Հայտնաբերվել է ուսումնական նռնակ

նռնակՄայիսի 5-ին, ժամը 09.56-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղարսի խճուղում`  էլեկտրական ցանցի մոտակայքում, հայտնաբերվել է պայթուցիկ սարք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը` ոստիկանության Գյումրու բաժնի աշխատակիցներն Էլեկտրական ենթակայանի մոտ հայտնաբերել են «Ֆ-1»  տիպի ուսումնական նռնակ և տեղափոխել ոստի­կա­նության բաժին:

Թունավորվել են Գյումրիի Կամոյի փողոցի և Կամո գյուղի բնակիչներ

շտապ-օգնությունՄայիսի 5-ին, ժամը 10.37-ին, տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Շիրակի մարզի Գյումրիի Կամոյի փողոցի թիվ 77 շենքի 56-րդ բնակարանից նույն քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխվել 1937 թ. ծնված Թամարա Գևորգյանը, 1975 թ. ծնված Անուշ Հարությունյանը, «Ավստրիական» մանկական բժշկական կենտրոն՝ 2001 թ. ծնված Քրիստինե, 2003 թ. ծնված Թեհմինե և 2003 թ. ծնված Ռուզաննա Մկրտչյանները: Բժիշկները  տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Մայիսի 6-ին, ժամը 02.44-ին, տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Շիրակի մարզի Գյումրիի բժշկական կենտրոն են տեղափոխվել Կամո գյուղի բնակիչներ` 1982 թ. ծնված Բելլա Բաղդասարյանը, 1956 թ. ծնված Հրանուշ Մարտիրոսյանը և 1976 թ. ծնված Գայանե Ղազարյանը: Բժիշկները  տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Երևանի Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում բախվել են 3 ավտոմեքենաներ

բախումՄայիսի 5-ին, ժամը 22.04-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ԲՄՎ» մակնիշի 85 ԼՏ 888 պ/հ, Տիգրան Մնացականյանի վարած «Տոյոտա» մակնիշի 128 ՏՕ 01 պ/հ և Շանթ Եղիազարյանի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի 72 NQ 777 ավտոմեքե­նաները, տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել վառելիքի արտահոսքը:

 

Մեքենան բախվել է էլեկտրասյանը

ավտովթարՄայիսի 5-ին, ժամը 18.56-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորապատ-Սարդարապատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Նորապատ-Սարդարապատ ավտոճանա­պարհի 4-րդ կմ-ում «ՎԱԶ-2101» մակնիշի 28 ԼԼ 363 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժածները՝ Սարդարապատ գյուղի բնակիչներ` 1980 թ. ծնված Հա­րութ­յուն Սողոմոնյանը, 1993 թ. ծնված Էդգար Գրիգորյանը և 1990 թ. ծնված Սարգիս Սարգսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայից գազի արտահոսքը եւ կատարել հովացման աշխատանքներ:

Բժիշկները Հ. Սողոմոնյանի եւ Է. Գրիգորյանի վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ս. Սարգսյանը  տեղափոխվել  է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Մայիսի 6-ի ժամը 08.00-ի դրությամբ տուժածները դուրս են գրվել հիվանդանոցներից:

Հոլոքոստի հերոս Ուալենբերգին շնորհվել է Ավստրալիայի պատվավոր քաղաքացիություն

2Հոլոքոստի հերոս Վալենբերգին շնորհվում է Ավստրալիայի պատվավոր քաղաքÕԱվստրալիան շվեդ դիվանագետ Ռաուլ Ուալենբերգին շնորհել է պատվավոր քաղաքացու կոչում հոլոքոստի ընթացքում հազարավոր հրեաների  փրկելու համար, ովքեր այսօր բնակվում են Ավստրալիայում և Նոր Զելանդիայում:

Վարչապետ Ջուլիա Գիլարդը ասել է, որ քաղաքացիությունը երախտագիտության դրսևորումն է բոլոր այն փրկվածների համար, ովքեր եկել են Ավստրալիայի ափերը:

«Այսօր մենք տոնում ենք մարդկային ոգու բացառիկ մի եղելություն»,-ասել է վարչապետը Կանբերայում տեղի ունեցած արարողության ժամանակ:

Մեզ համար շատ կարևոր է վառ պահել Ռաուլ Ուալենբերգի նման բացառիկ անձանց հիշատակը:

Նացիստների կողմից օկուպացված Հունգարիայում ծառայող Ռաուլը Հոլոքոստի վերջին տարիների ընթացքում փրկել է հարյուր հազարավոր հունգարացի հրեաների` տրամադրելով նրանց անձնագրեր:

 

Բեռլինում կմեկնարկի համացանցի ակտիվիստների Re:publica համաժողովը

1Բեռլինում կմեկնարկի համացանցի ակտիվիստների Republica համաժողովըԵրկուշաբթի Բեռլինում կմեկնարկի  Re:publica ամենամյա համաժողովը, որը կտևի մինչև չորեքշաբթի: Այստեղ կհավաքվեն աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 5000 բլոգերներ, ակտիվիստներ և գիտնականներ, որոնք ցանկանում կիսվել և  տեղեկանալ համացանցի առաջարկած հնարավորությունների մասին:

Այստեղ հավաքվածների մեծամասնության համար համացանցը դարձել է ստեղծագործ մտքի և սոցալական ներգրավվածության արտահայտության միջոց:

Համաժողովի կազմակերպման հեղինակներն են եղել գերմանացի բլոգերներ Մարկուս Բեքեդալը և Ջոնի Հաուզելը: 2007թ-ի անդրանիկ համաժողովում մասնակցություն ունեցան շուրջ 700 մարդիկ, որոն հավաքվել էին կիսվելու քաղաքականության, լրատվամիջոցների, սոցալական մեդիայի, մշակույթի և տեխնոլոգիայի մասին:

Այսօր վերոնշյալ հարցերի շրջանակին միացել է նաև գաղտնիությունը, հեղինակային իրավունքը, գրաքննությունը և համացանցի վերաբերվող այլ հարցեր:

Այս տարի համաժողովին  կմասնակցեն 5000 այցելուներ և 350 բանախոսներ:

ԿԸՀ-ն ամփոփեց քվեարկության նախնական արդյունքները. ՀՀԿ-ն ստացել է քվեների 55,86 տոկոսը

Yerevan City Council elections 2013Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեց Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները:

Ըստ քվեարկության նախնական արդյունքների` ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

«Առաքելություն»՝ 2 692 (0,64 %),
«Բարգավաճ Հայաստան»՝ 97 189 (23,05 %),
«Բարև Երևան»՝ 35 732 (8,47%),
«Հայ ազգային կոնգրես»՝ 18 499 (4,39%),
ՀՅԴ՝ 15 999 (3,79%),
ՀՀԿ՝ 235 512 (55,86%),
«Օրինաց երկիր»՝ 15 733 (3,73%):

816 478 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 437 212-ը (53,55%): Անվավեր է ճանաչվել 15 250 քվեաթերթիկ: Անճշտությունների գումարային չափը 288 է:

Ճանապարհաշինության շնորհիվ կլորիկ գումարներ են աշխատել

ասֆալտապատումՃանապարհաշինական աշխատանքների իրականացման արդյունքում պետությանը պատճառվել է 109 427 000 դրամի վնաս: Այսպիսի եզրակացության են հանգել Վերահսկիչ պալատում՝ ուսումնասիրելով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության իրականացրած ավտոճանապարհների շինարարական ծրագրերը:

Ուսումնասիրության արդյունքում բացահայտված չարաշահումներն ու խախտումները սկսվել են դեռեւս նախագծային փուլում: Այսպես, նախագծային կազմակերպությունների կողմից կիրառվել են որեւէ ձեւով չհիմնավորված արժեքներ, որոնք մի քանի անգամ գերազանցում են իրական արժեքի չափը, մի այլ դեպքում էլ, օրինակ, բեռների տեղափոխման աշխատանքների համար կիրառվել են նախկին ԽՍՀՄ-ում կիրառված, եւ ներկայում մեր երկրում այլեւս չգործող արժեքներ:

Նախագծողներն, օրինակ, հաշվել են, որ շինարարներն ամբողջ ճանապարհի երկայնքով հողը փխրեցնելու են բացառապես պայթեցման միջոցով կամ լավագույն դեպքում՝ հետահար մուրճով: Բնականաբար այս տարբերակով արժեքն իրական գնից մի քանի անգամ ավել է ստացվել:

Նախագծերում չեն նշվել նաեւ օգտագործվող նյութերի ծագման աղբյուրները, ինչը հնարավորություն է տվել կապալառուին փաստացի օգտագործել նախահաշվում հաշվարկվածից ավելի էժան նյութ։ Մասնավորապես՝ նախահաշվում հաշվարկվել է Փարաքարի բազալտից եզրաքարի գին, իսկ տեղադրվել է Սիսիանի կամ Մարտունու բազալտե եզրաքար, որն ավելի էժան է։

Ավելորդ չէ նշել, որ նշված թերություններն և բացթողումներ շրջանցել են նաեւ նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննություն իրականացրած կազմակերպությունները։ Փոխարենը բավական կլորիկ գումարներ են ստացել իրենց այս աշխատանքի դիմաց: Օրինակ «Ճաննախագիծ ինստիտուտ»-ը խորհրդատվական ծառայությունների դիմաց ստացել է 1 160 760 ԱՄՆ դոլար:

Մեկ ուշագրավ փաստ եւս. Վերահսկողությունն իրականացնող ընկերությունը Հայաստանում բարձրագույն կրթությամբ, 15 տարվա ճանապարհաշինության ոլորտում աշխատանքային փորձ ունեցող ինժեներ իչ գտել եւ որոշել է աշխատանքի է ընդունել գերմանացի փորձագետ Մյուլլեր Կնուտին և ողջ պայմանագրային գնի շուրջ 37%-ը՝ 430 000 ԱՄՆ դոլարը, վճարվել է վերջինիս որպես աշխատավարձ, գիշերավարձի և ինքնաթիռի տոմսի արժեք։

ՀՀ-ում չեն գտնվել նաեւ նոր մետաղական խողովակներ: Այդ պատճառաբանությամբ տեղադրվել են օգտագործված խողովակներ՝ բնականաբար ավելի ցածր գնով:

Բացի այդ, պարզվել է, որ կառուցապատողները խախտել են նաեւ ճանապարհի ծածկույթի բաղադրության համար հաստատված նորմերը: Արդյունքում բոլոր տեսակի ճանապարհների եւ բոլոր կլիմայական գոտիներում կառուցվող ճանապարհների համար օգտագործվել է նույն ասֆալտբետոնյա խառնուրդը:

Այսպիսով, ՎՊ-ի ստուգման շնորհիվ պարզել է, որ «Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ-ն կատարվածից ավել է ցույց տրվել 53 205 000, «Արարատ ճանշին» ՍՊԸ-ն՝ 16 772 000 դրամի աշխատանքներ: Փոխարենը նրանց կատարած աշխատանքներն ընդունողները չեն իրականացրել համապատասխան նորմերով նախատեսված անհրաժեշտ բոլոր ստուգումները։ Մերժման ենթակա աշխատանքների դիմաց «Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ-ին վճարվել է 12,931.0 հազ. դրամ։

Երկեւ ընկերությունները միասին իրականացվել են 15 188 000 դրամի անորակ աշխատանք, նրանց կատարած աշխատանքներում չի նվազեցվել նվազեցման ենթակա 26 519 000 դրամ գումարը։

ԱՄՆ-ում անծանոթը կրակել է Ջենիֆեր Լոպեսի վրա

400-225Ամերիկյան առողջարանային  Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Լոդերդեյլ քաղաքի լողափին, հացազրույցի ժամանակ  անծանոթը սկսել է կրակել հայտնի երգչուհի ու դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի վրա: Դրա մասին թվիթերյան իր էջում գրել է լրագրող Ռոբ Մարչիանոն, ում հետ էլ երգչուհին զրուցում էր կրակոցների պահին:

Տեղ հասած ոստիկանության աշխատակիցները հաստատել են, որ կրակոցներից ոչ ոք չի տուժել:

Ներկայում ոստիկանությունը որոնում է   մեղավորին:

Բրիտանացիների 25%-ը շաբաթական մեկ ժամից պակաս է քայլում

hodit-peshkom-poleznoԲրիտանիայի հասուն բնակչության քառորդ մասը մեկ ժամից ավելի չի հատկացնում ոտքով զբոսանքին: Դրա մասին են վկայում Ramblers բարեգործական կազմակերպության անցկացրած հարցման արդյունքները:

Հարցմանը մասնակցել է  Միացյալ թագավորության 2000 բնակիչ: Ընդ որում, հաշվի է առնվել  նաև այն ժամանակը, որ ծախսվում է խանութ, աշխատանքի ու տուն գնալիս:

Հարցվածների 25%-ը տեղեկացրել է, որ ոտքով քայլելու վրա շաբաթական  մեկ ժամից  ավելի չի հատկացնում, 43%-ը ` մոտ 2 ժամ:

Ընդ որում, հարցվածների 93%-ը համաձայն է, որ զբոսանքը ֆիզիկական մարզանքի լավ տարբերակ է:

Բրիտանիայի առողջապահության նախարարության պաշտոնական առաջարկի համաձայն, առողջության համար հարկավոր է շաբաթական առնվազն 150 րոպե ֆիզիկական  բեռնվածությանը տրամադրել:

 

Էրդողան, Ասադը մսագործ է ու նա դրա համար կվճարի

da3001367789839Թուրքիայի վարչապետ Էրդողանը հերթական անգամ քննադատություն հնչեցրեց Սիրիայի նախագահի հասցեին:

Դրա մասին մայիսի 5-ին հայտնել է «Hurriet»-ը: Ըստ տեղեկության, Էրդողանն ասել է բառացիորեն հետևյալը.”Եթե ամենաբարձրյալին հաճո լինի, ապա մենք կտեսնենք, թե ինչպես է մսագործ-Ասադը բոլոր չարագործությունների համար պատժվում: Եվ մենք  արդարության համար բարձրյալին մեր երախտագիտությունը կհայտնենք”:

Սիրիայի իրադարձությունների նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքի մասին նա ասել է.”Մենք , թուրքերս նման չենք մյուս ազգերին: Մենք չենք լռում քաղաքական կոռեկտության նկատառումներով, քանի որ այդ են պահանջում մեր շահերը: Մենք միշտ ասում ենք ճիշտը”:

Սաուդյան Արաբիայի աշակերտուհիներին թույլատրվել է սպորտով զբաղվել

i (4)Սաուդյան Արաբիայի իշխանությունները մասնավոր դպրոցներում թույլատրել են աղջիկներին ֆիզկուլտուրայի դասեր տալ:

Որոշ սաուդյան վերլուծաբաններ ենթադրում են, որ երկրի կառավարությունը ցանկանում է տեսնել հասարակայնության արձագանքն այդ նորամուծության առիթով, որպեսզի հետագայում ֆիզկուլտուրան մտցնեն նաև  պետական դպրոցների  ծրագրի մեջ:

Անցած տարի պատմության մեջ առաջին անգամ, սաուդյան կանայք մասնակցեցին օլիմպիական խաղերին:

Ամառվա գալուստի հետ սեքսուալությունը սրվում է

ol3001367579210Կնոջ սեքսուալության թեմայի շուրջ սոցիոլոգիական հարցման  մասնակից գեղեցիկ սեռի ներկայացուցիչների 59%-ը խոստովանել է, որ  իրենց տղամարդկանց աչքում  ավելի գրավիչ  են զգում ամառվա  գալստյան  հետ:

Չնայած ամառային բաց հագուստներին ու լողազգեստին, որոնք ի ցույց են դնում նաև կառուցվածքի թերությունները, կանայք անսահման ուրախ են հագուստներից առավելագույնս ազատվելու հնարավորության համար, չնայած նաև նշում են, որ ամառը մարմինն ավելի շատ խնամք է պահանջում, քան տարվա մյուս եղանակներին:

Ընդ որում, կանանց 83%-ի համար հունիս-օգոստոս ժամանակահատվածը մեծ երջանկության ու բավարարվածության հետ է նույնանում, իսկ նրանց 88%-ը խոստովանել է, որ հաճախ են ժպտում  չոր ու արևոտ եղանակին:

Մադրիդի ավիաշոուի ժամանակ պատմական ինքնաթիռ է վթարվել

i (2)Մադրիդում կայացած ավիաշոուի ժամանակ պատմական ինքնաթիռ է վթարի ենթարկվել. Զոհվել է մեկ մարդ, 18-ը` վիրավորվել:

“Սաետա” ինքնաթիռը ցուցադրական թռիչքի ժամանակ տարբեր ակրոբատիկ հնարքներ է կատարել: Բարդ մանևրի ժամանակ այն բախվել է օդանավակայանի անգարին,   խմբված 3 հազար դիտորդներից 100 մ հեռավորության վրա: Վթարի հետևանքով 3 ոստիկան այրվածքներ է ստացել, զոհվել է 34-ամյա օդաչուն: բուժօգնության կարիք են ունեցել 5 աշխատակից ու ավիաշոուի 10 հյուր:

Հազարավոր արգենտինացիներ տրանսպորտային կոլապսի պատանդ են դարձել

i (1)Ավելի քան 100 հազար արգենտինացիներ հինգշաբթի օրվանից սկսած, միջքաղաքային ավտոբուսների վարորդների գործադուլի պատճառով հայտնվել են պատանդի կարգավիճակում:

ԶԼՄ-ների տեղեկացման համաձայն, գործադուլը կազմակերպել են արհմիությունները, որպեսզի իշխանություններից աշխատավարձերի բարձրացման հասնեն: Ամենաբարդ իրավիճակը ստեղծվել է երկրի մայրաքաղաքում.  Բուենոս Այրեսի Ռետիրո ավտոկայանը լրիվ կաթվածահար է եղել:

Նմանատիպ իրավիճակ է ստեղծվում է նաև մյուս քաղաքներում: Ի դեպ, միջազգային ու միջքաղաքային ամվտոբուսային երթևեկությունն արգենտինացիների համար մեծ տարածություններոմ տեղաշարժվելու հիմնական միջոցն են:

Կահիրեի կենտրոնում կրակ են բացել վարչապետի շարասյան վրա

iԵգիպտոսի կառավարության ղեկավար Հիշամ Կանդիլի ավտոշարասյունը կիրակի երեկոյան ենթարկվել է  գնդակոծման: Եգիպտոսի ՆԳՆ-ից հայտնում են, որ Դոկիի շրջանով անցնելիս, վարչապետ Կանդիլի ավտոշարասյան ընթացքը փորձել է մի ավտոմեքենա փակել, որից  վարչապետի ուղղությամբ կրակել են:

Ոստիկանները կարողացել են կանգնեցնել այդ ավտոմեքենան, որում 18-29 տարեկան 5 ուղևորներ էին: Ձերբակալվածները հայտնել են, որ չգիտեին, թե ով է մեքենայի մեջ: ՆԳՆ-ի տվյալների համաձայն, դեպքը “քաղաքական երանգ չի կրում”:

Ի դեպ, այս տարվա փետրվարին Եգիպտոսի վարչապետի ավտոշարասյունը Թահրիր հրապարակի մոտ ենթարկվել էր քարկոծման ու  շշերի տարափի:

ԱՄՆ-ում սրտի կանգից մարաթոնի 2 մասնակից է մահացել

i (3)ԱՄՆ-ում Նյու Յորքի մարաթոնի ժամանակ մահացել է 51-ամյա մի տղամարդ, իսկ  Պիտսբուրգում` 23-ամյա մի երիտասարդ:

Նյու Յորքում ամեն տարի մայիսի առաջին շաբաթ “Հինգ շրջան” անվանումով հեծանվամարաթոն է կազմակերպվում, որի երթուղին ձգվում է ողջ մեգապոլիսի տարածքով: Այս տարի մարաթոնին մասնակցում է ր շուրջ 32 հազար մարզիկ:

Ավանդական սպորտային միջոցառման մասնակիցներից 51-ամյա  մի տղամարդ է մահացել Նյու Յորքի  հեծանվամարաթոնի ժամանակ` սրտի անբավարարությունից: Նմանատիպ պատճառով է մահացել է 23-ամյա մի երիտասարդ` Պիտսբուրգում  կազմակերպված մարաթոնի ժամանակ, որին մասնակցում էր 23 հազար վարորդ::

Բոլոր 464 տեղամասերից ստացված նախնական տվյալները

Yerevan City Council elections 2013Երևանի տեղամասային բոլոր 464 ընտրական հանձնաժողովներից ստացված նախնական ամփոփ տվյալներով, Երևանի ավագանու ընտրություններում ամենաշատ կողմ ձայներն ստացել է  Հանրապետական կուսակցությունը՝ 56  տոկոս, 235 532 կողմ ձայն:

 

Մնացած ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝

 

ԲՀԿ                             96 867                      23 տոկոս

Բարև, Երևան                 35 600                      8,5 տոկոս

ՀԱԿԿ                           18 439                         4,4 տոկոս

ՀՅԴ                              15 981                        3,8 տոկոս

ՕԵԿ                             15 720                        3,7 տոկոս

Առաքելություն                   2 737                       0,7 տոկոս

 

 

 

Երևանի ավագանիում մանդատների բաշխմանը մասնակցելու համար դաշինքը պետք է ստանա քվեների առնվազն 8, կուսակցությունը՝ առնվազն 6 տոկոսը:

 

 

Ավագանու տեղերի բաշխման արդյունքում եթե որևէ ուժ տեղերի առնվազն կեսն ստանա՝ 33 տեղ, նրա ցուցակի առաջին համարը Երևանի քաղաքապետի պաշտոնն ստանձնելու իրավունք կունենա:

ՀՀԿ-ի հավաքած տոկոսը նվազում է

Безымянный 1 (1)Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվության կենտրոնում պարբերաբար թարմացվում են ընտրությունների արդյունքները: ՀՀԿ-ի ստացած նախնական տոկոսը նվազում է` հասնելով 62,34 տոկոսի, իսկ Բարև Երևան դաշինքն այս պահի դրությամբ հաղթահարում է 8 տոկոսի շեմը, նրա նախնական տոկոսը աճում է` հասնելով 8,11-ի:

ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքներով առջևում ՀՀԿ-ն է

Безымянный 1Րոպեներ առաջ ԿԸհ-ն հրապարակեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները: Այս պահի դրությամբ առաջատարը ՀՀԿ-ն է ձայների 64,76-ով: Մյուս արդյունքները ներկայացնում ենք աղյուսակով: