Կառավարության որոշմամբ Արմեն Ղուլարյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ Տավուշի մարզպետի պաշտոնից:
Հաջորդ որոշմամբ գործադիրը Տավուշի մարզպետ է նշանակել Հովիկ Աբովյանին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին, նրան մաղթել արդյունավետ աշխատանք:
Առաջիկա օրերին` անձրև և ամպրոպ
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում՝Օդի ջերմաստիճանը 15-19-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

- • Օդի առավելագույն ջերմաստիճան 29.70C (1985 թ)
- • Օդի նվազագույն ջերմաստիճան 5.80C (1988 թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 17.30C
Իրանը, Չինաստանը և երրորդ հազարամյակի «Մետաքսե ճանապարհի» կարևորությունը
Մայիսի սկզբին Պեկինում կայացած Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը կարևոր քայլ էր երկու երկրներում կայունության պահպանման համար:
Վերջին տասնամյակներում Չինաստանը քաղաքական, տնտեսական, ռազմավարական ոլորտներում Իրանի հիմնական գործընկերն է: Այդ է պատճառը, որ երկկողմանի համագործակցության ընդլայնումը երկու երկրների համար առաջնահերթ խնդիր է:
Իրանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը հայտնում է, որ Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհղանը, հանդիպելով Չինաստանի իր գործընկեր Չան Վանցյուանի հետ, քննարկել է ռազմական համագործակցության հարցեր:
«Երրորդ հազարամյակում հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող գործընթացները, որոնք կապված են անվտանգության պահպանման հետ, մեզ անհրաժեշտ է մետաքսե նոր ճանապարհ, որը կհամապատասխանի ներկայիս պահանջներին»,-այդ հանդիպման ժամանակ ասել է Իրանի պաշտպանության նախարարը:
Չինաստանի պաշտպանության նախարարն իր հերթին հայտնել է, որ Իրանի նախարարի այցը հիանալի հնարավորություն է ընձեռում ամրապնդելու ռազմական համագործակցությունը:
«Ես վստահ եմ, որ այս այցից հետո ականատես կլինենք այս ոլորտում համագործակցության ընդլայմանը: Հաշվի առնելով Իրանի և Չինաստանի տարածաշրջանում և աշխարհում անվտանգության պահպանման գործում ունեցած համանման տեսակետները, կարելի է ասել, որ Թեհրանը Պեկինի լավագույն ռազմավարական գործընկերն է»,- ասել է Չինաստանի պաշտպանության նախարարը:
Վերջին տարիներին Իրանը և Չինաստանը սերտորեն համագործակցել են քաղաքական և տնտեսական ոլորտներում: Հաշվի առնելով երկու երկրների ցանկությունը` հիմքեր կան ենթադրելու, որ բարեկամական հարաբերությունները և համագործակցությունը տարբեր ոլորտներում երկար կշարունակվեն:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին, դեռ Պեկինում կայացած Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ` ապրիլի 29-ին հեռուստատեսությամբ ունեցած ելույթի ժամանակ հայտնել էր, որ Չինաստանի հետ հարաբերությունների ընդլայնումն Իրանի արտաքին քաղաքականության գերխնդիրներից է:
Ուշագրավ է, որ հատկապես վերջին տարիներին մեծ թափով ակտիվանում են Իրանի և Չինաստանի միջև եղած տնտեական կապերը: Պաշտոնական տվյալներով, 2013-2014-ի ընթացքում երկու երկրների միջև իրականացվել 40 մլրդ դոլարի առևտուր: Մասնագետները կարծում են, որ առաջիկա տասը տարվա ընթացքում այս ցուցանիշը կհասնի 200 մլրդ դոլարի:
Իսկ Իրանը և Չինաատանը ռազմական համագործակցությունը սկսել էին դեռևս իրանաիրաքյան պատերազմի ժամանակ (1980-1988): Այդ տարիներին Չինաստանը Իրանին զենք մատակարարող հիմանական երկիրն էր:
Ռազմական ոլորտի մասնագետները կարծում են, որ պատերազմի ավարտից հետո Չինաստանը դարձավ Իրանի ամենավստահելի գործընկերներից մեկը:
Ռազմական համագործակցության շրջանակում 2013-ի ամռանն Իրանի և Չինաստանի միջև կնքվեց անվտանգության պահպանման համաձայնագիր, որի հիմնական նպատակն էր` համատեղ որժերով պայքարել համատարած ծայրահեղականությունների և ահաբեկչությունների դեմ:
Լինելով կարևոր քաղաքական և տնտեսական գործընկերներ` Իրանը և Չինաստանը նպատակադրված են համագործակցությունն ամրապնդել այլ ոլորտներում ևս:
Դրանցից մեկն է` երկների պաշտպանությունը և անվտանգությունը: Հաշվի առնելով անցյալի փորձը` նպաստավոր պայմաններ կան Թեհրանի և Պեկինի համար այս ծրագիրը ևս հաջողությամբ իրակակացնելու:
Տեսնելով տարածաշրջանում և ամբողջ աշխարհում առկա իրավիճակը` Իրանը և Չինաստանն ԱՄՆ-ի ռազմական միջամտություններն ընդհանուր սպառնալիք են համարում:
Ակտիվացող ծայրահեղականությունների, ահաբեկչությունների դրսևորումներն էլ ավելի են նպաստում երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը:
Այս ամենը հաշվի առնելով` Իրանը և Չինաստանը ցանկանում են ստեղծել միասնական ամուր կապեր` ավտանգության պահպանման և պաշտպանության ոլորտներում:
Եվ երկու երկրների ներկյացուցիչները գտնում են, որ այս ամենին կարող է նպաստել երրորդ հազարամյակի «Մետաքսե ճանապարհի» ստեղծումը:
Արմինե Բեգլարյան
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները մասնակցել են Միսաք Մանուշյանի անվամբ Երևանում անվանակոչված պուրակի բացման արարողությանը
ԲՌՆԻ ՈՒԺ քաղաքացիների դեմ Օլանդի այցի ժամանակ – Մաշտոցի պուրակ
Լարված իրավիճակը շարունակվում է
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
Քիչ առաջ Մաշտոցի պուրակի տարածքից ՀՀ ոստիկանությունը բռնի ուժով հեռացրել ու ձերբակալել է մի քանի քաղաքացու, ովքեր ցանկանում էին ներկա գտնվել Մաշտոցի պուրակի անվանափոխության միջոցառմանը և իրենց դիրքորոշումն արտահայտել անվանափոխության վերաբերյալ: Նրանք ձերբակալվել են խաղաղ հավաքի ժամանակ՝ առանց օրինական հիմքերի: Այս պահին ձերբակալված են՝ Դվին Իսանյանս, Mika Trchkan Elizbaryan, Anna Shahnazaryan, Ani Seize Khachatryan, Արսեն Օհանյան, Ռոլանդ Թմոյան և Գևորգ Սաֆարյան: Նրանց տարել են Կենտրոնի բաժին:
Կից կրկին ներկայացնում ենք Մաշտոցի պուրակի անվանափոխության ապօրինության հիմքերը և սեփական հանրության կարծիքն արհամարհելու հանգամանքները։
ՙՙՄենք ենք այս քաղաքի տերը՚՚
Բաց նամակ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին
Մեծարգո պարոն Դեսպան,
Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, ովքեր 90 օր պայքարել են Երևանի լքված զբոսայգիներից մեկը որպես հանրային տարածք պահպանելու համար, խորին մտահոգությամբ հայտնում ենք, որ ՀՀ գործող իշխանությունը հերթական կեղծ և հակաժողովրդավարական քայլն է փորձում անել՝ Ֆրանսիայի նախագահի այցի կապակցությամբ անվանափոխելով Մաշտոցի պուրակը Միսաք Մանուշյանի անունով։ Այս մտադրությունը լայն հանրությանը հայտնի է դարձել այցից ընդամենը մեկ օր առաջ, չնայած որ Երևանի ավագանին որոշումը ընդունել է ապրիլի 30-ին: Որոշումն ընդունվել է առանց հանրային քննարկումների՝ նույնիսկ արգելելով լրագրողների մուտքը ավագանու նիստին: Նախկինում ևս ավագանու բաց նիստերին մասնակցելու մեր բոլոր փորձերը բռնությամբ տապալվել են:
Մաշտոցի պուրակը, կազմելով Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Գլխավոր պողոտայի մի մասը, հանդիսանում է Հայաստանում քաղաքացիական շարժումների խորհրդանիշ. այն փրկվել է Երևանի քաղաքապետի ապօրինի որոշմամբ նախատեսված առևտրայնացումից հանրության անդադրում պայքարի շնորհիվ: «Մաշտոցի պուրակ» անվանումը շրջանառության մեջ է դրվել քաղաքացիների կողմից և տարածում է գտել հենց քաղաքացիական պայքարի ընթացքում: Հետագայում այդ անվանումն օգտագործվել է նույնիսկ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական հաղորդագրություններում: Երևանի քաղաքապետարանը, ավագանին, ՀՀ այլ պետական մարմինները, Սերժ Սարգսյանը Մաշտոցի պուրակի հարցում բազմիցս խախտել են ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ օրենսդրությունը, և այդ կապակցությամբ դեռևս որևէ մեկը չի ենթարկվել համարժեք պատասխանատվության, հետևաբար՝ բոլոր այդ մարմինները չունեն որևէ լեգիտիմ ու սահմանադրական իրավունք ընդունելու Մաշտոցի պուրակի հետ կապված որոշումներ. վերանվանման այս որոշումը հակաիրավական է և հակասահմանադրական: Եթե որևէ մեկը մասնակցում է այդ որոշման իրականացմանը, ապա մաս է դառնում անօրինական գործողությունների կատարմանը, և եթե վաղը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահը մասնակցի նախատեսված միջոցառմանը, ապա նա մասնակից կլինի ՀՀ սահմանադրական կարգի խախտման գործընթացին և ՀՀ-ում մարդու հիմնարար իրավունքների ոտնահարմանը:
