Քամին հարավային` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:


Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը քառորդ եզրափակչում առավելության հասավԱնգլիայի պատվիրակ Քրիստալ Բարկերի նկատմաբ և պայքարը կշարունակի կիսաեզրափակչում: Նա իր համար ապահովել առնվազն բրոնզե մեդալ:
Մինչև 16 տարեկանների աշխարհի փոխչեմպիոնն արդեն տիրացել է Չինաստանում կայանալիք ամառային պատանաեկան օլիմպիական խաղերի ուղեգրի:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
ներկա են գտնվել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին:
Անկախ
Ապրիլի 20-ին Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Մեծամորի (Մեծամոր – Մեծ Մոր – Աստվածամոր – Մայր Անահիտի) պատմա–հավատամքային տարածքում նշեցին ավանդական Զատիկի տոնը:
Ապրիլի 20-ին կայացավ նաեւ Գարնանային օրահավասարը՝ Լուսնի լրման օրվա կիզակետը:
ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները կատարել են ծիսական արարողություն եւ փառաբանել Մայր Անահիտին, որ իր Աստվածային էությամբ ու գործառույթով ապահովում է բնության գունագեղությունն ու ծաղկունքը: Մայր Անահիտը նաեւ բերքատվության ու ամենայն բերրիության, պտղաբերումի եւ մայրանալու Աստվածուհին է, եւ հայ արիներն ու ազգայնականները Աստվածամորն են դիմել՝ բազմազավակ ու բարգավաճ ընտանիքներ ունենալու ակնկալությամբ:
Զատիկի տոնը հայ արիական տոնացույցով նշվում է նաեւ որպես Մայր Անահիտի Հրաշագործության տոն:
Հայ արիներն ու ազգայնականները ծիսական արարողությունից ու ձոնակերտ փառաբանումներից հետո վառեցին նաեւ ծիսական կրակը եւ շուրջըպար բռնելով՝ հիմներգեր հղեցին ի փառս Աստվածամայր Անահիտի, Հայ Աստվածների ու Տիեզերքի Արարչի:
Այնուհետեւ երկնային արեգակի երկրային խորհրդանիշ կրակի վրայից թռչելուվ՝ երազանքներ պահեցին, որից հետո կազմակերպվեց գույնզգույն ներկված ու խորհրդանիշներով պատկերազարդ ձվերով տոնական ձվախաղ: Հաղթող ընտանիքը (ընդհանուր հաղթած-հավաքած ձվերի քանակովի) ստացավ Մայր Անահիստի կավե արձանիկը, ինչն ուղեկցվեց քրմական ծեսոով:
Հայոց Ամանորից հետո Զատիկը գարնան գունագեղության հաստատումն է արձանագրում, երբ բնության գույները զատվում են միմյանցից ու ցուցադրում արարչակերտ բնաշխարհի շքեղությունը: Հայ արիներն ու ազգայնականները գինեձոներ պարգեւեցին բնությանը ու նույն բնակարգով փառաբանեցին նաեւ հայ ազգի բնածին արմատը, հայի ու Հայքի հետագա բարգավաճմումն ու ծաղկունքը:
Այդ օրը հայ արիներն ու ազգայնականները մեկ անգամ եւս բարձրաձայնեցին Անահիտ Աստվածուհու պղնձաձույլ արձաններից մեկի գլուխն ու ձեռքի մի մասը Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնի Բրիտանական թանգարանից Հայաստան տեղափոխելու անհրաժեշտության մասին: Հասկանալի է, որ դա անգամ պետական մակարդակով բարդ խնդիր է, բայց Հայաստանի իշխանությունները պետք է գործընթաց սկսեն, որպեսզի նաեւ լուծումներ առաջարկվեն: Պետք է հետեւողականություն դրսեւորել նաեւ այն առումով, որ հուշարձանի մասունքներն այդ թանգարանում դադարեն համարվել պարսկական կամ հունական:
Հայ Արիական Միաբանության
Լրատվակա կենտրոն
20.04.2014թ. Երեւան–Մեծամոր
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից Անկախին տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում`Ապրիլի 21-22-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:
Ապրիլի 20-22-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Ապրիլի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու Հայաստան այցից հետո պարզ դարձավ, որ ոչ մի քաղաքական խնդիր չկա»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Վրաստանի հարցերով փորքագետ Ջոնի Մելիքյանը` նշելով, որ հայերը վիզային ռեժիմի խնդիր չեն ունենալու և կկարողանան հեշտությամբ գնալ Վրաստան:
Նա անդրադարձել է նաև վերջին շրջանում հարևան երկրի ներքին և արտաքին քաղաքական կյանքում տեղի ունեցած իրադարձություններին: Նախ` նա առանձրացրեց խտրականության դեմ օրենքը, որն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Այդ օրենքին դեմ է դուրս եկել Վրաստանի Ուղղափառ եկեղեցին, որը մեծ կշիռ ունի այդ երկրում. եկեղեցու և պետության միջև կա կնքված սահմանադրական պայմանագիր, որով պետությունը ճանաչում է ուղղափառ եկեղեցու ուրույն դերակատարությունը երկրի ներքին կյանքում: Ըստ եկեղեցու` այդ օրենքի ընդունումը հարվածելու է ավանդական ընտանիքներին: Սակայն, Վրաստանի կառավարությունը կարծես թե գտել է ելքը: «Նոր Սահմանադրության մեջ մի կետ կմտցվի, որով կհաստատվի, որ ամուսնությունը միայն տղամարդու և կնոջ միջև կարող է լինել»,- ասաց Ջոնի Մելիքյանը:
Վերջին շրջանի հետաքրքրական իրադարձություններից վրացագետն առանձնացրեց ռուս-վրացական հանդիպումը, որը երկու անգամ հետաձգվել էր ուկրաինական դեպքերի պատճառով:
Ջոնի Մելիքյանը խոսեց նաև ապրիլի 14-ին տեղի ունեցած Եվրամիության արտգործնախարարների հանդիպման մասին, որտեղ հայտարարվեց, որ Վրաստանն ու Մոլդովան կարող են ժամանակին դառնալ Եվրամիության երկրներ: «Այս պահի դրությամբ՝ Վրաստանը պատրաստվում է հունիսին ստորագրել Ասոցացման համաձայնագիրը»,- նշեց Ջոնի Մելիքյանը:
|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, որով Դավիթ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Երիցյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար: |
ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Պաշտպանության նախարարություն: Մինչ նախարարության վարչական համալիրում ՊՆ կենտրոնական ապարատի անդամների, այնուհետև ղեկավար կազմի հետ խորհրդակցությունները, Նախագահը դիտել է ՊՆ սպորտային համալիրում ցուցադրական մարզումները, պաշտպանության նախարարի և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՊՆ վարչական համալիրի մասնագիտացված բուժկետ, ծանոթացել պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ: Հանրապետության Նախագահը Պաշտպանության նախարարությունում դիտել է նաև ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների արտադրատեսակները:
Շրջայցից հետո անցկացված խորհրդակցության ընթացքում իրականացվել է տեսակոնֆերանս՝ ՀՀ ՊՆ բանակային զորամիավորումների, մի շարք զորամասերի հրամանատարների և մարտական դիրքերի հետ:
Պաշտպանության նախարարը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, նախարարի տեղակալները ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին ներկայացրել են պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը, առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող միջոցառումները. նախարար Սեյրան Օհանյանն իր զեկույցում ներկայացրել է ՀՀ պաշտպանության ոլորտի գործունեությունը՝ հանգամանորեն անդրադառնալով հիմնական գործառութային ուղղություններով, այդ թվում՝ պաշտպանության ոլորտի շարունակական զարգացման, մարտական խնդիրների, հերթապահության, պատրաստականության և պատրաստության, միջազգային միջգերատեսչական, հասարակայնության հետ փոխգործակցության և այլ ուղղություններով իրականացված աշխատանքներին: Նախարարն ընդգծել է, որ ՀՀ զինված ուժերը հաջողությամբ իրականացրել է շփման գծում մարտական հերթապահությունը` դիրքերի ինժեներական կահավորման, շրջանաձև պաշտպանության ձևավորման, հակադիվերսիոն և պատժիչ գործողությունների, խելացի պաշտպանության կազմակերպման միջոցով հակառակորդին պարտադրելով հրադադարի պահպանում` ռազմական զսպման միջոցով կառուցողական բանակցային դաշտ ապահովելու նպատակով:
Սեյրան Օհանյանը վստահեցրել է, որ Նախագահի նախորդ այցի ժամանակ տրված ցուցումի համաձայն` անձնակազմի վարպետության բարձրացման նպատակով արդեն էականորեն ավելացվել է ուսումնական տարվա համար հատկացվող զինատեսակների զինամթերքը: Ուսումնական գործընթացի բարելավման նպատակով ավելացել է նաև ուսումնամարտական տեխնիկայի քանակը:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը Նախագահին զեկուցել է զինված ուժերի պատրաստականության բարձրացման գործում մեծ դեր խաղացած զորային կառույցի կազմակերպչական-կառուցվածքային փոփոխությունների, ղեկավարման համակարգի կատարելագործման, նյութատեխնիկական և բարոյահոգեբանական ապահովման ընթացակարգերի բարելավման մասին: Նա ընդգծել է, որ հատկապես առանձնակի ուշադրություն է դարձվել բանակը սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով հագեցնելու գործընթացին, որի արդյունքում ձեռք են բերվել հեռահար և ճշգրիտ խոցման նորագույն միջոցներ` ավելացնելով զինված ուժերի կրակային հնարավորությունները:
Նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը զեկուցել է պաշտպանական քաղաքականության, անձնակազմի կառավարման, ռազմակրթական, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ոլորտներում իրականացված աշխատանքներն ու բարեփոխումների արդյունքները: Դ. Տոնոյանն ընդգծել է, որ պաշտպանական կարողությունների զարգացման շրջանակներում առավել նշանակալի ձեռնարկը պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացն է, որն իրականացվելու է մինչև 2015թ. վերջը և նպատակաուղղված է Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության միջավայրի երկարաժամկետ գնահատման հիման վրա պաշտպանության և անվտանգային դինամիկ համակարգի` մինչև 2020թ. հեռանկարային զարգացման ապահովմանը: Փոխնախարարի հավաստմամբ, այս ուղղությամբ, ի թիվս իրականացված բազմաթիվ միջոցառումների, զգալի աշխատանքներ են կատարվել նաև հասարակայնության հետ կապերի ոլորտում. ակտիվ շփումներ ու փոխգործակցություն է հաստատվել և՛ տեղական, և՛ միջազգային հասարակական կազմակերպությունների հետ:
Նախարարի տեղակալներից Արա Նազարյանն իր զեկույցում ներկայացրել է օրենսդրական և իրավապահ գործունեության բնագավառներում 2013-2014թթ. ընթացքում նախարարության կողմից իրականացված աշխատանքները: Փոխնախարարը նշել է, որ շարունակական աշխատանքների արդյունքում բարձրացել է զորամասերի հրամանատարության և իրավապահ մարմինների (Ռազմական ոստիկանության և Քննչական ծառայության) համագործակցությունը: Կոռուպցիոն ռիսկերի և այլ արատավոր երևույթների դեմ պայքարի ուղղությամբ իրավապահ մարմինների կողմից իրականացվել են լայնածավալ օպերատիվ բնույթի միջոցառումներ և քննչական գործողություններ, ինչի արդյունքում կանխվել և բացահայտվել են մի շարք հանցագործություններ:
Նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը Հանրապետության Նախագահին ներկայացրել է hաշվետու ժամանակահատվածում նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի և ռազմարդյունաբերական վարչության աշխատանքները` սպառազինության, ռազմական տեխնիկայի մարտունակության ապահովման, նոր և արդիական ռազմական տեխնիկայի ձեռքբերման, զորքերում ուսումնանյութական բազայի կատարելագործման և մի շարք այլ ուղղություններով:
Ներկայացված առանձին խնդիրների վերաբերյալ Սերժ Սարգսյանը հարցեր է ուղղել զեկուցողներին, հանձնարարականներ տվել պատասխանատուներին և իր դիտարկումները ներկայացրել նախարարության գործունեության գերակա ուղղությունների ու առաջիկա անելիքների մասին: Ընդգծելով, որ առաջընթացը մեր Զինված ուժերում տեսանելի է, Նախագահը կարևորել է այդ առաջընթացին նոր թափ հաղորդելը՝ հաշվի առնելով բոլոր այն ջանքերը, որ գործադրվում են մեր Զինված ուժերը մարտունակ պահելու և մեր ազգային խնդիրները լուծելու ճանապարհին:
Անդրադառնալով Պաշտպանության նախարարության համար առաջնահերթ լուծման կարիք ունեցող սոցիալական բնույթի կարևորագույն խնդիրներին՝ Հանրապետության Նախագահն ընդգծել է. «Մենք այս տարվա երկրորդ կեսից սկսելու ենք մեծ ծրագիր՝ կապված զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) ընտանիքները բնակարաններով ապահովելու հետ և, ամենայն հավանականությամբ, գնալու ենք այն ճանապարհով, որ ուղղակի կառուցենք բնակարանները և հատկացնենք»,-ասել է Նախագահը:
ՀՀ պաշտպանության նախարարությունում Նախագահը պատասխանել է նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին, այդ թվում՝ Հայաստան-Թուրքիա հայտնի արձանագրությունների մասին հարցին:
«Կարծում եմ, որ բոլորդ էլ տեղյակ եք, որ հայ-թուրքական գործընթացը մենք սկսել ենք, իսկ ավելի ճիշտ՝ հրապարակայնացրել ենք ազնիվ մղումներով, որպեսզի տարածաշրջանում համագործակցությունն ու անվտանգությունը բարձրացնենք նոր մակարդակի, և եթե որևէ մեկին թվում է կամ այն ժամանակ թվում էր, որ մենք դրա դժվարությունները չէինք գիտակցում, ապա նա խորապես սխալվում է: Մենք շատ լավ գիտակցում էինք, թե ում հետ գործ ունեինք և ինչպիսի ծանր խնդիր ենք փորձում լուծել: Ընթացքում տեսաք, որ մեր բանակցող կողմը, որովհետև դժվար է իրենց գործընկերներ ասել, փորձեց նախապայմաններ առաջադրել, փորձեց յուրովի մեկնաբանել որոշ գործընթացներ, այնուհետև նաև փաստաթղթի որոշակի կետեր, բայց այսօրվա դրությամբ կարող ենք փաստել հետևյալը, որ հենց այդ պատճառով գործընթացը մտավ փակուղի և այսօր սառեցված է:
Այնուհանդերձ, մենք պետք է արձանագրենք արդյունքները և, առաջին հերթին, այստեղ էլ ասենք, որ գործընթացի սառեցումը ևս կանխատեսելի էր, և որևէ մեկը չի կարող ասել, որ մենք մտածում էինք, որ, անպայման, կհասնենք խնդրի լուծման վերջնակետին: Պետք է գրանցենք, որ բոլոր դեպքերում մեր գործընկերները, մեզ բարին ցանկացողներն ու աջակցողները վերջնականապես համոզվեցին, որ հայ-թուրքական հարաբերությունների բացակայության պատճառը հայկական կողմը չէ: Ինչու՞ է սա կարևոր, որովհետև նույնիսկ մեր բարեկամները մերթընդմերթ մեզ կշտամբում էին, թե իբր կառուցողական չենք, որ մենք նախապայմանների լեզվով ենք փորձում խոսել Թուրքիայի հետ, և այդ հարաբերությունների բացակայության մեջ մենք էլ մեր մեղքի բաժինն ունենք: Հիմա, կարծում եմ, որևէ մեկը չի կասկածում:
Երկրորդ՝ մենք շատ կարևոր, իմ կարծիքով, մի նոր մշակույթի հիմք դրեցինք. այդպիսի կարևորության բարդ խնդիրը մենք սկսեցինք լայն քննարկումների թեմա դարձնել և մեկ անգամ ևս ցույց տվեցինք, որ պատրաստ ենք մեր հասարակության հետ, տարբեր շերտերի հետ, մեր հայրենակիցների հետ քննարկել ամենաբարդ ու ամենադժվարին խնդիրները: Հիշու՞մ եք՝ որոշ մարդիկ, իսկ այդ մարդկանց թիվը քիչ չէր, մեզ խստորեն քննադատում էին, պնդում էին, որ այդ արձանագրություններն առնվազն երկու շատ մեծ բացասական կողմ ունեն: Առաջին բացասականը, առաջին վնասը, որ մեզ կհասցնի շատ երկար ժամանակահատվածի ընթացքում, իրենց կարծիքով, Ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցումն էր: Հիմա ես հարցնում և՛ ձեզ, և՛ այդ մարդկանց՝ ինչո՞վ են այսօր թուրքերն զբաղված այդ հարցում: Իրենց ողջ ուժերը նետել են Միացյալ Նահանգների սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Ցեղասպանությանը վերաբերող բանաձևի դեմ պայքարելուն: Գիտե՞ք, որ վերջին 24 տարիների ընթացքում սա առաջին այդպիսի որոշումն է: Եթե մենք վնաս ենք հասցրել այդ գործընթացին և այն, ըստ ոմանց, պետք է կասեցվեր, ապա ինչու՞ է այսպիսի իրավիճակ այսօր: Եվ երկրորդ՝ կա՞ արդյոք մեկը, ով այսօր առանց աչքերը գետնին հառելու կպնդի, որ այդ արձանագրությունները վնասել են Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը և որ այդ արձանագրություններով ուղղակի մենք հիմք են ստեղծում փոխզիջումների: Խնդրից տեղյակ մարդիկ գիտեն, որ այսօր մենք այդ գործընթացում ունենք շատ հաստատուն դիրք, ամուր հիմքեր: Երբ Պաշտպանության բանակի հրամանատարը զեկուցում էր, տեսաք, թե լարվածության ինչպիսի աստիճան կա առաջին գծում: Ինչո՞վ է դա պայմանավորված. եթե բանակցային գործընթացում իրենց դիրքերը լավ են, և իրենք իրենց համար կարող են բարենպաստ լուծում ունենալ, ինչու՞ են լարվածությունն ավելացնում: Եվ ինչու՞ վերջին երեք-չորս տարիների ընթացքում լարվածությունն առաջին գծում այդքան բարձրացավ: Այսինքն՝ մի ճակատում տեսնում են, որ հաջողություն չունեն, փորձում են ճնշում գործադրել, փորձում են շանտաժի ենթարկել, փորձում են և՛ մեզ, և՛ միջազգային հանրությանն ասել, որ, միևնույնն է, մենք ուզում ենք, որպեսզի խնդիրն այսպես լուծվի: Բայց բանակցային գործընթացում շատ ակնհայտ է, որ մենք հիմա շահեկան դրության մեջ ենք:
Կա ևս մի շատ կարևոր փաստարկ: Եթե շատերն ասում էին, որ այդ փաստաթուղթը, ավելի ճիշտ՝ այդ երկու փաստաթղթերը հայանպաստ չեն, այլ ակնհայտորեն Թուրքիայի շահերից են բխում, այդ դեպքում ինչու՞ մինչև հիմա թուրքերը չեն վավերացնում այդ փաստաթղթերը: Այսինքն՝ իրենք իրենց շահը չգիտե՞ն, իսկ հայերի մի մասը գիտի թուրքերի շա՞հը: Թե՞ թուրքերը մեզ խղճում են, ասում են՝ հայերը սխալվել են, այս անգամ հայերին ներենք: Ակնհայտ է՝ եթե այդ փաստաթուղթը բխեր թուրքերի շահերից, նրանք վաղուց ոչ մի բանի առջև կանգ չէին առնի՝ ո՛չ Ադրբեջանի կարծիքի, ո՛չ որևէ մեկի կարծիքի, և այդ փաստաթղթերը հանգիստ կվավերացնեին: Եվ եթե այդ փաստաթղթերը բխեին թուրքական կողմի շահերից, այդ փաստաթղթերը լարվածություն չէին առաջացնի Թուրքիայի ներքաղաքական կյանքում: Այսքանը:
Ես մի քիչ ավելի հանգամանորեն պատասխանեցի, որովհետև վաղուց այդպիսի հարցեր չէին հնչել, և պատասխանը, երևի, կապված է նաև վերջին իրադարձությունների հետ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Խորհրդակցության ավարտին Պաշտպանության նախարարության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի. աշխատակազմի քարտուղարության առաջին բաժնի պետ, փոխգնդապետ Կարինե Ամիրխանյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության սահմանային ներկայացուցչության և պետական մարմինների հետ համագործակցության խմբի ավագ սպա, փոխգնդապետ Սամվել Ասատրյանը, ռազմական ոստիկանության վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Հարությունյանը, զինված ուժերի թիկունքի վարչության իրային ծառայության պետ, փոխգնդապետ Վահան Պապյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմա-նվագախմբային բաժնի պետ, գնդապետ Արմեն Պողոսյանը, զինված ուժերի սպառազինության վարչության շտաբի պետ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Ավետիք Սերոբյանը և զինված ուժերի մարտական պատրաստության վարչության համազորային զորամասերի պատրաստության բաժնի պետ, գնդապետ Կորյուն Փիլիպոսյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում, հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատարի` ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աբրահամյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը, կազմել է արձանագրություն` պատգամավորի մանդատը կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լեռնիկ Ռաֆիկի Ալեքսանյանին տալու վերաբերյալ:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից Անկախին տեղեկացրեցին,որ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունը: Այսօր՝ ապրիլի 17-ին ռինգ դուրս եկան մեր երեք ներկայացուցիչները: Իր առաջին մենամարտում գեղեցիկ հաղթանակ տոնեց մեր միակ իգական սեռի ներկայացուցիչը՝ Անուշ Գրիգորյանը, ով առավելության հասավ Ավստրիալիան ներկայացնող Տրավերս Տիֆֆանիի նկատմամբ: Ցավոք մեր մյուս բռնցքամարտիկները չկարողացան իրենց մենամարտերը ավարտեն հաղթանակով: 91 կգ քաշային կարգում հանդես եկող Սերյոժա Հակոբյանը հավասար պայքարում զիջեց թուրք Մուհամեդ Այդիին, իսկ իր առաջին մենամարտը հաղթանակով ավարտած Արսեն Պողոսյանը պարտվեց Իսպանիան ներկայացնող Գաբրիել Էսկոբարին: Վաղը՝ ապրիլի 18-ին ասպարեզ դուրս կգա 75 կգ քաշային կարգում հանդես եկող Գևորգ Պետրոսյանը, ով կմենամարտի ադրբեջանցի Շամիլ Ալիևի հետ:
«Ամերիկյան կողմի համար Հայոց ցեղասպանությունն առավելապես քաղաքական առևտրի առարկա է: Սենատի հանձնաժողովի ընդունած որոշումը պարզապես մարտավարական քայլ էր»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` անդրադառնալով ԱՄՆ Սենատի արտաքին հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին:
«Այս քայլերը միայն սառը քաղաքական հաշվարկների համատեքստում են տեղավորվում: Սրանք իրականում քայլեր չեն, այլ կիսաքայլեր»,-նշեց նա:
Պարոն Մելքոնյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ թուրքական կողմից որոշ «ջղաձգումներ» է կատարվում. «Թուրքական կողմն իր հռչակած քաղաքականության գերին է և ամեն անգամ ստիպված է լինում որոշակի քայլեր անել հակադարձելու համար: 2015-ին ընդառաջ թուրքական հակադարձումների ֆորմատը լայնանում է , բացի ագրեսիվ ավանդական մեթոդներից, նրանք ունեն մեկ այլ ուղղվածություն. քողարկված արտաքուստ հանդուրժողականությամբ քայլեր են ձեռնարկում, որոնց խորքում հակահայկականություն կա»:
Այդ քայլերից մեկը նա համարում է քեսաբահայ տարեցների տեղափոխությունը Թուրքիա: Ըստ թուրքագետի այդ մարդիկ գործիք են Թուրքիայի քարոզչամեքենայի համար: «Հավանաբար նրանք ի վերջո կտեղափոխվեն Բեյրութ, որտեղ համեմատաբար ապահով է»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը դուրս է եկել «Օրինաց երկիր» կուսակցությունից: Այս մասին Կարապետյանը հայտարարեց` «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով լուրերն այն մասին, որ նախարարի պաշտոնակատարը որոշել է դուրս գալ կուսակցությունից` պայմանավորված կոալիցիոն համագործակցությունը դադարեցնելու ՕԵԿ որոշմամբ: «Երբ 2010 թվականի դեկտեմբերին առաջարկություն ստացա զբաղեցնել ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը և անդամագրվեցի «Օրինաց երկիր» կուսակցությանը , ՕԵԿ-ը դիտում էի որպես ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական թիմի մի մաս և պատրաստ էի իմ աշխատանքով նպաստել Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական թիմի հաջողություններին: Սա է պատճառը, որ երբ ապրիլի 16-ին, ՕԵԿ քաղխորհրդի նիստի ժամանակ, կուսակցությունը որոշեց դուրս գալ կոալիցիայից, ես չկիսելով այդ քաղաքական մտադրությունը և անկախ իմ հետագա պաշտոնավարումից, դուրս եմ եկել «Օրինաց երկիր» կուսակցությունից»,-ասաց Սերգո Կարապետյանը:
հանրապետության տարածքում`
Քամին հարավային 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկու հրամանագրեր է ստորագրել, որոնցով Էդվարդ Նալբանդյանին նշանակել է ՀՀ ԱԳ նախարար, իսկ Սեյրան Օհանյանին` ՀՀ պաշտպանության նախարար:
Հրամանագրերում մասնավորապես ասված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար:
Սեյրան ՕՀԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար»:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից Անկախին տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում`Քամին հարավային 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 15-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Հակառակորդն արդեն մեկ ժամից ավելի է` գնդակոծվում է նաև Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը: Համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանի խոսքով, ադրբեջանական դիրքապահները խոշոր տրամաչափի զինատեսակներով կրակում են գյուղի ուղղությամբ: ՙՙԿրակոցներ են, դուրս չեմ եկել, որ տեսնեմ` ինչ վնասներ են եղել, բայց, բարեբախտաբար, մեծ ծավալի վնասներ չկան: Գնդակները դիպչում են տների տանիքներին, պատերին, դարպասներին՚՚: Անկախի հետ զրույցում Սամվել Սաղոյանը նշեց, որ հակառակորդը հրադադարը վերջին անգամ խախտել էր մարտի 28-ին: Գյուղացիների հետ հեռխոսազրույցում կրակոցների ձայները լսելի էին: Մեր տեղեկություններով, ադրբեջանական դիրքապահների կրակահերթերն անպատասխան չեն մնում:
Քիչ առաջ, Մովսեսի բնակիչ Անուշ Անտոնյանը Անկախի թղթակցին տեղեկացրեց, որ ուժգին կրակոցներ են հատկապես գյուղին պատկանող այգիների և գերեզմանատան ուղղությամբ: Ավելի սահմանամերձ թաղամասի բնակիչները, որոնք ունեն բարեկամներ կամ ծանոթներ, տեղափոխվել են Մովսեսի` առավել ապահով ու անվտանգ թաղամասեր:
Այս պահին լարված իրավիճակ է հայ-ադրբեջանական հյուսիսարևելյան սահմանին: Արդեն մի քանի ժամ է հակառակորդը խոշոր չափի զինատեսակներով գնդակոծում է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր, Մովսես գյուղերը: Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը հենց նոր Անկախի թղթակցին հայտնեց, որ հակառակորդը գնդակոծում է Մովսեսի այգիները, և տեղեկություններ կան, որ ադրբեջանական կողմը կրակում է Ներքին Կարմիրաղբյուրի և Այգեպարի ուղղությամբ: Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն էլ մեր թղթակցին հայտնեց, որ ինքն այժմ Բերդում է, լսել է, որ կրակում են գյուղի վրա, շտապ մեկնում է գյուղ:
Այս պահին, մեր տեղեկություններով , բարեբախտաբար, տուժածներ չկան:
ՙՙՄեր տեղեկություններով, ադրբեջանական կրակահերթերն անպատասխան չեն մնում՚՚
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից Անկախին տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում`
Ապրիլի 13-ին շրջանների զգալի մասում, 14-16-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 17-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Թել Ավիվում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը երկամարտում արժանացավ արծաթե մեդալի` 436 (190+246) կգ:
Պոկում վարժությունում 24-ամյա հայ դյուցազնը 5-րդն էր, հրում վարժությունում` 2-րդը: Այսինքն Ալեքսանյանը տիրացավ նաև փոքր արծաթե մեդալի:
Երկամարտի 457 (205 + 252 )կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն դարձավ ռուսաստանցի Ալեքսեյ Լովչևը, իսկ Գերմանիան ներկայացնող Ալմիր Վելագիչն արժանացավ բրոնզե մեդալի՝ 423 կգ (191+232):
Հայկ Հակոբյանը գրավեց 11-րդ տեղը 380 (173+207) կգ:
Հիշեցնենք, որ 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը դարձել էր բրոնզե մեդալակիր, 69 կգ քաշային Վանիկ Ավետիսյանը տիրացել էր արծաթե պարգևի: