լուծվող դեղորայք պատրաստելու համար:
Լեռնավարդ(ազալիա)
Լեռնավարդը(նազվարդ) `հիասքանչ մանր տերևներով թփեր են; Ձմեռվա վերջում կամ գարնան սկզբին ծաղկելու ընթացքում Լեռվարդի կոկոնները ամբողջովին բացում են թերթիկները և ծածկում ամբողջ թուփը տարբեր երանգներով` կարմիր, վարդագույնի տարբեր երանգներ, նարնջագույն, մանուշակագույն և դեղին: Մեղմ կլիմայով երկրներում լեռնավարդը աճեցնում են այգիներում,իսկ ցուրտ ձմեռ ունեցող երկրներում`տանը, բայց ամռանը տանում են դուրս: Լեռնավարդի ծաղիկները լինում են մի գույնանի և երկգույնանի, որոշ տեսակներ հոտավետ են: Լեռնավարդի տերևաթափ տեսակները ծաղկում են մինչև նոր տերևների աճելը: նը Տան պայմաններում լեռնավարդի մասին տարածված է որպես «դժվար» և «կամակոր» բույս ; Բանն այն է, որ տան պայմանները շատ հեռու են լեռնավարդի աճեցման բնական պայմաններից և շատ բույսեր դժվարություններ են ունենում` թափում են տերևները, կարճանում է ծաղկման շրջանը կամ բոլորովիին չեն ծաղկում: Փորձենք ստեղծել տնային լեռնավարդի համար բարենպաստ պայմաններ. հողը միշտ թաց, թթվային բաղադրությամբ, ձմռանը սառը օդ, բույսի շուրջը բարձր խոնավություն տարվա տաք եղանակներին: Պետք է հեռացնել թառամած ծաղիկները, որպեսզի բույսը իր ուժերը չծախսի սերմեր առաջացնելու համար:Ամռանից պետք է հաճախակի պարարտացնել ֆոսֆոր պարունակող պարարտանյութով; Լեռնավարդը սիրում է պայծառ լույս,բայց ամռանը պետք է պաշտպանել արևի ուղիղ ճառագայթներից: Եթե այս պայմանները կատարվեն լեռնավարդը տարեց տարի առատ կծաղկի: Նրան նաև կարելի է «ստիպել» ձմեռային տոներին ծաղկել: Ծաղկաթափից անմիջապես հետո անհրաժեշտ է կտրատել ճյուղերը, ձևավորել բույսը: Այնուհետև պատրաստել հատուկ հողախառնուրդ`երեք մաս տորֆահող, երկու մաս տերևահող, կես մաս ավազ: Բույսերը պետք է վերատնկել ավելի մեծ թաղարներում: Եթե բույսը երիտասարդ է, այն պետք է վերատնկել տարին երկու անգամ: Տարիքավոր բույսերը խորհուրդ է տրվում վերատնկել երկու երեք տարին մեկ:Լեռնավարդը բազմացվում է սերմերով, կտրոններով և պատվաստով:




