Հայտարարում ենք, որ մեզ համար անընդունելի է Հայաստանի քաղաքացիների համար խորհրդանշական և գործառական նշանակություն ունեցող պուրակի վերանվանումը, այնտեղ քաղաքացիների կողմից տեղադրված խորհրդանշական ցուցանակի անտեսումը և նսեմացումը: Հայաստանի գործող կառավարությունն ու քաղաքային իշխանություններն իրենց քայլերով ամեն ինչ անում են՝ արժեզրկելու ազատության, խաղաղ հավաքների ու համերաշխության գաղափարները և դրա խորհրդանիշ դարձած տարածքները։ Հատկապես անընդունելի է այն, որ Մաշտոցի պուրակի անունը ցանկանում են ջնջել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի այցի առիթով՝ Ֆրանսիայի անունն օգտագործելով Հայաստանի ժողովրդավարական հանրությանը սանձելու համար: Մաշտոցի պուրակը կա և կմնա «Մաշտոցի պուրակ»` Հայաստանի քաղաքացիների սահմանադրական պայքարի խորհրդանիշ, խոսքի ու մտքի արտահայտման բաց հարթակ։
Հպարտ լինելով հայ-ֆրանսիական ընդհանուր մեծ ժառանգությամբ և հարգելով Միսաք Մանուշյանի մեծ ու անուրանալի դերն ու սխրանքը Երկրորդ Համաշխարհային պատերազմի դիմադրության շարժման մեջ` դատապարտում ենք ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան չառարկող համաձայնությունն ու մասնակցությունը ժողովրդավարական պայքարը նսեմացնող միջոցառմանը: Վստահ ենք, որ որպես ժողովրդավարական պետության ներկայացուցիչներ, կհրաժարվեք մասնակցել Մաշտոցի պուրակի նշանակությունը խեղող միջոցառմանը: Դրա փոխարեն առաջարկում ենք քաղաքային իշխանությունների հետ քննարկել Միսաք Մանուշյանի անվամբ Երևանի անանուն զբոսայգիներից ցանկացածը անվանելու կամ նոր զբոսայգի ստեղծելու հարցը, ինչը մեծապես կողջունվի մեր կողմից։
Հարգանքով,
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
Պետական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պետական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Ֆրանսիայի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մեկնել են Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, որտեղ կմասնակցեն հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովին:
Եվրոպայի նախարարը կոչ է անում բոլոր կողմերին նոր ջանքեր գործադրել՝ գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հինմնական լուծում
Եվրոպայի նախարար Դեյվիդ Լիդինգթոնը մայիսի 12-ի իր ելույթում ասել է.
«Այսօր լրանում է Լեռնային Ղարաբաղի հրադադարի պայմանագրի 20 տարին: Չնայած այն վերջ դրեց կատաղի մարտերին, սակայն իրական խաղաղության դեռ պետք է հասնել: Դիպուկահարների կրակոցները շարունակում են կյանքեր խլել երկու կողմից էլ, և հաճախ կռվող զինվորներն ավելի երիտասարդ են քան գործող հրադադարը: Համամարդկային ճգնաժամը շարունակվում է, քանի որ հազարավոր տեղահանված մարդիկ իրենց ծանր դրության համարժեք լուծում չունեն: Խաղաղությանը հնարավոր է հասնել միայն երկկողմ փոխզիջումներով:
Ներկա սերունդը տեղյակ է միայն հայերի և ադրբեջանցիների միջև հակամարտության մասին ու չգիտի, որ այս երկու ժողովուրդները համատեղ խաղաղ բնակության երկար, ընդհանուր պատմություն ունեն: Խաղաղությունը հնարավոր է միայն, եթե երկու կողմերը ստեղծեն մի իրավիճակ, երբ համաձայնագիրն ընդունելի է իրենց բնակչության կողմից: Ցավոք սրտի այսօր այդ իրավիճակը չէ:
Միացյալ Թագավորությունը մնում է հավատարիմ մարդկանց միավորելու և Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի հասարակությունների փոխըմբռնումը զարգացնելու իր գործունեությանը: Անհատական մակարդակում շփումները և խաղաղություն կառուցողները, ովքեր ապահովում են այդ կապերի շարունակականությունը, հանդիսանում են խաղաղության ու հաշտեցման ցանկացած գործընթացի կարևոր բաղադրիչ:
Միացյալ Թագավորությունը աջակցում է Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին, ովքեր ջանում են նպաստել խաղաղության համաձայնագրի առաջընթացին: Ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը մայիսի 7-ին նորից հստակ նշեց այն բաղադրիչները՝ ներառյալ գրավյալ տարածքների վերադարձը և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ազատ կամաարտահայտման ընդունումը, որոնք պայմանավորվածության մաս կկազմեն: Հուսով եմ, որ երկու երկրների ղեկավարներն էլ քաղաքական խիզախություն կցուցաբերեն՝ իրականացնելու այս լուծումը Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար:»
Պետական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը
|
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով մայիսի 12-ին երկօրյա պետական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը: Այցի շրջանակներում նախատեսվում են Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների առանձնազրույցը, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին կստորագրվեն մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները կմասնակցեն նաև Նախագահ Ֆրանսուա Օլանդի այցի շրջանակներում կայանալիք հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովին: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք կմատուցեն Ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախագահներն այնուհետև ներկա կգտնվեն աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի համերգին, որը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Հայաստանի Նախագահի նստավայրում, ի պատիվ պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի, կտրվի պետական ընթրիք: Ֆրանսուա Օլանդի այցի շրջանակներում նախատեսվում է նաև երկու երկրների նախագահների մասնակցություն Երևանում Ֆրանսիայի ազգային հերոս, անվանի բանաստեղծ Միսաք Մանուշյանի անվամբ անվանակոչված պուրակի բացման արարողությանը և այցելություն մայրաքաղաքում առաջիկայում բացվելիք ֆրանսիական «Կարֆուր» ընկերության հիպերմարկետի շինհրապարակ, որտեղ նախագահները կծանոթանան իրականացվող աշխատանքների ընթացքին: |
Սպասվում են տեղումներ
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը News.am լրատվական կայքի հարցին
Հարց. Կալիֆորնիայի Ասամբլեան որոշում է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին։ Ո՞րն է ձեր արձագանքը։
Պատասխան. Ողջունում ենք ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի որոշումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ:
Որքան Ադրբեջանը կշարունակի խոչընդոտել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի և եռանախագահների ջանքերը, այնքան նորանոր համանման որոշումներ ու բանաձևեր կարելի է ակնկալել, որոնք ճանապարհ կհարթեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման համար:
Դ!ԵՄ ԵՄ. պահանջի երթ,բախում ոստիկանների հետ,ուղիղ եթեր,լուսանկարներ
Մոսկվայում կայացել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահների հետ ոչ պաշտոնական հանդիպումը
|
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի հանրապետությունների նախագահների հետ ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում դիտել է ՌԴ Զինված ուժերի կառավարման վարժանքները, որից հետո մասնակցել է Կրեմլում հիշյալ երկրների նախագահների հետ ոչ պաշտոնական հանդիպմանը:
Սկսեմ Ռուսաստանի Նախագահի հասցեին անկեղծ երախտագիտության խոսքերով՝ մեր կողմից հավասարապես պատվելի և բոլորիս միավորող տոնի՝ Հաղթանակի օրվա տոնակատարության նախօրեին Մոսկվա այցելելու հրավերի համար: Մենք ներկայացնում ենք պետություններ, որոնց ժողովուրդները Հայրենական մեծ պատերազմում ամենաշատ կորուստներն են կրել, վճռորոշ ներդրում ունեցել Մեծ հաղթանակի ձեռքբերման գործում: Եվ մեր ընդհանուր պարտքն է՝ խնամքով պահպանել նրա ժառանգությունը, անել ամեն հնարավորը, որպեսզի Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը միավորեն երկրների և ժողովուրդների, ծառայեն նոր սպառնալիքների կանխմանը: Նաև շնորհակալ եմ ոչ պաշտոնական միջավայրում առավել սուր, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման հնարավորության համար: Մեր երկրների պաշտպանունակության, հավաքական անվտանգության համակարգի մարտունակության և արդյունավետության բարձրացման խնդրին է ենթակա և՛ երկկողմ մակարդակով, և՛ տարածաշրջանային կազմակերպությունների ձևաչափով, բնականաբար, առաջին հերթին ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող ամբողջ աշխատանքը: Այդ աշխատանքը տարվում է՝ հաշվի առնելով միջազգային իրադրության զարգացման ընթացքը: Վստահ եմ, որ դիտարկվող ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում արագ փոփոխությունների պայմաններում չափազանց կարևոր է դառնում անվտանգության, այդ թվում՝ արտաքին հարցերում, անդամ-պետությունների գործողությունների համակարգման բարելավման թեման: Դրա համար մենք ՀԱՊԿ-ում անհրաժեշտ մեխանիզմներ ստեղծեցինք: Ընդ որում, Հայաստանն առաջնորդվում է ՀԱՊԿ անդամ-պետությունների համար կարևորագույն հարցերում մեր դիրքորոշումների համադրման սկզբունքային անհրաժեշտությամբ՝ միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում դրանց քննարկման ժամանակ: Այդ մոտեցումը եղել է մեր դիրքորոշման հիմքում 2008թ. օգոստոսի դեպքերից հետո ամենատարբեր կազմակերպություններում քվեարկությունների ժամանակ: Եվ մենք հստակ պատկերացնում էինք, որ մի կողմից խոսքը մեր դաշնակցային հարաբերությունների, իսկ մյուս կողմից՝ մեր հարևան երկրի մասին է, որտեղ մենք մի քանի հարյուր հազարանոց մեծ համայնք ունենք, երկիր, որի տարածքով իրականացվում է Հայաստան ամբողջ մատակարարումների մոտավորապես 75 տոկոսը: Այդպես է եղել և՛ ՄԱԿ-ում, և՛ Եվրոպայի խորհրդում ուկրաինական ճգնաժամի հարցով քվեարկության ժամանակ: Ես կարծում եմ, որ մենք պետք է խստորեն պայմանավորվենք մեր արտաքին քաղաքականությանը վերաբերող գործողությունների համակարգման հետ կապված, քանի որ փոքր-ինչ տարօրինակ է ստացվում: Հայաստանը հստակ հայտարարել է, որ Ղրիմում հանրաքվեի անցկացումը մեր ընկալմամբ համարվում է ազատ կամարտահայտության միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման ևս մեկ օրինակ: Այդուհանդերձ, մենք չափազանց մտահոգված ենք Ուկրաինայում բռնությունների աճով, այդ թվում՝ Օդեսայի, Սլավյանսկի, Կրամատորսկի և այլ շրջանների իրադարձությունների կապակցությամբ: Մեզ չի կարող չանհանգստացնել ստեղծված իրավիճակը, այդ թվում նաև այն պատճառով, որ այնտեղ ավելի քան կես միլիոն հայեր են բնակվում: Խորին ափսոսանքով ենք նշում, որ այդ իրադարձությունները հանգեցրել են մարդկային զոհերի: Առաջնորդվում ենք նրանով, որ ճգնաժամը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ միջոցներով, լայն երկխոսության միջոցով, առաջին հերթին՝ հենց հասարակության մեջ, ինչպես նաև բանակցությունների միջոցով՝ ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի, այդ թվում նաև ընթացիկ տարվա ապրիլի 17-ին Ժնևում ձեռքբերված պայմանավորվածությունների հիման վրա: Վլադիմիր Վլադիմիրի, հուսով եմ, որ այսօր ոչ պաշտոնական միջավայրում Դուք մեզ կներկայացնեք Ուկրաինայում իրադրության զարգացման Ձեր տեսլականը: Իրադրության զարգացման վերլուծությունը վկայում է այն մասին, որ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի անտեսումը, երկխոսությանը ուժային միջոցների հակադրումը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ճնշումը բերում են աղետալի հետևանքների: Մենք այսուհետ ևս պետք է համատեղ ջանքեր գործադրենք՝ ուղղված անդամ-պետությունների համար ռիսկերի նվազեցմանը, տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանը՝ հիմնվելով, առաջին հերթին, «Մինչև 2020թ. ռազմական համագործակցության զարգացման հիմնական ուղղությունների» վրա: Պետք է անհրաժեշտ ուշադրություն հատկացնել արագ արձագանքման հավաքական ուժերի զարգացմանը, մշտապես ուշադրության կենտրոնում պահել ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդեցության համատեղ հնարավորությունների զարգացման հարցերը: Եվ այստեղ կարևոր են ինչպես պարբերաբար անցկացվող վարժանքները՝ «Նելեգալ», «Կանալ» և «Պրոկսի» գործողությունները, այնպես էլ զորքերի մարտունակության մակարդակի, դրանց համադրելիության և շարժունակության կարողությունների անակնկալ ստուգումները: Այս համատեքստում ցանկանում եմ նշել, որ 2015թ. սեպտեմբերին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացնել ՀԱՊԿ խաղարար ուժերի զորավարժություն՝ «Անխախտ բարեկամություն-2015», որոնք, վստահեցնում եմ ձեզ, կանցկացվեն ամենաբարձր մակարդակով: Կարևոր եմ համարում ՀԱՊԿ արագ արձագանքման միացյալ ուժերը ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով զինելու գործընթացի արագացումը և ռազմական տեխնիկայի ու բեռների տարանցիկության, ինչպես նաև երրորդ պետությունների տարածքներով անձնակազմի տեղափոխման հարցերի վերջնականապես կարգավորումը: Ընթացիկ տարվա հուլիսի 1-2-ին Երևանում ՀԱՊԿ քարտուղարության հետ համատեղ կանցկացվի անվտանգության հարցերով «ՄԱԿ սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղարար ներուժի ինտեգրում խաղաղ օպերացիաների գլոբալ համակարգում» թեմայով երևանյան միջազգային ռազմավարական համաժողով: Սա առաջին այսպիսի համաժողովն է, և ես գործընկերներին խնդրում եմ աջակցել նախաձեռնությանն ու հանձնարարել մասնակից-պետությունների համապատասխան կառույցներին՝ ապահովել մասնակցության բարձր մակարդակ: Հավաքական անվտանգության խորհրդի Սոչիի նստաշրջանում մենք հանգամանորեն խոսեցինք Սիրիայում տիրող իրավիճակի մասին: Քննարկեցինք Աֆղանստանում, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում և, մասնավորապես, Սիրիայում իրադրության զարգացման հնարավոր սցենարները: Այժմ այդ ամենն ավելի ընդգծված բնույթ է կրում: Ես նկատի ունեմ նաև Քեսաբի խաղաղ բնակչության նկատմամբ դրսից նախապես ծրագրված օպերացիան: Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել ՀԱՊԿ մասնակից-պետություններին՝ սիրիական հայաբնակ Քեսաբի հարցի կապակցությամբ դիրքորոշման համար, որն արտահայտվեց ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների 2014թ. ապրիլի 3-ին ընդունված համատեղ հայտարարության մեջ: Վլադիմիր Վլադիմիրի, այստեղ պետք է ընդգծել Ռուսաստանի դիրքորոշումը, որը լինելով ՄԱԿ ԱԽ մշտական անդամ՝ ամենատարբեր մակարդակներում ակտիվորեն աշխատում է սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ, իսկ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը բազմիցս հանդես է եկել քեսաբահայերին աջակցության հայտարարություններով: Շնորհակալ եմ Ձեզ: Շնորհակալ եմ ուշադրության համար: |
Արամ Հարությունյանը նշանակվել է Կոտայքի, Ռուբիկ Աբրահամյանը`Արարատի մարզպետ
Այսօր կայացած նիստում գործադիրը երկու նոր մարզպետ է նշանակել:
Կառավարության որոշմամբ Կովալենկո Շահգալդյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ Կոտայքի մարզպետի պաշտոնից:
Հաջորդ որոշումներով գործադիրը Կոտայքի մարզպետ է նշանակել
Արամ Հարությունյանին, Արարատի մարզպետ՝ Ռուբիկ Աբրահամյանին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետներին, նրանց մաղթել արդյունավետ աշխատանք:
Ուկրաինայի ամենակարևոր իրադարձություններն առջևում են
Ուկրաինա
յում մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրությունները “ոչ թե իրադարձությունների վերջն են, այլ ամեն ինչի սկիզբը”,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Կայանալիք նախագահական ընտրությունների և հայ համայնքի կողմնորոշումների մասին խոսելիս` քաղաքագետը նշեց. “Վստահ չեմ, որ ընտրություններն ընդհանրապես կկայանան, իսկ եթե կայանան, ապա արդյունքները քիչ թե շատ հայտնի են, քանի որ պարզ են նաև դրանց անցկացման պատճառները”:
Ըստ քաղաքագետի` այդ ընտրությունները բնականոն չեն կարող անցկացվել, քանի որ չկան դրա համար անհրաժեշտ պայմանները, ընտրարշավներ ևս չեն անցկացվում: Իսկ տարբեր քաղաքաներում, ըստ նրա, ընտրությունները տարբեր կերպ կընթանան. որոշ տեղերում կիսով չափ, որոշներում` ընդհանրապես տեղի չեն ունենա, սակայն, կարևոր կլինի միայն այն, որ ընտրությունները հայտարարվեն կայացած: Ըստ քաղաքագետի` պարզ է, որ Ռուսաստանի կողմից այդ ընտրությունների արդյունքները չեն ընդունվի, իսկ Արևմուտքը կճանաչի դրանք: Եվ դրանով Ուկրաինայում իշխանության լեգիտիմացում և երկրի կայունացում ըստ քաղաքագետի չի սպասում, Ուկրաինայում կարող է առաջանալ նաև տնտեսական ճգնաժամի, երկրորդ մայդանի բռնկման հնարավորություն:
Իսկ խոսելով Ուկրաինայի ապագա նախագահական ընտրություններում հայ համայնքի կողմնորոշման մասին` քաղաքագետը նշեց, որ հայ համայնքը Ուկրաինայում ամբողջական չէ. կան բազմաթիվ և առանձին հայկական համայնքներ, իսկ նրանց կողմնորոշմանը ականատես ենք լինում: Մայդանի համար պայքարող հայեր կան, եղել են նաև զոհեր, կան նաև համայնքներ, որոնք դեմ են մայդանին, իշխանական օղակներում հայ ազգի ներկայացուցիչ ևս ունենք` ի դեմս Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի, ուստի, այս հարցում հայկական համայնքի միասնական կողմնորոշման մասին չենք կարող խոսել: Կայանալիք ընտրություններում հայերի կողմնորոշումը կախված է նրանց սոցիալական կարգավիճակից, ապրելու վայրից և այլ գործոններից:
Իսկ “Անկախ”-ի այն հարցին, թե Հայաստանը նման իրադարձությունների պարագայում ի ՞ նչ քաղաքականություն պետք է որդեգրի հատկապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսանկյունից, Իսկանդարյանը պատասխանեց, որ Հայաստանի համար նման իրավիճակում լավագույն որոշումը սպասելն է. պետք է սպասել խաղի ավարտին, Ադրբեջանը ևս խուճապի մեջ է, քանի որ իրադարձությունները կարող են հանգեցնել տարածաշրջանում ռուսական գործոնի հզորացմանը: Ուստի լավագույն տարբերակը այժմ Հայաստանի համար “անգործությունն է”:
Նախկին էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական
Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` որոշում եմ.
Արմեն ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ նշանակել Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդական:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
Ռուսական զորքի խաթեր Գյումրիում փողոցներ են փակում
Մայիսի 9-ին՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-ամյակի կապակցությամբ, Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի մասնակցությամբ զորահանդես է կայանալու :
Ասում են միջոցառումը նախաձեռնել են ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարությունները, եւ զորահանդեսին էլ մասնակցելու են Գյումրիում տեղակայված հայկական ու ռուսական զորամասերը: Երեկվանից սկսվել են զորահանդեսի նախապատրաստական աշխատանքները: Այդ կապակցությամբ, 4 օր շարունակ կաթվածահար է լինելու քաղաքի կենտրոնական հրապարակի եւ այնտեղ մտնող փողոցների երթեւեկությունը:
Մայիսի 5-8, ամեն օր, երեկոյան 17:00-19:00-ն Վարդանանց հրապարակն ու 9 փողոցները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, անգամ հրապարակից հեռացվում են քաղաքապետարանի աշխատակիցների մեքենաները: Հետիոտներին նույնպես ոստիկանները փորձում են դուրս բերել այդ հատվածներից: Հրապարակի քարե գորգին նստարաններ են տեղադրված, որտեղից հիմնականում զինվորականների ընտանիքների անդամներն այս օրերին հետեւում են նրանց փորձերին:
Զինվորականները շարային քայլվածքով անցնում են ամբողջ հրապարակը, հետո անցնում է ռազմական ծանր տեխնիկան՝ մի քանի մեքենա: Թե կոնկրետ ինչ տեխնիկա է ցուցադրվելու զորահանդեսին, կամ ովքեր են հյուրընկալվելու, կազմակերպիչներն ու Գյումրու քաղաքապետարանը հստակ տվյալներ չեն հրապարակում, սահմանափակվելով միայն ասելով.”գալու են բարձրաստիճան զինվորականներ”:
Այս փորձերի կապակցությամբ որոշակի անհարմարություններ են ստեղծվել Գյումրու կենտրոնում ապրողների եւ օբյեկտների աշխատանքների համար: Նրանք ստիպված շուտ են ավարտում աշխատանքները, առեւտրի օբյեկտների մի մասը ժամը 17-ից փակվում են: Իսկ հարակից փողոցների բնակչիներն այս ժամանակահատվածում գտնվում են գերու կարգավիճում. ՚Լավ է, որ նման միջոցառումները մեր քաղաքում են անցկացնում, բայց ավելի ճիշտ չէ՞ր լինի զինվորներին քայլել սովորեցնել զորամասերի շարահրապարակներում, ոչ թե գլխավոր հրապարակում: Մեր՝ Սերգո Համբարձումյանի փողոցը բոլոր կողմերից փակել են. համ Հաղթանակի պողոտան է փակ, համ հրապարակը, համ էլ Ս.Համբարձումյանը, որ հանկարծ մարդ վատանա, շտապօգնությունը ոտքով է գալու՞՚, – archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց Ս.Համբարձումյան փողոցի բնակչուհիներից մեկը: Մեկ ուրիշն էլ նշեց, թե գոնե թողնեն էրեխեքը նայեն ՚Հո իրանց չեն ուտե՞: Դուք գիտեք, որ քաղաքի կենտրոնում կապրինք շատ լավ է՞: Մարդուն էլ արգելեն սեփական տնից դուրս գալ, ինչ է թե հրապարակում պաշտոնական միջոցառում է՚:
Հավելենք, որ մայիսինյան այս զորահանդեսի պատվին արդեն թարմացվել են քաղաքի կենտրոնական հատվածների գծանշումները, կարգի է բերվել ՚Մայր Հայաստան՚ հուշահամալիրի տարածքը, քաղաքի տարբեր հատվածներում ծածանվում են ՀՀ եւ ՌԴ պետական դրոշները:
Հովիկ Աբրահամյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանին:
Վարչապետ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Յուրի Վարդանյանին համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ լեգենդար մարզիկի ներուժը, գիտելիքներն ու փորձը հետագայում ևս կծառայեն ոլորտի զարգացմանը:
Ներկայացնելով նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Հույս ունեմ, որ նախարարությունում իրականացվող բարեփոխումները համատեղ կփորձեք շարունակել և զարգացնել: Մեզ համար սպորտը կարևոր ոլորտ է, և որպես վարչապետ, ամեն ինչ անելու եմ, սատարելու եմ, որպեսզի կարողանաք իրականացնել Ձեր առջև դրվելիք ծրագրերը»:
Այնուհետև ելույթ են ունեցել սպորտի և երիտասարդության հարցերի նախկին ու նորանշանակ նախարարները: Յուրի Վարդանյանը շնորհակալություն է հայտնել նախարարության աշխատակազմին արդյունավետ համագործակցության համար, շնորհավորել Գաբրիել Ղազարյանին և հաջողություն մաղթել: Իր հերթին Գաբրիել Ղազարյանն ընդգծել է, որ աշխատանքային գործունեության արդյունքում ավելի խորը և ճիշտ է ընկալում ոլորտում առկա խնդիրները, անձնապես ճանաչում է նախարարության աշխատակազմին և պատրաստ է համատեղ աշխատել նոր թափով: Նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել ցուցաբերած վստահության համար և հավաստիացրել վարչապետին, որ նախարարությունը կշարունակի իրականացնել ընթացիկ ծրագրերը և նոր ձեռքբերումներ արձանագրել:
ԱՄՆ-ին չի հաջողվում Ուկրաինայի հարցում մոլորեցնել Իրանին
Ուկրաինայում տիրող ճգնաժամը, հարաբերությունների վատթարացումն Արևմուտքի հետ, Մոսկվային ստիպում են գտնել նոր, հուսալի դաշնակիցներ: Այդպիսի դաշնակից կարող է լինել Իրանը:
Ուկրաինայում կատարված վերջին դեպքերի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը միանշանակ է: Թեհրանը չի պաշտպանում Արևմուտքի տեսակետը: Փոխարենը`Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների վատթարացումը նպաստում է իրանառուսական հարաբերությունների սերտացմանը: Իրանը չի ցանկանում, որ ՆԱՏՕ-ն մոտենա Ռուսաստանի սահմաններին: Եթե Ռուսաստանը ետ քաշվի և Ուկրաինան թողնի ՆԱՏՕ-ին, ապա նույնը կարող է կատարվել Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում:
Թեհրանում շրջանառվող վաշինգտոնյան ժողովրդավարական գաղափարախոսությունն այլևս մոլորության մեջ չի գցում Իրանին: Այդ երկրի քաղաքացիները վստահ են, որ ամերիկյան ցանկացած միջամտություն հանգեցնում է պատերազմի:
Ուկրաինայի բնակչությանը ԱՄՆ-ը և Արևմուտքը խաղաղություն էին խոստանում, փոխարենն արմատականության և ծայրահեղականության դրսևորումներ եղան: Ուկրաինան, ԱՄՆ-ի աջակցությունը նախընտրելով, կորցրեց իր տարածքի մի մասը:
Ամերիկացիներն իրենց գործելաոճում հաշվի չեն առնում ոչ մի միջազգային իրավունք: Ղրիմը Ռուսաստանի կազմ մտնելուց հետո, ամերիկացի որոշ պաշտոնյաներ կոչ արեցին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ցուցակում ավելացնել Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովիան, ինչպես նաև ամերիկյան զորքեր և ինքնաթիռներ տեղակայել Լեհաստանում և Բալթյան երկրներում:
Նման գործելաոճն Իրանի համար նորություն չի: Երկիրն արդեն 35 տարի է զգում է ԱՄՆ-ի ճնշումը:
Իրանում ամերիկացիների կողմից կազմակերպված հեղափոխության փորձերը տապալվեցին: ԱՄՆ-ի Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները միայն հանգեցրեցին իրանցիների նյութական վիճակի վատացմանը:
Իրանում հասկանում են , որ միջուկային ծրագրի վերաբերյալ հարցը դուրս է եկել իրավական քննարկումների շրջանակից, և ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները ցանկանում են « հարցը լուծելով»` տարածաշրջանում աշխարհաքաղաքական առավելություն ստանալ: Ամերիկացիները ձգտում են տիրող իսլամական ռեժիմը փոխարինել արևմտամետ ռեժիմով:
Ներկայումս Իրանի բնակչությունը լավատեսորեն է նայում իր երկրի հետագա ճակատագրին: Հույս կա, որ, Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի գլխավորությամբ, կլինեն դրական փոփոխություններ և առաջխաղացումներ: Իրանում լավ են հասկանում,, որ շատ բան կախված է միջուկային ծրագրի վերաբերյալ ընթացող բանակցությունների հաջող ավարտից: Իրանը շարունակում է մնալ անկախ պետություն, և Թեհրանը ստիպված չէ վերանայել իր տեսակետները` օգուտ Ամերիկայի:











